ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Հնդկաստան |
ՔԱՂԱՔ (CITY) |
Կալկաթա |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Աւետ Ջնթլումեանի | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Ջնթլում Ավետյանի (Ավետումյանի) |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1811 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
13 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հիմնադրվել է 1811թ. Ջնթլում Ավետյանի (Ավետումյանի) կողմից Կալկաթայում բավական լուրջ խոչընդոտներ հաղթահարելուց հետո: Ջնթլումը թեև տպարանը բաց է անում իր որդու` Ավետի կամ Ավետումի համար և նրա անունով, բայց իրականում գլխավոր աշխատողն ու գործի ղեկավարը հայրն էր: Տպարանը գործել է մինչև 1820թ.՝ տալով 21 միավոր հրատարակություն` զանազան ողղվածության ու բովանդակության: Տպագրական արվեստի տեսակետից նրա բոլոր հրատարակությունները անհամեմատ բարձր են «Ս. Նազարէթ Եկեղեցու» տպարանի հրատարակություններից և վկայում են տպարանատիրոջ ընդունակությունն ու նուրբ ճաշակը: Տպարանի հրատարակությունների մեջ համեմատաբար մեծ տեղ էին զբաղեցնում կրոնա-բարոյական բնույթի գործերը: Դրանից կարելի է եզրակացնել, որ նրանք ավելի հետաքրքրվում էին ժողովրդի կրոնա-բարոյական դաստիարակության խնդիրներով: Այս տպարանում են տպագրվել «Նոր Տետրակ Այբուբենական», «Տասն Պատգամք» (1811), «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի-Երգ Երգոցը» (1813) և մի շարք այլ աշխատություններ: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |