Cover Image
cerrar este libroՇահինյան Արտաշես Լիպարիտի (1906-1978)
Ver el documentoԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Լ. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Ver el documentoԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Լ. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Ver el documentoՆԱՄԱԿԱՆԻ
Ver el documentoՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ver el documentoՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
cerrar esta carpetaՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ver el documentoԱ. Լ. Շահինյանի աշխատությունների մատենագիտություն
Ver el documentoԳրականություն Ա. Լ. Շահինյանի կյանքի և գործունեության մասին
Ver el documentoՖՈՏՈԱՐԽԻՎ

Արտաշես Լիպարիտի Շահինյանը ծնվել է 1906 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի Ալեքսանդրոպոլ քաղաքում (ներկայումս՝ Գյումրի)։ Վախճանվել է 1978 թ. մայիսի 18-ին Երևանում։
1926 թ. ավարտել է Երևանի ինդուստրիալ տեխնիկումը։
1929 թ. ավարտել է Երևանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական բաժինը։
1929-1933 թթ. Երևանի համալսարանի և Պոլիտեխնիկական ինստիտուտի մաթեմատիկայի ասիստենտ, դոցենտի պաշտոնակատար, ամբիոնի վարիչի պաշտոնակատար։
1934-1937 թթ. Լենինգրադի համալսարանին կից մաթեմատիկայի և մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ։
1937 թ. Երևանի համալսարանի դոցենտ, բարձրագույն երկրաչափության ամբիոնի վարիչ։
1939 թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
- Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
1944-1955 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի վարիչ։
1944-1977 թթ. Երևանի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ։
1945 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
- Պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն Սովետի պատվոգրով։
1946 թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։
1947 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
1950-1964 թթ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։
1953 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով։
1955-1960 թթ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։
1967 թ. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 7-րդ գումարման պատգամավոր։
1970 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործի պատվավոր կոչում։
1971 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» երկրորդ շքանշանով։
- Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 8-րդ գումարման պատգամավոր։
1977 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով՝ մաթեմատիկական գիտության զարգացման, կադրերի պատրաստման գործում ունեցած վաստակի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ