ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն |
ՔԱՂԱՔ (CITY) |
Շուշի |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Բողոքական միսիոներների |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
|
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Ավգուստ Դիտրիխ և Ֆելիցիա Զարեմբա |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1827-1833 թթ. |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
22 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
1821 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Ավետարանական-քարոզչական ընկերությունը» ռուսական իշխանություններից թույլտվություն է ստանում Կովկասում հիմնելու ոչ միայն դպրոց, այլև տպարան։ Քարոզիչներ Ավգուստ Դիտրիխը և Ֆելիցիա Զարեմբան ընտրում են Շուշին: Նրանք կառուցում են եռահարկ մեծ շինություն՝ կից պարտեզով։ Խնդիր ունենալով կարճ ժամանակամիջոցում կարգավորելու ուսուցման գործն ու ավելացնելու աշակերտների թիվը, նրանք ձեռք են բերում ուսումնական պարագաներ, տպագրում են կրոնի և այլ դասագրքեր։ 1828 թ. լույս է տեսնում առաջին գիրքը՝ «Պատմություն Սուրբ Գրոց»` ռուսերենից թարգմանված Հարություն Դավթյանի կողմից։ Դրանց լեզուն աչքի է ընկնում հղկվածությամբ ու մատչելիությամբ: Այս տպարանը ՀՀ ներկա տարածքում երկրորդ հայկական տպարանն է Էջմիածնի Մայր Աթոռի տպարանից հետո: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |