ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Ալեքսանդրիա |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Արաքս |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | Արամ Ստեփանեան |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Ստեփանյան Արամ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1900-1901, 1921-1965, 1970- |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանը հիմնադրվել է 1900 թ. Կահիրեում, որի սեփականատերն ու տնօրենն էր Արամ Ստեփանյանը: Կարճ ժամանակ անց տպարանը փակվել է և գրասեր երիտասարդ տնօրենի ջանքերով տեղափոխվել Ալեքսանդրիա: 1916-1917 թթ. նա, տեղի գրասեր ուսանողների միությունների հետ, լույս է ընծայել «Արաքս» անվանումով լրագրի երեք համարներ: Ստեփանյանը եղել է 1915թ. հիմնված «Արեւ» լրագրի գրաշարապետը և մի տասնամյակ անց, 1925 թ., նախաձեռնել է «Արաքս» անկախ շաբաթաթերթի հրատարակությունը: Տպարանը վերանվանվել է «Արաքս» կամ «Հայկական տպարան Արաքս»: Տպարանում տպագրվել են տարբեր լեզուներով գործեր: Արամ Ստեփանյանը Երուսաղեմ ուխտագնացության ժամանակ հանկարծամահ է եղել: «Արաքս» շաբաթաթերթի խմբագրությունը ստանձնել է նրա որդին՝ Շավարշ Ստեփանյանը, ով մինչև 1965 թ. ապահովել է թերթի և «Գրպանի Տարեցոյց»ների (1941-1956) հրատարակությունները: 1970 թ. տպարանի տնօրինությունը ստանձնել է «Զինկոկրաֆ Ժիրայր» հաստատության տեր Ժիրայր Ասորյանը և մինչ այսօր գործում է հայր և որդի Ժիրայր և Լևոն Ասորյանների սեփականությամբ և ղեկավարությամբ: Այստեղ լույս են տեսել «Փիւնիկ»ի համարները (1901-1903), «Ազատ Խօսք»ի տետրերը (1902-1903), «Արարա» (1925-1965), «Արաքս» (1925-1965) և այլ պարբերականներ ու լրագրեր, նաև Մարտիրոս Ոսկյանի «Եգիպտահայ Տարեցոյց»ը (1919), «Արաքս Մատենաշար»ի 22 վիպային հատորները՝ Շավարշ Ստեփանյանի թարգմանությամբ (1927-1940) և «Գրպանի տարեցոյց»ները (1941-1956): |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |