Արտաշես Լիպարիտի Շահինյանը ծնվել է 1906 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի
Ալեքսանդրոպոլ քաղաքում (ներկայումս՝ Գյումրի)։ Վախճանվել է 1978 թ. մայիսի 18-ին Երևանում։
1926 թ. ավարտել է Երևանի ինդուստրիալ տեխնիկումը։
1929 թ. ավարտել է Երևանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական բաժինը։
1929-1933 թթ. Երևանի համալսարանի և Պոլիտեխնիկական ինստիտուտի մաթեմատիկայի ասիստենտ, դոցենտի պաշտոնակատար, ամբիոնի վարիչի պաշտոնակատար։
1934-1937 թթ. Լենինգրադի համալսարանին կից մաթեմատիկայի և մեխանիկայի
գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ։
1937 թ. Երևանի համալսարանի դոցենտ, բարձրագույն երկրաչափության ամբիոնի վարիչ։
1939 թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
- Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
1944-1955 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի վարիչ։
1944-1977 թթ. Երևանի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ։
1945 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
- Պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն Սովետի պատվոգրով։
1946 թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։
1947 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
1950-1964 թթ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։
1953 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով։
1955-1960 թթ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի
մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։
1967 թ. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 7-րդ գումարման պատգամավոր։
1970 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործի պատվավոր կոչում։
1971 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» երկրորդ շքանշանով։
- Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 8-րդ գումարման պատգամավոր։
1977 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության»
շքանշանով՝ մաթեմատիկական գիտության զարգացման,
կադրերի պատրաստման գործում ունեցած վաստակի համար
և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ