ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Թուրքիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Կ.Պոլիս (Իսթանպօլ, Սթամպօլ, Սթամպօլտա) |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Ճանիկ Արամյանի (Ն. Ճանիկ Արամյան, Ն.Ճ.Արամյան, Ներսես Արամյան) | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Ճանիկ Արամյան |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
|
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
283 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Ծնվել է Իզմիրում: Փոքր հասակում տեղափոխվել է Կ. Պոլիս, որտեղ արհեստներ է սովորել: 1846 թվականին մեկնել է Փարիզ, զբաղվել է դերձակությամբ, ապա նվիրվել փորագրության: Նպատակ է ունեցել բացել մի նոր տպարան, ստեղծել նոր տառատեսակներ, մոտեցնել եվրոպական տպագրությանը: Դրա համար աշակերտել է Փարիզի նշանավոր տպագրիչ Վալտերին: 50-ական թվականներին հնարել է մի տառատեսակ, որը մինչև այժմ կոչվում է Արամյան: Իր հնարած տառատեսակով Փարիզում Վալտերի տպարանում տպագրել է մի շարք գրքեր: 1859թ. հիմնել է իր առանձին տպարանը, որտեղ հրատարակել է Ստեփան Ոսկանի «Արևմուտքը» և Գ. Այվազովսկու «Մասյաց աղավնին»: 1854-1862թթ. հրատարակել է բազմաթիվ գրքեր: Տպարանը փոխադրել է Մարսել, մի քանի գրքեր տպագրելուց հետո տեղափոխվել է Կ. Պոլիս: 1865թվից մինչև իր մահը ապրել և շարունակել է տպագրական գործունեությունը: Աշխատանքին զուգընթաց հետաքրքրվել է հասարակական կյանքով: Ժամանակի առաջավոր գաղափարներն արտահայտող գրքերի մեծ մասը տպագրվել է Ճանիկ Արամյանի տպարանում` Մ. Նալբանդյանի «Երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ», Տէր Սարգսենցի «Շահէնն ի Սիպիր կամ գաղթական հայը», «Վաւերագիրք. խնդիր ազգային եկամտի» և այլն: Ճանիկ Արամյանը Փարիզում տպագրել է 36, Մարսելում` 4, Կ. Պոլսում` 283 գիրք: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |