ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Կահիրե |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Ոսկետառ |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Մսրլյան Երվանդ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1918-1966, 1966- |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանը հիմնադրել է Երվանդ Մսրլյանը 1918 թ.: Մինչև 1933 թ. նրա
հետ աշխատել է Արմենակ Մանուկյանը: Ե. Մսրլյանը,
դեռ 1914 թ., Գրիգոր Համբիկյանի և Ե. Քերեսթեճյանի հետ Կահիրեում հիմնել էր մի փոքր
գրաշարատուն, ուր հրատարակել էր «Խարաշօ» երգիծական շաբաթաթերթի մի քանի համար, որից
հետո, 1916 թ. այս համեստ տպարանը փակվել է: «Ոսկետառ»ի
վարիչ-տնօրենուհին մինչև 1966 թ. եղել է Ատրինե Մսրլյանը, իսկ գրաշարապետ-խմբագիրը՝
Ստեփան Համամճյանը: Այս տպարանում
Ե. Մսրլյանը 1919-1971 թթ. հրատարակել է «Սավառնակ» երգիծաթերթը, նաև թերթի «Զէբլին»
շաբաթական հավելվածը (1931-1937)` արտոնատիրությամբ իր տիկնոջ՝ Ատրինեի: Այս շրջանում
տպարանը հայտնի է նաև «Տպարան-վիմագրատուն
Ոսկետառ» անվանումով: 1965 թ. տպարանի
սեփականատեր են դառնում Նորայր Տեովլեթյանը
և Պերճ Թերզյանը, իսկ 1969-ից տպարանի սեփականատերն էր Նորայր Տեովլեթյանը: «Ոսկետառ»
տպարանում լույս են տեսել բազմաթիվ պարբերականներ, Սոկրատ Սարրաֆյանի թարգմանած վեպերի
հատորներ, «Ջահակիր» գրական հավաքածուի Ա. գիրքը (1919), «Ջահակիր» տարեգիրքը
(1948), «Ոսկետառ» Մատենաշարից Աշոտ Պատմագրյանի հեղինակած «Գանձարան հայ երգերու»
6 հատորները (1940), Գրիգոր Մամուր Ֆաթիմիի «Երազահան», «Կախարդագիրք», «Բախտագուշակ»
ու այլ «Համայնագիտարան»ներ (1935-1937) և բազմաթիվ հայերեն ու օտար լեզուներով գրքեր,
կանոնագրեր, տեղեկագրեր, ձեռնարկների պրակներ:
|
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |