Cover Image
close this bookՄիքայելյան Վարդգես Ալեքսանի (1924-2005)
View the documentՎ. Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՎ. Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Վարդգես Միքայելյանի մեջ միահյուսված են տաղանդավոր գիտնականը,գիտության կազմակերպիչը, հմուտ խմբագիրն ու հրապարակախոսը։ Գիտական հասարակայնության և մտավորականության մեջ նա առանձնանում էր իր բնատուր տաղանդով, բացառիկ աշխատասիրությամբ, խորը իմացությամբ, ազնիվ ու պարկեշտ վարքագծով, իմաստուն համեստությամբ»:


ԱՆ. Հ. ԶԱՔԱՐՅԱՆ

Վարդգես Ալեքսանի Միքայելյանը ծնվել է ՀՍՍՀ Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում / ՀՀ Շիրակի մարզ/ 1924 թ. դեկտեմբերի 5-ին։ Վախճանվել է 2005 թ. մարտի 31-ին Երևանում։
1942-1947 թթ. ծառայել է Սովետական բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին / 1943 – 1945 թթ./։
1947 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
1952 թ. ավարտել է համալսարանը՝ պատմաբան – միջազգայնագետի որակավորումով։
1952-1955 թթ.՝ Երևանի համալսարանի ասպիրանտ։
1955 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1955-1959 թթ.՝ «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում բաժնի վարիչ։
1959-1960 թթ. աշխատել է ՀՍՍՀ ԳԱ «Պատմաբանասիրական հանդեսի» խմբագրությունում։
1960-1972 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում ավագ գիտական աշխատակից։
1966 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1972-1988 թթ՝. ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի գլխավոր խմբագիր։
1973-1991 թթ.՝ դասախոս Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։
1978 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1988-1992 թթ. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայ գաղթավայրերի պատմության բաժնի վարիչ։
1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
2000 թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ.Ա. Միքայելյանը ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում / ՀՀ Շիրակի մարզ /։
1941 թ. գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսուցչություն է արել Աշոցքի շրջանի դպրոցներում։ 1942 թվականից ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ պարգևատրվելով շքանշաններով ու մեդալներով։
1947 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի նորաբաց միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտել է 1952 թ.՝ գերազանցության դիպլոմով։ Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան։ 1955 թ. «Գյուղացիության դրությունը և գյուղացիական ելույթները Հայաստանում 1918-1920 թթ.» թեմայով թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելով՝ ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
«Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում աշխատելու ընթացքում նա հմտանում է խմբագրական-հրատարակչական աշխատանքում, ինչի անհրաժեշտությունը շատ կարևորվեց նրա հետագա ողջ գործունեության համար։
1960-ական թվականներից Վ. Միքայելյանի գործունեությունը կապվում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հետ. 1960-1972 թթ. նա եղել է ԳԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտական աշխատակից, 1972-1987 թթ.՝ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի գլխավոր խմբագիր, 1988 թվականից ԳԱ Պատմության ինստիտուտում բաժնի վարիչ է եղել, 2000 թ.՝ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր։
Գիտական գործունեությունը նա սկսել է պատմաբանի համար խիստ անհրաժեշտ չլուսաբանված կամ թերի ուսումնասիրված կարևոր հիմնահարցերի հետազոտումով։ Նա առաջիններից էր, որ կարևորեց հայ գաղթօջախների պատմության ուսումնասիրության անհրաժեշտությունը։ Անգնահատելի է նրա վաստակը միջնադարի ամենախոշոր հայկական գաղութի՝ Ղրիմի գաղթօջախների ուսումնասիրման գործում։
1964 թ. լույս տեսավ Վ. Միքայելյանի «Ղրիմի հայկական գաղութի պատմություն» գիրքը, որը բովանդակում է գաղթօջախի պատմության միջնադարյան շրջանը և ավարտվում 1778 թ. ռուսական կառավարության կողմից ղրիմահայերի տեղահանությամբ, գաղթօջախի ժամանակավոր մարումով և Դոնի ափին Նոր Նախիջևանի հայկական գաղութի հիմնադրմամբ։ Վ. Միքայելյանն այս աշխատությունը ներկայացրել է որպես դոկտորական ատենախոսություն։ 1970 թ. նա հրատարակեց «Ղրիմի հայկական գաղութի պատմություն» / 1801-1917 /» աշխատության 2-րդ գիրքը և 1974, 1989 թ.ևս երկու աշխատություն՝ նվիրված այդ գաղթօջախի պատմությանը։ Ղրիմահայոց պատմությանը նվիրված գրքերով Միքայելյանը լուսաբանել է հայ ժողովրդի միջազգային կապերի / հայ – ռուսական, հայ-ուկրաինական, հայ-լեհական, հայ-իտալական / պատմությունը։
Վարդգես Միքայելյանի նախաձեռնությամբ ու խմբագրությամբ նախապատրաստվել ու 2003 թ. հրատարակվել են « Հայ գաղթաշխարհի պատմություն » եռահատորի առաջին և երկրորդ հատորները։
Ակադեմիկոս Միքայելյանի գիտական ուսումնասիրության մյուս կարևոր բնագավառը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման ուղղությամբ ունեցած մեծ վաստակն է։
1960-ական թվականներից Վ. Միքայելյանը արցախյան հիմնահարցի արդար լուծման ջատագովներից և սատարողներից էր, այն սակավաթիվ պատմաբաններից, ովքեր ջանք չէին խնայում հանրությանը ներկայացնել այդ խնդրի սկզբնավորման հանգամանքներն ու հետևանքները։
Ակադեմիկոս-պատմաբանը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ է տպագրել հանրապետության, սփյուռքահայ և օտարալեզու մի շարք պարբերականներում։ 1992 թ. լույս ընծայվեց «Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов» խորագրով ժողովածուն / կազմողների ղեկավար, պատասխանատու խմբագիր, ներածության հեղինակ՝ Վ.Ա. Միքայելյան /։
Ժողովածուի փաստաթղթերն ու նյութերը հավաստում են, որ հիշյալ ժամանակաշրջանում Հայաստանը զոհաբերվել է համաշխարհային հեղափոխության հաղթանակի ցնորական քաղաքականությանը, որի «իրագործման» ճանապարհին ոտնահարվել են հայության ազգային իրավունքները՝ հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի՝ անդամահատելով Հայաստանի տարածքները։ Վ.Ա. Միքայելյանը անուրանալի ավանդ ունի Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում։ 1989 թ. նա մեկնել է Բոնն՝ գերմանական արխիվներում հայոց ցեղասպանության մասին նյութերի ուսումնասիրության համար։ Գերմաներենին լավագույնս տիրապետելու շնորհիվ՝ կարճ ժամանակահատվածում ժողովել է 3500 միկրոկադրեր՝ հազարից ավելին ընդգրկելով 1995 թ. կազմած «Армянский вопрос и геноцид армян в Турции (1913-1919 ). Материалы Политического архива минис терства иностранных дел кайзеровской Германии» վերնագրով ժողովածուում։
Ակադեմիկոս Վ. Միքայելյանը գիտական գործունեությունը զուգակցել է գիտախմբագրական-գիտակազմակերպչական գործունեությանը։ Երկար տարիներ նա եղել է ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի գլխավոր խմբագիրը։ Որպես գլխավոր խմբագիր՝ նրա ուշադրության կենտրոնում է եղել հայագիտության շատ ու շատ արմատական խնդիրների լուծման գործը։ Պատմության, լեզվի, գրականության, հնագիտության և արվեստի հարցերը մշտապես կարևոր տեղ են ունեցել «Լրաբերում»՝ նրա էջերում ստանալով գիտական խոր և անկողմնակալ լուսաբանում։
1989-1990 թթ. Վ. Միքայելյանը հիմնադրել և խմբագրել է «Գոյամարտ» շաբաթաթերթը, որի առաջնահերթ խնդիրը պատմահայրենասիրական բնույթի հարցերի և արցախյան հիմնախնդրի լուսաբանումն էր։
1999-ին Վ. Միքայելյանը նշանակվում է «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր։ Իր նախաձեռնողական քայլերով նա հայագիտական այդ հանդեսի համար կարողացավ նոր, ավելի բարձր մակարդակ ապահովել։ Նա ոչ միայն հանդեսի գլխավոր խմբագիրն էր, այլև՝ ակտիվ հեղինակներից մեկը։
Ակադեմիկոսը մեծ նվիրվածությամբ իր շուրջն էր համախմբել գիտական երիտասարդ և կարող ուժերին։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։
Հատկանշական է նաև Վ. Միքայելյանի մանկավարժական աշխատանքը հանրապետության բուհերում։ Նա քսան տարի հատուկ դասընթացներ է կարդացել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի / այժմ՝ համալսարան / պատմաաշխարհագրական ֆակուլտետում։
Ակադեմիկոս Վ. Միքայելյանը եղել է մի շարք խորհուրդների անդամ, գործուն մասնակցություն է ունեցել «Հայկական սովետական հանրագիտարանի» ստեղծման գործում, եղել է կազմկոմիտեի, ապա՝ գիտաճյուղային խորհրդի անդամ։
Վարդգես Ալեքսանի Միքայելյանը պարգևատրվել է մի շարք շքանշաններով և մեդալներով։

Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Արժեքավոր մենագրություն: [Ծ.Պ. Աղայանի «Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905-1907 թթ.» աշխատության մասին]: Սովետական գրականություն. – 1956. - № 7. - էջ 142-144:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Պատմագիտական արժեքավոր աշխատություն: [Մ.Գ. Ներսիսյանի «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850-1870 թթ.»]: Սովետական գրականություն. – 1956. - № 1. - էջ 162-166:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Տեղեկագիր / ՀՍՍՌ ԳԱ. Հասարակական գիտություններ. - Եր., 1959. - № 11-12. - էջ 103-109: Լ.Ա. Խուրշուդյան. Ստեփան Շահումյան: (Պետական և պարտիական գործունեությունը. 1917-1918 թվականներին): Եր.: Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ. - 1951. – Գրախոսություն:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Հողային հարցը և գյուղացիության դրությունը Հայաստանում 1917-1920 թթ.: Պատմաբանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1960. - № 1. - էջ 110-124:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Տեղեկագիր / ՀՍՍՌ ԳԱ. Հասարակական գիտություններ. - Եր. - 1961. - № 1. - էջ 107-112: «Արևելագիտական ժողովածու». Հ. 1-ին, Երևան. - 1960թ. ՀՍՍՌ ԳԱ հրատ. – Գրախոսություն:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Երբ և ինչպես է սկզբնավորվել Ղրիմահայ գաղութը: ՀՍՍՌ ԳԱ. Հասարակական գիտություններ. - Եր. - 1962. - № 3. - էջ 37-52:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Կաֆա քաղաքի անկման հարցի շուրջը: Պատմաբանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1964. - № 2. - էջ 97-100:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Ղրիմի հայկական գաղութի պատմություն: Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ. - 1964. - 427 էջ. - (ՀՍՍՌ ԳԱ . պատմության ին-տ):
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Տեղեկագիր / ՀՍՍՌ ԳԱ. Հասարակական գիտություններ. - 1964. - № 6. - էջ 83-88: Արևելագիտության ժողովածու. - Հ. 2. - Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ. – 1964:
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
К вопросу о грамоте князя Федора Дмитриевича: Археографический ежегодник. - М. - 1964. - С. 11-18.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
История армянской колонии в Крыму. Автореферат дисc. на соискание ученой степени доктора ист. наук: Ер. - 1965. - 72 с.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
К вопросу о грамоте князя Федора Дмитревича: М.: Наука. - 1965. - 10 с.
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Ղրիմահայ գաղութի պատմությունից: (XVIII դարի վերջ - XIX դարի սկիզբ): Պատմաբանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1969. - № 3. - էջ 111-124:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Ղրիմահայ ծխական դպրոցները։(1801-1915 թթ.): Սովետական մանկավարժ. - 1970. - № 10. - էջ 65-69:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Ղրիմի հայկական գաղութի պատմություն (1801-1917): Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1970. - 351 էջ. - (ՀՍՍՀ ԳԱ պատմության ին-տ):
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Ղրիմի հայկական գաղութը 1801-1917 թթ.: Բանբեր Երևանի համալսարանի. - 1970. - № 1. - էջ 112-126:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Վերներ Է. Թուրքիան եռյակ միության և Անտանտի միջև 1914 թվականին։Պատրանքներ և իրականություն Բոսֆորի ափերին: Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱ. - 1970. - № 6. - էջ 21-34. - Գերմաներենից թարգմ. Վ.Ա. Միքայելյանը:
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Средневековый Крым и армяне: Литературная Армения. - 1971. - № 10. - С. 106-117:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Ղրիմի գաղթօջախները: Հայ ժողովրդի պատմություն. - Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1972. - Հ. 4. - էջ 348-359:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Ն. Աշտարակեցու և Լ. Սերեբրյակովի նամակագրությունը: Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱ. - 1973. - № 10. - էջ 106-112:
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Адмирал Л. М. Серебряков: Документы: [Публикация]: Բանբեր Հայաստանի արխիվների = Вестник архивов Армении. - 1973. - № 1. - С. 5-146.
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Арутюнян А. О.
Баликян О. С.
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Առաջաբան: Հայ- իտալական առնչություններ։ Ջենովական փաստաթղթերը ղրիմահայերի մասին. - Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1974. - էջ 5-20:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Հայ- իտալական առնչություններ։ Ջենովական փաստաթղթերը ղրիմահայերի մասին: Կազմ., առաջաբանը և ծանոթագր.՝Վ.Ա. Միքայելյանի։ ՀՍՍՀ ԳԱ պատմության ին-տ. - Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1974. - 187 էջ:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Հայկական գաղթավայրերը Ռուսաստանում։ Ղրիմ: Հայ ժողովրդի պատմություն. - Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1977. - Հ. 5. - էջ 485-493:
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
На крымской земле. История армянских поселений в Крыму: Ер.: Айастан. - 1974. - 210 с.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Аттестаты Маркоса Кюмушли (Серебрякова): [Публикации]: Вестник общественных наук . АН АрмССР. - 1977. - № 2. - С. 99-107.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Материалы по истории армянского купечества в России (30-е годы XVIII в): Вестник общественных наук / АН АрмССР. - 1978. - № 4. - С. 79-99.
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Мартиросян В.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Четыре документа по истории могилевских армян: (Публикации): Вестник общественных наук / АН АрмССР. - 1978. - № 9. - С. 101-105.
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱ. - 1979. - № 11. - էջ 110-113: Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին. 10. Բյուզանդական աղբյուրներ։Հ. 3. Հովհաննես Սկիլիցես / Թարգմ. բնագրից, առաջաբանը և ծանոթագր. Հ. Բարթիկյանի. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1979. – Գրախոսություն:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱ. - 1979. - № 9. - էջ 118-121: Պետրոսյան Հ.Ա. Անդրկովկասի բանվոր դասակարգը և բոլշևիկյան կազմակերպությունները առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914- 1917 թ. փետրվար). Եր.։ Երևանի համալս. հրատ. - 1977. – Գրախոսություն:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Ծովակալ Լ.Մ. Սերեբրյակով։ [Ղազար Մարկոսի Արծաթագործյան]: Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1979. - 336 էջ. - (ՀՍՍՀ ԳԱ պատմության ին-տ):
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Հայկական գաղթավայրերը։ Ղրիմ: Հայ ժողովրդի պատմություն. - Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1981. - Հ. 6. - էջ 651-658:
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Вестник общественных наук / АН АрмССР - 1983. - № 4. - С. 94-98: Геноцид армян в Османской империи. Сборник документов и материалов под редакцией М.Г. Нерсисяна: второе допол. изд. / Сост.: М.Г. Нерсисян, Р.Г. Саакян. - Ер.: Айастан. - 1982. - 686 с. – Գրախոսություն:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Мурадян Д.
Арутюнян П.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Материалы по истории армяно-русской дружбы и сотрудничества: (Помощь нор нахичеванских армян русским войскам в период Крымской войны): [Публикации]: Вестник общественных наук / АН АрмССР. - 1984. - № 4. - С. 68-89.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
По поводу сообщения Ев. Лапушинской "Армянская церковь св. Саркиса (Сергия) в Феодосии" : Вестник общественных наук / АН АрмССР. - 1984. - № 5. - С. 63.
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Մկրտիչ Ներսիսյան։ (Ծնննդյան 75-ամյակի առթիվ): Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱ. - 1985. - № 12. - էջ 75-78:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱ. - 1987. - № 5. - էջ 93-96: Բարխուդարյան Վ. Բ. Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն (1861-1917 թթ.). - Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1985. - 391 էջ. – Գրախոսություն:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Տաղանդավոր պատմաբանը, հասարակական գործիչը, քաղաքացին։ [Ակադեմիկոս Գ.Ա.Գալոյանի ծննդյան 60-ամյակի առթիվ]: Լրաբեր հասարակական գիտությունների/ ՀՍՍՀ ԳԱ. - 1987. - № 3. - էջ 88-91:
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Новые немецкие документы о геноциде армян: : Вестник общественных наук / АН АрмССР - 1987. - № 7. - С. 81-91.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Оборона Урфы (Едесии) в записке немецкого министра-резидента: [Публикации]: Вестник общественных наук / АН АрмССР.- 1987. - № 12. - С. 70-73.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Армянские переселения в средние века (общий обзор): Вестник общественных наук / АН АрмССР. - 1988. - № 2. - С. 59-65.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Некоторые вопросы истории Нагорного Карабаха: Вестник общественных наук / АН АрмССР. - 1988. - № 4. - С. 43-56.
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Хуршудян Л.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Поручик Колмаков о деятельности Андраника в 1918 г.: (Русские деятели об Армении и армянском народе): [Публикации]: Вестник общественных наук / АН АрмССР. - 1988. - № 8. - С. 62-84.
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Ազգերի (ժողովուրդների) ինքնորոշման իրավունքը և Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը: Նոր օր [Լոս Անջելես]. - 1989. - № 84-85:
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Роман Пикуля "Фаворит". Мысли историка: Вестник общественных наук / АН АрмССР. - 1989. - № 6. - С. 60-69.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Участие армян в экономической жизни Восточного Закавказья (вторая половина XIX - первые десятилетия XX вв.) [Публикации]: Вестник общественных наук / АН АрмССР - 1990. - № 2. - С. 74-94.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Фирбюхер Г. Армения, 1915. Уничтожение Турцией культурного народа / Отв. ред. В.А. Микаелян: Ер.: Изд-во АН Армении. - 1991. - 96 с.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
[Предисловие к русскому изданию]: Фирбюхер Г. Армения, 1915. Уничтожение Турцией культурного народа. - Ер.: Изд-во АН Армении. - 1991.- С. 5-11.
----------------------------------------
Фирбюхер, Генрих.
Фирбюхер Г. Армения, 1915: Что скрыло кайзеровское правительство от немецких подданных. Уничтожение Турцией культурного народа: Отв. ред. - В.А.Микаелян. - Ер.: Изд-во АН Армении. - 1991. - 95 с.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
И.К. Айвазовский и его соотечественники: Вестник общественных наук / НАН РА. - 1991. - № 1. - С. 59-70.
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Դաշնակցությունը Լեփսիուսի գնահատմամբ: Ազատամարտ. - 1992. - № 24:
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов / Руководитель коллектива составителей В.А. Микаелян: Ер.: Изд-во АН Армении. - 1992. - 756 с.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
[Предисловие]: (Краткий исторический очерк): Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов. - Ер. - 1992. - С. V-XXXII+756 c.
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Акопян В. А.
Баликян О. С.
Вирабян А. С.
Микаелян В. А.
Эвоян В. С.
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Հայ- կաթոլիկ առնչությունները Ղրիմում (XIV-XV դդ.): Լրաբեր հասարակական գիտությունների. - 1994. - № 4. - էջ 49-58:
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Немецкие консулы в Эрзеруме и Адане о геноциде армян в Турции: [Публикации]: Тесакет / Информационно-аналитический бюллетень. - Ер. - 1994. - № 20. - С. 18-21.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Предисловие: Армянский вопрос и геноцид армян в Турции (1913-1919). Новые документы / НАН РА. - Ер.: Гитутюн. - 1995. - С. 5-26.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Армянский вопрос и геноцид армян в Турции (1913-1919): Материалы политического архива МИД Кайзеровской Германии: Сборник: Ер.: Гитутюн. - 1995. - 643 с.
----------------------------------------
Mikaeljan, Wardges Alecsani.
Die armenische Frage und der Genozid an den Armeniern in der Türkei (1913-1919). Dokumente aus dem politischen Archiv des deutschen auswärtigen Amts. Zusammengestellt und eingeleitet von prof. Dr. Wardges Mikaeljan: Er.: Gitutjun. - 1995. - 645 s.
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
Почему и как российские евреи принимали христианство по армянскому обряду (1910-1915 гг.): Документы и материалы Центрального Государственного исторического архива России: Подборка / Сост. и авт. введ. В. Микаеляна: Ер.: Наири. - 1999. - 78 с.
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Հայ գաղթաշխարհի պատմություն։(Միջնադարից մինչև 1920թ.)։ Եռահատորյակ / Խմբ.՝Վ.Ա.Միքայելյան: Եր.։ Գիտություն. - 2003. - Հ. 1. - 532 էջ:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Հայ գաղթաշխարհի պատմություն։(Միջնադարից մինչև 1920թ.)։ Եռահատորյակ / Խմբ.՝Վ.Ա.Միքայելյան: Եր.։ Գիտություն. - 2003. - Հ. 2. - 518 էջ:
----------------------------------------
Միքայելյան, Վարդգես Ալեքսանի.
Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի դիվանագետների հաղորդագրություններում (1915-1918 թթ.)։ [Ըստ Կայսերական Գերմանիայի արտգործնախարարության քաղաքական արխիվի վավերագրերի / Կազմ. և առաջաբանի հեղինակ՝Վ.Ա. Միքայելյան]: Եր. - 2004. - 219 էջ:
----------------------------------------
Микаелян, Вардгес Алексанович.
История крымских армян: НАН РА. Ин-т истории. - Ер.-Симферополь. - 2004. - 221 с.
----------------------------------------

Աբրահամյան, Ա.
Պատմաբանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1965. - № 3. - էջ 281-285: Միքայելյան Վ.Ա. Ղրիմի հայկական գաղութի պատմություն. - Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1964. - 427 էջ. – Գրախոսություն:
----------------------------------------
Ակադեմիկոս Վարդգես Միքայելյան։(Ծննդյան 80-ամյակի առթիվ): Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՀ ԳԱԱ. - 2005. - № 1. - էջ 227-229:
----------------------------------------
Ակադեմիկոս Վարդգես Ալեքսանի Միքայելյան: Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՀ ԳԱԱ. - 2005. - № 2. - էջ 267-269. – Մահախոսական:
----------------------------------------
Բարսեղյան, Խ.
Արցախը վավերագրերում։ ("Լեռնային Ղարաբաղը 1918-1923 թթ." փաստաթղթերի և նյութերի ժողովածուն) / Պատասախանատու խմբագիր՝Վ.Ա. Միքայելյան: Մեր խոսքը. - Եր. - 1993. - 6 մարտի, № 5:
----------------------------------------
Գալստյան, Ա.
Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ. Հասարակական գիտություներ. - 1965, № 2. - էջ 98-101: Միքայելյան Վ.Ա. Ղրիմի հայկական գաղութի պատմություն. - Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1964. - 427 էջ:
----------------------------------------
Գրիգորյան, Վարդան.
Գիրք ծովակալի մասին։[Վ.Ա. Միքայելյանի Ծովակալ Լ.Մ. Սերեբրյակով մենագրության մասին]: Հայրենիքի ձայն. - 1981. - 4 փետրվարի, № 6:
----------------------------------------
Գրիգորյան, Վ.
Պատմաբանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1975, № 4. - էջ 213-215: Հայ- իտալական առնչություններ։ Ջենովական փաստաթղթերը ղրիմահայերի մասին / Կազմեց, աառաջաբանը և ծանոթագր. Վ.Ա. Միքայելյանը. - Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1974. - 187 էջ. - Գրախոսություն:
----------------------------------------
Զաքարյան, Ա. Հ.
Գիտնականը և քաղաքացին։ (Ակադեմիկոս Վարդգես Միքայելյանի ծննդյան 85-ամյակի առթիվ): Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՀ ԳԱԱ. - 2009. - № 3. - էջ 306-31:
----------------------------------------
Խոջաբեկյան, Վլադիմիր Եղիշի.
Միքայելյան Վ. Ա. Կյանքի, գիտական, գիտա-կազմակերպչական և մանկավարժական գործունեության համառոտ ակնարկ: Կենսամատենագիտություն. - Եր.։ Գիտություն, 2004. - էջ 16-49. - Տեքստը զուգահեռ ռուս. լեզվ.։[Краткий очерк жизни, научной, научно-организационной и педагогической деятельности]:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Խանիկյան Գ. Գ.
Կարապետյան Հ. Ն.
Օրդյան Է. Հ.
----------------------------------------
Հակոբյան, Թ.
Հայագիտական լուրջ աշխատություն. Սովետական գրականություն. - 1965. - № 8. - էջ 148-160: Միքայելյան Վ.Ա. Ղրիմի հայկական գաղութի պատմություն. - Եր.։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1964. - 428 էջ:
----------------------------------------
Մելքոնյան, Աշոտ.
Բարձրարժեք ժողովածու հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության մասին։ [Վ.Ա. Միքայելյանի «Հայկական հարցը և հայոց ցեղասպանությունը Թուրքիայում 1913-1918 թթ. ռուս. հրատ. մասին»]: Հայաստանի Հանրապետություն. - 1995. - 23 ապրիլի:
----------------------------------------
Մկրտչյան, Լ.
Հայկական գաղթավայրերի պատմութիւնը հետազօտութեան նիւթ։ [Վ.Ա. Միքայելյանի «Ղրիմահայ գաղութի պատմություն» գրքի մասին] : Դրոշակ. - 1991. - 23 հոկտեմբերի, թիվ 14:
----------------------------------------
Սարուխանյան, Նորայր.
Խոսում են Արցախյան հիմնահարցի փաստաթղթերը։ [«Լեռնային Ղարաբաղը 1918-1923 թթ.» փաստաթղթերի և նյութերի ժողովածուի մասին / Պատասխանատու խմբագիր՝Վ.Ա. Միքայելյան]: Ուրբաթ. - 1992. - 27 նոյեմբերի, № 46:
----------------------------------------
Սարուխանյան, Ն.
Փաստաթղթերը մերկացնում են... կեղծիքները։ Հայաստան. - 1995. - 11 ապրիլի, № 36. - էջ 4: Микаелян В.А. Армянский вопрос и геноцид армян в Турции (1913-1918 гг.):
----------------------------------------
Ֆելեքյան, Հ. Հ.
Տեղեկագիր / ՀՍՍՌ ԳԱ. Հասարակական գիտություններ. - Եր. - 1961. - № 2. - էջ 83-87: Վ.Ա. Միքայելյան. Հայաստանի գյուղացիությունը սովետական իշխանության համար մղված պայքարի ժամանակաշրջանում (1917-1920 թթ.). – Գրախոսություն:
----------------------------------------
Мкртчян, Борис.
О трагедии армян свидетельствуют архивы: (Новые материалы о геноциде): Голос Армении. - 1995. - 22 апреля, № 39.
----------------------------------------
Саруханян, Норайр.
Речь идет об истреблении целого народа... : [О сборнике документов “Геноцид армян в Турции 1913-1918 гг.“ Авт. В.А. Микаелян]: Республика Армения. - 1995. - 25 апреля, № 75.
----------------------------------------