ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Թուրքիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Վարագ |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Արծիվ Վասպուրականի | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
|
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1857-1913 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
4 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Տպարանը հիմնադրվել է 1858թ. Վանում` Մկրտիչ վրդ. Խրիմյանի ջանքերով: Խրիմյանը Կ.Պոլսում հիմնած իր տպարանում 1855-1856թթ. «Արծուի Վասպուրական» ամսագրի մի քանի համար հրատարակելուց հետո, տպարանի պարագաներով վերադառնում է իր հայրենի քաղաք` Վան, ուր Վարագա վանքին կից 1858թ. հիմնում է համեստ մի տպարան, որտեղ և շարունակում է հրատարակել վերը նշված պարբերականը: Հաջորդ տարիներին տպարանում լույս են տեսնում մի քանի գրքույկներ, որոնց թվում է վանեցի գրող Տիգրան Ամիրճանյանի «Ողբերգութիւնքը» (1862): Այնուհետև Մ. Խրիմյանը 1863թ. իր տպարանով փոխադրվում է Մուշ: Այստեղ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ տպագրվում է «Արծուիկ Տարօնոյ» պարբերականը (1863-1865): 1870 - ական թվականներին այս տպարանը նորից փոխադրվում է Վարագ, որտեղ վերականգնվում է «Արծուի Վասպուրական» ամսագրի հրատարակությունը` Խրիմյանի աշակերտ Մ. Անանյանի խմբագրությամբ: 1884թ. թուրքական իշխանությունները բռնագրավում են տպարանը և Վարագա վանքից փոխադրում Վան` թուրքական մի թերթ տպագրելու համար: Չնայած դրան, հայ տպագրությունը, ընդհատումներով, Վանում շարունակվել է մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Այստեղ տպագրվել են մի քանի պարբերականներ, որոնց թվում և «Վան-Տոսպ» հանդեսը: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |