ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Սիրիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Հալեպ |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Արևելք |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
|
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Օննիկ Մելքիսեթյան |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1946- |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
36 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Տպարանը հիմնադրվել է 1946թ. Հալեպում` Օննիկ Մելքիսեթյանի կողմից:
Սկզբնական շրջանում այն աշխատել է երկու բետալով և մի մեծ մամուլով,
սակայն 1958թ.
արդեն ունեցել է գերմանական մեծ ու նոր «Ման» մակնիշի մամուլ և մի կտրիչ մեքենա: Տպարանը հիմնադրման առաջին իսկ օրից ունեցել է տպագրական ծավալուն գործունեություն`
8-10 գրաշարերով:
Տպագրական գործերի պատասխանատուն եղել է Ջորջ Արապաթլյանը:
Տպարանը ունեցել է այլազան,
ճոխ հայերեն տառատեսակներ. Արամյան, Գևորգյան,
Քյուրքճյան,
Հոբելյան և Ավետիսյան:
Այս տպարանում հաստատված էր Դաշնակցության Սիրիայի շրջանի օրգան
«Արեւելք»ի խմբագրությունը:
Տպարանում տպագրվել են առևտրական հաշվեցույցեր, ստացագրեր, շնորհավորական քարտեր, օրացույցներ: Այստեղ է տպագրվել Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի»
(1954), Սթիվնսոնի «Գանձերի կղզին»`
Հ. Պարսումյանի թարգմանությամբ
(1954), Թագվորյանի «Պահակը պատնեշին վրա» վեպը (1956) և մի շարք այլ ստեղծագործություններ: Տպարանի հիմնադիր տնօրենի մահվանից հետո, տպարանի արտոնությունը ստանձնել է նրա այրին` Ազգանուշ Մելիքսեթյանը: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |