ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Ավստրիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Վիեննա |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Մխիթարյան միաբանություն |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
|
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
|
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1776 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
663 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Վենետիկի Մխիթարյան միաբանությունից անջատված և Տրիեստում
գործող վարդապետները տեղափոխվելով Վիեննա՝ 1812 թ. այնտեղ հիմնում են նոր վանական համալիր՝
իր տպարանով: Մինչ դարավերջ հրատարակվում է 17 անուն գիրք:Տարիների ընթացքում այս տպարանը այնքան
է առաջադիմում, որ իր մեծությամբ և բազմալեզվյան հրատարակություններով դառնում է առաջնակարգ
տպարան ոչ միայն Ավստրիայի, այլև Եվրոպայի մասշտաբով: Այս տպարանը մեծ աշխատանք է
տարել հայկական պոլիգրաֆիայի զարգացման գործում, մասնավորապես, տպարանի ձուլարանը
խոշոր դեր է խաղացել հայ տպագրական տառատեսակների հորինման և զարգացման բնագավառում: Վիեննայի
Մխիթարյան միաբանության գրական-հրատարակչական գործունեությունը նշանավոր է գերազանցապես
իր հայագիտական ուսումնասիրություններով: Հատկապես մեծ արժեք է ներկայացնում այդտեղ
հրատարակվող «Ազգային մատենադարան» հայգիտական մատեանաշարը, որն ընդգրկում է հայ և
օտարազգի հայագետների 200 աշխատություններ: 1847-1863 թթ. շրջանում այս տպարանում տպագրվել
է «Եվրոպա» շաբաթաթերթը, իսկ 1887թ. սկսել է հրատարակվել «Հանդես Ամսօրյա» արժեքավոր
հայագիտական պատմա-բանասիրական ամսագիրը: 1833-ին «Հավատով խոստովանիմ» աղոթքը շքեղ
տեսքով տպագրել է 24 լեզուներով, որի համար արժանացել է Բելգիայի թագավորի շնորհած
շքանշանին: Լոնդոնում, Փարիզում, Ֆլորենցիայում և այլ քաղաքներում մասնակցել է միջազգային
ցուցահանդեսների և շահել ոսկե և արծաթե մրցանակներ: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |