Արժևորելով ՀՀ ԳԱԱ գործունեությունն ու հոբելյանական տարին՝ ընթերցողին ենք ներկայացնում «Գիտությունների ազգային ակադեմիա-80» հավաքածուն, որը ձևավորվել է 2013 թ․՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակի առթիվ։ Հետագա տարիներին հավաքածուն պարբերաբար շարունակել է համալրվել համապատասխան նյութերով։
Հավաքածուում ներառված են ՀՀ ԳԱԱ գործունեությունը լուսաբանող կամ գիտական այս կառույցին առնչվող նյութեր՝ համապատասխան թվային տարբերակներով։ Դասակարգումն արված է ըստ վերնագրի, հեղինակի, նյութի տեսակի, աղբյուրի և հրատարակության տարեթվի։
Առկա են 6 եղանակներ այս հավաքածուի մեջ տեղեկատվություն գտնելու համար: