ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Վրաստան |
ՔԱՂԱՔ (CITY) |
Ախալքալաք |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Միսաք Գրիգորյանի |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
Մ. Խ. Գրիգորյանի |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Միսաք Գրիգորյանց |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
XIX դարի վերջ |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
6 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Ախալքալաքի առաջին տպարանն է: Հիմնադրվել
է XIX դարի վերջին
Միսաք
և
Ալեքսանդր
Գրիգորյան
եղբայրների
կողմից: Տպարանի սարքավորումները
նրանք
իրենց
հետ
բերել
են
Ախալցխայում
գործող
տպարաններից: 1905-1906թթ. նրանք
Գերմանիայից
ձեռք
են
բերել
անգլիական
տպագրական նոր սարքավորումներ, մեքենաներ
և վերազինել իրենց տպարանը: Սկզբնական շրջանում
այստեղ
տպագրվել
են
զանազան
ազդագրեր, հայտարարություններ ու
փաստաթղթերի
ընդունված
տպաձևեր, կատարվել են
քաղաքացիական
և
զինվորական
պատվերներ: Առաջին հրատարակված
գիրքը «Ախալքալաքահայ Հայոց
Ս. Մեսրոբեան
և
Ս. Սանդուխտեան ծխական
երկսեռ
երկդասեան
ուսումնարանների 1905-1906, 1906-1907 եւ
1907-1908 թվականների հաշիւը» գիրքն է (1908), ապա
Միքայել Մութաֆյանի «Տանջանքի բովից» արձակ ստեղծագործությունների
ժողովածուն (1914), Վարդան Այվազյանի (Այվազի) «Կեանքի ճամբին (Մենության խոհեր)» գրքույկը (1914) և այլն: 1918թ. Թուրքերի՝
Ախալքալաք ներխուժելու
պատճառով
տպարանի սարքավորումները
տեղափոխվել են Արդահան: Պատերազմից հետո
Գրիգորյան եղբայրները
վերադարձել
են
գաղթից և իրենց տպարանի սարքավորումները Արդահանից տեղափոխել
են Ախալքալաք: Վրաստանում խորհրդային
կարգեր հաստատվելուց հետո տպարանը պետականացվել է և 1924-1925թթ. այնտեղ տպագրվող գավառային թերթի անունով կոչվել է
«Կարմիր Ջավախք», որի հիմքի վրա, 1931թ. ստեղծվել է Ախալքալաքի շրջանային տպարանը: Խորհրդային տարիներին իրենց պետականացված տպարանում շարունակել են աշխատել Միսաք և Ալեքսանդր Գրիգորյան եղբայրները, ովքեր կատարել են գրաշարի, տպագրիչի ու սրբագրիչի պարտականություններ: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |