ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Վրաստան |
ՔԱՂԱՔ (CITY) |
Թիֆլիս |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Արզանյան եղբայրներ |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
|
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Արզանյան եղբայրներ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1830 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
13 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հիմնադրվել է 1830-ական թվականներին Թիֆլիսում Արզանյան եղբայրների կողմից: Ներսիսյան դպրոցին կից տպարանից հետո այն երկրորդն էր: Վերջինիս փակվելուց հետո՝ 1830թ. «Արզանյան եղբայրների» տպարանը դարձել է միակ գործող տպարանը Թիֆլիսում: Հիմնադիրներն իրենց նորաստեղծ տպարանի համար նոր տեսակի հայկական տպագրական տառեր են պատրաստել և տպարանը հարստացրել ռուսական, լատինական, վրացական ու արաբական տառերով: Այս տպարանը, որը իր գոյությունը պահպանել է մի քանի տարի, առանձնակի աչքի ընկնող հրատարակություններ չի տվել: Սակայն առաջին անգամ այստեղ է տպագրվել Խաչատուր Աբովյանի «Նախաշավիղը»: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |