Cover Image
close this bookՍևակ (Գրիգորյան) Գուրգեն Գրիգորի (1904-1981)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ․ Գ․ ՍԵՎԱԿԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ․ Գ․ ՍԵՎԱԿԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տե՛ս նաև՝

«Գուրգեն Գրիգորի Սևակն իր գիտակցական կյանքը, ստեղծագործական ողջ կարողությունները նվիրաբերել է հայոց լեզվին և հայ մշակույթին ծառայելու վսեմ գործին։ Ժամանակակից հայոց լեզվի, տերմինաբանության, ոճաբանության, հայ բանասիրության ասպարեզում իր աչքի ընկնող աշխատություններով նա նշանակալի ավանդ է ներդրել հայագիտության և մասնավորապես հայերենագիտության զարգացման գործում և միանգամայն նոր դրույթներ նախանշ»:


ՀՐԱՉՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Գուրգեն Գրիգորի Սևակը (Գրիգորյան) ծնվել է 1904 թ. ապրիլի 15-ին, Թիֆլիսում: Վախճանվել է 1981 թ. սեպտեմբերի 16-ին, Երևանում։
1914-1924 թթ․ սովորել է Ներսիսյան դպրոցում:
1924-1928 թթ․ ուսանել է Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի պատմա-գրական բաժնում:
1929-1932 թթ․ որպես լեզվաբան ասպիրանտ ուսանել է Երևանի պետական համալսարանում:
1929-1936 թթ. եղել է Հայաստանի էսպերանտական միության կազմակերպիչն ու նախագահը:
1931-1979 թթ․ դասախոսել է Երևանի պետական համալսարանում (դոցենտ (1937–1949), պրոֆեսոր (1949–1977)), Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտներում:
1932 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:
- շնորհվել է դոցենտի կոչում:
1932 թ․ ընտրվել է էսպերանտո լեզվի համաշխարհային ակադեմիայի անդամ:
1932–1936 թթ․ Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի լեզվի բաժնի գիտքարտուղար:
1932-1940 թթ. եղել է պետական տերմինաբանական կոմիտեի գիտական քարտուղար:
1937 թ․ ԵՊՀ հայ-վրացական բանասիրության կաբինետի ղեկավար:
1940 թ․ ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի դոկտորի գիտական աստիճան։
1941-1945 թթ․ եղել է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր ոճաբան։
1941-1946 թթ.դասախոսել է Բաքվի և Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
1941-1968 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ:
1941–1943 թթ․ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի գրականության և լեզվի ինստիտուտի բաժնի վարիչ:
1946 թ․ պարգևատրվել է «1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմի աշպատանքային արիության համար» մեդալով:
1946 թ․ պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության պատվոգրով:
1947-1962, 1968-1981 թթ. ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի՝ նախ ժամանակակից հայոց լեզվի, ապա՝ լեզվի մշակույթի և տերմինաբանության բաժնի վարիչ:
1948 թ․ ստացել է դոկտորի գիտական աստիճան:
1949 թ․ շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1955 թ. նրա նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում բացվել է էսպերանտական խմբակ:
1956 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1961 թ․ ստացել է Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
1962–1968 թթ․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1964 թ․ պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության պատվոգրով:
1969–1981 թթ․ ՀՀ ԳԱԱ գիտատեխնիկական տերմինաբանության խորհրդի նախագահ:
1969 թ․ գործուղում Մոսկվա:
1970 թ․ ստացել է Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
- պարգևատրվել է «Ի նշանավորումն Վ․ Ի․ Լենինի ծննդյան 100-ամյակի․ 1870-1970» մեդալով:
- պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության պատվոգրով:
1971 թ․ ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ։
2010 թ․ հետմահու պարգևատրվել է Խ․ Աբովյանի անվան մեդալով։

Նշանավոր լեզվաբան Գուրգեն Սևակը ծնվել է 1904 թ. ապրիլի 15-ին (հին տոմարով) Թիֆլիսում: 1924 թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1928 թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Աշակերտել է Հրաչյա Աճառյանին, Մանուկ Աբեղյանին, Գրիգոր Ղափանցյանին։ 1931-79 թթ․ դասախոսել է Երևանի պետական համալսարանում, Երևանի և Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտներում, 1941-46 թթ.՝ նաև Բաքվի և Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1932-40 թթ. եղել է պետական տերմինաբանական կոմիտեի գիտական քարտուղար, 1932թ.-ից՝ Էսպերանտո լեզվի համաշխարհային ակադեմիայի անդամ, 1937 թ.-ից՝ Երևանի պետական համալսարանի հայ-վրացական բանասիրության լսարանի ղեկավար, 1947թ.-ից՝ ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի՝ նախ ժամանակակից հայոց լեզվի, ապա՝ լեզվի մշակույթի և տերմինաբանության բաժնի վարիչ, 1969 1981 թթ.՝ ՀՀ ԳԱ նախագահությանն առընթեր գիտատեխնիկական տերմինաբանության խորհրդի նախագահը։

Գուրգեն Սևակը էսպերանտո լեզուն սովորել է դեռևս 1921թ., իսկ 1922թ. այդ լեզվով թարգմանել է Թումանյան, Իսահակյան, Շիրվանզադե։ Մասնակցել է էսպերանտիստների համաշխարհային բազմաթիվ կոնգրեսների։ 1955թ. նրա նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում բացվել է էսպերանտական խմբակ։ 1929-36թթ. եղել է Հայաստանի էսպերանտիստների միության կազմակերպիչն ու նախագահը, էսպերանտո լեզվով թարգմանել է Ավ.Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» (1926թ., Լայպցիգ) պոեմը (որից կատարվել են ճապոներեն ու եբրայերեն թարգմանությունները), ինչպես նաև Հովհ.Թումանյանի, Լ.Շանթի, Ե.Չարենցի և այլոց ստեղծագործություններից։ Նրա թարգմանությամբ հայերեն հրատարակվել է Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմը (1949թ.), որն առաջին թարգմանությունն է հայ իրականության մեջ, Մ.Դանիլևսկու «Արյունոտ կիրակին» պիեսը, Մ.Լերմոնտովի «Առագաստ», «Պաղեստինի ոստը» բանաստեղծությունները։

Գ. Սևակը մեծ ու կարևոր դեր է կատարել հայոց լեզվի պետական նորմավորման ասպարեզում։ Նրա ջանքերով է ստեղծվել պետական տերմինաբանական կոմիտեն և նրա կողմից ներկայացված նախագծերով են հաստատվել հայոց լեզվի ուղղագրության, ուղղախոսության, կետադրության, տերմինաբանության ու տառադարձության նորմաները, որոնք, անշուշտ, խոշոր ներդրում են լեզվի կանոնարկման տեսանկյունից։

1948թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1949թ.-ից՝ պրոֆեսորի): 1956թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971թ.՝ իսկական անդամ։ Ստացել է նաև Հայկական ԽՍՀ (1961թ.) և Վրացական ԽՍՀ (1970թ.) գիտության վաստակավոր գործչի կոչումներ։

1941-71թթ. եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը։ Դասախոսել է ժամանակակից հայոց լեզվի տեսություն, ոճագիտություն, աշխարհաբար գրական լեզվի պատմություն, վրացերեն և այլն։ Գիտական գործունեության սկզբնական շրջանում որոշակիորեն տուրք է տվել ժամանակի իշխող մտայնությանը՝ Նիկողայոս Մառի «լեզվի նոր ուսմունքին», սակայն մի քանի հիմնական կետերում քննադատել է այդ ուսմունքը՝ համարելով, որ դա վերջիվերջո հանգեցնում է իդեալիզմի:

Ակադեմիկոս Գուրգեն Սևակի գիտական գործունեությունը հիմնականում ծավալվել է երեք ուղղություններով՝ գիտահետազոտական, գիտամանկավարժական և գիտակազմակերպչական։ Նրա աշխատությունները, որոնց մեծ մասը բարձրագույն ուսումնական հաստատությունների բանասիրական ֆակուլտետների ուսանողների, հայոց լեզվի ուսուցիչների և ընդհանրապես հայ լեզվաբանությամբ զբաղվողների սեղանի գրքերից են, հսկայական դեր են կատարել խորհրդային լեզվաբանության զարգացման, ինչպես նաև բարձրորակ մասնագետների պատրաստման գործում։ Սևակի աշխատություններում դրսևորվում է հեղինակի գիտական ընդհանրացումներ կատարող խորաթափանց միտքը, լեզվաբանական և հայագիտական լայն պատրաստությունը։

Լեզվաբանական տեսական հարցերի մշակման բնագավառում մեծ արժեք ունի նրա «Խոսքի մասերի ուսմունքը» (1939թ.) աշխատությունը, որում հայագիտության պատմության մեջ առաջին անգամ առանձին ուսումնասիրության առարկա է դառնում խոսքի մասերի տեսությունը։ Աշխատությունը միաժամանակ Սևակի թեկնածուական ատենախոսությունն է, որը պաշտպանել է 1939թ.։ «Յուրաքանչյուր դարաշրջան յուր գաղափարախոսության դրոշմն է դնում քերականության վրա, յուրաքանչյուր հասարակական խավ և դասակարգ յուր քաղաքական ու գաղափարական նպատակներին է ծառայեցնում քերականությունը, թեև միշտ չէ, որ այդ խոստովանում են իրենք՝ քերականները», - այսպես է սկսում նոր քերականության ստեղծման անհրաժեշտության հիմնավորումը Գուրգեն Սևակը։

Ըստ Սևակի՝ խոսքի մասերի տարբերակման հիմունք «չեն կարող հանդիսանալ բառերի ո՛չ ձևական, ո՛չ իմաստաբանական-հոգեբանական, ո՛չ բառափոխական-բառակազմական, ո՛չ էլ շարահյուսական հատկանիշները թե՛ առանձին-առանձին և թե՛ միասին վերցրած»։ Նա կարծում է, որ բառերի խոսքիմասային դասակարգումը կատարելիս պետք է վերանալ խոսքից, բառերի ձևավորումից ու շարահյուսական կիրառություններից և ելնել միայն նրանց արտահայտած ընդհանուր իմաստից։ Ասել է թե՝ «Բառերի խոսքիմասային կատեգորիաները պետք է որոշել նրանց լեզվական-իմացաբանական ընդհանուր իմաստով»։ Սևակը մերժում է բառերի՝ նախադասության մեջ ունեցած մասնակցության արժեքով խոսքի մասերը երկու մեծ խմբի՝ ա)«նյութական կամ ինքնուրույն» իմաստ ունեցող կամ «հիմնական», «նշանական» խոսքի մասերի խմբի» և բ)«ձևական» կամ «ոչ ինքնուրույն» իմաստ ունեցող կամ «աննշանակ», «սպասարկու» խոսքի մասերի կամ խոսքի «մասնիկների» խմբի բաժանելու տեսակետը»։ Առանձին օրինակներով աշխատում է ցույց տալ, որ «ձևական» կամ «սպասարկու» խոսքի մասերը կամ խոսքի «մասնիկները» իրենց «լեզվական-իմացաբանական արժեքն ու իմաստն ունեն նաև խոսքից դուրս, այն է՝ լեզվի մեջ»։ Հետևաբար այս կարգի բոլոր բառերն էլ իրենց ինքնուրույն խոսքիմասային «ընդհանուր իմաստն» ունեցող բառեր են։

Գ. Սևակն իր հեղինակած դպրոցական ու բուհական դասագրքերում և տեսական գրականության մեջ նախ ցույց է տալիս խոսքի մասերի տեսական միասնական սկզբունքի բացակայությունը։ Իբրև ֆորմալիզմ է գնահատում ոչ միայն բառերի խոսքիմասային պատկանելությունն ըստ նրանց թեքման ձևաբանական հատկանիշի որոշելը, այլև խոսքի մասերի որոշման շարահյուսական մոտեցումը։ Սևակը հայագետ Մ.Աբեղյանի և ռուս անվանի լեզվաբան Վ.Վինոգրադովի խոսքի մասերի տեսական հայացքների մեջ նկատում է որոշակի ընդհանրություններ՝ հավասարապես քննադատելով երկուսին էլ։

Աշխատության մեջ արծարծված հիմնական տեսական դրույթները Գ.Սևակը ներկայացրեց իր «Ժամանակակից հայոց լեզվի տեսություն» (գիրք 1-2, 1939-47թթ., վերամշակված հրատ.՝ «Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց», 1955թ.) աշխատություններում։

«Ժամանակակից հայոց լեզվի տեսություն» աշխատության մեջ (այն Մ.Աբեղյանի «Հայոց լեզվի տեսություն» մենագրությունից հետո մեր գրական լեզվի ամենալուրջ ուսումնասիրություններից է և խոշոր ներդրում է հայագիտության բնագավառում) լեզվի ու խոսքի փոխհարաբերության, լեզվի զարգացման, ձևի ու բովանդակության հակադրամիասնության և լեզվաբանական մի շարք այլ տեսական հարցեր քննելուց հետո Գ.Սևակը ուրվագծում է հայոց լեզվի զարգացման փուլերը, քննում արևելահայ գրական լեզվի հնչյունաբանությունը, բառագիտությունը, ձևաբանությունը։ Առաջին գրքում ընդգրկված են «Նախաշավիղ, ժամանակակից հայերենի կազմավորումը», «Հնչյունաբանություն» և «Ձևաբանություն» գլուխները։ Երկրորդ գրքի առաջին պրակը նվիրված է ժամանակակից հայերենի բառագիտությանը և բաղկացած է երկու գլխից՝ «Հայոց լեզվի բառագանձը» և «Բառակազմություն»։

Ըստ Հովհ.Բարսեղյանի՝ Սևակը «Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց» աշխատության մեջ ոչ միայն չի հրաժարվում խոսքի մասերը հիմնական և երկրորդական կամ նյութական և քերականական խմբերի բաժանելուց, այլև տեսնում ու թվարկում է այդ խմբերից յուրաքանչյուրը միացնող և մյուսին հակադրող լեզվական առանձնահատկությունները։ Միաժամանակ խոսքի մասերը բաժանում է թեքվող և չթեքվող խմբերի: Թեքվողները տրոհելով հոլովվող և խոնարհվող ենթատեսակների՝ կատարում է հայերեն խոսքի մասերի բացարձակ ձևաբանական խմբավորում։

Գ. Սևակը լեզուն բնորոշում է իբրև հաղորդակցման առաջնային և կարևորագույն միջոց, այսինքն՝ մարդիկ իրար հետ խոսում և հաղորդակցվում են լեզվի միջոցով։ Լեզուն նաև մտածողության միջոց է. մարդիկ խոսում, հաղորդակցվում և մտածում են լեզվի միջոցով։

Անդրադառնալով լեզուների ցեղակցության հարցին՝ Գ.Սևակը ելնում է տարբեր լեզուների միջև եղած նմանությունների, համապատասխանությունների տեսակետից. «ցեղակից» լեզուների միջև իրոք գոյություն ունեն համապատասխանություններ, հատկանշական նմանություններ, սակայն, նրա կարծիքով, այդ համապատասխանություններն արդյունք են ոչ թե ընդհանուր ծագման, ոչ թե մի նախալեզվից սերած լինելու, այլ պատմական որոշ շրջանում տարբեր ցեղերի համակեցության և այդ համակեցության շնորհիվ տեղի ունեցած լեզվական փոխազդեցությունների. այդպիսով լեզուների ցեղակցությունը, ինչպես ընդունում է Սևակը, ոչ թե «ծննդաբանական» է, այլ տարբեր լեզուների միջև պատմականորեն գոյացած ընդհանրությունների արդյունք։ Օրինակ՝ գրաբարը «ֆեոդալիզմի լեզու է» և ձևավորվել է հայերենի մեկ կամ մի քանի բարբառներից. «Գրաբարը ոչ թե հայ բարբառների մայրն է, այլ բարբառներից մեկի կամ մի քանիսի դուստրը»։ Միաժամանակ կարծում է, որ «Չի կարելի պնդել նաև այն, թե գրաբարը ստեղծվել է պալատներում հայ ազնվականների կողմից և չի ունեցել իր մայր բարբառը ժողովրդի մեջ» (ըստ «Հայոց լեզվի տեսության»)։ Պետք է նշել, որ գրաբարի և բարբառների առաջացման, գրաբարի մահացման, գրաբարի ու բարբառների փոխհարաբերության և այլ հարցեր հայագիտության բարդ, կնճռոտ և մի շարք կողմերով դեռևս վերջնականապես չեն լուծվել: Դրանք պահանջում են հայագետների համատեղ, համառ հետազոտական աշխատանքը։ Ըստ Գ.Սևակի՝ այս ուղղությամբ առաջադրած հարցերը ինքնին հետաքրքիր են, արժեքավոր, մտածելու տեղիք են տալիս: Անշուշտ, հեղինակի քննած լեզվական որոշ դրույթներ վիճելի են և պահանջում են լուրջ հիմնավորում: Պարզ է՝ հայագիտությունը չի կարող զարգանալ, առաջադիմել առանց կարծիքների պայքարի, առանց տեսակետների բախման, առանց քննադատության լայն ծավալման։

Ժամանակակից հայերենի կազմավորման վերաբերյալ Գ.Սևակի կարծիքն հետևյալն է. այն ընթացել է գրաբարի և բարբառների հարատև ազդեցության ներքո։ Արդի հայերենն իբրև լեզվական նոր որակ, ընդգրկելով գրաբարի և բարբառների տարրեր, ո՛չ գրաբարի աղավաղումն է, ո՛չ էլ բարբառի մշակումը, այլ «գրաբարի ու բարբառների պատվանդանի վրա կանգնած մի համադրական լեզու»։

«Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց» աշխատության մեջ Գ.Սևակը հանգամանորեն քննել է հայերենի բառապաշարը (բառային կազմ, բառապաշարի շերտեր, գրաբարյան, ժողովրդա-բարբառային, նորագույն փոխառություններ, նորաբանություններ, հնաբանություններ), բառապաշարի տեղաշարժերը, բառակազմության տեխնիկայի զարգացման փուլերը, բառակազմության տեսակները և նորագույն հապավումները։ Հայերենի բառապաշարը բաժանել է հետևյալ շերտերի՝ գրաբարյան բառեր, միջին հայերեն բառեր, բարբառային բառեր, նոր հայերեն բառեր։

Գ. Սևակն անդրադարձել է նաև հայ բարբառագիտության, հայերենի ուղղագրության, տերմինաստեղծման, գրական հայերենի նորմաների մշակման և այլ հարցերի։ Նրա «Հայոց լեզվի շարահյուսություն» (1936թ.) դպրոցական դասագիրքն ունեցել է ավելի քան 30 հրատարակություն։

1948թ. հրատարակել է «Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն» արժեքավոր աշխատությունը, որի մեջ տուրք է տվել իշխող մառականությանը․ դա արտահայտվել է հատկապես լեզվի և գաղափարախոսության նույնացման («Լեզուն հասարակական գիտակցության ձևերից մեկն է՝ վերնաշենքային արտահայտություն, որը հաճախ այլ գաղափարախոսություններից շատ ավելի շուտ և զգայուն կերպով է արտահայտում բազիսում տեղի ունեցող փոփոխություններն ու տեղաշարժերը՝ վերջին հաշվով պայմանավորված լինելով նրանով»), լեզվական շրջափուլերի կամ, ինչպես ինքն է անվանում է դրանք՝ «ֆորմացիաների» ընդունումով («Հասարակական յուրաքանչյուր ֆորմացիայի օրինաչափորեն ուղեկցում է լեզվական համապատասխան «ֆորմացիան» կամ գոյավիճակը»)։ Սակայն դրանք, ըստ Է.Աղայանի, «առավելապես հավուր պատշաճի հայտարարություններ են, որոնք, բարեբախտաբար, չեն ազդում լեզվական նյութի ուսումնասիրության վրա, եթե ուշադրության չառնենք մի քանի շինծու օրինակներ, որոնք բերվում են այդ հայտարարությունները հիմնավորելու համար»։ Աշխատանքը լուրջ ներդրում է մեր գրական լեզվի պատմության ուսումնասիրության մեջ. այն բաղկացած է ներածությունից և չորս բաժնից։ Ներածության մեջ անդրադարձել է արևելահայ գրական լեզվի պատմության շրջանաբաժանման խնդրին՝ առաջարկելով հետևյալ շրջանաբաժանումը.

Կազմավորման կամ վաղ աշխարհաբարի շրջան (17-18-րդ դդ.)։

Ձևավորման կամ լուսավորչական շրջան (19-րդ դ. սկզբից մինչև 70-ակ. թթ.)։

Ժողովրդականացման կամ դասական աշխարհաբարի շրջան (70-ակ. թթ.-ից մինչև 1920թ.)։

Սովետական կամ համազգային լեզվի շրջան (1920թ.-ից ի վեր)։

Ներածության մեջ անդրադարձել է նաև տվյալ հեղինակի կամ աշխարհաբարի զարգացման տվյալ փուլի լեզվի բնույթի որոշմանը՝ բարբառայնության, գրաբարաբանության կամ ժողովրդայնության տեսանկյունից։ Աշխատանքի չորս գլուխներում հանգամանորեն ներկայացրել է այդ փուլերից յուրաքանչյուրի նկարագիրը։

Է.Աղայանի գնահատմամբ՝ «Գուրգեն Սևակը խորհրդային շրջանում աճած և իր դերով առավել աչքի ընկած լեզվաբաններից մեկն է, որ մեծ վաստակ ունի ոչ միայն ժամանակակից հայոց լեզվի գիտական ուսումնասիրության մեջ, որի բնագավառում երկրորդ դեմքն է Մ.Աբեղյանից հետո, այլև մեզ մոտ տեսական- լեզվաբանական մտքի զարգացման ասպարեզում»։

Հայերեն գրերի ստեղծման ու Մեսրոպ Մաշտոցի մասին Սևակը գրել է մի քանի աշխատություն։ «Թե ինչ է արել Մաշտոցը Սամոսատում» հոդվածում քննության նյութ է դարձրել Մաշտոցի կենսագիր Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի մի փոքրիկ հատվածը, որի վերաբերյալ հայ և օտար շատ մասնագետներ արտահայտել են տարբեր, նույնիսկ հակասական կարծիքներ։ Առանձնացնելով ու գնահատելով բանասերների ճիշտ մտքերն այդ հայտնի հատվածի վերաբերյալ՝ Սևակը հիմնավոր քննադատել է յուրաքանչյուրի սխալ ու անհամոզիչ դրույթները և գիտականորեն հիմնավորել իր նոր ըմբռնումները։ «Մեսրոպյան գրերը, նրանց կառուցվածքի սկզբունքները և աղբյուրները» հոդվածում Սևակը գիտական վերլուծությունից հետո հաստատել է, որ Մեսրոպյան գրերի ակունքը գտնվում է ոչ թե մերձավոր հունա-ասորա-պարսկական միջավայրում, այլ ժամանակով և տարածությամբ հեռավոր փյունիկ-սեմական՝ հարավ-արաբական-արամեական գրերի ոլորտում, ուր և եղել է նրանց իսկական բնօրրանը։ Մաշտոցի կյանքի ու մեծ ծառայության պատմությունը Գ. Սևակը ներկայացրել է իր «Մեսրոպ Մաշտոց. հայկական գրերի ու մատենագրության սկզբնավորումը» (1962թ.) մենագրության մեջ, որը հրատարակվել է նաև ռուսերեն։

«Հայ բարբառների ծագման հարցի շուրջը» ծավալուն հոդվածում Գուրգեն Սևակը քննադատել ու մերժել է այն տեսությունը, ըստ որի՝ հայերենի բոլոր բարբառները առաջացել են ոչ թե գրաբարից, ոչ թե գրաբարատիպ հայերենից, այլ պատմական Հայաստանում տեղադրված այլևայլ ժողովուրդների կողմից հայոց լեզուն յուրացնելու պրոցեսում՝ հեռավոր նախապատմական շրջաններում։

Բազմավաստակ գիտնականը, մանկավարժն ու հասարակական-մշակութային գործիչն իր հաստատուն տեղն է գրավում հայ լեզվաբանության պատմության մեջ՝ ականավոր հայագետների՝ Հ. Աճառյանի, Մ. Աբեղյանի, Ս. Մալխասյանցի, Գ. Ղափանցյանի, Ա. Ղարիբյանի, Գ. Ջահուկյանի, Է. Աղայանի և այլոց շարքում՝ արժանանալով համաժողովրդական ճանաչման և հարգանքի։

Ի հիշատակին ակադեմիկոս Գ․ Սևակի՝ բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ճեմասրահում, Երևանի Ե․ Չարենցի անվան փողոցի թիվ 4 շենքի պատին ամրացված է հուշատախտակ։

  1. Աբրահամյան Ա․ Ա․ Գուրգեն Սևակ //Պատմա-բանասիրական հանդես․- 1981․- Թիվ 3․- Էջ 295-296։
  2. Աբրահամյան Ա․ Մեծավաստակ գիտնականն ու մանկավարժը ։ [Գ․ Սևակի ծննդյան 60-ամյակի առթիվ] //Սովետական դպրոց․- 1964․- Թիվ 18․- 1 մայիսի․- Էջ 3։
  3. Աբրահամյան Ա․ Մեծավաստակ լեզվաբանը։ [Գ․ Սևակի ծննդյան 60-ամյակի առթիվ] //Գրական թերթ․- 1964․- Թիվ 18․- 1 մայիսի․- Էջ 4։
  4. Աղայան Էդ․ Հայ լեզվաբանության պատմություն։ Հ․ 2․- Երևան։ ԵՊՀ հրատ․, 1962․- Էջ 322-364․- Գուրգեն Գրիգորի Սևակ։
  5. Աղայան Էդ․ Հին շփոթի բավիղում։ [Գ․ Սևակի «Մեր բայի խոնարհման համակարգի շուրջը» հոդվածի առթիվ] //Գրական թերթ․- 1969․- Թիվ 2․- 10 հունվարի․- Էջ 3-4։
  6. Ամիրջանյան Հր․ Պրոֆեսոր Գուրգեն Սևակը էսպերանտոյի ակադեմիայի անդամ //Սովետական Հայաստան․- 1964․- Թիվ 171․- 21 հուլիսի․- Էջ 3։
  7. Անտոնյան Ս․ Դիտողություններ հայոց լեզվի շարահյուսության դասագրքի վերաբերյալ //Սովետական մանկավարժ․- 1953․- Թիվ 11․- Էջ 58-59։
  8. Ասատրյան Մ․ Վաստակավոր լեզվաբանը (Պրոֆեսոր Գուրգեն Սևակի ծննդյան 60-ամյակի առթիվ) //Սովետական Հայաստան․- 1964․- Թիվ 98․- 24 ապրիլի․- Էջ 3։
  9. Բարսեղյան Հ. Վաստակավոր հայագետը (Գուրգեն Սևակի ծննդյան 60—ամյակը) //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ․- 1964․- Թիվ 5.- Էջ 95-96։
  10. Գյուլբուդաղյան Ս․ Գուրգեն Սևակ [Ծննդյան 70-ամյակին] //Պատմա-բանասիրական հանդես․- 1974․- Թիվ 2․- Էջ 292-293։
  11. Գյուլբուդաղյան Ս․ Մեծարման երեկո [Նվիրված Գ․ Սևակի ծննդյան 60-ամյակին] //Պատմա-բանասիրական հանդես․- 1964․- Թիվ 2․- Էջ 360-360։
  12. Գրիգորյան Ա․ Վ․ Գուրգեն Սևակ [Ծննդյան 80-ամյակի առթիվ] //Պատմա-բանասիրական հանդես․- 1984․- Թիվ 3․- Էջ 59-66։
  13. Գուրգեն Գրիգորի Սևակ //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1981.- Թիվ 9․- Էջ 117-118։
  14. Գուրգեն Սևակ /Ներած.՝ Հ.Հ. Կոստանյան; Կազմ.՝ Ռ.Ա. Բաբաջանյան; Պատ. խմբ.՝ Հ.Հ. Մեքերյան․- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1974.- 60էջ․- Սովետական Հայաստանի ականավոր գիտնականները, № 18։
  15. Գևորգյան Վ․ Հայոց լեզվի ծագման և ցեղակցության հարցի շուրջը ։ [Գ․ Սևակի զեկույցը] //Սովետական ուսանողություն․- 1953․- Թիվ 25․- Էջ 3։
  16. Դալլաքյան Ռ․ Գուրգեն Սևակ (Ծննդյան 60-ամյակի առթիվ) //Սովետական մանկավարժ․- 1964․- Թիվ 5․- Էջ 84-86։
  17. ԵՊՀ երախտավորները․ Գուրգեն Սևակ
  18. Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն ․- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1948.- 276 էջ։
        Գրախոսություն: Արդի հայերենի պրոբլեմների պարզաբանմանը նվիրված ուսումնասիրություն /Ս․ Ղ․ Ղազարյան //Գրական թերթ․- 1948․- Թիվ 39․- 26 հոկտեմբերի․- Էջ 4։
  19. Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն ․- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1948.- 276 էջ։
        Գրախոսություն: Ценная книга по истории современного а8мянского языка /С. Казарян //Известия АН СССР. Отделение литературы и языка.- 1949.- Т. 8, вып. 2.- С. 165-166.
  20. Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն ․- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1948.- 276 էջ։
        Գրախոսություն: Գուրգեն Սևակ– Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն /Ահ. Գրիգորյան, Ս. Ղազարյան //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ․- 1948․- Թիվ 12․- Էջ 63-69։
  21. Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց ․- Երևան: Երևանի համալս. հրատ., 1955.- 357 էջ։
        Գրախոսություն: Ժամանակակից հայրենին նվիրված ուշագրավ ուսումնասիրություն /Ս․ Ղ․ Ղազարյան //Գրական թերթ․- 1956․- Թիվ 5․- 9 փետրվարի․- Էջ 4։
  22. Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց ․- Երևան: Երևանի համալս. հրատ., 1955.- 357 էջ։
        Գրախոսություն: Բուհական արժեքավոր դասագիրք /Ա․ Ս․ Մարգարյան //Սովետական Հայաստան․- 1956․- Թիվ 11․- 13 հունվարի․- Էջ 3։
  23. Ժամանակակից հայոց լեզվի տեսություն: Դասագիրք բուհերի համար։ Գիրք 1․- Երևան: Մանկ. ին-տի հրատ., 1939․- 231 էջ։
        Գրախոսություն: Ժամանակակից գիտության պահանջները բավարարող դասագիրք /Ս․ Ղ․ Ղազարյան //Խորհրդային դպրոց․- 1939․- Թիվ 38․- 22 հուլիսի․- Էջ 3-4։
  24. Ժամանակակից հայոց լեզվի տեսություն ։ Գիրք Բ, Պրակ 1․ Բառագիտություն․- Երևան: Հեռակա մանկ. ին-տի հրատ., 1947.- 101 էջ։
        Գրախոսություն: Գուրգեն Սևակի «Բառագիտություն» աշխատության առթիվ /Ե․ Առստամյան //Կոմունիստ․- 1948․- Թիվ 3․- 4 հունվարի․- Էջ 4։
  25. Խանդավառ էսպերանտիստը ։ [Գ․ Սևակի էսպերանտական գործունեության 35 տարին] /Գ․ Նալբանդյան, Պ․ Պողոսյան․- Երևանի համալսարան․- 1938․- 1 հունվարի։
  26. Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության հրամանագիրը Գ․ Գ․ Սևակին Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի պատվոգրով պարգևատրելու մասին //Սովետական Հայաստան․- 1964․- Թիվ 98․- 24 ապրիլի․- Էջ 3։
  27. Հակոբյան Մ․ Հայոց գիտնականների նոր բույլը ։ [Գ․ Սևակի մասին]//Սովետական Հայաստան․- 1971․- Թիվ 6․- Էջ 7։
  28. Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 5-րդ վերանայված հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1945.- 155 էջ։
        Գրախոսություն: Ժամանակակից հայերենի շարահյուսությունը /Ս․ Ղ․ Ղազարյան //Սովետական դպրոց․- 1946․- Թիվ 28․- 31 հոկտեմբերի․- Էջ 2։
  29. Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 5-րդ վերանայված հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1945.- 155 էջ։
        Գրախոսություն: Ինչպես չպետք է հրատարակել դասագիրքը / Վ․ Մ․ //Ավանգարդ․- 1945․- Թիվ 23․- 23 սեպտեմբերի․- Էջ 4։
  30. Հայոց լեզվի շարահյուսություն ։ Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 19-րդ հրատ.- Երևան: Հայպետուսմանկհրատ, 1961.- 164 էջ։
        Գրախոսություն: Անհրաժեշտ է ստուգել /Պ․ Խաչատրյան //Սովետական դպրոց․- 1961․- Թիվ 33․- 18 օգոստոսի․- Էջ 4։
  31. Հայոց լեզվի շարահյուսություն ։ Դասագիրք ութամյա դպրոցի VII-VIII դասարանի համար։ 30-րդ, բարեփոխվախ և լրացված հրատ.- Երևան: Լույս, 1973.- 154 էջ։
        Գրախոսություն: Շարահյուսության բարեփոխված դասագիրք /Վ․ Ավագյան //Սովետական Հայաստան․- 1973․- Թիվ 108․- 9 մայիսի․- Էջ 4։
  32. Հայրապետյան Ս․ Վաստակավոր գիտնականի մեծարումը։ [Գ․ Սևակի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո պետ․ համալսարանում] //Ավանգարդ․- 1964․- Թիվ 54․- 7 մայիսի․- Էջ 2։
  33. Հարությունյան Տ․ Մեծավաստակ հայագետը ։ (Գուրգեն Սևակի ծննդյան 60-ամյակի առթիվ) //Երեկոյան Երևան․- 1964․- Թիվ 98․- 24 ապրիլի․- Էջ 3։
  34. Նշանավոր հայագետը ։ [Գուրգեն Սևակի ծննդյան 50-ամյակի առթիվ] /Հ․ Պետրոսյան, Վ․ Գևորգյան, Մ․ Տեր-Ղազարյան //Սովետական ուսանողություն․- 1954․- 7 մայիսի։
  35. Նրանք համալրել են Գիտությունների ակադեմիան։ [ԳԱ վիցե-պրեզիդենտ Ս․ Մերգելյանի տված համառոտ բնութագիրը նորընտիր ակադեմիկոսներին և թղթակից-անդամներին, այդ թվում Գ․ Սևակին] //Սովետական Հայաստան․- 1971․- Թիվ 87․- 15 ապրիլի․- Էջ 4։
  36. Պետրոսյան Հ. Զ. Հայերենագիտական բառարան .- Երևան: Հայաստան, 1987.- Էջ 543․- Սևակ (Գրիգորյան) Գուրգեն Գրիգորի։
  37. Սանթրյան Վ․ Լեզվի անխոնջ մշակը (Ֆիլոլ․ գիտ․ դոկտոր-պրոֆեսոր Գուրգեն Սևակի մասին) //Երևան․- 1959․- Թիվ 2․- 3 հունվարի․- Էջ 3։
  38. Սաքապետոյան Ռ. Ակադեմիկոս Գուրգեն Սևակի ծննդյան 100 -ամյակը //Լեզու և լեզվաբանություն․- 2004․- Թիվ 1-2․- Էջ 107-110։
  39. Սևակ (Գրիգորյան) Գուրգեն Գրիգորի //ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Անձնակազմը.- Երևան: ՀՀ ԳԱԱ հրատ., 2003.- էջ 110։
  40. Սևակ (Գրիգորյան) Գուրգեն Գրիգորի //Կենսագրական հանրագիտարան.- Երևան: ԵՊՀ հրատ., 2019.- 642-643։
  41. Սևակ (Գրիգորյան) Գուրգեն Գրիգորի //Հայկական համառոտ հանրագիտարան: Հ. 4.- Երևան: ՀԽՀ գլխավոր խմբ., 2003.- էջ 407:
  42. Սևակ (Գրիգորյան) Գուրգեն Գրիգորի //Հայկական սովետական հանրագիտարան: Հ. 10.- Երևան, 1984.- էջ 311:
  43. Սևակ (Գրիգորյան) Գուրգեն Գրիգորի //Ով ով է. Հայեր: Կենսագրական հանրագիտարան: Հ. 2.- Երևան: Հայկական հանրագիտարան հրատ., 2007.- Էջ 449:
  44. Փարսադանյան Ա․ Հայը․ կենսագրական մեկ տողով․- Երևան։ ՎՄՎ-Պրինտ, 2004․- Էջ 502․- Սևակ Գուրգեն։
  45. Քննարկում ենք պրոֆ․ Գ․ Սևակի նամակը [«Սովետական ուսանողություն» թերթի լեզվի և հայերենի լեզվաշինության հարցերի շուրջը] //Սովետական ուսանողություն․- 1954․- 22 հունվարի, 30 հունվարի, 6 փետրվարի։
  46. Пивазян Эм. >Видный языковед: [К 60-летию со дня рождения Г. Севака] //Коммунист.- 1964.- № 98.- 24 апреля.- С. 3.
  47. Севак (Григорян) Гурген Григорьевич //Академия наук Армянской ССР. Персональный состав 1943—1983.- Ереван: Изд-во АН АрмССР, 1984.- С. 104.
  48. Элбакян Л. А. Гурген Севак и его вкладв хаыкы о языке //Армения: притяжение культуры (Самара, 22–30 ноября 2017 года): Материалы Международного научно-практического форума в рамках «Дней Армении в РФ» и в ознаменование Международного десятилетия ООН по сближению культур в цикле культурно-образовательной программы «Культура, объединяющая мир».- Самара: Изд. Самарский государственный институт культуры, 2019.- С. 203-211.

1924

Ընկեր Լենինի հիշատակին։ [Բանաստեղծություն] //Մարտակոչ․- Թիֆլիս․- 1924․- Թիվ 22․- 26 հունվարի․- Էջ 4։

1930

Ձեռնարկ էսպերանտո միջազգային լեզվի․- Երևան, 1930․- 72 էջ։

Հաբեթաբանություն և մարքսիզմ //Նոր ուղի․- 1930․- Թիվ 6-7․- Էջ 184-197։

Արդազիանի Լ․ Սոլոմոն Իսակիչ Մեջղանուաշվիլի: Վեպ․- Յերևան: Պետհրատ, 1930.- 168 էջ։
    Գրախոսություն Սոլոմոն Իսակիչ Մեջղանուաշվիլի //Նոր ուղի․- 1930․- Թիվ 4-5․- Էջ 152-154։

Դանիլևսկի Մ. Արյունոտ կիրակին (Հունվարի իննը): Պիես չորս պատկերով /Թարգմ.՝ Գուրգեն Սևակ․- Յերևան: Պետհրատ, 1930․- 27 էջ։

1932

Հանուն մարքս-լենինյան լեզվաբանության։ [Ն․ Մառի տեսության քննադատություն] //Գրական թերթ․- 1932․- Թիվ 8․- 10 մայիսի․- Էջ 3։

Մեր ուղղագրության վերափոխման մասին //Գրական թերթ․- 1932․- Թիվ 11․- 10 հունիսի․- Էջ 4։

Պայքար երկու ֆրոնտում լեզվաբանության մեջ //Գրական թերթ․- 1932․- Թիվ 13․- 30 հունիսի․- Էջ 4։

Պատմության աշխատանքի գիրք: Գործարանային յոթնամյակների 5-րդ տարվա յեվ կոլյերիտների 1-ին տարվա համար /Ո. Վ. Տրախտենբերգ, Ա. Ի. Գուկովսկի, Վ. Ն. Բերնադսկի; Թարգմ. ռուս.՝ Գ. Սևակ, Հ. Հարությունյան.- Յերևան: Պետհրատ, 1932․- 198 էջ։

1933

Լեզվի բարձր վորակի համար //Խորհրդային Հայաստան․- 1933․- Թիվ 185․- 11 օգոստոսի․- Էջ 3։

Լեզվի բարձր վորակի համար //Կոմունիստ․- 1933․- Թիվ 198․- 28 օգոստոսի․- Էջ 2։

1934

Լեզվաբան հեղափոխականի հիշատակին։ [Ն․ Յա Մառի մահվան առթիվ] //Խորհրդային Հայաստան․- 1934․- Թիվ 293․- 23 դեկտեմբերի․- Էջ 2։

Կոնսպեկտը և նրա տեխնիկան //Հարվածային ուսանող․- 1934․- Թիվ 7․- 20 ապրիլի․- Էջ 1։

Սերունդների կռիվը քերականության բնագավառում //Կուլտուրական ֆրոնտ․- 1934․- 22 դեկտեմբերի։

1935

Լենինը յև դիալեկտիկական որինաչափությունները լեզվի մեջ //Տեղեկագիր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի․- 1935․- Թիվ 1․- Էջ 143-168։

1936

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VI յև VII դասարանների համար․- Երևան: Հայպետհրատ, 1936.- 173 էջ։

1937

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VI յև VII դասարանների համար։ 2-րդ հրատ․- Երևան: Պետհրատ, 1937.- 100 էջ։

1938

Հայոց լեզվի շարահյուսության վարժություններ : Ձեռնարկ միջնակարգ դպրոցի VI յեվ VII դասարանների համար․- Յերևան: Պետհրատ, 1938․- 80 էջ։

Շոթա Ռուսթավելին յեվ նրա «Վագրենավորը»։ «Վագրենավորը» պոեմի 750-ամյակին 1187-1937 /Կազմ․ և խմբ․՝ Գ․ Սևակ, Մ․ Դուրգարյան․- յԵրևան։ Պետհրատ, 1938․- 44 էջ։

1939

Ժամանակակից հայոց լեզվի տեսություն: Դասագիրք բուհերի համար։ Գիրք 1․ [Նախաշավիղ; Ժամանակակից հայոց լեզվի կազմավորումը; Հնչյունաբանություն; Ձևաբանություն].- Երևան: Մանկ. ին-տի հրատ., 1939․- 231 էջ։

Խոսքի մասերի ուսմունքը: Ներածություն․- Երևան, 1939․- Էջ 189-244․- Առանձնատիպ ԵՊՀ․ Գիտական աշխատություններ․- 1939․- Հ. 11-ից։

Խոսքի մասերի ուսմունքը: Ներածություն //ԵՊՀ․ Գիտական աշխատություններ․- 1939․- Հ. 11․- Էջ 189-244։

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VI յև VII դասարանների համար։ 4-րդ հրատ․- Երևան: Պետհրատ, 1939.- 96 էջ։

Հայոց լեզվի շարահյուսության վարժություններ: Ձեռնարկ միջնակարգ դպրոցի VI յեվ VII դասարանների համար։ 2-րդ հրատ․- Յերևան: ՀԽՍՀ պետհրատ, 1939․- 79 էջ։

1940

Աճառյան, Ա. Հայոց լեզվի պատմություն ։ Հ․ 1․- յԵրևան։ Պետհամալսարանի հրատ․- 1940․- Էջ 3-6․- Առաջաբան։

1941

Մ․ Նալբանդյանի լեզվագիտական հայացքների շուրջը //Սովետական գրականություն․- 1941․- Թիվ 4․- Էջ 32-38։

Լերմոնտով Մ․ Յու․ Առագաստ /Թարգմ․՝ Գ․ Սևակ //Սովետական գրականություն․- 1941․- Թիվ 5-6․- Էջ 31։

Լերմոնտով Մ․ Յու․ Ընտիր երկեր ։ Հ․ 1․ Բանաստեղծություններ, պոեմներ /Թարգմ․՝ Գ․ Սևակ․- Երևան: Հայպետհրատ, 1941.- 260 էջ․- Մեռնող գլադիատորը; Ժուռնալիստը, ընթերցողը և գրողը; Մանկանը։

1943

Ընթերցանության գեղարվեստական գեղագիտական հաճույքը //Սովետական դպրոց․- 1943․- 16 հունիսի։

Լերմոնտով Մ․ Յու․ Պաղեստինի ոստը /Թարգմ․՝ Գ․ Սևակ //Գրական թերթ․- 1943․- 20 հունիսի։

Պուշկին Ա․ Ս․ Եվգենի Օնեգին (Հատված 3-րդ գլխից) /Թարգմ․՝ Գ․ Սևակ //Սովետական գրականություն․- 1941․- Թիվ 12․- Էջ 32։

Մեր գրական լեզվի և բեմական խոսքի կուլտուրայի մասին //Սովետական գրականություն․- 1943․- Թիվ 4-5․- Էջ 181-193։

Պուշկին Ա․ Ս․ Եվգենի Օնեգին (Գլուխ առաջին) /Թարգմ․՝ Գ․ Սևակ //Սովետական գրականություն․- 1943․- Թիվ 4-5․- Էջ 56-61։

1945

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 5-րդ վերանայված հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1945.- 155 էջ։

Հայոց լեզվի վերածնունդը //Սովետական Հայաստան․- 1945․- Թիվ 2․- Էջ 23-26։

Ղազարյան Ս․ Ուղեցույց տերմինաբանական կոմիտեի որոշումների ․- Երևան, 1945․- 91 էջ․- Որոշումներ թիվ 1-4, 8։

Պուշկին Ա․ Ս․ Եվգենի Օնեգին (Չափածո վեպ)։ [Հատված] /Թարգմ․ Գ․ Սևակ //Գրական թերթ․- 1945․- Թիվ 27․- 30 սեպտեմբերի․- Էջ 2։

1946

Հայոց լեզվի զարգացման սովետական փուլը․- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1946․- 36 էջ։

Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» ողբերգությունը //Գրական թերթ․- 1946․- Թիվ 18․- 20 հուլիսի․- Էջ 2։

1947

Աշխատանք-լեզու-միտք (Լեզվա-հնէաբանական-իմաստաբանական էսքիզ) //ՀՍՍՌ ԳԱ Ն. Մառի անվան լեզվի ինստիտուտ. Աշխատությունների ժողովածու․- 1947․- Թիվ 2․- Էջ 35-44։

Արևելահայ գրական լեզվի պատմության պերիոդիզացիան //Արևելահայ գրական լեզվի պատմության պերիոդիզացիան․- 1947․- Թիվ 3․- Էջ 35-46։

Աղայան Էդ. Ընդհանուր լեզվաբանության դասընթաց /Խմբ.՝ Գ․ Սևակ․- Երևան: Հեռակա մանկ. ին-տի հրատ., 1947․- 279 էջ։

Թե ինչ է արել Մաշտոցը Սամոսատում //ՀՍՍՌ ԳԱ Ն. Մառի անվան կաբինետի Աշխատություններ․- 1947․- Թիվ 2․- Էջ 151-179։

Թե ինչ է արել Մաշտոցը Սամոսատում ․- Երևան: Պետական համալսարանի հրատ․, 1947․- Էջ 151-179․- Առանձնատիպ ՀՍՍՌ ԳԱ Ն. Մառի անվան կաբինետի Աշխատություններ․- 1947․- թիվ 2ից։

Ժամանակակից հայոց լեզվի տեսություն: Դասագիրք բուհերի համար։ Գիրք 2․ Պր․ 1․ Բառագիտություն․- Երևան: Հեռակա մանկ. ին-տի հրատ., 1947.- 101 էջ։

Լեզվի օբեկտիվ ուսումնասիրության նոր մեթոդ (լեզվական սպեկտր) //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ․- 1947․- Թիվ 4․- Էջ 3-16։

Ղարիբյան Ա. Ս. Հայերեն ուղղագրական նոր բառարան։ 2-րդ հրատ․ /Պատ. խմբ.՝ Գ. Սևակ, Ս. Ղազարյան.- Երևան: Հեռակա մանկ. ին-տի տպ., 1947․- 215 էջ։

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 6-րդ, վերանայված հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1947.- 175 էջ։

Մալխասյանց Ստ․ Հայերէն բացատրական բառարան։ 4 հտ․ ․- Երևան: Պետհրատ, 1944-1945։
    Գրախոսություն: Հայ բառարանագրության խոշոր նվաճումը //ՀՍՍՌ ԳԱ Ն. Մառի անվան լեզվի ինստիտուտ. Աշխատությունների ժողովածու․- 1947․- Թիվ 2․- Էջ 311-322։

Նորագույն հապավումները հայերենում //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ․- 1947․- Թիվ 5․- Էջ 55-67։

1948

Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն ․- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1948.- 276 էջ։

Հայոց լեզվի բառագանձը ․- Երևան, 1948․- Էջ 315-343․- Առանձնատիպ ԵՊՀ․ Գիտական աշխատություններ․- 1948․- Հ. 27-ից։

Հայոց լեզվի բառագանձը //ԵՊՀ․ Գիտական աշխատություններ․- 1948․- Հ. 27․- Էջ 315-343։

Վրացագիտությունը Սովետական Հայաստանում։ [Պատասխան ամսագրի հարցաթերթիկին] //Սովետական Հայաստան․- 1948․- Թիվ 5․- Էջ 34-35։

Жизнеутверждающий спектакль («Любовь без коварства» в постановке Ленинаканского драматического театра) //Коммунист.- 1948.- № 173.- С. 3.

1949

Աղայան Էդ. Բ. Լեզվաբանության ներածություն ըստ լեզվի նոր ուսմունքի: Ըստ լեզվի նոր ուսմունքի /Խմբ.՝ Գ. Սևակ․- Երևան: Երևանի համալս. հրատ., 1949.- 384 էջ։

Լենինյան պարտիականության սկզբունքը և լեզվաբանությունը //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ․- 1949․- Թիվ 1․- Էջ 49-60։

Լենինյան պարտիականության սկզբունքը և լեզվաբանությունը ․- Երևան, 1949․- Էջ 49-60․- Առանձնատիպ ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ․- 1949․- Թիվ 1-ից։

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 7-րդ հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1949.- 172 էջ։

Շարահյուսության մի քանի հարցեր մարքս-լենինյան իմացաբանության լույսի տակ //ՀՍՍՌ ԳԱ Ն. Մառի անվան լեզվի ինստիտուտ. Աշխատությունների ժողովածու․- 1949․- № 4․- Էջ 5-26։

Շարահյուսության մի քանի հարցեր մարքս-լենինյան իմացաբանության լույսի տակ․- Երևան: ՀՍՍՌ ԳԱԱ հրատ., 1949․- Էջ 5-26․- Առանձնատիպ ՀՍՍՌ ԳԱ Ն. Մառի անվան լեզվի ինստիտուտ. Աշխատությունների ժողովածու․- 1949․- № 4-ից։

Պուշկին Ա. Ս. Եվգենի Օնեգին: Չափածո վեպ /Թարգմ. և առաջաբ. հեղ.՝ Գուրգեն Սևակ․- Երևան; Մոսկվա: Հայպետհրատ, 1949.- 236 էջ։

1950

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 8-րդ հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1950.- 172 էջ։

Բաբայան Արամ։ Գրադարանային տերմինների բառարան: Ռուս-հայերեն և հայ-ռուսերեն /Խմբ.` Գ․ Սևակ․- Երևան, 1950․- 264 էջ։

1951

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 9-րդ հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1951.- 149 էջ։

[Զեկուցում գրականության լեզվի հարցերի մասին ՀՍԳ միությունում] //Գրական թերթ․- 1951․- Թիվ 2․- 18 հունվարի․- Էջ 2։

Սովետական լեզվաբանության հիմնարար երկը //Սովետական գրականություն և արվեստ․- 1951․- Թիվ 6․- Էջ 73-82։

Սովետական լեզվաբանության մանիֆեստը //Գրական թերթ․- 1951․- Թիվ 23․- 24 հունիսի․- Էջ 1։

1952

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 10-րդ հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1952.- 139 էջ։

Մեր լեզվի զարգացման տենդենցները ծուռ հայելու մեջ //Սովետական գրականություն և արվեստ․- 1952․- Թիվ 5․- Էջ 100-127։

1953

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 11-րդ հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1953.- 140 էջ։

Ոչ թե բարեփոխում, այլ բարելավում։ [Հայերեն տպագրական տառերի բարեփոխման մասին] //Գրական թերթ․- 1953․- Թիվ 40․- 31 հոկտեմբերի․- Էջ 4։

1954

Ծրագիր ժամանակակից հայոց լեզվի: Նախագիծ (Բուհերի համար)․- Երևան: Համալս․ հրատ., 1954.- 12 էջ։

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 12-րդ հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1954.- 137 էջ։

Ղազարյան Ս․ Հայոց լեզվի համառոտ պատմություն /Խմբ․՝ Գ․ Սևակ․- Երևան: ԵՊՀ, 1954.- 472 էջ։

Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» ողբերգությունը (Բանասիրական էտյուդ) //ԵՊՀ․ Գիտական աշխատություններ։ Ֆիլոլոգիական գիտույունների սերիա․- 1954․- Հ․ 42․- Էջ 3-46։

Նամակ խմբագրությանը ։ [«Սովետական ուսանողություն» թերթի լեզվի և հայերենի լեզվաշինարարության հարցերի շուրջը] //Սովետական ուսանողություն․- 1954․- Թիվ 3․- Էջ 4։

1955

Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց ․- Երևան: Երևանի համալս. հրատ., 1955.- 357 էջ։

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 13-րդ հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1955.- 135 էջ։

Մեր սիրելի վարպետը։ [Ավ․ Իսահակյան] //Երևանի համալսարան․- 1955․- 28 հոկտեմբերի։

1956

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 14-րդ հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1956.- 160 էջ։

1957

Աշխարհաբարի պատմության լուսաբանումը մեր օրերում //Երևանի պետհամալսարանի գիտական սեսիա։ Զեկուցումների թեզիսներ․- Երևան։ Պետ․ համալս․, հրատ․, 1957․- Էջ 116-117։

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 15-րդ հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1957.- 160 էջ։

Մարգարյան Ալ. Ս. Մ. Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը (Արևելահայ գրական լեզվի պատմությունից) /Խմբ.՝ Գ. Սևակ․- Երևան: Երևանի համալս. հրատ., 1957․- 266 էջ։

1958

Հայկական էսպերանտիստ: Գրական-կուլտուրական ուսումնական ամենամսյա բյուլետեն Երևանի պետհամալսարանին առընթեր Հայկական էսպերանտական կազմկոմիտեի /Խմբ․՝ Գ․ Սևակ․- Երևան: տպ. Գլխհրատի, 1958.- 16 էջ։

Հայ էսպերանտիստների նվաճումը։ Զրույց «Հայկական էսպերանտիստ»-ի խմբագիր Գուրգեն Սևակի հետ․- Երևան․- 1958․- Թիվ 70․- 9 ապրիլի․- Էջ 3։

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 16-րդ հրատ․- Երևան: Հայպետհրատ, 1958.- 160 էջ։

1959

Աթ․ Տիրոյանի «Հանրագրությունը» մեքենական թարգմանության լույսի տակ //Երևանի պետական համալսարանի 41-րդ գիտական սեսիա՝ նվիրված ՍՄԿՊ 21-րդ համագումարին։ Զեկուցումների թեզիսներ․- Երևան։ Համալս․ հրատ․- 1959․- Էջ 109-110։

Հայ բարբառների ծագման հարցի շուրջը //Պատմա-բանասիրական հանդես․- 1959․- Թիվ 1․- Էջ 224-245։

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 17-րդ հրատ․- Երևան: Լույս, 1959.- 164 էջ։

1960

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 18-րդ հրատ․- Երևան: Հայպետուսմանկհրատ, 1960.- 164 էջ։

Հայերենի շեշտադրության և այլ հարցերի մասին //Երևան․- 1960․- Թիվ 166․- 14 հուլիսի․- Էջ 3։

1961

Հայոց լեզվի շարահյուսություն ։ Դասագիրք միջնակարգ դպրոցի VII դասարանի համար։ 19-րդ հրատ.- Երևան: Հայպետուսմանկհրատ, 1961.- 164 էջ։

Հայ բառ և ոճ //Գրական թերթ․- 1961․- Թիվ 10․- 3 մարտի․- Էջ 4; Թիվ 11․- 10 մարտի․- Էջ 4 ; Թիվ 13․- 24 մարտի․- Էջ 4 ։

Հայ-ռուսերեն բառարան: Պարունակում է բանավոր խոսքի և գրականության մեջ ամենից հաճախ գործածվող շուրջ 40 000 բառ ։ 2-րդ լրացված հրատ․ / Խմբ․՝ Ա․ Ս․ Ղարիբյան, Ե․ Գ․ Տեր-Մինասյան․- Երևան: Հայպետհրատ, 1960.- 442 էջ։
    Գրախոսություն: Հայ-ռուսերեն նոր բառարան և մեր բառարանագրության վիճակը //Գրական թերթ․- 1961․- Թիվ 9․- 24 փետրվարի․- Էջ 2, 4։

1962

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII և VIII դասարանների համար։ 20-րդ հրատ․- Երևան: Հայպետուսմանկհրատ, 1962.- 164 էջ։

Մեսրոպ Մաշտոց: Հայկական գրերի ու մատենագրության սկզբնավորումը․- Երևան: Հայպետհրատ, 1962․- 92 էջ։

Անմահ է նա։ [Մեսրոպ Մաշտոց] //Սովետական Հայաստան․- 1962․- Թիվ 124․- 27 մայիսի․- Էջ 2։

Հուզմունքը հիմունք չէ։ [Մանուկ Պետրոսյանի «Այս հարցը հուզում է մանկավարժներիս» հոդվածի կապակցությամբ] //Սովետական դպրոց․- 1962․- Թիվ 46․- 16 նոյեմբերի․- Էջ 2։

Մեսրոպ Մաշտոցը որպես իր դարաշրջանի հանճարեղ արտահայտիչ //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ․- 1962․- Թիվ 5․- Էջ 7-12։

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի ու մատենագրության սկզբնավորումը //Սովետական Հայաստան․- 1962․- Թիվ 84․- 8 ապրիլի․- Էջ 3։

Месроп Маштоц. Создание армянских письмен и словесности.- Ереван: Айпетрат, 1962.- 79 с.

1963

Հայ բառ և ոճ //Գիտություն և տեխնիկա․- 1963․- Թիվ 2․- Էջ 45-47 ; Թիվ 4․- Էջ 35-36 ։

Գրիգորյան Ա․ Վ․ Հայոց լեզվի դասագիրք: Հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն։ Ութամյա դպրոցի 5-7 դասարանների համար /Խմբ․՝ Գ․ Սևակ․- Երևան: Հայպետուսմանկհրատ, 1963.- 264 էջ։

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII և VIII դասարանների համար։ 21-րդ հրատ․- Երևան: Հայպետուսմանկհրատ, 1963.- 164 էջ։

Մեսրոպ Մաշտոց: Հոդվածների ժողովածու․- Երևան: Երևանի համալս. հրատ., 1963.- Էջ 161-208․- Մեսրոպյան գրերը, նրանց կառուցվածքի սկզբունքները և աղբյուրները։

1964

Բարսեղյան Հ․ Խ․ Տերմինաբանական ուղեցույց ․- Երևան: Լույս, 1964.- 136 էջ․- Հայոց լեզվի նորմավորման ընդհանուրսկզբունքները; Ռուսերեն և օտար բառերի ու տերմինների տառադարձության նորմաները։

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII և VIII դասարանների համար։ 22-րդ հրատ․- Երևան: Հայպետուսմանկհրատ, 1964.- 164 էջ։

Սայաթ-Նովան 18-րդ դարի եռաշնորհ ստեղծագործող //Երևանի համալսարանի 44-րդ գիտական սեսիա։ Զեկուցումների թեզիսներ․- Երևան։ Երևանի համալս․ հրատ․, 1964․- Էջ 177-178։

Լեզվի և ոճի հարցեր։ Հ․ 2 /Խմբ․՝ Ս․ Գ․ Աբրահամյան, Գ․ Սևակ, Ա․ Ա․ Աբրահամյան․- Երևան։ ՀՍՍՌ ԳԱ, 1964․- 378 էջ։

1965

Բառի գեղագիտական հարցի շուրջը։ [Ռ․ Իշխծանյանի «Բառի գեղագիտության հարցեր» հոդվածի առթիվ] //Գրական թերթ․- 1965․- Թիվ 21․- 21 մայիսի․- Էջ 1։

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII և VIII դասարանների համար։ 23-րդ հրատ․- Երևան: Լույս, 1965.- 164 էջ։

Շարահյուսության դասագրքի բարեփոխության մասին //Սովետական դպրոց․- 1965․- Թիվ 24․- 11 հունիսի․- Էջ 3։

1966

Մեր բայի խոնարհման համակարգի շուրջը //Հայրենիքի ձայն․- 1966․- Թիվ 50․- 11 դեկտեմբերի․- Էջ 3։

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII և VIII դասարանների համար։ 24-րդ հրատ․- Երևան: Լույս, 1966.- 164 էջ։

Ռուսթավելին և նրա «Վագրենավորը» //Պատմա-բանասիրական հանդես․- 1966․- Թիվ 3․- Էջ 15-24։

1967

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII և VIII դասարանների համար։ 25-րդ հրատ․- Երևան: Լույս, 1967.- 164 էջ։

Վրաց ականավոր բանասերը։ [Ա․ Շանիձեի ծննդյան 80-ամյակի առթիվ] //Բանբեր Երևանի համալսարանի․- 1967․- Թիվ 2․- Էջ 180-184։

Սուքիասյան Ա. Մ. Հայոց լեզվի հոմանիշների բառարան: Պարունակում է 83000 բառ և դարձվածաբանական միավոր /Խմբ. Էդ. Բ. Աղայան, Գ. Գ. Սևակ.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967․- 683 էջ։

Научный подвиг․ К 80-летию со дня рождения А. Шанидзе //Коммунист․- 1967․- № 238․- С. 4.

1968

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII և VIII դասարանների համար։ 26-րդ հրատ․- Երևան: Լույս, 1968.- 164 էջ։

Մեր բայի խոնարհման համակարգի շուրջը //Սովետական դպրոց․- 1968․- Թիվ 49․- 27 նոյեմբերի․- Էջ 3։

Езник Кохбаци Книга опровержений: (О добре и зле) /Ред.: Севак Гурген․- Ереван: Изд-во АН АрмССР, 1968․- 174 с․
1969

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII և VIII դասարանների համար։ 27-րդ հրատ․- Երևան: Լույս, 1969.- 146 էջ։

К вопросу народности языка Ов. Туманяна //Ованес Туманян. Материалы Всесоюзной межуниверситетской научной конференции.- Ереван: Изд-во государственного университета, 1969.- С. 39-51.

1970

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք ութամյա դպրոցի VII և VIII դասարանների համար։ 28-րդ հրատ․- Երևան: Լույս, 1970.- 148 էջ։

1971

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք ութամյա դպրոցի VII և VIII դասարանների համար։ 29-րդ հրատ․- Երևան: Լույս, 1971.- 148 էջ։

1972

К вопросу о текстологической вольности в публикации песен Саят-Новы //Тезисы докладов научной конференции, посвященной 50-летию образования СССР.- Ереван, 1972.- С. 196-200.

1973

Էսպերանտոյի զարգացումը երեկ և այսօր (Հարցազրույց ակադեմիկոս Գ․ Սևակի հետ)//Երևանի համալսարան․- 1973․- 6 նոյեմբերի։

Հայոց լեզվի զարգացումը սովետական շրջանում /Պատ․ խմբ․՝ Ս․ Գ․ Աբրահամյան, Գ․ Սևակ․- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1973.- 553 էջ։

Հայոց լեզվի շարահյուսություն ։ Դասագիրք ութամյա դպրոցի VII-VIII դասարանի համար։ 30-րդ, բարեփոխված և լրացված հրատ.- Երևան: Լույս, 1973.- 154 էջ։

1974

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք ութամյա դպրոցի VII և VIII դասարանների համար։ 31-րդ, բարեփոխված և լրացված հրատ․- Երևան: Լույս, 1974.- 154 էջ։

1975

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք ութամյա դպրոցի VII և VIII դասարանների համար։ 32-րդ, բարեփոխված և լրացված հրատ․- Երևան: Լույս, 1975.- 156 էջ։

1976

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք ութամյա դպրոցի VII և VIII դասարանների համար։ 33-րդ հրատ․- Երևան: Լույս, 1976.- 154 էջ։

Տրամաբանություն և խոսքի մշակույթի հարցեր․- Երևան, 1976 Պետրոսյան Լ. Բ. Հովհ. Թումանյանի գեղարվեստական երկերի բառարան /Խմբ.՝ Գ. Սևակ, Ա.Մ. Սուքիասյան․- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1976․- 403 էջ։

1977

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII և VIII դասարանների համար։ 34-րդ հրատ․- Երևան: Լույս, 1977.- 152 էջ։

1978

Հ. Աճառյանը` հայ-վրացական բանասիրության մեծ երախտավոր //Լեզվի և ոճի հարցեր․- 1978․- Թիվ 5․- Էջ 15-26։

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII և VIII դասարանների համար։ 35-րդ հրատ․- Երևան: Լույս, 1978.- 152 էջ։

1979

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII և VIII դասարանների համար։ 36-րդ հրատ․- Երևան: Լույս, 1979.- 152 էջ։

1981

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII և VIII դասարանների համար։ 38-րդ հրատ․- Երևան: Լույս, 1981.- 152 էջ։

1982

Հայոց լեզվի շարահյուսություն: Դասագիրք միջնակարգ դպրոցի VII և VIII դասարանների համար։ 39-րդ հրատ․- Երևան: Լույս, 1982.- 152 էջ։

2009

Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց։ Վերահրատ․- Երևան: ԵՊՀ հրատ., 2009.- 350 էջ։