ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Կահիրե |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Յակոբ Փափազեան |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Փափազյան Հակոբ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1932-1946 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանը հիմնադրել է Յ. Փափազյանը 1932 թ., ով նաև տպարանի տերն
ու տնօրենն էր: Այստեղ տպագրվել են «Հայ դպրոց»-ի պրակը (1938), «Փունջ»-ի մանկապատանեկանի
համարները (1946), «Արմավենի» տարեգիրքը (1937-1938), Հարություն Մանավյանի «Սարկավագին տարեցոյց»-ը (1935), Վահան Զարդարյանի
«Յիշատակարան Մատենաշար»-ի պրակները (1932-1939), Արշակ Ալպոյաճյանի «Պատմութիւն Հայ
Կեսարիոյ» Ա. և Բ. հատորները (1937), Հայր Ռ. Քոսյանի «Թուաբանութիւն» դասագրքերի Ա.-Զ.
շարքը (1937-1939) և զանազան վիպային հատորներ: Տպարանը մասնագիտացած
էր առավելապես առևտրական տպագրական աշխատանքների
համար: |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |