Cover Image
aizvērt šo grāmatuՄիքայելյան Վարդգես Ալեքսանի (1924-2005)
Skatīt dokumentuՎ. Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՎ. Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
aizvērt šo mapiՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Skatīt dokumentuՎ. Ա. Միքայելյանի աշխատությունների մատենագիտություն
Skatīt dokumentuԳրականություն Վ. Ա. Միքայելյանի կյանքի և գործունեության մասին

Վարդգես Ալեքսանի Միքայելյանը ծնվել է ՀՍՍՀ Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում / ՀՀ Շիրակի մարզ/ 1924 թ. դեկտեմբերի 5-ին։ Վախճանվել է 2005 թ. մարտի 31-ին Երևանում։
1942-1947 թթ. ծառայել է Սովետական բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին / 1943 – 1945 թթ./։
1947 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
1952 թ. ավարտել է համալսարանը՝ պատմաբան – միջազգայնագետի որակավորումով։
1952-1955 թթ.՝ Երևանի համալսարանի ասպիրանտ։
1955 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1955-1959 թթ.՝ «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում բաժնի վարիչ։
1959-1960 թթ. աշխատել է ՀՍՍՀ ԳԱ «Պատմաբանասիրական հանդեսի» խմբագրությունում։
1960-1972 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում ավագ գիտական աշխատակից։
1966 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1972-1988 թթ՝. ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի գլխավոր խմբագիր։
1973-1991 թթ.՝ դասախոս Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։
1978 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1988-1992 թթ. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայ գաղթավայրերի պատմության բաժնի վարիչ։
1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
2000 թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր։