ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Կահիրե |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Նուպար Տիճիթլ (Nubar Digital) |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | Նուպար |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Սիմոնյան Պողոս |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1939- |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանը հիմնադրել է Պողոս Սիմոնյանը 1939 թ.: Այն սկզբնական
շրջանում գործել է իր ժամանակի կապառե տառերի գործածությամբ, որին հետևել է վիմատպագրության
կիրառումը: 1959 թ. հիմնադրի
որդիները՝ Նուպար և Հրաչ եղբայրները, իրենց տպարանը համալրել են նորագույն
տպագրական սարքավորումներով, իսկ 1974 թ-ից տպարանում գործել են «Հայտելպրկ» մակնիշի արդիական գունավոր տպագրության
սարքավորումներ: 2001թ. տպարանը տեղափոխվել է Կահիրեի մերձակա Էլ Ուպուր քաղաք՝ «Էլ
Նուպար» վերանվանումով և Նուպար և Հրաչ Սիմոնյան եղբայրների սեփականատիրությամբ:
2013-ից տպարանը գործում է «Նուպար Տիճիթլ» (Nubar Digital) անվանումով և թվայնացումի
նորագույն դրույթներով գործող տպարանը «Նուպար Սիմոնյան և որդիք»ի սեփականությամբ: «Նուպար»
տպարանի ավելի քան 75-ամյա տարեգրության ընթացքում լույս են տեսել եգիպտահայ մամուլի
ավելի քան քսան պարբերականներ, իրենց շաբաթական, ամսեկան, եռամսյա, կիսամսյա և տարեկան
բնութներով: Հրատարակվել են շուրջ 150 հատորներ և գրքույկներ: Տպարանը միշտ խրախուսող
է եղել հայատառ հատորների և պարբերականների տպագրությանը զուգահեռ՝ օտարալեզու հրատարակությունների:
Ներկայիս իր լայնածավալ տպագրական գործունեությունը ընդգրկել է եգիպտական շուկայից
դուրս արաբական, եվրոպական և ամերիկյան երկրներ: |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |