Վիկտոր Բարդուղիմեոսի Ֆանարջյանը ծնվել է 1929թ. մարտի 30-ին Թբիլիսի քաղաքում: Վախճանվել է 2003 թ. մարտի 6-ին Երևանում:
1946 թ. Ավարտել է Ֆ. Է. Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը Երևանում:
1951 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը:
1950-1953 թթ. Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1951-1954 թթ. ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի ասպիրանտ (Երևան), գործուղում ԽՍՀՄ
ԲԳԱ փորձարարական բժշկության ինստիտուտ (ք. Լենինգրադ):
1954 թ. շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան`“Հետքային պայմանական ռեֆլեքսների համեմատական ֆիզիոլոգիայի հարցի շուրջ” թեմայով պաշտպանած թեկնածուական թեզի համար (ք. Լենինգրադ)։
1954-1955 թթ. ԽՍՀՄ ԲԳԱ փորձարարական բժշկության ինստիտուտի կրտսեր գիտական աշխատող:
1955-1960 թթ. ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող (Երևան):
1959 թ. XXI Միջազգային ֆիզիոլոգիական գիտաժողովի մասնակից (Բուենոս-Այրես,
Արգենտինա):
1960-1962 թթ. ՀԽՍՀ ԳԱ Լ.Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1961 թ. հաստատվել է “Մարդու և կենդանիների” մասնագիտությամբ ավագ գիտաշխատողի կոչումը:
1962-2003 թթ. Հայաստանի ԳԱ Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի
կենտրոնական նյարդային համակարգի լաբորատորիայի վարիչ:
1963 թ. երեք ամիս ժամանակով գործուղվել է Հունգարիայի Պեչ քաղաքաի համալսարանի
ֆիզիոլոգիայի ամբիոն:
1964 թ. շնորհվել է Բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան “Ուղեղիկ-կեղև
փոխհարաբերությունների մեխանիզմների մասին” թեզի պաշտպանության համար (ք.
Լենինգրադ):
1965-1974 թթ. Հայաստանի ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական գծվ
փոխտնօրեն:
1966 թ. XXIII ֆիզիոլոգիական միջազգային գիտաժողովի մասնակից (Տոկիո, Ճապոնիա):
1966 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում “Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա” մասնագիտության
գծով:
1968 թ. Ֆիզիոլոգիական XXIV միջազգային գիտաժողովի մասնակից (Վաշինգտոն, ԱՄՆ) :
1969-1992 թթ. “Նեյրոֆիզիոլոգիա” (Կիև) հանդեսի խմբագրական խորհրդի և խմբագրական
կոլեգիայի անդամ:
1971 թ. չորս ամիս ժամանակով գործուղվել է Տոկիոյի համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոն
(Ճապոնիա):
1974-1978 թթ. և 1989-2003 թթ. Հայաստանի ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի
տնօրեն:
1974 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ Ակադեմիայի թղթակից անդամ:
1971-1999 թթ. “Neuroscience'' միջազգային հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:
1978-1990 թթ. ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ:
1980 թ. XXVIII միջազգային ֆիզիոլոգիական գիտաժողովի մասնակից (Բուդապեշտ,
Հունգարիա):
1980-1990 թթ. ուղեղի հետազոտությունների միջազգային կազմակերպության ԽՍՀՄ ազգային
կոմիտեի անդամ:
1982 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1982 թ. Նեյրոգիտությունների I համաշխարհային կոնգրեսի մասնակից (Լոզան, Շվեյցարիա):
1983-1991 թթ. ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ “Ուղեղ” ծրագրի “Ուղեղաբնի և ուղեղի ինտեգրատիվ
մեխանիզմները” բաժինը:
1984 թ. Ընտրվել է ԽՍՀՄ (ներկայումս Ռուսաստանի) ԳԱ թղթակից անդամ:
1985-2003 թթ. Հայաստանի ֆիզիոլոգիական ընկերության նախագահ:
1985-2003 թթ. ԽՍՀՄ ԳԱ-ի “Ի. Մ. Սեչենովի անվան ֆիզիոլոգիական հանդես” –ի (այժմ ՌԳԱ Ի.
Մ. Սեչենովի անվան ֆիզիոլոգիական հանդեսի) խմբագրական խորհրդի անդամ:
1976-1992 թթ. ԽՍՀՄ (ՌԳԱ) “Զգայական համակարգեր” հանդեսի խմբագրական խորհրդի
անդամ:
1987 թ. Նեյրոգիտությունների II համաշխարհային կոնգրեսի մասնակից (Բուդապեշտ,
Հունագարիա):
1991-1995 թթ. ԻԲՐՕ-ի Ասիայի և Օվկիանիայի նեյրոգիտությունների հանձնաժողովի անդամ:
1991 թ. ընտրվել է Արարատ միջազգային ակադեմիայի պատվավոր թղթակից անդամ:
1991 թ. Նեյրոգիտությունների III համաշխարհային կոնգրեսի մասնակից (Մոնրեալ, Կանադա):
1994-2003 թթ. ՌԳԱ “Էվոլյուցիոն կենսաքիմիա և ֆիզիոլոգիա հանդես”- ի խմբագրական
կոլեգայի անդամ:
1994-2003 թթ. Հայաստանի ԳԱԱ նախագահության անդամ:
1995 թ. Նեյրոգիտությունների IV համաշխարհային կոնգրեսի մասնակից (Կիոտո, Ճապոնիա):
1995-2003 թթ. ՀՀ ԳԱԱ “Բժշկական գիտությունը Հայաստանում” հանդեսի խմբագրական
կոլեգայի անդամ:
1996 -2003 թթ. ԻԲՐՕ-ի Հայաստանի միավորման նախագահ:
1998 թ. ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
1999 թ. պարգևատրվել է Ռուսաստանի Ի. Պ. Պավլովի անվան բնական գիտությունների
ակադեմիայի արծաթե մեդալով: