Cover Image
aizvērt šo grāmatuՄելիք-Օհանջանյան Կարապետ Աղաբեկի (1893-1970)
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Կ. Ա. ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Կ. Ա. ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Կարապետ Մելիք-Օհանջանյանը ոչ միայն արվեստագետ-գիտնական է, հայագետ ու արևելագետ, լեզվագետ ու թարգմանիչ, բանասիրական բազմաթիվ մեծարժեք երկերի հեղինակ, այլև ուսուցիչ-ուսուցչապետ։ Նա հավատարիմ մնաց ինքն իրեն, որ նույնն է ` գիտությանը...»:


Պարույր Սևակ

Կարապետ Աղաբեկի Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1893 թ. փետրվարի 20-ին Կալեր գյուղում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզում): Վախճանվել է 1970 թ. փետրվարի 22-ին Երևանում։
1903-1911 թթ. սովորել է Մովկվայի Լազարյան ճեմարանի դասարանական բաժինը։
1912-1914 թթ. սովորել է նույն ճեմարանի արևելագիտական մասնագիտական դասարաններումը։
1914 թ. ճեմարանի պրոֆեսորական խորհրդի կողմից գործուղվել է Գերմանիա` սանսկրիտ ուսումնասիրելու և գեմաներենի մեջ հմտանալու նպատակով։
1915 թ. Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության արևելագիտական բաժանմունքի «Աշխատություններում» տպագրվել է նրա առաջին աշխատության` «Մամիկոնյանների նախարարական տոհմը ըստ Փավստոս Բյուզանդի Հայոց պատմության» ընդարձակ ամփոփումը։
1915-1917 թթ. ազատ ունկնդիր Բեռլինի համալսարանի արևելագիտության և փիլիսոփայության ֆակուլտետներում։
1920 թ. Հայկական Կարմիր բանակի քաղլուսվարչության կուլտ-կրթական բաժնի պետ և «Կարմիր բանակ» թերթի խմբագիր։
1921 թ. Էջմիածնի գիտական ինստիտուտի նախագահ։
1922-1925 թթ. Երևանի պետական համալսարանի դասախոս։
1930-1931 թթ. Հայաստանի Գիտությունների ինստիտուտի գիտական քարտուղար։
1931-1937 թթ. աշխատել է Հայաստանի նյութական կուլտուրայի պատմության, Պատմության և գրականության, Լեզվի և գրականության ինստիտուտներում։ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։
1935 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1946-1948 թթ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտական աշխատակից։ Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր։
1962 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
1963 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։
1965 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի անդամ։

Կարապետ Մելիք-Օհանջանյանը դասական հայագիտության և արևելագիտության տաղանդավոր ու անվանի երախտավորներից է, նրանց լավագույն ավանդույթների կիրառողն ու շարունակողը մեր օրերում, միջին ու կրտսեր սերնդի հայագետների և արևելագետների նշանակալից մասի ուսուցիչը, խորհրդատուն և հոգատար հովանավորը: Շուրջ կես դար նա անխոնջ եռանդով, բանիվ ու գրչով ծառայել է հայրենի մշակույթին ու գիտությանը, վերջիններիս ի սպաս դրել իր ստեղծագործական մեծ կարողություններն ու հարուստ գիտելիքները: Կարապետ Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1893-ի փետրվարի 20-ին (մարտի 4-ին), Հայաստանի Մեղրու շրջանի Կալեր գյուղում (Սյունիք մարզ), Աղաբեկ Մելիք-Օհանջանյանի բազմանդամ ընտանիքում: Նախնական կրթությունը նա ստացել է իր հորեղբոր՝ Փարսադան Մելիք-Օհանջանյանի հարկի տակ՝ Գանձակ քաղաքում, ուր նախ հաճախել է տեղի մասնավոր դպրոցներից մեկը, ապա՝ քաղաքային Տղայոց գիմնազիան: 1903 թ., հորեղբոր գործադրած եռանդուն ջանքերի շնորհիվ պատանի Կարապետն ընդունվում է Ռուսաստանի՝ այն ժամանակվա նշանավոր կրթական օջախներից մեկը՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանը: 1911-ին, ավարտելով ճեմարանի դասարանները, Մելիք-Օհանջանյանը ընդունվում է նույն ճեմարանի մասնագիտական լսարանների արևելագիտական բաժինը: Այստեղ նրան հայոց լեզու և գրականություն է ավանդում Կարապետ Կուսիկյանը, որի ներշնչմամբ էլ Մելիք-Օհանջյանը որոշում է նվիրվել հայագիտական առարկանների ուսումնասիրությանը: Ճեմարանի մասնագիտական լսարաններում Մելիք-Օհանջանյանին դասախոսել են` անվանի հայագետ Կարապետ Կոստանյանը, նշանավոր արևելագետներ՝ Կրիմսկին, Կորշը, Ալեքսեյ Վեսելովսկին, Գորդլևսկին և ուրիշներ: 1914 թվականին Լազարյան ճեմարանի պրոֆեսորական խորհուրդը որոշում է Մելիք-Օհանջանյանին՝ իբրև շնորհալի ուսանողի, գործուղել Գերմանիա՝ գերմաներենի գիտելիքները խորացնելու և պրոֆեսոր Ենզենի մոտ սանսկրիտ սովորելու նպատակով: Գալով Բեռլին՝ նա տեղավորվում է այնտեղ գտնվող Ավետիք Իսահակյանի բնակարանում՝ ընկերական ու բարեկամական ամենասերտ կապերով մտերմանում բանաստեղծի հետ: Բեռլինում գտնվելիս Կ. Մելիք-Օհանջանյանը սեփական նախաձեռնությամբ արտագրում է մեծ բանաստեղծի «Ուստա Կարո» վեպի ձեռագիրը՝ նրա մի օրինակը հնարավոր կորստից կամ պատահարից փրկած լինելու համար: 1915-ին Մելիք-Օհանջանյանը մտերմանում է Բեռլինում ուսանող, ապագայի նշանավոր հեղափոխական Հովսեփ Լազյանի հետ: Նույն թվականին ծանոթանում է աշխարհահռչակ հայագետ Յոզեֆ Մարվարտի հետ: Վերջինիս միջնորդությամբ Մելիք-Օհանջանյանը թույլտվություն է ստանում՝ որպես ազատ ունկնդիր հաճախելու Բեռլինի համալսարանը, դասախոսություններ լսելու իրեն հետաքրքրող մի շարք առարկաներից (հայերեն, ավեստա, պարսկերեն, զազա քրդերեն, իրանական էպոս, էգեյան կուլտուրա, հռոմեական կայսրության պատմություն, ասորական գրականություն, հին հունարեն, բյուզանդական հունարեն): 1920 թվականին Կարապետ Մելիք-Օհանջանյանը գալիս է Երևան: Այստեղ նա աշխատանքի է անցնում Հանրային կրթության և արվեստի նախարարությունում:
Նույն թվականի դեկտեմբեր ամսին Կարապետ Մելիք-Օհանջանյանը իր ուսանողական տարիների ընկեր Հովսեփ Լազյանի հրավերով սկսում է աշխատել նրա գլխավորած Հայկական Կարմիր բանակի քաղվարչությունում՝ իբրև այդ վարչության կուլտ-կրթական բաժնի վարիչ և «Կարմիր բանակ» թերթի խմբագիր: Նա միաժամանակ կապ է հաստատում Հայաստանի ժողովրդական համալսարանի հետ, դասախոսություններ կարդում հայ գրականություն և գերմաներեն առարկաներից: 1921 թ. Կ. Մելիք-Օհանջանյանը նշանակվում է Էջմիածնում գտնվող Խորհրդային Հայաստանի առաջին գիտական ինստիտուտի նախագահ: 1922-ին նորից Երևան փոխադրվելով՝ նա մինչև 1930 թվականը վարում է մի շարք պաշտոններ (Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի ուսմասվար, Արհլուսգլխվարչության մեթոդական տեսուչ և այլն): 1930-1937 թթ. Կ. Մելիք-Օհանջանյանը եղել է Հայաստանի գիտությունների ինստիտուտի, Նյութական կուլտուրայի պատմության ինստիտուտի, Պատմության և գրականության ինստիտուտի գիտնական, քարտուղար, նույն ինստիտուտների հին գրականության ու ժողովրդական բանահյուսության բաժինների վարիչ, զբաղվել է երիտասարդ գիտական կադրերի պատրաստման, խբմագրական և հրատարակչական աշխատանքներով: Գիտահետազոտական աշխատանքով Կ. Մելիք-Օհանջանյանը սկսել է զբաղվել դեռևս ուսանողական տարիներից:
1913 թվականի հունվար ամսին նա հանդես է եկել հայոց գրերի գյուտի 1500-ամյակի և տպագրության 400-ամյակի առթիվ Մոսկվայի Լազարյան ճեմարանում կազմակերպված գիտական նստաշրջանում, կարդալով մի շարք ընդարձակ զեկուցում հայ տպագրության մասին: 1914-ին Մելիք-Օհանջանյանը պատրաստում է ռուսերեն լեզվով մի շարադրություն՝ «Մամիկոնյանների նախարարական տոհմը ըստ Փավստոսի պատմության» թեմայով: Շարադրությունը արժանանում է Լազարյան ճեմարանի մասնագիտական դասարանների պրոֆեսորական խորհրդի մրցանակին (4 ամսվա արտասահմանյան գործուղում և մեկական օրինակ նվեր՝ ճեմարանի բոլոր հրատարակություններից): Այս աշխատության գլուխներից մեկը զեկուցվել է Կայսերական հնագիտական ընկերության Մոսկվայի բաժանմունքի գիտական նիստում, որի հիման վրա էլ հեղինակը ընտրվել է նույն ընկերության թղթակից անդամ: 1934-ին հրատարակվում է Կ. Մելիք-Օհանջանյանի «Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիվները «Շահնամեում» ու ահյ մատենագրության մեջ» ուսումնասիրությունը: Այստեղ տրված է մեծ բանաստեղծի ապրած ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական և գաղափարական երևույթների պատկերը, նրա կյանքի ու գործի ընդհանուր բնութագիրը: Հեղինակը հատկապես ծանրացել է Ֆիրդուսու և նրա հռչակավոր «Շահնամեի»՝ հայ իրականության մեջ ունեցած արձագանքների վրա: Նա աղբյուրագիտական –բանասիրական մանրակրկիտ քննության է ենթարկել մինչև այդ հայագիտության և արևելագիտության մեջ պատշաճ լուսաբանություն չգտած այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ «Շահնամեի» պահլավի գրավոր աղբյուրները հայ մատենագրության մեջ, Ֆիրդուսու դյուցազներգած Իրանի առասպելական ու վիպական մոտիվները Ագաթանգեղոսի և Բուզանդի Պատմություններում: Գիտնականը կոնկրետ օրինակներով ցույց է տալիս թե ինչո՞ւ Իրանի վիպական մոտիվներն ու «Շահնամեն» սակավ են թափանցել հայ մատենագրության մեջ և թե ինչպես դրանք, ընդհակառակը, լավ ընդունելություն են գտել հայ ժողովրդի լայն խավերում: Կ. Մելիք-Օհանջանյանի տվյալ աշխատության մեջ կատարված կարևոր ընդհանրացումներն ու եզրակացությունները կարելի է ամփոփել հետևյալ հիմնական կետերի մեջ. 1. Հայերն ու պարսիկները՝ իբրև երկու հարևան ժողովուրդներ, իրենց պատմական կյանքում ապրել են քաղաքական ու կուլտուրական նույնօրինակ պրոցես: Նրանք ականատես են եղել պատմական կարևոր իրադարձությունների, որոնք իրենց կնիքն են դրել յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի հետագա երկարամյա կյանքի վրա (քրիստոնեությունը՝ Հայաստանում, զրադաշտականությունը՝ Իրանում): Այս հողի վրա էլ, ահա երկու ժողովուրդների վիպական ստեղծագործության մեջ գիտնականը դիտել է մի շարք ակնբախ նմանություններ ու ընդհանրություններ: 2. Իրանի վիպաշխարհը, որ դարեր շարունակ արհամարվել ու հալածանքի է ենթարկվել հայ կղերի կողմից որպես «փծուն և անճոռնի առասպելք», «անմիտ և անհանճար բանից հարմարանք», «առասպելաց բարբաջունք», հյուրընկալվել է կրոնական ու քաղաքական նախապաշարումներից ազատ հայ աշխատավոր գյուղացու խրճիթում, վերամշակվել ու ազգակցվել է մեր ժողովրդական վեպի ամենից սիրված հերոսի՝ Դավթի բանավոր պատումներին, ծնունդ տալով «Ռոստամ Զալի» և « Բեժան-Մենիժայի» բազմաթիվ հայկական բանավոր ուշագրավ տարբերակներին:
Նույն 1934-ին Կ. Մելիք-Օհանջանյանը հրապարակում է հայ-իրանական ժողովրդավարական վեպի («Ռոստամ – Զալ») արժեքավոր պատումներից մեկը՝ համապատասխան գիտական առաջաբանով: Բաղդատելով «Շահնամեն», «Բարզունամեն» և իրանական ծագում ունեցող ուրիշ վիպական ստեղծագործություններ «Ռոստամ Զալ» ժողովրդական վեպի հայկական պատումների հետ, Կ. Մելիք-Օհանջանյանը, համապատսախան զուգահեռների միջոցով հավաստում է, որ հայ բանասացները յուրահատուկ ստեղծագործական վերամշակման են ենթարկել իրենց ծանոթ իրանական վեպը, հայացրել են նրա հերոսներից շատերին, այդ վեպի մի շարք դրվագներ պատմել «Սասնա ծռերի» որոշ դրվագների նմանությամբ, հայ վեպին հատուկ ստեղծագործական եղանակներով ու ձևով: Իրանական վեպը ամբողջապես հարազատացել, «ազգայնացվել», վերամշակվել է հայ ժողովրդական վեպի ոգու, աշխարհըմբռնման և ձևավորման համեմատ և դարձել է «Սասնա ծռերի» յուրահատուկ ճյուղերից մեկը: 1945-ին տպագրվում է Կ. Մելիք-Օհանջանյանի «Մովսես Խորենացու Հայոց պատմության երկու պատառիկ» խորգարով հոդվածը: Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող «Տոնականի» և «Ճառընտիր»` Խորենացու քաղված երկու նոր ձեռք բերված պատառիկների մի շարք տվյալներ բաղդատելով «Պատմության»` 1913 թ. Քննական բնագրի համապատասխան հատվածների հետ, աղբյուրագետը ցույց է տալիս, որ նորագյուտ այդ պատառիկներն ունեն մի քանի ընտիր ընթերցվածներ, որոնք քերականորեն ճիշտ լինելով, իմաստի պարզություն են մտցնում բնագրի մեջ, ինչպես նաև մի ավելորդ անգամ հաստատում եմ այն ճշմարտությունը, որ հին բնագրերը հաճախ գիտակցաբար և անգիտակցաբար աղճատվել են գրիչների կողմից: Գիտնականը իրավացիորեն ընդգծում է, որ նման կարգի պատառիկները կարող են ավելի արժեքավոր դառնալ տվյալ հեղինակի բնագիրը վերականգնելու կապակցությամբ, քան նրա` մեզ հասած ամբողջական օրինակը: Բանասերը ելնում է այն ճիշտ մեկնակետից, ըստ որի, եթե մեր հին ականավոր հեղիանկների ամբողջական գործերը հետին դարերի ընդօրինակությամբ են մեզ հասել, ապա նրանց երկասիրություններից առանձին հատվածներ պահպանվել են ավելի վաղ շրջանի զանազան ժողովածուներում («Ճառընտիր», «Ոսկեփորիկ», «Տօնական» և այլն): Ուստի և այդ բեկորները` վերարտադրելով ավելի հին և հաճախ ավելի ընտիր ընթերցվածներ, դյուրություն են ընձեռում վերականգնելու տվյալ հեղինակի` ժամանակի ընթացքում աղճատված բնագիրը: 1946-ին լույս է տեսնում Մելիք-Օհանջանյանի «Միթրա-Միհրը Սասնա ծռերի մեջ» հետազոտությունը: Այն նվիրված է հայ դիցաբանական պանթեոնի լուսաբանության կարոտ մի քանի կարևոր հարցերի (Միթրա-Միհրի հայանուն արբանյակները, Ժուկ ու ժամանակի ժողովրդական հավատալիքը, Հայկ համաստեղության անունն ու էությունը):
Հետաքրքրական է հեղինակի առաջ քաշած վարկածը հայոց ավանդական նախահոր` դյուցազն Հայկի վերաբերյալ: Ըստ այդ վարկածի Հայկի և Բելի կռվին նվիրված վիպառասպելական հայտնի դրվագում, որ բերված է Մ. Խորենացու Հայոց պատմության մեջ, պետք է դիտել երկու տարբեր էթնիկական միավորների պատկանող ժողովուրդների գաղափարական պայքարի արտահայտությունը: Մելիք-Օհանջանյանը գտնում է, որ` Բել=Քրոնոսը Ասորեստանի հավաքական ուժի անձնավորումն է, իսկ Հայկ=Քրոնոսը` Հայաստանինը: Քանի որ երկու հակառակորդ ցեղեր կռվում են իրար հետ, ապա բնական է, որ նրանց գերագույն աստվածվածներն էլ պայքարի դուրս գան մեկը ընդդեմ մյուսի: Չբավարարելով լոկ տրամաբանական այս հիմնավորմամբ` գիտնականը բերում է նաև համապատասխան փաստարկներ ինչպես հայ, այնպես էլ ուրիշ ժողովուրդների լեզվի, բանահյուսության, պատմության ու հնագիտության բնագավառներից: Պակաս հետաքրքրական չէ նաև այն փորձը, որ կատարում է Կ. Մելիք-Օհանջանյանը Հայկի կերպարի «Սասնա ծռերի» մեջ ունեցած արձագանքները գտնելու ուղղությամբ` հենվելով Մանուկ Աբեղյանի 1908 թվականին հայտնած կարծիքի վրա: Ըստ այդ կարծիքի` «Մեր հին առասպելների և նոր վեպի մեջ եղած առասպելական մոտիվների նույնությունն այն աստիճան է, որ կարելի կարծել նույնիսկ, թե նոր վեպը հին վիպասանքն է, որ մինչև այժմ կենդանի մնում է` միայն կրելով դարերի պատմական ազդեցությունը ... և որ դյուցազնական առասպելները, որոնք հիմք ունեին հին հեթանոսական հավատալիքները, միշտ նորոգվելով հարություն են առնում»: Բանագետը հավաստում է, որ փոխանցման, «նորոգման» կամ «հարություն առնելու» այդ ընթացքը վերապրել է նաև Հայկի առասպելը: Նա հետաքրքիր օրինակներով ցույց է տալիս, որ դյուցազն Հայկը «Սասնա ծռերի» մեջ հանդես չի գալիս իբրև մի միասնական, կենդանի ու ամբողջական հերոսական կերպար: Հայկի հատկանշական դիմագծերը ցրված են, վերաբաշխված վեպի մի շարք կերպարների, և գլխավորապես երկու մարդկայնացած հերոսների մեջ: Դրանք են մի կողմից` կյանքը ժողովրդի բարօրության համար զոհաբերող, հայրենի երկրի ազատությունն ընդդեմ բռնակալ Մսրա Մելիքի պաշտպանող հերոսական Դավիթը, մյուս կողմից` հայրենի երկրի բարեկեցության մասին հոգացող, խրատ ու դաստիարակություն տվող Քեռի Թորոսը, որոնք ավանդույթի ուժով ժառանգել են հին հայկակն պանթեոնի աստվածների ու դյուցազունների հայր, ամենակարող Հայկի հիմնական հատկանիշները:
1947-ին տպագրվում է Կ. Մելիք-Օհանջանյանի բանագիտական նոր ուսումնասիրությունը` «Տիրան-Տրդատի վեպը` ըստ Փավստոս Բուզանդի» վերնագրով:
Մեկնակետ ունենալով հայ և այլազգի որոշ հայագետների, մասնավորապես Մանուկ Աբեղյանի տեսակետը, Բուզանդի Պատմության բանահյուսական ակունքների վերաբերյալ, ինչպես և նկատի ունենալով Ն. Ադոնցի ու Մարկվարտի կողմից` հույն, լատին և պարսկական աղբյուրներից վկայակոչված համապատասխան տեղեկությունները 3-4-րդ դարերում Մերձավոր Արևելքում և Հայաստանում տեղի ունեցած պատմաքաղաքական իրադարձությունների մասին, հեղինակը ցույց է տալիս, որ Բուզանդի Պատմության 3-րդ դպրության 20 և 21-րդ գլուխները, ուր վերարտադրվում են Հայոց Տիրան թագավորի հետ կապված դեպքերն ու դեմքերը, ամբողջապես վիպական ծագում ունեն: Իր առաջ քաշած հիշյալ դրույթը բանագետը հավաստում է հետևյալ համոզիչ փաստարկներով:
1. Բուզանդի հաղորդումները Տիրան թագավորի օրոք Հայաստանում կատարված քաղաքական-հասարակական իրադարձությունների վերաբերյալ` չի հաստատվում նույն այդ իրադարձություններին տեղյակ ժամանակակից օտար պատմական գրավոր աղբյուրների տվյալներով, ուստի և պետք է ենթադրել, որ պատմիչը, ամենայն հավանականությամբ, օգտվել է հայ ժողովրդական վեպից ու զրույցներից:
2. Այդ հաղորդումներն իրենց բնույթով համընկնում են այն վիպական մոտիվներին, որ գտնում ենք ինչպես հայ, այնպես էլ այլազգի բանահյուսական հուշարձաններում, ուստի և կարելի է հաստատապես պնդել, որ դրանց համար հիմք են ծառայել համապատասխան բանավոր սկզբնաղբյուրներ: Այդ են հաստատում նաև Տիրան-Տրդատի կյանքի հետ կապ ունեցող Բուզանդի հիշատակած բոլոր տեղանունները` Աղիորսք, Դալարիս-Ածուղ և Ոսխա-Ոսխա: Դրանք ոչ թե մինչ Տիրան-Տրդատյան Հայաստանի իրական-պատմական աշխարհագրական անուններ են, այլ անորոշ ու անհայտ վայրեր, որոնք այդպես են «կնքվել» ժողովրդական վիպասանների և գուսանների կողմից: Այդ է հաստատում և Ճարտուկ-ճանճկեն երիվարի միջադեպը, ֆոլկլորային շրջիկ մի մոտիվ (տե՛ս ադրբեջանական «Քյոռօղլի»-ն, քրդական «Կառ ու Քուլուկ»-ը և այլն), որը հարակցման կարգով միացել է Տիրան-Տրդատի վեպին և վերամշակվել ու տեղայնացվել Հայաստանում ծավալած քաղաքական, ռազմական և հասարակական իրադարձությունների համեմատ: 1957-ին Կ. Մելիք-Օհանջանյանի խմբագրությամբ ու առաջաբանով լույս է տեսնում «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» վերնագրով գիրքը: Գրքին կցված իր առաջաբանում, տալով միջնադրայան հայ գեղարվեստական արձակի ընդհանուր բնութագիրը և նշելով տվյալ ուղղությամբ մեզանում եղած աշխատանքները, Կ. Մելիք-Օհանջանյանը կանգ է առնում գրական առկա ժանրերի հանգամանալից ուսումնասիրության անհրաժեշտության հարցի վրա, առաջադրում այդ ուղղությամբ առաջիկայում տարվելիք աշխատանքների ծրագիրն ու հիմնական թեզերը: Առաջաբանի հեղինակը բնութագրում է նախ և առաջ «Հայելի վարուց» անունով միջնադարյան զրույցների ու կարճառոտ պատմույթունների հայտնի ժողովածուի և նման օրիանկ մի երկու ուրիշ հավաքածունների («Հարանց վարք» և այլն) ծագումն ու բովանդակությունը, բացահայտում վերջիններիս ստեղծամն համգամանքները, վեր հանում այն ազդեցությունը, որ ունեցել են դրանք միջնադարյան հայ ինքնուրույն արձակի առաջացման ու ձևավորման գործում: Նույն տեղում տրվում է միջնադարյան հայ գեղարվեստական արձակի տարբեր ժանրերի (վարքաբանություն, խրատականներ, հրաշապատումներ, տեսիլքներ, պարականոն գրքեր, միստերաիներ) բովանդակության և ձևական առանձնահատկությունների սեղմ բնութագիրը, նշվում են դրանցից յուրաքանչյուրի հասարակական և գրական-գեղարվեստական բնորոշ հատկանիշներն ու արժանիքները:
Առանձնապես արժեքավոր է գիտնականի այն դրույթը, որով հավաստվում է, թե վերոհիշյալ ժանրերին պատկանող ստեղծագործությունների մի զգալի մասը մեզանում ունենալով թարգմանական բնույթ, ըստ էության տարբերվում է սովորական թարգմանություններից: Դրանք, նրա կարծիքով, ավելի շուտ վերապատումներ, կամ փոխադրություններ են, քան սովորական թարգմանություններ: Հեղինակը իրավացիորեն նշում է, որ այստեղ շատ հաճախ օտար նյութը հայ «թարգմանչի» գրչի տակ ազգայնանում էր, երբեմն նոր միջադեպեր ներմուծվում, երբեմն էլ գործողության վայրը Հայաստան փոխադրվում և հայ ընթերցող, ունկնդրող հասարակության մեջ ընկալվում՝ որպես հարազատ միջավայրի գոյի ու գիտակցության արտացոլումներ: Ելնելով վերոհիշյալ հանգամանքներից՝ Կ. Մելիք-Օհանջանյանը հուշում է, որ «թարգմանություն» կոչված այդ ստեղծագործությունները պետք է դիտվեն որպես ազգային գրականության զարգացման պատմությունը շաղկապող օղակներ և ըստ այդմ քննության առնվեն հայ հասարակական հոսանքների ու այդ հոսանքները բնորոշող գրական հուշարձանների հետ համընթաց:
Առանձնապես ծանրակշիռ և նշանակալից են այն աշխատանքները, որ կատարել է Կ. Մելիք-Օհանջանյանը հայ ժողովրդական վեպի սկզբնաղբյուր-պատումների գրառման, գիտական հրատարակության և թարգմանության մարզում: Այս տեսակետից պետք է առաջին հերթին հիշատակվի նրա շնորհակալ մեծ գործը «Սասնա ծռերի» նոր պատումների հայտնաբերման ուղղությամբ: Որքան էլ տարօրինակ, սակայն անհերքելի է այն, որ մինչև 1930-ական թվականները մենք չենք ունեցել Սասունում ծնված և իր հիմնական բովանդակությամբ, աշխարհագրական տեղավայրերով, գլխավոր դեպքերով ու դեմքերով վերջինիս հետ սերտորեն կապված մեր ժողովրդական վեպի բուն Սասունի պատումները, չնայած այն հանգամանքին, որ դրանց գրառումը մեզանում սկսվել է տակավին անցյալ դարի 70-ական թվականներից: Կարապետ Մելիք-Օհանջանյանն է այն առաջին գիտնականը մեզանում, որը հատուկ ուշադրություն դարձնելով այդ խնդրին, հայտանբերել ու տպագրել է «Սասունցի Դավթի» երկու արժեքավոր պատումները բուն Սասունի բարբառով: Դրանցից առաջինը նա գրի է առել 1932 թ. Թալինի շրջանի Իրինդ գյուղում, Սասունի Ճախրական գյուղացի 85-ամյան Քեռի Թամոյից, որը սասունցիների մեջ հայտնի է եղել իբրև լավ բանասաց, «Սասնա ծռերի» ստուգապատում պատմության միակ գիտակն ու անաղարտ պահպանողը: Կ. Մելիք-Օհանջանյանըի վկայությամբ Քեռի Թամոն «Տավթի բադմությունը» եղելություն է համարել, ասելով միաժամանակ, որ, ինքը, իբր թե, տեսել է «Տավթի գիրքը», որը մեկ լիտր է քաշել և պահվել է Սասունի գոմաց վանքում, և որ հետագայում, կռիվների ժամանակ, քրդերը այրել են այդ գիրքը:
«Սասնա ծռերի» սասունական երկրորդ պատումը Կ. Մելիք-Օհանջանյանը գրի է առել նույն 1932 թ. Թալինի շրջանի Աշնակ գյուղում, դարձյալ բնիկ սասունցի, Գոմրդեր գյուղացի Առաքել Սարուխանյանից, որը «Սասունցի Տավիթի» իր պատումը լսել է հայրենիքում եղած ժամանակ: Բացի պատմական հատուկ արժեք ներկայացնող վերոհիշյալ երկու պատումներից, բանագետն անձամբ գրի է առել հայ ժողովրդական վեպի ուրիշ 6 կարևոր պատումներ ևս (Ալաշկերտի, Մոկաց, Շատախի, Կաճեթի բարբառներով): Վերջիններիս մեջ պետք է առանձնապես նշել ալաշկերտցի Մանուկ Թորոյանի պատումը, որը իրավացիորեն համարվում է «Սասնա ծռերի» մեզ հայտնի բոլոր պատումներից ամենաընդարձակներից ու լավագույններից մեկը: Հայ ժողովրդական վեպի բնագավառում Մելիք-Օհանջանյանի կատարած մյուս աշխատատար և ծանրակշիռ գործը՝ «Սասնա ծռերի» 1000-ական էջանոց երկու հատորների հրատարակության պատրաստման մեջ նրա ունեցած մասնակցությունն է: Հայտնի է, որ երբ տարիներ առաջ Հայաստանի պետհրատը իր գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցի միջոցով առաջարկեց Մանուկ Աբեղյանին՝ հանձն առնելու «Սասնա ծռերի» ժողովրդական սկզբնաղբյու-պատումների գիտական ամբողջական հրատարակության պատրաստման գործը, մեծանուն հայագետը առկա սակավաթիվ բանագետներից իրեն գործակից ընտրեց Կ. Մելիք-Օհանջանյանին:
1932 թ. մեծ ջանադրությամբ ձեռնարկելով «Սասնա ծռերի» պատումների հրատարակությանը՝ Կ. Մելիք-Օհանջանյանը Մանուկ Աբեղյանի հետ միասին տարիների ընթացքում հավաքեց, դասակարգեց ու խմբագրեց վեպի՝ հրապարակում եղած տպագիր, անտիպ և նոր գրի առնված շուրջ 53 պատումներ: Աբեղյանի հետ նա պատրաստեց «Ծռերի» հատորների յուրաքանչյուր բարբառային խմբին կցված ներածականները՝ բաղկացած համապատասխան քերականական գիտելիքներից, աշխարհագրական, ազգագրական ու այլ կարգի տեղեկություններից, կազմեց անհրաժեշտ ծանոթագրություններ վեպի պատումներում դրսևորված առասպելական, պատմական, կենցաղային և այլ մոտիվների ու երևույթների վերաբերյալ, պատրաստեց պատումներում գործածված օտար և բարբառային բառերի ու դարձվածքների ընդհարձակ բառարանը: Աբեղյանի հետ միասին նա գրեց նաև «Ծռերի» առաջին հատորի սկզբում դրված Ներածականը, ուր բնութագրված է վեպի ծագումն ու կազմությունն ընդհանրապես և «Սասունցի Դավթի» պատմականությունը, սոցիալական բնույթը, գեղարվեստական առանձնահատկությունները՝ մասնավորապես: Մանուկ Աբեղյանի մահվանից հետո (1944թ.) Մելիք-Օհանջանյանը կազմեց «Ծռերի» բոլոր պատումների ճյուղագրությունը, հատուկ անունների ու առարկայական լիակատար ցանկերը, պատրաստեց վեպի տարածման աշխարհագրական քարտեզը, որոնք լույս տեսան 1951 թ. Վեպի Բ հատորի Բ մասի վերջում:
«Սասնա ծռերի» հատորները անսպառ գանձարան են ոչ միայն հայագիտության տարբեր մարզերի աշխատողների ուսումնասիրության, այլև մեր գրողների ու արվեստագետների նորանոր ստեղծագործական հղացումների համար: Ահա թե ինչու Մանուկ Աբեղյանի և Կարապետ Մելիք-Օհանջանյանի կողմից այդ հատորների վրա կատարած բազմամյա բեղմնավոր աշխատանքը ունի կուլտուրա-պատմական մնայուն արժեք ու նշանակություն:
Կ. Մելիք-Օհանջանյանը յուրովսանն նպաստել է նաև հայկական էպոսի միջազգային տարածմանը, «Սասնա ծռերի» համբավը Հայաստանից մինչև Եվրոպա ու Ամերիկա հասցնելու գործին: Նրա մասնագիտական կարևոր դիտողությունները հաշվի առնելով են կատարվել «Սասունցի Դավթի» անգլերեն (Լ. Զ. Սյուրմելյան), ֆրանսերեն (Ֆ. Ֆեյդի), լեհերեն (Ի. Սիկիրըցկի) և էստոներեն (Բ. Կաբուր) թարգմանությունները:
Հայտնի է, որ ամերիկահայ անվանի գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանը վեպի իր կատարած անգլերեն թարգմանությունը բնագրին ավելի հարազատ և առավել ճշգրիտ դարձնելու նպատակով հեռավոր Լոս-Անջելեսից բերեց Երևան, Կ. Մելիք-Օհանջանյանի հեղինակավոր խորհուրդները լսելու և նրա հավանությունը ստանալու համար: Նույն կերպ վարվեցին նաև Ֆրեդերիկ Ֆեյդին, Իգոր Սիկիրըցկին և Բորիս Կաբուրը:
Թեև ծավալով համեմատաբար փոքր, բայց ըստ էության ուշագրավ ու ավարտուն գործ է Կ. Մելիք-Օհանջանյանի գրչին պատկանող «Սասունի և Ապարանի ժողովրդական երգերի՝ Սպ. Մելիքյանի գրառումները» խորագրով անտիպ ակնարկը: Վերջինիս մեջ նկարագրված, վերլուծված ու գնահատված է այն աշխատանքը, որ տարիների ընթացքում կատարել է հայ անվանի երաժշտագետը Ապարանի, Թալինի, Աշտարակի ու այլ շրջաններում՝ հայտնաբերելով, ձայնագրելով, ուսումնասիրելով ու հրատարակության պատրաստելով հիշյալ շրջաններում ապրող արևմտահայ գաղթականների (սասունցի, մշեցի, մոկացի և այլն) և տեղաբնիկ եզդի քրդերի ժողովրդական երգերի բազմաթիվ մեծարժեք նմուշներ: Անուրանալի է Կ. Մելիք-Օհանջանյանի մատուցած ծառայությունը բանագիտությանը, հայագիտությանը և արևելագիտությանը: Առաձնապես մեծ է նրա կատարած գործը «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի նոր պատումների գրառման, հրապարակման և ուսումնասիրության ասպարեզում:
Իբրև բանագետ, հայագետ և արևելագետ՝ Կ. Մելիք-Օհանջանյանը աչքի էր ընկնում լայն մտահորիզոնով, բազմակողմանի գիտելիքներով, պրպտող մտքով: Նա քաջատեղյակ էր ոչ միայն հարազատ ժողովրդի, այլև արևելյան ու արևմտյան մի շարք ազգերի մշակույթի պատմությանը, հասարակական գիտությունների ընդհանուր տեսական հարցերին: Հայ ժողովրդի պատմության, գրականության, բանավոր ստեղծագործության խնդիրները նա քննարկել ու լուծել է ուրիշ ժողովուրդների և, առաջին հերթին, արևելյան ազգերի պատմության, գրականության և բանավոր ստեղծագործության հետ ունեցած ընդհանրություների, առնչությունների և առանձնահատկությունների տեսանկյունից: Կ. Մելիք-Օհանջանյանի աշխատությունների բնորոշ հատկանիշը նրանց նորությունն ու ինքնատիպությունն է: Այդ աշխատություններում արծարծված են հիմնականում անմշակ թեմաներ, առաջադրված ու լուծված են չլուսաբանված հարցեր, հրապարակված են անտիպ նյութեր ու բնագրեր:

Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Ռուստամ-Զալ: «Ֆիրդուսի: Բանաստեղծի ծննդյան հազարամյակին նվիրված ժողովածու» - ում. - Երևան. - Պետհրատ. - 1934. - էջ 159-230:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիվները «Շահնամեում» ու հայ մատենագրության մեջ: «Ֆիրդուսի։ Բանաստեղծի ծննդյան հազարամյակին նվիրված ժողովածու»-ում. - Երևան. - Պետհրատ. - 1934. - էջ 1-116. - Ամփոփումը ռուս. լեզվ. - էջ 233-241:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
«Շահնամե»- ի մոտիվները հայ ֆոլկլորի մեջ: Խորհրդ. արվեստ. - 1934. - № 10 - էջ 4-7:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Ֆիրդուսի: Գրական թերթ. - 1934. - 10 հոկտեմբերի, 20 հոկտեմբերի:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Սասնա ծռեր։ Հ. 1-2: Խմբ. Մ. Աբեղյանի: Աշխատակցությամբ Կ. Մելիք-Օհանջանյանի. - Երևան. - Հայպետհրատ. - Հ. 1. - 1936. - 78 էջ հայկ. էջագր. - 1126 էջ, 18 թ. նկ:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Լենինը ֆոլկլորի մեջ: Լենինը հայ ֆոլկլորի մեջ. - Պետհրատ. - 1936. - էջ 7-57:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Լենինը Ֆոլկլորի մեջ: «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» գրքում. - Երևան. - Պետհրատ. - 1936.- էջ 7-57:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Լենինը հայ ֆոլկլորի մեջ: Խմբ. և ներած. Կ. Մելիք-Օհանջանյանի: Աշխատասիրությամբ Գ. Թարվերդյանի և Ա. Ղանալանյանի. - Երևան. - Հայպետհրատ. - 1936. - 176 էջ:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Սասնա ծռեր։ Հ. 1-2: Խմբ. Մ. Աբեղյանի: Աշխատակցությամբ Կ. Մելիք-Օհանջանյանի. - Երևան. - Հայպետհրատ. - Հ. 2. Մ. 1.- 1944. - 21 էջ հայկ. էջագր.- 404 էջ, 18 թ. նկ:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Նախաբան երկրորդ հատորի: Բարբառային քերականական գիտելիքներ: «Սասնա ծռեր». - Հ. 2. - Մ. 1. - Երևան. - Պետհրատ. - 1944. - էջ 5-21:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Մովսես Խորենացու հայոց պատմության երկու պատառիկ: (Բանասիրական մանրունք): Տեղեկագիր / ՀՍՍՀ ԳԱ. հաս. գիտ. - 1945. - № 5. - էջ 65-72:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Ընտիր էջեր հայ գրականության: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան. - Հայպետհրատ. - 1946. - 1159 էջ:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Միթրա-Միհրի արբանյակներն ու գործակալները: Գրական-բանասիրական հետախուզումներ / ՀՍՍՌ ԳԱ Մ. Աբեղյանի անվ. գրակ. ինստիտուտ. - Գ. 1. - 1946. - էջ 269-327:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Տիրան-Տրդատի վեպը ըստ Փավստոս Բուզանդի: Տեղեկագիր / ՀՍՍՀ ԳԱ. հաս. գիտ. - 1947. - № 6. - էջ 59-74; № 7. - էջ 59-77:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Սպիրիդոն Մելիքյան. Հայ ժողովրդական երգեր և պարեր: Թարգմ., ծանոթագր. և բառարանը կազմ.` Կ. Ա. Մելիք-Օհանջանյան. - Երևան. - Հայպետհրատ. - 1949. - Հ. 1.:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Սասնա ծռեր։ Հ. 1-2: Խմբ. Մ. Աբեղյանի: Աշխատակցությամբ Կ. Մելիք-Օհանջանյանի. - Երևան. - Հայպետհրատ. - Հ. 2. Մ. 2. - 1951. - 1004 էջ, 8 թ. նկ.:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Բառարան «Սասնա ծռեր» վեպի մեջ պատահող օտար ու բարբառային դժվար հասկանալի բառերի, դարձվածքների ու քերականական ձևերի. - Ծանաթագրություններ (Մ. Աբեղյանի հետ համատեղ):. - «Սասնա ծռեր» վեպի յուրաքանչյուր պատումի հերոսների ճյուղագրությունը շարադրական եղանակով. - Հատուկ անունների ցանկ. - Առարկայական ցանկ: «Սասնա ծռեր». - Հ. 2. Մ. 2. - Երևան. - Պետհրատ. - 1951. - էջ 705-1004:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Առաջաբան: «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից». - Երևան. - ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1957. - էջ V- XXVII:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից: Խմբ.` Կ. Ա. Մելիք-Օհանջանյան. - Երևան. - 1957. - XXVII էջ հայկ. էջագր., 284 էջ:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Կիրակոս Գանձակեցի. Պատմություն հայոց: Տեքստը պատրաստեց և առաջաբանը գրեց Կ. Ա. Մելիք- Օհանջանյան. - Երևան. - ՀՍՍՌ ԳԱ հրատ. - 1961. - 127 էջ հայկ. էջագր., 426 էջ:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Շիրմաքար- հուշարձան Ալաշկերտցի Մանուկ Թորոյանի շիրմին: Սովետ. Հայաստան. - 1962. - 18 նոյեմբերի:
----------------------------------------
Мелик-Оганджанян, Карапет Агабекович.
Корюн и его "История Маштоца"- Предисловие: Корюн Житие Маштоца. - Ереван. - Айпетрат. - 1962. - С. 5-71.
----------------------------------------
Мелик-Оганджанян, Карапет Агабекович.
Корюн. Житие Маштоца: Пер. Ш. В. Смбатяна и К. А. Мелик-Оганджаняна. - Ереван. - Айпетрат. - 1962. - 164 с.
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջը: Պատմա--բանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1964. - № 4. - էջ 53-82:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
«Վարք Մաշտոցի» ժանրը և պատմագրական նշանակությունը: Բանբեր մատենադարանի. - 1964. - № 7. - էջ 49-59:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Արմին Թէոֆիլ Վեգներ. (Մեծ եղեռնի անկաշառ վկա): Զարթոնք (Բեյրութ). - 1965. - 1 օգոստոսի, 3 օգոստոսի:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Արմին Թէոֆիլ Վեգներ. (Մեծ եղեռնի անկաշառ վկա): Արև (Կահիրե) - 1965. - 5 սեպտեմբերի, 7 սեպտեմբերի:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Բազմավաստակ գիտնականը [Մանուկ Աբեղյանի ծննդյան 100-ամյակի առթիվ]: Սովետ . Հայաստան. - 1965. - 23 մայիսի:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Թերթիկներ իմ հուշամատյանից. [Եղեռնի 50-ամյակի առթիվ]: Էջմիածին. - 1965. - № 1-3. - էջ 36-39:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Հաղթ կաղնին. (Մանուկ Աբեղյանի ծննդյան 100-ամյակի առթիվ): Սովետ. Հայաստան. - 1965. - 23 մայիսի:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Հայաստանի սիրով. [Լեհ թարգմանիչ Իգոր Սիկիրըցկու մասին]: Գրական թերթ. - 1965. - 12 նոյեմբերի:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Հայրենասեր բանագետը. [Գարեգին Սրվանձտյանցի ծննդյան 125-ամյակի առթիվ]: Սովետ. հայաստան. - 1965. - 28 դեկտեմբերի:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Մանուկ Աբեղյան. (Ծննդյան 100-ամյակի առթիվ): Պատմա-բանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1965. - № 3. - էջ 3-18:
----------------------------------------
Мелик-Оганджанян, Карапет Агабекович.
Гарегин Срвандзтянц. [К 125-летию со дня рождения]: Коммунист. - 1965. - 28 декабря.
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Արմին Թ. Վեգներ (Ծննդյան 80-ամյակի առթիվ): Հայրենիքի ձայն. - 1966. - 30 հոկտեմբերի. - էջ 5:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Պատմութիւն Փարէզի և Վեննայի. (Միջնադարյան ասպետական սիրավեպ). Պատմութիւն Վենետիկ քաղաքին: (Չափածո). - Աշխատասիրությամբ Կ. Մելիք-Օհանջանյանի. - Երևան. - ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1966. - 305 էջ:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Ագաթանգեղոսի պատմությունն ու նրա ժողովրդական բանավոր սկզբնաղբյուրները: «Մառը և հայագիտության հարցերը». - Երևան. - 1968. - էջ 95-118:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Բանահավաքը, ազգագրագետը, բանագետը. (Սահակ Մովսիսյանի (Բենսեի) ծննդյան 100-ամյակի առթիվ): Սովետ . Հայաստան. - 1968. - 3 ապրիլի:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Մխիթար Հերացին և Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Թոմաս Բոասը. (Մի թերթիկ իմ հուշատետրից): Առողջապահություն. - 1968. - № 3. - էջ 6-7:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
«Պատմա-բանասիրական հանդես»-ի 10 տարին: Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՍՍՌ ԳԱ. - 1968. - № 4. - էջ 90-92:
----------------------------------------
Мелик-Оганджанян, Карапет Агабекович.
Десятилетие "Историко- филологического журнала": Коммунист. - 1968. - 9 февраля/ К. А. Мелик - Оганджанян.
----------------------------------------
Мелик-Оганджанян, Карапет Агабекович.
Историко-литературная концепция З. Буниятова: Вестник архивов Армении. - 1968. - № 2. - С. 169-190.
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Ականավոր կոմունիստ Արշավիր Մելիքյանի մասին (1912-1920 թթ.): Լրաբեր հաս. գիտ. / ՀՍՍՀ ԳԱ. - 1969. - № 3. - էջ 82-87:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Հազարամյակների իմաստության գանձարանը նոր հրատարակությամբ. [«Պատմութիւն և խրատք Խիկարայ իմաստնոյ» գրքի հրատարակչության առթիվ]: Երիտ. Հայաստան (Նյու-Յորք). - 1969. - 21 նոյեմբերի:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան, Կարապետ Աղաբեկի.
Հանճարեղ ստեղծագործողը. [Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առթիվ]: Երեկոյան Երևան. - 1969. - 20 նոյեմբերի:
----------------------------------------
Мелик-Оганджанян, Карапет Агабекович.
Еще раз о национальной принадлежности Мхитара Гоша, автора "Судебника": Вестник архивов Армении. - 1969. - № 11. - С. 188-198.
----------------------------------------
Мелик-Оганджанян, Карапет Агабекович.
О статье Т. С. Золяна. ["Новые материалы к биографии А. В. Суворова"]: Вестник архивов Армении. - 1969. - № 3. - С. 219.
----------------------------------------

Աբգարյան, Գ.
Անխոնջ գիտնականը. [Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ]: Սովետ. Հայաստան. - 1963. - 22 մարտի:
----------------------------------------
Աբգարյան, Գ.
Անխոնջ գիտնականը. [Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ]: Արև (Կահիրե). - 1963. - 8 օգոստոսի:
----------------------------------------
Աբգարյան, Գ.
Անխոնջ գիտնականը. [Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ]: Լրաբեր (Նյու-Յորք). - 1963. - 18 հունիսի:
----------------------------------------
Աբգարյան, Գ.
Բազմահմուտ հայագետը (Կարապետ Մելիք-Օհանջանյանի ծննդյան 80-ամյակը): Գրական թերթ. - 1973. - 2 մարտի:
----------------------------------------
Աբգարյան, Գ.
Կարապետ Մելիք-Օհանջանյան: Լրաբեր հաս. գիտ. / ՀՍՍՀ ԳԱ. - 1970. - № 3. - էջ 108-109. - [Մահախոսական]:
----------------------------------------
Աբգարյան, Գ.
«Սասնա ծռեր» - ի գլխավոր հավաքակայանում. (Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 75-ամյակի առթիվ): Հայրենիքի ձայն. - 1968. - 20 մարտի:
----------------------------------------
Ականավոր հայագետի հիշատակին [Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշ-երեկո Մատենադարանում]: Սովետ. Հայաստան. - 1973. - 14 մարտի:
----------------------------------------
Ականավոր հայագետի հիշատակին [Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշ-երեկո Մատենադարանում]: Երեկոյան Երևան. - 1973. - 14 մարտի:
----------------------------------------
Ականավոր հայագետի հիշատակին [Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշ-երեկո Մատենադարանում]: Գրական թերթ. - 1973. - 16 մարտի:
----------------------------------------
Ավդալբեգյան, Մ.
«Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» ժողովածուի առաջաբանի մասին: Ավդալբեկյան Մ. «Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը». գրքում - Երևան. - 1971. - էջ 24-28:
----------------------------------------
Արամյան, Ռ.
Զրույց Կարապետ Մելիք - Օհանջանյանի հետ: Գրական թերթ. - 1968. - 26 ապրիլի:
----------------------------------------
Արմին, Թ.
Վեգների նամակը. [Կ. Մելիք-Օհանջանյանի մահվան առթիվ]: Հայրենիքի ձայն. - 1970. - 20 մայիսի. - էջ 6:
----------------------------------------
Բաղդասարյան, Է.
Ականավոր հայագետը: (Հուշ- երեկո` նվիրված ակադեմիկոս Կ. Մելիք - Օհանջանյանի ծննդյան 80-ամյակին): Պատմա-բանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1973. - № 1. - էջ 299-300:
----------------------------------------
Գալստյան, Ա.
Մեծ ու շնորհակալ աշխատանք. - Սովետ. դպրոց. - 1962. - 30 նոյեմբերի: Կիրակոս Գանձակեցի: Պատմություն հայոց: Աշխատասիրությամբ Կ. Մելիք-Օհանջանյանի: Երևան. - ՀՍՍՀ ԳԱ հրատ. – 1962. - Գրախոսություն:
----------------------------------------
Գրիգորյան, Գ.
Կարապետ Մելիք-Օհանջանյան: Հանդես Ամսօրյա. - 1970. - № 4-6. - սյունակ 243-250:
----------------------------------------
Դարերի գանձը` դարերին... [Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ]: Երևան. - 1963. - 14 մարտի:
----------------------------------------
Դոլուխանյան, Ա.
Բազմերախտ բանասերի աշխատասիրությամբ. - Սովետ. Հայաստան. - 1966. - 6 հունիսի: Մելիք-Օհանջանյան Կ. Պատմություն Փարէզի և Վեննայի. - Երևան. - ՀՍՍՌ ԳԱ հրատ. - 1966. - Գրախոսություն:
----------------------------------------
Թիրեաքյան, Մ.
Լրաբեր (Նյու-Յորք). - 1964. - 26 նոյեմբերի: Կիրակոս Գանձակեցի. Պատմութիւն հայոց։ Աշխատասիրությամբ Կ. Մելիք-Օհանջանյանի. - Երևան. - ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1964. - Գրախոսություն:
----------------------------------------
[Կարապետ Աղաբեկի Մելիք-Օհանջանյանի ծննդյան 75- ամյակի առթիվ]: Պատմա-բանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1968. - № 2. - էջ 256-257:
----------------------------------------
Կարապետ Մելիք-Օհանջանյան: [Ծննդյան 70-ամյակի առթիվ]: Սովետ. Գրակ. - 1963. - № 3. - էջ 146:
----------------------------------------
Կարապետ Մելիք-Օհանջանյան: [Ծննդյան 80-ամյակի առթիվ]: Հայրենիքի ձայն. - 1973. - 28 փետրվարի:
----------------------------------------
Կարապետ Մելիք-Օհանջանյան: Սովետ. Հայաստան. - 1970. - 26 փետրվարի.- Մահախոսական:
----------------------------------------
Կարապետ Մելիք-Օհանջանյան: Հայրենիքի ձայն. - 1970. - 4 մարտի. - էջ 6. - Մահախոսական:
----------------------------------------
Հարությունյան, Ս.
Կարապետ Մելիք-Օհանջանյան (1893-1970): Երևանի համալսարան. - 1971. - № 10. - էջ 56-61:
----------------------------------------
Հարությունյան, Ս.
Հայագիտության ազնիվ երախտավորը: Սովետ. Հայաստան. - 1965. - № 7. - էջ 19-20:
----------------------------------------
Հարությունյան, Ս.
Պատմությիւն Փարէզի և ՎեննայիՊատմություն Վենետիկ քաղաքին. - Գրական թերթ. - 1967. - 24 մարտի: Պատմություն Վենետիկ քաղաքին. Աշխատասիրությամբ Կ. Մելիք-Օհանջանյանի. - Երևան. - ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1966. - Գրախոսություն:
----------------------------------------
Հարությունյան, Ս.
Պատմա-բանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1976. - № 2. - էջ 233-236: Абегян М. История древнеармянской литературы. Пер. с арм. К. А. Мелик-Оганджанян и М. О. Дарбинян. - Ереван. – 1975. - Գրախոսություն:
----------------------------------------
Ղանալանյան, Ա.
Ականավոր արևելագետը, բանագետն ու հայագետը։ (Կարապետ Մելիք-Օհանջանյանի ծննդյան 80-ամյակի առթիվ): Սովետ. Հայաստան. - 1973. - 22 փետրվարի:
----------------------------------------
Ղանալանյան, Ա.
Հայ էպոսագիտության մեծ երախտավորը. [Կ. Մելիք-Օհանջանյան]: Գրական թերթ. - 1970. - 27 մարտի:
----------------------------------------
Ղանալանյան, Ա.
Վաստակավոր հայագետը. (Պրոֆեսոր Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ): Պատմա-բանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1963. - № 2. - էջ 57-70:
----------------------------------------
Ղանալանյան, Ա.
Վաստակավոր հայագետը (Պրոֆեսոր Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 70 և գիտական գործունեության 50-ամյակի առթիվ): Գրական թերթ. - 1963. - 13 մարտի:
----------------------------------------
Ղորղանյան, Կ.
Կիրակոս Գանձակեցին և նրա գործը. - Սովետ. Հայաստան. - 1962. - № 6. - էջ 34-35: Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց: Աշխատասիրությամբ Կ. Ա. Մելիք-Օհանջանյանի. - Երևան. - ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1961. - Գրախոսություն:
----------------------------------------
Մալխասյան, Ստ.
Մի բացատրություն: [Կ. Մելիք-Օհանջանյանի «Մովսես Խորենացու Հայոց պատմության երկու պատառիկ» հոդվածի առթիվ]: Սովետ. գրակ. - 1946. - № 4. - էջ 3-7:
----------------------------------------
Մարտիրոսյան, Ա.
Մեր ուսուցիչը. [Կ. Մելիք-Օհանջանյան]: Սովետ. Հայաստան. - 1961. - 14 նոյեմբերի:
----------------------------------------
Մելիք Օհանջանյան Կ. Ա.: «Մեր անվանի դասախոսները». - Մ. 1. - Երևան. - 1970. - էջ 175:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան Կարապետ Աղաբեկի. Ով ով է. հայեր: Կենսագրական հանրագիտարան. - 2007. - Հ. 2. - էջ 87:
----------------------------------------
Մելիք-Օհանջանյան Կարապետ: Հայկական համառոտ հանրագիտարան. - 1999. - Հ. 3. - էջ 654:
----------------------------------------
Մեծարման երեկո: [Մատենադարանում` նվիրված Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 70- և գիտական գործունեության 50-ամյակին]: Պատմա-բանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1963. - № 1. - էջ 300:
----------------------------------------
Նազինյան, Ա.
Երախտաշատ գիտնականը. (Ակադեմիկոս Կ. Ա. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 75- ամյակի առթիվ): Սովետ. Հայաստան. - 1968. - 27 ապրիլի:
----------------------------------------
Սվազլյան, Վերժինե.
Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի կյանքն ու գործը (Ծննդյան 125-ամյակի առթիվ): Պատմաբանասիրական հանդես. - 2018. - № 2. - էջ 246-254:
----------------------------------------
Սևակ, Պ.
Արվեստագետ գիտնականը. [Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ]: Սովետ. արվեստ. - 1963. - № 5. - էջ 58:
----------------------------------------
Выдающийся арменовед. [К 70-летию со дня рождения К. А. Мелик-Оганджаняна]: Коммунист. - 1963. - 16 марта.
----------------------------------------
К. А. Мелик-Оганджанян: Коммунист. - 1970. - 26 февраля.
----------------------------------------
Киракосян, Л.
Неутомимый искатель. [К. А. Мелик-Оганджанян]: Коммунист. - 1965. - 8 июля.
----------------------------------------