Cover Image
aizvērt šo grāmatuԳևորգյան Համլետ Ամբակումի (1927-2024)
Skatīt dokumentuՀ. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՀ. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Համլետ Գևորգյանն իր ողջ ստեղծագործական գործունեության մեջ որդեգրել է գիտական ճշմարտության չափանիշը: Վաստակաշատ փիլիսոփան մշտապես հավատարիմ է մնացել պատմական իրողությունների օբյեկտիվ գնահատման չափանիշներին, ինչը վկայում է նաև նրա ազնիվ քաղաքացիական կեցվածքի մասին»:

Ռ. Մ. Մարտիրոսյան
Յու. Մ. Սուվարյան
Գ. Ա. Պողոսյան

Ակադեմիկոս Հ.Ա. Գևորգյանը ծնվել է 1927թ. հուլիսի 10-ին Երևանում ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է հունիսի 18-ին 2024 թ․
1944թ. Երևանի Մռավյանի անվ. միջն. դպրոցի շրջանավաարտ։
1945-1950թթ. Երևանի պետհամալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակ.-ի ուսանող։
1951-1955թթ.Հայաստանի ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի (սեկտորի) ասպիրանտ։
1951-1959թթ. Հայկական հեռ.Գործակալության խմբագիր և թարգմանիչ։
1955թ. Թեկնածուական թեզի պաշտպանություն «Աբստրակցիայի դերը իմացության մեջ» թեմայով։
1956թ.-ից ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, պրոբլեմային խմբի ղեկավար։
1960-1980թթ. Երևանի պետ.համալսարանի փիլիսոփ. Ֆակ.-ի դասախոս («Ժամանակակից իմացաբանական ուսմունքները», «Նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմություն» և այլ դասընթացների ավանդում)։
1962-1969թթ. Իմացաբանական-մեթոդաբանական հետազոտ. պրոբլեմային խմբի ղեկավար, բաժնի վարիչ։
1969-1992թթ. Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ին-տի բաժնի վարիչ։
1970թ. Դոկտորական թեզի պաշտպանություն «Հավանական և Հավաստի գիտելիք» թեմայով։
1971թ. Արժանացել է Փիլիսոփայական գիտ. դոկտորի աստիճանի։
1972թ. Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում «Դիալեկտիկական և պատմական մատերիալիզմ» մասնագիտությամբ։
1973թ. Շնորհվել է «Գովեստագիր։»
1983թ.՝ «Վաստակագիր»։
1992թ.-ից Ժամանակակից փիլիսոփայության հիմնահարցերի գիտա-թեմատիկ խմբի ղեկավար։
1992-1996թթ. Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ին-տի տնօրենի պաշտոնակատար։
1996թ.Ընտրվել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամ «փիլիսոփայություն» մասնագիտությամբ։

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Ամբակումի Գևորգյանի աշխատությունները վերաբերում են նոր և ժամանակակից փիլիսոփայության պատմության հիմնախնդիրներին, առանձնապես՝ իմացաբանությանը, գիտության մեթոդաբանությանը և տրամաբանությանը, ինչպես նաև հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին, մշակույթի պատմափիլիսոփայական տեսանկյուններին։ Լայն ճանաչում են գտել Հ.Ա. Գևորգյանի «Իմացաբանության մեջ աբստրակցիայի դերի մասին» (1957) և «Հավանական և հավաստի գիտելիք» (1965) գրքերը։ Դրանց հարում են նրա մի ամբողջ շարք աշխատությունները գիտական հիպոթեզի մասին («Հիպոթեզը և նրա դերը գիտության մեջ» ԳԱ հրատ. 1959, «Ժամա նակակից մեթոդաբանական վեճերը և գիտական հիպոթեզի պրոբլեմը» 1984, և այլն), որոնցում հիպոթեզի պրոբլեմն աղերսված է գիտելիքի զարգացման ժամանակակից տեսությունների հետ։
Հ.Ա. Գևորգյանը մշակել է տրամաբանական-մեթոդաբանական հետազոտությունների ծրագիր, որը դրվել է իր ղեկավարած պրոբլեմային խմբի գիտական աշխատանքի հիմքում։ Ծրագրի տեսական հիմնավորումը հավանության է արժանացել Հ.Ա. Գևորգյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված Համամիութենական (1972) և Անդրկովկասյան (1974) սիմպոզիումներում։ Այն իրագորված է Հ.Ա.Գևորգյանի խմբագրությամբ լույս ընծայված «Գիտական գիտելիքի տրամաբանական վերլուծության փիլիսոփայական հարցերը» կոլեկտիվ աշխա տության երեք պրակներում (1969, 1971,1974), «Փիլիսոփայությունը և գիտության մեթոդաբանական հարցերը» ժողովածուում (1977), որոնց աշխատակցել են տրամաբանության, մեթոդաբանության, իմացաբանության հեղինակավոր ներկայացուցիչներ Մոսկվայից, Կիևից և այլն։ Տեսական հիմնավորումը և շարադրանքը Հ.Ա.Գևորգյանը տվել է մի շարք հրապարակումներում («Դիտողություններ գիտական գիտելիքի տրամաբանական-իմացաբանական վերլուծության մասին», «Գիտական գիտելիքի օբյեկտիվության տեսանկյունները», «Գիտական տեսության ձևականացման պրոբլեմը», «Ճշգրիտ փիլիսոփայության կոնցեպցիայի ժամանակակից մի քանի տարատեսակությունների մասին» և այլն), և, ընդհանրացված ձևով, «Գիտելիքի ժամանակակից տեսության ակնարկ» գրքում (1978)։
Նա գրել է նաև «Տրամաբանություն»՝ դասագիրք ավագ դպրոցի համար (1994, համահեղինակ՝ Վ. Բաղդասարյան)։
«Գիտության պատմական մեթոդաբանության ակնարկ» գրքում (1987) ի հայտ է բերել պատմամշակութային գործոնների ազդեցությունը գիտական գիտելիքի նաև ներքին իմացաբանական բնութագծերի վրա, վերլուծել է 20-րդ դարի այն հիմնական փիլիսոփայական ուսմունքները, որոնցում վերանայվում են գիտության փիլիսոփայության դասական ըմբռնումները և տարբեր տեսանկյուններից հիմնավորում է պատմամշակութային մոտեցումը։ Այս հարցադրումների հանգուցակետում գտնվում է պատմական վերակազմության մեթոդի պրոբլեմը, որի վերաբերյալ Հ.Ա. Գևորգյանի նախաձեռնությամբ գրվել և նրա խմբագրութ յամբ հրատարակվել է կոլեկտիվ աշխատություն՝ «պատմական վերակազմության մեթոդը գիտության պատմության մեջ» (1990)։
«Ազգային մշակույթը պատմության փիլիսոփայության տեսանկյունից» գրքում (1992) և մի ամբողջ շարք այլ հրապարակումներ ում Հ.Ա. Գևորգյանը արծարծում է հայ փիլիսոփայության պատմության մշակութաբանական տեսանկյունները, ուրույն մեկնաբանու թյուն է տալիս մշակույթի տեսության հարցերին և դրանք մասնավո րեցնում է հայկական մշակույթի և հայոց պատմության նկատմամբ։ Հ.Ա. Գևորգյանը ինստիտուտում նախաձեռնեց հետազոտություններ այդ հարցերի շուրջ. նրա գիտաթեմատիկ խմբի ուժերով և նրա խմբագրությամբ հրատարակվեց «Փիլիսոփայություն, գիտություն,հումանիստիկա. մշակույթի միասնության իդեալի որոնումները երկու դարերի սահմանագլխին» ժողովածուն (1994), իսկ 1995թ. նա ինստիտուտում կազմակերպեց սիմպոզիում՝ նվիրված մշակույթների երկխոսությանը, նախաձեռնեց և հրատարակեց ժողովածու «Մշակույթների հանդիպումը. դիմաբախումից՝ երկխոսութ յուն» վերնագրով։
Հ.Ա. Գևորգյանը Հայկական սովետական հանրագիտարանի համար գրել է շուրջ հարյուր հոդված փիլիսոփայության և տրամաբանության հանգուցային հարցերի, կատեգորիաների, փիլիսոփայական ուղղությունների, փիլիսոփայության և տրամաբանության նշանավոր դեմքերի մասին։ Նա եղել է հանրագիտարանի փիլիսոփայության գիտաճյուղային խորհրդի անդամ և նախագահի տեղակալը։ Եղել է նաև Տերմինաբանական կոմիտեի անդամ, ՀՀ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ, ՀՀ Լեզվի պետական տեսչության Լեզվի բարձրագույն խորհրդի անդամ։
Հ.Ա. Գևորգյանը գրել է գիտական աշխատություններ հայեր են, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ 9 գիրք, գիտական հոդվածներ, այդ թվում 99 հոդված Հայակական սովետական հանրագիտարանի համար։ Նախաձեռնել է թեմատիկ ժողովածուների և կոլեկտիվ աշխատությունների հրապարակում, խմբագրել է գրքեր, կատարել է թարգմանություններ, այդ թվում նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմության բուհական երկու դասագրքերի թարգմանությունը։ Պատրաստել է շուրջ մեկուկես տասնյակ գիտության թեկնածուներ և դոկտորներ։

Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Ինչ է գիտական կանխատեսումը: Եր. Հայպետհրատ. - 1957. - 70 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Պրակտիկայի դերը իմացության մեջ: Լենինյան ուղիով (ամսագիր). - 1957. - № 8. - էջ 109-120։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
О ленинской оценке философии Гегеля : Известия АН Арм. ССР. обществ. науки. - Ер. - 1957. - № 5. - էջ 23-36.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
О роли абстракции в познании: Ер.:Изд-во АН Армении. - 1957. - 169 с.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Դիալեկտիկան և բնագիտությունը: Տեղեկագիր Հայկ. ՍՍՌ ԳԱ. հասարակական գիտ. - 1959. - № 5. - էջ 25-37։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Հիպոթեզը և նրա դերը գիտության մեջ: Եր.։ Հայկ.ՍՍՀ ԳԱ հրատ. - 1959. - 126 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Երևույթ և էություն: «Մատերիալիստական դիալեկտիկայի կատեգորիաները» ժող. - Եր.։ ԵՊՀ հրատ. – 1960։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Теория познания общей семантики: Ред.: Д.П. Горский, Г.А. Геворкян. Ереван: Изд-во АН АрмССР. - 1959. - 320 с.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Մարքսիստական իմացաբանության զարգացման լենինյան էտապը: Պատմա-բանասիրական հանդես. - 1960. - № 1. - էջ 3-16։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
О концепции локальных цивилизаций։ Критический очерк: Под ред. Г.А. Геворкяна. Ереван: Изд-во АН АрмССР. - 1962. - 180 с.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Категория вероятности и современный “физический идеализм”: Известия АН Арм. ССР. обществ. науки. - 1963. - № 9. - С. 3-16.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Агностицизм и проблема знания и веры в буржуазной философии: Под ред. Г.А.Геворкяна. Ер. - 1964. - 230 с.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Вероятное и достоверное знание: Ер.:Изд-во АН Арм. ССР. - 1965. - 203 с.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Մաթեմատիկան և իրականությունը: Խմբ.՝Հ.Ա. Գևորգյան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1966. - 280 էջ։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Категория вероятности и некоторые вопросы теории истины: Сборник “Диалектика и логика научного познания”. - М.: Наука. - 1966. - С. 273-286.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Ինդուկտիվ մտահանգումներ: Եր.։ ԵՊՀ հրատ. - 1967. - 68 էջ։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Научная теория, ее функции: Выступление на 3-ем Междунар. конгрессе по логике, методологии и философии науки. - Амстердам (Нидерланды). – 1967.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Развитие философской мысли в Советской Армении: Вопросы философии. - 1967. - № 12. - С. 48-60.
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Асланян Г. Г.
Григорян Г. О.
Хачикян Я. И.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Մաթեմատիկական տրամաբանության փիլիսոփայական ներածություն: Խմբ.՝ Հ.Ա. Գևորգյան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1968. - 250 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Մաթեմատիկական տրամաբանության հիմնական տարրերը : Ուսումնական ձեռնարկ համալսարանի փիլիսոփայության բաժնի և մանկավարժական ինստիտուտների ուսանողների համար: Խմբ.՝Հ.Ա. Գևորգյան. Երևան: Լույս. - 1969. - 303 էջ։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Замечания о логико-гносеологическом анализе научного знания: Сборник “Философские вопросы логического анализа научного знания”. - Ер.: АН Арм. ССР. - 1969. - Вып. 1. - С. 5-44.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Философские вопросы логического анализа научного знания: Ред. Г. А. Геворкян. - 1969. - 168 с.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Вероятное и достоверное знание: Ереван. - 1970. - 38 с.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Проблема формализации научной теории: Сборник “Диалектика и современное естествознание”. - М.: Наука. - 1970. - С. 346-350.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
К вопросу о признании в науке утверждений и теорий: Сборник “Философские вопросы логического анализа научного знания”. - Ер.: Изд-во АН Арм. ССР. - 1971. - Вып. 2. - С. 5-30.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Իմացաբանականի և տրամաբանականի փոխհարաբերությունը մաթեմատիկայում: Խմբ.՝Հ.Ա. Գևորգյան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1973. - 204 էջ։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Проблема развития научного знания: Под ред. Г.А. Геворкяна. Ер. – 1973.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Аспекты объективности научного знания: Сборник “Философские вопросы логического анализа научного знания”. - Ер.: Изд. АН. - 1974. - Вып. 3. - С. 32-49.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Об альтернативных характеристиках научного знания в истории Западной философии: “Материалы 5-го Междунар. конгресса по логике, метод. и филос. науки” Лондон (Великобритания), Канада. – 1975.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Անրի Բերգսոն: ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1976. - Հտ. 2. - էջ 418-419։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Ջորջ Բերկլի: ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1976. - Հտ. 2. - էջ 424։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Գիտակցություն: ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1977. - Հտ. 3. - էջ 77-78։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Գիտելիք: ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1977. - Հտ. 3. - էջ 80։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Գոյաբանություն (օնտոլոգիա): ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1977. - Հտ. 3. - էջ 155։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Դյուի Ջոն: ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1977. - Հտ. 3. - էջ 424։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Об отношении философии к логико-методологическому анализу научного знания: Сборник “Философия и методологические вопросы науки”. - Ер.: Изд. АН. - 1977. - С. 76-85.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Философские вопросы современного естествознания: Под ред. Г.А. Геворкяна. Ереван : Изд-во АН АрмССР. - 1977. - 172 с.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Գիտելիքի ժամանակակից տեսության ակնարկ: Եր.։Հայկ.ՍՍՀ ԳԱ. - 1978. - 132 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Գիտելիքի վերլուծության հարցերը Արիստոտելի Երկրորդ անալիտիկայում: Լրաբեր Հասարակական Գիտությունների. - 1978. - № 7. - էջ 71-80։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Межтеоретические отношения и системность науки: Под ред. Г.А. Геворкяна։ Ер. – 1978.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Проблема объективности научного знания: Под ред. Г.А. Геворкяна. Ер. - 1979. - 150 с.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Հեգել Գ.Վ.Ֆ.: ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1980. - Հտ. 6. - էջ 329-330։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
О проблеме понимания: Вопросы философии. - М. - 1980. - № 11. - С. 122-131.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Гипотеза и ее роль в развитии научного познания: Сборник “Ленинская теория отражения”. - София (Болгария). - 1981. - Т. 1, гл. 21.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
«Ճշմարիտ փիլիսոփայության» կոնցեպցիայի ժամանակակից մի քանի տարատեսակությունների մասին: ՍՍՀՄ փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի «Տարեգիրք-1982»։ Եր.։ՀԳԱ հրատ., 1983. - 114-140։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Նեոպոզիտիվիզմ: ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1982. - Հտ. 8. - էջ 229-230։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Сравнение и понимание теорий в развивающейся науке: Сборник “Структура и развитие научного знания. Системный подход к методологии науки”. Тезисы. - М.: Наука. – 1982.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Ռասել (Բերտրան Արթուր Ուիլյամ): ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1983. - Հտ. 9. - էջ 604-605։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
ՍՍՀՄ Փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի տարեգիրք 1982 : Փիլիսոփայական գիտելիքի առանձնահատկությունը: Խմբ.՝Հ.Ա. Գևորգյան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1983. - 214 էջ։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Проблема имплицитного : Логико-методолог. анализ: Отв. ред. Г.А. Геворкян. Ереван: Изд-во АН АрмССР. - 1983. - 140 с.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Աշխարհի գիտական պատկերը և փիլիսոփայությունը : Հոդվածների ժողովածու: Խմբ.՝Հ.Ա. Գևորգյան. Երևան: Հայաստան. - 1984. - 296 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
ՍՍՀՄ Փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի տարեգիրք 1983 : Գիտական իմացության մեթոդաբանական վերլուծությունը: Խմբ.՝Հ.Ա. Գևորգյան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1984. - 233 էջ։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Методологические принципы объективности научного знания и единсто науки: Под ред. Г.А. Геворкяна. Ер. – 1984.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Современные методологические споры и проблема научной гипотезы: Сборник “Вопросы идеологической борьбы на современном этапе”. Ер.: Изд. АН. - 1984. - С. 73-101.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Հայերենի փիլիսոփայական տերմինաբանության մի քանի հարցեր: Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի «Աշխատություններ - 9»։ Եր.։Հայաստան. – 1985։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
ՍՍՀՄ Փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի տարեգիրք 1984 : Զարգացած սոցիալիզմը և անձը: Խմբ.՝Հ.Ա. Գևորգյան. Երևան : ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1985. - 212 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Սպինոզա (Բենեդիկ): ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1985. - Հտ. 11. - էջ 72։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Ստրուկտուրալիզմ: ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1985. - Հտ. 11. - էջ 160-161։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
ՍՍՀՄ Փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի տարեգիրք 1985 : Հայոց փիլիսոփայության պատմության հարցեր: Խմբ.՝Հ.Ա. Գևորգյան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1986. - 243 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
ՍՍՀՄ Փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի տարեգիրք 1986 : Հայ էսթետիկական մտքի պատմությունից: Խմբ.՝Հ.Ա. Գևորգյան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1986. - 175 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Տրամաբանություն: ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1986. - Հտ. 12. - էջ 76-77։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Տրամաբանական իմաստաբանություն: ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1986. - Հտ. 12. - էջ 74։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Տրամաբանականը և պատմականը: ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1986. - Հտ. 12. - էջ 74։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Տրամաբանական պոզիտիվիզմ: ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1986. - Հտ. 12. - էջ 74։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Տրամաբանական շարահյուսություն: ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան). - Եր. - 1986. - Հտ. 12. - էջ 75։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
ՍՍՀՄ Փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի տարեգիրք 1987 : Ստեղծագործության փիլիսոփայական և հոգեբանական պրոբլեմները: Խմբ.՝Հ.Ա. Գևորգյան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1987. - 216 էջ։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Математическое познание: диалектика объективного и субъективного: Под ред. Г.А. Геворкяна. Ер.: Изд-во АН АрмССР. - 1987. - 142 с. ----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Очерк исторической методологии науки: Ер.: Изд-во АН Арм. ССР. - 1987. - 168 с.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Теория лингвистической относитульности и современная методология науки: Межвузовский сборник “Вопросы философии”. - Ер.: Изд. ЕГУ. - 1988. - С. 300-309.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
„David Anhaghth, the „Invincible Philosopher", Avedis K. Sonjian (ed.), Scolars Press. Atlanta, Georgia, 1986, 150 pp. «Դավիթ Անհաղթ փիլիսոփան», Ավետիս Գ. Սանջյան(Խմբ.՝), Սքոլարս պրես հրատ., Ատլանտա, Ջորջիա (ԱՄՆ), 1986, 150 էջ: Լրաբեր Հասարակական Գիտությունների. - 1988. - № 2. - էջ 81-86. – Գրախոսություն։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Национальная культура с методологической точки зрения: Сборник “Национальный вопрос и новое мышление”. - Ер.: Изд. ЕГУ. - 1989. - С. 161-182. ----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Математика как феномен культуры : (Методологический анализ) : Отв. ред. Г.А. Геворкян. Ер. - 1990. - 176 с.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Метод исторической реконструкции в истории науки: Под ред. Г.А. Геворкяна. Ер. - 1990. - 207 с.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Наука в контексте культуры: В кн.: “Метод исторической реконструкции в истории науки”. - Ер.: Изд. АН. - 1990. - Гл. 1. - С. 5-58.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
О трех типах конструктирования мира: В кн.: “Метод исторической реконструкции в истории науки”. - Ер.: Изд. АН. - 1990. - Гл. 2 - С. 59-76.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Редукционизм как парадигма в биологическом познании: Отв. ред. Г.А. Геворкян. Ереван: Изд-во АН Армении. - 1990. - 168 с.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Հայ ժողովրդի պատմությունը և մշակույթը Առնոլդ Թոյնբիի պատմության փիլիսոփայության տեսանկյունից: «Մանկավարժ» պարբ. - Եր. - 1991. - № 9. - էջ 44-50. Վերատպված է«Դրօշակ» ամսագրում (Բոստոն ԱՄՆ), թիւ 15-16, 2-29 նոյեմբեր 1995։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Հայ փիլիսոփայության պատմության մշակութաբանական տեսանկյունները: Մատենաշար «Հայ իմաստասիրությունը հոգևոր մշակույթի համակարգում»։ - Եր.։ՀԳԱ հրատ. - 1992. - Պրակ 1. - էջ 16-48։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Հայ փիլիսոփայական տերմինաբանությունը և գաղափարների ժառանգորդումը: Մատենաշար «Հայ իմաստասիրությունը հոգևոր մշակույթի համակարգում»։ - Եր.։ՀԳԱ հրատ., 1992. - Պրակ 1. - էջ 134-144։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Национальная культура с точки зрения философии истории: Ер.: Изд-во АН Арм. ССР. - 1992. - 111 с.
----------------------------------------
Gevorkian, Hamlet A.
On Ideals [«Իդեալների մասին»]: Yerevan: “Sinopsis” serial, Vol. 2. - 1993. - 10 p.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Տրամաբանություն։Ուսումնական ձեռնարկ միջնակարգ դպրոցի 9-10-րդ դասարանների համար: Եր.։Լույս. - 1994. - 263 էջ։
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Բաղդասարյան Վ. Խ.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Армения: взгляд внутри и извне: Под ред. Г.А. Геворкяна. Синопсис. - Ер. - 1994. - Вып. 3 (на англ. яз.).
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Проблема единства культуры в философии ХХ века: Ер.: “Synopsis”сериал. - 1994. - Вып. 4. - С. 5-17.
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Философия. Наука.Гуманистика: к идеалу единства культуры на рубеже веков: Под ред. Г.А. Геворкяна. Синопсис. - Ер. - 1994. - Вып. 4.
----------------------------------------
Gevorkian, Hamlet A.
Some comments on the references to Armenian history and culture in A.J.Toynbee’s “A study of History”: Yerevan: “Synopsis”serial. - 1994. - Vol. 3. - PP. 92-103.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Մաթեմատիկական անվերջությունը և պարադոքսները: Խմբ.՝Հ.Ա. Գևորգյան. Երևան: Գիտություն. - 1995. - 175 էջ։
----------------------------------------
Gevorkian, Hamlet A.
Encounter of cultures: problems and solutions. (1) [Մշակույթների հանդիպում. հիմնախնդիրներ և լուծումներ]: Yerevan: “Synopsis”serial. - 1995. - Vol. 5 - PP. 1-21.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Ազգ, ազգային պետություն, ազգային մշակույթ : Հայկական հարցը ժամանակակից քաղաքագիտական տեսությունների լույսի տակ: Երեւան: Նոյյան տապան. - 1997. - 72 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Գիտության պատմամշակութային տեսանկյունները.Գիտության իմացաբանական-մեթոդաբանական տեսանկյունից դեպի գիտության սոցիոլոգիա: «Աշխատություններ» ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի։ - Եր. - 1998. - Պրակ 1. - էջ 14-38։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Ժամանակակից Արևմտյան փիլիսոփայությունը և նրա հնարավոր ազդեցությունը հայ փիլիսոփայության զարգացման վրա: Մատենաշար «Հայ իմաստասիրությունը հոգևոր մշակույթի համակարգում»։ - Եր.։ ՀԳԱ հրատ. - 1998. - Պրակ 3. - էջ 4-19։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Փիլիսոփայության համայնապատկերը դարավերջին: Մատենաշար «Հայ իմաստասիրությունը հոգևոր մշակույթի համակարգում»։ - Եր.։ՀԳԱ հրատ. - 2000. - Պրակ 4. - էջ 6-39։
----------------------------------------
Gevorkian, Hamlet A.
The Ecounter and the Pylosophy of History: Problems and Solutions: Proceedings of the Twentieth World Gongress of Phylosophy. - Boston (USA). - 2000. - PP. 147-156.
----------------------------------------
Gevorkian, Hamlet A.
Remarks on the Method Reconstruction: “Armenian Mind” Journal of Armenian Phylosophical Academy. - Yerevan. - 2000. - Vol. 4, № 2. - PP. 191-215. Reprited: 2007 in the same place.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Դիտողություններ պատմության փիլիսոփայության առարկայի մասին. Կանտից մինչև նորկանտականություն: «Բանբեր Երևանի համալսարանի», հաս. գիտ.։ Եր. - 2001. - № 1. -(103). - էջ 153-250։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Քրիստոնեության ընդունումը Հայաստանում պատմության փիլիսոփայության տեսակետից: «Հայկական բանակ»։- Եր. - 2001. - № 1-2. - էջ 15-33։(Վերատպված՝ է ՀՀ ԿԳՆ«Մարդ և հասարակություն» գիտամեթոդական վերլուծական ամսագրում)։ 2005. - № 3-4. - էջ 49-63։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Եկեղեցին որպես հասարակական հաստատություն և ազգային կյանքը: «Բանբեր Երևանի համալսարանի», հաս. գիտ. - Եր. - 2002. - № 2(107). - էջ 3-18: [Վերատպված է ՀՀ ԿԳՆ «Մարդ և հասարակություն» գիտամեթոդական վերլուծական ամսագրում, 2005, № 1, էջ 32-48]։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Հասարակագիտության հիմունքներ. Դասընթացի հայեցակարգ և ծրագրի նախագիծ: Եր.։ՀՀ ԳԿՆ Կրթական բարեփոխումների կենտրոնի հրատ. - 2003. - 30 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Պատմության մեկնաբանությունները XIX-րդ վերջի – XX դ. սկզբի պատմագրության մեջ: Բանբեր Երևանի համալսարանի, հաս. գիտ.։- Եր. - 2003. - № 1(109). - էջ 3-22։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Ազգային մշակույթի և պատմության մի քանի բանավիճային հարցեր ժամանակակից պատմափիլիսոփայական և քաղաքագիտական տեսությունների լույսի տակ: Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները։ - Եր.։ԵՊՀ հրատ. - 2004. - էջ 420-429։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Философия в Армении: история и современность: “Научная мысль Кавказа”. Ростов на Дону. - 2004. - С. 83-87.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Նախորդ անգլերեն հոդվածի հայերեն պարբերակը/ Նկատառումներ փիլիսոփայության մեջ պատմական գիտակարգերի և նրանց ապագայի վերաբերյալ: «Ինչպես եմ ես տեսնում XXI դարի փիլիսոփայությունը» մատենաշար։ - Եր.։Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի հրատ.։ 2005. - Պրակ 10։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Փիլիսոփայություն. Պատմություն. Մշակույթ: Եր.։ՀՀ ԳԱԱ հրատ. - 2005. - 523 էջ։
----------------------------------------
Gevorkian, Hamlet A.
Reflections on the historical disciplines in the phylosophy and their future: “News and Views”. - Yerevan: International Academy for Phylosophy Publ. - 2005. - № 9. - PP. 23-37.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Հայոց փիլիսոփայության պատմություն : Հին շրջան և վաղ միջնադար: Խմբ.՝Հ.Ա. Գևորգյան. Երևան: Լուսաբաց. - 2007. - 462 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Հասարակական երևույթների մշակութային-խորհրդանիշային տեսանկյունը: ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ / «Մարդ և հասարակություն» ամսագիր. 2007. - № 2. - էջ 3-22։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Ժամանակակից հայագիտության խոշոր ներկայացուցիչը (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան 80-ամյակի առթիվ): Պատմա-բանասիրական հանդես. - 2008. - № 1. - էջ 286-290։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Հայաստան և Եվրոպա. Հայաստանի պատմությունը և հայկական մշակույթը ժամանակակից պատմագրական և քաղաքագիտական տեսությունների լույսի տակ: ՎԷՄ հանդես. - 2009. - № 1(26). - էջ 26-47։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Դիտողություններ «հին կամ պատմական ժողովուրդներ» հասկացության վերաբերյալ: Բանբեր Երևանի համալսարանի, Հայագիտություն։- 2010. - № 130.1. - էջ 5-20։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 40 տարեկան: Երևան: Եվրոպրինտ. - 2010. - 93 էջ։
----------------------------------------
Геворкян, Гамлет Амбакумович.
Философия. Наука. Культура: Ер.: Изд-во НАН РА. - 2010. - 525 с.
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Հասարակագիտական միտքը արդի ժամանակաշրջանում 2012 : Փիլիսոփայության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված կլոր սեղանի նյութեր. 15 նոյեմբերի 2012 թ.: Խմբ.՝ խորհ.՝ Հ.Ա. Գևորգյան և ուրիշ. - Երևան: Եվրոպրինտ. - 2012. - 288 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Նկատառումներ փիլիսոփայության մեջ պատմական գիտակարգերի և դրանց ապագայի մասին: Հայկական փիլիսոփայական ակադեմիայի (նախագահ՝ակադ. Գ.Ա.Բրուտյան) սիմպոզիումի զեկուցումների ժողովածու, օգոստոս։ - 2012. - 20 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Փիլիսոփայությունը պատմության և մշակույթի համատեքստում: ՀՀ ԳԱԱ Փիլ., սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ժողովածու. - 2012. - 15 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Արիստոտելի փիլիսոփայական և տրամաբանական գրվածքների հայերեն թարգմանությունների և մեկնությունների բնորոշ առանձնահատկությունների մասին: Հայագիտության երկրորդ համաժողով։ Զեկուցման տեքստը՝ տպագրված Համաժողովի զեկուցումների հատորում։ - 2013. - 8 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Գիտության և մշակույթի փիլիսոփայության և մեթոդաբանության հարցեր: Պատ. Խմբ.՝Հ.Ա. Գևորգյան. Երևան: Էդիթ Պրինտ. - 2013. - 128 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Դաասական ձևական տրամաբանության հարաբերությունը ժամանակակից տրամաբանական ուսմունքների և մաթեմատիկական տարմաբանության հետ: «Գիտության և մշակույթի փիլիսոփայության և մեթոդաբանության հարցեր» / հումանիտար գիտակարգեր։ Պրակ 1։ - Եր.։ ՀՀ ԳԱԱ հրատ. - 2013. - էջ 7-45։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
ՀՀ ԳԱԱ - 70 տարեկան: Հեղ. խումբ՝ Հ.Ա. Գևորգյան և ուրիշ. Երևան: Եվրոպրինտ. - 2013. - 112 էջ։
----------------------------------------
Գևորգյան, Համլետ Ամբակումի.
Տրամաբանություն: Երևան: Էդիթ Պրինտ. - 2015. - 271 էջ։
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Բաղդասարյան Վ. Խ.
----------------------------------------

Արդի հայ փիլիսոփայական մտքի մեծավաստակ երախտավորը. Ակադեմիկոս Համլետ Գևորգյանի ծննդյան 80-ամյակի առթիվ: «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր Ս. Հարությունյանի հարցազրույցը Հ. Գևորգյանի հետ: Պատմա-բանասիրական հանդես. - 2007. - № 2. - էջ 308-314։
----------------------------------------
Հինգ տարի անց... («Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր Ս. Հարությունյանի հարցազրույցը ակադեմիկոս Համլետ Գևորգյանի հետ` նրա ծննդյան 85-ամյակի առթիվ): Պատմա-բանասիրական հանդես. - 2012. - № 2. - էջ 259-266։
----------------------------------------
Մարտիրոսյան, Ռ. Մ.
Բազմավաստակ գիտնականը (ակադեմիկոս Համլետ Գևորգյանի ծննդյան 90-ամյակի առթիվ): Ազգ. - 2017, հուլիսի 14։ Տեղեկագիր ՀՀ ԳԱԱ։ Եր. - 2017. - Հտ. 2. - էջ 407-410։
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Սուվարյան Յու. Մ.
Պողոսյան Գ. Ա.
----------------------------------------
Брутян, Георг Абелович.
“Вопросы философии”. - 1958. - № 9. - С. 156-158.: Г.А. Геворкян О роли абстракции в познании. АН Арм. ССР, Ереван, 1957, 168 с. - Քննադատություն և մատենագիտություն։
----------------------------------------
Купцов, В. И.
Проблемы вероятного и достоверного знания. “Вопросы философии”, 1966, № 12. - С. 151-154.: Г.А.Геворкян Вероятное и достоверное знание. Ереван, 1965, изд-во АН Арм. ССР, 203 с. - Քննադատություն և մատենագիտություն.
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Метлов В. И.
----------------------------------------