Cover Image
aizvērt šo grāmatuԹումանյան Միքայել Գալուստի (1886-1950)
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ԹՈՒՄԱՆՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ԹՈՒՄԱՆՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
aizvērt šo mapiՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Skatīt dokumentuՄ. Գ. Թումանյանի աշխատությունների մատենագիտություն
Skatīt dokumentuԳրականություն Մ. Գ. Թումանյանի կյանքի և աշխատությունների մասին

Միքայել Գալուստի Թումանյանը ծնվել է 1886 թվականին Ղրիմի(Ուկրաինա) Կարասուբազար(այժմ՝Բելոգորսկ, ՌԴ) քաղաքում: Վախճանվել է 1950 թ. Հուլիսի 25-ին:
1905 թ. ավարտել է Երևանի գիմնազիան:
1911 թ.՝ Մոսկվայի համալսարանի բնագիտական ֆակուլտետը:
1914 թ.՝ Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտը (այժմ՝ Տիմիրյազևի անվ. գյուղատնտեսական ակադեմիա):
1915-1923 թթ. աշխատել է որպես գյուղատնտես սկզբում Զանգեզուրում, այնուհետև՝ Հողժողկոմատի համակարգում։
1924-1930 թթ. ԵՊՀ –ում աշխատել է որ¬պես «Մասնավոր երկրագործության ամ¬բիոն»-ի վարիչ:
1930-1947 թթ. եղել է Երևանի քաղխորհրդի դեպուտատ:
1930-1949թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում հաջողությամբ ղեկավարել է «Բուսաբուծության ամբիոն»-ը։
1934-1935 թթ. գլխավորել է Սևանի ավազանի դաշտավարությունն ուսումնասիրող էքսպեդիցիայի աշխատանքները։
1935 թ. Մ․ Գ․ Թումանյանին շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում և նա պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
1935-1937 թթ.եղել է Անդրկովկասյան ֆեդերացիայի կենտգործկոմի անդամ:
1937 թ. ստացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1939 թ. Մ․ Գ․ Թումանյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1943 թ. Մ․ Գ․ Թումանյանը դարձել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, նշանակվել է իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպված ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1943-1948 թթ. վարել է ՀԽՍՀ ԳԱ Գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը:
1944-1947 թթ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ:
1947-1950 թթ. ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: