Cover Image
close this bookՇահինյան Արտաշես Լիպարիտի (1906-1978)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Լ. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Լ. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
View the documentՆԱՄԱԿԱՆԻ
View the documentՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ
View the documentՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
View the documentՖՈՏՈԱՐԽԻՎ

"Академик А.Л. Шагинян является основоположником и главой научной школы теории функций в Армении, получившей всеобщее признание".

Академик М.В. Келдыш
"Академик А.Л. Шагинян выдающийся математик, замечательный человек, основатель научной школы теории функций в Армении".

Академик Н.Н. Боголюбов
"Математический коллектив Армении, состоящий из талантливых математиков, по преимуществу молодых, по имеющимся у меня сведениям очень сплочен и дружен, чем, конечно он обязан лично Вам, Вашему вдумчивому руководству и Вашей, хорошо известной, принципиальности". /i>

Академик Н. Мусхелишвили
"А.Л. Шагинян выдающийся математик, основоположник Армянской математической школы, большой друг грузинских математиков, духовную близость которого мы всегда чувствуем".

Академик И.Н. Векуа
«Ա.Շահինյանի` հրաշալի մարդու, մեծ գիտնականի, ուսուցչապետի, ասպետ հայի կերպարը թանկ ու օրինակելի է բոլորիս համար»:

Մարտիրոս Սարյան
«Ես մեծ բավականություն եմ ստանում Արտաշես Շահինյանի` մեր մեծ մաթեմատիկոսի հետ ունեցած հանդիպումներից ու զրույցներից, որն այնքան նրբորեն գիտե և զգում է հայրենական և համաշխարհային գրականությունը: Ես խորհուրդ կտայի հարցազրույց վերցնել նրանից գրականության վերաբերյա»:

Համո Սահյան



Արտաշես Լիպարիտի Շահինյանը ծնվել է 1906 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի Ալեքսանդրոպոլ քաղաքում (ներկայումս՝ Գյումրի)։ Վախճանվել է 1978 թ. մայիսի 18-ին Երևանում։
1926 թ. ավարտել է Երևանի ինդուստրիալ տեխնիկումը։
1929 թ. ավարտել է Երևանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական բաժինը։
1929-1933 թթ. Երևանի համալսարանի և Պոլիտեխնիկական ինստիտուտի մաթեմատիկայի ասիստենտ, դոցենտի պաշտոնակատար, ամբիոնի վարիչի պաշտոնակատար։
1934-1937 թթ. Լենինգրադի համալսարանին կից մաթեմատիկայի և մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ։
1937 թ. Երևանի համալսարանի դոցենտ, բարձրագույն երկրաչափության ամբիոնի վարիչ։
1939 թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
- Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
1944-1955 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի վարիչ։
1944-1977 թթ. Երևանի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ։
1945 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
- Պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն Սովետի պատվոգրով։
1946 թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։
1947 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
1950-1964 թթ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։
1953 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով։
1955-1960 թթ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։
1967 թ. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 7-րդ գումարման պատգամավոր։
1970 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործի պատվավոր կոչում։
1971 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» երկրորդ շքանշանով։
- Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 8-րդ գումարման պատգամավոր։
1977 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով՝ մաթեմատիկական գիտության զարգացման, կադրերի պատրաստման գործում ունեցած վաստակի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արտաշես Լիպարիտի Շահինյանը հայ մտավորականների այն սերնդից է, որոնց հիմնարար գործունեության շնորհիվ հայ մտավոր ներուժը բարձրացավ միջազգային մակարդակի՝ համաշխարհային ճանաչում բերելով ժամանակակից հայկական գիտությանը։ Արտաշես Շահինյանի հիմնական վաստակը նրա մեծ ավանդն է հայրենի գիտության և բարձրագույն կրթության զարգացման մեջ, որը նա իրականացրեց՝ հանդիսանալով մաթեմատիկայի ժամանակակից ուղղություններով գիտահետազոտական աշխատանքների սկզբնավորողը Հայաստանում։ Ա. Շահինյանի գիտական և քաղաքացիական սխրանքը կայացավ նրանում, որ գիտական ավանդույթներ չունեցող մեր հանրապետությունում հիմնադրեց և զարգացրեց հայկական մաթեմատիկական գիտական դպրոցը։
Արտաշես Շահինյանը ծնվել է 1906 թ. դեկտեմբերի 19-ին Գյումրի քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստանալով Երևանի ինդուստրիալ տեխնիկումում, նա ընդունվում և 1930 թվականին ավարտում է Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական բաժինը։ 1929 թվականից, դեռ ուսանողական տարիներից նա դասախոսական աշխատանքի է անցնում Երևանի պետական համալսարանում։ 1934 թվականին ընդունվում է Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրան, ուր ուսանում է ռուս ականավոր մաթեմատիկոս, ակադեմիկոս Վ.Ի.Սմիրնովի մոտ։ Արդեն այդ տարիներին ի հայտ է գալիս Ա. Շահինյանի վառ գիտական տաղանդը, նա ստանում է իր առաջին ինքնատիպ գիտական արդյունքները օրթոգոնալ բազմանդամների տեսության և կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսության մեջ։ Ա. Շահինյանի առաջին տպագիր գիտական աշխատանքի վերնագիրն էր «Կշռյալ օրթոգոնալ բազմանդամների լրիվության մասին», իսկ թեկնածուական թեզինը՝ «Կոմպլեքս տիրույթում օրթոգոնալ բազմանդամների լրիվության մասին»։ Պաշտպանելով թեկնածուական թեզը Լենինգրադի պետական համալսարանում՝ նա 1937 թվականին վերադառնում է Երևան և սկսում է իր ակտիվ գիտամանկավարժական գործունեությունը Երևանի պետական համալսարանում։ Առաջին անգամ ֆիգիկամաթեմատիկական ֆակուլտետում նա սկսեց կարդալ մաթեմատիկական անալիզի և կոմպլեքս ֆունկցիաների տեսության հիմնական դասընթացները։ Բացի այդ, նրա կողմից առաջին անգամ համալսարանի ուսումնական ծրագրերի մեջ մտցվեցին իրական փոփոխականների ֆունկցիաների տեսության, կոմպլեքս և իրական տիրույթներում մոտավորությունների տեսության դասընթացները և ֆունկցիաների տեսությունից մի շարք հատուկ դասընթացներ։ Ա. Շահինյանի ղեկավարությամբ սկսեց գործել գիտական սեմինար։ Այսպիսով՝ նա առաջինն էր, որ Հայաստանում ժամանակակից գիտական մակարդակով սկսեց կարդալ ընդհանուր և հատուկ դասընթացներ բարձրագույն մաթեմատիկայի շատ բաժիններից։
Այստեղ պետք է նշել, որ այն ժամանակ Հայաստանում չկային որակյալ մաթեմատիկոսներ և անհրաժեշտ գիտական միջավայր՝ մաթեմատիկայի գծով լուրջ գիտահետազոտական աշխատանք կատարելու համար։
20-ից մինչև 30-ական թվականների կեսերը Հայաստանում աշխատում էր բարձր էրուդիցիայի տեր պրոֆեսորների, մանկավարժ-ճարտարագետների մի մեծ բանակ, որը կրթություն էր ստացել Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն համալսարաններում։ Նրանց նվիրյալ մանկավարժական գործունեությամբ ստեղծվեցին այն ռեալ նախապայմանները, որոնք հետագայում բերեցին գիտության և բարձրագույն կրթության ասպարեզում մեծ թռիչք։ Նրանք մեծ գործ կատարեցին հայերեն լեզվով գիտական տերմինաբանության, ինչպես նաև գիտական լաբորատորիաների, գիտական գրադարանների և կրթական մեթոդիկաների ստեղծման մեջ։ Այս պայմաններում Ա. Շահինյանի մեծագույն վաստակը կայացավ նրանում, որ ետպատերազմյան կարճ ժամանակահատվածում, նրա ջանքերի շնորհիվ, մաթեմատիկան Հայաստանում բարձրացավ միջազգային մակարդակի, իսկ հայ մաթեմատիկոսների գիտական աշխատանքները արժանացան միջազգային լայն ճանաչման։ Այդ բանին մեծապես նպաստեցին նան Ա. Շահինյանի անձնական ստեղծագործական ակտիվությունը, որը իր գագաթնակետին հասավ 40-50-ական թվականներին, ինչպես նաև նրա՝ մանկավարժի և դաստիարակի մեծ վարպետությանը։ Յուրաքանչյուրը, ում բախտ է վիճակվել ունկնդրելու նրա փայլուն դասախոսությունները, հիշում է, թէ ինչպիսի հմտությամբ էր նրան հաջողվում գրավիչ և մատչելի ձևով ներկայացնել մաթեմատիկական բարդ խնդիրներն ու գաղափարները։ Նրա հափշտակվածությունը գիտությամբ, ստեղծագործական ներուժը և սերը դեպի երիտասարդությունը թույլ տվեցին, որ նրա շուրջը հավաքվեն օժտված ուսանողներն ու ասպիրանտները։ Շփումները, անհատական պարապմունքները, զրույցները համատեղ զբոսանքների ժամանակ, օգնում էին երիտասարդներին ներգրավվելու ինքնուրույն ստեղծագործական աշխատանքի մեջ։ Ա. Շահինյանը իր առջև դրեց շատ կարևոր ու բարդ մի խնդիր՝ ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ներարկել հետաքրքրություն և ճաշակ մաթեմատիկայի նկատմամբ, իսկ նրանցից առավել ընդունակներին ներգրավել ինքնուրույն գիտական աշխատանքի մեջ, այդպիսով ստեղծելով նախապայմաններ Հայաստանում մաթեմատիկական գիտության զարգացման համար։ Շարունակելով կատարել ակտիվ հետազոտական աշխատանքներ՝ Ա. Շահինյանը ստացավ մի շարք առաջնակարգ արդյունքներ կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսության մեջ, որոնք մեծ արձագանք ունեցան ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այս հետազոտություններն էլ կազմեցին նրա դոկտորական թեզի հիմքը։ Ա. Շահինյանը 1944 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանեց ՝ «Չկապակցված լրացում ունեցող անսահմանափակ տիրույթներում ֆունկցիաների լրիվության հետազոտման մեթոդը» դոկտորական թեզը։ Ստացված արդյունքները էական ներդրում են կոմպլեքս տիրույթում կշռային մոտավորությունների տեսության մեջ և զգալիորեն զարգացրեցին մոտավորությունների տեսության այդ ճյուղը։ Այդ ուղղությամբ Ա. Շահինյանի կողմից հրատարակված աշխատանքների մեծ ցիկլը պարունակում է բազմաթիվ միանգամայն նոր ինքնատիպ արդյունքներ և մեթոդներ, զգալի ավանդներ այդ ասպարեզում։ Ռուս ակադեմիկոսներ Վ. Սմիրնովի, Մ. Լավրենտևի և Մ. Կելդիշի հետ միասին Ա. Շահինյանը մոտավորությունների տեսության հիմնադիրներից է։ Ա. Շահինյանի գիտական հետազոտությունները Կոմպլեքս ֆունկցիաների մոտավորությունների տեսության մեջ հարստացրին մաթեմատիկական գիտությունը՝ արդեն դասական դարձած մի շարք հիմնարար արդյունքներով և մեծ ազդեցություն թողեցին այդ ուղղության հետագա զարգացման վրա։ Այս բնագավառում Ա. Շահինյանի, այնուհետ և նրա աշակերտների հետազոտությունները միջազգային ճանաչում բերեցին հայկական մաթեմատիկական դպրոցին։ Մեր դարաշրջանի ականավոր մաթեմատիկոսները, ի դեմս ակադեմիկոս Մ. Կելդիշի և ուրիշների, իրենց հետազոտություններում էապես օգտագործել են Ա. Շահինյանի արդյունքները։
Մեծ է նաև Ա. Շահինյանի գիտակազմակերպչական վաստակը։ 1945 թվականի փետրվարին Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրումից ոչ շատ անց, դեռևս շարունակվող պատերազմի պայմաններում, նրա անձնական նախաձեռնությամբ և ջանքերով ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորը։ Հետագայում այն վերաճեց մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի, որի հիմնադիրն ու բազմամյա տնօրենն էր Ա. Շահինյանը։ Այստեղ սկսեցին կատարվել լուրջ հետազոտություններ ինչպես մաթեմատիկայի, այնպես էլ մեխանիկայի բնագավառում։ Այդ ինստիտուտում, Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի հետ համատեղ լայն աշխատանքներ ծավալվեցին նաև մեխանիկայի շատ կարևոր պրոբլեմների ուղղությամբ, իսկ ավանդական մաթեմատիկական ուղղությունները հարստացան նորերով, ինչպիսիք են դիֆերենցիալ հավասարումները, ֆունկցիոնալ անալիզը, իրական անալիզը, կիրառական մաթեմատիկան։ Պատմականորեն շատ կարճ ժամանակահատվածում Ա. Շահինյանի ղեկավարությամբ Գիտությունների ակադեմիայում և Երևանի համալսարանում ձևավորվեց այժմ արդեն համընդհանուր ճանաչում գտած հայկական մաթեմատիկական գիտական դպրոցը։
Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի մշակումները, դեռևս հիսունական թվականներից ստեղծված, մաթեմատիկայի և մեխանիկայի ասպարեզում գիտական ներուժը և բարձր որակավորում ունեցող կադրերը, որոնց ձևավորման գործում հսկայական է Ա. Շահինյանի վաստակը, պայմանավորեցին նշված գիտությունների հետագա բուռն զարգացումը Հայաստանում։ Ինստիտուտում աճեցին, ամրացան և հետագայում առանձնացան՝ մեխանիկայի, մաթեմատիկայի ինստիտուտները, Հաշվողական կենտրոնը և մի շարք ճյուղային ինստիտուտներ մասնավորապես՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։ Ուշագրավ է, ԵՄՄԳՀԻ սկզբնական կորիզը հանդիսացավ Ա. Շահինյանի նախաձեռնությամբ կազմակերպված հաշվողական տեխնիկայի լաբորատորիա, ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում, որտեղ հավաքվեց առաջին հայկական հաշվիչ մեքենան։ Ա. Շահինյանի աշակերտներից շատերը հետագայում դարձան ճանաչված գիտնականներ, գլխավորեցին գիտական նոր ուղղութուններ։ Դրանցից առաջին հերթին անհրաժեշտ է հիշատակել ակադեմիկոսներ Մ. Մերգելյանին և Մ. Ջրբաշյանին, որոնց գիտական նվաճումները մեծ ճանաչում ստացան մեր երկրում և նրա սահմաններից դուրս։ Կարճ ժամանակահատվածում հայկական նորաստեղծ մաթեմատիկական գիտական դպրոցը և ինստիտուտը ձեռք բերեցին միջազգային լայն ճանաչում, և շուտով Երևանը դարձավ աշխարհի խոշորագույն մաթեմատիկոսների հավաքատեղի։
1965 թվականին Երևանում կայացած Միջազգային գիտաժողովը, հայկական մաթեմատիկական գիտական դպրոցի միջազգային մեծ հեղինակության և ճանաչման փայլուն դրսևորումն էր։
1945 թվականին Ա. Շահինյանը ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1947 թվականին՝ ակադեմիկոս։
Երևանի համալսարանի սաներից Ա. Շահինյանը առաջինն է արժանացել մաթեմատիկայի գծով գիտությունների թեկնածուի և ապա դոկտորի գիտական աստիճանի, նաև ակադեմիայի առաջին ակադեմիկոսն է եղել մաթեմատիկայի գծով։
Ճանաչված գիտնականը Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ֆիզիկա-մաթեմատիկական բաժանմունքի առաջին ակադեմիկոս-֊քարտուղարն էր և կարևոր դեր է խաղացել նաև հարակից գիտական ուղղությունների և ինստիտուտների կազմավորման և զարգացման գործում։ Նա երկար տարիներ եղել է ակադեմիայի նախագահության անդամ։ Նա Երևանի պետական համալսարանի ֆունկցիաների տեսության ամբիոնի հիմնադիրն ու անփոփոխ ղեկավարն էր։ Հայաստանում մաթեմատիկական գիտության զարգացման և բարձրակարգ գիտական կադրերի պատրաստմանը զուգահեռ, Ա. Շահինյանը մեծ ջանքեր է ներդնում նաև մատաղ սերնդի դաստիարակման գործում։ Նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ստեղծվել և այժմ էլ գործում է նրա անունը կրող, Հայաստանում առաջին, Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց-ինտերնատը։ Նա Հայաստանում մաթեմատիկական օլիմպիադաների հիմնադիրներից մեկն է։ Լինելով իր ժամանակի լայն ճանաչում ունեցող մտավորականներից մեկը Ա. Շահինյանը մեծ հարգանք էր վայելում Հայաստանի մտավորականության և ուսանողության շրջանում։
Ա. Շահինյանի ունեցած բացառիկ դերը հայկական գիտության մեջ, իհարկե, պայմանավորված էր նաև ժամանակաշրջանի առանձնահատկությամբ, առաջին հերթին՝ հզոր ռուսական գիտության աջակցությամբ։ Սակայն այդ գործում հսկայական դեր են կատարել նաև նրա անձնական հատկանիշները՝ պայծառ անհատականությունն ու մեծ հայրենասիրությունը։ Սուր միտքը, բացառիկ դիտողունակությունը, իրերն ու երևույթները դիպուկ ու ճշգրիտ բնութագրելու ունակությունը Ա. Շահինյանին կենդանի լեգենդ էին դարձրել սերնդակիցների շրջանում։ Շահինյան-քաղաքացուն բնութագրական էր ուղղամտությունն ու արդարամտությունը։ Նա բազմիցս հետևողականորեն թույլի ու անպաշտպանի կողմն է կանգնել՝ մի կողմ դնելով պրագմատիկ նկատառումները։ Այդպիսի թույլերի դերում հաճախ եղել են հզոր մրցակիցների կողմից հալածված գիտական աշխատողներ, իշխանությունների օգնությանը կարոտ խեղճ գյուղացիներ։ Մեծերից քչերին է բնորոշ արժանին հատուցել այլոց արժանիքներին։ Այդ քչերի թվին էր պատկանում Ա. Շահինյանը։ Նա մի կողմ դնելով անձնական հակակրանքն ու համակրանքը՝ կարողանում էր ճշգրիտ ներկայացնել իր գործընկերների ու աշակերտների տեղն ու դերը գիտության բնագավառում։ Նա հաճախ էր կրկնում այն միտքը, որ այս կամ այն մտավորականի վաստակը գնահատելիս չպետք է նայել, թե ինչ կոշիկ է նա հագել։ Ա. Շահինյանը դասական գրականության փայլուն գիտակ էր։ Նա կարող էր ժամերով արտասանել՝ Հայնեից ու Գյոթեից (հաճախ՝ բնագրով) մինչև Թումանյան ու (այն տարիներին դեռևս արգելված) Շանթ։
Ա. Շահինյանի դասախոսությունները հագեցված էին ռոմանտիկայով, մաթեմատիկայի նկատմամբ քնքուշ սիրով, որը արագորեն փոխանցվում էր ունկնդիրներին։ Թերևս դա է եղել նրա հաջողության հիմնական պատճառներից մեկը։
Գիտական և գիտակազմակերպական բեղմնավոր գործունեությունը Ա. Շահինյանը զուգակցում էր հասարակական աշխատանքի հետ։ Նա ընտրվել է Հայաստանի յոթերորդ և ութերորդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Խորհրդային Միության պատմության ընթացքում թերևս միակ դեպքն էր, երբ 1966թ. Հայաստանի Գերագույն Խորհրդի ընտրություններում, Երևանի պետական համալսարանի ուսանողությունը և ողջ դասախոսական կազմը, իշխանությունների կողմից ներկայացված թեկնածուի փոխարեն Գերագույն Խորհրդի յոթերորդ գումարման պատգամավոր ընտրեցին Ա. Շահինյանին։ Եվ իշխանությունները տեղի տվեցին... նրանք նույնպես խորին ակնածանքով էին վերաբերվում իրենց մեծ հայրենակցին։ Ա. Շահինյանի գիտական հետաքրքրությունների շրջանակներն ընդգրկում էին այն օրերի համար ժամանակակից կոմպլեքս անալիզի զգալի մասը, հատկապես կոմպլեքս տիրույթներում մոտավորությունների տեսությունը, ինչպես նաև կոմպլեքս ֆունկցիաների երկրաչափական տեսությունը։ Տպավորիչ, է այն ուղղությունների բազմազանությունը, որոնցում նա ստացել է բազմաթիվ հրատապ արդյունքներ, երկրաչափական մեթոդների ներգրավումը իր հետազոտական աշխատանքներում, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում տարբեր տարիներին նրա կարդացած հատուկ դասընթացների բազմազանությունը։ Ա. Շահինյանի տպավորիչ աշխատանքները և դասախոսությունները՝ նվիրված երկրաչափական ֆունկցիաների նուրբ խնդիրներին (միաթերթ ֆունկցիաների տեսությանը, Շոտկիի, Լանդաուի, Միյուի, Ալֆորսի թեորեմներին), նպաստեցին, որպեսզի այդ բոլորը ի վերջո դառնան առաջատար, հայ մաթեմատիկոսների աշխատանքներում օգտագործվող հիմնական մեթոդներ։ Ա. Շահինյանի գիտական և գիտամանկավարժական գործունեության արդյունքում Երևանը համալրեց կոմպլեքս անալիզի բնագավառում միջազգային լայն ճանաչման արժանացած կենտրոնների շարքը և հիմք հանդիսացավ Հայաստանում մաթեմատիկայի այդ ուղղության հետագա զարգացման համար։ Այժմ ներկայացնենք Ա. Շահինյանի հիմնական գիտական աշխատանքների ամփոփ վերլուծությունը։
1. Մոտավորությունների տեսություն (բազմանդամային և ռացիոնալ միջին և կշռային մոտարկումներ)։ Ա. Շահինյանը առաջիններից էր, որ սկսեց հետազոտել ոչկարաթեոդորյան և անվերջ տիրույթներում բազմանդամների լրիվության հարցերը՝ կախված տիրույթների մետրիկական հատկություններից։ Նրա առաջին կարևոր արդյունքները վերաբերում են, ոչկարաթեոդորյան տիպի տիրույթներում բազմանդամներով միջին իմաստով մոտարկումների խիստ կարևոր հարցին։ Մինչ այդ Մ. Կելդիշը «լուսնաձև» տիրույթների համար ցույց էր տվել, որ բազմանդամների լրիվության հարցը կախված է տիրույթի մետրիկական հատկություններից։ Հետազոտելով այդ մետրիկական հատկությունները՝ Ա. Շահինյանը ստացել է լրիվության հայտանիշներ՝ կշռյալ հավասարաչափ մետրիկայում և միջին մակերեսային իմաստով (կշռով և առանց կշռի), որոնք մի կողմից բավարար են, իսկ մյուս կողմից՝ անհրաժեշտ «լուսնաձև» տիրույթներում բազմանդամների լրիվության համար։ Այսպիսով՝ Ա. Շահինյանին (հետագայում Մ. Ջրբաշյանի մասնակցությամբ) հաջողվեց լրիվ լուծել ողորկ եզր ունեցող «լուսնային» տիրույթներում բազմանդամների լրիվության խնդիրը՝ ստանալով անհրաժեշտ ու բավարար բնույթի չափական հայտանիշներ։
1941 թվականին Ա. Շահինյանը հրապարակում է մի արդյունք, որը կարելի է համարել զարմանալի օրինակ այն բանի, թե ինչպես միայն մեկ գիտական արդյունքը կարող է ազդել հետազոտությունների ամբողջ մի ուղղության հետագա ընթացքի վրա։ Նա ապացուցեց, որ գոյություն ունի մի այնպիսի տիրույթ, որում բազմանդամների համակարգը լրիվ է և որի փակումը համընկնում է ողջ հարթության հետ։ Այստեղից էլ սկիզբ են առնում Ա. Շահինյանի՝ բազմանդամներով և ռացիոնալ ֆունկցիաներով կշռային մոտարկումներին նվիրված աշխատանքները։ Դրված խնդիրների լուծման ճանապարհին Ա. Շահինյանը շարունակ փնտրում և գտնում էր նորանոր մոտեցումներ։ Այդ ճանապարհին օգտագործելով անալիտիկ ֆունկցիաների երկրաչափական տեսության մեթոդները և մասնավորապես Գրինի ֆունկցիայի՝ իր կողմից ստացված գնահատականները՝ Ա. Շահինյանին հաջողվեց լուծել բազմանդամներով լավագույն կշռային մոտարկման մի շարք խնդիրներ։ Այստեղից էլ սկիզբ են առնում Ա. Շահինյանի այն աշխատանքները, որոնք նվիրված են ֆունկցիաների նորմալ ընտանիքների անալիտիկությանը այս կամ այն տիրույթում։ Ի տարբերություն միավոր շրջանում ֆունկցիաների ընտանիքների նորմալության ստանդարտ չափանիշների՝ նա դիտարկամ է տարբեր երկրաչափական ձև ունեցող տիրույթներ և սահմանում է նորմալության նոր չափանիշներ դրանց համար։ Ապա հետևում է աշխատանքների մի ամբողջ շարք՝ նվիրված կշռային, ամբողջ ֆունկցիաներով և շոշափողով մոտարկումներին, որոնցում նա փայլուն ձևով օգտագործում է իր ժամանակի ամենաարդիական մեթոդները և արդյունքում առաջադրում Է նոր խնդիրներ, ցույց տալիս դրանց լուծման ճանապարհները։ Անհրաժեշտ է նշել, որ Ա. Շահինյանը իր հետազոտական աշխատանքները սկսել էր պատերազմից ոչ շատ առաջ՝ սերտ համագործակցելով մոտավորությունների տեսությամբ զբաղվող հիմնական մասնագետների՝ ակադեմիկոսներ Վ. Սմիրնովի, Մ. Կելդիշի ե Մ. Լավրենտեի հետ։ Արդեն պատերազմի ավարտի շեմին, երբ Մ. Կելդիշը և Մ. Լավրենտևը զբաղված էին պաշտպանության հետ կապված կիրառական խնդիրներով, իսկ Վ. Սմիրնովը գտնվում էր էվակուացիայում, Ա. Շահինյանը նշված ասպարեզում արդեն ամենաառաջատար և ճանաչված մասնագետն էր։ Նա պատվով կատարեց իր վրա դրված այդ բարդ և պատասխանատու խնդիրը։ Հետագայում Ա. Շահինյանը իր աշակերտների հետ հաջողությամբ շարունակեց այդ ուղղությամբ հետազոտությունները, որի արդյունքում Երևանը դարձավ կոմպլեքս մոտավորությունների տեսության՝ աշխարհում ճանաչում գտած կենտրոններից մեկը։ 40-ական թվականների վերջերին Ա. Շահինյանը իր իսկ կողմից առաջարկած մեթոդներն սկսեց օգտագործել կոմպլեքս անալիզի նաև այլ բնագավառներում. նրա հետաքրքրությունների շրջանակները սկսեցին տեղափոխվել դեպի կոմպլեքս ֆունկցիաների տեսության և ֆունկցիաների երկրաչափական տեսության ընդհանուր հարցերը։ 2. Բազմանդամների օրթոգոնալ համակարգեր։ Ողորկ «լուսնաձև» տիրույթների համար Ա. Շահինյանը հայտնաբերեց մի կարևոր երևույթ։ Նա ապացուցեց, որ բազմանդամների ընտանիքը ունի «նորմալության» հատկություն, եթե այդպիսի տիրույթներում նրանք լրիվ չեն։ Այդտեղից հետևում է, որ բազմանդամներով մոտարկում թույլատրող ֆունկցիաները անալիտիկորեն շարունակվում են տիրույթի լրացման սահմանափակ կոմպոնենտի վրա։ Այսպիսով նա բացահայտեց բազմանդամների ընտանիքների լրիվության և նորմալության միջև եղած կապը։ 3. Քվազիանալիտիկ և անալիտիկ դասի ֆունկցիաների միակության խնդիրները դիտարկվել են Ա. Շահինյանի մի շարք աշխատանքներում, որոնցում նա բացահայտել է միակության մի շարք նուրբ և ընդհանուր չափանիշներ։
4. Միաթերթ ֆունկցիաների տեսությունը նրա ամենասիրած ուղղություններից մեկն է, որին նա մշտապես անդրադառնում էր իր դասախոսոււթյուններում և հաճախ օգտագործում իր ուսումնասիրությունների մեջ։ 50-ական թվականների կեսերին այս ասպարեզում Ա. Շահինյանի կողմից ապացուցվում են հայտնի աղճատման թեորեմների տիպի ինքնատիպ թեորեմներ։
5. Շատ փոփոխականների անալիտիկ և հարմոնիկ ֆունկցիաները 50-ական թվականների վերջերին համարվում էր «երիտասարդ» բնագավառ, որը դեռևս թույլ էր զարգացած Խորհրդային Միությունում։ Զբաղվելով հարմոնիկ ֆունկցիաների ուսումնասիրությամբ, Ա. Լ. Շահինյանը շատ փոփոխականների հարմոնիկ ֆունկցիաների որոշ ենթադասերի համար հայտնա¬բերեց Շոտկիի և Պիկարի հայտնի թեորեմների անալոգները։ 6. Միակության հարցերի վերաբերյալ Ա. Շահինյանի հետազոտությունները հատուկ տեղ են գրավում նրա ստեղծագործական աշխատանքում, ինչի մասին է վկայում այդ խնդրին նվիրված նրա մի աշխատության վերնագիրը՝ «ֆունկցիաների տեսության մի հիմնական անհավասարության և նրա կիրառությունների մասին»։ Այս բնագավառում նրա կողմից ստացված անհավասարությունը նկարագրում է, թե ինչպես է ֆունկցիայի փոքրությունը միավոր շրջանի ենթատիրույթների վրա ազդում ֆունկցիայի բացարձակ արժեքի վրա շրջանի այլ տրված կետերում։ Այստեղից էլ նա ստանում է անալիտիկ և մերոմորֆ ֆունկցիաների միակության մասին իր հայտնի թեորեմները և անում հետևություններ, որոնք համադրելի են Միյուի դասական անհավասարությունների և Ադամարի հայտնի «երեք շրջանների մասին» թեորեմի հետ։
Անհրաժեշտ է նշել, որ Ա. Շահինյանի անհավասարությունների և հատկապես դրանց ապացուցման մեթոդի արժանիքները դեռևս մինչև վերջ չեն գնահատված և դեռ կբացահայտեն իրենց։


М.В.КЕЛДЫШ – А.Л.ШАГИНЯНУ, 1941 г.

Глубокоуважаемый Арташес Липаритович!

Меня просил прочитать Вашу рукопись по полиномам Б.И. Сегал, которому ее передал С.Л. Соболев для печатания в Известиях Академии Наук. После поправок, которые Вы прислали С.Л.Соболеву ко 2-му параграфу, для меня еще остался не вполне ясным 1-й параграф Вашей рукописи. Вы строите пример области, замыкание которой покрывает всю плоскость и в которой система полиномов полна в смысле средних по площади. Насколько я понял, окончательная область G, построенная Вами, получается как сумма круга и счетного числа тонких полос, симметричных относительно лучей, проведенных через середины интервалов смежности к некоторому нигде не плотному совершенному множеству E. При этом каждому интервалу смежности соответствует только одна полоса, которая вообще говоря не будет заполнять весь угол между прямыми, проведенными через концы соответствующего интервала смежности. Но тогда замыкание области G будет состоять из ряда, построенных Вами, полосок и из совокупности лучей, проведенных из начала через точки совершенного множества E. Это замыкание не будет покрывать всю плоскость, т.к. останутся непокрытыми те точки, лежащие внутри углов, ограниченных прямыми, проходящими через концы интервалов смежности, которые не попали в соответствующую этому интервалу нужную полосу, принадлежащую области G.
Мне представляется, что совсем небольшое изменение Ваших рассуждений должно дать нужный Вам пример области. Для построения области G, мне представляется, можно поступить таким образом. В каждом приближении Gn рассматривать лучи, выходящие из окружности, с аргументами , и те части этих лучей, которые не попали в область Gn-1, окружать достаточно узкими полосами, прибавление которых к Gn-1 будет давать область Gn. При этом, как и в Вашем рассуждении, придется попутно производить сужение полосок области Gn-1.
Рассмотрение совершенного множества E при этом выпадет, т.к. середины его интервалов смежности будут замыкаться точками . Полученная таким процессом область G будет иметь замыкание, покрывающее всю плоскость, потому что лучи с аргументами , при изменении n и ρ лежат всюду плотно и принадлежат G.
Те исправления к работе, которые Вы прислали, я могу не внести. Надо еще выяснить вопрос с 1-м параграфом. Если бы Вы прислали к нему раз’яснения или исправления, то после этого я бы окончательно передал Вашу работу в печать Б.И.Сегалу. Мне кажется, что это можно сделать быстро, т.к. во всяком случае рассуждения 1-го параграфа легко представимы.
На днях я вышлю Вам оттиски своих работ по аппроксимации полиномами. Первая из них уже пару месяцев тому назад появилась в Мат. Сборнике, а вторая скоро выйдет в ДАН и посвящена приближениям в среднем по площади с весом. Я рассматриваю в ней приближения в любой односвязной области при положительном не асимметрическом весе и чтобы устанавить каков порядок убывания веса при приближении к границе надо потребовать, чтобы при этом в любой односвязной области |z| можно было гарантировать полноту полиномов.
Было бы весьма интересно для задачи аппроксимации с аналитическим весом в круге получить необходимые и достаточные условия на вес, дающий полноту системы полиномов. По-видимому эти условия лежат достаточно глубоко. Я в этом году порядочно думал на эту тему, но получить пока ничего не удалось, хотя и не потерял всех надежд.
Был бы очень рад повидать Вас в Москве и поговорить на все эти темы. С большим удовольствием вспоминаю свою приятную поездку в Ереван.
Горячий привет Вам и Вашей супруге.

5.04.41г.


Вл.И. СМИРНОВ – А.Л. ШАГИНЯНУ, 1946 г.

Дорогой Арташес Липаритович!

Я толькочто вернулся в Ленинград из Луги, где Вы когда-то у меня были, и получил Ваше письмо и бумагу из Академии. Я получил их по почте. Я в этом году не смогу приехать. Очень много работ б Ленинграде, жаль бросать университет. Может быть в будущем году дело больше наладится, и мое присутствие не будет нужным. Что Вы пишете очень интересно. Книгу Levinsoin`а я не знаю, мемуары Carleman`a знаю хорошо.
Сейчас завален работой в Университете, и мне нужно самому работать. Может быть и возраст сказывается. Поздравляю Вас с третьим сыном и желаю как Вам, так и Вашим сыновьям всяких успехов в жизни. Буду очень рад, если Вы приедете и доложите о Ваших работах. В прошлом году в ноябре докладывали Вашу работу на нашей научной сессии.
Елена Прокофьевна шлет большой привет.

946г. 31. 08.
P.S Передайте мой поклон В.А. Амбарцумяну и большую благодарность Академии за приглашение.


Вл.И. СМРИНОВ – А. Л. ШАГИНЯНУ, 1954 г.

Дорогой Арташес Липаритович, решаюсь беспокоить Вас одной просьбой. Я получил от М.М.Джрбашяна его работу (совместно с А.П.Тамадяном)”О наилучшем приближении целыми функциями в комплексной области” - одну небольшую для “Докладов” и другую для “Известий”. Последнее время я был болен и потому задержал свой ответ. Я не знаю имени и отчества Джрбашяна, и потому пишу Вам с просьбой передать мой ответ ему. Напишите мне его имя и отчество.Теперь перехожу к существу вопроса. Я буквально завален чужими работами, так как я в Ленинграде один представляю работы, а присылают еще и из других городов, а сил и возможностей у меня уже немного. Представляю большую работу, не зная близко вопросы и литературу по теме и не читая подробно работы я не могу, а подробно прочесть и ознакомиться с литературой не в состоянии. Я знаю двух людей, для которых эти вопосы очень близки. Это – М.В. Келдыш и С.Н. Мергелян. Прежде я не ссылался на других и старался все делать сам, но сейчас уже не могу. Я могу подробно прочесть заметку в «Доклады”, но не смогу проверить доказательств. После прочтения могу представить в «Доклады”, но большую работу не смогу прочесть.
Я хотел бы знать, что предложить М.М. Джрбашяну при таком положении вещей. Я был бы рад сделать все возможное, но не в состоянии.
Как Вы живете и что Вы делаете?
У меня сейчас на кафедре анализа 17 студентов дипломников, и им надо придумывать темы. Кроме геометрической теории функций я вернился к своим старым работам и читаю им небольшой элементарный курс конструктивной теории функции комплексного переменног,о чтобы давать им темы.
Веду два семинара – по математической физике и по теории функций комплексного переменного. Первый семестр большой по составу и второй маленький. Есть новые интересные работы по геометрической теории функций.
Последнее время был занят издательскими делами. Сдал второй том собраний сочинений А.М.Ляпунова и двенадцатый том А.Н.Крылова. Сейчас должен готовить для “Классиков наук” труды М.В.Остроградского и В.А.Стеклова. Хочу подготовить для печати архив А.М. Ляпунова по устойчивости.
Буду рад получить от Вас письмо. Елена Прокофьевна и я шлем большой привет Вам и Вашей супруге.

Желаю вам всякого благополучия.
1955 г.


С.Н. МЕРГЕЛЯН – А.Л. ШАГИНЯНУ, 11.09.47г.

Дорогой Арташес Липаритович!

16-го августа я приехал сюда из Кисловодска, где в течение месяца очень хорошо отдыхал. Первые дни я был занят хозяйственными делами, снятием комнаты, что мне и удолось сделать с большими трудностями.
В институте Стеклова я обратился к ученому секретарю Мирджанишвили. Он принял меня любезно, отдал распоряжение о выдаче мне карточек и назначил вступительные экзамены на 26-е; в состав комиссии должны войти Колмогоров, Петровский и Келдыш.
26-го экзамен не состоялся, однако в этот день я впервые встретился с Келдышем. Прочтя Ваше письмо, он начал спрашивать меня о дипломной работе и попросил дать ему оттиск ее.
Я рассказал вкратце чем занимался в Ереване. После этого Келдыш сказал, что возьмет меня аспирантом; по его мнению лучше в институте Стеклова, причем, начиная заниматься задачами теории ф-ий комплексного переменного, я одновременно буду изучать механику, чтобы иметь необходимый для работы в этой области запас знаний.
По математике же, он сказал, что лучше будет, если я возьмусь за задачи из области, которая не затронота у нас в Ереване, чтобы внести некоторое разнообразие. Далее он рассказал мне о некоторых задачах по аппроксимации, которые его давно интересовали, а также о своем результате насчет положительных критериев полноты в среднем, о котором он писал Вам как-то.
Одна из задач - доказать, что для любой, односвязной области D существуют две топологически эквивалентные ей области D’ и D’’, причем в D’ система полиномов полна, в D’’ – нет. Об этой задаче Вы говорили мне и я как будто имел пример, противоречащий этому – область
Я сказал это, однако Келдыш уверен, что его утверждение справедливо, а насчет примера он начал доказывать, что он неверен, однако это не получилось.
Затем я спросил, будет ли у него время для встреч со мной, он сказал, что хотя и не располагает особенно свободным временем, однако это не будет затруднением для встреч с ним.
Второй раз я встретился с Келдышем 4-го сентября, перед экзаменом. Он сказал, что внимательно прочел работу, одно место было ему не ясно, но потом он сам разобрался.
Он сказал, что одна из задач имеется в моей работе в скрытом виде. Кстати, я расказал ему о некоторых, интересовавших меня в Ереване ,вопросах. После этой беседы я был очень заинтересован этими задачами и начал ими заниматься. Сейчас все эти задачи уже получились и решены, результаты представляются мне очень интересными. Завтра я условился встретится с Келдышем и рассказать ему об этом, а также составить план работы. Мне было бы в высшей степени интересно узнать Ваше мнение об этих задачах, о них я напишу Вам в следующем письме, или, лучше, вышлю в отпечатанном на машинке виде, для удобства чтения.
После нашей беседы, которая длилась 1,5 часа, состоялся экзамен по специальности. Он прошел очень легко, там были заданы легкие вопросы.
Теперь мне осталось сдать экзамен по языку и по философии, причем этот последний требуется в объеме, равном кандидатскому минимуму. Я думаю сдать язык числа 15-го, а философией заняться хорошо до 1-15 октября и сдать сразу и вступительный экзамен и минимум по этому предмету, тем более, что Келдыш 15-го уходит в отпуск на 20 дней – уезжает из Москвы.
Во время моей второй встречи с Келдышем я присутствовал при беседе с нашими аспирантами Тер-Микаэляном и Карабеговым после двухмесячной разлуки. Келдыш спрашивал, что они читали, когда думают побеседовать с ним о прочитанном и настойчиво спрашивал какого числа они хотят прийти к нему; он советует им начать заниматься какой-нибудь частью теории функций, углубиться по какому-нибудь направлению.
Рафик Александрян находится сейчас и последние полгода в очень тяжелом материальном положении; очень часто ему бывает нечего есть в течение суток, полутора суток, словом в таком положении, что думать о занятиях не только трудно, но и невозможно. Это объясняется тем, что с ним живет его брат, который не имеет карточек и который наделал долги здесь и дома, хотя он очень хороший сапожник. Поэтому Рафик хотел обратиться к Вам с просьбой, нельзя ли сделать так, чтобы он получил бы сейчас вперед стипендию за 4 оставшиеся месяца 1947 года. Это поможет ему расплатиться с долгами, после чего брат сможет так зарабатывать, что они не будут чувствовать особых трудностей.
Пока закончу. Боюсь, что письмо получилось слишком длинным и Вам неинтерсно его читать.
Прошу передать мой привет Нагушу Христофоровичу, Джрбашяну и другим сотрудникам сектора.

Главный Почтамт, до востребования, Мергелову С.Н.
11.09.1947 г.
г. Москва
P.S. Пока у меня паспорт старый и корреспонденцию я получаю по старой фамилии


С.Н. МЕРГЕЛЯН – А.Л. ШАГИНЯНУ, 3.10.47г.
Дорогой Арташес Липаритович!

11-го сентября отправил Вам письмо из Москвы с описанием своих первых шагов здесь.
К настоящему времени я сдал уже два экзамена, на днях сдам по философии минимум и вступительный экзамен.
С 1-го сентября я приступил к работе с Келдышем. За это время встретился с ним 4 раза; 25-го сентября он выехал на месяц отдыхать в Гагры и сказал, что, предварительно списавшись с Вами, возможно что он заедет на неделю в Ереван. Перед его отъездом составили план работы. Решено, что у меня будет всего пять экзаменов, но в расширенном объеме. В качестве примера я позволю себе привести здесь литературу, которую необходимо проработать по дифференциальным уравнениям;
1.Гильберт – Курант – 1-ый и 2-ой томы,
2.Голубев – Аналитическая теория дифференциальных уравнений,
3.Биркгофф – Динамические системы,
4.Статьи Бендиксона, Феллера, Люстерника, Петровского, Келдыша в Успехах Математических Наук.
По теории функций комплексного переменного проходят два семинара под руководством Маркушевича. Эти семинары я посещаю и скоро должен докладывать там о получившихся в последнее время вещах.
Я показывал Келдышу результаты относительно приближения в одной области (для двух областей получились после отъезда Келдыша), они ему понравились, и он предложил написать статью для Мат.Сборника. Не знаю, имею ли я право сделать это, т.к. я ведь считаюсь сотрудником Армянской Академии.
Сейчас продолжаю заниматься приближением, задачей, предложенной Келдышем; пусть континуум не обязательно нигде не плотный, но зато в каждой из областей, ему принадлежащих, функция регулярна. Доказать, что если континуум не разбивает плоскости и функции на нем, кроме того, непрерывны, то ее можно равномерно приблизить полиномами на этом континууме.
Прошу передать приветы всем сотрудникам сектора.

3.10.1947 г.
Москва


С.Н. МЕРГЕЛЯН – А.Л. ШАГИНЯНУ, 2.12.47г.

Дорогой Арташес Липаритович!

Долго не писал Вам, т.к. ожидал со дня на день Вашего приезда, однако Вы, вероятно, уже не приедете сюда в этом году. Келдыш несколько раз спрашивал, когда, какого числа вы будете здесь, но я ничего не мог ответить на это. Сейчас я занимаюсь, главным образом, приведением в порядок и оформлением получившихся вещей. Келдыш хочет, чтобы я написал краткое сообщение в ДАН и подробное изложение с доказательствами в Мат.Сб., а также доложил бы в ближайшее время на заседании Московского Математического Общества. Он считает, что вопросы наилучшего приближения в комплексной области в основном решены, т.к. выяснено влияние областей на скорость приближения во всех, могущих представиться случаях, а уточнение полученных оценок не представляет принципиального интереса.
Мне очень помогла, между прочим, работа Варшавского о конформном отображении. Получился ряд теорем относительно квазианалитических классов функций.
Участвую в двух семинарах по комплексному переменному в Университете, также в семинаре Бернштейна, происходящем в Институте Стеклова. Подготовляю сдачу минимума по философии; он является одновременно и вступительным экзаменом, так что, до сих пор, я не оформлен аспирантом, а форсировать сдачу этого предмета я не могу, т.к. требования просто фантастические. Подготовляю, кроме того, сдачу минимума по аналитической теории чисел. Уже прочел тщательно мемуар И.М.Виноградова “Новый метод в теории чисел”, причем возникло много вопросов и задач. Келдыш хочет на днях взять меня с собой к Виноградову, чтобы я подробно побеседовал с ним о них. Вообще, Келдыш сказал, что хочет развить у меня вкус к аналитической теории чисел.
Что же касается моей жизни здесь, то в ней мало изменений. Правда, теперь уже мне приходится самому готовить, стирать, словом полностью обслуживать себя – обязанность вполне естественная для каждого человека, однако ее исполнить все же трудно. Дает себя чувствовать московская зима, а также моя неподготовленность, в смысле одежды, к ней. Однако, я радуюсь тем небольшим лишениям, которые иногда приходится испытывать, т.к. благодаря им я нахожусь в приблизительно равных условиях с большинством людей, учившихся не в довольстве, и у меня перед ними, так сказать, совесть чиста.
Каждый час, свободный от хозяйственных дел, посвящаю занятиям. Занимаюсь с большой энергией и охотой; этому способствует окружающая обстановка, напряженная атмосфера, которая не подавляет, как можно было бы ожидать, а наоборот, влияет благотворно, повышая интенсивность работы. Чрезвычайно радуют меня беседы с Келдышем, а также, вообще, отношения с ним. Сначала я встречался с ним раз в 15 дней, однако он сказал, чтобы я приходил к нему раз в неделю, так что теперь я систематически и довольно часто встречаюсь с ним, не встречая при этом никаких трудностей.
Часто сижу до 1-2 ч. ночи, несмотря на все попытки уйти раньше. Стараюсь как можно меньше тяготить его беседами, не знаю, как это удается, но как-будто, он беседует с интересом.
Признаться, как ни хороша Москва, но меня очень сильно тянет в Ереван, мечтаю возвратиться туда хотя бы на небольшой срок. Большое удовольствие доставляет мне вспоминать о своей жизни в Ереване – она мне кажется идиллией, несравнимой с моей настоящей московской жизнью. Все мои надежды на то, что когда-нибудь окончательно вернусь в Ереван и заживу нормальной, спокойной жизнью. Прошу извинить меня, за то, что я пишу о вещах Вам не интересных и скучных, вероятно.
Прошу передать сердечный привет Нагушу Христофоровичу, Джрбашяну и другим сотрудникам.

2.12.1947г.
г. Москва


С.Н. МЕРГЕЛЯН – А.Л. ШАГИНЯНУ, 26.02.48г.

Дорогой Арташес Липаритович!

23-го февраля был у Келдыша – в первый раз после того, как был у него вместе с Вами.
Все результаты, относящиеся к наилучшему приближению, я уже написал подробно, с доказательствами. Кроме того, по желанию Келдыша, я написал небольшую заметку с изложением формулировок теорем.
Все это было проверено Келдышем, причем ему особенно понравился результат, полученный после Вашего отъезда. Формулируется он так.
Пусть на замкнутом множестве М, расположенном в плоскости, полиномы сходятся со скоростью прогрессии. Предельная функция будет всегда аналитичной в какой-либо точке zo M тогда и только тогда, когда zo является регулярной точкой в смысле разрешимости задачи Дирихле для дополнения к М, при любых, непрерывных в zo, граничных значениях на М.
Я сдал уже работу печатать на машинке.
Относителько моей защиты Келдыш сказал, что, по его мнению, защищать, не сдав все минимумы, или не представив в институт Стеклова справку из Еревана о сдаче всех минимумов, невозможно. Это является для меня неожиданностью, т.к. я думал, что этот вопрос уже согласован. Одновременно Келдыш посоветовал мне написать Вам и попросить, чтобы Вы, или Университет, направили бы в институт Стелкова отношение, с просьбой у аспиранта Ереванского Университета Мергеляна принять защиту диссертации, или указать, что такой-то аспирант направляется в институт Стеклова для защиты диссертации.
Возможен и другой вариант, на которой мне указал также Келдыш. Все четыре минимума я, если буду чрезвычайно много заниматься, сдам через полтора-два месяца. Но возникает вопрос философии .
Будучи в Ереване, я взял справку о сдаче вступительного экзамена по философии, но сейчас уже необходимо сдать также и минимум по этому предмету. Если же я получу справку о сдаче этого минимума, а сдам его летом, когда приеду в Ереван, то не будет никаких затруднений для защиты. Так что, если что-либо удастся сделать, то я занимаясь чрезвычайно много, смогу защитить через полтора-два месяца, если же нет, то в сентябре – октябре.
На днях был доклад Обществе Колмогорова о наилучшем приближении в комплексной области, но он занят сейчас другой стороной теории приближений – он установил теорему Хаара в комплексной области, т.е. нашел необходимые и достаточные условия существования и единственности полинома наилучшего приближения (под полиномом понимается линейная комбинация каких-то функций).
Прошу передать сердечный привет сотрудникам сектора.

26 февраля 1948г.


Р.А. АЛЕКСАНДРЯН – А.Л. ШАГИНЯНУ, 1.02.46г.

Глубокоуважаемый Арташес Липаритович!

Пишу Вам после того, как Елена написала, что я могу написать Вам о своих делах.
Буду по возможности краток. Начал заниматься. Занимаюсь по теории функций комплексного переменного для сдачи минимума по достаточно объемному материалу. Рекомендованная литература: избранные главы из Куранта, Гурвица, Жюлиа, Каратеодоры, Привалова (граничные свойства), Неванлинны. Серьезных затруднений нет, смущает только объем программы. Экзамен намечают в середине марта, но думаю что сделаю это раньше. Мне не советуют спешить, но я чувствую что это необходимо, ибо мне ужасно много надо читать по уравнениям, чтоб выровнить свое положение. Серьезной беседы с Сергеем Львовичем не состоялось, но он мне предложил читать один из своих работ ”Об одной краевой задаче для поли- гармонических уравнений”. Должен признаться, что встретил серьезные затруднения в самом начале работы и пока дела в этом отношении весьма не утешительные, но я несомненно буду упорствовать, возможно одолею.
Занимаюсь изучением французского языка, которого я совсем не знаю. Язык очень красивый и столь же сложный для изучения. Исследовательские семинары прекратили свою работу на время каникул. Их очень много. Заинтересовался очень многими вопросами, а в особенности семинаром Сергея Натановича по приближениям, Мстислава Всеволодовича по теории ф-ий комплексного переменного и Сергея Львовича по уравнениям мат-физа и т.д.
Слушаю также спец. курс Сергея Львовича по теории ф-ий нескольких веществ. переменных. Увлекаюсь изучением вопросов исследования интерполяционных процессов и приближений ф-ии, но теперь решил окончательно бросить, ибо это мне не дает заниматься по специальности. До сих пор не имею общей ориентировки в ур-ях с частными производными (Вы меня простите за откровенность), но я хочу приписать это тому, что я фактически не начал серьезно заниматься их изучением. Мы, пожалуй, в университете очень плохо изучили эту область.
Мне надо, кроме всего этого, заниматься прикладными вопросами: механикой, аэро- и гидромеханикой, теорией упругости, динамическими системами и т.д.
В завершение всего, приходится заниматься хозяйством, которое требует ужасно много времени и особенно меня донимает. Эти подробности я позволю себе не приводить. Аккуратно посещаю заседания Московского математического общества, где слушаю очень интересные доклады на разнообразные темы и, одновременно, вижу лично, крупных современных математиков. Недавно на одном из этих заседаний, Мстислав Всеволодович сделал доклад на тему “Обзор современного состояния теории приближения ф-ий”, где говорилось о результате, полученном Вами.
На другом заседании был заслушан доклад Дубнова о реформе, предусматривающей радикальную перестройку программы преподавания геометрии в средней школе. Были очень бурные прения. На этом кончаю.
Арташес Липаритович! Прошу передать привет Сагателяну и Джрбашяну, а также сказать, что я почти во всех букинистических магазинах (разумеется, расположенных на окраине города), за исключением дореволюционных Курсов анализа, ничего по математике не нашел, а тем более те книги, которые им нужны. Передайте привет Вашей супруге.
Примите мои наилучшие пожелания, с глубоким уважением.

Ваш ученик
1.02.46г.


Մ.Մ. ՋՐԲԱՇՅԱՆԸ – Ա.Լ. ՇԱՀԻՆՅԱՆԻՆ, 16.01.49թ.

Հարգելի Արտաշես Լիպարիտովիչ!

Մոսկվա հասա 14-ի առավոտյան: Նույն օրն իսկ տեղեկացա, որ Մարկուշևիչը հիվանդ է և տնից դուրս չի գալիս: 14-ի երեկոյան եղա նրա մոտ տանը: Առողջացել էր և զբաղված էր ավելի շահավետ գործով, քան օպոնենտությունը: Գրում է ֆունկցիաների տեսության դասագիրք համալսարանների համար:
Խոսեցինք իմ գործի մասին բավական երկար: Ձեզ գրում եմ կարճ` հիմնական արդյունքները:
Նախ ինձ համար պարզվեց Կելդիշի` մինչև այժմ օտզիվ չտալու պատճառը: Նա գարնանը Մարկուշևիչին ասել է, որ «Ջրբաշյանի աշխատանքը ինձ դուր է գալիս և ես գտնում եմ, որ այն բավական է դոկտորական աստիճանի համար, բայց միգուցե դա սուբյեկտիվ զգացում է (բավական լինելու իմաստով) և բացատրվում է նրանով, որ ինքս այդ հարցերով շատ եմ զբաղվել և մոտ եմ դրանց: Ուստի դուք էլ նայեք (այսինքն` Մարկուշևիչը) և եթե դուք էլ գտնեք, որ բավական է, ես կտամ օտզիվ»։ Ահա ամբողջ պատմությունը, որը ԹԸԽ-ի որոշումից հետո հիմք է տվել Մարկուշևիչին նոր իդեայով աշխատանք պահանջել ինձանից:
Մարկուշևիչը նայել էր աշխատանքս, բայց հազիվ կեսը, արել մի շարք մանր դիտողություններ տեխնիկական կարգի, որոնց մասին էլ ասաց, որ «էական չեն»: Երբ ես նրան ներկայացրի նոր տպված աշխատանքս, նա թեորեմը կարդաց, հիշեց, որ ինքն էլ կշռային միջին մոտավորությունների մեջ որոշ բաներ (!) ունի և որ Ֆարելլիի թեորեմը ինքը Ֆարելլիից մեկ տարի առաջ ստացած է եղել և չի տպել Պրիվալովի մեղքով:
Ես նրան մի քանի անգամ շատ վճռական կերպով ասացի, որ եթե այդ (կարծիքը) դուք կտաք դժվարությամբ, ապա ես ավելի լավ եմ համարում հետ վերցնել աշխատանքս, որին նա շարունակ պատասխանում էր, որ միանգամայն բավարարված է:
Վերջում ես նրան միանգամայն կտրուկ հասկացրի, որ նա մինչև հունվարի վերջը գրավոր տա օտզիվ այս կամ այլ իմաստով: Նա պատասխանեց, որ это вполне законное желание.
Պայմանավորվել եմ Գելֆոնդի հետ, նրա մոտ գնալու եմ ամսի 18-ին: Այստեղ գործը կարծես ավելի դժվար կլինի: Ինքը Մարկուշևիչը մի քանի անգամ ասավ, որ Գելֆոնդը շատ հեռու է այս հարցերից, իսկ Մարկուշևիչի “կոնսուլտացիայից” հետո բավական անբարենպաստ դրության մեջ է իմ գործը նրա հետ: Համենայն դեպս պիտի գնամ և էլի վճռական դնեմ խնդիրը: Իսկ եթե սկսի պոչ թափ տալ, ապա չգիտեմ` ինչպես վարվել: Արդյունքի մասին կգրեմ: Կելդիշի մոտ կգնամ Գելֆոնդից հետո:
Բանն այն է, որ մեկնելուս օրը Ձեզ պատմած արդյունքը շատ ավելի ընդհանուր է, քան ես կարծում էի:
Այնպես որ գտնվում է շատ լայն բավարար պայման, որից կստացվեն լրիվության բոլոր հարցերը անվերջ տիրույթներում կշռային միջին մոտավորությունների համար:
Թեորեմը կարելի է ձևակերպել կամայական Կարաթեոդորյան տիրույթի համար: Այս թեորեմը և նրանից բխող հետևանքները կարճ գրելու եմ մի 10 էջի սահմաններում և կցելու եմ դիսերտացիային:
Չնայած նամակս անտանելի երկար է դուրս գալիս, սակայն մի կարևոր հարցի մասին ևս գրում եմ:
Ամբողջ գործի պատմությունը և օպոնենտների անբարեխղճությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է, որ ես այստեղ մնամ այնքան ժամանակ, մինչև լրիվ կարգադրեմ գործերս:
Հակառակ դեպքում, եթե վերադառնամ, ապա համոզված եմ, որ պետք կլինի ամեն ինչ նորից սկսել: Այնպես որ ես կարծում եմ, որ եթե մինչև փետրվարի վերջը այստեղ մնամ, ապա գործը կարելի է վերջացնել և վերադառնալ:
Եթե Դուք իմ այս կարծիքը ճիշտ եք համարում, ապա խնդրում եմ Մելիքյանի և Բաշինջաղյանի մոտ միջնորդեք ինձ համար, որպեսզի ինձ տրվի այդ հնարավորությունը: Ընդամենը 20-25 օրվա համար միթե կարելի է գործը թողնել և վերադառնալ, երբ համոզված եմ, որ ամեն ինչ նորից կփչանա:
Աստղաբաշխականը կարելի է կցել ֆիզիկականին: Գեոֆիզիկականում թող պարապի Բենիկը (նա ինձ այդ մասին հավաստիացրել է), իսկ գեոլոգիականում կարելի է դասացուցակը խտացնել:
Խնդրում եմ ներեք երկար նամակիս համար: Արդյունքի մասին խնդրում եմ կարճ գրեք ինձ կամ հեռագրեք:
Բարևեցեք Նագուշին և հարցնողներին:

Հարգանոք Ձեր Մխիթար

16.01.49
Մոսկվա


Մ.Մ. ՋՐԲԱՇՅԱՆԸ – Ա.Լ. ՇԱՀԻՆՅԱՆԻՆ, 16.01.49թ.

Հարգելի Արտաշես Լիպարիտովիչ!

Առաջին նամակս երևի արդեն ստացել եք և տեղյակ եք գործիս դրության մասին: Նորը հետևյալն է. Այսօր եղա Գելֆոնդի մոտ, նա ասաց, որ իր հետ Մարկուշևիչը արդեն խոսել է և հայտնել իր վերջնական կարծիքը: Ինչ վերաբերում է իրեն, ապա ինքը այդ հարցերից հեռու է կանգնած և կմիանա Կելդիշի և Մարկուշևիչի կարծիքին: Նրան տվի հոդվածս և ասացի, որ նոր աշխատանք էլ ունեմ կշիռների մասին և մտածում եմ կցել: Նա հավանություն տվեց, բայց ասաց, որ նա արդյունքների արժեքի մասին կդատի Կելդիշի և Մարկուշևիչի կարծիքի հիման վրա, միաժամանակ խորհուրդ տվեց անմիջապես Կելդիշի մոտ գնալ Ստեկլովի ինստիտուտ:
Այսօր եղա նաև Կելդիշի մոտ, լավ ընդունեց: Ցույց տվի ստացածս արդյունքը կշռի վերաբերյալ. հավանեց: Ասաց, որ շտապեմ տպել մեքենայի վրա կարճ մի հինգ էջի վրա և էքստրեմալ խնդրի հետ միասին հանձնեմ իրեն և օպոնենտներին: Ասաց, որ ինքը կարծիք շուտ կտա: Ես ակնարկեցի իրեն, որ մտածում էի մինչև անգամ դիսերտացիան հետ վերցնել: Նա առաջարկեց շտապել` մինչև 25-ը ամեն ինչ ներկայացնել:
Այնպես որ գործը կարծեք թե լավ է գնում, իսկ ավտոռեֆերատները չվերցնելը սխալ էր:
Ուստի խնդրում եմ, որ Ձեր դարակում գտնվող ամբողջ կապոցը հանձնեք Բենիկին, որպեսզի նա շտապ ուղարկի:
Այժմ մի երկու խոսք Ռաֆիկի մասին:
Դիսերտացիայի 80 %-ը գրված վերջնական պատրաստ է, իսկ մնացածն էլ կվերջացնի շուտով (կան որոշ դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել): Այսօր նամակ էր ստացել, որ թոշակ չի ստանում Երևանից: Այստեղից նույնպես չի ստանում: Այնպես որ դժվարանում է նրա գործը, քանի որ առնվազն երկու ամսից հազիվ պաշտպանի, եթե նկատի ունենանք զանազան ձևականությունները:
Կելդիշին ասացի Տոնյանի արդյունքի մասին. նա ասաց, որ այդ արդյունքը (մակերեսային 0 չափի պայման) ապացուցել է Ռոզենթալը բազմանդամների համար: Ավտոռեֆերատը չի ստացել: Այնպես որ նրա ասածից ես մի փոքր երկմտության մեջ ընկա, հանկարծ անհարմար կացության մեջ կարող ենք ընկնել:
Սերյոժայի պաշտպանությունը, ինչպես ասաց Կելդիշը, կկայանա մոտավորապես փետրվարի 10-15 –ին: Այդ մասին ասեք իրեն:
Այլ բան չունեմ Ձեզ հաղորդելու: Բարևներ Նագուշին, Սերյոժային և մյուսներին:

Հարգանոք` Մխիթար
P.S. Եղա Կարախանի մոտ և Ձեր բոլոր հանձնարարականները կատարեցի:

16.01.49
Մոսկվա


Մ.Մ. ՋՐԲԱՇՅԱՆԸ – Ա.Լ. ՇԱՀԻՆՅԱՆԻՆ, 31.03.49թ.

Հարգելի Արտաշես Լիպարիտովիչ!

Երեկ երեկոյան տեղի ունեցավ պաշտպանությունը: Մինչև պաշտպանության մոմենտը իհարկե օտզիվները չտեսա, միայն երեքն էլ ինձ ասել էին, որ էական դիտողություններ չունեն: Այնպես որ պաշտպանությանս խոսքը ասացի առանց գիտենալու, թե ինչ եմ լսելու նրանցից:
Բոլոր օպոնենտներն էլ օտզիվները չկարդացին, այլ խոսեցին: Կելդիշը աշխատանքի հիմնական թերությունը համարեց այն, որ ես չեմ կարողացել “достаточно выпукло показать мощность и общность метода” (Ինչպես ինձ է թվում, այս դիտողությունը ավելի գուցե բարձր է գնահատում աշխատանքը, քան ես այն ցույց եմ տվել: Պարոնյանը ասում է, որ կան մարդիկ, որոնք ունեցածն էլ չեն կարողանում ցույց տալ:) Ասավ նաև, որ ինչպես դա միշտ լինում է արդեն ուրիշների կողմից դրված մի շարք խնդիրների, այնպես էլ շատ ուրիշ խնդիրների լուծման, հեղինակի առաջարկած մեթոդը միակ բնական մեթոդն է: Այնպես որ աշխատանքս մեթոդ անվանեց, չնայած ես ոչ մի տեղ չէի համարձակվել այդպիսի անուն գործածել:
Էքտրեմալ խնդիրը բոլորն էլ անվանեցին “изящно решен автором”:
Մարկուշևիչը լավ գնահատեց աշխատանքը` անելով մի քանի դիտողություններ ձգձգված լինելու մասին: Միաժամանակ ասավ, որ, անշուշտ, լրացուցիչ հետազոտություններից հետո հեղինակին կհաջողվի ձևակերպել 3-4 ընդհանուր սկզբունքներ, որոնցից կհետևեն ինչպես իր ստացած արդյունքները, այնպես էլ շատ ուրիշները:
Գելֆոնդը գնահատեց աշխատանքը, արավ մի քանի երկրորդական դիտողություններ և ցանկություն հայտնեց, որ ապացուցվեն Ջեքսոն-Բերնշտեյնի թեորեմները նաև այս դեպքում:
Վերջին խոսքիս մեջ ընդունեցի օպոնենտներիս դիտողությունները, թեև նրանցից մի երկուսին պետք էր պատասխանել: Ինչ կարող էի, երբ ինձնից նախորոք այդպես էին պահանջել տղաները, որպես “признак хорошeго тона”:
Քվեարկությունը տվեց +28, -1 արդյունք 29 ներկա գտնվողներից (ասացին,որ Իլյուշինն էր, որը դեմ քվեարկեց Կելդիշին ):
Երբ շնորհակալություն էի հայտնում Գոլուբևին, նա ջերմ խոսքեր ասաց այն մասին, որ ուրախ է տեսնել մաթեմատիկական կենտրոն Հայաստանում, “насаждение математики в Армении” ասաց նա:
Ինչպես վերջին խոսքիս մեջ, ես չեմ կարող երախտագիտությամբ չվերհիշել այն, ինչ որ արել էք Դուք հատկապես ինձ համար:
Ուստի շտապում եմ առայժմ հայտնել գրավոր իմ անչափ շնորհակալությունը Ձեզ, միաժամանակ շնորհավորել Ձեզ այն մեծ պատվի համար, որի հետևից Դուք նպատակ չեք դրել հասնելու, բայց այժմ անկախ Ձեր կամքից բոլորի կողմից արժանավայել կերպով տրվում է Ձեզ` որպես Հայկական մաթեմատիկական դպրոցի ղեկավարի:
Եթե իմ վերջին խոսքեերը անհամեստություն կհամարեք, ապա խնդրում եմ ներեք ինձ:
Այստեղ կմնամ մինչև երևի ապրիլի 6-ը արձանագրության սղագրությունը կարդալու և ուղղելու համար: Միաժամանակ, Լյուստերնիկի խնդրանքով պետք է կարճ գրեմ բովանդակությունը Успех-ներում տպելու համար:
Երկար դուրս եկավ նամակս, ուստի վերջացնում եմ: Խնդրում եմ բարևներ հաղորդեք Նագուշին, Սերյոժային, Հայկին, Բենիկին, Ելենային, Ռուբիկին և բոլոր հարցնողներին:

Հարգանոք` Ձեր Մխիթար

21.03.49թ.
Մոսկվա


В Ы П И С К А


Из протокола N 1 заседания XXV научной сессии Отделения математических и естественных наук Академии наук Гр.ССР от 17 ноября 1948 г.
Председательствовал – действ. чл.АН ГССP И.Н. Векуа

С л у ш а л и: Доклад дейст.чл. АН Арм.ССР А.Л. Шагиняна на тему: “Результаты исследований по теории приближения в Академии наук Арм.ССР”.

Докладчику задали вопросы И.Н. Векуа и Г.С. Гордадзе.
Действ. член АН Гр.ССР И.Н.Векуа отметил, что прекрасные результаты полученные молодыми армянскими математиками под руководством А.Л.Шагиняна, представляют большой интерес для теории функций комплексного переменного. По его мнению многие из этих результатов можно перенести в теорию дифференциальных уравнений, в частности эллиптического типа. Тогда они будут иметь не только чисто теоретическое, но и практическое значение. Поэтому весьма желательна тесная связь между армянскими и грузинскими математиками.
Засл. деятель науки, проф. А.К.Харадзе отметил, что все присутствующие с большим удовольствием прослушали доклад действ.члена АН Арм.ССР А.Л.Шагиняна. Этот доклад дал представление грузинским математикам – над какими глубокими проблемами работают математики Армении под руководством проф. А.Л.Шагиняна.
Акад. Н.И.Мусхелишвили от имени грузинских математиков поблагодарил докладчика и выразил уверенность, что армянскими математиками под руководством А.Л.Шагиняна достигнуты хорошие результаты. Он отметил, что проблемы разрабатываемые в Армении и Грузии имеют большое соприкосновение, поэтому желательна более тесная связь между математиками обеих республик.
А.Л.Шагинян в своем ответном слове отметил, что армянские математики постараются превратить географическую близость в реальную.

Председатель Действ.чл.АН Груз.ССР - И.Н. Векуа
Секретарь - Г.А. Ломадзе


И.Н. ВЕКУА – А.Л.ШАГИНЯНУ

Дорогой друг Арташес,

Получил сегодня твое письмо. Поздравляю тебя и твою семью с Новым годом и желаю тебе дальнейших успехов как в личной твоей плодотворной, научной деятельности, так и в той большой творческой работе, которая ведется под твоим руководством եреванскими математиками. Мы всегда знаем, главным образом по отзывам Келдыша и Николая Ивановича, что в Ереване ведется весьма интересная и плодотворная творческая работа в области математики, но твое пребывание в Тбилиси и послушав твой замечательный доклад еще раз с большой убедительностью продемонстрировал это. Все наши математики убедились теперь в том, что для пользы общего дела необходимо дальнейшее укрепление и усиление контактов в работе между коллективами тбилисских и ереванских математиков. Для этого важно встречаться чаще и обмениваться опытом работы; представители наших коллективов должны ближе познакомиться друг с другом.
Недавно в Москве вышла моя книга: “Новые методы решения эллиптических уравнений”, экземпляр которой я тебе пришлю как только получу.
Моя жена и дочь очень благодарны за ոаше новогоднее поздравление и со своей стороны шлют тебе и твоей семье искренние поздравления с Новым годом. Они с удовольствием вспоминают твое пребывание в Тбилиси и будут всегда рады видеть тебя вместе со своей семьей много раз в Тбилиси.

С глубоким уважением и сердечным приветом твой И. Векуа

Тбилиси, 7.1.1949


Н.И. МУСХЕЛИШВИЛИ – А.Л. ШАГИНЯНУ

Дорогой Арташес Липаритович,

Лишь недавно я обнаружил Ваше письмо среди присланных Вами оттисков.
От всей души благодарю Вас за это письмо, которое меня очень тронуло.
Прошу Вас передать от меня сердечный привет и благодарность всему Вашему коллективу.
Этот коллектив, состоящий из талантливых математиков, по преимуществу молодых, по имеющимся у меня сведениям очень сплочен и дружен, чем, конечно он обязан лично Вам, Вашему вдумчивому руководству и Вашей хорошо известной принципиальности.
От души желаю, чтобы эта сплоченность, эти здоровые отношения между членами Вашего коллектива не нарушались никакими привходящими обстоятельствами и чтобы Ваша школа также быстро двигалась вперед, как до сих по.

Искренне Вас уважающий Н. Мусхелишвили
Тбилиси,
20.1.1952 г.


ПРАВИТЕЛЬСТВЕННАЯ ТЕЛЕГРАММА Ереван, Академия наук, Сектор математики, Шагиняну Арташесу Липаритовичу

Сердечно поздравляю коллектив сектора и лично Вас с избранием Вашего ученика Мергеляна Член-корреспондентом Академии Наук СССР. Желаю коллективу математиков новых успехов.

В. Амбарцумян

С.Н. МЕРГЕЛЯН – А.Л. ШАГИНЯНУ, 21.10.55г.

Дорогой Арташес Липаритович!

Я тщательно обдумал нашу недавнюю беседу и сделанное мне предложение быть директором Института. Я пришел к совершенно определенному и твердому решению по этому вопросу – ни сейчас, ни в обозримом будущем я не могу взять на себя обязанность директора, также, как и любую другую административную работу.
Разрешите мне более подробно изложить свои соображения. Я буду подходить к вопросу с двух сторон – с точки зрения интересов своей научной работы и с точки зрения интересов нашей Академии.
Начну с первого – думаю, что и другие люди начинают на деле решать вопросы, исходя из личных интересов работы и пр.
Мои первые шаги в науке были встречены очень благосклонно и доброжелательно – мало кто вступал в науку при столь поощрительной и доброй поддержке. За первые несколько лет научной работы мне было сделано много поощрений, как заслуженных, так и еще не заслуженных. Все эти награды и звания представляются мне лишь авансом на будущее и делают меня большим должником перед самим собой и наукой. Они вызывают у меня сознание ответственности, чувство громадного долга оправдать это доверие и возложенные надежды.
Это чувство настолько велико, что часто оно давит на меня, угнетает, но во всяком случае всегда я помню о том, как много я должен, обязан сделать.
Последнее время, после того, что у меня недавно случилось, я вновь втянулся в работу. Полученные результаты и большие планы на будущее укрепляют во мне уверенность, что мне удастся быть на высоте оказанного доверия, если только у меня будет возможность спокойно работать, полностью отдавшись делу.
Итак, самым большим у меня чувством является чувство долга и желание как можно больше работать в как можно более спокойной обстановке. Это желание не является простым эгоизмом – это самая насущная потребность, необходимость и обязанность.
Другие люди с успехом совмещают свою научную работу с заботами, далекими от науки. Я таким качеством не обладаю. Я не могу быстро включаться и отключаться от задач, используя каждый свободный час и будучи свободным от настроений дня. Это недостаток, но так уж я устроен и отрицать это нельзя.
Не приходится, поэтому, доказывать, что административная работа без всякого опыта будет не только мешать и тормозить научной работе, но первое время просто исключит возможность эффективно работать.
По существу почти вся научная работа в институте будет сосредоточена в секторах и лабораториях во главе с соответствующими людьми, поэтому, на мою долю, если бы я стал директором, приходилась бы в основном чисто административная работа, возня с финансами, строительством.
Приведенные выше соображения, не кажущиеся мне просто эгоистическими, относятся лишь к интересам моей научной работы. Они не заставили бы меня отказаться, если бы с другой стороны я понял, что для Академии есть действительно в этом необходимость. Если бы такая необходимость была, то может быть и стоило ради интересов дела принести в жертву научную работу.
Но посмотрим, в самом ли деле этого требуют интересы Академии? Для этого позвольте рассмотреть вопрос о должностях и вакансиях. Если не говорить о должностях академика-секретаря и директора института, то по остальным должностям все мы пришли к единому мнению и споров не было. Споры вызвал лишь вопрос о директоре. Начало спору положила глубоко неправильная, как мне кажется, установка В.Амбарцумяна на то, чтобы на этих должностях иметь непременно разных людей. Мне хотелось бы сказать об этой установке, независимо от тех людей, которые намечаются на эти должности.
Совершенно очевидно, что наше отделение, самое маленькое в Академии, состоит из институтов, в которых работа давно и хорошо налажена, во главе которых стоят большие ученые и опытные, надежные руководители (Амбарцумян, Алиханян, Вы). В силу этого, обязанности академика-секретаря, кто бы им ни был, - ничтожны. Они сводятся к занятию делами отделения в среднем не более двух часов в неделю, а также к тому, чтобы раз в неделю физически присутствовать на заседаниях президиума.
Таким образом, академик-секретарь, кто бы ни был, если он не несет другой нагрузки, оказывается в несправедливом положении по отношению не только к громадной массе нашей сельской интеллигенции – учителям, врачам и пр., но и по отношению к труженикам самой Академии и слишком уж бросается в глаза в этом случае резкое несоответствие между ничтожным об’емом работы и размером должности со всеми вытекающими отсюда последствиями. Это рассуждение всего лишь морального порядка, но Вы сами воспитывали меня именно в таком духе – в духе справедливости и нетерпимости ко всяческим несправедливостям.
Совершенно иначе обстояло бы дело, если академик-секретарь, кто бы им ни был, совмещал обязанности директора одного из трех своих институтов. Близость по существу к делам отделения вполне бы соответствовала общей должности, а об'ем работы обеспечивал бы справедливость по отношению к себе и другим.
Но почему же все-таки возник вопрос о разделении этих обязанностей? Не думаю, чтобы причиной этому послужил пример Союзной Академии. Там, при совсем других масштабах, один человек физически не в состоянии справиться с двумя должностями, и там поэтому имеется необходимость в разных людях. Единственным об'яснением, данным в нашем разговоре, было то, что “почему бы, если мы сейчас это можем сделать, нам этого не делать”. То, что мы можем сделать не говорит еще за то, что мы должны это сделать; необходимости тут нет никакой, а для государства обойдется в сотни тысяч за пятилетие – для Армении это неоправданная и недопустимая роскошь.
Другой мотивировкой были рассуждения о том, что каждые пять лет (именно такой срок был назван) нужно менять руководящие кадры. Здесь еще труднее уловить смысл; ибо тогда, например, нужно было бы давно менять самого Виктора Амазасповича, чего, разумеется, ни он, ни мы не хотим.
Таким образом, мне кажется неразумным и необоснованным назначить на эти должности разных людей – ни с точки зрения необходимости, ни с точки зрения справедливости, ни с точки зрения государственной экономии – в условиях борьбы с излишествами в аппарате.
В этом я глубоко убежден и готов отстаивать это свое убеждение.
А если на этих должностях должен быть один человек, то почему вместо Вас назначать меня? Вы фактически создали институт, продолжительное время руководите, накопив опыт и умение сочетать административную работу с педагогической и научной, дела у нас идут хорошо, никаких неудовольствий ни внутри, ни вне, нет. Мы иначе и не представляем себе наш институт, как во главе с Вами. Почему же Академии понадобилась Ваша отставка?
Единственное, что я услышал – это мои мифические административные способности, которые, кстати, еще никто не видел, и демагогические рассуждения о выдвижении молодых кадров. Но Вы уже меня и так, как “молодого кадра”, достаточно выдвинули – так позвольте же мне хоть немного спокойно работать и оправдать это выдвижение.
Вы всегда были и являетесь для меня (извините за такую откровенность) примером патриота, знающего и глубоко любящего свой народ, его историю и нужды, желающего сделать для него как можно больше полезного и нужного. И мне казалось, что сейчас, когда представляется возможность на деле, в конкретных делах и действиях сделать еще больше, чем уже сделано, Вы будете только приветствовать такую новую возможность. Временное ухудшение состояния Вашего здоровья, о котором Вы говорили, потребует двух-трех месяцев лечения, в то время как вопрос о должностях мы решаем на несколько лет.
Внимательный анализ показывает, что истинной причиной поднятого вопроса о моем назначении является желание использовать этот вопрос для того, чтобы окончательно оторвать меня от работ в Москве и моих научных связей в Москве. Но дело в том, что я вовсе не рвусь из Еревана. Я никогда не хотел и не хочу оставить Академию, где я во всех смыслах вырос, и с которой у меня связаны все планы на будущее.
Тем не менее, для моей дальнейшей работы мне абсолютно необходимо быть еще несколько лет, по четыре месяца в году, в Москве – и от этого я ни при каких обстоятельствах не могу отказаться.
Если бы я жил в Ереване круглый год безвыездно и занимался многочисленными директорскими обязанностями, то все равно, вряд ли я имел бы больше времени и возможностей для “отдачи”, чем сейчас, когда я четыре месяца в году в Москве, но зато все остальное время полностью могу посвятить в Ереване науке и работе с кадрами.
Продумывая все это основательно я пришел к твердому убеждению не соглашаться на сделанное мне предложение, и то, в справедливости чего я глубоко убежден, я буду отстаивать до конца.

С глубоким уважением
21октября 1955 г.
P.S. Мне не хотелось бы, чтобы это письмо читал кто-либо другой, кроме Вас, хотя все в нем сказанное я могу, в случае необходимости, повторить в любом месте и в любое время.


ԳԱ Պրեզիդենտ, ակադեմիկոս Վ.Հ. Համբարձումյանին

Հարգելի Վիկտոր Համազասպովիչ

Առողջության վիճակս ստիպում է խնդրել Ձեզ նշանակել ժամանակավորապես Մաթեմատիկայի և Մեխանիկայի ինստիտուտի դիրեկտորի պաշտոնում ընկ. Բ.Լ.Աբրահամյանին մինչ 15 փետրվարի 1956թ.: Անհրաժեշտության դեպքում ես կօգնեմ նրան:

Ա.Լ. Շահինյան
Նոյեմբեր 1955


Т.М. ТЕР-МИКАЕЛЯН - А.А. ШАГИНЯНУ

Дорогой Арташес Липаритович,

Пишу Вам по вопросам, связанным с нашей лабораторией вычислительной техники.
1.Как мне говорил С.Н.Мергелян, министр Лесичка поставил перед Амбарцумяном вопрос о передаче нашей лаборатории вновь организуемому в Ереване институту эл. машин. Я սчитаю, что делать этого не нужно по следующим причинам:
а. Существует постановление Совета Министров СССР о создании в системе АН Арм.ССР Вычислительного центра и выполнить это решение мы сможем только имея такую лабораторию, в которой мы подготовим кадры – и математиков и инженеров. Эта лаборатория служит той ячейкой, вокруг которой будет создаваться центр.
б. Назначением лаборатории вычислительной техники и Вычислительного центра является не столько развитие техники вычислительных машин, а в гораздо большей степени разработка новых методов численного решения математических задач. Между тем не имея своей, хотя бы маленькой, машины, на которой мы могли бы вести исследования и проверку разрабатываемых методов, нам будет чрезвычайно трудно заниматься этими вопросами.
в. Ряд учреждений нашей Академии и в первую очередь Институт математики, Астрофизическая обсерватория, Институт физики и др. օчень нуждаются в проведении большого количества вычислительных работ и для этого нам крайне необходимо иметь в системе Академии свою лабораторию.
г. Академия Наук потратила много времени и средств на создание этой лаборатории и лишаться ее накануне окончания работ было бы просто обидно.
д. Министерство, возглавляемое министром Лисичка, имеет специализированное учреждение и завод, который выпускает эл.-счетные машины, а очень скоро выпустит машину М-20, и, следовательно, само может легко обеспечить свой институт такими машинами.
е. В нашей лаборатории мы предполагаем вести большие исследовательские работы по развитию самой цифровой техники, и для этого у нас уже имеются подготовленные и способные люди: Мелик-Шахназаров и Пипинов, которые уже провели большую работу по переделке первого образца машины М-3. Не имея своей опытной машины, вести такую работу мы, конечно, не сможем.
ж. Могут возникнуть возражения о целесообразности иметь в Армении два учреждения, занимающихся одними вопросами. Но такое возражение неверно и вот почему. Практика существования в Москве двух таких учреждений (Институт точной механики и вычислительной техники акад. Лебедева и СКБ того же Министерства) показала, что соревнование, существующее между ними дало самые положительные результаты и привело к созданию академиком Лебедевым такой замечательной машины как Н-20. Министерство много раз пыталось обеспечить за собой монополию в этой области, но соревнование с ИТМ и ВТ оно не выдержало и мне кажется, что и сейчас Лесичка (а он был директором СКБ и хорошо знает насколько они отстали от ИТМ и ВТ) преследует те же цели обеспечить за собой монопольное положение. Примером этого же поведения Министерства служит следующее. На заседании Президиума АН СССР возник спор между директором СКБ Александровым и сотрудниками ЭНИН-а об относительных достоинствах машины М-3 и машины “Урал”. Александров пытался утверждать, что их машина «Урал” лучше машины М-3, что, конечно, неверно и было отмечено в частности С.Л.Лебедевым и М.В.Келдышем. Далее, характер академического учреждения и отраслевого учреждения весьма различны. Во всяком случае первые годы пока их Институт окрепнет и выйдет на широкую дорогу Министерство будет загружать свой Институт текущими заданиями и все обещания Лесички о том, что будет дана большая тематика и никто им не будет мешать работать, конечно, очень скоро будут забыты. Между тем академическое учреждение может заниматься разработкой сложных многолетних научных тем, таких как, например, высказанная Амбарцумяном новая идея о возможности разработки в нашей лаборатории вычислительной машины, выполняющей до миллиона операции в секунду. Имея в Ереване дружественный отраслевой институт и согласовывая с ним нашу работу, мы могли бы заниматься разрешением таких вопросов, которые сам отраслевой институт включить в свой план не сможет. По этой части у меня уже имеется полная договоренность с Мергеляном о взаимной помощи: как научной, так и людьми и оборудованием.
2. В беседе со мной С.Н.Мергеляном была высказана мысль о временном размещении нашей лаборатории в помещении его института. Но так как это неизбежно приведет к поглощению нашей лаборатории его институтом, я тогда же отказался от его предложения. Не позже ноября наша машина будет готова и перевезена в Ереван, а поэтому я прошу Вас проследить за тем, чтобы ОКС Академии подготовил помещение, выделенное нам на заседании Президиума (помещение лаборатории микробиологии на первом этаже главного здания). Я не знаю, когда Вы будете в Ереване и т.к. боюсь, что этот вопрос может быть решен Амбарцумяном в Ваше отсутствие, посылаю аналогичное письмо Виктору Амазасповичу.

С глубоким уважениемТеодор Тер-Микаелян

20.08.1956
г. Москва


<С.Н.МЕРГЕЛЯН – А.Л.ШАГИНЯНУ> 11.09.47г.
Дорогой Арташес Липаритович!

16-го августа я приехал сюда из Кисловодска, где в течение месяца очень хорошо отдыхал. Первые дни я был занят хозяйственными делами, снятием комнаты, что мне и удолось сделать с большими трудностями.
В институте Стеклова я обратился к ученому секретарю Мирджанишвили. Он принял меня любезно, отдал распоряжение о выдаче мне карточек и назначил вступительные экзамены на 26-е; в состав комиссии должны войти Колмогоров, Петровский и Келдыш.
26-го экзамен не состоялся, однако в этот день я впервые встретился с Келдышем. Прочтя Ваше письмо, он начал спрашивать меня о дипломной работе и попросил дать ему оттиск ее.
Я рассказал вкратце чем занимался в Ереване. После этого Келдыш сказал, что возьмет меня аспирантом; по его мнению лучше в институте Стеклова, причем, начиная заниматься задачами теории ф-ий комплексного переменного, я одновременно буду изучать механику, чтобы иметь необходимый для работы в этой области запас знаний. По математике же, он сказал, что лучше будет, если я возьмусь за задачи из области, которая не затронота у нас в Ереване, чтобы внести некоторое разнообразие. Далее он рассказал мне о некоторых задачах по аппроксимации, которые его давно интересовали, а также о своем результате насчет положительных критериев полноты в среднем, о котором он писал Вам как-то.
Одна из задач - доказать, что для любой, односвязной области D существуют две топологически эквивалентные ей области D’ и D’’, причем в D’ система полиномов полна, в D’’ – нет. Об этой задаче Вы говорили мне и я как будто имел пример, противоречащий этому – область
Я сказал это, однако Келдыш уверен, что его утверждение справедливо, а насчет примера он начал доказывать, что он неверен, однако это не получилось.
Затем я спросил, будет ли у него время для встреч со мной, он сказал, что хотя и не располагает особенно свободным временем, однако это не будет затруднением для встреч с ним.
Второй раз я встретился с Келдышем 4-го сентября, перед экзаменом. Он сказал, что внимательно прочел работу, одно место было ему не ясно, но потом он сам разобрался. Дипломная работа, сказал он, понравилась ему и он думает, что следует продолжить ее направление – изучение наилучшего приближения в неаналитических областях с точками угловыми, а также типа
и тут же поставил несколько задач, которые, по его мнению, будут обладать решением “ощутимым” и выразительным. Он сказал, что одна из задач имеется в моей работе в скрытом виде. Кстати, я расказал ему о некоторых, интересовавших меня в Ереване ,вопросах. После этой беседы я был очень заинтересован этими задачами и начал ими заниматься. Сейчас все эти задачи уже получились и решены, результаты представляются мне очень интересными. Завтра я условился встретится с Келдышем и рассказать ему об этом, а также составить план работы. Мне было бы в высшей степени интересно узнать Ваше мнение об этих задачах, о них я напишу Вам в следующем письме, или, лучше, вышлю в отпечатанном на машинке виде, для удобства чтения.
После нашей беседы, которая длилась 1,5 часа, состоялся экзамен по специальности. Он прошел очень легко, там были заданы легкие вопросы. Теперь мне осталось сдать экзамен по языку и по философии, причем этот последний требуется в объеме, равном кандидатскому минимуму. Я думаю сдать язык числа 15-го, а философией заняться хорошо до 1-15 октября и сдать сразу и вступительный экзамен и минимум по этому предмету, тем более, что Келдыш 15-го уходит в отпуск на 20 дней – уезжает из Москвы.
Во время моей второй встречи с Келдышем я присутствовал при беседе с нашими аспирантами Тер-Микаэляном и Карабеговым после двухмесячной разлуки. Келдыш спрашивал, что они читали, когда думают побеседовать с ним о прочитанном и настойчиво спрашивал какого числа они хотят прийти к нему; он советует им начать заниматься какой-нибудь частью теории функций, углубиться по какому-нибудь направлению.
Рафик Александрян находится сейчас и последние полгода в очень тяжелом материальном положении; очень часто ему бывает нечего есть в течение суток, полутора суток, словом в таком положении, что думать о занятиях не только трудно, но и невозможно. Это объясняется тем, что с ним живет его брат, который не имеет карточек и который наделал долги здесь и дома, хотя он очень хороший сапожник. Поэтому Рафик хотел обратиться к Вам с просьбой, нельзя ли сделать так, чтобы он получил бы сейчас вперед стипендию за 4 оставшиеся месяца 1947 года. Это поможет ему расплатиться с долгами, после чего брат сможет так зарабатывать, что они не будут чувствовать особых трудностей.
Пока закончу. Боюсь, что письмо получилось слишком длинным и Вам неинтерсно его читать.
Прошу передать мой привет Нагушу Христофоровичу, Джрбашяну и другим сотрудникам сектора.
Ваш С. Мергелян.
11.09.1947 г. Главный Почтамт, до востребования, Мергелову С.Н.
г.Москва

P.S. Пока у меня паспорт старый и корреспонденцию я получаю по старой фамилии

Н.М. СИСАКЯН – А.Л. ШАГИНЯНУ

Глубокоуважаемый Арташес Липаритович!

В связи с Вашим письмом по поводу распоряжения о Вашей командировке в Финляндию, должен сказать, что перечисление всех Ваших степеней и должностей в распоряжении – следствие небрежного оформления документа, но отнюдь не умаление Ваших научных заслуг. Ваши научные заслуги известны не только в нашей стране, но и за рубежом. Академик М.А.Лаврентьев, вернувшись из Финляндии, рассказал мне о большом успехе членов нашей делегации и, в частности, Вашем успехе, что вызвало у меня чувство радости и гордости.

Жму руку Н. Сисакян
18 сентября 1957 г.


Թանկագին Արտաշես

Մեր ժողովուրդը քեզ անհունորեն սիրում է իբրև մեծ գիտնականի և ջերմ հայրենասերի: Առանձին հարգանք ես վայելում մանավանդ գրողների շրջանում: Ինձ հանձնարարված է 1967 թվականի շեմին բոլորի անունից քեզ քաջառողջություն և նորանոր սխրանքներ ցանկանալ ի փառս մեր ժողովրդի բարորության և նրա իդեալների կենսագործման:

Խաչիկ Դաշտենց
Երևան
1966, դեկտեմբերի 31


Մեծարգո Արտաշես Լիպարիտովիչ

Իմ բացակայության ժամանակ կայացել է Ձեր 60-ամյա հոբելյանը: Վերադառնալով իմացա այդ մասին և այժմ շտապում եմ հայտնել իմ անձնական շնորհավորանքները:
Դուք գիտեք, որ ես բարձր եմ գնահատում Ձեր կողմից կատարված աշխատանքը, որի շնորհիվ այստեղ` Հայաստանում սկսեց զարգանալ մաթեմատիկան:
Ցանկանում եմ, որ Դուք շարունակեք Ձեր բեղմնավոր աշխատանքը: Ուրախ եմ, որ Ձեր առողջությունը ամուր է, և հուսով եմ` այդպիսին էլ կմնա երկար և երկար ժամանակ: Դուք դեռ շատ բան ունեք անելու և կարող եք, չնայած տարիքին, (60) շատ նոր արժեքներ ստեղծել:
Խնդրում եմ հաղորդել իմ ջերմ բարևները Ձեր ընտանիքին:
Միաժամանակ հաճույքով շնորհավորում եմ մոտեցող Ձեր նոր տարին:

Վիկտոր Համբարձումյան
29.12.1966 թ.


Սիրելի Արտաշես!

Հպարտության զգացմունքով լցված` հղում եմ քեզ իմ ջերմ ողջույնները քո կյանքի վաթսուն ամյակի առթիվ, մի կյանք, որը այնքան նման է մեր ժողովրդի պատմությանը:
Միշտ այդպես արի և հպարտ կեցվածքով տեսնենք քեզ, ինչպես վայել է հայ ժողովրդի զավակին: Քո կյանքը, իբրև քաղաքացու և գիտնականի, լավագույն օրինակն է սերունդների համար: Մաղթում եմ քաջառողջություն և ստեղծագործական երկար կյանք: Շնորհավորում եմ քեզ քո ընտանիքով Նոր տարվա առթիվ:

Սուրեն Երեմյան
19.12.1966 թ.


Սիրելի Արտաշես, մեր ժողովուրդը իրավամբ հպարտանում է այն շռայլ ձիրքով, որ պարգևել է քեզ բնությունը: Իբրև արժանավոր հետնորդ և հայրենակիցը մեծ Շիրակացու` դու շուրջ կես դար քո տաղանդն ու հարուստ գիտելիքները անմնացորդ նվիրաբերեցիր մաթեմատիկայի զարգացմանն ու տարածմանը մեզանում, ստեղծեցիր ինքնատիպ ու մնայուն հետազոտություններ, ուսուցանեցիր շնորհալի երիտասարդների շատ սերունդներ, հիմնեցիր քո սեփական դպրոցը:
Ջերմորեն շնորհավորում եմ կրկնակի հոբելյաններդ, սրտանց ցանկանում քեզ առողջություն և հոգու կորով:

Արամ Ղանալանյան
12.12.76 թ.


Սիրելի Արտաշես Լիպարիտովիչ

Հիացած ենք Ձեր բարձր մարդկայնությամբ, հայրենասիրությամբ, ճշմարտասիրությամբ, մտքի պայծառությամբ, Ձեր անխառն ինքնությամբ և անսպառ եռանդով:
Ձեր բոլոր բարձր կոչումներն ու բարձր պարգևները դուք ընդունում եք ոչ իբրև արդարություն, այլ իբրև նոր պարտքերի հրամայական և դրանով օրինակ եք դառնում բոլոր հայ սերունդների համար:

Խորին երկյուղածությամբ`.
Համո Սահյան
Լևոն Մկրտչյան
1976 թ. դեկտեմբերի 19


Հարգարժան ուսուցչապետ, սիրելի ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆ

Ջերմորեն ու սրտանց շնորհավորում եմ գիտության ազնիվ մշակիդ ու բանիբուն հայորդուդ` ծննդյան 70-ամյակի առթիվ:
Ինձ թվում է` մեծարանքի արարողությունից Ձեր հրաժարանքը անօգուտ համեստություն է. հենց Ձեզ ու Ձեր նման բոլորանվեր երախտավորներին մեծարելով է, որ ժողովուրդը, ազգը, սերունդը ապրելու իրավունք, գոյության վստահություն է ստանում և ինքնաճանաչման փորձ ապրում:
Եթե երբևէ հայ մտավորականության պատմություն գրվի, ապա համոզված եմ` Շիրակացու, Սեբաստացու և Ա.Արծրունու հետ կողք-կողքի Դուք եք կազմելու նրա լուսավոր էջերից մեկը:

Երկրպագությամբ և արևշտության մաղթանքներով` Պարույր Մուրադյան

18.12.1976 թ.
ք. Երևան


Պէյրութ /Լիբանան/, 29 Փետրուար, 1960

Պրոֆ. Արտաշես Շահինեանին
ՀՍՍՌ գիտութիւններու ակադեմիա, Երեւան

Յարգելի Պրոֆեսոր,

Ստորագրեալս, Տասնապետեան Հրաչ, ճարտարագէտ-քիմիագէտ եմ /քիմիական գիտությիւններու ինժիներ/ եւ գիտութեանց պսակաւոր /ֆրանսական “լիսանս”/: Համալսարանական կրթությիւնս ստացած եմ Ֆրանսա: Վեց տարիէ ի վեր Բնագիտութիւն /ֆիզիկա/ եւ Քիմիա կը դասաւանդիմ Պէյրութի “Նշան Փալանճեան” հայկական ճեմարանի բարձրագոյն կարգերուն:
Ունիմ գիտական աշխատութիւններ, առաւելաբար ֆրանսերէնով /”Քիմիական տարրերու դերը` իբրեւ պարարտացուցիչ ազդակներ` բամպակի մշակութեան մէջ”, որ կազմած է աւարտաճառս, “Հետազօտութիւններ կազ-օյլի սուլֆօքլորացման շուրջ”, “Սուլֆօքլորացում` առանց լոյսի օգնութեան”, “Գերմանական հոստապոնի պատրաստութեան եղանակը”, եւն./, ինչպէս նաեւ հայերէնով /”Կենսաքիմիական խնդիրներ”, “Հայաստանի հանքային հարստութիւնները”, եւն./:
Ներկայիս ձեռնարկած եմ յօդուծաշարքի մը հրատարակութեան, նպատակ ունենալով արտասահմանի հայութեան ծանօթացնել Հայաստանի մեր գիտնականներն ու ակադեմիկոսները: “Նշան Փալանճեան” ճեմարանի պաշտօնական ամսագրի` ԱԿՕՍի մեջ` որ Պէյրութի ծանօթ գրական-հասարակական հանդէսներէն մեկն է, լոյս տեսած է արդէն առաջին յօդուածս, նուիրուած ձեր գիտական կեանքին եւ աշխատութիւններուն: Այդ յօդուածիս համար օգտուած եմ Հայկական ՍՍՌ գիտութիւններու ակադեմիայի ֆիզ.-մաթ. Ճիւղի հատոր 10 տեղեկագրէն /1957ի առաջին թիւ/ ուր, ինչպէս անշուշտ ծանօթ է ձեզի, կայ ձեր կեանքին եւ աշխատութիւններուն նուիրուած առաջնորդող յօդուած մը: Ռուսերէն գրութեան թարգմանութեան ժամանակ առաւելաբար դժուարութիւն քաշեցի զուտ մաթեմատիկական ասոյթներու հայացման համար, քանի գիտական նուիրագործուած տերմինները մեր լեզուին մէջ յաճախ թերի են դժբախտաբար: Սակայն կը խորհիմ թէ բաւական յաջող եւ հարազատ եղաւ գրութիւնս: Պատրաստ եմ ԱԿՕՍի այդ համարէն օրինակ մը ղրկելու ձեզի, եթէ անշուշտ կը փափագիք:
Արդ, յարգելի պրոֆեսոր, պիտի ուզէի յօդուածաշարքս շարունակել, իւրաքանչիւր յօդված յատկացնելով, ինչպէս վերը ըսի, մեր գիտնականներէն մէկուն: Արտասահմանի հայութիւնը դժբախտաբար պէտք եղած չափով ծանօթ չէ անոնց: Մօտս Երեւան հրատարակուած եւ Վիկտոր Համբարձումեանի նուիրուած գրքոյկ մը ունիմ, այնպէս որ` կը խորհիմ թէ մեր Ակադեմիայի վաստակաւոր նախագահը հայ հանրութեան ներկայացնելու գործին մէջ առանձին դժուարութեան չեմ հանդիպիր: Տուեալներս կը պակսին սակայն` այլ գիտնականներ եւ ակադեմիկոսներ ծանօթացնելու համար արտասահմանի հայ հասարակութեան: Օրինակ` Ալիխանեան եղբայրներու, Մերգելեանի, Ջրբաշեանի, Հասրաթեանի կամ Մնջոյեանի կեանքին եւ գիտական գործունէութեան եւ աշխատանքներուն շուրջ առանձին յօդուածներու կամ հրատարակութիւններու չեմ հանդիպած:
Արդեօք Ակադեմիան, կամ Դուք անձնապէս` եթէ Ձեր բազմազբաղ վիճակը թոյլ կու տայ անշուշտ, եւ կամ` Ձեր միջնորդութեամբ եւ թելադրանքով`վերոյիշեալ յարգելի պրոֆեսորներն ու ակադեմիկոսները` իրենք, կրնա՞ն տեղեկութիւններ հայթայթել ինծի իւրաքանչիւրին մասին, եւ կամ պարզապէս աղբիւրներ մատնանշել` որպէսզի կարենամ անոնցմէ օգտուիլ: Մեծապէս շնորհապարտ պիտի զգամ ինքզինքս, եւ պատուած, եթէ, նման օժանդակութեամբ մը դիւրացուի այն աշխատանքը` որուն ձեռնարկած եմ:
Առիթէ օգտուելով` կ’ուզեմ նաեւ հարցնել Ձեզի, թէ արդեօք հնարաւորութիւն կա՞յ որ ես ալ իմ կարգիս աշխատակցիմ Հայաստանի մէջ հրատարակուող գիտական հանդէսներու: Գիտական, ու մասնաւորաբար Ֆիզիկայի եւ Քիմիայի բնագաւառին մէջ, ի՞նչ հանդէսներ եւ հրատարակութիւններ կան, եւ որո՞նց կը կարծէք թէ կրնամ օգտակար ըլլալ իմ համեստ ուժերուս ներած չափով:
Ակադեմիայի տեղեկագրերն ու զեկոյցները, որոնցմով մեծապէս կը հետաքրքրուիմ, դժբախտաբար բոլորովին անկանոն կերպով կը հասնին այստեղ: Բազմաթիւ համարներ կը կորսուին, կամ պարզապէս` չեն հասնիր: Արդեօք հնարաւոր չէ՞ կարգադրել` որ Ակադեմիան “Նշան Փալանճեան” ճեմարանի հասցէին, եւ կամ իմ անձնական հասցէին /որ միեւնոյնն է/, կանոնաւորաբար ուղարկէր տեղեկագրերու եւ զեկոյցներու լոյս տեսնող համարները: Փոխարժէքի վճարման համար անշուշտ պէտք եղածը կ'նենք, եթէ իմացուի մեզի թէ ինչ եղանակով պէտք է կատարել:
Յարգելի պրոֆեսոր, կը ներէք որ Ձեր այս բազմազբաղ վիճակին մէջ այս նամակովս կու գամ նոր տաղտուկ տալու Ձեզի: Հայ գիտութեան պարզ մարդ մըն է ձէզի գրողը, որու սիրտը այս պահուս լեցուած է հպարտանքով` քանի իր խօսքը կ’ուղղէ ոչ թէ օտար գիտնականի մը, այլ նոյնինքն Հայաստանի գիտութիւններու ակադեմիայի անդամ` հայ մաթեմատիկոս Արտաշէս Շահինեանին: Կը յուսամ թէ կը պատասխանէք եւ ընթացք կու տաք վերոյիշեալ խնդրանքիս:

Անկեղծօրեն ձերդ`
ՀՐԱՉ ՏԱՍՆԱՊԵՏԵԱՆ
Պէյրութ, 11 Օգոստոս 1960


Պրոֆեսոր Արտաշէս Լ. Շահինեանին
Հայկական ՍՍՌ գիտութիւններու ակադեմիա, Երեւան

Յարգելի Պրոֆեսոր,
Ստացած եմ Հայկական ՍՍՌ գիտութիւններու ակադեմիայի Տեղեկագրի խմբագրութեան գիտական քարտուղար Պրն. Ս.Դուրգարեանի 13 Յուլիսի թուակիր նամակը` ի պատասխան իմ 29 Փետրուարին ձեզի ուղղած գրութեանս:
Պրն. Ս.Մ.Դուրգարեան կը յայտնէ` թէ գիտական աշխատութիւններս կրնամ տպագրել Հայկական ՍՍՌ ԳԱ Տեղեկագրին մէջ:
Այլ նամակով մը, ուղղուած Պէյրութի Ն.Փալանճեան Հայ ճեմարանի ՋԱՀԱԿԻՐ հանդէսի վարչութեան, Պրն. Դուրգարեան պատրաստակամութիւն կը յայտնէ Տեղեկագրի մեզի պակսող թիւերը ուղարկելու` ճեմարանի հասցէին:
Անշուշտ առանձին պիտի գրեմ իրեն` շնորհակալութիւններս յայտնելու համար: Պարտք կը զգամ սակայն առանձին այս նամակով երախտագիտութիւնս արտայայտելու Ձեզի` որ, Ձեր բազմազբաղ վիճակին մէջ, կրցած էք ժամանակ գտնել իմ պարագայովս զբաղուելու եւ անհրաժեշտ թելադրութիւնները կատարելու` խմբագրութեան քարտուղարութեան:
Հայաստանի գիտություններու ակադեմիայի Տեղեկագրին մէջ յօդուած ստորագրելու ինծի տրուած այս արտօնութիւնը կը նկատեմ բացառիկ պատիւ մը եւ ինքզինքս հպարտ կը զգամ: Ջանք պիտի չխնայեմ` արժանի ըլլալու համար Ակադեմիայի գնահատանքին:

Անգամ մը եւս` շնորհակալութիւն:

Յարգանքներով
Հ . ՏԱՍՆԱՊԵՏԵԱՆ


Հարգելի բարեկամ!

Վաղուց է, ինչ ստացել եմ Գուրգեն Մահարու 60-ամյակին նվիրված Ձեր ուսումնասիրությունը:
Օգտվելով ձմեռային արձակուրդներին ունեցածս ազատ ժամերից` վճռեցի գրել Ձեզ և թեթևանալ ամեն օր զգացածս պարտավորությունից: Ձեր ջերմագին նամակները մտքիս մեջ գրավել են իրենց տեղը:
Հիշում եմ, որ Երևանում Ձեր եղած ժամանակ ասացի գրածդ մի հոդվածի մասին, թե «վերլուծական մասը բացակայում է»: Այժմ Ձեր այս գրքույկում էլ վերլուծությունը այնքան է շատ, որ նրա միջոցով արդեն ոչ միայն Մահարու մասին կարելի է գաղափար կազմել, այլ առավել ևս Ձեր մասին:
Ստացել եմ «Ջահակիր»-ի 1963 թ. հունիսի 3-րդ և 1964 թ. մայիսի 2-րդ համարները: Հաճույքով են կարդացվում Ձեր աշակերտների փոքրիկ, բայց գողտրիկ պատմվածքները իրենց տեսածի և զգացածի մասին. որոշ անուններ մնում են մտքումս:
Լավ էին` Շողիկ Փափազյանը, Տիրուկ Մնակյանը, Գրիգոր Պըլտյանը իր «Վարկյանները» մեծարենցյան ոգով գրված բանաստեղծությամբ, Մուշեղ Գարագաշյանը և շատ ուրիշներ:
Դուրեկան են առանձին դասարանների աշակերտների բնութագրերը` իրենց պատկերների հետ մեկտեղ:
Նայում եմ այդ հայորդիներին և փափագում, որ նրանք մի օր հնարավորություն ունենան գալ իրենց Մայր հայրենիքը և ջանան հասկանալ և սիրել մարդկանց, որոնք այսօր շենացնում են իրենց աշխատանքով այդ Հայրենիքը` բոլորիս վերջին հանգրվանը:
Այդ դեպքում նրանց գրական ստեղծագործությունը չի պարունակի միայն անձնական ներաշխարհի նրբին, բայց այնուամենայնիվ ավշազուրկ պատկերները, և նրանք չեն սահմանափակվի միայն իրենց հարազատների, սենյակի կամ շնիկի մասին մտորելով:
Խնդրում եմ շնորհակալություն հայտնել «Ջահակիր»-ի տղաներին ինձ ուղարկած գրքույկների համար:
Ուղարկում եմ Սիլվա Կապուտիկյանի «Քարավանները դեռ քայլում են» գիրքը և մի մաթեմատիկական հոդված. գիտեմ, որ չեք կարդալու, սակայն ոտանավորներ չեմ հորինում, որ ոտանավոր ղրկեի:
Շնորհակալ եմ նաև Մուշեղ Իշխանից իր երկու լավ գրքույկների համար:
Վերջացնելով նամակս` շնորհավորում եմ Ձեր Նոր Տարին և հղում իմ լավագույն ցանկությունները:

Արտ. Շահինյան
1 փետրվարի
1965 թ.
Երևան
* Նամակը պատասխանն է` ուղղված Բեյրութի Նշան Փալանջյան քոլեջի դասախոսներից մեկի նամակին, որի ազգանունը դժբախտաբար չհաջղվեց պարզել:


Հարգելի պարոն Արամ Հայկազ!

Շատ և շատ մեղապարտ եմ ուշ պատասխանելուս համար:
Ձեր “Չորս Աշխարհը” վաղուց ստացել եմ: Հույզերով եմ կարդացել այն և նրա էջերից զգացել մեր կորած հայրենիքի հարազատ բույրն ու համը և վերհիշել մեր սերնդի դառը պատանեկությունը:
Այժմ` Մեծ եղեռնի տարելիցին մոտ, ջղագրգիռ ենք բոլորս… մեր մորմոքն ու վիշտը թարմ է դարձյալ, և ձեռքիս է Ձեր գիրքը…:
Խոր հարգանքով դեպի Ձեր տաղանդը և շնորհակալությամբ` Արտաշես Շահինյան

26 հունվարի 1965 թ.
ք. Երևան
Արամ Հայկազ` սփյուռքահայ ճանաչված գրող: Բնակվոոմ էր Բեյրութում, իսկ ապա ԱՄՆ-ում:


26 сентября 2005 г. Лос Анджелес, США

Հ ՈՒ Շ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ

Մերոնք գաղթել են Արևելյան Հայաստան Ալաշկերտից XIX դարի հիսունական թվականներին, բնակություն են հաստատել նախկին Գյումրիում` Ալեքսանդրապոլում: Հորս պապը` Շահենը, իր հայրենիքում եղել է հողագործ, իսկ Ալեքսանդրապոլում` հնակարկատ: Շահենի որդին՝ Գևորգը` իմ պապը, գաղթի ժամանակ ութ տարեկան է եղել: Երիտասարդ տարիներին Գևորգը զբաղվել է դերձակությամբ. մինչ այսօր էլ մեր տանը պահվում է նրա մկրատը: Տատս` Գևորգի կինը, Թագուն Կուրղինյանն էր` ծագումով Էրզրումից գաղթած հայերից: Գևորգն ունեցել է վեց զավակ` հինգ տղա և մեկ աղջիկ: Բազմանդամ ընտանիքն արհեստով դժվար է եղել կերակրել, այդ պատճառով Գևորգը թողել է դերձակությունը և բացել նպարավաճառի մի փոքրիկ խանութ Ալեքսանդրապոլի հին շուկայում: Պապս մի խոժոռադեմ և ծանրաբարո մարդ էր, չուներ դրամագլուխ և առևտրական ձիրքեր: Պահպանվել են նամակներ, որոնք վկայում են Գևորգի շատ սահմանափակ եկամուտի մասին, որը նրա ընտանիքին բավականացնում էր միայն շատ համեստ կյանք վարելու համար: Գևորգի որդիներից ավագը և կրտսերը աշխատել են հոր հետ միասին և կյանքից հեռացել բավական երիտասարդ տարիքում, ավագ որդին մահացել է կաթվածից, իսկ կրտսերը՝, երբ տաճիկները գրավել են Ալոքսանդրապոլը, օրեր ծարունակ թաքնվել է ջրհորում, ապա ոտքով ճանապարհվել Երևան, ճանապարհին հիվանդացել բծավոր տիֆով ու մահացել Երևանում: Հայրս՝ Լիպարիտը, հինգ եղբայրներից երկրորդն էր նրանից կրտսերը՝ Աղասին, մեկնում է Շվեյցարիա և ընդունվում Նևշաթելի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն նյութական պայմանների սղության պատճառով 1908 թվականին վերադառնում է տուն: 1909 թվականին արդեն աշխատում էր հայրս, որի օգնությամբ Աղասին մեկնում է ուսանելու Պետերբուրգի հոգնյարդաբնական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը: 1914 թվականին նա վերադառնում է Ալեքսանդրապոլ և աշխատում որպես Մոսկվայի “Братская помощь армянам” ընկերության Ալեքսանդրապոլի գավառի լիազոր: 1915-1917 թվականների ընթացքում Աղասին աշխատել է Թիֆլիսի “Бактериологический отряд Всероссийского Союза Городов”- ում` որպես հսկիչ: 1918 թվականի հուլիսից Ստեփան Շահումյանի առաջարկով մեկնում է Բաքու, ուր աշխատում է որպես պրոպագանդիստ և գլխավոր իրավաբան: Տիֆով հիվանդ` նրան տեղափոխում են Կիսլովոդսկ` բուժման: 1918 թվականի աշնանը Աղասին աշխատում է Վլադիկավկազում և Դենիկինյան զորքերի ներխուժման ժամանակ գնդակահարվում 1919 թվականի փետրվարի 21-ին: Այդ հորեղբորս՝ Աղասի Շահինյանի մասին մի քիչ երկար գրեցի, որովհետև նրա սերմանած տրամադրությունները մեծ դեր խաղացին մեր ընտանիքի հետագա ճակատագրում, որի մասին կխոսեմ քիչ հետո: Աղասու մասին գրվել է մեր մամուլում. առաջին մահախոսականը տպվել է “Նոր ուղի” թերթի 1-ին համարում (1920 թ., Թիֆլիս), տես Բանբեր Հայաստանի արխիվների, N3, 1962 թ. և Գիտա-ինֆորմացիոն բյուլետեն, N3, 1960 թ., Հայկ.ԽՍՀ ՆԳՆ արխիվային վարչություն: Վերջապես հորեղբայրներիցս չորրորդը՝ Հարությունը, որը Աղասուց փոքրն էր, աշխատել է որպես գրաշար, այնուհետև Բաքվում իր եղբոր՝ Աղասու մոտ` որպես վարորդ, և մահացել է “իսպանկայից” 1920 թվականին: Հայրս` հինգ եղբայրներից երկրորդը, ամուսնանում է 1904 թվականին, 21 տարեկանում: 1906 թվականին ծնվում եմ ես՝ միակ ժառանգն այդ ընտանիքի: 1909 թվականին հայրս բաժանվում է հոր ընտանիքից և հեռանում նախ` Երևան և ապա` Ջուլֆա, ուր մենք մնում ենք մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ջուլֆայում հայրս աշխատում էր որպես առևտրական գործակալ Ռոստովի "Մնացականյան եղբայրներ” չորացրած մրգերի առևտրով զբաղվող ընկերությունում: Պատերազմը սկսվելուց հետո մեր ընտանիքը տեղափոխվեց նախ` Արմավիր և ապա` Բաքու: Բաքվում մենք ապրեցինք մի տան մեջ` Ստ.Շահումյանի բնակարանին կից բնակարանում. ես հիշում եմ այդ պայծառադեմ և լրջախոհ մարդուն: Հայրս ընդունակ մարդ էր, միակ գործը, որ գիտեր, առևտրական գործն էր, սակայն իր ընդունակությունները ծավալել չէր կարող, որովհետև դրամագլուխ չուներ: Բացի այդ` եղբայրը՝ Աղասին, անընդհատ ներշնչում էր, թե՝ “շուտով ժամանակները կփոխվեն, կգան այլ կարգեր, երբ այլևս մասնավոր ձեռնարկատերեր չեն լինի, և կյանքը այլ հունով կընթանա”: Այդ մասին միշտ պատմում էր մայրս, որի տրամադրությունները լիովին արձագանքում էին հորեղբորս տրամադրություններին: Եվ ահա հորս խնայողությունները սպառված են և, 1915 թվականի վերջին մենք վերադառնում ենք արդեն Երևան: Ինձ տեղավորում են Գալուստ Թումանյանի պանսիոնը, իսկ 1916 թվականին ես ընդունվում եմ գիմնազիա: Մեր նյութական վիճակը ծանրացել էր, ուսմանս վարձը վճարելու համար հայրս ստիպված էր վաճառել իր ձմեռային վերարկուն: 1916 թվականին հայրս մեկնեց Արևմտահայաստան` այնտեղ կառուցվող երկաթուղու շինարարության վրա որպես տասնապետ աշխատելու: Ես արդեն ականատես էի եղել հայ գաղթականության ողբերգական վիճակին, անհամար մղձավանջային պատկերների, որոնք մինչ այսօր ամփոփված են ուղեղիս ծալքերում: Եկավ փետրվարյան հեղափոխությունը. հիշում եմ` այդ օրը բարձր դասարանի աշակերտները փակեցին գիմնազիայի դռները ուսուցիչների առաջ, ներս թողին միայն տեսուչ Ռոժդեստվենսկուն և ինչ-որ մի քանի ուսուցիչների. մեզ հետ պարապում էին 8-րդ դասարանների աշակերտները: Դրան հաջորդող 3-4 տարիները հիվանդությունների, քաղցի, տաճիկների հարձակման և կենաց ու մահու մաքառման տարիներ էին մեր ժողովրդի համար. դրանից լի ու լի բաժին էր ընկնում նաև մեր ընտանիքին: Տաճիկները Ալեքսանդրապոլում էին, հայրս մնացել էր Թիֆլիսում: Մմայրս տիֆով հիվանդ էր. ես, մայրս և եղբայրս պատսպարվել էինք մի սենյակում, մորաքրոջս ընտանիքի հետ, որտեղ ևս պառկած էին տիֆով հիվանդներ: Տաճիկների օրոք հայրս ինչ-որ ճանապարհներով եկավ Երևան, կապալով վերցրեց մի ջրաղաց, այնուհետև ընկերացավ մի ինչ-որ ադրբեջանցու հետ և զբաղվեց այգեգործությամբ: Այդպես ապրեցինք, մինչ Խորհրդային իշխանության հաստատումը Հայաստանում 1920 թվականին: Բեգզադյանի, Հանեսօղլյանի և Եսայանի երաշխավորությամբ, որոնք գիտեին հորեղբորս, հայրս ընդունվեց բոլշևիկյան կուսակցության շարքերը և անցավ աշխատանքի Պարենժողկոմատում: Սակայն 1920-ի վերջին հայրս քննչական օրգանների կողմից ենթարկվեց կալանքի: Գ.Հանեսօղլյանը մեզ համոզում էր, որ դա մի թյուրիմացություն է, և շուտով նրան կազատեն: Մեր ընտանիքում ևս, հաշվի առնելով մեզ մոտ իշխող տրամադրությունները, համոզված էինք, որ դա, իրոք, մի թյուրիմացություն է. անում էինք զանազան ենթադրություններ, որոնք չարժե շարադրել այստեղ: Ինչևէ, այդ խնդիրը չլուծված` վրա հասավ փետրվարյան հեղաշրջումը, հայրս ազատվեց, շարունակեց զբաղվել այգեգործությամբ և սպանվեց տեղական թուրքերի կողմից Երևանի այգիներից մեկում` Ծիծեռնակաբերդում կառուցված Մեծ եղեռնի հուշարձանի մոտակայքում. նրա գերեզմանը մեզ անհայտ մնաց: Վերադարձավ բոլշևիկյան զրահագնացքը, նրա հետ` Հանեսօղլյանը, որն անմիջապես եկավ մեր տուն՝ որոնելու հորս, որն արդեն չկար: 1920 թվականին մահացել էր պապս, հորս սպանությունից անմիջապես հետո` նույն 1921 թվականին, մահացավ տատս` տեսնելով իր բոլոր զավակների մահը, և մեր տասը հոգիանոց ընտանիքից մնացինք երեքս. յոթը ոչնչացել էին 2-3 տարվա ընթացքում: Թեև հորս հետ պատահածը մի զրպարտության արդյունք էր, և մենք էլ դրանում համոզված էինք, սակայն թե՛ ես և թե՛ մայրս չէինք կարող ապավինել դրան` որպես պաշտոնական վարկածի, և այդ պատճառով հորս ողբերգական մահը մնաց մեր հիշողության մեջ որպես մի ծանր տրավմա: Ահա այդպիսի հանգամանքներում էր սկսվում իմ գիտակցական կյանքը, իմ պատանեկությունը: Այժմ, նախքան իմ կենսագրությանն անցնելը, ուզում եմ համառոտակի պատմել մորս ընտանիքի մասին ևս: Մորս հորական պապը ևս արևմտահայ է եղել և սպանվել է ռուս կազակների կողմից Գյումրին գրավելուց հետո. կազակները, նրան տեսնելով մշեցու հագուստով, կարծել են, թե նա տաճիկ է: Մորս ազգանունը Սանոյան է, և նրան ազգակիցներ այժմ էլ շատ կան: Մորս հայրը եղել է պղնձագործ և մահացել է, երբ մայրս մեկ տարեկան իսկ չի եղել: Մորս մայրը՝ Վարդիշաղը, ալեքսանդրապոլցի Բախալբաշյաններից է: Բախալբաշին եղել է նրա հայրը. այդպես են անվանել նրան` որպես մրգավաճառների համքարապետի: Բախալբաշին ևս գաղթել է արևմտահայաստանից` Բասենից: Լենինականում առ այսօր պահպանվել է նրա կառուցած աղբյուրը, որ կոչվում է նրա անունով՝ “Բախալբաշոնց աղբյուր”: Այրիացած տատս իր երկու դուստրերին և մի որդուն մեծացնում է մասնավոր դասեր տալով, նա խալֆա է լինում, ինչպես այն ժամանակ անվանում էին մասնավոր դասեր տվող ուսուցիչներին: Տատիս կյանքում եղել էր մի մեծ դժբախտություն. հեղեղի ժամանակ ը պապս թրջված վառոդը դնում է չորանալու դեռևս տաք թոնրի եզրին, և նրա երեք աղջիկները, որոնք խաղում էին այդտեղ, վառոդը անզգուշորեն գցում են կրակի մեջ և այրվում միասին: Տատս մնացել է հիշողությանս մեջ որպես արդարամիտ և բացառիկ բարության տեր մի անձնավորություն. նա շատ էր սիրում Նարեկը, առավոտները և քնից առաջ կարդում էր, ծանր հոգոց հանում, և արցունքները հոսում էին այտերի վրայով: Քնելուց առաջ տատիս հետ միասին աղոթում էինք Հայր մերը: Մորս եղբայրը, հնարավորություն չունենալով կրթություն ստանալու, դառնում է քարտաշ-որմնադիր՝ Ուստա Գրիշ անունով (Սանոյան): Քեռիս է իր ընկերների հետ միասին շարել մեր կուլտուրայի տունը, երկրորդ հիվանդանոցը և համալսարանի հին շենքը: Մայրս շատ ընդունակ աղջիկ է եղել, սակայն չորս դասարանի կրթությունից այն կաղմ հնարավորություն չի ունեցել գնալու, և սովորել է կար ու ձև, որով ինձ խնամեց և ուսման տվեց հետագայում: Մայրս շատ ընթերցասեր և իմաստուն կին էր: Հորս անհայտացումից հետո 1922-ին ես և մայրս գնացինք Ա.Մռավյանի մոտ, որը հորեղբորս՝ Աղասու ընկերն էր, գործ խնդրելու: Մռավյանի միջնորդությամբ մայրս սկսեց աշխատել նոր կազմակերպված կարի արտելում որպես կարող բանվորուհի: Հետագայում էլ աշխատում էր Երևանի կարի առաջին ֆաբրիկայում որպես բանվորուհի և հրահանգչուհի մինչև 1938 թվականը: Մայրս մահացավ 1966 թվակաին 81 տարեկան հասակում:


ԻՄ ՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

Գրագիտություն սովորել եմ տանը` Ջուլֆայում, այնուհետև, ինչպես ասել եմ արդեն, մեկ տարի` Գալուստ Թումանյանի մասնավոր պանսիոնում (1915 – 1916 ուս. տարի): Ցարական գիմնազիայում սովորեցի 1916–ի սեպտեմբերից մինչև 1917-ի փետրվարը, որից հետո, մեկ տարի ընդհատումով, գիմնազիան շարունակեց մնալ որպես այդպիսին մինչև 1922 թվականը, երբ այն վերածվեց Խ. Աբովյանի անվան դպրոցի: Մինչև 1921 թվականը թեև ծանր էր կյանքը, և դպրոցն էլ ծանր պայմաններում էր, սակայն շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել՝ Գ. Ղափանցյան, Հայրապետ Հովհաննիսյան, Տիգրան Մուշեղյան, Աստղիկ Խոնդկարյան, Ակունյան և ուրիշներ: Շատ էի սիրում մայրենի գրականությունը. մեծ սիրով հետևում էի Գ. Ղափլանյանի դասերին. այդ զարմանալիորեն հայրենասեր մարդը մեծ ոգևորությամբ և ներշնչանքով էր կատարում իր գործը:
Չէի սիրում թվաբանությունը:
1922–ին մեր դպրոցից հեռացավ Գ.Ղափլանյանը: Մասամբ դա, մասամբ էլ այն, որ լուրեր էին պտտվում բոլորովին նոր տիպի դպրոցի՝ տեխնիկումի մասին, ինձ կանգնեցրին երկնըտրանքի առաջ. մնալ նոր՝ Աբովյանի անվան դպրոցո՞ւմ, թե՞ գնալ տեխնիկում: Ընտրեցի վերջինը և չսխալվեցի:
Այդ դպրոցում շատ բան սովորեցի և՛ գիտելիքների տեսակետից, և՛ շատ բան զուտ մարդկային իմաստով:
Հայոց լեզու և գրականություն դասավանդում էին Տ.Ս. Տեր-Ստեփանյանը և Խաչատուր Կանայանը` երկուսն էլ Ճեմարանցիներ, երկուսն էլ ոգևորվող և ոգևորող: Ռուսաց լեզու և գրականություն էր դասավանդում Վերա Ալեքսեևնա Մելիքյանը` վերին աստիճանի վեհաշուք և պատրաստված անձնավորություն:
Գծագրություն, գծագրական երկրաչափություն և տեսական մեխանիկա էր դասավանդում Միքայել Բեգլարի Վարունցյանը, մաթեմատիկա` Ա.Ն.Մելիքյանը և Արմենակ Մուրադյանը, շոգեկաթսաներ և ջեռուցում` Լևոն Ասլանյանը: Դպրոցի տնօրենն էր Ա.Ն. Մելիքյանը:
Մեր ուսուցիչներից ամեն մեկի մասին շատ բան կարող եմ պատմել, բայց մի բան բնութագրում էր նրանց բոլորին. դա բացարձակ արդարամտությունն էր և հավասար ու կիրթ վերաբերմունքը բոլորի նկատմամբ անխտիր: Դպրոցը ավարտելուց հետո` միայն շատ տարիներ անց, իմացա, որ իմ ուսուցիչները ինձ սիրում են:
Պատանեկական տարիներիս շատ էի սիրում ուսումը և ընթերցանությունը. հիշում եմ, որ ուշ գիշերին, երբ լույսերը մարում էին և ստիպում քնել, մեկ անգամ կարդացել եմ նույնիսկ լուսնի լույսով: 1917 – 1921 թվականներին ես չգիտեի մի գրադարան, որից օգտվեի. այդ տարիներին դռնեդուռ ընկած սրանից նրանից գիրք խնդրելով էի հագեցնում ընթերցասիրությունս: Այսօր շատ գրքեր կան, շատ գրադարաններ, և ինքս էլ շատ գրքեր ունեմ, սակայն այն մռայլ տարիներին ձեռք բերած և կարդացածս գրքերը մոտիկ հարազատների նման, որոնք կորել են հեռվում, ջերմացնում են հիշողությունս:
Ինչպես ասացի վերը, իմ պատանեկական տարիների նախասիրությունը գրականությունն էր, թվաբանությունը չէի սիրում: Սակայն 1922 թվականին տեխնիկումում հանդիպեցի մաթեմատիկայի դասատու Արմենակ Մուրադյանին, որը սովորեցրեց ինձ սիրել մաթեմատիկան: 1924–ի ամռանը մորս և եղբորս հետ գնացել էինք Շիրակի գյուղերից մեկը՝ Հոռոմ: Այդ գյուղում` բանջարանոցների եզրին, թմբերի վրա նստած, լուծում էի Կիսելյովի երկրաչափական խնդիրները և առաջին անգամ զգում մաթեմատիկական դատողությունների սեղմ, տրամաբանական գեղեցկությունը: Իսկ այնուհետև թեև դեպի լեզուն և գրականությունը ունեցածս սերը չնվազեց և շարունակվում է առ այսօր, դրա վրա ավելացավ նաև մաթեմատիկան:
Տեխնիկումում սովորեցի հայ նոր գրականություն` սկսած Ալամդարյանից և Թաղիադիանից, իսկ դրանից առաջ, ինչպես ասեցի վերը, գրական ճաշակ և սեր պատվաստել էր Գ. Ղափանցյանը: Այսօր էլ բերանացի հիշում եմ 1918–1921 թվականներին սովորածս համարյա բոլոր բանաստեղծությունները: Դրան ավելացավ նաև այն, ինչ սովորեցի տեխնիկումում:
Դպրոցում Վ.Ա. Մելիքյանի շնորհիվ ճաշակեցի XIX դարի ռուս զարմանահրաշ գրականությունը` Վ. Կորոլենկո, Ա.Կ. Տոլստոյ, Լ.Ն. Տոլստոյ, Տուրգենև, Գոգոլ, հանճարեղ Լերմոնտով և Պուշկին: Հետագայում էլ միշտ զբաղվեցի այդ գրականությամբ և նաև ուրիշ ազգերի գրականության: Այդ դպրոցից դուրս տարա սեր և ճաշակ դեպի գրականությունը, որը երևի մի խոր կնիք դրեց իմ մարդկային կերպարի կազմակերպման վրա և մեծ մխիթարություն եղավ ինձ համար կյանքում: Երախտագիտությամբ խորին հուզմունքով եմ խոնարհվում ուսուցիչներիս հիշատակի առաջ, որոնցից ստացա այդ մեծագույն պարգևը: Նրանց հիշատակը այն հողակույտը չէ, որոնց մեջ ամփոփված է նրանց հողեղեն մասունքները, այլ այն լավն ու գեղեցիկը, որ ներշնչեցին նրանք մեզ:
1925 թվականի ամռանը երեք ընկերներով պրակտիկայի գնացինք Սևան (այն ժամանակ՝ Ելենովկա գյուղը): Այդ տարին նոր էին սկսել խորացնել Հրազդան գետի հունը. գետաբերանի մոտ դրված էր մի փոքրիկ ջրհան մեքենա, որը դուրս էր քաշում ավազներից ծծված ջուրը, և երկու բանվոր բացված փոսից դուրս էին նետում ավազը: Երեք հոգով աշխատում էինք այդ ջրհանի վրա: Ապրում էինք լճափին` մի ռուս սեկտանտի տանը. լիճը մտնում էր տան բակը և առավոտյան հանդարտված մեղմորեն ծփում էր մեր ոտքերին. ափի մոտ լողում էին հետաքրքրասեր կողակները:
Լճափին և Հրազդանի առափնյա եղեգնուտներում լողում էին գորշ բադեր` իրենց ձագերով, իսկ գյուղից դուրս` ընդարձակորեն փռված գետաբերանում, հանդիսավոր քայլում էին արագիլանման թռչուններ` գդալաձև կտուցներով (колпицы): Գյուղից մինչ աշխատանքի վայրը, մոտ երկու կիլոմետր տարածություն անցնում էինք վազքով, տեղ հասնելով` նետում էինք մեզ թափանցիկ ջրով լցված երեք մետր խորությամբ ջրավազանը:
Երեկոյան նավահանգստում կարթով ձուկ էինք որսում: Մեր աշխատավարձը 21 ռուբլի էր, սնվելու համար դա բավականացնում էր:
Այդ տարիներին բնության հետ ազատ շփումը սկսել էր համակել ինձ կրքի աստիճան. մենակ կամ ընկերներով կազմակերպում էի արշավներ դեպի մեր հանրապետության զանազան շրջաններ: 1924 թվականի գարնանը երկու հոգով ոտքով անցանք Երևան – Դիլիջան – Կիրովական ճանապարհը:
Սկսած 1925 թվականից` արդեն դպրոցական մաթեմատիկան ինձ չէր բավարարում. ես սկսել էի պարապել բարձրագույն հանրահաշիվ Егоров–З “Высшая алгебра”, Вощенко-Захарщенко–З “Теория определителей” գրքով, անալիտիկ երկրաչափություն էի սովորում Млодзеевский–З “Аналитическая геометрия” •сщбн ¨ Щ³Г»Щ³пЗП³П³Э ³Э³ЙЗ½` Горячев-З “Исчисление бесконечно малых“ փոքրիկ, բայց շատ գեղեցիկ և մատչելի գրքույկով: Տեխնիկումում մենք սովորում էինք նյութերի դիմադրություն, որը առանց մաթեմատիկական անալիզի շատ դժվար է ուսումնասիրել. ամենահետաքրքիր և կարևոր խնդիրները հնարավոր չէ լուծել տարրական միջոցներով:
Ես կարողանում էի արդեն այդ խնդիրները լուծել հեշտությամբ և ստանում էի մեծ բավականություն: Շատ էի սիրում «Մեքենայի մասեր» առարկան: Ձեռք բերեցի Кале Карл-З “Детали машин” գիրքը: Եռանդս շատ էր, գիշերները նստած թարգմանեցի տասը պրակից կազմված այդ գիրքը: Այդ տարին մենք ապրում էինք III Ազիզբեկով փողոցում` Գետառի այն կողմը` ներկա Ռադիոկոմիտեի շենքի մոտ` կամրջի մոտակա խաչմերուկի անկյունային շենքում: Դա այդ ուղղությամբ քաղաքի վերջին տունն էր, այգու մեջ. այգուց այն կողմը լերկ սարեր էին, այժմյան անտառները չկային: Մեր բնակարանը 14 քառակուսի մետր տարածություն ուներ, հատակը` հողից. մեր ապրուստը` շատ համեստ, կարող բանվորուհու մի աշխատավարձ: Սակայն այդ տարիները կյանքիս ամենաերջանիկ տարիներն էին: Ես շատ ջահել էի, սովորում էի, կարդում, սիրում էի բնությունը: Գիշերները փչում էր այգիների զովը, լսվում էր ծառերի սաղարթների խշշոցը և ծղրիդների երգը: Մութ գիշերներին դիտում էի հեռավոր աստղերի թարթյունը և զգում դեպի նրանք գնացող ուղիների հեռավոր արահետները: Մոտիկ այգիներից լսվում էր բուերի ձայնը, իսկ լեռան կողմից` աղվեսների հաչոցը: Մեր հարևանը` մի քարհատ, սարում դնում էր թակարդ, և երբեմն ամբողջ գիշեր լսվում էր թակարդն ընկած գազանի աղիողորմ ճիչը: Դա բնության մի չավերված անկյուն էր քաղաքի սահմաններում: Երբեմն գիշերը սարից գայլ էր իջնում այգիները, իսկ մեկ անգամ` նույնիսկ մինչև նախկին Լենինի փողոց` մաշկային հիվանդանոցի մոտ: 1928 թվականին մեկ անգամ համալսարան գնալիս տեսա Ազիզբեկովի հրապարակի վրայով թռչող կաքավների մի երամ. թռչունները, դիպչելով հեռախոսալարերին, թափվեցին հրապարակը և իրենց հալածող մարդկանցից փախչելով` մի կերպ թռան գնացին: Կաքավների բներ և ճտեր եմ տեսել Ավանի ձորի այգիներում` երկաթուղու կամրջի մոտ: Մեր փողոցում մութ էր միշտ, հաճախ փողոցներն աղոտ լուսավորող էլեկտրալամպերը հանգած էին: Աշնան անձրևներին կամ գարնանը մենք տրորում էինք մեր նեղլիկ փողոցի ցեխի հաստ շերտը: Ես այսօր համարյա մոռացել էի, որ ինքս տասնհինգ տարի տրորել եմ այդ ցեխը:
Մեր քաղաքում հիմա արդեն շատ քիչ են մնացել մեր քաղաքում այդպիսի փողոցներ. ասֆալտը և լուսավորությունը, ռադիոն և հեռուստացույցը մուտք են գործել ամենուրեք: Սակայն բնությունը անխնա կերպով ավերվում է. ամենուրեք` մեքենաներ և աղմուկ, օդը` լցված ծխով, փոշով և գարշահոտ գազերով: Շատ թանկ գնով է գնված այսօրվա քաղաքակրթությունը:
1926 թվականին ավարտում էի դպրոցը: Ամռանը մի խումբ ընկերներով գնացինք Լենինգրադ` պրակտիկայի. ընկերներս աշխատում էին տրամվայի պարկում, իսկ ես` “Красный Путиловец” գործարանում: Ապրում էինք Պլեխանովի անվան ինստիտուտի հանրակացարանում, մի մեծ դահլիճում. այդտեղ մեզնից բացի կային Ռուսաստանի զանազան ծայրերից եկած երիտասարդներ, որոնք եկել էին զանազան ուսումնական հաստատություններ ընդունվելու: Զգացվում էր, որ մենք մաթեմատիկայից ավելի ուժեղ էինք, քան այդ տղաները:
Ես աշխատում էի գործարանի ինվենտարիզացիոն բաժնում և զանազան հանձնարարություններով լինում էի գործարանի համարյա բոլոր ցեխերում: Ամբողջ օրս անցնում էր Վիբորգի շրջանում, բանվորության մեջ: Այդ համեստ և սակավապահանջ ժողովուրդը հարազատ և համակրելի էր դառնում ինձ. մեր նկատմամբ նրանք բարյացակամ և երբեմն էլ ներողամիտ էին: Ես զգում էի ինձ այնպիսի մի միջավայրում, ինչպիսին նկարագրում է Մ.Գորկին իր «Մայրը» գրքում:
Ընկերներս բավական ուրախ կյանք էին անցկացնում, աշխատելով տրամվայի պարկում` նրանք տրանսպորտից օգտվում էին ձրիաբար, իսկ ես այդ հնարավորությունը չունեի, և մասամբ այդ էր պատճառը, որ ծանոթացա քաղաքի միայն կենտրոնական մասի հետ: Բացի այդ` ես արդեն որոշել էի սեպտեմբերին հանձնել տեխնիկական ֆակուլտետի առաջին կուրսի քննությունները և ընդունվել II կուրս, այդ պատճառով ազատ ժամանակս ամբողջովին նվիրում էի մաթեմատիկային:
Պուտիլովյան գործարանի տարածքում գտնվում էին մեծ քանակությամբ արկղներ` լցված պատրաստի արտադրանքով, որոնք պետք է դուրս տարվեին ջրանցքներում լողացող բարժաներով:
Հաճախ նստած այդ արկղների արանքում` լուծում էի անալիզի խնդիրներ: Ինձ մոտ պահպանվել են գործարանի բլանկների վրա գրածս կոնսպեկտները:
Թեև ուզում էի սովորել ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ, սակայն 1926 թվականին Երևանի համալսարանում այդպիսի ֆակուլտետ չկար, այդ պատճառով աշնանը, հանձնելով պահանջվող քննությունները, ընդունվեցի տեխնիկական ֆակուլտետի հիդրոտեխնիկական բաժնի II կուրս: Այն տարիներին սովորելը դժվար չէր. ծրագրերը չէին ծանրաբեռնված, առարկաները այնքան էլ շատ չէին: Ես ժամանակ շատ ունեի. սովոր էի ինքնուրույն աշխատանքի. զբաղվում էի իմ սիրած առարկաներով: 1928 թվականին չորրորդ կուրսում էի: Արդեն հանձնել էի բոլոր տեսական առարկաները և ամառը գնացել էի պրակտիկայի` Հոկտեմբերյանի ջրանցքի վրա աշխատելու: Ապրում էի Այնալու գյուղում. աշխատանքս հիմնականում գեոդեզիական չափումներն էին, իսկ տանը ուսումնասիրում էի հիդրավլիկայի դասընթացը: Սակայն հիմնական նախասիրությունս մնում էր մաթեմատիկան:
Այնալու գյուղում սկսեցի սովորել գերմաներեն: Դեռևս գիմնազիայում ես կես տարի սովորել էի այդ լեզուն. մեր դասատուն մի շվեդացի էր` Նիկլես ազգանունով, մի շատ համակրելի մարդ: 1918 թվականի ամռանը մենք ապրում էինք Դալմայի այգիներից մեկում, դպրոցները այդ տարի փակ էին. ես հիվանդ էի մալարիայով: Այդ ամռանը ևս մի քիչ գերմաներեն էի սովորել: Հրազդանի ափերին` մի այգում, ապրում էր մեր դասատուներից մեկը, որի կինը գերմանուհի էր. ամեն օր էշը հեծած գնում էի գերմաներենի դասի, իսկ վերադարձիս դողս բռնած նիրհում էի` փալանի վրա նստած:
Ահա այդ քիչ գերմաներենն էր, որ շարունակում էի Այնալու գյուղում: Պարապում էի բավական ինտենսիվորեն, եղել են օրեր, երբ Քասաղ գետի ափին առավոտ կանուխ սովորել և հիշել եմ 70 նոր բառ: Տարվա վերջին վճռեցի փոխադրվել ֆիզմաթ ֆակուլտետ, և որովհետև մի քանի առարկաների տարբերություն կար, 1929 թվականի փետրվարին տեղափոխվեցի ֆիզմաթի III կուրս: Արդեն բավական ազատ կարդում էի գերմաներեն մաթեմատիկական գրականություն: Այդ տարվանից սկսած` գիտաշխատողների սեկցիայի միջոցով (ԳԱՍ) սկսեցիգրականություն ստանալ արտասահմանից. այսօր բավական հարուստ մաթեմատիկական գրադարան ունեմ օտար լեզուներով:
Վերջին` չորրորդ կուրսում էի, որ ֆակուլտետին առաջին անգամ տվին մաթեմատիկայի գծովասիստենտի հաստիք, և ահա այդ 1929 թվականից սկսեցի աշխատել ֆիզմաթ և միաժամանակ տեխնիկական ֆակուլտետներում: Ֆիզմաթում վարում էի գործնական աշխատանքներ անալիտիկ երկրաչափությունից. դասախոսությունները կարդում էր Հովհաննես Նավակատիկյանը:
Տեխնիկական ֆակուլտետում բարձրագույն մաթեմատիկան դասախոսում էր Բահադուր Բահադրյանը: 1929 թվականի իմ առաջին ուսանողներից էին Նիկոլ Գասպարյանը, Վաչե Սաղաթելյանը, Կյուրեղյան Մարտիրոսը, Ադոնց Մուշեղը և ուրիշներ: Հիշում եմ, որ առաջին պարապմունքին գնացել էի շատ մեծ ծրագրով. մտածում էի արագությամբ և մեծ քանակությամբ խնդիրներ լուծել, որ ուսանողները իմ ունակությունների մասին պատշաճ կարծիք ունենան: Հետագայում` շատ տարիներ անց, այդ առաջին ուսանողներս պատմեցին ինձ, որ իմ առաջին դասերին ես «մի ձեռքով գրել եմ, մյուսով՝ ջնջել»:
Ասիստենտի պաշտոնում աշխատեցի մինչ 1933-ի հունիս ամիսը: Այդ ժամանակամիջոցում ինձ թույլ տվեցին կարդալ դասախոսություններ բարձրագույն հանրահաշվից և դիֆերենցիալ երկրաչափությունից:
Այդ նույն 3-4 տարիների ընթացքում ինքնուրույնաբար սովորեցի ֆրանսերեն և անգլերեն:
Ափսոսում էի ժամանակ տրամադրել անգլերենի արտասանությանը, այդ պատճառով կարդում էի այնպես ինչպես գրված էր. դա մի առավելություն ուներ, այն, որ կարող էի գրել անսխալ:
Ուսմանս տարիներին և այնուհետև աշխատանքիս այդ առաջին տարիները ես ունեցա ուսուցիչներ, որոնց հետ կապվեցի համակրանքի և բարեկամական կապերով. Արշակ Տոնյան, Հովհ. Նավակատիկյան, Բ. Բահադրյան, Ա.Մ. Տեր-Մկրտչյան և ուրիշներ: Տոնյանն ավարտել էր Գևորգյան Ճեմարանը, փայլուն կերպով գիտեր հայերեն, լավ գիտեր գերմաներեն: Նա ավարտել էր Գերմանիայի Halle քաղաքի համալսարանը, այնուհետև աշխատել էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Հ. Նավակատիկյանն ավարտել էր Մոսկվայի համալսարանը և նույնիսկ մեկ տարի եղել էր Գյոթինգենում: Բահադրյանը կրթությամբ ինժեներ էր. ավարտել էր Բելգիայի Լյեժ քաղաքի պոլիտեխնիկումը, բայց երկար տարիներ աշխատել էր որպես մաթեմատիկայի դասատու:
Այդ սերունդն առաջին անգամ մեր իրականության մեջ դասավանդում էր բարձրագույն մաթեմատիկա. բնականաբար նրանք թարգմանեցին և գրեցին դասագրքեր և ստեղծեցին մաթեմատիկական տերմիններ. ընդ որում, Տոնյանն այդ գործը կատարում էր շատ հմտորեն: Տոնյանը մասնակցություն ունեցավ այլ բնագավառներում ևս տերմինաշինության գործին:
Որպես դասատու ևս` Տոնյանը շատ մեծ ոգևորությամբ էր կատարում իր գործը: Սակայն այդ տարիներին մենք շատ և շատ հեռու էինք ժամանակակից որևէ համալսարանից: Մենք հետ էինք Մոսկվայի, Լենինգրադի և ուրիշ համալսարաններից: Մեզ մոտ բոլորովին չէր կարդացվում իրական փոփոխականի ֆունկցիաների տեսություն, որի հաղթական երթը սկսվել էր XIX դարի 90-ական թվականներից: 1922 թվականին Պետրոգրադի համալսարանի պրոֆեսորներ Տամարկինի և Ֆիխտենհոլցի թարգմանությամբ լույս էր տեսել Բելգիացի Շ.Ժ.դը լա Վալե-Պուսենի հայտնի դասագիրքը, ուր շարադրված էր համալսարանի համար այդ առարկայի հիմունքները: Այդ առարկան ասպիրանտական ուսուցմանս տարիներին՝ 1935 թվականին, առաջին անգամ մեզ մոտ կարդացել եմ ես: Նկարագրածս տարիներին մենք շատ հեռու էինք այդ տեսակ գրքերից:
Անալիտիկ ֆունկցիաների տեսության մեջ 1916–1918 թվականներին Ռուսաստանում արդեն կային Վ.Ի. Սմիռնովը, Ի.Ի. Պրիվալովը, Գոլուբևը, իսկ մենք սովորում էինք Պրիվալովի գրքույկից մի 30-40 էջ նյութ:
Դիֆերենցիալ հավասարումներ էինք սովորում շատ հնացած մի գրքով` 90-ական թվականներին գրված Տիխոմանդրիցկու գրքով: Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ բոլորովին չէինք անցնում: Բավական է ասել, որ այդ առարկային նվիրված Ռիմանի դասախոսությունները լույս են տեսել Գերմանիայում դեռևս 1869 թվականին: Այդ նկարագրածս վիճակն էր, որի պատճառով մենք հետ մնացինք վրացիներից: Այնտեղ շնորհիվ Ռամզաձեի, Մուսխելիշվիլու և Խարաձեյի, որոնք 20-ական թվականների սկզբներին զբաղված էին ակտիվ հետազոտություններով, մաթեմատիկան շատ վաղ արմատներ գցեց և տարածվեց:
Մեր իրականության մեջ համալսարանի ստեղծման օրերին կար մի մարդ, որը կարող էր մաթեմատիկան սկզբից ևեթ դնել ժամանակակից հիմքերի վրա` Երվանդ Գողբեթլյանցը, որը մասնակցեց մեր համալսարանի հիմնադրման առաջին ակտերին, սակայն շուտով թողեց իր հայրենիքը և գնաց օտար եզերքներ… Պարսկաստան, Ֆրանսիա, Ամերիկա, մեզ համար անօգուտ մի կյանք:
Ինձ համար աշխատանքային այդ չորս տարիները անօգուտ չանցան: Մինչ այդ ես կապված էի միայն սակավաթիվ ընկերների հետ, այժմ ես շփվեցի մեծ թվով ուսանողների հետ, նրանցից շատերի հետ կապվեցի մտերիմ բարեկամական կապերով, որ շարունակվում է առ այսօր: Ես սկսում էի ճանաչել մարդկանց, ուսման և աշխատանքի մեջ:
Այդ տարիները մեր հասարակության կյանքում ևս զգալի իրադարձությունների տարիներ էին: Այդ ժամանակ կատարվեց գյուղի կոլեկտիվացումը, անցանք քարտային սիստեմի: Մթերքների մեծ պակաս էր զգացվում: Ներկա Սևան հյուրանոցի հետևի կողմում կար մի ճաշարան, այդտեղ մեզ` մտավորականներիս ճաշ էին տալիս նախապես բաժանված տալոններով: Հիշում եմ այդ ճաշարանի դռանը աղբակույտի վրա ընկած մի գյուղացի կնոջ դիակ, ճաշ ուտելուց առաջ մենք անցնում էինք այդ դիակի մոտից: Փողոցում վերմակի տակ պառկած ընտանիքներ կային….. այդ բոլորը հանճարեղ առաջնորդի կողմից ձևակերպվեց որպես շարքային կոմունիստների մոտ եղաշ «Գլխապտույտ հաջողություններից»:
Մարդկության մեծագույն հանճարի աշխատությունները մենք բոլորս ուսումնասիրում էինք և՛ անհատաբար, և՛ կոլեկտիվ կերպով:
Մենք սկսել էինք սերտել մեր հոր, ուսուցչի և բոլոր ժամանակների մարդկության մեծագույն հանճարի դասերը՝ «Գրիր մատերիալ մերձավորիդ վրա. եթե գրածիդ մի փոքր մասն իսկ ճիշտ է, ապա քո գործը արդար է, դու ծառայել ես քո հայրենիքին»:
Այդ ուղղությամբ տեսություն և կոչեր շատ լսեցի, սակայն գործնականում շատ թույլ գտնվեցի: Հետադարձ հայացք ձգելով` խիղճս հանգիստ եմ զգում թե՛ այդ տարիների և թե՛ 1937 թվի համար. մահվան և աքսորի գնացողների ճանապարհներին ուրախության ճիչեր չեմ արձակել: Երախտապաշտությամբ խոնարհվում եմ մորս շիրիմի առաջ. նրա` քրտինքով վաստակած հացը այլ բան էր ներշնչել ինձ. նույնիսկ անգիտակցաբար, իսկ այդ հեշտ էր անել, ես ջահել էի, չգնացի ամոթաբեր ճանապարհներով:
Ես գրում եմ իմ կենսագրությունը, բայց ոչ իմ սերնդի:
Այս մի երկու խոսքն էլ որ ասացի, միայն նրա համար է, որ ասեմ թե, այսօր, երբ ոմանք հանդիմանում են մեր երիտասարդությանը, թե նա “իդեալներ չունի, շատ է նյութապաշտ”, մինչդեռ իրենք “ունեցել են” ինչ-որ “բարձր գաղափարներ”, որոնց “ծառայել են”, այնքան էլ համոզեցուցիչ չի հնչում, որովհետև ես լավ հիշում եմ, թե այդ ասողները ինչ իդեալներ են ունեցել և թե ինչպես են ծառայել այդ իդեալներին:
30-ական թվականների սկիզբը ես ուզում էի բնութագրել որպես որոնումների տարիներ, սակայն որոնումներ բառը արտահայտում է առողջ մի ձգտում, որը դժվար թե կար այդ շրջանում: Բավական է ասել, որ այդ ժամանակ համալսարանը վերանվանվեց ագրո-մանկավարժական ինստիտուտի և նրա ռեկտոր նշանակվեց ոմն Սահակ Հայրապետյան: Ինչ նպատակներ էին հետապնդում այդ ռեֆորմների հեղինակները և, առհասարակ, ինչ էին “որոնում”, ես հիմա կդժվարանամ բացատրել. հավանաբար ապագա պատմաբանը կլուսաբանի դա: Իմ ըմբռնմամբ` այդ ժամանակը մի հերոստրատյան շրջան էր: Հայտնի է, որ հույն Հերոստրատը հրդեհեց Արտեմիսի տաճարը, որպեսզի հռչակ ձեռք բերի և մնա սերունդների հիշողության մեջ: Հավանաբար մեր օրերում ևս կային ինչ-որ հերոստրատներ:
Աշխատեցի համալսարանում 1929-ից մինչև 1933-ի ամառը: Այդ տարիներին Մոսկվա և Լենինգրադ գնացին մեր առաջին ասպիրանտները՝ Գարեգին Պետրոսյանը և Արամ Նալբանդյանը: Ինձ չէին թողնում գնալ սովորելու, ստիպում էին աշխատել. պատճառը ինձ հայնի չէր:
1933 թվականի գարնանը պատրաստվում էի գնալ ասպիրանտուրա. խոսք էին տվել, որ կստանամ գործուղում. նամակ էի գրել Մոսկվա Գ.Պետրոսյանին, խնդրել տեղեկություններ ասպիրանտուրայի պայմանների մասին: Նրանից նամակ ստացա, որում նա խորհուրդ էր տալիս զարկ տալ հասարակական աշխատանքներին: 1930-31 թվականներից մտավորականության մեջ բանվորական կորիզը մեծացնելու նպատակով, արտադրությունից եկած երիտասարդների համար համալսարանում կազմակերպեցին, այսպես կոչված, բանվորական դասընթացներ: Այդ դասընթացներում ես ևս աշխատեցի հասարակական կարգով: Բավական լավ տղաներ կային նրանց մեջ. մի քանիսը տեխնիկական ֆակուլտետում ինձ մոտ ուսանող եղան: Նրանցից ոմանք զոհվեցին Հայրենական պատերազմում:
Պիտի ասել, որ այդ երիտասարդները ուսանող դառնալուց հետո ևս օգնության կարիք ունեին, և ես, և մյուս ընկերներս, նրանց հետ պարապելիս մեր ժամանակը ծախսում էինք շռայլորեն:
Այդ հասարակական պարտքս կատարում էի հաճույքով, մյուս պարտքս համարում էի ուսումս: Ուրիշ գործեր չէի գտնում, ուր կարողանայի օգտակար լինել և “զարկ տալ”: 1933-ի հունիս ամսին համալսարանի, այսինք՛ն ագրո-տեխնիկական մանկավարժական ինստիտուտի դիրեկտորի մոտ եղա ասպիրանտուրա գնալու խնդրով. նա հայտնեց, որ ինձ դարձյալ ուսանելու չեն ուղարկում, և ես պիտի շարունակեմ աշխատել: Ծայր աստիճան վրդովված վիճակում սաստիկ ընդհարվեցի դիրեկտորի հետ, հետևանքը եղավ այն, որ ազատվեցի աշխատանքից, և սկսվեց իմ կյանքի դառնագույն օրերի մի շարան, որ տևեց մի քանի ամիս, մինչև տարվա վերջը:
Շատ տարիներ հետո համալսարանի արխիվը մաքրելիս դուրս եկավ այն տարիներին իմ մասին գրված մի բնութագիր, որում ասված էր, որ ես ընդունակ երիտասարդ եմ, և ընդհանրապես դրական կարծիք էր հայտնված, սակայն ավելացված էր, որ ես «դիալեկտիկան չեմ կիրառում մաթեմատիկայում»: Այստեղ չեմ ուզում քննարկել` այն ժամանակ կիրառե՞լ եմ դիալեկտիկան մաթեմատիկայում, թե՞ ոչ: Ինչևէ, այդ մի նախադասությունը հանել էր իմ կյանքը նորմալ հունից և նետել ինձ դռնեդուռ:
Չեմ ուզում նկարագրե,լ թե ինչ մարդկանց մոտ եղա և ինչ վերաբերմունքի հանդիպեցի: Դա ավելորդ է, որովհետև սկսվել էր մի ժամանակ, երբ մարդը մարդու նկատմամբ բացարձակ անպատասխանատու էր դառնում: Պղտոր ալիքի նման արթնանում և երես էին ելնում նախանձի, ատելության բնազդներ, սանձազերծվում վատթարագույն կրքեր, արդեն սկսվում էր 1937 թվականի նախերգանքը:
Ես ֆատալիստ չեմ, սակայն միշտ այնպես է եղել, որ կյանքի դժվարին պահերին հանդիպել եմ ազնիվ մարդոց, որոնք նեցուկ են եղել ինձ: Եվ եթե ես եմ օգնել նեղն ընկածին, գուցե թե ենթագիտակցորեն դրա մեջ արտահայտվել է երախտագիտությունս այդ ազնիվ հոգիների նկատմամբ:
Այդպիսի մեկը եղավ ինձ համար երկրաբան Տիգրան Ջրբաշյանը: Մեր ծանոթության առիթը մաթեմատիկան էր: Նա Փարիզում ուսանելու տարիներին հավաքել էր մաթեմատիկական մի ոչ մեծ գրադարան, ես եղել էի նրա տանը և ծանոթացել այդ գրքերի հետ: Բացի այդ` Տիգրան Ջրբաշյանը շատ հայրենասեր մարդ էր և հետաքրքրվում էր մեր երիտասարդությամբ: Ահա, իմանալով իմ վիճակը, նա գնաց Ա.Խանջյանի մոտ, որի հետ մտերիմ էր, և նոյեմբերի վերջին ինձ կանչեցին և տվին գործուղում Լենինգրադ` Գիտությունների ակադեմիա: Այդ հրամանը ինձ մոտ է այսօր. վերջին տողում ասված է, որ «Շահինյանը մեզնից թոշակ չի ստանալու»:
Ահա այդպես մազապուրծ, սակայն չգիտեմ` ինչու, դեկտեմբեր ամսին, երբ արդեն ասպիրանտուրայի ընդունելություն չկար, գնում էի Լենինգրադ:
Թողնում էի տանը միայնակ մորս. 1928-ին 15 տարեկան հասակում քութեշից մահացել էր եղբայրս:
Դառնացած հոգով էի ճանապարհ ընկել, սակայն ոչ մի կասկած չունեի, որ հասնելու եմ նպատակիս:
Ես արդեն ասել եմ, որ մեզ մոտ մաթեմատիկայից գիտական աշխատանքներ չէին կատարվում: Ես ինքնուրույն մի աշխատանք էի արել դիֆերենցիալ երկրաչափությունից: Ահա այդ աշխատանքն առած` դեկտեմբեր ամսին ներկայացա Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկական ինստիտուտ: Սակայն մի երկու օր հետո դիմումս վերադարձրին` խորհուրդ տալով դիմել Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտ:
Վճռեցի գնալ համալսարան` պրոֆ. Վ.Ի. Սմիռնովի մոտ, որի մասին լսել էի, որ լավ մարդ է, և ծանոթ էի նաև նրա գրքերին: Գրեցի մի թերթի վրա, թե ինչ գիտեմ մաթեմատիկայից և ինչ գրականություն եմ կարդացել ռուս և օտար լեզուներով, և մի արևոտ, պայծառ օր գնացի նրա մոտ: Վլադիմիր Իվանովիչը փոքրամարմին, նիհար, պայծառադեմ մի մարդ էր` երկարավուն դեմքով և փայլատակող աչքերով:
Վաղուց է, ինչ իմ շրջապատում չէի տեսել մորուքով մարդ, նրա փոքրիկ մորուքը և բարի առինքնող հայացքը հիշեցրեց ինձ վաղ մանկության օրերին տեսած հարազատ դեմքեր: Ես զգացի, որ իմ ոդիսականը վերջացած է, որ այդ ռուս մարդը խաղաղություն է բերելու իմ հոգուն:
Մի փոքր հարցազրույցից հետո նա ինձ ուղարկեց համալսարանին կից Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ, որտեղ ինձ քննեցին դոցենտներ Գոլուզինը և Յանչևսկին` երկուսն էլ վերին աստիճանի կիրթ և բարյացակամ մարդիկ: Այսօր Լենինգրադի այդ առաջին ծանոթներս չկան. Յանչևսկին սովամահ եղավ Լենինգրադի բլոկադայի ժամանակ, իսկ Գոլուզինը լռակյաց և շատ համեստ մի մարդ էր, իր համեմատաբար կարճ կյանքի ընթացքում նա զգալի արդյունքներ ստացավ անալիտիկ ֆունկցիաների տեսության մեջ:
Հանձնեցի քննություն նաև դիամատից և պատմատից ու օր-օրի սպասում էի, որ ինձ համար ասպիրանտական տեղ կստանան: Մինչ այդ ապրում էի Լեսնոյում` մի ընկերոջ մոտ: Դրամական միջոցներս սպառվելու վրա էին. ապրում էի Հայպետհրատի համար թարգամանածս Ֆադեևի և Պյորիշկինի, «ֆիզիկա»–յի գրքի դիմաց ստացածս հոնորարով:
Ինստիտուտի դիրեկտոր Կուլիշերը ընդառաջեց ինձ և մինչ ասպիրանտ ձևակերպվելս տեղավորեց ասպիրանտական տանը, Վասիլևսկի Օստրով N42: Ապրում էի մի սենյակում, որտեղ դրված էր ութ մահճակալ և այնքան խիտ, որ իմ մահճակալին մոտենալու համար պետք է կողեկող գնայի: Այդ սենյակի բնակիչներից ոմանք հեռացված էին ասպիրանտուրայից, սակայն շարունակում էին մնալ այդտեղ: Եվ երեկոյան, երբ բոլորը հավաքվում էին սկսվում էր անվերջ շատախոսություն, դոմինոյի խաղ և ծխախոտի ծուխ, մինև կեսգիշեր: Սակայն այդ պայմաններում ևս կային մարդիկ, որոնք համառորեն աշխատում էին, ինչպես, օրինակ, Լեխնիցկին, որը հայտնի մասնագետ դարձավ առաձգականության տեսության բնագավառում: Այդ տղան ուներ կին և երեխա, ընտանիքով ապրում էր մի փոքրիկ սենյակում, պարապում էր մինևչ գիշերվա ժամը 11-ը, այնուհետև գալիս էր հանգստյան սենյակը, որտեղ շխկում էր դոմինոն, օդը լցված էր ծխով, ինչպես ռուսական բաղնիքում, և լսվում էր ձիու խրխնջյուն հիշեցնող քրքիջ: Այդտեղ Լեխնիցկին մի կես ժամ դաշնամուր էր նվագում այնպես, կարծես գտնվում էր դատարկ սենյակում, և ապա գնում էր քնելու:
Վերջապես մարտ ամսին ես ասպիրանտ հրամանագրվեցի, իսկ մի քանի ամիս անց տեղափոխվեցի մի սենյակ, որտեղ ապրում էին երկու հայ ասպիրանտներ` բնագետ Գրիգոր Դարբինյանը և քիմիկոս Դ. Մարուխյանը:
Սկսեցի հաճախել Սմիռնովի դասախոսությունները՝ “մոտավորությունների տեսություն կոմպլեքս տիրույթում”, մեկ տարի լսեցի Գոլուզինին՝ միաթերթ ֆունկցիաների տեսությունից, այնուհետև ակադեմիկոս Ս.Ն. Բերնշտեյնին՝ լավագույն մոտավորությունից և Գ.Մ. Ֆիխտենհոլցին՝ ֆուկցիոնալ անալիզից:
Բերնշտեյնը կարդում էր շատ չափա–ձևած, առանց շեղումների, անտարբեր դեպի լսարանը, թվում էր, թե նա կարդում է ձեռքին բռնած մի դասագիրք: Չնայած նրա դասախոսություններն անթերի էին, սակայն ոչ մի կենդանի դիտողություն, որ լուսավորեր մտքի ընթացքը, պարզաբաներ ունկնդրին գնալիք ճանապարհը, դուք այնտեղ չէիք գտնի: Կենդանի մտքի տրոփյունը բացակայում էր նրա մոտ. նա ոչ մի հետաքրքիր խնդիր չէր առաջարկում. Բերնշտեյնը ժլատ էր գիտության մեջ, նա երբեք չէր խոսում մի հարցի շուրջ, որի մասին մասամբ մտածել է և դեռ չի լուծել, նա որոնողի և նպատակին դեռ չհասածի դողով չէր վարակում ունկնդրին: Դա էր պատճառը, որ Բերնշտեյնը թեև մեծ մաթեմատիկոս էր, սակայն աշակերտներ չունեցավ:
Ֆիխտենհոլցը ավելի համակրելի մարդ էր, փայլուն դասախոս, նյութը շարադրում էր այնպես, որ եթե գրեիր այն, ինչ տրվում էր գրատախտակի վրա, ապա կստացվեր գիրք, որը խմբագրելու կարիք իսկ չէր ունենա: Ֆիխտենհոլցը ունեցավ աշակերտներ, որոնք բոլորն էլ հրեաներ էին. չգիտեմ` դա գիտակցակա՞ն միտում էր թե՞ ոչ: Պետք է ասել այնուամենայնիվ, որ հրեա ժողովուրդը զարմանալիորեն տոկուն է և աշխատասեր: Նրանք կարողանում են նույնիսկ աննշան ընդունակությանը տևական աշխատանքով մի փայլ տալ. Ֆիխտենհոլցի աշակերտների մեջ այդպիսիները կային, օրինակ` Ի.Պ.Նատանսոնը, որի գիտական վաստակը չափազանց չնչին էր, սակայն փայլուն դասագրքերի հեղինակ էր:
Շատ լավ դասախոս էր Գոլուզինը, որն ուներ մի լավ հատկություն. նա շարադրում էր իր նյութը սպառիչ կերպով, բոլոր մեծ թե փոքր աշխատանքների մասին նա տալիս էր տեղեկություններ: Մեր օրերում, երբ գիտության ամեն մի բնագավառում շատերն են աշխատում, և շատ արագ է փոխվում այդ բնագավառի կերպարանքը, լիակատար ինֆորմացիայի կուտակումը շատ դժվար գործ է: Ունկնդրին այդպիսի մի ինֆորմացիա, շատ մեծ բարեգործություն է:
Իդեալական դասախոս էր Սմիռնովը: Դասախոսության սկզբին նա ձևակերպում էր նպատակը և այնուհետև այն ճանապարհը, որով պիտի գնային դեպի այդ նպատակը. և նոր վերջում` կատարում էինք անհրաժեշտ հաշվումները` գիտակցելով ամեն քայլը. դա անելը արդեն հեշտ էր և հաճելի: Նա ունկնդրին, ականջից բռնած, չէր տանում այն ճանապարհներով, որ միայն ինքը գիտեր:
Սեմինարին Սմիռնովը ձևակերպեց մի քանի խնդիրներ, որոնք շատ հետաքրքիր էին. ես շատ վաղ սկսեցի զբաղվել դրանցով, կարդալ գրականություն, որը թվում էր, որ պետք կգա դրանց լուծման ճանապարհները որոնելիս: Թեև այդ խնդիրները դժվար էին համարվում, և ոմանք դրանցով զբաղվել ու թողել էին, սակայն ես առաջին անգամ էի հանդիպել այդպես գրավիչ և չլուծված պրոբլեմների և ընտրության ուրիշ հնարավորություններ էլ չունեի, այդ պատճառով սկսեցի դրանց մասին խորհել համառորեն:
Զբաղմունքիս նյութը մոտավորությունների տեսությունն էր: Մոտավորությունների տեսությունը երկու ակունք ուներ: Մեկը սկիզբ էր առնում Պաֆնուտի Լվովիչ Չեբիշևից, որն անցյալ դարում Պետերբուրգում ստեղծել էր մի ամբողջ նոր բնագավառ՝ լավագույն մոտավորությունների տեսությունը: Չեբիշևի խնդիրը գործնական ծագում ուներ. նպատակն էր շարժումը փոխանցող տվյալ օղակների չափերն ընտրել այնպես, որ մեխանիզմի վերջում ստացվի նախագծված շարժմանն ըստ հնարավորին մոտ շարժում: Չեբիշևի ստեղծած ուղղությունը արմատավորվեց Պետերբուրգում, հետազոտություններն այդ ողղությամբ շարունակվեցին Մարկով եղբայրների և Զոլոտարյովի կողմից:
Հետաքրքիր է, որ XIX դարի առաջին կեսին ստեղծվեց և բուռն կերպով զարգացավ անալիտիկ ֆունկցիաների տեսությունը` այդ հզորագույն ուղղությունը, սակայն Չեբիշևը անցավ դրա կողքով: Այդ վերին աստիճանի օրիգինալ մտածողը չէր շարունակում և նույնիսկ օգտագործում ուրիշի աշխատանքները, այլ ամեն ինչ ստեղծում էր ինքը: Չեբիշևի թողած ժառանգությունը իրոք որ կրում է հանճարեղության կնիքը:
Մոտավորությունների տեսության մյուս ուղղությունը սկիզբ առավ և զարգացավ Գերմանիայում (Վայերշտրասս, Ռունգե, Հիլբերտ) դարձյալ XIX-րդ դարի վերջում: Փոքր ընդմիջումից հետո, մեր դարի առաջին տասնամյակում, Ֆրանսիայում, Բորելը և Մոնտելը անդրադարձան նույն խնդիրներին ավելի զորեղ միջոցներով, և գրեցին առաջին գրքերը այդ խնդիրների վերաբերյալ: Այդ գրքերում սիստեմատիկորեն օգտագործվում էր մոտավորությունների տեսության մեջ անալիտիկ ֆունկցիաների տեսության մեթոդը:
Այդ ուղղությամբ ինտենսիվ հետազոտությունների հաջորդ էտապը ընկնում է 1920–1932 թվականների շրջանում: Այդ ժամանակամիջոցում լավագույն արդյունքները պատկանում են Հունգարացի Գաբոր Սեյգոին և Սմիրնովին: Սեյգոն զարգացրեց հաշվային ապարատը, իսկ Սմիրնովը ստացավ ամենանուրբ և խորը արդյունքները: Վերջինս դրեց նաև մի քանի հետաքրքիր խնդիրներ: 30-ական թվականների սկզբին կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսությամբ սկսեցի զբաղվել Մոսկվայում Մ. Լավրենտևը և Մ. Կելդիշը: Ահա այդ թեմատիկայով, որոշ ուշացումով, սկսում էի զբաղվել ես:
1934-ը մնում էր դժվարին տարի. շարունակվում էր քարտային սիստեմը. մենք սնվում էինք հանրակացարան գնալու ճանապարհին, ուր հանձնում էինք մեր քարտերը: Հաճախ մեզ ուտեցնում էին ճիճվոտ սնկեր և համարյա միշտ, անորակ և յուղազուրկ ճաշեր: Ասպիրանտները շատ սիրում էին փոխել տալ ճաշարանի դիրեկտորին: Նոր դիրեկտորը առաջին օրը մեզ լավ էր կերակրում, և իհարկե այդ հոգեհացից հետո գալիս էին նույն ճաշերը ինչ առաջ: Այնուհետև մենք տեսնում էինք, թե ինչպես մեր ճաշարանի աշխատողները, որ տեղափոխվում էին նույն՝ մեր շրջանի մի այլ խանութ. հետզհետե մաշում էին իրենց կուտակած ճարպը:
Պիտի ասել, որ մեր բողոքները շատ լուրջ և բուռն բնույթ չէին կրում այլ մասամբ թելադրված էին այն հումերի զգացումով, որով ես նկարագրում եմ այդ դեպքը:
Մեր հանրակացարանը նախկինում ծերերի անկելանոց է եղել. այդ պատճառով միջանցքներում պատի երկայնքով ամրացած էին փայտյա կլոր ձողեր, որ ուժասպառ ծերունիներն այդ փայտերից բռնած գնային լվացվելու և զուգարան:
Այդ փայտերը հանված չէին. հավանաբար ինչ-որ հեռատես աշխատողներ մտածել էին, որ անպայման գալու են ժամանակներ, երբ այդտեղ ապրելու են ասպիրանտներ, որոնք քարտային սիստեմի օրոք տարիքով թեև երիտասարդ, բայց գուցե թե կարիք զգան այդ հենաձողերի:
Սակայն, ինչպես երևում է, այդ գիտունները հաշվի չէին առել ինձ, որովհետև ես ոչ միայն չէի օգտվում այդ հենաձողերից, այլև ամեն օր աստիճանահանդակի վրա մարզանք էի անում և առավոտյան ու քնելուց առաջ, ամառ թե ձմեռ, սառը ջրով ցնցուղի տակ էի կանգնում, ի դեպ, այդպիսին միայն ես էի: Այդ պատճառով ռուսներն ասում էին, թե «Շահինյանը խելագարվել է»:
Իհարկե, խոնավ և անձրևաշատ Լենինգրադում ես ևս երբեմն մրսում էի և հազում, սակայն հեշտությամբ բուժվում էի` գնալով ռուսական բաղնիք: Բարձրանալով գոլորշիներով լցված սենյակի ամենաբարձր հարթակը, որտեղ թեև գոլորշիները շատ խիտ սակայն ջերմությունից թափանցիկ են, հեշտությամբ վերացնում էի հազս և մի երկու օր մնալով տանը` լրիվ ապաքինվում էի:
Չնայած վերը նկարագրված պայմաններին` ես Լենինգրադում ապրեցի լիարժեք ինտելեկտուալ կյանքով: Կիրակի օրերը լինում էի թանգարաններում, հատկապես սիրում էի ռուսական արվեստի թանգարանը, որտող ունէի իմ սիրած անկյունները: Ժամերով կարող էի անձանձրույթ կերպով կանգնել Ֆ.Վասիլևի նկարների առջև. շատ էի սիրում նրա “Оттепель” -ը. գարնան սկիզբն է, արևոտ, բայց ցուրտ օր, առաջին պլանում` ցեխոտ ճանապարհը` սայլերի անիվների թողած հետքերով, ամենուրեք ջուր և ձյուն, սերմաքաղ ագռավներ` ճանփեքի վրա: Ճանապարհով անցնում է քուրքը հագին մի գյուղացի` բռնած թոռնիկի ձեռքից, հեռվում մի գյուղական խրճիթ է, իսկ հորիզոնի վերջում անտառն է միաձույլ և կանգնած դեռ մթին և մռայլ, ձմռան կապանքներից չազատված. սակայն օդը լցված է մեղմ, ամոթխած լույսով. հեռվում` անտառի մոտ թռչում է ագռավների մի երամ, նրանց կռինչը, հավանաբար, դեռևս խուլ է, ինչպես լինում է ձմռանը, բայց ունի մի ինչ-որ ուրախ, հուսաբեր շեշտավորում, ամենուրեք տիրում է անցնող ձմռան տխուր, բայց մոտալուտ գարնան հոյսով ողողված տրամադրություն: Կանգնում էի հաճախ այդ նկարի առաջ տխուր, բայց համակված քաղցր սարսուռով: Արվեստի այդպիսի գործերի առաջ կյանքը թվում է կարճ, անցած օրերը և տարիները` մի վայրկյան, թվում է, թե հիմա բոլոր հյուլեներով ձուլվում ես բնությանը և ապրելու ես նրա հետ անցավ ու հավիտյան:
Սակայն դեռևս երազներում խլրտում են մտքիս ծալքերի մեջ ամփոփված մարդկային փոքրոգության և անհիմն ատելության պատկերներ. որովհետև երազներում միշտ տեսնում եմ, որ վազում եմ մի պատի վրայով, որի երկու կողմի ճեղքերից գլուխներն են հանել օձեր և ջանում են խայթել ինձ: Կամ էլ թե գտնվում եմ մի ինչ-որ հանքախորշում, փլուզումից փակվել են բոլոր ճամփաներս և ես մնացել եմ այդտեղ թաղված:
Ահա այդպես, թեև հայ ֆորտունան դարձած էր դեպի ինձ իր հետնակողմով, մխիթարվում էի ռուս ֆորտունայի ժպիտով:
1935-ի սկզբին բոլորիս վիճակը լավացավ. ծերացավ քարտային սիստեմը: Երևանից էլ ուրախ լուրեր ստացա. ֆիզմաթ ֆակուլտետի դեկանը՝ Ա.Տոնյանը, հրավիրում էր ինձ կարդալու դասախոսություններ իրական փոփոխականի ֆունկցիաների տեսությունից և հայտնում էր նաև, որ ինձ համարում են Երևանի համալսարանի ասպիրանտ և ի հաստատումն դրա` ուղարկում են 100 ռուբլի լրացուցիչ դրամ:
Իմ վիճակն արդեն հիմնովին փոխվեց: 1934 թվականի ընթացքում հիվանդացել էի գաստրիտով. հիմա մեր սեղանին անպակաս էր կարագը և շաքարը, և այլևս նյութական հոգսերը ինձ չէին հուզում: Մայրս էլ Երևանի կարի առաջին ֆաբրիկայից ստացել էր ինձ համար մի կոստյում` որպես պրեմիա: Տարիներ հետո Վալտեր Արամյանը իմ մասին մի ակնարկում գրել էր, թե ես որբացած եմ եղել և նյութական նեղություններ եմ կրել. դա ճիշտ չէ: Թեև վաղաժամ եմ կորցրել հորս, սակայն ունեցել եմ մայր: Ապրել ենք մեր ժողովրդի մեծամասնության կյանքով, հոգսեր էլ շատ եմ ունեցել, բայց ոչ օր հացի հոգսեր:
Շարունակում եմ զբաղվել իմ խնդիրներով, ստանում եմ արդյունքներ, որոնք ցույց եմ տալիս Սմիռնովին: Դրանք կամ սխալ են լինում կամ էլ շատ հեռու իմ հիմնական խնդրից: Ուսուցիչս ինձ ոչինչ չի հուշում, սակայն անփոփոխ կերպով ուշադիր է դեպի ինձ. եղել են օրեր, երբ առավոտյան շատ կանուխ գնացել եմ նրա տուն մի բան ցույց տալու համար:
Առաջին հետաքրքիր արդյունքները ստացա 1936 թվականին. դրանք ակադեմիկոս Բերնշտեյնի ներկայացմամբ տպագրվեցին միութենական ակադեմիայի զեկույցներում: Դրանց մասին ռեֆերատ գրեց Գ. Սեգյոն ամերիկյան “Mathematical Revue” ամսագրում:
1935-ի գարնանը գնացի Երևան՝ դասախոսելու ֆիզմաթ ֆակուլտետում: Կային լավ ուսանողներ. նրանց մեջ էր ինձ սիրելի Բենյամին Մարգարյանը, որ հետո մեր լավագույն աստղագետներից մեկը դաձավ:
Ամռանը ոտքով գնացի Միսխանա (Մեղրաձոր): Բարձրացա Մայմեխ (Թեժ լեռ) և իջա Կիրովական: Ոտքով ճանապարհորդելը մնում էր իմ սիրած զբաղմունքը. 1932-ի ամռանը անցել էի Աշտարակ–Բյուրական–Արագած–Արթիկ ճանապարհը: 1936-ի ամռանը գնացի Ախտայից Գեղամա լեռներով Գառնի երեքօրյա ճանապարհը:
Մեր բարձրադիր լեռներից բացվող հեռավոր հորիզոնները և կիսաանապատային այս քարքարոտ լեռնաշխարհը` քարաքոսերով պատած ժայռերով, հարազատ են ինձ:
Աշնանային անձրևոտ օրերին Լենինգրադում, նստած իմ փոքրիկ սենյակի լուսամփոփի մոտ, երազում էի հեռավոր Վայոց ձորի` աշնանային արևով ողողված, հնձված արտերի դեղնությունը, խաղաղված գետերի քաղցրալուր խշշոցը անդնդախոր ձորերում, չվելու պատրաստվող թռչունների երամները և ավերված վանքերի պատերին սողացող մողեսների սրտի տրոփյունը:
Սկսեցի սիրել հյուսիսը. ժլատ արևով լուսավորված ցուրտ գարուններ` դանդաղ բողբոջող ծառերով, Ելագինի կղզում հողմերից ծփացող Բալթիկ ծովը…
Սպիտակ գիշերներին քնած Լենինգրադը` այդ հյուսիսային գեղեցկուհին. թախծոտ աշուններ Պավլովսկի, Ցարսկոյե Սելոյի, Գատչինոյի պուրակներում: Նևայով ճանապարհորդեցի դեպի Շլիսելբուրգ` ռուս ժողովրդի խիզախ որդիների այդ դամբարանը: Մամռապատ ու մթին խցիկներում քեզ համակում է այն զգացումը, թե մարդկային ոգին և բարոյական խիզախությունը չեն մեռնում, թե դրանք անտեսանելիորեն կան այնտեղ, քո կողքին:
Գիշերեցի Շլիսելբուրգի մոտիկ անտառում: Ցուրտ գիշեր էր. վառել էինք մի մեծ խարույկ. մի կողս այրվում էր տաքից, իսկ մյուս կողս` սառչում ցրտից. կիսաքնած վիճակում շուռ ու մուռ էի գալիս. անցնող քամին սվսվում էր փշատերև ծառերի կատարներին. համաչափ ճռճռում էին ճոճվող ծառերի բները. դրանց ձայնակցում էր մեր խարույկի մոտ նստած կարելների շշնջյունը:
Կուինջիի “Հեռու հյուսիսում” նկարը, որտեղ առաջին պլանում պատկերված է ավազոտ բլրի վրա աճած մի սոճի, իսկ վարը մինչ հեռավոր հորիզոններ տարածված են մթին անտառներ` վերևում արճճագույն ամպերից եկող տխուր լուսավորվածությամբ, Վրուբելի հեքիաթային «Պանը»` դուրս եկած ծառի կոճղից և ինքն էլ կոճղանման, Սուրիկովի նկարները և Բրյուլովի «Կանաչ աղմուկ» նկարը, որտեղ մի միայնակ կեչի, ողողված ամպերի ճեղքերից հանկարծ երևացաղ արևի լույսով, շաղշաղում է քամու շնչից դողդողացող տերևներով, հիշեցնում են ինձ իմ տեսած հյուսիսը:
Մի բան ևս պիտի տանեի Լենինգրադից. դա երաժշտության սերն էր: Հայրենիքում թե՛ դպրոցական տարիներիս, թե՛ ուսանող ժամանակ բնականաբար չեմ ունեցել գրպանի դրամ: Թատրոն, կինո, համերգներ այնքան սակավ եմ գնացել, որ այսօր չեմ հիշում` գնացե՞լ եմ, թե ՞ ոչ: Դասական երաժշտություն էի լսել Կոմունարների այգում բացօթյա համերգների ժամանակ:
Եվ ահա Լենինգրադում մեր ասպիրանտական սուղ միջոցներից գնում էինք մուտքի տոմսեր ֆիլհարմոնիայի վերնահարկում կանգնելու համար. դա էր ուսանող երիտասարդության տեղը:
Այդտեղ լսեցի Բախի երաժշտությունը՝ գրված ըստ Մաթևոսի Ավետարանի: Լսեցի Բեթհովենի, Վագների, Լիստի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի սիմֆոնիկ և այլ գործեր: Լսեցի աշխարհահռչակ խմբավարների, մենակատարների համերգներ, տեսա հանճարեղ Մուսորգսկու «Խովանշչինա» և «Բորիս Գոդունով» օպերաները: Շատ սիրեցի ռուս ժողովրդական տխուր և միաժամանակ հզոր թախիծով լցված երգերը:
«Բորիս Գոդունով» օպերայից` սահմանամերձ պանդոկում թափառաշրջիկների երգը կարող եմ լսել շատ և շատ անգամ առանց հագենալու, նույնը նաև Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի սկզբի “ болят мои скорые ноженьки, со походу шли…” երգը:
Սիրում եմ շատ ժողովուրդների տխուր երգերը, որոնց մեջ հնչում է ուժի տխրությունը, ուժի, որ ծնվել է մեկ անգամ և գուցե թե պիտի մեռնի առանց գործադրության: Սիրում եմ երգերում վաղաժամ հեռացած, գնացած ազնիվ զգացումների թախիծը: Ինձ շատ հոգեմոտ են քրդերի և բոշաների` այդ բնության զավակների հերոսական և թախծալի երգերը: Չեմ կարող հասկանալ ժողովրդական ուրախ և կատակային երաժշտությունը: Ինձ թվում է, որ տխրությունը և թախիծը միատեսակ են բոլոր ազգերի մոտ, իսկ ամեն մեկը ուրախանում է յուրովի:


ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

… 1916 թվին էր: Մեր մանկական ականջներում դեռ հնչում էին հայդուկային ռազմաշունչ երգերը….
… Բայց մեր աչքերը տեսնում են դրան հաջորդող` թուրքական սրից ճողոպրած հայ գաղթականների անվերջ շարանները, լսում ենք նրանց սայլերի սրտամաշ ճռինչը, տեսնում պատերի տակ մահացողների անհունորեն հուսահատ հայացքը:
Վաղաժամ և անդարձորեն տրորված հոգիներով մուտք ենք գործում դպրոցի շենքից և առաջին անգամ գրիչ վերցնում, գրում մեր մայրենի լեզվի այբուբենը: Մենք սովորում ենք… իսկ մեր ծնողները և հարազատները շարունակում են մորթոտվել կամ զոհ գնալ համաճարակներին:
1918-1919 թվեր… կրկնում ենք Գամառ-Քաթիպայի տողերը.
“Թող գա փորձություն, թող գա հալածանք:
Խավար թող դառնա անաղոտ լույսը,
Սարսափելի չէ հային տառապանք.
Միայն թե չհատնի խղճուկի հույսը…”
Բայց մեր հույսը հատնելու վրա էր:
Մեր հայրենիքի ավերակների վրա սկսվում է մեր պատանեկությունը, բացվում է մեր գիտակցության առավոտը, աղոտ հույսերով սպասում ենք գալիքին:
1920 թիվ, նոյեմբեր: Փոխվում է հիմնովին մեր կյանքի հեռանկարը, սկսվում է մեր նոր` այսօրվա պատմությունը:
Փառք նրանց, ովքեր իրենց արյունով գծեցին մեր ժողովրդի փրկության ուղին, բացեցին նոր ու լուսավոր հնարավորություններով լի ապագան:
1920-1922 թվեր… Բացվում են նոր դպրոցներ, հիմնադրվում է պետական համալսարանը:
Գրիգոր Ղափանցյան, Արսեն Տերտերյան, Մանուկ Աբեղյան, Բահաթուր Բահաթրյան, Ալեքսանդր և Վերա Մելիքյաններ, Արմենակ Մուրադյան, Արշակ Տոնյան, Միքայել Վարունցյան և շատ ու շատ ուրիշներ. ահա մեր ուսուցիչները, որոնք դառնության և տառապանքի օրերին մնացին իրենց ժողովրդի հետ և լույսի սերմերը բերին մեզ` ուսման ծարավներիս: Ձեզանից շատերն այժմ չկան, բայց մեր մտքի աչքերով տեսնում ենք ձեզ, լսում ձեր ձայնը:
Դուք դրիք հիմքը մեր այսօրվա Հայաստանի մշակույթի, մտավոր կյանքի կոչեցիք աշխատավոր հայի զավակներին, ստեղծեցիք մեր առաջին մտավորականությունը: Դուք կամուրջ հանդիսացաք անցյալից եկող լավագույնի և մեր Սովետական Հայաստանի մշակույթի միջև:
Շնորհակալություն ձեզ:

Արտ. Շահինյան
Երևանի պետական համալսարանի նախկին սան, ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
(“Նոր Կյանք”, 1961 թ. փետրվարի 17)


Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Մ Ա Թ Ե Մ Ա Տ Ի Կ Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ա Կ Ա Ն Դ Պ Ր Ո Ց Ի Կ Ա Զ Մ Ա Վ Ո Ր ՈՒ Մ Ը


ԵՐԵՎԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԸ

Այսօր մեր գիտությունների ակադեմիայի տասնամյակի հետ միասին բոլորվում է նաև Երևանի մաթեմատիկական կոլեկտիվի զարգացման որոշ էտապը:
Այդ կոլեկտիվը բացառապես կազմված է մեր` Սովետական կարգերում աճած երիտասարդներից:
Դրանցից ամենատարիքավորը (ի նկատի ունի իրեն. Կազմողի կողմից) իր ամբողջ կրթությունը, սկսած դպրոցից մինչև ասպիրանտուրա, ստացել է մեր օրերում:
Սկսած 1930 թվից` մեր համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի շրջանավարտներից լավագույնները գործուղվում են Մոսկվայի և Լենինգրադի առաջնակարգ գիտական կենտրոններ` իրենց ուսումը լրացնելու համար:
Այդ երիտասարդությունը հնարավորություն է ունեցել աշխատելու Ռուսաստանի լավագույն գիտնականների մոտ` հաղորդակից դառնալով գիտության այսօրվա արդյունքներին և Ռուսական գիտական ավանդույթներին:
Վ.Ի. Սմիռնովի, Մ.Վ. Կելդիշի, Ս.Լ. Սոբոլևի, Վ.Վ. Ստեպանովի, Ի.Ի. Պրիվալովի և շատ ու շատ ուրիշների անունները, որոնք անշահախնդիր կերպով և հաճույքով ուսուցանել են մեզ, միշտ թանկ են մեզ համար:
Երևան վերադարձած մեր երիտասարդության ջանքերով հիմնովին փոխվեց մեր համալսարանում և այլ բուհերում մաթեմատիկական գիտությունների դասավանդման դրվածքը: Գիտությունների ակադեմիայում կազմակերպվեց ժամանակակից հետազոտությունների համար անհրաժեշտ լավագույն գրադարան: Առաջին անգամ մեր հանրապետությունում սկսվեցին հետազոտություններ ժամանակակից մաթեմատիկայի պրոբլեմների շուրջ:
Սկզբում այդ հետազոտությունները բնականաբար կապված էին ամենասերտ կերպով այն խնդիրների հետ, որոնցով այդ երիտասարդությունը զբաղվել էր իր ուսման տարիներին: Սակայն, անցած տարիների ընթացքում հետզհետե ձևավորվում է այդ կոլեկտիվի ինքնուրույն դեմքը:
Այստեղ հարմար չէ թվարկել Երևանի մաթեմատիկական կոլեկտիվի բոլոր անդամների անունները և նրանց ստացած արդյունքները: Այդ պատճառով սահմանափակվում եմ հիշատակելով միայն պրոֆեսոր Մ.Մ. Ջրբաշյանի, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Ս.Ն. Մերգելյանի և գիտ.թեկնածու Հ. Բադալյանի անունները` նշելով, որ նրանք կատարել են մի շարք արժեքավոր ուսումնասիրություններ:
Հենվելով կուտակված փորձի վրա` նոր եկող սերունդների խնդիրը պետք է լինի նորանոր հետազոտություններով ընդարձակել մաթեմատիկական գիտությունների ճակատը, ընդգրկելով այդ գիտությունների նորանոր ճյուղեր:

1953 թ. սեպտեմբեր
Արտաշես Շահինյան


ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ


Սույն թվի փետրվարի 17-ին Մոսկվայում, Համամիութենական գիտությունների ակադեմիայի Վ.Ա.Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում պաշտպանեց իր թեկնածուական դիսերտացիան Ս.Մ. Մերգելյանը: Սակայն ինստիտուտի գիտական խորհուրդը` ակադեմիկոս Վինոգրադովի նախագահությամբ, միաձայն քվեարկությամբ Մերգելյանին շնորհեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Ս.Մ.Մերգելյանը ծնվել է Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում 1928 թվին: Նրա հայրը՝ Մկրտիչ Մերգելյանը, Ախալքալակցի է: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա ընտանիքը տեղափոխվում է Երևան:
Մռավյանի անվան դպրոցում պատանի Սերգեյը շարունակում է իր ուսումը. արդեն դպրոցում և հատկապես Երևանի համաքաղաքային մաթեմատիկական օլիմպիադայում նկատվում են նրա ընդունակությունները: Տասնվեց տարեկան պատանին իր ընդհանուր զարգացմամբ արդեն շատ էր տարբերվում իր ընկերներից և ժամանակից շուտ` էքստերն կարգով ավարտելով դպրոցը` նա, չնայած իր տարիքին, բացառության կարգով 1944 թվի աշնանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկական բաժինը: Շնորհիվ իր տաղանդի և փայլուն հիշողության նա ավարտեց ֆակուլտետի հնգամյա դասընթացները երեք և կես տարում: Պատանի Մերգելյանը մեկ տարվա ընթացքում արդեն հանձնել էր առաջին կուրսի բոլոր առարկաները և երկրորդ կուրսի առարկաների մեծ մասը և սկսել էր հաճախել երրորդ կուրս, որտեղ առաջին անգամ հանդիպեցի նրան:
Այդ սեմեստրում կարդում էի իրական և անալիտիկ ֆունկցիաների տեսության դասընթացը: Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում է և տալիս դիպուկ հարցեր, համակում էր առաջին իսկ հանդիպողին:
Իրական փոփոխականի ֆունկցիաների տեսության միայն իրեն հատուկ գեղեցկությունը և կոնստրուկտիվ ու հետաքրքիր խնդիրների առատությունը հափշտակեցին նրան: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց:
Նրա աշխատանքը կանոնավոր հունի մեջ դնելու և միաժամանակ նյութականով, լրացուցիչ կերպով, օժանդակելու համար Գիտությունների ակադեմիան նրան ընդունեց որպես լաբորանտ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորում աշխատելու համար:
Քանի որ շարունակվում էր Մերգելյանի հափշտակվածությունը իրական փոփոխականի ֆունկցիաների տեսությամբ, մենք վճռեցինք նրան գործուղել Մոսկվա` ակադեմիկոս Ն.Լուզինի մոտ, և Լենինգրադ՝ ակադեմիկոս Վ.Ի.Սմիռնովի մոտ:
Երկուսի կողմից էլ նա շատ սիրալիր ընդունելություն էր գտել. Ն.Լուզինը նրան առաջարկել էր մի շարք հետաքրքիր խնդիրներ, որոնց թվում լեհաստանցի մաթեմատիկոս Ս.Բանախի մի խնդիրը` զուգամիտման մի շատ ընդհանուր տեսակի մասին. այդ աշխատանքը Մերգելյանը կատարեց 1946 թվի ամռանը (տպագրվում է Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի աշխատությունների 5-րդ հատորում):
Ակադեմիկոս Սմիռնովը գրում էր, որ այդ պատանին նրա վրա շատ պայծառ տպավորություն թողեց, իսկ Ն.Լուզինը խոստացել էր վերցնել նրան իր մոտ ասպիրանտ Համալսարանը ավարտելուց հետո:
Սակայն չորրորդ և հինգերրորդ կուրսերում Մերգելյանի ճաշակը հետզհետե թեքվեց դեպի անալիտիկ ֆունկցիաների տեսությունը: Մաթեմատիկայի այդ ճյուղը ունի մոտ 130 տարվա պատմություն, սակայն իր բազմազան տեսական ու գործնական կիրառություններով ու չափազանց հետաքրքիր պրոբլեմներով նույնքան թարմ և հրատապ է ինչպես իր ծագման շրջանում:
5-րդ կուրսում Մերգելյանը իրեն դիպլոմային թեմա է ընտրում բազմանդամային լավագույն մոտավորությունների հարցերը կոմպլեքս տիրույթում: Ֆունկցիաների տեսության մեջ այդ ուղղության հիմնադիրն է հանճարեղ ռուս մաթեմատիկոս Պ.Լ.Չեբիշևը (1821-1894 թթ):
Չեբիշևյան այդ ուղղությունը մի տրադիցիոն ուղղություն է սովետական մաթեմատիկայում և փայլուն կերպով շարունակվում է մեզ մոտ ակադեմիկոս Ս.Ն.Բերնշտեյնի և նրա աշակերտների կողմից: Արտասահմանում ևս այդ ուղղությամբ շատ աշխատանքներ են կատարված:
Սակայն լավագույն մոտավորությունների հարցերը կոմպլեքս տիրույթում համեմատաբար քիչ էին ուսումնասիրված. մինչ այդ սահմանափակվում էին համեմատաբար պարզ տիպի տիրույթներով: Մերգելյանը ձեռնարկեց պարզաբանել այդ հարցերը ամենաընդհանուր տիպի տիրույթների համար և շատ հաջող կերպով իր դիպլոմում կատարեց այդ ուղղությամբ առաջին քայլերը (այդ աշխատանքը տպագրված է Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի զեկույցներում):
1947 թվականին ավարտելով համալսարանը` 19-ամյա Սերգեյը գործուղվում է ասպիրանտուրա Մոսկվա` Մ.Վ.Կելդիշի մոտ: 1948 թվի ընթացքում նա հանձնում է ասպիրանտական քննությունները և շարունակում աշխատել իր դիպլոմում ձեռնարկած գործի ավարտման վրա: Մեկ տարում նա ավարտում է ասպիրանտուրան, գրում իր դիսերտացիան և ստանում դոկտորի աստիճան:
Ոչ մասնագիտական մի այսպիսի հոդվածում ես չեմ կարող վերլուծել Մերգելյանի աշխատանքի բովանդակությունը: Սահմանափակվեմ ասելով, որ այդ աշխատանքը իր արդյունքների առատությամբ, հստակությամբ և պատանեկական ինքնաբուխ թարմությամբ զուր չէ այդքան բարձր գնահատվել համաշխարհային խոշորագույն մաթեմատիկական կենտրոններից մեկում՝ Վ.Ա.Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի գիտական խորհրդում:
Ս.Մ. Մերգելյանով վերջնականապես ձևավորվում է Հայկական մաթեմատիկայի պատմության, թող թույլ տրվի ինձ այդպես արտահայտվել, մի շրջանը:
1925 թվին համալսարանում հիմնադրված ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը ունեցել է բավարար մակարդակի դասախոսական կադրեր, որոնք հիմնավոր կերպով հաղորդում էին մաթեմատիկական գիտելիքներ, բայց իրենք հեռու էին իրենց կրթությամբ ժամանակակից գիտությունից և ստեղծագործ աշխատանքից: Այդ դրությունը շարունակվել է մինչ 1937 թիվը: Առաջին՝ այդ սերունդը կատարել է իր շնորհակալ գործը, սովորեցրել է մեր երիտասարդությանը խոսել իր մայրենի գիտական լեզվով և հաղորդել է նրանց նախնական գիտելիքներ և նրանցից լավերին ուղարկել Մոսկվայի և Լենինգրադի լավագույն կենտրոնները` իրենց ուսումը շարունակելու համար:
Երկրորդ՝ այդ սերնդի դերն է եղել ընդարձակել մաթեմատիկական գիտելիքների դասավանդման ծավալները և հիմք դնել մաթեմատիկական գիտությունների բնագավառում ստեղծագործ գիտահետազոտական աշխատանքի:
Սկսած 1937 թվից` թե՛ սովետական և թե՛ օտարերկրյա պարբերականներում առաջին անգամ երևացին Երևանի համալսարանի անունից տպագրված մաթեմատիկական աշխատանքներ:
Ս.Մ.Մերգելյանը ամենակրտսերն է այդ երկրորդ սերնդում և առաջինը ու ամենատաղանդավորը գալիք երրորդ սերնդի, որի դերը պիտի լինի ավելի ընդարձակել գիտահետազոտական աշխատանքների ծավալը մեր հայրենիքում, ընտրել երիտասարդներից լավագույններին և նրանց դնել ստեղծագործական աշխատանքի ուղու վրա:
Սկսված գործը շատ շնորհակալ գործ է. հաճելի է լսել, որ այս տարի գիտությունների պատմությանը նվիրված Համամիութենական գիտությունների ակադեմիայի սեսիայում Մոսկվայի մաթեմատիկական ընկերության պրեզիդենտ Պ.Ս.Ալեքսանդրովը հայտարարել է` “…մեր աչքի առաջ ծնվում է Հայկական մաթեմատիկական դպրոցը”:
Մայիսի 17, 1949 թ.Արտաշես Շահինյան


ՄԽԻԹԱՐ ՋՐԲԱՇՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Մխիթար Ջրբաշյանի աշխատությունները նվիրված են կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության մի քանի ժամանակակից ուղղություններին:
Դրանք են՝
1.մոտավորությունների տեսությունը կոմպլեքս տիրույթում.
2.ամբողջ ֆունկցիաների տեսությունը.
3.ընդհանրացած ինտեգրալ ձևափոխումները:
Մոտավորությունների տեսության մեջ Մ. Ջրբաշյանը լուծել է մի շարք կարևոր խնդիրներ կշռային մոտավորությունների վերաբերյալ անվերջ կորերի վրա և տիրույթներում, ինչպես նաև ոչ-կարաթեոդորյան տիրույթներում: Այդ հարցերի ուսումնասիրման ժամանակ նա նշել է այդ խնդիրների լուծման մի նոր ճանապարհ, որը հնարավորություն է տալիս այդ հարցերի համար ստանալ սպառիչ նրբությամբ պատասխաններ (1946-1949 թվ.):
Նույն խմբին են պատկանում նրա արդյունքները կշռյալ-լավագույն մոտավորությունների հարցում անվերջ կորերի վրա:
Մոտարկումների թեորեմների հակադարձ թեորեմները ստանալու համար նա ստացել է ֆունկցիոնալ մաժորանտ ունեցող բազմանդամների ածանցյալների համար Մարկովի տիպի անհավասարություն: Այս արդյունքները սկզբունքային հետաքրքրություն են ներկայացնում մոտավորությունների տեսության համար (1951-1953 թ.):
Ջրբաշյանը կատարել է ուսումնասիրություններ նաև ամբողջ ֆունկցիաներով լավագույն մոտարկումների մասին և՛ իրական առանցքի վրա, և՛ կոմպլեքս հարթության մեջ անկյունաձև տիրույթում:
Ամբողջ ֆունքցիաների տեսության մեջ նա ունի արդյունքներ ամբողջ և անալիտիկ ֆունկցիաները Աբել-Գոնչարովի սարքի վերածելու հարցում:
Հետաքրքիր է, որ այդ հարցում կիրառություն են գտել անվերջ թվով գծային հավասարումների սիստեմներ:
Այնուհետև նա ընդհանրացրել է Պալեյ-Վիների հայտնի թեորեմը էքսպոնենցիալ տիպի ամբողջ ֆունկցիաների վերաբերյալ` տարածելով այն որևէ վերջավոր կարգի և նորմալ տիպի ամբողջ ֆունկցիայի վրա (1952-1954թ.):
Ուշագրավ են ընդհանրացած ինտեգրալ ձևափոխությունների ուղղությամբ կատարած նրա աշխատանքները: Ջրբաշյանը կառուցել է կոմպլեքս տիրույթում ինտեգրալ ձևափոխությունների մի տեսություն` որպես ձևափոխման կորիզ ընտրելով Միտտագ-Լեֆլերի հայտնի ֆունկցիային մոտ մի ֆունկցիա, որը ունի ֆունկցիայի հատկություններին մոտ հատկություններ: Այդ ձևափոխությունների միջոցով նա ստացել է մի քանի ճառագայթների վրա միաժամանակ դասին պատկանող ֆունկցիաների ներկայացումները: Ապացուցել է, որ այդպիսով կառուցված ձևափոխությունների համար տեղի ունեն Պլանշերելի տեսության հիմնական դրույթները:
Այդպիսով, կառուցված տեսությունը հնարավորություն է տվել նրան ունենալու նաև ճառագայթների վրա ամբողջ ֆունկցիաներով մոտարկումների մի ապարատ: Վերջին տարիներին նա կատարել է հետևյալ աշխատանքները՝
•կշռյալ մոտարկումներ շատ փոփոխականների ֆունկցիաների համար.
•լավագույն մոտարկումներ ամբողջ ֆունկցիաներով շատ փոփոխականների դեպքում.
•ամբողջ ֆունկցիաներով ասիմպտոտիկ մոտարկում կիսահարթության մեջ.
•ռացիոնալ ֆունկցիաներով Ֆուրյեի շարքեր շրջանում.
•ռացիոնալ ֆունկցիաների ածանցյալի գնահատական առանցքի վրա և այլն:
Դիտարկելով Մ. Ջրբաշյանի կատարած հետազոտությունները` մենք տեսնում ենք, որ նրանց հեղինակը տարիների ընթացքում ընդարձակել է իր ուսումնասիրությունների շրջանակները` դնելով նորանոր խնդիրներ և դրանց լուծման համար ստեղծելով նուրբ սրամիտ միջոցներ: Այդ արդյունքներից շատերը ունեն սկզբունքային նշանակություն:
Աշխատելով ԳԱ մաթեմատիկայի սեկտորում նրա հիմնադրման օրից և այսօր լինելով Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում մաթեմատիկական սեկտորի վարիչ, նա աճել է և նաև իր աշխատանքով բարձրացրել է այդ հիմնարկում կատարվող աշխատանքները թե՛ ծավալով և թե՛ որակով: Շատ արժեքավոր է նաև Ջրբաշյանի մանկավարժական գործունեությունը: Վերջին տարիներին նա` բացի մի շարք հիմնական առարկաների և հատուկ կուրսերի դասախոսություններից, ղեկավարում է բազմաթիվ դիպլոմային աշխատանքներ: Նա ղեկավար է մի քանի ասպիրանտների: Նրա օգնությամբ արդեն մի քանի երիտասարդներ իրենց առաջին քայլերն են արել գիտության մեջ:
Որպես քաղաքացի ևս նա ակտիվ անձնավորություն է, որը անտարբեր չի անցնում հասարակական նշանակություն ունեցող երևույթների կողքից:
Առաջարկում եմ նրա թեկնածությունը առաջադրել ԳԱ առաջիկա ընտրությունների համար:

1956 թ.
Արտաշես Շահինյան


ՖԻԶԿԻԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1.Ֆիզիկամաթեմատիկական գիտությունները Հայաստանում մինչև 1939 թ.
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների զարգացման հիմքը դրվել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ. ֆակուլտետի հիմնադրմամբ՝ 1925 թվին:
Առաջին դասախոսական կազմը թեև ուներ բարձրագույն կրթություն, սակայն կազմված էր բացառապես նախկինում միջնակարգ դպրոցի դասատուներից, որոնք իրենց որակով, բնականաբար, շատ հեռու էին ժամանակակից գիտության պահանջներից:
1930 թվից` սկսած Մոսկվայի և Լենինգրադի գիտական կենտրոններում իրենց կրթությունն են ստանում մեր առաջին խումբ ասպիրանտները:
1936-39 թվականներից սկսած` թե համալսարանում և թե՛ այլ բարձրագույն ուսումնական հիմնարկներում և Գիտությունների ակադեմիայում դասախոսական և գիտահետազոտական կադրերը բացառապես մեր բարձրագույն դպրոցներն ավարտած երիտասարդներից էին կազմված: Բավական է ասել, որ համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի առաջին տարիների դասախոսական կազմից այժմ կա միայն երկու հոգի:
2.Ֆիզիկայի, մաթեմատիկայի, մեխանիկայի և աստղաբաշխության բնագավառում կադրերը ռեսպուբլիկայում և Գիտությունների ակադեմիայում
Անցած տարիների ընթացքում ռեսպուբլիկայում պատրաստվել են 10 դոկտորներ և 55 թեկնածուներ: Դրանցից ակադեմիայի համակարգում 5 դոկտոր և 31 գիտությունների թեկնածու:

Նշված 10 դոկտորներից 4-ը ՀՍՍՌ ԳԱ իսկական անդամ են, 3-ը` թղթակից անդամ:
Միութենական ակադեմիայի անդամ է 1 հոգի և թղթակից անդամ` 2 հոգի:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի գիտահետազոտական հիմնարկների ասպիրանտների քանակը հետևյալն է՝
1. Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորում 3
2. Ֆիզիկայի ինստիտուտում 7
3. Աստղադիտարանում 3
Ընդամենը ՝ 13
3. Կադրերի գիտական ակտիվությունը
Դոկտորների և թեկնածուների վերոհիշյալ 65 հոգուց ավել կամ պակաս չափով որակյալ գիտական աշխատանքով են զբաղվում 35 հոգի, որոնցից 25-ը` ակադեմիայի համակարգում և 10-ը` այլ կազմակերպություններում. այդ 10 հոգուց 6-ը համատեղությամբ աշխատում են ակադեմիայում:
Առավել որակյալ կադրերի թիվը ռեսպուբլիկայում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների գծով հասնում է մոտավորապես 15 – 20-ի. այդ թվի մեջ 3-ը Ստալինյան մրցանակի դափնեկիր են:
Գիտության դոկտորի աստիճան ունեցող բարձրորակ կադրերի պատրաստման ուղղությամբ բաժանմունքի վիճակը հետևյալն է՝
•ներկայացրել են դոկտորական դիսերտացիաներ և սպասում են պաշտպանությանը
Քոչարյան Ն. - Ֆիզիկայի ինստիտուտ
Գուրզադյան Գ. - Բյուրականի աստղադիտարան
Խարիտոնով - Ֆիզիկայի ինստիտուտ
Դոկտորանտուրայում է և 1954 թ. պետք է ավարտի՝
Ալեքսանդրյան Ռ. – Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտոր:
4. Հետևություններ
Բերած թվերը ցույց են տալիս, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բնագավառում վերջին տասնամյակում կադրերի պատրաստման գծով ակադեմիայի դերը զգալի է, և ակտիվ կադրերի ճնշող մեծամասնությունը աշխատում է ակադեմիայի համակարգում:
Որակյալ կադրերի կենտրոնացումը ակադեմիայում պետք է բացատրել հետևյալ պատճառներով.
ա. առաջին անգամ ռեսպուբլիկայում Գիտությունների ակադեմիայի ներսում է, որ ստեղծվել է նյութատեխնիկական բազա ժամանակակից մաթեմատիկայի, աստղաբաշխության, ֆիզիկայի և մեխանիկայի բնագավառներում որակյալ գիտական աշխատանք կատարելու համար: Թվենք այդ ուղղությամբ այն հիմնականը, որը կատարված է ակադեմիայում.
• ստեղծվել է Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարան, որը հիմնականում արդեն ապահովված է շենքով և առաջին պահանջներին բավարարող սարքավորումով: Աստղադիտարանը աշխատում է առաջնակարգ գիտական խնդիրների լուծման վրա: Աստղադիտարանի գիտական աշխատությունները տպագրվում են Միութենական ակադեմիայի և ՀՍՍՌ ԳԱ պարբերականներում: Բացի այդ` աստղադիտարանը հրատարակում է «Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարանի հաղորդումները»: Վերջինս փոխանակվում է Միութենական և արտասահմանյան բազմաթիվ աստղադիտարանների աշխատությունների հետ: Վ.Հ. Համբարձումյանի և նրա աշակերտների աշխատանքները օրըստօրե բարձրացնում են սովետական աստղագիտության կշիռը համաշխարհային գիտության մեջ: Աստղադիտարանը պահպանում է ամենասերտ կապեր Միութենական աստղագիտական բոլոր գիտական կենտրոնների հետ` մասնակցում է բոլոր կազմակերպվող բանավեճերին, որոնցից մեկը տեղի ունեցավ Բյուրականում: Աստղադիտարանում գիտական աշխատանք են կատարում Լենինգրադից եկած գիտական աշխատողներ: Աստղադիտարանի աշխատակիցներից ոմանք լինում են Լենինգրադի և Ղրիմի աստղադիտարաններում, որտեղ նրանք մասնագիտանում են հատուկ ուղղությամբ: Աստղադիտարանի տնօրեն Վ. Համբարձումյանի ելույթները միջազգային կոնֆերանսներում ամրապնդում են սովետական առաջավոր գիտության դիրքերը: Աստղադիտարանը ունի գիտական գրադարան, ստանում է սովետական գիտական պարբերականներից բացի 34 անուն արտասահմանյան գիտական պարբերականներ` չհաշված փոխանակման կարգով ստացվող գրականությունը.
• Երևանում և հատկապես Արագածում ստեղծված է կոսմիկական ճառագայթների ուսումնասիրման առաջնակարգ ինստիտուտ: Ինստիտուտի սարքավորումը հնարավորություն է տալիս միայն ուսումնասիրել միջաստղային տարածությունից եկող բնական մասնիկները: Ինստիտուտը կատարել է մի շարք արժեքավոր հետազոտություններ կոսմիկական ճառագայթների կազմում եղած մասնիկների ուսումնասիրության վերաբերյալ: Ինստիտուտը հիմք է դրել ժամանակակից գիտական գրադարանի, ստանում է սովետական գիտական պարբերական հրատարակությունները և մոտ 50 անուն արտասահմանյան գիտական պարբերականներ: Ինստիտուտը ունի իր բազային համապատասխան բավարար քանակությամբ էքսպերիմենտալ կադրեր, որպես դրական երևույթ պետք է նշել վերջին երկու տարում ինստիտուտի ներսում 3 հոգուց կազմված տեսական ֆիզիկայի խումբը: Ինստիտուտը սերտ հարաբերությունների մեջ է Միութենական ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի և այլ գիտական հիմնարկների հետ: Ինստիտուտի թեմատիկան քննվում է Միութենական ակադեմիայի պրեզիդենտին կից խորհրդում: Ինստիտուտի աշխատակիցները սիստեմատիկորեն մասնակցում են կոսմիկական ճառագայթների վերաբերյալ միութենական բոլոր խորհրդակցություններին: Մասնավորապես 1953 թվին կոսմիկական ճառագայթներին նվիրված միութենական կոնֆերանսում զեկուցումներով հանդես եկան ինստիտուտի համարյա թե բոլոր գիտական աշխատակիցները: Արագածի լաբորատորիայում իրենց դիպլիմային աշխատանքներն են կատարում Մոսկվայից եկող բազմաթիվ ուսանողներ.
•մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորը թեև անձնակազմով փոքր է, բայց անցյալ տարիների ընթացքում պատրաստել է թվով փոքր, բայց որակյալ կադրեր մաթեմատիկայի և մեխանիկայի ուղղությամբ: Այդ ուղղությամբ կատարած հետազոտություններով սեկտորը գրավել է իր տեղը գիտության մեջ: Այն ունի ժամանակակից գիտական գրադարան, ստանում է լրիվ չափով սովետական գիտական պարբերական հրատարակությունները և 50 անուն արտասահմանյան գիտական պարբերականներ: Հաշվի առնելով կոորդինացիոն խորհրդի հանձնարարությունը` ՀՍՍՌ ԳԱ նախագահությունը որոշել է Սեկտորում կազմակերպել հաշվային տեխնիկայի լաբորատորիա: Սեկտորի աշխատանքները հաճախակի զեկուցվում են Մոսկվայի Մաթեմատիկական ընկերության նիստերում, Մոսկվայի համալսարանի սեմինարներում, Գիտությունների ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտում և այլն: Սեկտորի ասպիրանտները հիմնականում ուսանում են ՍՍՌՄ ԳԱ ինստիտուտներում:
Այսպիսով, տեսնում ենք, որ անցած 10 տարիների ընթացքում Գիտությունների ակադեմիան կարողացել է ստեղծել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների գծով առայժմ գուցե նեղ ճակատով, բայց որակով ժամանակակից գիտական կոլեկտիվներ` ապահովված առաջնահերթ գիտատեխնիկական բազայով և գիտական գրադարաններով:
Անցած մոտ 30 տարիների ընթացքում և՛ պետական համալսարանը, և՛ այլ ինստիտուտներ ժամանակակից գիտական հետազոտություններին հարմար լաբորատոր բազա և գիտական գրադարան չեն կարողացել ստեղծել:
Դա է միակ պատճառը կադրերի պատրաստման վերաբերյալ վերը բերված թվերի:
Ճիշտ է, ակադեմիայի հիմնարկները կազմակերպվել են և սկսել են աշխատել համալսարանի կողմից Մոսկվայում և Լենինգրադում պատրաստված կադրերի ձեռքով, սակայն պիտի նկատի ունենալ, որ այդ կադրերը որոշ գիտական լիցք բերել էին իրենց հետ, և Գիտությունների ակադեմիայի ժամանակին կազմակերպումն է որ թույլ չտվեց նրանց լիցքաթափ լինել:
Այս դիտողությունները արվում են, որովհետև Գիտությունների ակադեմիան ամենասերտ կապերով կապված է համալսարանի հետ, ստանում է երիտասարդ կադրեր համալսարանից և այդ պատճառով շահագրգռված է նրա վիճակով:
5. Քննադատական դիտողություններ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմումքի գիտական հիմնարկների գործունեության մասին, և այդ հիմնարկների անելիքները մոտակա տարիներում
Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարան - Աստղադիտարանի դիրեկտոր Վ.Հ. Համբարձումյանի գիտական լայն կարողությունները ավելի մեծ չափով օգտագործելու համար անհրաժեշտ է նրա համար ավելի շատ հնարավորություն ստեղծել լինելու Բյուրականում:
Բյուրականի աստղադիտարանում առաջ են քաշվել առաջնակարգ գիտական պրոբլեմներ, որոնց արժեքը այժմ ճանաչվում է բոլորի կողմից: Այդ ուղղությամբ այժմ աշխատում են շատերը և՛ մեզ մոտ և՛ արտասահմանում, այդ պատճառով աստղադիտարանի կոլեկտիվի օրավուր ավելի ինտենսիվ աշխատանքի շնորհիվ է միայն, որ նա կարող է մնալ իր առաջ քաշած խնդիրների բարձրության վրա:
Թեև առաջին պահանջները բավարարելու համար աստղադիտարանի կահավորումը կարելի է բավարար համարել, սակայն գիտական տեխնիկայի հզոր վերելքը պահանջում է սիստեմատիկորեն ձեռք բերել ավելի և ավելի հզոր գործիքներ:
Դիտողական տեխնիկայի սիստեմատիկ հզորացումը աստղադիտարանի երկրորդ հիմնական խնդիրն է: Մասնավորաբար առաջիկա մեկ–երկու տարում անհրաժեշտ է օգնել աստղադիտարանին ձեռք բերելու մեկ մետրանոց դիտակ:
Ի դեպ, այդ դիտակը մասամբ պատրաստված է, սակայն նրա վերջնական ավարտումը ձգձգվում է:
Ֆիզիկայի ինստիտուտ - անցյալում եղել են խիստ դիտողություններ ֆիզիկայի ինստիտուտի հասցեին կադրերի պատրաստման վերաբերյալ, սակայն այս վերջին երկու տարիների ընթացքում նկատելի է որոշ բեկում այդ հարցում: Այդ ժամանակամիջոցում թեկնածուական դիսերտացիաներ պաշտպանեցին 4 հոգի, որոնցից էքսպերիմենտալ ֆիզիկայի գծով մեկ հոգի, երկու գիտական աշխատող պատրաստել են դոկտորական դիսերտացիաներ էքսպերիմենտալ ֆիզիկայի գծով: Ներկայացված է պաշտպանության մեկ թեկնածուական դիսերտացիա:
Մինչ այժմ ֆիզիկայի ինստիտուտը աշխատում էր մեկ պրոբլեմի լուծման վրա. դա կոսմիկական ճառագայթների ուսումնասիրման խնդիրն էր: Սակայն այժմ գոյություն ունեն հզոր սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս լաբորատոր պայմաններում ցանկացած ժամանակ և անհրաժեշտ քանակությամբ մասնիկներ ստանալու և ուսումնասիրելու: Մասնիկների ուսումնասիրության գծով ինստիտուտի կուտակած փորձը մեր առջև խնդիր է դնում ստանալ այդպիսի սարքավորումներ և ավելի լայն ծավալով զբաղվել կորիզի ֆիզիկայի հարցերով: Բացի այդ` մի շարք այլ հարցեր ևս անհրաժեշտ է զարգացնել ռեսպուբլիկայում, ինչպես օրինակ՝ օպտիկան, բարձր հաճախաիկանության ռադիոտեխնիկայի և կիսահաղորդիչների ուսումնասիրությունը: Քանի որ առայժմ Ֆիզիկայի ինստիտուտը միակ հիմնարկն է ռեսպուբլիկայում, որը կարող է պատրաստել էքսպերիմենտատոր-ֆիզիկոսներ, իսկ այդ կարգի մասնագետների կարիքը թե՛ գիտական, թե՛ ուսումնական և թե՛ արդյունաբերական կազմակերպություններում օրըստօրե աճում է, ապա էքսպերիմենտատոր-ֆիզիկոսների պատրաստման տեմպերը բավարար չի կարելի համարել:
ֆիզիկայի ինստիտուտի կապը համալսարանի հետ բավարար չէ. ինստիտուտի միայն մեկ աշխատող է համատեղության կարգով դասավանդում համալսարանում, համալսարանի մեկ աշխատող համատեղության կարգով աշխատում է ինստիտուտում: Բարձրորակ տեսաբան և էքսպերիմենտատոր- ֆիզիկոսների պակասը ստիպում է ոչ միայն հանդուրժել, այլև անհրաժեշտ համարել ինստիտուտի որոշ աշխատողների աշխատանքը համալսարանում:
Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտոր – Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորում մեխանիկայի գծով կատարվող աշխատանքները պահանջում են մեծ քանակությամբ հաշվային աշխատանք: Հաստիքային սուղ հնարավորությունների պայմաններում սեկտորի երկու-երեք աշխատող զբաղված են ծանր հաշվային աշխատանքով: Նման դրություն գոյություն ունի նաև աստղադիտարանում, Ֆիզիկայի ինստիտուտում, ակադեմիայի Ջրաէներգետիկ ինստիտուտում և այլուր:
Սեկտորում կազմակերպվելիք հաշվային լաբորատորիան կոչված է իր վրա վերցնելու այդ աշխատանքի զգալի մասը. դա հնարավորություն կստեղծի թեթևացնելու զգալի թվով գիտական աշխատողների այդ համեմատաբար ոչ որակյալ աշխատանքից: Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի գրաված տարածությունը շատ փոքր է: Վերոհիշյալ լաբորատորիայի կազմակերպման համար պետք է առաջին հերթին տրամադրել տարածություն, երբ մոտ ապագայում ակադեմիան այդպիսի հնարավորություն ունենա:
Սեկտորի գրադարանը չունի մինիմալ հարմարություններ. խախտված են անվտանգության պայմանները:

1953թ.
Արտաշես Շահինյան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՍԿԻԶԲԸ

Հայաստանում գիտության զարգացումը ՀԽՍՀ ԳԱ-ի առջև խնդիր է դնում Ակադեմիայի համակարգում գոյություն ունեցող Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի հիմքի վրա ստեղծելու Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ:
Այդպիսի ինստիտուտի ստեղծումը թելադրված է հետևյալ նկատառումներով:
Հանրապետությունում նախատեսվող հիդրոտեխնիկական և ոռոգման համակարգի կառույցների իրականացումը հրատապ է դարձնում բետոնային և երկաթբետոնային կոնստրուկցիաների հետ կապված հաշվարկային խնդիրների լուծումը, տեղական հումքի հիման վրա թեթև բետոնների ստացումը, նրանց ամրության և դեֆորմացման բնութագրերի բացահայտումը (ներկայումս Սեկտորը կատարում է ԽՍՀՄ համապատասխան նախարարության առաջադրանքը` կապված Կույբիշևյան ամբարտակի պատնեշի հաշվարկների հետ): Սրան են վերաբերում նաև բարակ պատերով կոնստրուկցիաների ամրության, կայունության և տատանումներին վերաբերող խնդիրները` ուղղված շինարարական այնպիսի կառույցների օպտիմալ նախագծմանը, ինչպիսիք են թաղանթները, շինարարական պլիտաները, բարակ պատերով կառույցները, ինչպես նաև այդ տարրերի հիման վրա նոր կառուցվածքային ձևերի մշակումը:
Ինստիտուտը պետք է էական օգնություն ցույց տա հանրապետության այլ գիտահետազոտական ինստիտուտներին (ԳԱ էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ, ԳԱ էլեկտրամեքենաշինական լաբորատորիա, ԳԱ շինանյութերի և շինարարության ինստիտուտ, ՀԽՍՀ ջրային տնտեսության նախարարության հիդրոմելիորացիայի ինստիտուտ և այլն) նրանց առջև դրված պրոբլեմների հետ առնչվող տեսական խնդիրների լուծման հարցում:
Թվարկված բոլոր ինստիտուտները և կազմակերպությունները մեծ պահանջարկ ունեն մի ամբողջ շարք բարդ հաշվողական աշխատանքների, որոնք կարող են իրականացվել միայն ժամանակակից մեքենաների օգնությամբ: Այդ կազմակերպությունները հաճախ են դիմում Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորին նման խնդրանքով:
Բացի այդ` սեկտորին է դիմել նաև ԽՍՀՄ ԳԱ ճշգրիտ մեխանիկայի և հաշվողական տեխնիկայի ինստիտուտը` առաջարկելով մասնակցել այժմ Մյիութենական մասշտաբներով իրականացվող՝ սովորական և հատուկ (հատուկ կազմակերպությունների պատվերներով) նշանակության մաթեմատիկական աղյուսակների պատրաստման աշխատանքներին: Այս բոլորը հրատապ է դարձնում ինստիտուտի կազմում հաշվողական բաժին ստեղծելու խնդիրը, որը պետք է հագեցած լինի ժամանակակից մաթեմատիկական մեքենաներով:
Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն մեծ փորձը, որ սեկտորը ձեռք է բերել տեսական մաթեմատիկայի և մեխանիկայի բնագավառում, և տեսական հետազոտությունները շարունակելու նպատակահարմարությունը (սեկտորի կողմից հրատարակվել են մեծ թվով գիտական հոդվածներ և երկու մենագրություն, որոնցից մեկը 1951 թ. արժանացել է Ստալինյան մրցանակի):
Թվարկածի հետ մեկտեղ անհրաժեշտ է նշել նաև հանրապետության բուհերի մաթեկատիկայի և մեխանիկայի ամբիոններում կատարվող գիտահետազոտական աշխատանքների համախմբման, համակարգման և ղեկավարման հետ կապված հարցերը և բուհերը բարձր որակավորման դասախոսական կադրերով ապահովելու խնդիրը:

20.10.1952 թ.
ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի վարիչ, Ակադեմիայի իսկական անդամ Ա.Լ. Շահինյան


ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ

Անցած երեք տասնամյակների ընթացքում հիմնադրվել են մեր բարձրագույն դպրոցները, ժողովրդի ջանքերով պայմաններ են ստեղծվել իր զավակների կատարելագործման համար: Ռուսական խոշորագույն գիտական կենտրոններում են կատարելագործվել մեր գիտնականների մեծագույն մասը, նրանց թվում և Մերգելյանը:
Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի վերջում ասում է «…ինչպես ամրապնդեմ իմ միտքս ու լեզուս, և այս խոսքով հատուցանեմ իմ հայրերին ծննդի և սննդի փոխարեն որովհետև նոքա ծնեցին ինձ իրենց ուսմամբ և սնուցին, և ուրիշների մոտ ուղարկեցին կատարելագործվելու…»:
Գիտնականների մեր սերունդները շատ ու շատ ավելի են ստացել իրենց ժողովրդից, քան Խորենացին, և այդ պարտքի զգացումը նրանց մոտ ավելի ուժեղ պետք է լինի:

1953 թ.
Ա. Շահինյան


КРАТКИЙ ОБЗОР НАУЧНОЙ ДЕЯТЕЛЬНОСТИ А.Л.ШАГИНЯНА

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն Հ Ո Դ Վ Ա Ծ Ն Ե Ր, Ե Լ ՈՒ Յ Թ Ն Ե Ր


ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Հայրենակիցնե՛ր, հեռու եզերքներում գտնվող հայորդիներ.

Նոր տարվա օրը կոկորդից հանված բառերով չէ, որ ուզում եմ ողջունել Ձեզ, այլ խոսքերով, որ խորքից են գալիս, խոսքերով, որ շաղախված են մեր հայրենիքի կարոտով, մայրենի լեզվի և մշակույթի քաղցրությամբ, մեր հիշատակներով, տառապանքներով և ափսոսանքով:
Մենք մեր վաղեմի մեծ հայրենիքի այս բեկորի վրա` այս միջնաբերդում, ապրում ենք, աշխատում. խաղաղ ենք հզոր պետության հովանու տակ: Մենք իրար տեսնելիս հարցնում ենք` «Ինչպես եք», և Լսում ենք`«Լավ ենք»: Փափագում ենք մեկ օր էլ Ձեզ հանդիպել մեր մայր հայրենիքում և ողջագուրվել Ձեզ հետ նույն կերպ:
Մենք համոզված ենք, որ երկրագնդի հեռավոր անկյուններում Դուք ունեք Ձեր մի կտոր հացը. աշխատասեր հայը քաղցած չի մնա երբեք. Այդ չէ խնդիրը:
Մենք զարմանալի ազգ ենք, մենք հին ենք, շատ հին, բայց ոչ երբեք ծեր: Ծերությունն է, որ կուշտ է միայն հացով. մենք ջահել ենք, դեռ շատ ջահել, որովհետև մեր հոգիները դեռևս վառվում են հույսերի, բաղձանքների, երազանքների անշեջ կրակով:
Պահպանեցե՛ք մեր մայրենի լեզուն և ուրա՛խ եղեք մեզանով, որովհետև մենք էլ անտարբեր չենք Ձեր բախտի նկատմամբ:
Շնորհավոր Ձեր Նոր տարին, թող իրականանան մեր փափագները:

1968 թ.
Ա. Շահինյանի անձնական արխիվից, հաղորդվել է ռադիոյով:


ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 50 ԱՄՅԱԿԻՆ

Մենք նշում ենք մեր ժողովրդի կյանքում և համամարդկային պատմության մեջ մեծագույն ողբերգություններից մեկի` Մեծ եղեռնի տարեդարձը: 50 տարի առաջ մոլեռանդ տաճիկ ամբոխի կողմից, գազանաբարո կառավարության առաջնորդությամբ, մի ամբողջ ժողովուրդ կազմակերպված կերպով կտրվեց իր վաղեմի հայրենիքից, գազաններին հատուկ վայրագությամբ հոշոտվեց իր տան շեմին և դեպի անապատները գնացող քարավանների ճամփաներին:
Մահվանից առաջ բռնաբարվեց, տրորվեց, ծաղրուծանակի ենթարկվեց միլիոնավոր զոհերի հոգին, հավատը, արժանապատվությունը:
Իմ սերնդի գիտակցական կյանքի առաջին ծիլերը բացվեցին, երբ Կովկաս էին ներխուժում մահահալած գաղթականների խուռներամ բազմությունները: Մեր աչքերը տեսել են սովալլուկ և մահադեմ մուրացկանների անվերջ շարանները, եկեղեցիների բակերում և պատերի տակ մահացող և մահացած ծնողների կրծքերին թլկտացող երեխաներին, սայլերի վրա դիզված դիակները` աշխարհին հառած իրենց բաց բիբերով: Նրանց աճյունները առհավետ ամփոփված են մեր հոգու մեջ:
Մեր վաղեմի հայրենիքի այս բեկորի վրա ծվարած փրկվեց մեր ժողովրդի մի փոքր հատվածը: Միայն մեր ժողովրդին հատուկ մրջնային համառությամբ և ստեղծագործ ավյունով ստեղծեցինք հրաշագեղ ավաններ ու քաղաքներ, քար ու մոխիրից կառուցեցինք նազելի և վարդագեղ շենքեր: Մեծահոգի ռուս ժողովրդի լավագույն զավակների օգնությամբ ստեղծեցինք մեր մտավորականությունը, մեր գործերով շեփորեցինք աշխարհին հայ ժողովրդի կենսահաստատ ուժի և հանճարի մասին:
Բարբարոսները շատ կգան ու կանցնեն անհետ.
արքայական մեր խոսքը կմնա հավետ:
Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,
արևի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման
Որպես փյունիկ, կրակից կելնես
նոր գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
կանգն՛իր հպարտ, որպես լույս, լեռն է մեր կանգուն:
Անցած տարիներին մենք ստեղծեցինք հայի շնչով և քրտինքով մի ծաղկած հայրենիք, սակայն մեծ եղեռնից հողմահալած մեր եղբայրները դեռևս թափառում են օտար երկնքների տակ:
Մեր պարտքն է, մեր մտավորականների պարտքը, էլ ավելի ծաղկեցնել մեր երկիրը: Այս փոքրիկ երկրի ընդերքից ելնող բազմազան արժեքավոր հումքի վրա ստեղծել մշակող ձեռնարկություններ ու գործ ոչ միայն այստեղ եղած հայի համար, այլև դրսում եղած հայի համար, որին ուծացման ահռելի վտանգն է սպասում:
Մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկը` Րաֆֆին, իր հայրենասեր հոգու հրաբխային որոտմունքով ասում էր «Արդյոք գալու է մի օր ժամանակ, տեսնել Մասսյաց գլխին դրոշակ և ամեն կողմից պանդուխտ հայ ազգիք դիմեն դեպ յուրանց սիրած հայրենիք»: Այդ ժամանակները եկել են, մեր մեծագույն և ազնվագույն պարտքն է ամեն կերպ օժանդակել այդ պրոցեսին:
Հիսուն տարի է անցել, սակայն քանի դեռ օտար երկնքների տակ թափառում է հայը, հանգիստ չեն մեր մեռելները, մեր սուրբ նահատակ Սիամանթոն ասել է`
«Հայրե~նի տուն, հավատա որ մահես հետո
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Պիտի գա, որպէս տատրակ մը տարագիր,
Իր դժբախտ երգն ու արցունքը լալու…:

Բայց ո~վ պիտի բերե, ո~վ պիտի բերե, ըսե,
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Մահուանս օրը, իմ տրտում դագաղիս մէջ,
Հայրենիքս երգողի իմ աճիւնին խառնելու…

Ափ մը մոխի~ր աճիւնիս հետ, Հայրենի տուն,
Ափ մը մոխիր քու մոխիրեդ, ո~վ պիտի բերե,
Քու հիշատակե՛դ, քու ցավե՛դ, քու անցյալե՛դ,
Ափ մը մոխիր… իմ սրտիս վրան ցանելու…: »
Միայն անցյալի պատմությունը ուսումնասիրելով և նրանից դաս քաղելով, մեր Մայր հայրենիքում աշխարհաշեն գործերով և գալիքին ուղղված իղձերը մեր և մեր սերունդների մեջ վառ պահելով է, որ մեր մեռելները հանգիստ կառնեն:
Ես չեմ խոսում գալիքին ուղղված մեր իղձերին, որոնք մշտավառ կրակով կիզում են մեր հոգիները: Մշտապես հիշենք, որ մեր վաղեմի հայրենիքի այս բեկորը հայի վերջին միջնաբերդն է, թող այդ միտքը միշտ չափավորի տաք գլուխների լեզուն և գործը:
Մտքիս աշխարհը և հոգիս, հավատով հառած արդար գալիքին, կրկնումեն մեր մեծ նահատակ Սիամանթոյի խոսքերը.
«Արդարության առավոտը դաժանորեն հեռու է և իդեալներիս աստեղածովն անհատակ»:

Ա. Շահինյանի անձնական արխիվից, այս խոսքը պետք է հրապարակված լինի Հայաստանի, կամ Սփյուռքի թերթերից մեկում:


ԵԼՈՒՅԹ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Ամեն ինչ ծնվում է, ապրում ու մեռնում. գաղափարներ, ճաշակ, կրոն…, բայց հին է, ինչպես ինքը` մարդկությունը, հայրենիքի և հայրենասիրության գաղափարը: Գուցե թե գա ժամանակ, որ այդ գաղափարն էլ թառամի, փոխարինվի նոր հասկացողություններով…, սակայն այսօր սիրենք և պատվաստենք այն, ինչին պարտական ենք մարդկանց լավագույն ստեղծագործություններով, լինի դա արվեստի կոթող, երգ, բանաստեղծություն, հերոսություն, ճարտարապետական հուշարձան, բանահյուսություն, էպոս:
Հայրենասիրությունը պատասխանատվությունն է սեփական ժողովրդի ճակատագրի նկատմամբ:
Հազարամյակներ շարունակ մենք ունեինք մի մեծ հայրենիք, ուր մեր ժրաջան և աշխատասեր ժողովուրդը մշակում էր հայրենի հողը, ստեղծում դարեր ապրող հուշարձաններ, ստեղծում հոգևոր մշակույթ:
Ճակատագրի բերումով, մեզանից քանակով գերազանց, մոլեռանդ և տմարդի հորդաները ներխուժեցին մեր երկիրը: Դարեր տևող, մեզ արյունաքամ անող մաքառումներից հետո մեր ժողովրդի մեծագույն հատվածը արմատախիլ արվեց, ոչնչացվեց կամ հողմացրիվ տարածվեց աշխարհով մեկ:
Հաղթանակները թուլացնում են ազգերին, իսկ պարտությունները ամրացնում նրանց: Գուցե թե դա առհասարակ ճիշտ չէ, սակայն մեր ժողովրդի պարտությունները հաստատում են այդ:
Ծվարած մեր վաղեմի հայրենիքի մի բեկորի վրա` մենք ծաղկեցրինք մեր այս քարքարոտ, սակայն քաղցր երկիրը:
Տարագիր մեր եղբայրներից շատերը վերադարձան այս ծավալով ոչ մեծ, Արարատի երկիրը և նրա ստորոտին տեղավորեցին նոր Զեյթունը, Մալաթիան, Արեշը… ` որպես նշխարներ իրենց կորցրած հայրենիքի:
Սակայն դեռևս դեգերում է օտարության մեջ նախկին հայ շինականը. նրա ձայնը լսում ենք մենք ամեն կողմից:
Ամենուր արցունքով է դիմավորում և արցունքով ճանապարհ դնում նա հայ զբոսաշրջիկին:
Մեր երկրում արվում է առավելագույնը տարագիր հային իր երկրում տեղավորելու համար:
Մեր ժողովրդի արևմտահայ հատվածը ստեղծել է մեր էպոսը, հոյակապ նրբերանգ բանաստեղծություն, հարուստ բանահյուսություն:
Ցավոք սրտի, մեր դպրոցներում շատ քիչ են տեղ գտել արևմտահայ բանաստեղծության գոհարները:
Մենք մտածեցինք այսօր լսել Դանիել Վարուժանի «Հացին երգը»` նվիրված հայ շինականի աշխատանքին, արդար վաստակին և ազնիվ ուրախություններին:
Միաժամանակ ես խնդրեցի իմ հարգելի բարեկամ` շատախցի Հայրիկ Մուրադյանին պատանեկության տարիներից իր հոգում և մտքում պահպանված երգերով ջերմացնի մեր այս հավաքույթը:

1965 թ.
Ա. Շահինյանի անձնական արխիվից, այս խոսքը պատրաստվել է Հայ մշակույթի ակումբի համար:


ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻՆ

Ամեն մի ժողովուրդ ունենում է զավակներ, որոնց մեծարումը վկայում է, թե այդ ժողովուրդը հարգում է ինքն իրեն և ուրեմն` ընդունակ է հարգել նաև ուրիշներին, արժանապատվորեն:
Այդպիսիներից է ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանը:
Սարյանի վրձինը նվիրված է արևելքի պատկերմանը և առավելապես հայի հայրենիքի և նրա մարդկանց պատկերմանը:
…Պայծառ լույս և կապույտին տվող ստվերներ…, կիզիչ անապատներ, արևածեփ լեռներ, անդունդների վրա, լեռնային ծերպերից կախված ծառեր, որ այնքան զարմանալիորեն հիշեցնում են մեր ժողովրդին փոթորկածեծ…, հողագործի օրհնյալ աշխատանք…, հազարամյա մատուռներ և վանքեր` հպարտ և անպաճույճ վկաները մեր շինարար հանճարի և խաղաղասեր ոգու…
Վերջապես մեր մշտնջենական Մասիսը և Արագածը, որոնց այնքա~ն շատ ավանդույթներ, երգեր , բանաստեղծություններ է նվիրել հայը:
Դա է նկարել Սարյանը, նկարել մեր հայրերի և մեր սիրեցյալ հայրենիքը:
Եվ մեր այսօրն է նկարել նա… խաղաղ դաշտեր, պտղատու այգիներ… ազնիվ աշխատանքով անհանգիստ մարդկանց… սաղարթներից մեր վրա ծորող լույսը…, պտուղներ, ծաղիկներ և բոսորագույն կակաչներ` նման մեր կամքին, իղձերին, հավատին:
Նա նկարել է այն ամենը, ինչ այնքան քաղցր է դարձնում կյանքը և սիրելի հայրենիքը:
Սարյանը չի նմանվում. նա նման է միայն ինքն իրեն:
Մեծ վարպետի արվեստը ազգային է և ինքնատիպ: Միաժամանակ այն, իր ազնիվ բովանդակությամբ, մարդկային է և մատչելի ու սիրելի բոլորին:
Մարտիրոս Սարյանը որպես քաղաքացի ևս արժանի է իր ժողովրդին: Նա ապրել է իր հայրենիքի վշտերով և այսօր էլ ապրում է մեր ուրախություններով:
Սարյանը ապրում է այն սիրով և իղձերով, որ ամեն մի ազնիվ հայի հոգու մեջ է մտած մոր կաթի հետ, և դուրս կգա վերջին շնչի հետ:
Մեծ վարպետի ծննդյան 90-րդ տարեդարձի օրը ցանկանանք նրան առողջ և երկար կյանք և շնորհակալ լինենք նրանից իր պայծառ արվեստի համար, որ այնքան ազնիվ հուզմունքներ է առաջ բերում մեր մեջ: Միաժամանակ շնորհակալ լինենք նրանից, որ իր գոյությամբ նա կրկին ամրացնում է մեր հավատը, որ հազարամյակները չեն չորացրել հայ ժողովրդի արգանդը…, որ կան և էլի պիտի գան:
Եվ դա այդպես է. այդ է վկայում մեր տաղանդավոր նկարիչների նոր սերունդը:

24.02.70 թ., Երևան
Ա. Շահինյանի անձնական արխիվից, այս խոսքը ժամանակին տպագրվել է մամուլում:


ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

1973 ԹՎԱԿԱՆ

Երևանից մեկնեցինք սեպտեմբերի 26-ին` կեսգիշերին, Տու-134 ինքնաթիռով: Գիշերվա ժամը երկուսին հասանք Օդեսա: Գիշերեցինք «Ինտուրիստ. հյուրանոցում: Առավոտյան իրերը հանձնեցինք նավահանգստի պահեստ: Սեպտեմբերի 27-ից 28-ի գիշերը անցկացրինք «Լատվիա» նավում: Առավոտյան ստացանք իրերը և վերջնականապես տեղավորվեցինք նավում` 312 նավախցիկում: Նավում մեր հարևաններն են` Վիկտոր Ասլանովիչը և նրա կինը` Ռոզա Արամովնան: Առավոտյան ժամը տասին նավը շարժվեց դեպի Պոլիս: Մոռացա ասել, որ 28-ի վաղ առավոտյան անցանք մաքսատնից:
Ամբողջ օրը նավարկելով` առավոտյան ժամը յոթին հասանք Բոսֆորի նեղուց:
Սեպտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին ալեկոծություն է, իսկ իմ առողջական վիճակը` վատ:
29-ի վաղ առավոտյան երևացին Պոլիսը ծովից, նոր կամուրջը, ամառանոցները: Երևացին մարդիկ` թուրքեր: Ինչպիսի մտքեր է ալեկոծում այս քաղաքը` մոռացություն, խորհրդածություններ աշխարհով մեկ ցրված մեր ժողովրդի մասին, դերասանուհի Սիրանույշ, մտորումներ` Գերցենի գերեզմանը այցելելու հետ կապված….:
Վերջապես սեպտեմբերի 29-ի երեկոյան վեցին անցանք Դարդանելի նեղուցը. Չանաք-Կալե և Դարդանելի վերջը:
Այս երկու օրվա ընթացքում անցանք ափեր, որոնք մռայլ հիշողություններ արթնացրին մեջս: Դրանք իմ սերնդի գիտակցական կյանքի առաջին տպավորություններն էին` կապված Առաջին համաշխարհային պատերազմի հետ, երբ մեր աջքի առաջ հայ ժողովուրդը արմատախիլ էր արվում իր հազարամյակների հայրենիքից:
Անհավասար գոտեմարտում թողնելով իր հայրենի հողը` ծածկված սուրբ հիշատակներով և իր հանճարի ստեղծագործություններո`, մեր ժողովրդի վերջին բեկորները պատսպարվեցին մեր վաղեմի ընդարձակ հայրենիքի մի բեկորի վրա` Արարատի երկրում:
Վերջին հիսուն տարիներին մեծ մաքառումով ձեռք բերվածը այսօր ամենաթանկն է մեր ժողովրդի համար:
Բնական է, որ մեր համակրանքը բոլոր փոքր ժողովուրդների կողմն է, որոնք պայքարում են իրենց ազատության, անկախության և միասնականության համար:
Այդպիսի մի ժողովուրդ է նաև Կիպրոսի ժողովուրդը, որին հայտնում ենք մեր համակրանքը Կիպրոս այցելելու առիթով: Թող կեցցե~ Կիպրոսի ազատատենչ ժողովուրդը:


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Վերջին մի քանի տարում շատ է խոսվել մեր դպրոցի մասին: Շատ ելույթներ են եղել մամուլում դասավանդման ծրագրերի, ընդունակ, տաղանդավոր երեխաներին ժամանակին ճանաչելու, ընտրելու և դաստիարակելու մասին: Եղել են նաև դպրոցի մասին կազմակերպչական որոշումներ գիշերային ուսուցման, գիշերօթիկ դպրոցների և մասնագիտացված դպրոցների և դասարանների վերաբերյալ:
Ո՞րն է պատճառը դպրոցի նկատմամբ այս լարված ուշադրության:
Նախ` պատերազմի տարիներին ազգերի մեծ ճիգերը` ուղղված հաղթանակի գործին, խթանեցին մի շարք տեխնիկական և գիտական ուղղությունների զարգացումը. Ֆիզիկան` իր բազմաթիվ ուղղություններով, նյութի կառույցը, մետաղաֆիզիկան, ատոմային էներգետիկան, ռադիո-էլեկտրոնիկան, ավտոմատիկան, ուլտրաձայնային տեխնիկան և այլն:
Ապա` հետպատերազմյան տարիներին այդ բոլորը խորացվեց և առաջացան ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի նորանոր ուղղություններ: Արբանյակների արձակումը և միջմոլորակային թռիչքների իրականացումը խթանեցին բազմաթիվ տեխնիկական և գիտական խնդիրների լուծումը. ստեղծվեցին էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, առանց որոնց անհնարին էր այդ վիթխարի խնդիրներից շատերի լուծումը:
Այդ բոլորը, որպես որակ, մի մեծագույն տեխնիկական հեղաշրջում էր: Այժմ էլ այդ բոլոր հետազոտությունները ընդարձակվում են ահռելի տեմպերով:
Տեխնիկական համակարգերի զարգացման տեմպերը նոր հարցադրումներ առաջացրին նաև կենսաբանությունում, երկար էվոլյուցիայի ընթացքում օրգանիզմների մշակած և բարձր կատարելության հասած օրգանները և նրանց ֆունկցիաները այսօր ուսումնասիրվում են որպես նախատիպեր տեխնիկական համակարգերի համար: Եվ այդ բոլորը մի 25 տարում:
Գիտության և տեխնիկայի ընդարձակվող ճակատը և բարձր տեմպերը հրամայական պահանջ են դնում մեծ քանակությամբ բարձր որակի ստեղծագործող և կատարող կադրեր պատրաստելու ուղղությամբ:
Մի պահ ևս կա, որը խորացնում է ստեղծագործ կադրերի քաղցը: Մի երկու խոսք դրա մասին:
Գիտությունը և տեխնիկան սպասարկվում են երեք տեսակի աշխատողներով:
Մեծ տաղանդի տեր մարդիկ, որոնք ստեղծում են բոլորովին նոր ուղղություններ և առաջ քաշում հարցեր, որոնցով որոշվում է գիտության և տեխնիկայի զարգացումը երկար տարիների համար: Նորբերտ Վիները տվեց հաշվող և ղեկավարող մեքենաների գաղափարը, Վիկտոր Համբարձումյանը առաջ քաշեց տիեզերքի զարգացման վերաբերյալ միանգամայն նոր հարցադրումներ և այլն: Այդպիսի օրինակներ կարելի է էլի բերել, սակայն սահմանափակվենք այս երկուսով:
Ահա հարկավոր են բարձր ընդունակության աշխատասեր և համառ աշխատողներ, որոնք պետք է խորացնեն և կատարելության հասցնեն կամ տեխնիկապես իրականացնեն այդ գաղափարները:
Եվ, վերջապես, հարկավոր են գրագետ և խելոք կատարողներ, որոնք պետք է հղկեն և նյութապես իրականացնեն այդ գաղափարները:
Առաջին տեսակի աշխատողների քանակը համեմատաբար քիչ է. ժամանակին երկրորդ տեսակի աշխատողներով նրանց շրջապատելը կարևորագույն խնդիր է:
Ստեկլով, Կելդիշ, Լավրենտև, Սոբոլև և Պետրովսկի – ուժեղ ստեղծագործող դեմքեր են ժամանակակից մաթեմատիկայում, և նրանց լավագույն աշակերտների թիվը երբեմն մեկ ձեռքի մատներով կարելի է հաշվել:
Հարց է, թե ինչպե՞ս արագացնել ժողովրդի ընդերքից առաջին և երկրորդ տեսակի մարդկանց հայտնությունը, ապահովել ժամանակին և որակով նրանց հետագա աճը:
Ահա մամուլում («Իզվեստիա», «Պրավդա») մաթեմատիկոսներ Լավրենտևի, Վեկուաի, Պետրովսկու, Ալեքսանդրովի և այլոց ելույթները այդ նպատակն են հետապնդում:
Այդ հեղինակների առաջարկները խարսխվում են մասամբ իրական որոշ հանգամանքների հետ կապված շտապողականության վրա, որի մասին կասեմ հիմա, և մասամբ էլ այն բանի վրա, որ մեր դպրոցը իր ներկա վիճակով հավանաբար կդժվարանա բավարարել առաջադրվող պահանջները:
Շտապողականությունը կապված է հետևյալ հանգամանքի հետ:
Վերջին 20-25 տարին տեխնիկայում և գիտության մեջ ստեղծված միջոցները, օրինակ, հաշվիչ մեքենաները, ռադիոէլեկտրոնիկան, ֆիզիկայի բազմաթիվ նվաճումները, որոնք սկզբում կոչված էին որոշ սահմանափակ և կոնկրետ խնդիրներ լուծելու համար, ծնունդ առնելուց հետո, իրենց ներքին տրամաբանությամբ զարգանալով և ինքնուրույն գոյություն ստանալով, մուտք են գործում այլ բնագավառներ ևս և հեղափոխիչ դեր կատարում նյութական արտադրության մեջ, գիտական հետազոտություններում և նաև սոցիալական կյանքում:
Որպես օրինակ բերեմ հաշվիչ և ղեկավարող մեքենաների դերը: Նրանք ուղղակի անհրաժեշտ էին, և առանց նրանց սկզբունքորեն անհնար էր արբանյակների արձակումը: Բայց այսօր, սկսելով այդպիսի մեքենաների արտադրությունը և զգալով, որ սկզբունքորեն նրանք կոչված են հեղաշրջելու ողջ մեխանիկան, մենք դեռևս չունենք բավարար չափով պատրաստված կադրեր, որոնք լիովին կզգան դրանց դերը և կկարողանան դրանք ներդնել իրենց մասնագիտական բնագավառներում: Այդ մեքենաները մեր իրականության մեջ դեռ չեն գտել իրենց կիառության բոլոր ասպարեզները և իրենց մատուցած սակավաթիվ խնդիրները լուծում են արագորեն և զգում են ու զգալու են տևական քաղց, մինչև մեր միջնակարգ և բարձրագույն դպրոցի ջանքերով կպատրաստվի մի սերունդ, որը կկարողանա լրիվ չափով սնել և օգտագործել նրանց:
Ահա նոր տեխնիկայի այդ բնույթը և նրանով պայմանավորված քաղցը կադրերի նկատմամբ, որը ևս վերը հիշատակված հոդվածների մեջ արված առաջարկներում եղած շտապողականության պատճառներից մեկն է:
Ա. Շահինյանի անձնական արխիվից, նրա ունեցած ելույթներից:


ՎՐՈՒՅՐ ԹՈՐԳՈՄՅԱՆԻ 50-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Վրույր Խաչատուրի Թորգոմյանը Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից է:
Ավարտելով համալսարանը 1929 թվականին` Վ. Թորգոմյանը մնում է աշխատելու համալսարանի ֆիզիկամաթեմատիկական և միաժամանակ տեխնիկական ֆակուլտետներում, ուր և շարունակում է աշխատել մինչև այսօր: Թորգոմյանը տաղանդավոր դասախոս է` բացառիկ մանկավարժական տակտով: Նրա վաստակը շատ մեծ է մեր տեխնիկական մտավորականության դաստիարակման գործում:
Մեզ բոլորիս հայտնի, է թե որքան մեծ է ուսանողի կյանքում ուսման առաջին երկու տարիների աշխատանքը:
Այդտեղ է, որ մեր երիտասարդությունը ծանոթանում է միանգամայն նոր գիտական դասընթացների և սովորում է մտածել ու աշխատել բոլորովին նոր մեթոդներով, քան միջնակարգ դպրոցում: Վ.Թորգոմյանը սովորեցրել և դաստիարակել է մի քանի տասնյակ այդպիսի սերունդներ:
Նրա բնական համեստությունը և միևնույն ժամանակ խստությունը իր անձի նկատմամբ և մյուս կողմից` սկզբունքայնությունը և արդարամտությունը ուրիշների նկատմամբ դաստիարակող մեծ դեր է ունեցել բոլոր նրանց համար, ովքեր շփվել են նրա հետ: Այդ պատճառով Թորգոմյանը եղել է ոչ միայն լավ դասախոս, այլև լավ դաստիարակ:
Թորգոմյանը ունի իր վաստակը նաև Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի կազմավորման գործում:
Նա է առաջին անգամ ֆակուլտետում կարդացել Լոբաչևսկու երկրաչափության և մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների դասընթացները:
Շնորհավորելով մեր բարձրագույն դպրոցի անխոնջ աշխատավոր Վրույր Թորգոմյանին նրա հոբելյանի առթիվ` Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի աշխատողները ցանկանում են նրան առողջություն և հաջողություն իր ազնիվ և շնորհակալ աշխատանքում:

26 հունվարի 1956 թ.
Վ. Թորգոմյանը մինչև անցած դարի 70-ական թվականների կեսերը Պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչն էր` համբավավոր դասախոս:


Ա. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԻՐ 60-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ` ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Իր կյանքի ընթացքում ամեն մարդ պետք է ձեռք բերի որոշ չափով իմաստություն և ողջախոհություն, որ չշալակի իր փառասիրությունը, սնափառությունը և բարձրանա բեմ: Ես կտրականապես դիմադրում էի այս ծիսակատարությանը, բայց ընկերները շատ համոզեցին, որ անհրաժեշտ է գալ: Մտածեցի` եթե ինձ շատ հարկավոր չէ այս, գուցե, առհասարակ, ուրիշ իմաստով պետք է: Դրա համար ուզում եմ մի քանի խոսք ասել, որովհետև եթե սուս ու փուս այստեղից գնամ, դուրս կգա, թե բոլոր ծափերը ինձ են վերաբերում և դրանք կառնեմ ու կգնամ տուն: Խոսքս սկսեմ մի քանի հարցադրումներով:
Վերջ ի վերջո սերունդները գալիս և գնում են, և միշտ հետաքրքիր է, թե ո՞ր սերունդը եկավ, ի՞նչպես եկավ աշխարհ, ի՞նչ իղձերով, ի՞նչ իրականության մեջ և գնալով ի՞նչ է թողնում: Եթե պատահի, որ կրկնեմ որոշ բաներ, որոնց մասին ես այստեղ երբևէ խոսել եմ, թող ինձ ներվի Հռոմի ծերակույտում էլ Կատոնը ամեն անգամ իր ելույթները սկսում էր նրանով, թե Կարթագենը պետք է կործանվի, և վերջացնում էր ելույթները դրանով: Այնպես որ եթե ես կրկնեմ, ոչինչ, մանավանդ կան բաներ, որոնք շատ կրկնելը օգտակար է: Ես 1916 թվականին մտա գիմնազիա և, շատ հետաքրքիր է, բախտի բերումով, (քիչ առաջ ելույթ ունեցող ակադեմիկոս) Ճողոշվիլու (ակադեմիկոս Գ.Ս. Ճողոշվիլի, Թբիլիսիի Պետական համալսարանի ռեկտոր. հիշեցումը կազմողի ) հորեղբայրն էր գիմնազիայի դիրեկտորը, Վրաստանից: Ի՞նչ վիճակ էր այն ժամանակ: Մեր երկրի ավերակների վրա մենք եկանք աշխարհ և աչքերս բացեցինք այն ժամանակ, երբ գաղթականությունն էր այստեղ լցված, համաճարակներ էին, և այստեղ ընկերներից շատերը, որ նստած են իմ դիմաց` ալեհեր մազերով, պատանիներ և մանուկներ էին դեռ: Բայց այդ ավերակների մեջ մենք դեռ ունեինք դպրոց, որը ավերված չէր, որը գրավականն էր այն բանի, որ հայ ժողովուրդը պետք է ապրի: Այդ դպրոցում մեզ սովորեցնում էին, որ Եղիշեին սիրենք` «ոսկեգրքույն Եղիշեին քաջ առաջնորդ քեզ ընտրիր», սովորեցնում էին Խորենացուն սիրել, որովհետև հայ ժողովուրդը միշտ` իր կյանքի նավաբեկման տարիներին, ապրել է` կառչելով իր մատյաններին: Ուրիշ բացատրություն ես չեմ կարողանում գտնել մեր ժողովրդի ապրելու պատճառների, թե այդ ի՞նչպես է եղել, որ ապրել ենք, որովհետև չափազանց շատ ազգեր եկել ու գնացել են, իսկ մեր ժողովուրդը մնացել է, ինչու՞ է մնացել, որովհետև նա ուներ այդ մատյանները, ուներ Եղիշե, ուներ Խորենացի, ուներ Նարեկացի: Այդ մատյանները այն բեկորներն էին, որոնք ծովի մեջ խեղդվող ժողովուրդը բռնում էր և փրկվում, այլապես ֆիզիկական ոչնչացման եզրին հասած ծողովուրդը տարօրինակ է, թե ինչպես է մնացել: Շատ ազգեր հիմա հրապարակից դուրս են եկել, ճիշտ է` քանակապես դեռ ինչ-որ տեղեր կան, բայց նրանց մասին ես միայն այն գիտեմ, որ, օրինակ, Լենինգրադում կամ Մոսկվայում այդ ազգերը, որ ժամանակին ահռելի դեր են կատարել, ամբողջ աշխարհը իրենց սմբակների տակ, իրենց զենքով տրորել և անցել են, նրանց ներկայացուցիչները այսօր կոշիկ մաքրողներ են: Իսկ ինչպե՞ս է, որ մեր ժողովուրդը մնացել է: Մնացել է շնորհիվ նրա, որ այդ ազգերի մոտ մշակույթը, գրականությունը, երաժշտությունը, ամեն ինչ եղել է քրմերի ձեռքը, եկեղեցիների ձեռքը, մասսայականություն չի ունեցել, ժողովուրդը մասնակից չի եղել այդ բոլորին, իսկ հայ ժողովուրդը ամեն մի ժամանակաշրջանում ունեցել է իր դպրոցը, թեկուզ փոքրիկ, ծվարած մի որևիցե խցիկում` այդ դպրոցը եղել է, մարդիկ հաղորդակից են դարձել անցյալի մշակույթին` և՛ իրենց, և՛ ուրիշ ժողովուրդների, և շնորհիվ դրա ապրել են, ամենամութ օրերին նրանք կառչած են եղել այդ արժեքներին: Ես անձնապես հիշում եմ տատիս: Նա շատ կիսատ-պռատ կրթություն ունեցող մի կին է եղել` խափանեի (հավանաբար հոգևորական ուսուցիչ. կազմողի կողմից) մոտ ստացած, բայց ես հիշում եմ, մինչև հիմա աչքերիս առաջ է, թե նա ինչպես էր Նարեկը կարդում, և արցունքները ծորում էին երեսն ի վար: Ահա շնորհիվ դրա ապրել է մեր ժողովուրդը: Այսօր ուրիշ դարաշրջանում ենք ապրում: Իհարկե, մենք չենք կարող սահմանափակվել այդ անցյալով միայն, որովհետև այսօր մենք ուզում ենք դուրս գալ միջազգային ասպարեզ, ուզում ենք մրցության մեջ մտնել մեծ ազգերի հետ, որոնք հարյուրամյակների մշակութային կյանք ունեն, ստեղծել են հսկայական արդյունաբերություն, ստեղծել են գիտություն, և հիմա մենք այսպես դուրս ենք գալիս, ուզում ենք նրանց հետ մրցավազքի մեջ մտնել: Իհարկե, այսօր մենք չենք կարող ամբողջապես այդ հնին միայն կառչած մնալ, բայց ես հիմա, վերջում, կասեմ, որ այդ հինը չի հնացել դեռ: Այսօր հարկավոր է նոր բան, նոր տեխնիկա է հարկավոր, գիտության նոր ճյուղեր են հարկավոր: Ահա, գուցե այդ պատճառով, այսօր, գիտակցորեն թե անգիտակցաբար, այստեղ հավաքվել ենք և մաթեմատիկայի մասին ենք խոսում, որովհետև դա ժամանակակից գիտության ճյուղերից է, որը այս րոպեիս հարկավոր է տարբեր բնագավառներում, նույնիսկ մենք հիմա ճշգրտորեն չենք կարող ասել, թե ո՞ր բնագավառում, ի՞նչ չափով է հարկավոր, բայց փաստն այն է, որ ամեն տեղ հիմա մաթեմատիկան կիրառվում է և՛ տեխնիկական գիտություններում և՛ բնական գիտություններում, և պետք է, որ այն հետզհետե տարածվի, պետք է, որ որակյալ և հիմնավոր աշխատանք կատարվի այդ ուղղությամբ: Ճիշտ է, մենք փոքր ժողովուրդ ենք, շատ խանդոտ ենք վերաբերվում ամեն մի բանի, որ մենք ստանում ենք, տեսնում ենք, ունենք: Փոքր ժողովուրդները ապրել են ուզում, և այդ ապրելու ցանկությունն է, որ ստիպում է խանդով վերաբերվել ամեն ինչին, որ երբ մեր իրականության մեջ մի բան ծաղկում է, ծլում է, բոլորս խանդոտ ենք վերաբերվում, ինչպես ծաղկի արմատներին հող ենք լցնում` ուզում ենք ապրի, և այդ զգացմունքով ապրում ենք: Ռուսաստանը շատ մեծ է, այնտեղ այսպիսի վերաբերմունք չկա մի անհատի հանդեպ, ինչպես այստեղ ինձ հետ եք հիմա այսպիսի բան անում: Բայց պետք է ասել, որ այս րոպեիս չափազանց արագ թափով արտասահմանում և մեզ մոտ էլ սկսվել է ահռելի մի մրցություն գիտության տարբեր ճյուղերի զարգացման ուղղությամբ: Նոր ճյուղեր են առաջ գալիս, և այն, ինչ որ մենք արել ենք, միայն վկայական է, որ մենք ընդունակություն ունենք և կարող ենք դուրս գալ մրցության, բայց դա դեռ չի ասում, որ մենք արդեն հավասարվել ենք և բոլորի հետ համընթաց քայլում ենք, դեռ շատ շուտ է, չարժե, որ մենք պարծենալ սկսենք և պետք է մտածենք մի բանի մասին, որ փոքր ազգերը ոչ թե ֆիզիկապես, այլ եթե, ըստ էությա, ապրել են ուզում, պետք է շատ ավելի աշխատեն, որովհետև հիմա ժամանակն այնպիսին է, որ մշակույթը ամբողջապես, և այդ մշակութային մրցավազքը ճնշում է: Բայց մենք, ճիշտն ասած, ուզում ենք հայ մնալ, դուրեկան է մեզ: Ոչ ոքից պակաս չենք: Ես, մասնավորապես, շատ եմ սիրում “Вниз по Волге реке”, “Ревела буря, лес шумел”, Երմակի երգը, “Калинушка”-ն շատ եմ սիրում, բայց ես սիրում եմ նաև հայկական “Անտունիները”, շատ եմ սիրում, “Մոկաց Միրզան” սիրում եմ մեր ժողովրդական երգերը և ժմեք պետք է որ պահպանեն այդ ամենը: Մենք էս րոպեիս մի ֆուտբոլի թիմի համար ահագին պայքար ենք տանում, որ այդ ֆուտբոլի թիմը մրցի մի ուրիշ ֆուտբոլի թիմի հետ և ինչքան որ հանրապետություններ կան այդքան էլ ֆուդբոլի թիմեր կան: Լավ, մի ազգը մի՞թե մի ֆուտբոլի թիմ չարժե, մի՞թե այդ մրցության մի օջախը, որը ազգությունն է ներկայացնում էս րոպեիս ոչինչ չարժե: Ազգային հարցը հեղափոխության սկզբից լուծվեց: Մենք բոլորս այդ սոցիալական հեղաշրջումից հետո դառանք գաղափարակից ազգեր, բոլորս մի ընդհանուր գաղափարի ենք ծառայում, բոլորս նույն գործին ենք լծված և նյութական կյանքով է մեր կյանքը ձուլված, իսկ ազգային մեր դիմանկարը ոչնչով ոչ թե չի խանգարում դրան այլ շատ օգտակար է: Այսօր մենք տեսնում ենք, որ մեր հարևանները շատ մեծ թվով մարդիք են ուղարկում մաթեմատիկա սովորելու և էնտեղի մաթեմատիկան սկսել է զարգանալ, կան արդեն մասնագետներ, մի քանի տարի առաջ էդպես չէր, բայց հիմա շատացել են: Մեր եղբայրները` վրացիները շատ են այդ բնագավառում արել, շատ մարդիք ունեն և մեզ համար նախանձելի օրինակ է, որ մենք էլ շատացնենք: Առաջին քայլերը, որ մեզ մոտ կատարվեցին, վկայում են այն մասին, որ ժողովուրդը ընդունակ է և իսկապես կարող է այդ անել, մեծ աշխատանքը հիմա է սկսվում: Վիկտոր Համբարձումյանի նման տաղանդավոր մարդիք դրանք ժողովրդի դրոշակակիրներն են և ցույց են տալիս թե ժողովրդի կարողությունը ինչ աստիճանի է: Բայց միայն Վիկտոր Համբարձումյանով չի կարող գիտությունը մնալ: Այսօր նա կա, բայց կանցնեն տարիներ և սա ափսոսանքով եմ ասում, նա չի լինի և նրան պետք է հաջորդեն ուրիշները, դրա համար գիտությունը հարկավոր է մի քիչ լայնորեն ծավալել և երիտասարդությանը լայն խմբերով ուղարկել սովորելու, որպեսզի մեր ժողովուրդը հետ չմնա: Իսկ ինտերնացիոնալիզմի տեսակետից, պետք է ասել, որ մեր ժողովուրդը ինտերնացիոնալիստ է բնականից: Ես այդ հարցի մասին չէի ուզում խոսել, բայց որովհետև տարիներ շարունակ սովորել ենք միշտ նահանջի ճանապարհ թողնել ամեն մի ասած բանի ետևը դրա համար ես ասում եմ նաև այդ մասին ևս: Մեր էպոսից է գալիս այդ բանը: Մեր էպոսը ժողովրդական է իր էությամբ և բոլոր ազգերի նկատմամբ մենք հանդուրժող ենք և լավ վերաբերմունք ունենք: Այսօր մի քիչ եթե պակասում է մեզ, դա ազգային արժանապատվության զգացումն է: Էդ տեսակետից Եղիշեն և Խորենացին չեն հնացել: Եղիշեի մոտ մենք կարող ենք սովորել ազգային արժանապատվություն, իսկ Խորենացու մոտ պարտքի, ծանր պարտքի գիտակցություն սեփական ժողովրդի հանդեպ: Այդ պատճառով նրանք էլի մնում են թարմ ինչպես առաջները և ցանկալի է, որ մեր երիտասարդությունը նրանց կարդա:

Տեքստը պատրաստվել է կազմողի կողմից, ելույթի ձայնագրությունից:


Ա. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱԿՏԻՎԻ ԺՈՂՈՎՈՒՄ (1975 Թ.)

Նախորդ ելույթներից շատ ծանր տպավորություն ստացա. դա մի լիակատար բացասական ինֆորմացիա էր համալսարանի և արտաքին ու ներքին կյանքի մասին :
Բացասական բնութագրեր են տրվում մարդկանց մասին, որոնց երկար տարիներ համարել ենք ազնիվ և նույնիսկ մտերիմ ենք եղել նրանց հետ, ինչպես, օրինակ, Լ.Ղարիբջանյանը (Հայկ. ԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտության նախարար. հիշեցումը կազմողի): Դժվար է այդ բոլորին հավատալ:
Այս մռայլ տրամադրությունը հարկավոր է ցրել:
Ես համոզված եմ, որ, անշուշտ, հանրապետությունում կատարվում են հետաքրքիր գործեր, որոնց մասին մենք գուցե թե տեղյակ չենք: Ցանկալի է, որ այդ գործերի մասին մեզ տեղեկություն տա իր ելույթում ընկ. Կ.Դեմիրճյանը:
Վերջին տասնամյակում, տեխնիկական առաջադիմության հետ կապված, հատկապես հաշվողական տեխնիկային առնչված, բուռն կերպով զարգացան գիտական նոր ուղղություններ:
Դրա շնորհիվ մեր բառապաշարի մեջ ներխուժեց տերմինների մի հսկայական քանակ, որի թարգմանությունը մենք չունենք: Այդ տերմինները հիմնականում մշակվում են մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, ուր պետք է որ նրանք մշակվեն:
Քանի որ, այսօր այդ տերմինները նոր են ստեղծվում, հարկավոր է նրանց ստեղծումը հանձնարարել գործին տեղյակ և միևնույն ժամանակ հայերենին լավ տիրապետող մարդոց:
Անթույլատրելի է ժամանակակից գրականության թարգմանությունը հանձնարարել մարդոց, որոնք զբաղվում են միայն դրամ վաստակելու ցանկությամբ և հեռու են մեր բուհական կյանքից:
Տասնյակ տարիներ ես համարվել եմ մեր Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության ուսումնամեթոդական սեկցիայի նախագահ:
Այդ տարիների ընթացքում, շարունակ, մինիստրության մեթոդական վարչության պետը մեծ եռանդով կազմակերպել է մեր սեկցիայի նիստերը, ուր քննվել են մեր սեկցիայի գծով հրատարակվող գրականության պլանները և առաջարկվել հրատարակվող գրականության ցանկերը և այդ գրքերի հրատարակման ցուցակները: Սակայն այդ անձնավորության գործունեությունը սահմանափակվել է միայն մեզ ժպտալով և սիրալիրություններով, տեղեկություններով մեր անձի առողջության մասին: Ոչ մի գիրք չի հրատարակվել. մեր առողջությունը իհարկե որոշ չափով պահպանվել է: Մաթեմատիկայի բնագավառում այդ անձնավորության միակ գործն է եղել, մեր կողմից մերժված “Մաթեմատիկայի տեղեկատու”-ի հրատարակումը, որի մեջ շահագրգռված էր ինքը:
Այս տարի ես, Սերգեյ Թումանյանի (Հայկ. ԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտության փոխնախարար. հիշեցումը կազմողի) միջոցով, հաջողեցրի հրատարակության պլանի մեջ մտցնել Ալեքսանդրովի և Կոլմագորովի “Введение в теорию функций и функциональный анализ” գիրքը: Այդ գիրքը պատկանում է մեր ժամանակի խոշորագույն մաթեմատիկոսներից մեկի` Կոլմոգորովի գրչին:
Դրա թարգմանությունը մի խոշոր իրադարձություն պիտի լինի մեզ մոտ, որովհետև վերջին երկու տասնամյակում դա առաջին գիրքն էր, որ պետք է հրատարակվեր, այդ բնագավառում, հայերեն լեզվով: Բնական է, որ մեզ պիտի հարցնեին թե ու՞մ կարելի է հանձնարարել դրա թարգմանությունը: Սակայն ոչ, մեթոդական վարչության պետը հաջողեցնում է հանձնարարել այդ ոմն մեկին, որը ոչ մի գաղափար չունի այդ առարկայի մասին:
Ես հիմքեր չունեմ պնդելու, որ այստեղ, կա մի մութ կոմբինացիա. սակայն, որ գործը մաքուր չէ, պարզ է ինձ համար: Հարկավոր է անհապաղ գիրքը վերցնել և հանձնել թարգմանության գոնե մասնագետի:
Ժամանակակից տերմինների ստեղծման կապակցությամբ բերենք հետևյալ փաստը: Ճանաչված մի ինժեներ վճռել է կազմել ժամանակակից տեխնիկական տերմինների մի բառարան: Առայժմ տպագրել է, ձեռագրի իրավունքով, միայն այդ բառարանի առաջին պրակը: Բառարանը տպագրված է Հայաստանի Հանրապետության պիտակի տակ: Այդ բառարանի յուրաքանչյուր էջը մի զավեշտ է: Չեմ կարծում, որ, հայկական այբուբենի ստեղծման օրից, տպված լինի մի այդպիսի ցնդաբանություն ինչ այդ գիրքն է:
Վերջում կցանկանայի բերել այդ բառարանի գոհարներից մի քանիսը`
авиация – չվույթ
военно-морская авиация – ռազմ-ծով չվույթ
разведовательная авиация – խուզ-չվույթ
грузовой автобус – բեռբուս
автовесы – ինքկշեռք
автоподатчик – ինքտու
автосварка – ինքեռ
автостоянка – ինքկաց
автостабилизатор – ինքկայունար
Քիչ առաջ ելույթ ունեցավ համալսարանի պրոռեկտորը:
Մի մարդ, որ տասնյակ տարիներ «ղեկավարում» է համալսարանի գիտական մասը ժամանակի ընթացքում կարող է սովորել արտասանել կիբեռնետիկա, լազեր, արագացուցիչ և այլ բառեր և տերմիններ ժամանակակից գիտությունից և տեխնիկայից. սակայն ասել, որ նա գաղափար ունի կամ առավելևս` կարող է ղեկավարել համալսարանի գիտական մասը, չի կարելի:
Ղեկավարը իր ենթակայից պետք է մի բանով բարձր լինի, այլապես ամեն ինչ ծաղրի առարկա կդառնա և մարդիկ կապրեն իրենց պաշտոնների ավտորիտետով և ոչ սեփական արժեքների համաձայն ավտորիտետ կունենան:
Այդ մարդու, որպես անձնավորության, դեմ ոչ մի առարկություն չունեմ: Սակայն, որպես գիտական մասի պրոռեկտոր նա իր տեղում չէ: Ես չեմ հասկանում թե արտասահմանյան իր ուղևորությունների ժամանակ նա օտար համալսարաններից ի՞նչ տպավորություններ է բերում, կամ ի՞նչ տպավորություն է թողնում ինքը: Նման հաղորդումներով նա հանդես չի եկել մեզ մոտ:
Ինձ թվում է, որ նրա թողած տպավորությունը ավել չէ քան մի գավառական ուսուցչի թողած տպավորությունը:
Մեր կազմակերպությունը զարմանալիորեն խիստ է երբ խոսքը վերաբերում է օտարներին և զարմանալիորեն հանդուրժող մեր կողքի մարդոց և իրավիճակները գնահատելիս:
Այդ մարդկանց նմաններին ժամանակն է զիջել իրենց տեղը երիտասարդներին:
Իմ աչքի առաջ մեծանում և ծերանում են իմ նախկին ուսանողները: Մենք չգիտենք թե ի՞նչի են ընդունակ նրանք, ի՞նչ կարող են անել նրանք:
Գրքի մասին խոսելիս ամենածանր վիճակը տեսնում եմ միջնակարգ կրթության բնագավառում:
Այսօր միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի բնագավառում մեծ հեղաշրջում է կատարվում: Այսօր, իրոք, խոսքը վերաբերում է հեղաշրջման և ոչ թե ինչ-որ մեթոդական միջոցառումներին: Կամենում են փոխել այդ դասընթացը հիմնավորապես, անցնելով ավելի ընդհանուր և աբստրակտ ձևակերպումների: Դա արվում է նրա համար, որ աշակերտը պատրաստ լինի դյուրությամբ ըմբռնել նոր գիտական դիսցիպլինները, որոնք իրենց նյութական բովանդակությամբ թեև նոր են, սակայն մաթեմատիկական կառուցվածքով շատ են նման իրար:
Բացի այդ, համարելով, որ դասավանդման գործում կարևորը, առաջնահերթը մտածողությունն է, և ապա միայն գիտելիքները, դասավանդումը պետք է որ տարվի այնպես, որ աշակերտը իր գիտելիքները ինքը ձեռք բերի ուսուցչի օգնությամբ, մտածելով այնպես, որ իրեն թվա թե հայտնի ճշմարտություններն իսկ սկզբից ևեթ նրան տրված չեն այլ ծնվում են հենց այժմ, իր աչքի առաջ:
Այս հարցադրումների հետ կապված, Ռուսաստանում արդեն լույս է տեսնում մի մեծածավալ գրականություն, որն իր մեծ տիրաժով հասցվում է մինչև վերջին ուսուցիչը: Եթե պատկերացնենք, որ ռուսական գրականությունը մինչ մեզ մոտ հասնում է 200 – 300 օրինակ, դարձյալ պարզ կլինի, որ հայ ուսուցիչը իսպառ զրկված է այդ տիպի գրականությունից:
Շատ ողբերգական է, որ այդ համարյա մասսայական գրականությունը ոչ միայն չի հասնում մեր երկրի բոլոր վայրերը, այլ և չի հասնում գրված մայրենի լեզվով:
Այդ գրականսւթյան հրատարաման կամ չհրատարակման գործը թողնված է լուսավորության ճակատի շատ ցածր կուլտուրա և մասնագիտական կրթություն ունեցող մարդոց կամքին:
Այդ ամենը պետք է որ լիներ մեր լուսավորության մինիստրի հոգածության առարկան: Սակայն, նա ունի գեղեցիկ դեմք և ձայն, քաղաքավարի և շատ հարմարվող վարվելակերպ և դժբախտաբար այդ բոլորը մոռացնել է տալիս մեր պահանջները նրա նկատմամբ: Նա երկար կմնա պաշտոնում:
Կյանքը գնում է, մի չհրատարակված գրքի վրա ավելանում է մյուսը, նրա վրա մեկ ուրիշը և ահա այդպես քայլ առ քայլ ապահովված է մեկ ազգի, լայն իմաստով, մշակութային հետամնացությունը:
Դրանք իրադարձություններ են, որ չեն նկատվում ամենօրյա կյանքում, այլ մեր աչքի առջև բացվում են հանկարծ, երբ ուղղելը արդեն դժվար է:
Խոսքս, այսպիսով, վերաբերում էր գրքին: Պետք է հիմք ստեղծել գրքի հրատարակման ճիշտ ճանապարհի: Թե ո՞րն է այդ ճանապարհը, դժվար չէ պարզել: Իմ նպատակն էր ուշադրություն հրավիրել այդ հարցի վրա:


ԳՐՔԻ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ


(Անտիպ նյութեր, 1970-ական թվականներ)

Գրքի և տպագրության հարցը օր ըստ օրէ հրատապ մի խնդիր է դառնում: Գիտության բոլոր բնագավառները ինտենսիվ զարգացում են ապրում, տալիս են նոր ճյուղավորումներ. Մասնավորաբար, այդ բանը աչքի է զարնում մաթեմատիկայի բնագավառում:
Նկատվում է, որ բոլոր պետությունները հատուկ ուշադրություն են նվիրում ինֆորմացիայի գործին: Սովետական գիտության լավագույն ստեղծագործությունները արագորեն թարգմանվում են այլ լեզուներով, Միացյալ Նահանգներում նույնիսկ թարգմանվում է Միութենական գիտությունների ակադեմիայի “Զեկույցները”, որը լույս է տեսնում մեծ հաճախականությամբ: Մասնավորաբար, մաթեմատիկայից ամենօրյա “գործնական” արդյունքներ պահանջելու մարմանջով բռնված մարդոց համար զարմանալի պիտի թվա, որ գործնական ամերիկացին հապշտապ թարգմանում է մաթեմատիկայի “պրակտիկ նշանակություն” չունեցող արդյունքները:
Դա ուշադրության արժանի երևույթ է: Բիզնեսմենը հեռատես է. Նա հասկանում է, որ գիտությունը մի այնպիսի բան չէ, որ նրանից ուզած մոմենտին պոկես ցանկացածտ պատառը, այլ պետք է թույլ տաս այդ կենդանի օրգանիզմին զարգանալ ներդաշնակորեն իր ներքին տրամաբանությամբ, այդ դեպքում է, որ նա կտա ժամանակին արժեքավոր պտուղներ: Միամիտ պրակտիկին կարող է տարօրինակ թվալ, երբ ամերիկյան ամսագրերում տպագրված ամենատեսական մաթեմատիկական հետազոտությունների տակ գրված տեսնի, որ այդ աշխատանքը ֆինանսավորել է ռազմաօդային ուժերի կամ ծովային մինիստրությունը:
Սովետական Միությունում ևս ինֆորմացիայի գործը օրստօրէ ծավալվում է: Ստեղծված է հատուկ հրատարակչություն` «Միր», որը թարգմանում է օտար լեզուներից կարևորագույն գրականությունը:
Այդ համայնապատկերի վրա խղճալի է երևում մեր հայերեն լեզվով եղած գրականությունը:
Երեք տարի առաջ ես փորձեցի առաջ քաշել այդ հարցը Գերագույն Սովետի կուլտուրայի և գիտության սեկցիայի նիստում, ուր ներկա էր մամուլի կոմիտեի նախագահը և “Լույս” հրատարակչության դիրեկտորը, սակայն այդ քննարկման արդյունքները չկարողացան ներգործել իրերի ընթացքի վրա:
Այժմ, մամուլի էջերում սկսվել է արծարծվել բուհական դասագրքերի հարցը: Օգտվելով առիթից ուզում եմ նորից անդրադառնալ այդ հարցին: Ուզում եմ արտահայտել մի քանի մտքեր և առաջարկել առանց մանրամասնորեն դրանք հիմնավորելու:
1.Բուհերում մայրենի լեզվով դասագրքերի անհրաժեշտությունը չպիտի հիմնավորել միայն նշելով գյուղական ուսանողության շատ լինելը մեր բուհերում: Եթե նույնիսկ բոլորը լավ իմանաին ռուսերեն, դարձյալ պետք է թարգմանվեին գիտական գրքեր տարբեր բնագավառներից, որովհետև կատարվում է գիտության շատ սաստիկ ճյուղավորում, ստեղծվում են նոր ուղղություններ, հսկայական նոր ծավալի տերմինոլոգիա և սիմվոլիկա. Չունենալ այդ բոլորը մայրենի լեզվով, նշանակում է իրավունք չունենալ այսօր կուլտուրական ազգ համարվել: Տերմինները և առհասարակ գիտական լեզուն միայն գրքի միջոցով, այն էլ շատ անգամներ վերահրատարակելով է, որ կարելի է ստեղծել և մշակել:
2.Չպիտի թույլ տալ, որ պատահական մարդիք գիտական գրականության հրատարակման գործը դարձնեն սեփական, երբեմն կիսագրագետ ստեղծագործության գործ:

Шагинян, Арташес Липаритович.
К теории взвешенных ортогональных полиномов на плоскости комплексного переменного: Доклады АН СССР. - 1937. - Т. 15, № 8. - С. 425-428.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Об аппроксимации полиномами в нежордановых областях: Доклады АН СССР. - 1940. - Т. 27, № 4. - С. 318-321.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
К вопросу об аппроксимации в среднем в комплексной области: Изв. АН СССР. Сер. Матем. - 1941. - Т. 17 - С. 153-172.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Заметки по исследованию приближений рациональными функциями в комплексной области. 1: Доклады АН СССР. - 1944. - Т. 44, № 2. - С. 51-55.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Заметки по исследованию полноты рациональных функций в комплексной области. 3: Доклады АН Арм. ССР. - 1944. - Т. 1, № 1-2. - С. 5-8.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Об экстремальных полиномах аппроксимирующих функцию, реализующую конформное отображение области на круг: Доклады АН СССР. - 1944. - Т. 45, № 2. - С. 54-56.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Заметки по исследованию приближений рациональными функциями в комплексной области. 2: Доклады АН СССР. - 1945. - Т. 48, № 1. - С. 11-14.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
О функциях, представимых интегралом Коши-Лебега: Доклады АН Арм. ССР. - 1945. - Т. 2, № 4. - С. 99-102.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Об одном признаке нормальности семейства аналитических функций: Доклады АН Арм. ССР. - 1946, Т. 5 - № 2. - С. 33-38.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Об одном признаке неполноты системы аналитических функций: Доклады АН Арм. ССР. - 1946. - Т. 5, № 4. - С. 97 - 100.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
О полноте семейств аналитических функций в комплексной области: Ер. - 1947. - Вып. 1 - 61 с. - АН Арм. ССР. Сообщ. Ин-та математики и механики.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Об одном квази-аналитическом классе функций: Доклады АН Арм. ССР. - 1948. - Т. 9, № 1. - С. 3-6.
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Սերգեյ Մկրտչի Մերգելյան: [Ֆիզ.-մաթ գիտ. դոկտոր]: Սովետ. Հայաստան. - 1949. - № 5. - էջ 35-36:
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
О наилучшем приближений в нежордановой области: Доклады АН Арм. ССР. - 1949. - Т. 11, № 1. - С. 3-5.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Об одной задаче теории квазианалитических функций: Доклады АН Арм. ССР. - 1949. - Т. 10, № 3. - С. 97-100.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Талантливый советский математик. С. Н. Мергелян: Коммунист. - 1952. - 20 марта.
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Ս. Մ. Մերգելյան: [ՍՍՌՄ ԳԱ թղթակից-անդամ ընտրվելու առթիվ]: Սովետ. Հայաստան. - 1953. - 12 նոյեմբերի:
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
К вопросу о весовом приближении средними квадратичными в области комплексного аргумента: Доклады АН Арм. ССР. - 1953. - Т. 16, № 1. - С. 3-8.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Некоторые задачи теории наилучших приближений в пространстве: Изв. АН Арм. ССР. - Сер. физ. - мат., естеств. и тех. Наук. - 1953. - Т. 6, № 3. - С. 1-13.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
О наилучших приближениях гармоническими многочленами в пространстве: Доклады АН СССР. - 1953. - Т. 90, № 2. - С. 141-144.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
О приближении полиномами: Изв. АН Арм. ССР. - Сер. физ. - мат., естеств. и тех. Наук. - 1954. - Т. 7, № 4. - С. 1-21.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Об аппроксимации в среднем гармоническими многочленами: Доклады АН Арм. ССР. - 1954. - Т. 19, № 4. - С. 97-103.
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Գիտության վաստակավոր գործիչը: [Հ. Գ. Անժուրի ծննդյան 70- ամյակի առթիվ]: Սովետ. Հայաստան. - 1955. - 11 հունիսի:
Քոչարյան Ն. Մ.
Սաղաթելյան Վ. Վ.
Հովհաննիսյան Գ. Հ.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
О скорости полиномиальных приближений на континнумах: Доклады АН СССР. - 1955. - Т. 10, № 2. - С. 190-192.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
О скорости полиномиальных приближений на произвольных совокупностях: Изв. АН Арм. ССР / Сер. физ.-мат., естеств. и тех. Науки. - Т. 8, № 3. - С. 1-31.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Исследования по теории приближений функций комплексного переменного: Труды Третьего Всесоюзного математического съезда. - М. - 1956. - Т. 2. Краткое содержание обзорных и секционных докладов. - С. 35.
Мергелян С.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
К теории однолистных функций: Изв. АН Арм. ССР /Сер. физ-мат., естеств. и тех. Наук. - 1956. - Т. 9, № 7. - С. 29-35.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
О скорости полиномиальных приближений на замкнутых совокупностях. 1: Труды Третьего Всесоюзного математического съезда. - М. - 1956. - Т. 1. - Секционные доклады - С. 111.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
К теоремам Шотки и Пикара: Изв. АН Арм. ССР /Сер. физ.- мат. Наук. - 1957. - Т. 10, № 1. - С. 9-19.
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Սովետական ականավոր գիտնականը: [Վ. Համբարձումյանի ծննդյան 50-ամյակի առթիվ]: Սովետ. Հայաստան. - 1958. - 19 սեպտեմբերի:
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Достижения ученых - в практику: [О работах Института математики и механики АН Арм. ССР]: Коммунист. - 1958. - 4 декабря.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Об одном неравенстве в теории аналитических функций и некоторых его применениях: Сообщ. 1: Доклады АН Арм. ССР. - 1958. - Т. 27, № 5. - С. 257-262.
----------------------------------------
Shahinyan, Artashes Lipariti.
Sur la Construction des Functions Analitiques qui ont Certaines Singularites: Ann. Scient. Fennicae, ser. 1/Mathematica. - 1958. - 251/9.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
О некоторых неравенствах и их применениях в теории функций: Доклады АН СССР. - 1959. - Т. 129, № 2. - С. 284-287.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Об одном основном неравенстве в теории функций и ее приложениях: Изв. АН Арм. ССР /Сер. физ-мат. Наук. - 1959. - Т. 12, № 1. - С. 3-25.
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Մոտավորությունների տեսություն կոմպլեքս տիրույթում: Եր. - 1960. - 277 էջ. - [ՀՍՍՌ ԳԱ]
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Некоторые асимптотические оценки мероморфных функций: V Всесоюзная конференция по теории функций: Тезисы докладов. - Ер. - 1960. - С. 121.
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
Об одной задаче теории приближений в комплексной области: Сиб. Матем. журн. - 1960. - Т. 1, № 3. - С. 523-544.
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Ներածություն բարձրագույն մաթեմատիկայի: Ձեռնարկ միջն. դպրոցի բարձր դաս. համար. - Եր. - Հայպետուսմանկհրատ. - 1963. - 323 էջ:
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Աշխարհի մաթեմատիկոսները Շիրակացու հայրենիքում: [Անալիտիկ ֆունկցիաների տեսությանը նվիրված միջազգային Երևանյան համաժողողովի մասին]: Հայրենիքի ձայն. - 1965. - 12 սեպտ. - էջ 5:
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Առաջաբան: Պուսեն Վ. Անվերջ փոքրերի անալիզի դասընթաց. - Եր. - 1968. - մաս 1. - էջ 3-4:
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Դեպուտատ Ա. Լ. Շահինյանի ճառից: [Հայկական ՍՍՌ 7-րդ գումարման Գերագույն Սովետի չորրորդ սեսիայում: Սովետ. Հայաստան. - 1968. - 22 դեկտեմբերի:
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Մեծավաստակ գիտնականը: [Վ. Համբարձումյանի ծննդյան 60-ամյակի առթիվ]: Գրական թերթ. - 1968. - 20 սեպտեմբերի:
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Հույզերի ու մտքերի հեղեղ էր նա : [Վ. Փափազյանի մահվան առթիվ]: Սովետ. Հայաստան. - 1968. - 9 հունիսի:
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Անալիտիկ ֆունկցիաների տեսություն: [Հ.] 1. - Եր. - Միտք. - 1969. - 242 էջ. - Երևանի համալս արան:
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Բարձրագույն մաթեմատիկայի ներածություն: 2-րդ հրատ. - Եր. - Լույս. - 1970. - 317 էջ:
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Ժողովրդի հոգևոր ջահը: [Երևանի պետ. համալսարան-50]: Սովետ. Հայաստան. - 1970. - 23 դեկտեմբերի:
----------------------------------------
Շահինյան, Արտաշես Լիպարիտի.
Ինչպես հասնել գործնական արդյունքների: [Գ. Թովմասյանի և Գ. Գենջոյանի "Բուհերը... առանց դասագրքերի" հոդվածի առթիվ] : Երեկոյան Երևան. - 1971. - 28 մայիսի:
----------------------------------------
Шагинян, Арташес Липаритович.
От фантастики - к обыденной реальности: [Ответы видных ученых (в том числе А. Л. Шагиняна) на вопросы анкеты "Лит. газеты"]: Лит. Газета. - 1972. - 20 дек. - С. 13.
----------------------------------------

Ալեքսանդրյան, Ռ.
Զուգակշիռներ սիրո և նվիրումի:. [Արտաշես Շահինյանի մահվան առթիվ]: Հայրենիքի ձայն. - 1978. - 24 մայիսի. - էջ 6
----------------------------------------
Արտաշես Լիպարիտի Շահինյան: Սովետ. Հայաստան. - 1978. - 19 մայիսի. [Ստորագր. Կ. Ս. Դեմիրճյան, Բ. Ե. Մարկիսով, Ֆ. Տ. Սարգսյան և ուրիշ.]. - Մահախոսական:
----------------------------------------
Արտաշես Շահինյան: [Ծննդյան 70- ամյակի առթիվ]: Երևանի համալս. - 1977. - № 1. - էջ 84:
----------------------------------------
Կամսարական, Ս.
1996թ. դեկտեմբերի 19-ին լրանում է հայ մտավորական, ակադեմիկոս Արտաշես Լիպարիտի Շահինյանի 90 ամյակը: Ազգային արժեքների անվերագնահատելիության շահինյանական դասերից մեկը: Մոլորակ. - 1996. - 18 դեկտեմբերի:
----------------------------------------
Համբարձումյան, Վ.
Ականավոր մաթեմատիկոսը [Ա. Լ. Շահինյանի ծննդյան 50-ամյակի առթիվ]: Սովետ. Հայաստան. - 1956. - 27 դեկտեմբերի:
----------------------------------------
Մարտիրոսյան, Ռ.
Ականավոր գիտնականն ու մեծ հայրենասերը: [Ա. Լ. Շահինյանի ծննդյան 90-ամյակի առթիվ]: Հայաստանի Հանրապետություն. - 1996. - 21 դեկտեմբերի:
----------------------------------------
Մերգելյան, Ս.
Գիտնականը, մանկավարժը, քաղաքացին: [Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Շահինյանի ծննդյան 70-ամյակի առթիվ]: Սովետ. Հայաստան. - 1976. - 22 դեկտեմբերի:
----------------------------------------
Ներսիսյան, Հ.
Ասպետ հայը, մեծ գիտնականը: [Ա. Լ. Շահինյանի ծննդյան 85-ամյակի առթիվ]: Հայաստ. Հանրապետ. - 1991. - 19 դեկտեմբերի:
----------------------------------------
Սաղաթելյան, Վ. Վ.
Արտաշե Շահինյան: [Կյանքի ու գործունեության մասին]: Երևանի համալս. - 1969. - № 4. - էջ 31-34:
----------------------------------------
Սաղաթելյան, Վ. Վ.
Մաթեմատիկական գիտությունների զարգացումը Խորհրդային Հայաստանում: [Ֆունկցիաների տեսության գծով Ա. Լ. Շահինյանի կատարած հետազոտությունների արդյունքների մասին]: Բնագիտության և տեխնիկայի պատմությունից. Գիտ. աշխ. ժողովածու. - Երևան. - 1964. - Հ. 3. - էջ 16-25:
----------------------------------------
Սաղաթելյան, Վ. Վ.
Մեծավաստակ գիտնականը: [Արտաշես Շահինյանի ծննդյան 60-ամյակի առթիվ]: Սովետ. Հայաստան. - 1966. - 18 դեկտեմբերի:
----------------------------------------
Վարդանյան, Վ.
Բազմավաստակ մանկավարժն ու գիտնականը: [Արտաշես Շահինյան]: Ավանգարտ. - 1966. - 22 դեկտեմբերի:
----------------------------------------
Վարդանյան, Վ.
Երկու սերունդների նահապետը: [Ա. Շահինյանի ծննդյան 60-ամյակի առթիվ]: Ավանգարդ. - 1966. - 20 դեկտեմբերի:
----------------------------------------
А. Л. Шагинян: Коммунист. - 1978. - 19 мая. [Подписи: К. С. Демирчян, Б. Е. Саркисов, Ф. Т. Саркисян и др.]. - 1978. - Մահախոսական:
----------------------------------------
Александрян, Р.
Ученый, педагог, гражданин: [К 70-летию со дня рождения академика А. Л. Шагиняна]: Коммунист. - 1976. - 25 декабря.
----------------------------------------
Арташес Липаритович Шагинян: [К пятидесятилетию со дня рождения]: Изв. АН Арм. ССР / Сер. физ.-мат. Наук. - 1957. - Т. 10, № 1. - С. 3-8.
----------------------------------------
Джрбашян, М.
Видный советский математик: [К 50-летию со дня рождения А. Л. Шагиняна]: Коммунист. - 1956. - 27 декабря.
----------------------------------------
Мергелян, С.
Ученый педагог, гражданин: [К 80-летию со дня рождения]: Коммунист. - 1986. - 19 декабря.
----------------------------------------
Нерсисян, А.
Большой ученый, замечательный педагог: [К 60-летию со дня рождения А. Л. Шагиняна]: Коммунист. - 1966. - 18 декабря.
----------------------------------------
Оганян, З.
Он алгеброй гармонию поверил... [Портрет знаменитого академика-математика Арташеса Шагиняна в интерьере времени]: Урарту. - 1996. - 16-22 декабря.
----------------------------------------
Шагинян Арташес Липаритович: История отечественной математики. - Киев. - 1970. - Т. 4, кн. 2 (1917-1967). - С. 623.
----------------------------------------

Ֆոտոարխիվ


Ա.Շահինյանի դիմանկարը. գործ Երանուհի Ասլամազյանի,
1960-ականներ, մասնավոր հավաքածու


Ա.Շահինյանի դիմանկարը. գործ Մարտիրոս Սարյանի



Ձախից աջ՝ ակադեմիկոսներ Կ.Ն. Պաֆենհոլց, Ս.Ն.Մերգելյան,
Ա.Լ. Շահինյան, Վ.Հ. Համբարձումյան

Մ.Սարյանի հետ 1962 թ. Գառնի