ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն |
ՔԱՂԱՔ (CITY) |
Շուշի |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Հայոց հոգևոր տեսչության/ Ղարաբաղի հոգևոր թեմի, Ս. Էջմիածնի, Հայոց հոգևոր վարչության, Հայոց հոգևոր դպրոցի/ |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
Բողոքական միսիոներների |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Հայ առաքելական եկեղեցու Ղարաբաղի թեմակալ Բաղդասար Հասան-Ջալալյան |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1837-1902թթ. |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
11 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Ավգուստ Դիտրիխը և Ֆելիցիա Զարեմբան Ղարաբաղում աշխատում են 7-8 տարի,ապա Ղարաբաղի թեմի առաջնորդ Բաղդասար միտրոպոլիտին առաջարկում են գնել իրենց տպարանը ամբողջ սարքավորումներով: Բաղդասար Հասան Ջալալյանը այն գնում է և տեղափոխելով քաղաքի հայկական մասը` վերանվանում «Տպարան վիճակավոր Առաջնորդին Ղարաբաղու բարձր Սրբազան միտրոպոլիտին Բաղդասարի»: Ուսումնասեր միտրոպոլիտը գումար տրամադրեց` Վենետիկի Ս. Ղազարի Մխիթարյանների հրատարակություններից մեկական օրինակ ձեռք բերելու համար` նպատակ ունենալով դրանք վերահրատարակել սեփական տպարանում: Հասան–Ջալալյանի անմիջական ղեկավարությամբ տպարանը գործում է կանոնավոր, Մոսկվայից ձեռք են բերվում նոր տառատեսակներ և տպագրական պարագաներ: Շատ գրքերի տպագրության ծախսերը նա անձամբ էր հոգում: Այս տպարանում լույս են տեսնում և թարգմանական, և հայ հեղինակների գործեր: 1854թ. միտրոպոլիտի մահից հետո տպարանն իր տնօրինության տակ է վերցնում թեմակալ Գևորգ եպսկ. Վեհապետյանը: Նա փորձեց հովանավորների միջոցով կարգի բերել Ղարաբաղի թեմական հոգևոր տպարանը, ձեռք բերեց տառեր, տպագրական նոր պարագաներ, պատրաստեց գրաշար ու տպագրիչ վարպետներ։ Նվիրատուների մեջ էր մոսկվայաբնակ բարեգործ Հովհաննես Հովնանյանը։Տպագրության գործի աշխուժացմանը նպաստում է 1838թ. թեմական, 1864թ. Մ. Հախումյանի օրիորդաց, նաև մասնավոր դպրոցների բացումը, որոնց աշակերտությունը կարիք ուներ մայրենի լեզվով գեղարվեստական գրականության, դասագրքերի ու ձեռնարկների։ 1862-64թթ. տպարանը վարձակալում է Մինաս Տարղլիճյանցը։ 1873թ. հոգևոր թեմական դպրոցի տեսուչ Խորեն վրդ Ստեփանեն 1864—71թթ. Թիֆլիսում հրատարակած իր«Հայկական աշխարհ» հանդեսի տպագրությունը շարունակելու նպատակով վերանորոգում է դպրոցի նկուղում տեղակայված տպարանը։ Որոշ ընդհատումներից հետո տպարանը վերագործարկվում է 1885թ.։ Այստեղ լույս են տեսել գիտական և գեղարվեստական աշխատություններ։ |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |