Cover Image
close this bookՆալբանդյան Վաչե Սմբատի (1919-1998)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Ս. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Ս. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տե՛ս նաև՝

«…Նալբանդյանի ուշադրության կենտրոնում են եղել հայոց գրերի ստեղծման, հինգերորդ դարի գրական մշակույթի կազմավորման, հայ պատմագրության, միջնադարյան բանաստեղծության, հայ հին գրականության խոշորագույն դեմքերի ժառանգության գնահատման հարցերը, հայագիտության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները»:


Ա. Գ. Մադոյան
Վ. Մ. Ներսիսյան

Վաչե Սմբատի Նալբանդյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 25-ին, Նոր Բայազետ (այժմ` Գավառ) քաղաքում: Վախճանվել է 1998 թ. փետրվարի 28-ին, Երևանում։
1936 թ. ավարտել է Նոր Բայազետի միջնակարգ դպրոցը:
1936-1937 թթ. Նոր Բայազետի մանկատան դաստիարակ-դասատու:
1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով:
1941-1946 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Կովկասի պաշտպանության համար» և մի շարք այլ շքանշաններով:
1942 թ․ ընտրվել է ԽՄԿԿ անդամ։ 1946-1949 թթ. եղել է Երևանի պետհամալսարանի «Հայոց հին գրականություն» մասնագիտության գծով ասպիրանտ:
1948-1950 թթ․ եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղար։ 1948-1998 թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանում:
1948-1956 թթ. վարել է կուսակցական ղեկավար պաշտոններ (Կիրովյան կուսշրջկոմի քարտուղար, ՀԿԿ Երքաղկոմի և ՀԿԿ կենտկոմի կուսակցական օրգանների բաժնի վարիչ):
1952-1953 թթ.Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն:
1954 թ. շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` «Սովետական պատմավեպի մի քանի հարցեր» և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը» թեմայով դիսերտացիայի համար:
1955-1971 թթ. ընտրվել է Հայկական ՍՍՀ IV-VII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր:
1956-1965 թթ. Երևանի պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:
1957 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:
1959-1967 թթ. Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ:
1960 թ. հրավիրվել է Լեհաստան` Կրակովի համալսարանում դասախոսություններ կարդալու հայոց հին և միջին դարերի գրականություն թեմայով:
1963 թ. Զեկուցումով հանդես է եկել Դուբրովնիկում (Հարավսլավիա) կայացած «Համալսարանն այսօր» VIII միջազգային կոնգրեսում:
1965-1977 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվ. Գրականության ինստիտուտի տնօրեն:
1966 թ. ընտրվել է Հայաստանի և ԽՍՀՄ գրողների միության անդամ:
1969 թ. շնոհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան` «Չորրորդ դարի Հայաստանը հայոց հին պատմագրության մեջ և Ստեփան Զորյանի պատմավեպերը» թեմայով դիսերտացիայի համար ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
1971 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից – անդամ:
1975 թ. զեկուցումով հանդես է եկել Վայմարի 1000-ամյակին նվիրված գիտաժողովում (ԳԴՀ):
1976 թ. զեկուցումով հանդես է եկել Բուդապեշտում կայացած համեմատական գրականագիտության միջազգային կոնգրեսում:
1978-1998 թթ. եղել է Հայաստանի ԳԱԱ նախագահությանն առընթեր գրադարանային խորհրդի նախագահ, հիմնարար գիտական գրադարանի տնօրեն:
1982 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ «Վաստակագրով»:
1985 թ. Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 40-ամյակի առթիվ պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով և հոբելյանական շքանշանով:
1990 թ. շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1994 թ. ընտրվել է Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Վաչե Սմբատի Նալբանդյանն իր երկարամյա եռանդուն գործունեությամբ զգալի ավանդ է ներդրել հանրապետության գրականագիտական մտքի զարգացման, հայագիտական աշխատանքների կազմակերպման ու խթանման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում:

Վ. Նալբանդյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 25-ին Նոր Բայազետ (այժմ` Գավառ) քաղաքում , արհեստավորի ընտանիքում: Ծննդավայրում կրթություն ստանալուց հետո 1937 թ. նա ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլ տետը, որտեղ սովորելու տարիներին էլ նրա մեջ որոշակի նախասիրություն է ձևավորվում հայ հին և միջնադարյան գրականության նկատմամբ:

Սկսվում է հայրենական մեծ պատերազմը, և 1941 թ. ամռանը Վ. Նալբանդյանը զորակոչվում է գործող բանակ: Ավարտելով Թելավիի զինվորական ուսումնարանը` նա մեկնում է Հյուսիսային Կովկաս` ռազմաճակատի առաջավոր գիծ: Ռազմաճակատում վիրավորվում է, ապաքինվելուց հետո շարունակում է զինվորական ծառայությունը: Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշանով, «Մարտական ծառայության համար» և բազմաթիվ այլ մեդալներով:

Վ. Նալբանդյանը 1946 թ. զորացրվում է բանակից և շարունակում ուսումնառությունը Երևանի համալսարանի ասպիրանտուրայում` ընտրելով «Հայ հին գրականության պատմություն» մասնագիտությունը: 1948-1956 թթ. նա կուսակցական աշխատանք է կատարում Երևանի շրջանային և քաղաքային կազմակերպություններում, ՀԿԿ Կենտկոմում: Բայց իր խառնվածքով ու մղումներով առավելապես հակված լինելով դեպի գիտահետազոտական աշխատանքն ու դրա կազմակերպման բնագավառը` 1950-ական թթ. նա մի շարք պատասխանատու պաշտոններ է վարում հանրապետության գիտական և մշակութային կարևորագույն կենտրոններում. եղել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն (1952-1953 թթ.), պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր (1956-1965 թթ.), ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն (1965-1977թթ.): 1978-1998 թթ. Վ. Նալբանդյանը ԳԱԱ նախագահությանն առընթեր գրադարանային խորհրդի նախագահն էր և ակադեմիայի ֆունդամենտալ գիտական գրադարանի տնօրենը:

1948 թ. սկսած, գրեթե կես դար, Վ. Նալբանդյանն անընդմեջ հայ հին գրականության պատմություն էր դասավանդում համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Ուսանողների շատ սերունդներ են ունկնդրել նրա դասախոսությունները` առաջին անգամ մոտիկից հիմնավոր պատկերացում կազմելով հայ հին պատմագիրների ու բանաստեղծների գրական հարուստ ժառանգության մասին: Վ. Նալբանդյանը 1953 թ. պաշտպանում է թեկնածուական, իսկ 1969 թ.` դոկտորական դիսերտացիա: 1971 թ. նա ընտրվում է հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ, 1994 թ.` ակադեմիկոս:

Ասպիրանտական տարիներից ի վեր Վ. Նալբանդյանն զբաղվում է գիտահետազոտական մի շարք թեմաների մշակմամբ, հրատարակում բազմաթիվ գրքեր և ուսումնասիրություններ` նվիրված բազմադարյան հայ գրականության պատմության տարբեր խնդիրների: Նրա հետազոտական գործունեության հիմնական բնագավառը հին և միջնադարյան մատենագիտությունն է` գրապատմական և գեղարվեստական բացառիկ նշանակություն ունեցող հանգուցային խնդիրների արծարծմամբ:

Նրա ուշադրության կենտրոնում են ազգային գրերի ստեղծման, ոսկեդարի գրական մշակույթի կազմավորման, հայ հին պատմագրության գաղափարախոսական, ճանաչողական և գեղարվեստական յուրահատկության հարցերը: Այս առումով հիշատակման են արժանի «Մեսրոպ Մաշտոց», «Ազգային գրականության կազմավորման գործում անտիկ, բյուզանդական և տեղական ավանդույթների դերի մասին» ծավալուն հետազոտությունները և Եղիշեին նվիրված մենագրությունը: Հայկական գրերի գյուտի մասին շատ է գրվել, և ապագայում նույնպես սերունդները հաճախ են անդրադառնալու այդ բախտորոշ իրադարձության իմաստավորմանը: Վ. Նալբանդյանը, սակայն, երևույթին նայում է մի տեսանկյունից`ցույց տալով գրերի ստեղծման ազգային-քաղաքական և հոգևոր-մշակութաբանական դրդապատճառները` ընդդեմ պարսկական և բյուզանդական բռնությունների, հանուն հայության գոյատևման: Այս կապակցությամբ անցյալում արվել են ոչ քիչ առողջ ու ճիշտ կռահումներ` հիմնականում մատնանշելով գրերի ստեղծման ուղղությամբ հայոց Վռամշապուհ թագավորի ցուցաբերած եռանդուն շահագրգռվածությունը: Մինչդեռ բանասերը, հատկապես ծանրանալով Մաշտոցի կյանքի և գործունեության պետական, պալատական ծառայության շրջանի վրա, կարևոր նշանակություն է տալիս սկզբնաղբյուրներում բազմիցս ընթերցված, բայց առանձին ուշադրության չարժանացած այնպիսի տվյալների, որոնց համատեղումն ու նպատակադիր քննությունը որակական նոր լիցք է հաղորդում խնդրի ազգային-քաղաքական բնույթի լուսաբանմանը:

Անդրադառնալով V դարի հայ ինքնուրույն մատենագիտության թռիչքատիպ և յուրօրինակ կազմավորման նախադրյալների հարցին` հետազոտողը զարգացնում է այն տեսակետը, թե այդ գործում անտիկ և բյուզանդական մշակույթների ստեղծագործական յուրացման, հունարենից և այլ լեզուներից արված բազմաբնույթ, հարուստ ու մեծարժեք թարգմանությունների ազգայնացման հետ մեկտեղ կարևոր ու վճռական դեր են խաղացել նաև հեթանոսական Հայաստանի մատենագիտական և բանահյուսական ավանդույթները: Թեզն առաջ քաշելիս ուսումնասիրողը բնականաբար հենվում է ազգային հինավուրց գրավոր հուշարձանների և հարուստ բանահյուսության գոյության մասին օտար ու հայ աղբյուրներում առկա վկայությունների վրա: Առանձնապես գնահատելի են ուսումնասիրության այն մասերը, որտեղ փորձ է արվում ցույց տալու , թե անտիկ արվեստի տեսությունից յուրացված առաանձին դրույթներ ինչպես են Հայաստանի իրականության յուրահատկությունների թելադրանքով վերամշակել ու զարգացրել հայ մտածողները:

Եղիշեին նվիրված մենագրությունը, որն ամփոփում է պատմիչի կյանքի և ստեղծագործության հանգամանալից քննությունը, հատկապես ուշագրավ է «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» մատյանի գեղարվեստական շերտերի հայտնաբերման, համակարգման և լուսաբանման տեսակետից: Իր վերլուծությունները հեղինակը ձգտում է տանել հայ իրականության մեջ պատմագրական ժանրի ձևավորման խնդիրը պարզաբանելու հունով, շեշտը դնելով հայ պատմագրության ճանաչողական և գեղարվեստական բնույթի միասնականության, աշխարհիկ-քաղաքական բովանդակության և հայրենասիրական-քաղաքացիական պաթոսի բացահայտման վրա: Եղիշեի արվեստը նա մեկնաբանում է բազմակողմանիորեն, մի կողմից ցույց տալով այն ընդհանրությունները, որոնցով նրա երկը աղերսվում է անտիկ պատմագրության (հատկապես Թուկիդիդեսի և Տակիտոսի երկերի օրինակով) ժանրային գլխավոր գծերի հետ, մյուս կողմից` այն առանձնահատկությունները, որոնք պայմանավորված էին դարաշրջանի հայ կայնքի ու մտածողության հանգամանքներով: Աշխատությունն ունի տեսական և ճանաչողական արժեք: Նկատի ունենք թե´ պատմագրական արձակի վերաբերյալ անտիկ մտածողների, հայ պատմիչների, եվրոպացի, ռուս և հայազգի հետազոտողների արած տեսական բնութագրումների առկայությունը և թե´ ուսումնասիրվող հուշարձանից բերված ուղղակի վկայակոչումները՝ հիրավի խնամքով ընտրված, առաջ քաշված դրույթները անվերապահորեն հաստատող գեղեցիկ հատվածներ, որոնք պատիվ կբերեին անգամ ամենահարուստ մշակույթն ունեցող ցանկացած քաղաքակրթության:

Վ. Նալբանդյանի գիտական հետաքրքրությունների ոլորտում նշանակալից տեղ են գրավում նաև միջնադարյան հայ քնարերգուները: Մի կողմ թողնելով «Միջնադարի հայ տաղերգուները» գրքույկը, որ, փաստորեն, ներկայացնում է X-XVIIIդարերի դասական բանաստեղծների գրական վաստակի հանրամատչելի բնութագրությունը, պետք է նշել, որ գրականագետը հիմնականում մասնավոր քննության նյութ է դարձրել երեք խոշոր մեծությունների` Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու և Սայաթ-Նովայի ստեղծագործական ժառանգության հարցերը: Ընդ որում`վերջին երկու քնարերգուներին նա անդրադառնում է առանձին մենագրական աշխատանքներով, որոնք լույս են տեսել հայերեն և ռուսերեն լեզուներով: Այս աշխատությունների մեջ կարելի է նկատել մի ընդհանուր գիծ. իր ուսումնասիրության ընթացքում Վ. Նալբանդյանն, ըստ ամենայնի, հենվում է հիշյալ բանաստեղծների մասին առկա ողջ գիտական գրականության, նախորդ հետազոտությունների ձեռքբերումների վրա, միաժամանակ նկատում և բացահայտում է նաև շատ նոր կողմեր, որոնք հատկապես հետաքրքիր են մեր օրերի համար: Դրանց թվին կարելի է դասել Գրիգոր Նարեկացու «Մատյանում» մարդու ճակատագրի, մարդկայինի և աստվածայինի փոխհարաբերության կամ Սայաթ-Նովայի հումանիզմի ինքնատիպ գծերի վերլուծությունները, որոնց զգալի տեղ է հատկացնում հետազոտողը:

Հիշատակված հանգուցային խնդիրները, նշանավոր դեմքերի կյանքն ու գործերը քննելիս գրականագետը մշտապես ձգտում է բացահայտել հայ հին գրականության մեջ առկա համամարդկայրին արժեքները, հայ մատենագիրներին ու բանաստեղծներին գնահատել միջազգային գրական փորձի դիրքերից: Դա հատկապես բնորոշ է Վ. Նալբանդյանի այն գործերին, որոնք հասցեագրված են այլալեզու ընթերցողին և տպագրվել են ռուսերեն: Առաջին հերթին նկատի ունենք բարձրագույն դպրոցի համար Մոսկվայում հրատարակված հայ գրականության դասագիրքը, որի հին և միջնադարյան գրականության գլուխները պատկանում են նրա գրչին, մասնավորապես` V-XVIII դարերի հայ գրականությանը վերաբերող հատվածները, որոնք զետեղված են այնպիսի մի հեղինակավոր ու կոթողային հրատարակության մեջ , որպիսին է «Համաշխարհային գրականության պատմություն» բազմահատորյակը: Այդ հրատարակության 2-5-րդ հատորներում տեղ գտած հայ գրականության բաժինները շարադրելու համար հեղինակը մեծ ջանքեր է թափել` ներկայացնելով մեր ազգային գրական մշակույթի գլխավոր արժեքները:

Հայ մատենագրական հուշարձանների հետազոտման ուղղությամբ Վ. Նալբանդյանի կատարած որոնումները առանձին դեպքերում դուրս են գալիս գրականագիտական քննության սահմանից և ընդունում պատմագիտական բնույթ: Նման աշխատանքներից են «Հայերի կողմից պարսկական տիրապետության դեմ ուղղված 451 թ. ապստամբության սոցիալ-քաղաքական պատճառների հարցի շուրջը», «451 թ. ազատագրական շարժման հետ կապված մի հարց», «Գնել-Տիրիթյան վիպական ավանդության պատմական հիմքի հարցի շուրջը», «Հայոց թագավորության վեականգնման հարցը Վարդանանց պատերազմի ժամանակ» ծավալուն հոդվածները, որոնք գրավոր այլևայլ սկզբնաղբյուրներում պահպանված մի շարք փաստերի համադրման վերլուծությամբ և նորովի իմաստավորմամբ շոշափում են վաղ ավատատիրության ժամանակների հայոց պատմության ` Արշակ Երկրորդի վարած ազգային կենտրոնաձիգ քաղաքականության և Վարդանանց ապստամբության հետ առնչվող խնդիրներ` ստանալով համոզիչ բացատրություն: Օրինակ` սկզբունքային կարևոր արժեք է ներկայացնում նրա հաստատած այն միտքը, թե Ավարայրի պատերազմի նախօրեին հայ հայրենասեր նախարարները նպատակ են ունեցել հանձին Վարդան Մամիկոնյանի վերականգնել հայոց թագավորությունը: Մեր հին մատենագիրների թողած առանձին աղոտ տեղեկությունների հիման վրա առաջ քաշված այս տեսակետը ժամանակին արժանացել է նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի անվերապահ պաշտպանությանը` տեղ գտնելով նրա «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» առաջին հատորում:

Տասնամյակներ շարունակ Վ. Նալբանդյանին զբաղեցրել են նաև ժամանակակից պատմագեղարվեստական գրականության հարցերը: Իր հետազոտական գործունեության հենց սկզբից նա կողմնորոշվեց դեպի պատմության գեղարվեստական մարմնավորման խնդիրների քննությունը, մի բնագավառ, որ պահանջում է բանասերի, գրականագետի ու պատմաբանի հմտություն: Այս շարքի առաջնեկն էր «Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը» մենագրությունը, որին հաջորդեցին Ստ. Զորյանի եռապատումին («Պապ թագավոր», «Հայոց բերդը», «Վարազդատ»), Վ.Դավթյանի «Թոնդրակեցիներին» և Պ. Զեյթունցյանի «Արշակ Երկրորդին» նվիրված ուսումնասիրությունները: Նշված ստեղծագործությունների գաղափարական ու գեղարվեստական առանձնահատկությունները գրականագետը հիմնականում լուսաբանում և գնահատում է մատենագրական աղբյուրների և պատմական իրականության հետ ունեցած առնչակցության մեջ, շոշափելով փաստի և ստղծագործական հնարանքի փոխհարաբերության,գրողի կողմից պատմական ճշմարտության հայտնաբերման , կերպարի և սյուժեի ձևավորման խնդիրները: Այս աշխատություններում ուսումնասիրողը ոչ միայն նոր ու ուշագրավ տվյալներով վերահաստատում է պատմագեղարվեստական երկի պատմականության և արդիական նշանակության չափանիշի վերաբերյալ հայտնի դրույթը, այլև բացահայտում և ընդհանրացնում է մատենագիտական նյութերի ստեղծագործական նորօրյա մշակման, գեղարվեստական հին ավանդույթների յուրովի օգտագործման ու կատարելագործման այն ուղիները, որ նվաճել է նորագույն շրջանի գրական փորձը: Միաժամանակ նշելի է, որ հեղինակն իր վերլուծություններն անում է նախորդ գրական մշակումների (Ղ. Ալիշանի, Գ. Սրվանձտյանի, Ս. Հայկունու, Մ. Պեշիկթաշլյանի, Րաֆֆու և ուրիշների համապատասխան երկերի) արդյունքների վերագնահատման ֆոնի վրա` ի հայտ բերելով նոր ու նորագույն շրջանների գրականության մեջ տվյալ թեմաների գծով ազգային գեղարվեստական մտածողության անընդհատ հարստացման իրողությունը: Հիշարժան է նաև, որ իր կարծիքները հիմնավորելիս նա ոչ միայն լայնորեն օգտագործում է գրականագիտական մտքի անհրաժեշտ դիտարկումները (Հեգելի, Լեսինգի, Բալզակի, Բելինսկու, Միքայել Նլբանդյանի, Րաֆֆու, Ա.Տոլստոյի. Ստ. Զլոբինի և ուրիշների տեսակետները) այլև վստահորեն հենվում քննական պատմագրության (Ա. Գարագաշյան, Մ. Օրմանյան, Ն. Ադոնց, Հ. Մանանդյան, Ա. Հովհաննիսյան) կատարած եզրակացությունների վրա:

Պետք է ասել, որ Վ. Նալբանդյանի բոլոր հիմնական աշխատությունները տպագրվել են թարգմանաբար` ռուսերեն, իսկ «Թբիլիսին հայ մատենագիտության մեջ» գիրքը, որը վերլուծաբար ընդգրկում է վրաց հազարհինգհարյուրամյա մայրաքաղաքին վերաբերող աղբյուրագիտական հարուստ տեղեկություններ, նաև վրացերեն:

Վ. Նալբանդյանի աշխատությունների մասին հոդվածներ և գրախոսականներ են գրել անվանի շատ գրականագետներ. Մ. Մկրյանը, Էդ. Ջրբաշյանը, Ա. Մադոյանը, Պ. Հակոբյանը, Ա. Շարուրյանը, Ս. Արևշատյանը և այլք, իսկ Բ. Արվելաձեն, Ե. Բաբունաշվիլին, Թ. Հակոբյանը բարձր են գնահատել «Թբիլիսին հայ մատենագրության մեջ» աշխատությունը՝ հատկապես կարևորելով դրա աղբյուրագիտական-պատմական արժեքը։

Վ. Նալբանդյանը գիտակազմակերպչական գործունեությանը զուգընթաց ծավալել է գիտամանկավարժական կադրերի պատրաստման խոշոր աշխատանք` մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելով հայագիտության հետագա զարգացման, մասնագետների որակի բարձրացման և գիտամանկավարժական կադրերի պատրաստման հոգսերը: Շատերն են հիշում շնորհալի երիտասարդներին գրականագիտության մեջ ներգրավելու ուղղությամբ նրա գործադրած ջանքերը: Նրա անմիջական ղեկավարությամբ հայոց հին և միջնադարյան գրականության գծով մասնագիտացել են շատերը, որոնք այսօր գիտական տարբեր կոչումներ ստացած, օգտակար աշխատանք են կատարում հանրապետության բուհերում և գիտահետազոտական հիմնարկներում:

Վ. Նալբանդյանը զեկուցումներով հանդես է եկել գրականագիտական միջազգային համաժողովներին:

Ամենաբարձր գնահատականի է արժանի ակադեմիկոս Նալբանդյանի՝ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում որպես տնօրենի գիտակազմակերպչական աշխատանքը: Նրա շնորհիվ ԳԱԱ գրադարանը դասվեց առաջին կարգի գիտական գրադարանների շարքում: Նրա տնօրինության քսան տարիների ընթացքում գրադարանի աշխատակազմը ձեռք բերեց լուրջ առաջընթաց՝ հիմք նախապատրաստելով XXI դարի պահանջներին համապատասխան գիտական բարձրակարգ և բարձրորակ սպասարկում իրականացնելու համար:

Գիտական և գիտակազմակերպչական գործունեությանը զուգընթաց Վ. Նալբանդյանը զբաղվել է նաև հասարակական եռանդուն աշխատանքով. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի (1955-1971 թթ) պատգամավոր, հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ (1959-1967 թթ.): Որպես խմբագրական հանձնախմբի և գրականության գիտաճյուղային խորհրդի անդամ նա գործուն մասնակցություն է ունեցել հայկական հանրագիտարանի աշխատանքներին:

Ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վ. Նալբանդյանը ուշադրության կենտրոնում է ունեցել նաև գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործը, շնորհալի երիտասարդներին գրականագիտության մեջ ներգրավելու խնդիրը: Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ պաշտպանած շատ լավագույն մասնագետներ ներկայումըս աշխատում են հանրապետության բուհերում և գիտահետազոտական հիմնարկներում:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Սմբատի Նալբանդյանի ամբողջ գիտակից կյանքը կապված է եղել հայ բազմադարյան գրականության ուսումնասիրության և դասավանդման շնորհակալ գործի հետ։

  1. Գրողը և պատմությունը ․- Երևան: Հայաստան, 1970.- 552 էջ:
        Գրախոսություն: Պատմությանը պատմական մոտեցում /Հ. Գ. Բախչինյան //Երեկոյան Երևան.- 1971.- Թիվ 97․- 27 ապրիլի․- Էջ 3:
  2. Գրողը և պատմությունը ․- Երևան: Հայաստան, 1970.- 552 էջ:
        Գրախոսություն: Պատմականության և այժմեականության զգացումով /Գ. Գալստյան //Սովետական դպրոց.- 1970.- Թիվ 52․- 23 դեկտեմբերի․- Էջ 4։
  3. Գրողը և պատմությունը ․- Երևան: Հայաստան, 1970.- 552 էջ:
        Գրախոսություն: Խոսք և գնահատական //Գրքերի աշխարհ.- 1971.- Թիվ 2․- 15 փետրվարի․- Էջ 2:
  4. Գրողը և պատմությունը ․- Երևան: Հայաստան, 1970.- 552 էջ:
        Գրախոսություն: Պատմություն և պատմականություն /Գ. Ն.Հովհաննիսյան//Սովետական գրականություն․- 1971.- № 2.- էջ 129-132:
  5. Գրողը և պատմությունը ․- Երևան: Հայաստան, 1970.- 552 էջ:
        Գրախոսություն: Գրողը և պատմությունը /Ա. Ա. Սողոմոնյան //Գրական թերթ.- 1971.- Թիվ 2․- 8 հունվարի․- Էջ 2:
  6. Գրողը և պատմությունը ․- Երևան: Հայաստան, 1970.- 552 էջ:
       Գրախոսություն: Գրողը և պատմությունը /Վ. Հ. Փարթամյան //Հայրենիքի ձայն.- 1971.- Թիվ 7․- 17 փետրվարի․- Էջ 8:
  7. Գրողը և պատմությունը ․- Երևան: Հայաստան, 1970.- 552 էջ:
       Рецензия: Верность методу историзма /Г. З. Апресян //Вопросы литературы.- 1971.- № 10.- С. 201-205:
  8. Գրողը և պատմությունը ․- Երևան: Հայաստան, 1970.- 552 էջ:
       Рецензия: Писатель и история /Л. М. Киракосян //Коммунист.- 1971.- № 70.- 26 марта.- С. 4:
  9. Գրողը և պատմությունը ․- Երևան: Հայաստան, 1970.- 552 էջ:
        Գրախոսություն: /Ա. Ս. Շարուրյան //Սովետական Հայաստան.- 1971.- Թիվ 60․- 14 մարտի․- Էջ 3:
  10. Եղիշե․- Երևան: Հայպետհրատ, 1959.- 182 էջ։
        Գրախոսություն: Գիրք Եղիշէի մասին /Վ. Յովասափեան //Լրաբեր․- Նյու Յորք.- 1959.- Թիւ 57․- 21 նոյեմբերի․- Էջ 2:
  11. Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև XVIII դարի վերջը)․- վրացերեն.- Երևան: Հայպետհրատ, 1958.- 170 էջ։
        Գրախոսություն: Թբիլիսի քաղաքի պատմությանը նվիրված արժեքավոր ուսումնասիրություն /Ա. Աբրահամյան //Երևանի համալս.- 1959.- 18 փետրվարի:
  12. Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև XVIII դարի վերջը)․- վրացերեն.- Երևան: Հայպետհրատ, 1958.- 170 էջ։
        Գրախոսություն: Թբիլիսին հայ մատենագրության մեջ /Ա. Բադամյան //Սովետական Վրաստան.- 1958.- Թիվ 290․- 14 դեկտեմբերի․- Էջ 4:
  13. Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև XVIII դարի վերջը)․- վրացերեն.- Երևան: Հայպետհրատ, 1958.- 170 էջ։
        Գրախոսություն: Հայկական հուշարձանները պատմում են Թբիլիսիի մասին /Ա. Դավթյան //Սաբճոթ ա խելովնեբա.- 1959.- № 3.- էջ 84-86.- վրացերեն:
  14. Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև XVIII դարի վերջը)․- վրացերեն.- Երևան, 1958.- 170 էջ։
        Գրախոսություն: Բարեկամության զգացմունքներով /Մ. Զավարյան //Գրական թերթ.- 1959.- Թիվ 23․- 31 մայիսի․- Էջ 2:
  15. Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև XVIII դարի վերջը)․- վրացերեն.- Երևան: Հայպետհրատ, 1958.- 170 էջ։
        Գրախոսություն: Ուշագրավ աշխատություն /Թ. Հակոբյան //Սովետական Հայաստան.- 1959.- Թիվ 115․- 19 մայիսի․- Էջ 3:
  16. Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև XVIII դարի վերջը)․- վրացերեն.- Երևան: Հայպետհրատ, 1958.- 170 էջ։
        Գրախոսություն: Թբիլիսին հայ մատենագրության մեջ /Ա. Մ. Հայրապետյան //Սովետական Վրաստան.- 1958.- 14 դեկտ.:
  17. Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև XVIII դարի վերջը)․- վրացերեն.- Երևան: Հայպետհրատ, 1958.- 170 էջ։
        Գրախոսություն: էջեր հայ-վրացկան դարավոր բարեկամությունից /Մ. Մկրյան //Լենինյան ուղիով.- 1959.- № 5.- էջ 119-121:
  18. Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև XVIII դարի վերջը)․- վրացերեն.- Երևան: Հայպետհրատ, 1958.- 170 էջ։
        Գրախոսություն: Թբիլիսին հայ մատենագրության մեջ /Հ. Հ. Ոսկյան //Հանդես ամսօրյա.- 1960.- № 4-6.- էջ 311-315։
  19. Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև XVIII դարի վերջը)․- վրացերեն.- Երևան: Հայպետհրատ, 1958.- 170 էջ։
        Գրախոսություն: Բարեկամի գիրքը /Լ. Ջանաշիա //Ցիսկարի․ Վրաստանի ԳԱ.- 1959.- № 2.- էջ 112-116.- վրացերեն:
  20. Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև XVIII դարի վերջը)․- վրացերեն․- Երևան: Հայպետհրատ, 1958.- 170 էջ:
        Գրախոսություն: Ջանաշիա Լ. Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև XVIII դարի վերջը)․- վրացերեն //Պատմաբանասիրական հանդես.- 1959.- № 2-3.- էջ 353-358:
  21. Թբիլիսին հայ մատենագրության մեջ սկզբից մինչև XVIII դարի վերջը․- վրացերեն․․- Թբիլիսի: Սաբճոթա Սաքարփվելո, 1959.- 171 էջ։
        Գրախոսություն։ Գիրք, որ գրված է անկեղծ սիրով /Ե. Ա. Բաբունաշվիլի //Ավանգարդ.- 1960.- Թիվ 58․- 12 մայիսի․- Էջ 3:
  22. Թբիլիսին հայ մատենագրության մեջ սկզբից մինչև XVIII դարի վերջը․- վրացերեն․- Թբիլիսի: Սաբճոթա Սաքարփվելո, 1959.- 171 էջ։
        Գրախոսություն: Թբիլիսին հայ մատենագրության մեջ սկզբից մինչև XVIII վերջը դարի /Ս. Խուցիշվիլի //Մնաթոբի.- 1960.- № 4.- էջ 179-181.- վրացերեն:
  23. Թբիլիսին հայ մատենագրության մեջ սկզբից մինչև XVIII դարի վերջը․- վրացերեն․- Թբիլիսի: Սաբճոթա Սաքարփվելո, 1959.- 171 էջ։
        Գրախոսություն: Թբիլիսին հայ մատենագրության մեջ սկզբից մինչև XVIII դարի վերջը /Պ. Մուրադյան //Երևան.- 1961.- 5 փետրվարի:
  24. Հակոբյան Պ. Հ. Վ. Ս. Նալբանդյան //Պատմաբանասիրական հանդես.- 1996.- № 1-2.- էջ 273-276:
  25. Հոկտեմբերը և հայ գրականությունը: Հոդվածների ժաղավածու.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1967.- 425 էջ:
        Գրախոսություն: Հոկտեմբերը և հայ գրականությունը: [Խոսվում է նաև Վ. Ս. Նալբանդայնի «Նոր իրականությունը և պատմավեպի ճակատագիրը» հոդվածի մասին] /Ա. Արիստակեսյան //Պատմաբանասիրական հանդես.- 1967.- № 2-3.- էջ 319-324:
  26. Մադոյան Ա. Գ. Արագսավոր ճանապարհ: [Վաչե Նալբանդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ] //Նպատակ.- 1994.- Թիվ 4․- փետրվար․- Էջ 3։
  27. Մանասե Սևակ: "Ձևով ազգային և բովանդակությամբ համայնավար" բնաբանին անբանականությունը: (Քննությունը Հայաստանի պետական համալսարանի նախագահին և փոխ-նախագահին հետ) //Հայաստանի կոչնակ․- Բոստոն.- 1960.- Թիվ 38.- 17 սեպտեմբերի․- էջ 897-900:
  28. Նալբանդյան Վաչե Սմբատի //Կենսագրական հանրագիտարան.- Երևան: ԵՊՀ հրատ., 2019.- Էջ 526-527։
  29. Նալբանդյան Վաչե Սմբատի // ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Անձնակազմը.- Երևան: ՀՀ ԳԱԱ հրատ., 2003.- էջ 95:
  30. Նալբանդյան Վաչե Սմբատի //Հայկական համառոտ հանրագիտարան: Հ. 3.- Երևան: ՀԽՀ գլխավոր խմբ., 1999.- էջ 836-837:
  31. Նալբանդյան Վաչե Սմբատի //Հայկական սովետական հանրագիտարան: Հ. 8.- Երևան, 1982.- էջ 152-153:
  32. Նալբանդյան Վաչե Սմբատի //Ով ով է. Հայեր: Կենսագրական հանրագիտարան: Հ. 2.- Երևան: Հայկական հանրագիտարան հրատ., 2007.- Էջ 203:
  33. Նրանք մարտնչել են հանուն Հայրենիքի /Կ. Ա. Հարությունյան, Մ. Գ․ Սահակյան․- Երևան, 1988.- էջ 237-239․- Նալբանդյան Վաչե Սմբատի:
  34. Ջրբաշյան Է. Մ., Ներսիսյան Վ. Տարիների վաստակը: [Վաչե Նալբանդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ] //Հայաստանի Հանրապետություն․- 1994.- 26 փետրվարի․- Էջ 3:
  35. Սայաթ-Նովա: Մենագրություն.- Երևան: Սովետական գրող, 1987.- 192 էջ։
        Գրախոսություն: Համայն մարդկության սիրելի բանաստեղծը /Պ. Մ. Հակոբյան //Գրքերի աշխարհ.- 1987.- Թիվ 10․- 18 հոկտեմբերի.- էջ 4:
  36. Սայաթ-Նովա: Մենագրություն.- Երևան: Սովետական գրող, 1987.- 192 էջ։
        Գրախոսություն: Մեր ժամանակակիցը /Ա. Գ. Մադոյան //Սովետական Հայաստան.- 1987.- Թիվ 268․- 15 նոյեմբերի.- Էջ 3:
  37. Սարգսյան Մ. Վ. Վաչե Նալբանդյան (ծննդյան 90-ամյակի առթիվ) //Լրաբեր հասարակական գիտությունների․- 2009․- № 1․- Էջ 278-280:
  38. Սարգսյան Մ. Վ. Անվանի գիտնականը, դասախոսը, տնօրենը (Վաչե Նալբանդյանի ծննդյան 90-ամյակի առթիվ) //Գիտություն․- 2009․- № 2.- փետրվար․- Էջ 7։
  39. Վաչե Նալբանդյան (Ծննդյան 70- ամյակի առթիվ) /Ա. Գ. Մադոյան, Վ. Ս. Ներսիսյան //Պատմաբանասիրական հանդես.- 1990.- № 2.- էջ 216-218:
  40. Վաչե Նալբանդյան //Պատմաբանասիրական հանդես․- 1998․- № 1-2.- էջ 278-279:
  41. [Վաչե Նալբանդյան: Ծննդյան 75-ամյակի առթիվ] //Սփիւռք.- 1994.- № 3.- էջ 22։
  42. Վաչե Սմբատի Նալբանդյան: [Կենսամատենագիտություն] /Կազմ.՝ Ռ. Ա. Բաբաջանյան; Ներած.՝ Էդ. Մ. Ջրբաշյան, Վ. Ս. Ներսիսյան; Պատ․ խմբ․՝ Էդ. Մ. Ջրբաշյան․- Երևան: Գիտություն, 1995․- 52 էջ:
  43. Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը»․- Երևան: ԵՊՀ հրատ., 1955.- 263 էջ:
    Գրախոսություն: Դ. Դեմիրճյանի "Վարդանանքը" պատմաքննական հայեցակետից /Ա. Ա. Ասատրյան //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ.- 1956.- № 5.- էջ 127-134:
  44. Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը»․- Երևան: ԵՊՀ հրատ., 1955.- 263 էջ:
        Գրախոսություն: Արժեքավոր գիրք /Ա. Գ. Բաղդասարյան //Սովետական Վրաստան.- 1955.- Թիվ 222․- 18 սեպտեմբերի․- Էջ 3:
  45. Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը»․- Երևան: ԵՊՀ հրատ., 1955.- 263 էջ:
        Գրախոսություն: Պատմա-գրականագիտական մի արժեքավոր ուսումնասիրության մասին /Ա. Գ. Բաղդասարյան //Գրական թերթ.- 1955.- Թիվ 35․- 30 սեպտեմբերի․- Էջ 3:
  46. Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը»․- Երևան: ԵՊՀ հրատ., 1955.- 263 էջ:
        Գրախոսություն: Նոր մենագրություն /Կ. Ա. Դանիելյան //Սովետական գրականություն․- 1955.- № 10.- էջ 146-148:
  47. Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը»․- Երևան: ԵՊՀ հրատ., 1955.- 263 էջ:
        Գրախոսություն: Արժեքավոր ուսումնասիրություն /Է. Մ. Ջրբաշյան //Սովետական Հայաստան.- 1955.- Թիվ 189․- 11 օգոստոսի.- Էջ 3:
  48. Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը»․- Երևան: ԵՊՀ հրատ., 1955.- 263 էջ:
        Рецензия: Исследование о романе "Вардананк" /С. К. Даронян //Коммунист.- 1956.- № 206.- 2 сентября.- С. 2.
  49. Армянская литература: Учебное пособие для филологических специальностей университетов и педагогических институтов /В. С. Налбандян, С. Н. Саринян, С. Б. Агабабян․- Москва: Высшая школа, 1976.- 495 с.
        Գրախոսություն: Հայ գրականության պատմությունը ռուսերեն /Ա. Կ. Օհանյան //Գրական թերթ - 1976.- Թիվ 25․- 25 հունիսի․- Էջ 4:
  50. Армянская литература: Учебное пособие для филологических специальностей университетов и педагогических институтов /В. С. Налбандян, С. Н. Саринян, С. Б. Агабабян․- Москва: Высшая школа, 1976.- 495 с.
        Գրախոսություն: Հայ գրականությունը ռուսերեն /Ռ. Վ. Ռուբինյան //Գրական թերթ.- 1976․- Թիվ 25․- 18 հունիսի․- Էջ 3:
  51. Армянская литература: Учебное пособие для филологических специальностей университетов и педагогических институтов /В. С. Налбандян, С. Н. Саринян, С. Б. Агабабян․- Москва: Высшая школа, 1976.- 495 с.
        Գրախոսություն: Հայ գրականության պատմությունը ռուսերեն /Վ. Ա. Կիրակոսյան //Սովետական գրականություն- 1977.- № 2.- էջ 133-138:
  52. Армянская литература: Учебное пособие для филологических специальностей университетов и педагогических институтов /В. С. Налбандян, С. Н. Саринян, С. Б. Агабабян․- Москва: Высшая школа, 1976.- 495 с.
        Рецензия: Книга, которую ждали давно /С. К. Даронян //Գրքերի աշխարհ.- 1976.- Թիվ 4․- 15 ապրիլի.- Էջ 3։
  53. Егише․- Ереван: Изд-во Ереван. ун-та, 1972.- 246 с.
        Рецензия: Певец великой дружбы /Д. Геворкян //Գրքերի աշխարհ.- 1972.- Թիվ 9․- 15 սեպտեմբերի․- Էջ 3։
  54. Налбандян Ваче Смбатович //Академия наук Армянской ССР. Персональный состав 1943—1983.- Ереван: Изд-во АН АрмССР, 1984.- С. 144․
  55. Налбандян Ваче Смбатович //НАН РА. Персональный состав.- Ереван, 2003.- С. 93.
  56. Саят-Нова: Стихотворения : 2-ое изд. /Вступит.: В. С. Налбандян.- Ленинград: Советский писатель. Ленингр. отд-ние, 1982.- С. 5-52.- Певец человека и любви․
        Рецензия: Саят-Нова /Г. Бахчинян //Литературная Армения.- 1984.- № 1.- С. 100-103.
  57. Саят-Нова: Стихотворения : 2-ое изд. /Вступит.: В. С. Налбандян.- Ленинград: Советский писатель. Ленингр. отд-ние, 1982.- С. 5-52.- Певец человека и любви․
        Рецензия: Новая жизнь песен /Г. Карапетян //Коммунист.- 1983.- № 224․- 27 сентября.- С. 4.
  58. Саят-Нова: Стихотворения : 2-ое изд. /Вступит.: В. С. Налбандян.- Ленинград: Советский писатель. Ленингр. отд-ние, 1982.- С. 5-52.- Певец человека и любви:
        Գրախոսություն: Սայաթ-Նովայի բանաստեղծությունների նոր հրատարակությունը /Բ. Արվելաձե //Մնաթոբի.- 1983.- № 9.- էջ 156-161.- վրացերեն:
  59. Саят-Нова: Стихотворения : 2-ое изд. /Вступит.: В. С. Налбандян.- Ленинград: Советский писатель. Ленингр. отд-ние, 1982.- С. 5-52.- Певец человека и любви:
        Գրախոսություն: Սայաթ-Նովայի ռուսերեն նոր ժողովածուն /Հր. Բայրամյան //Սովետական Հայաստան.- 1983.- № 289.- 18 դեկտեմբերի․- Էջ 4:
  60. Саят-Нова: Стихотворения : 2-ое изд. /Вступит.: В. С. Налбандян.- Ленинград: Советский писатель. Ленингр. отд-ние, 1982.- С. 5-52.- Певец человека и любви:
        Գրախոսություն: Սայաթ-Նովայի եռալեզու խաղերի ռուսերեն նոր ժողովածուն /Պ. Մ. Հակոբյան //Սովետական գրականություն․- 1983.- № 8.- էջ 133-138
  61. Саят-Нова: Стихотворения : 2-ое изд. /Вступит.: В. С. Налбандян.- Ленинград: Советский писатель. Ленингр. отд-ние, 1982.- С. 5-52.- Певец человека и любви:
        Рецензия: "Я взял свой высший идеал" /П. Акопян //Литературное обозрение.- 1983.- № 10.- С. 48-50.
  62. Тбилиси в армянских литературных памятниках древних и средних веков․- Ереван: Айпетрат, 1961.- 174 с.
        Рецензия: Ценное исследование /Т. А. Карапетян //Литература Армения.- 1961.- № 4.- С. 82-85.
  63. Тбилиси в армянских литературных памятниках древних и средних веков․- Ереван: Айпетрат, 1961.- 174 с.
        Рецензия: Славный город Тбилиси /К. Калантар //Коммунист.- 1961.- № 113.- 14 мая.- С. 2.
  64. Уроки армянской древности : Статьи․- Ереван: Совет. грох, 1985.- 302 с.
        Рецензия: Уроки древнеармянской литературы /П. Акопян //Коммунист.- 1986.- № 41.- 20 февр.- С. 2.
  65. Уроки армянской древности: Статьи.- Ереван: Советакан грох, 1985․- 302 с.
        Գրախոսություն: Գրողը և պատմությունը /Արծ. Գրիգորյան //Սովետական Հայաստան.- 1985.- Թրվ 178․- 2 օգոստոսի․- Էջ 4:
  66. Уроки армянской древности : Статьи․- Ереван: Совет. грох, 1985.- 302 с.
        Գրախոսություն: Уроки захватывающие и плодотворные /К. Мкртчян //Литературная Армения.- 1986.- № 7.- С. 103-108: -
  67. Уроки армянской древности : Статьи․- Ереван: Совет. грох, 1985.- 302 с.
        Գրախոսություն: Հայ հնադարի դասերը /Վ. Ս. Ներսիսյան //Գրական թերթ.- 1985.- Թիվ 45․- 8 նոյեմբերի․- Էջ 2:
  68. Уроки армянской древности : Статьи․- Ереван: Совет. грох, 1985.- 302 с.
        Рецензия: Уроки армянской древности /О. Ф. Дровенкова //РЖ.- Сер. 7. Литературоведение.- 1986.- № 6.- С. 84-87.
  69. Уроки армянской древности : Статьи․- Ереван: Совет. грох, 1985.- 302 с.
        Рецензия: Уроки армянской древности /А. Егиазарян //Вопросы литературы.- 1986.- № 3.- С. 221-225:
  70. Уроки армянской древности : Статьи․- Ереван: Совет. грох, 1985.- 302 с.
        Рецензия: Постигая классическое наследие /С. Аревшатян //Գրքերի աշխարհ.- 1985.- Թիվ.- 16 հունիսի.- Էջ 6։

1948

Անանյան Վախթանգ։ Պատերազմից հետո: [Պատմվածք]․- Երևան: Սովետական գրող, 1947.- 214 էջ։
    Рецензия: Об очерках Вахтанга Ананяна //Коммунист.- 1948.- № 95.- 22 апреля.- С. 3.

Արաքս Հպարտ սեր.- Երևան: Սովետական գրող, 1947.- 310 էջ։
    Գրախոսություն: Հպարտ սեր //Սովետական գրականություն և արվեստ.- 1948.- № 7.- էջ 147-151:

Մկրտչյան Հարություն։ Նովելներ և ակնարկներ.- Երևան: Սովետական գրող, 1947.- 166 էջ:
    Рецензия: О сборнике Новвелы и очерки А. Мкртчяна//Коммунист.- 1948.- № 118.- 20 мая.- С. 3.

Քեշիշյան Գ. Մեծ ճանապարհի վրա .- Երևան: Սովետական գրող, 1948.- 103 էջ։
    Գրախոսություն: Մեծ ճանապարհի վրա //Սովետական գրականություն և արվեստ.- 1948.- № 10.- էջ 132-136:

1949

Ամիրբեկյան Վ. Անքուն գիշերներ.- Երևան։ Հայպետհրատ, 1949.- 179 էջ։
    Գրախոսություն: Անքուն գիշերներ//Գրական թերթ.- 1949.- Թիվ 33․- 10 սեպտեմբերի.- Էջ 3։

Բորյան Գ. Երևանյան լուսաբաց.- Երևան: Հայպետհրատ, 1947.- 163 էջ։
    Գրախոսություն: Երևանյան լուսաբաց //Գրական թերթ.- 1949.- Թիվ 15․- 24 ապրիլի.- Էջ 4:

Դարյան Զ. Գարուն: [Պատմվածքներ].- Երևան: Հայպետհրատ, 1949.- 194 էջ:
    Գրախոսություն: Գարուն //Սովետական գրականություն և արվեստ.- 1950.- № 3.- էջ 133-136:

Հարութունյան Ս. Ամբիոնի վրա.- Երևան։ Հայպետհրատ, 1947.- 180 էջ:
    Գրախոսություն: Մարտնչող ֆորմալիստը ամբիոնի վրա //Գրական թերթ.- 1949.- Թիվ 7․- 24 փետրվարի․- Էջ 2:

Հրահան Հր. Արցունք և ժպիտ.- Երևան: Հայպետհրատ, 1949.- 41 էջ:
    Գրախոսություն: Արցունք և ժպիտ //Սովետական գրականություն և արվեստ.- 1949.- № 11.- էջ 171-174:

Սևակ Պ. Անմահները հրամայում են.- Երևան։ Հայպետհրատ, 1948.- 60 էջ:
    Գրախոսություն: Անմահները հրամայում են //Գրական թերթ.- 1949.- Թիվ 26․- 17 հուլիսի.- Էջ 3:

Քոչար Հր. Գրականություն և կյանք.- Երևան: Պետհրատ, 1949.- 175 էջ:
    Գրախոսություն: Գրականություն և կյանք //Սովետական գրականություն և արվեստ.- 1949.- № 6.- էջ 130-134:

Злопыхательство эстетствующего формалиста: [О критике и самокритике в литературе] //Коммунист.- 1949.- № 57.- 10 марта.- С. 3.

1950

Վարսյան Շ. Վերածնության ծաղիկներ.- Երևան: Հայպետհրատ, 1949.- 102 էջ։
    Գրախոսություն: Վերածնության ծաղիկներ //Գրական թերթ.- 1950.- Թիվ 9․- 8 մարտի.- Էջ 4:

1951

Ղանալանյան Ա. Հայկական առածանի.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ, 1951.- 197 էջ:
    Գրախոսություն: Արժեքավոր ավանդ հայ ժողովրդական բանահյուսության ուսումնասիրության մեջ //Սովետական գրականություն և արվեստ.- 1951.- № 10.- էջ 160-165:

Հայերի կողմից պարսկական տիրապետության դեմ ուղղված 451 թ. ապստամբության սոցիալ-քաղաքական պատճառների հարցի շուրջը //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ- 1951.- № 10.- էջ 91-115:

1952

«Վարդանանք» պատմավեպի լեզուն և ոճը //Սովետական գրականություն և արվեստ.- 1952.- № 7.- էջ 110-130:

1953

451 թ. ազատագրական շարժման հետ կապված մի հարցի շուրջը //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ- 1953.- № 12.- էջ 69-73:

Պատմական վեպի մի քանի հարցեր և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը» //Սովետական գրականություն և արվեստ.- 1953.- № 11.- էջ 98-132:

Փավստոս Բուզանդի "Հայոց պատմություն" ռուսերեն թարգմանության առթիվ //Գրական թերթ.- 1953.- Թիվ 35․- 25 սեպտեմբերի․- Էջ 2-3:

Ղանալանյան Ա. Հայկական առածանի.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ, 1951.- 197 էջ:
    Рецензия: Ценный вклад в изучение армянского устного народного творчества //Советская этнография.- 1953.- № 4.- С. 160-163.

Repositary of Ancient Manuscripts in Armenia //VOKS Bulletin.- Moscow.- 1953.- № 6.- P. 28-33.

1955

Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը»․- Երևան: ԵՊՀ հրատ., 1955.- 263 էջ:

Հովհաննիսյան Ա. Ֆրիկը պատմաքննական լույսի տակ .- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955.- 121 էջ:
    Գրախոսություն: Արժեքավոր մենագրություն Ֆրիկի մասին //Գրական թերթ.- 1955.- Թիվ 39․- 21 հոկտեմբերի.- Էջ 2-3:

1956

Война Варданидов и "Вардананк" Демирчяна․- Ереван: Аипетрат, 1956.- 177 с.

Демирчян Д. Вардананк.- Москва: Гослитиздат, 1956.- С. 723-730.- Дереник Демирчян и его исторический роман "Вардананк" [Послесловие].

1957

Մատենադարանի «Բանբերը» //Սովետական գրականություն.- 1957.- № 5.- էջ 163-176:

1958

Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև XVIII դարի վերջը)․- վրացերեն․- Երևան: Հայպետհրատ, 1958.- 170 էջ:

Միջնադարի հայ տաղերգուներ․- Երևան: ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ. հրատ., 1958.- 67 էջ:

1959

Եղիշե․- Երևան: Հայպետհրատ, 1959.- 182 էջ․- Հայ մատենագետներ:

Թբիլիսին հայ մատենագրության մեջ սկզբից մինչև XVIII դարի վերջը․- վրացերեն․- Թբիլիսի: Սաբճոթա Սաքարփվելո, 1959.- 171 էջ.- վրացերեն:

1960

Թլկուրանցի Հ. Տաղեր /Աշխատասիր.՝ Էմ. Պիվազյանի; Խմբ.՝ Վ. Ս․ Նալբանդյան․- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960․- 298 էջ:

Վարդանանց պատերազմը՝ հրաշագեղ խորհրդանշան հերոսության //Մեր նշանաբանն է հառաջ․- Բեյրութ.- 1960.- 28 փետրվարի:

1961

Ժողովրդական գրողը: (Դերենիկ Դեմիրճյանի մահվան 5-րդ տարելիցի առթիվ) //Գրական թերթ.- 1961.- Թիվ 50․- 8 դեկտեմբերի.- Էջ :

Демирчян Д. Вардананк. Кн. 2.- Москва: Известия, 1961.- С. 461 - 473.-Дереник Демирчян и его роман "Вардананк". [Послесловие] /В. С. Налбандян, А. А. Салахян.

Тбилиси в армянских литературных памятниках древних и средних веков․- Ереван: Айпетрат, 1961.- 174 с.

1962

Սևակ Գ. Գ. Մեսրոպ Մաշտոց: Հայկական գրերի ու մատենագրության սկզբնավորումը /Խմբ.՝ Վ. Ս. Նալբանդյան․- Երևան: Հայպետհրատ, 1962․- 92 էջ։

Մեսրոպ Մաշտոցի պատմական դերը //Սովետական գրականություն.- 1962.- № 5.- էջ 115-130:

Դավթյան Վ. Թոնդրակեցիներ: Պատմական դրամատիկան պոեմ.- Երևան: Հայպետհրատ, 1961․- 195 էջ։
    Գրախոսություն: Վերակենդանացած պատմություն //Սովետական գրականություն․- 1962.- № 4.- էջ 124-137:

Егише․- Ереван: Айпетрат, 1962.- 150 с.- Армянские историографы․

1963

Մեսրոպ Մաշտոց: Հոդվածների ժողովածու.- Երևան: Երևանի համալս. հրատ., 1963.- էջ 7-56.- Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործը:

1964

Գնել-Տիրիթյան Վիպական ավանդության պատմական հիմքի հարցի շուրջը //Պատմաբանասիրական հանդես.- 1964.- № 4.- էջ 83-100:

1965

Եղիշե //Հայրենիքի ձայն.- 1965.- Թիվ 20․- 12 դեկտեմբերի․- Էջ 6:

Պատմավեպի արդիականության հարցի շուրջը //Սովետական գրականություն.- 1965.- № 7.- էջ 133-149:

1966

Апресян Г. З. Красота и добро. Из истории эстет. мысли народов Закавказья.- Москва, 1966.- 123 с.
    Рецензия: Эстетика Закавказского Ренессанса //Литература Армения.- 1966.- № 7.- С. 110-114.

1967

Հոկտեմբերը և հայ գրականությունը: Հոդվածների ժաղավածու.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1967.- էջ 303-339.- Նոր իրականությունը և պատմավեպի ճակատագիրը:

Վարդանանց պատերազմը //Հառաջ.- Բեյրութ.- 1967.- Թիվ 17․- 5 փետրվարի.- էջ 1-2, 7:

Վարդանանց պատերազմը: (Պատմության քառուղիներով) //Հայրենիքի ձայն.- 1967.- 1 հունվարի․- էջ 4-6:

1968

Գրողը և պատմությունը: (Պատմավեպի մի քանի հարցեր և Ստ. Զորյանի պատմագեղարվեստական սկզբունքները) //Սովետական գրականություն.- 1968.- № 6.- էջ 128-144:

Զորյան - պատմավիպասանի գեղարվեստական վարպետության մի քանի հարցեր //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1968.- № 7.- էջ 15-32:

Չորրորդ դարի թեմաները հայ գրականության մեջ //Բանբեր Երևանի համալսարանի.- 1968.- № 2.- էջ 109-126:

Չորրորդ դարի հայ իրականությունը և Ստ. Զորյանի պատմավեպերը //Պատմաբանասիրական հանդես.- 1968.- № 2.- էջ 57-80:

1969

Мкрян М. М. Мовсес Хоренаци /[Ред. В.С. Налбандян].- Ереван: Изд-во ЕГУ, 1969.- 181 с.

1970

Գրողը և պատմությունը ․- Երևան: Հայաստան, 1970.- 552 էջ:

Գրիգոր Նարեկացի։ Մատյան ողբերգության: Ծաղկաքաղ.- Երևան, 1970.- էջ 5 - 20․- Գրիգոր Նարեկացին և նրա "Մատեան ողբերգութեան" պոեմը: [Առաջաբան]:

Հայրենի գիտության կաճառը: (Երևանի համալսարանի 50- ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1970.- Թիվ 52․- 25 դեկտեմբերի․- Էջ 3:

1971

Եղիշե Վարդանի և հայոց պատերազմի մասին /Խմբ.՝ Վ. Ս. Նալբանդյան և ուրիշ.- Երևան: Հայաստան, 1971․- 238 էջ․- Հայ մատենագիրներ։

Григор Нарекаци и начало армянского Возрождения //Folia Orientalia.- Краков.- 1971.- Т. 12.- С. 175-185.

1972

Սայաթ-Նովա //Հայրենիքի ձայն.-1972.- Թիվ 49․- 3 դեկտեմբերի․- Էջ 4-6:

Հայ նոր գրականության պատմություն: Հ. 4։ XIX դարի 90-ական թթ. /Խմբ․՝ Էդ. Մ. Ջրբաշյան, Ս. Բ. Աղաբաբյան, Ա. Մ. Ինճիկյան․- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1972.- 776 էջ:

Егише․- Ереван: Изд-во Ереван. ун-та, 1972.- 246 с.

Поэтика Егише //Литература Армения.- 1972.- № 7.- С. 84-92.

1973

Քենդերյան Հ. Մ. Հովհան Մայրագոմեցի: Կյանքն ու գործունեությունը /Պատ. խմբ.՝ Վ. Ս. Նալբանդյան․- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1973․- 133 էջ։
Գրականությունը հոգևոր կամուրջ է //Հայրենիքի ձայն.- 1973.- Թիվ 51․- 19 դեկտեմբերի․- Էջ 5-7։

О разработке теоретических и историко-литературных проблем в Институте литературы им. М. Абегяна АН Армянской ССР : [Доклад, прочитанный на заседании] Отд-ния литературы и языка АН СССР //Известия АН СССР. Серия литература и язык.- 1973․- Т. 32, вып. 6.- С. 547-554.

1974

Համբարյան Ռ. Ս. Գեներալի երրորդ աստղը: [Վավերագրական ակնարկ Խ. Մ. Համբարյանի կյանքի և գործունեության մասին] /Խմբ.՝ Վ. Ս. Նալբանդյան.- Երևան: Հայաստան, 1974.- 174 էջ։

Ականավոր բանաստեղծն ու մտածողը: (Ներսես Շնորհալու մահվան 800-ամյակի առթիվ) //Ջահակիր․- Կահիրե․- 1974.- Թիվ 521․- 28 մարտի.- էջ 1, 3:

Առաջավոր գիտության ջահակիրը։ [ՍՍՀՄ ԳԱ 250-ամյակի առթիվ] //Սովետական Հայաստան.- 1974.- Թիվ 119․- 24 մայիսի․- Էջ 4:

Դերենիկ Դեմիրճյանի հետ: (Հանդիպումներ, Հուշեր) //Գարուն.- 1974.- № 12.- էջ 27-38:

Հայ քերթողական հանճարի վառ արտահայտությունը: (Ներսես Շնորհալու մահվան 800 - ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1974.- Թիվ 3․- 20 հունվարի․- Էջ 2:

Выдающийся поэт и мыслитель: (К 800 - летию со дня смерти Нерсеса Шнорали) //Коммунист.- 1974.- № 12.- 15 января.- С. 3.

1975

Казарян А. В Война, люди, судьбы․- Ереван: Айастан, 1975.- С. 5-8.- Предисловие․

1976

Գրականագետների ավանդը //Երեկոյան Երևան.- 1976.- Թիվ 7․- 9 հունվարի․- Էջ 3:

Армянская литература: Учебное пособие для филологических специальностей университетов и педагогических институтов /В. С. Налбандян, С. Н. Саринян, С. Б. Агабабян․- Москва: Высшая школа, 1976.- 495 с.

1977

Ներսես Շնորհալի: (Հոդվածների Ժողովածու).- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977.- էջ 9-36․- Միջնադարի մեծ բանաստեղծն ու մտածողը:

Ներսես Շնորհալի: (Հոդվածների Ժողովածու) /Խմբկոլ՝ Լ. Ս. Խաչիկյան, Վ․ Ս․ Նալբանդյան և ուրիշ.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977.- 226 էջ:
1978

Контекст 77. Литературно- теоретические исследование.- Москва: Наука, 1978.- С. 194-210.- К вопросу о роли античных и византийских традиций в становлении национальной литературы. (Постановка проблемы на примере Армении)․

Новая страница истории армянского советского истроического романа: (Об историческом романе Перча Зейтунцяна "Аршак Второй") //Литература Армения.- 1978.- № 11.- С. 72 - 80.

1979

Ղազարյան Ա. Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր: Գիրք 1.- Երևան: Սովետական գրող, 1979.- էջ 5-8.- Նախաբան:

1980

Некоторые черты Возрождения в армянской литературе и творчество Григора Нарекаци //Actes du 8 congrés de I'Association international de Litterature comparée.- Будапешт, 1980.- С. 209-219.

Кавказ и Средиземноморье.- Тбилиси, 1980.- С. 145-153.- Становление древнеармянской литературы. Роль античных, византийских и местных традиций: (К постановке проблемы).

1982

Саят-Нова: Стихотворения : 2-ое изд. /Вступит.: В. С. Налбандян.- Ленинград: Советский писатель. Ленингр. отд-ние, 1982.- С. 5-52.- Певец человека и любви․

1983

Ղևոնդ։ Պատմություն.- Երևան: Սովետական գրող, 1982.- 181 էջ.- Հայ մատենագիրներ։
    Գրախոսություն: Հաջողված հրատարակություն //Գրական թերթ.- 1983.- Թիվ 10․- 4 մարտի․- Էջ 2:

1984

История всемирной литературы: Т. 2 /АН СССР. Ин-т мировой литературы им. А. М. Горького.- Москва: Наука, 1984.- С. 285-308.- Армянская литература.

1985

Իգիթյան Մ.
Թշնամու թիկունքում: [Հուշեր ռազմաճակատից] /Գրախոս.՝ Վ. Ս. Նալբանդյան; Խմբ.՝ Գ. Խ. Մարտիրոսյան.- Երևան: Հայաստան, 1985․- 262 էջ։

Հայ միջնադարյան գրականության ժանրեր.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1984.- 427 էջ։
    Գրախոսություն: Միջնադարյան ժանրերի համակարգի սահմանման ճանապարհին // Սովետական գրականություն․- 1985.- № 4.- էջ 133-137:

Հինգերորդ դարի հայ պատմագրության մի քանի յուրահատկությունների մասին //Պատմաբանասիրական հանդես.- 1985.- № 3.- էջ 13-22:

Демирчян Д. Вардананк.- Ереван: Советакан грох, 1985.- С. 722 - 729.- Дереник Демирчян и его исторический роман "Вардананк" [Послесловие].

История всемирной литературы: Т. 3 /АН СССР. Ин-т мировой литературы им. А. М. Горького.- Москва: Наука, 1985.- С. 531-535.- Армянская литература.

Уроки армянской древности : Статьи․- Ереван: Совет. грох, 1985.- 302 с.

Grigor Narekatsi: Armenian Miror-Spectator.- 1985.- Jan. 5.- P. 8, 12.

1986

Հայ միջնադարյան գրականություն: Համառոտ պատմություն /Վ. Ս. Նալբանդյան, Վ. Ս. Ներսիսյան, Հ. Գ. Բախչինյան․- Երևան: Սովետական գրող, 1986.- 168 էջ:

Հայոց թագավորության վերականգնման հարցը Վարդանանց պատերազմի ժամանակ //Պատմաբանասիրական հանդես.- 1986.- № 1.- էջ 177-189:

Մարդու ճակատագրի Նարեկացու ընկալումը //Պատմաբանասիրական հանդես.- 1986.- № 3.- էջ 16-26:

Միջնադարյան հայկական պոեմը պատմաքննական լույսի տակ //Սովետական գրականություն.- 1986.- № 8.- էջ 123-129:

Армянская средневековая литература: Кратко история /В. С. Налбандян, В. С. Нерсисян, А. Г. Бахчинян.- Ереван: Советакан грох, 1986.- 136 с.

Histoire abregee dela litterature armenienne medievale: Du V au XVIII siecle /V. S. Nalbandian, V. S. Nersisian, H. G. Bakhchinian.- Erevan: Sovetakan grogh, 1986.- 116 p.

1987

Հայկական սովետական հանրագիտարան։ Հտ․ 13․ Սովետական Հայաստան: .- Երևան: Հայկական սովետական հանրագիտարանի գլխ. խմբ․, 1987.- էջ 483-487․- Հին և միջնադարյան գրականություն:

Սայաթ-Նովա: Մենագրություն.- Երևան: Սովետական գրող, 1987.- 192 էջ։

Եղիշե //Պատմաբանասիրական հանդես.- 1987.- № 2.- էջ 210-225:

Հայաստանի գիտությունների ակադեմիայի գրադարանում //Զարթոնք.- Բեյրութ.- 1987.- Թիվ 241․- 2 օգոստոսի.- Էջ 3:

История всемирной литературы: Т. 4 /АН СССР. Ин-т мировой литературы им. А. М. Горького.- Москва: Наука, 1987.- С. 422-429.- Армянская литература.

Саят-Нова․- Ереван: Советакан грох, 1987.- 96 с.

1988

Առաքել Դավրիժեցի Պատմություն: [1602-62 թթ. քաղաքական դրություն] /Խմբկոլ.՝ Գ. Ղ. Աբգարյան, Վ․ Ս․ Նալբանդյան և ուրիշ.- Երևան: Սովետական գրող, 1988․- 590 էջ․- Հայ մատենագիրներ։

Աշխարհը և նրա ապագան Գրիգոր Նարեկացու պատկերացմամբ //Պատմաբանասիրական հանդես.- 1988.- № 3.- էջ 29-44:
Սայաթ-Նովա և Գրիգոր Նարեկացի //Սովետական գրականություն.- 1988.- № 4.- էջ 137-144:

История всемирной литературы: Т. 5 /АН СССР. Ин-т мировой литературы им. А. М. Горького.- Москва: Наука, 1988.- С. 492-499.- Армянская литература.

1989

Մարդերգությունը Գրիգոր Նարեկացու "Մատեան ողբերգութեան" պոեմում //Պատմաբանասիրական հանդես.- 1989.- № 1.- էջ 50-64:

Մովսես Խորենացի //Խորհրդ. Ղարաբաղ.- 1989.- Թիվ 173․- 3 օգոստոսի.- Էջ 4:

Григор Нарекаци. Книга скорбных песнопений.- Москва: Наука. Гл. ред. вост. лит., 1988. - 405 с.
    Рецензия: Новый перевод Нарекаци // Коммунист.- 1989.- № 109.- 7 мая.- С. 3.

1990

Գրիգոր Նարեկացի: (Մենագրություն)․- Երևան: Խորհրդային գրող, 1990.- 303 էջ:

Նարեկացի։ Մատեան ողբերգութեան.- ՊԷյրութ.- 1990.- էջ 7-25․- Գրիգոր Նարեկացին և նրա «Մատեան ողբերգութեան» պոեմը: [Առաջաբան]:

1991

Մովսես Խորենացի. «Պատմություն հայոց» [1500- ամյակի առթիվ] //Հայաստանի աշխատավորուհի.- 1991.- № 10.- էջ 4-7:

Նարեկացու գրվածքները: [Հատված "Գրիգոր Նարեկացի" գրքից] //Գրքերի աշխարհ.- 1991.- Թիվ 5․- 3 փետրվարի․- էջ 6:

Григор Нарекаци - великий поэт и мыслитель Х века Մովսես Խորենացի. «Պատմություն հայոց» [1500- ամյակի առթիվ].- Ереван: Айастан, 1991.- 200 с.

1994

Եղիշե
Վարդանի և հայոց պատերազմի մասին: Ե դար /Առաջաբան՝ Վ. Ս․ Նալբանդյան․- Երևան: Հայաստան, 1994․- 156 էջ․- Հայ մատենագիրներ։

1995

Հայոց հին դպրության սկղբնավորման հարցի շուրջը //Պատմաբանասիրական հանդես.- 1995.- № 1.- էջ 151-168:

Չարախոսության և զրպարտանքի դեմ: «Ազատամարտ» պարբերականի «Վարուժան» հավելվածում Սեյրան Գրիգորյանի «Պարույր Սևակը անուններ է տալիս ...» հոդվածի առիթով /Վ․ Ս․ Նալբանդյան, Բ. Առաքելյան, Վ. Բարխուդարյան, Գ․ Ջահուկյան, Է. Մ. Ջրբաշյան և ուրիշ․ //Պատմաբանասիրական հանդես.- 1995.- № 1.- էջ 257-258:

1999

Մուրադյան Հ. Հ. Պարույր Սևակի պատմական պոեմները /Խմբ.՝ Վ. Ս․ Նալբանդյան․- Երևան: Ոսկան Երևանցի, 1999․- 139 էջ։