Cover Image
ປິດຫນັງສຶ່ເລັ້ມນີ້ 	Բաղդասարյան Գևորգ Երվանդի (1936-2023)
ເບິ່ງຕາມເອກກະສານ	Գ. Ե. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
ເບິ່ງຕາມເອກກະສານ	Գ. Ե. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
ເປີດໂຟເດີນີ້ ແລະເບິ່ງເນື້ອຫາ 	ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Գևորգ Երվանդի Բաղդասարյանը ծնվել է 1936 թվականի հունվարի 26-ին ՀՍՍՀ Արագածի շրջանի Ծաղկահովիտ գյուղում ծառայողի ընտանիքում։

1958 թվականին, ավարտելով Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը գերազանց գնահատականներով, ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ (ներկայումս՝ ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտ) որպես կրտսեր գիտաշխատող։

1979 թվականից մինչև 1988 թվականը նույն ինստիտոիտում աշխատել է որպես մագնիսաառաձգականության տեսության բաժնի վարիչ։

1963թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ նվիրված գազի գերձայնային հոսանքով շրջհոսվող սալերի և թաղանթների կայունությանը։ Դոկտորական դիսերտացիայի պաշտպանությունը տեղի է ունեցել է 1977 թ. «Բարակապատ մարմինների և էլեկտրամագնիսական դաշտերի փոխազդեցություն» թեմայով։ 1978 թվականին Գ. Ե. Բաղդասարյանին շնորհվել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1979-ին՝ ավագ գիտաշխատողի կոչում։ կան գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1983 թ. Գ. Ե. Բաղդաասարյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում «բարձրագույն մաթեմատիկա» մասնագիտության գծով։

1986 թ. նոյեմբերից մինչև 1987 թ. ապրիլը եղել է այդ ինստիտուտի տնօրեն։

1988 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ որպես Բնագիտության մաթեմատիկական մոդելների և մեթոդների ամբիոնի վարիչ։

Գ. Ե. Բաղդաասարյանի գիտական գործունեությունը սկսվել է 1958 թվականից, ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում։ Նրա առաջին գիտական հետազոտությունները նվիրված են շերտավոր անիզոտրոպ սալերի և թաղանթների ոչ գծային ստիպողական և պարամետրական տատանումներին։ Այդ աշխատանքներում մասնավորապես ստացված է հետևյալ կարևոր արդյունքը. ստիպողական տատանումներում ոչ գծայնության հաշվառումը բերում է ռեզոնանսների հանդես գալուն, որոնք ունեն ինքնատատանման բնույթ և էապես տարբերվում են պարամետրական տատանումներից, չնայած հանդես են գալիս նույն հաճախականությունների դեպքում։

Գ. Ե. Բաղդաասարյանը գազի գերձայնային հոսանքում գտնվող սալերի և թաղանթների վարքի ուսումնասիրման հիմնադիրներից մեկն է։ Այս հարցում, ելնելով շարժման ոչ գծային հավասարումներից, նա ստացել է որակապես նոր և արժեքավոր արդյունք, բացահայտել՝ շրջհոսման մինչ կրիտիկական արագությունների դեպքում ստացիոնար տատանումների գոյությունը և որոշել է ստորին կրիտիկական արագության արժեքը։ Կարևոր է նաև նյութի առաձգականության գլխավոր ուղղությունների կողմնորոշման օպտիմալ այն պարամետրերի որոշումը, որոնց դեպքում շրջհոսման կրիտիկական արագությունը և դինամիկ անկայունության տիրույթի լայնությունը ստանում ենք էքստրեմալ արժեքներ։ Այդ աշխատանքները էական դեր ունեն պարամետրական ռեզոնանսի և Ֆլատտերի օպտիմալ խնդիրների դրվածքի և ուսումնասիրման հարցերում։

Գ.Ե. Բաղդաասարյանի հետագա աշխատանքները մեծ ներդրում են դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի նոր ուղղության՝ մագնիսաառաձգականության տեսության ստեղծման և զարգացման գործում։ Գ.Ե. Բաղդաասարյանի կողմից ստեղծվել է գիտական կոլեկտիվ, որը հաջողությամբ զարգացնում է այս նոր գիտական ուղղությունը։ Նշված բնագավառում նա ստացել է հետևյալ կարևորագույն արդյունքները. բևեռացված մագնիսապես փափուկ ֆերոմագնիսական, ինչպես նաև գերհաղորդիչ սալերի և թաղանթների կայունության տեսության ստեղծումը; մագնիսաստրիկցիոն շերտավոր սալերում ծռման ռեզոնանսային տատանումները գրգռելը; ռեզոնանսային տատանումները առանց կոնտակտի մեկ գերհաղորդիչ սալից մյուսին հաղորդելը՝ հաստատուն մագնիսական դաշտի միջոցով; բարակապատ մարմիններում ստիպողական տատանում ների գրգռումը մագնիսական դաշտի օգնությամբ; էլեկտրամագնիսական ուժերի ազդեցության տակ անհամասեռ մագնիսական դաշտի օգնությամբ առանց կոնտակտի պահվող թաղանթների ստատիկ և դինամիկ կայունութ յան կորուստի հնարավորությունը, հաստատուն մագնիսական դաշտում գտնվող թաղանթի պարամետրական ռեզոնանսային տատանումների առաջացումը թաղանթի պտտման շնորհիվ, մարման ճաքի տիպի դեֆեկտների հայտնաբերումը (մագնիսական դաշտի օգնությամբ) և արտաքին մագնիսական դաշտով պայմանավորված առաձգական լարումների և մագնիսական դաշտի կոնցենտրացիայի հետազոտումը ճաքի շրջակայքում։ Նշված արդյունքները հանդիսացել են Գ.Ե. Բաղդասարյանի “Մագնիսաառաձգական համակարգի կայունությունը և տատանումները” մենագրության հիմքը (ԵՊՀ հրատ., 1990 թ.)։

Վերջին տարիներին նրա կողմից մշակվել են պյեզոմագնիսական և մագնիսաստրիկցիոն միջավայրերում մագնիսաակուստիկ փոխկապակցված ալիքների տարածման հետազոտման տեսական հիմքերը։ Ապացուցվել է պյեզոմագնիսական (կամ մագնիսաստրիկցիոն) էֆեկտով պայմանավորված սահքի մակերևույթային և ճեղքային նոր տիպի ալիքների գրգռման հնարավորությունը։ Մեծ նվաճում է նաև ուղեկցվող մակերևութային տատանումների գոյության հնարավորության հայտնաբերումը, որը թույլ է տալիս ակուստիկ ալիքները մի պյեզոմագնիսական միջավայրից հաղորդել մի այլ պյեզոմագնիսական միջավայր, առանց մեխանիկական կոնտակտի։ Այդ արդյունքները կարող են հիմք հանդիսանալ պյեզոմագնիսական (կամ մագնիսաստրիկցիոն) նյութերից արդի ուլտրաձայնային տեխնիկայի նոր սարքեր ստեղծելու համար։

Գ.Ե. Բաղդասարյանի կողմից առաջարկված են ոչ ստացիոնար մագնիսական դաշտում գտնվող հաղորդիչ սալերի և թաղանթների տատանողական պրոցեսների ուսումնասիրման արդյունավետ անալիտիկ մեթոդներ։ Այստեղ ստացված է հետևյալ կարևոր արդյունքը. ներդաշնակ մագնիսական դաշտի օգնությամբ կարելի է հաղորդիչ բարակ մարմիններին ինտենսիվ ռեզոնանսային տատանումներ հաղորդել, որը հնարավորություն կտա ստեղծելու տարբեր տիպի ուլտրաձայնային ձևափոխիչներ և ակուստիկ տատանումների աղբյուրներ։

Գ.Ե. Բաղդասարյանի գիտական արդյունքները բազմիցս զեկուցվել են միջազգային և համամիութենական գիտական համաժողովներում։

Մեծ է Գ. Ե. Բաղդասարյանի վաստակը հանրապետությունում բարձրորակ մասնագետներ պատրաստելու գործում։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են վեց թեկնածուական թեզեր և տասից ավելի հայցվորներ և ասպիրանտներ հաջողությամբ կատարում են գիտական հետազոտություններ հոծ միջավայրի մեխանիկայի տարբեր բնագավառներում։

Գ. Ե. Բաղդասարյանը հմուտ և բազմափորձ դասախոս է. երկար տարիներ մեծ նվիրումով դասավանդել է հանրապետության տարբեր բուհերում, իսկ վերջին տարիներին համագործակցում է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հետ։ Նրա նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ ֆակուլտետում ստեղծվեց «Բնական գիտություններում հաշվողական տեխնիկայի միջոցների կիրառման» ամբիոն, որի առաջին վարիչն էր։ Նրա ղեկավարությամբ ամբիոնը կարճ ժամանակամիջոցում համալրվեց բարձրորակ գիտամանկավարժական կադրերով և սկսեց մասնագետներ թողարկել բնական գիտություններ ում (հատկապես մեխանիկայում), հաշվողական տեխնիկայի միջոցների կիրառման ուղղությամբ։ Գ. Ե. Բաղդասարյանը՝ որպես «Բնագիտության մաթեմատիկական մոդելների և մեթոդների ամբիոնի» վարիչ, մասնագիտական դասընթացներ և սեմինարներ է վարում, ղեկավարում հայցվորների գիտական և ուսանողների դիպլոմային աշխատանքներ։

Մեծ է Գ. Ե. Բաղդասարյանի ներդրումը մեխանիկայում՝ նոր գիտական ուղղության ստեղծման և զարգացման, մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի արդի պրոբլեմների լուծման գործում։ Նա ծավալել է գիտակազմակերպչական գործունեություն ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտում և Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ գիտական հետազոտությունների կազմակերպման բնագավառում, ինչպես նաև մեծածավալ աշխատանք է իրականացրել մանկավարժական գործունեության ասպարեզում։