ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Հնդկաստան |
ՔԱՂԱՔ (CITY) |
Մադրաս |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Հակոբ Շահամիրյանի | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Շահամիր Սուլթանում /Սուլթանումյան/ Շահամիրյան |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1772-1784թթ. |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
7 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հնդկահայ գաղութի առաջին հայկական տպարանն է: Պարսկաստանում ծայր առած կրոնական, քաղաքական ու տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով Նոր Ջուղայից Հնդկաստան են տեղափոխվում երևելի ու ազդեցիկ շատ հայ վաճառականներ, հաստատվում Կալկաթա, Մադրաս, Սուրաթ քաղաքներում և շատ չանցած բարեկեցիկ ու ապահով կյանքի պայմաններ ստեղծում: Հարուստ հնդկահայերը հոգ էին տանում ոչ միայն իրենց հայրենակիցների մշակութային կյանքի կազմակերպման, այլև քաղաքական, ազգային-ազատագրական ծրագրեր կազմելու և քարոզելու ուղղությամբ: Հարուստ վաճառական Շահամիր Սուլթանում Շահամիրյանը որդու` Հակոբի անունով Մադրասում բացում է առաջին հայկական տպարանը Հնդկաստանում` սկիզբ դնելով հնդկահայ տպագրությանը, որը հայոց գրահրատարակության պատմության մեջ առանձնանում է քաղաքական ուղղվածության գրքերի հրատարակությամբ: Հետագայում Մադրասի գաղութը թուլանում է, իսկ Շահամիրյանների ընտանիքն էլ տեղափոխվում է Մալակա։ |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |