Cover Image
aizvērt šo grāmatuԳուլքանյան Վարդան Հովհաննեսի (1902-1976)
Skatīt dokumentuՎ. Հ. ԳՈՒԼՔԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՎ. Հ. ԳՈՒԼՔԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տե՛ս նաև՝

«Վարդան Հովհաննեսի Գուլքանյանը կանգնած է եղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման ակունքներում: Նա Միչուրինյան առաջավոր կենսաբանական-գյուղատնտեսական գիտության խոշոր ներկայացուցիչ է, ականավոր գիտնական՝ ում ծառայությունները անգնահատելի են հայրենական գյուղատնտեսության կազմակերպման և զարգացման գործում»:


ՀՀ ԳԱԱ Նախագահություն

Վարդան Հովհաննեսի Գուլքանյանը ծնվել է 1902 թ. փետրվարի 28-ին, Նոյեմբերյանի շրջանի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ) Ղալաչա գյուղում: Վախճանվել է 1976 թ. նոյեմբերի 18-ին:
1915-1923 թթ. – սովորել է Թբիլիսիում՝ Ներսիսյան դպրոցում:
1921-1923 թթ. - ոչ անընդմեջ եղել է Ղալաչայի հեղկոմի քարտուղարը:
1921 թ. համալրել է ՀամԼԿԵՄ շարքերը:
1923 թ.- ընդունվել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետ:
1925-1926 թթ.- եղել է Հայաստանի պրոլետարական ուսանողության կենտրոնական բյուրոյի քարտուղարը:
1927 թ.- ավարտել է համալսարանը գերազանցության դիպլոմով՝ ստանալով գյուղատնտես-բուսաբույծի մասնագիտություն:
1927-1928 թթ.- եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի տպագրական բաժնի տեխնիկական քարտուղարը:
1928 թ.- եղել է ՀԿ(բ)Կ Երևանի քաղաքային կոմիտեի ինֆորմատորը:
1928-1930 թթ. աշխատել է Հայաստանի Կոլտնտկենտրոնում (Колхозцентр) որպես հրահանգիչ – գյուղատնտես՝ կոլտնտեսային շինարարության գծով:
1930 թ.- համալրել է ԽՄԿԿ շարքերը:
1930-1931 թթ. ծառայել է Կարմիր բանակի առաջին հայկական շարային գնդում: Ծառայության ավարտին ստացել է դասակի հրամանատարի կոչում:
1931 թ.- ընդունվել է Լենինի անվան գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի(ВАСХНИЛ)՝ Լենինգրադի (այժմ՝ Պետերբուրգ) Համամիութենական բուսաբուծության ինստիտուտի ասպիրանտուրա:
1933 թ.- աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Ն. Ի. Վավիլովի ղեկավարությամբ ավարտել է ասպիրանտուրան՝ ստանալով գենետիկի մասնագիտություն, ավագ գիտաշխատողի և դոցենտի կոչումներ:
1934-1937 թթ.- որպես ավագ գիտական աշխատակից աշխատել է Հայաստանի բույսերի պաշտպանության կայանում:
1935-1937 թթ.- ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի կենսաբանական ինստիտուտում՝ Բույսերի գենետիկայի սեկտորում, աշխատել է որպես ավագ գիտական աշխատակից,
1937 թ.՝ որպես գիտնական-քարտուղարի պաշտոնակատար,
1937-1938 թ.՝ տնօրենի պաշտոնակատար,
1938 -1943 թթ.՝ որպես տնօրեն:
1940 թ.- արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Պատվոգրի,
1940 թ.` պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1942-1943 թթ.- զբաղեցրել է ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահության նախագահի տեղակալի պաշտոնը՝ ազատվելով Բիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնից:
1943 թ. ընտրվել է ընտրվել է ՀՍՍՌ գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ:
1943-1950 թթ. նոյեմբերին, ՀԽՍՀ ԳԱ-ի հիմնադրման ժամանակ, ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ և փոխ-պրեզիդենտ:
1944 թ.՝ արժանացել է «Կովկասի պաշտպանության համար» մեդալի,
1945 թ.՝ «Անձնվեր աշխատանքի համար» մեդալի, Պատվո նշան շքանշանի:
1945 թ. ընտրվել է շրջանային կուսակցական կոմիտեի պլենումի անդամ, եղել է նաև Երևանի քաղաքային կոմիտեի պլենումի անդամ և աշխատավորների պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1950-1956, 1959-1971 թթ.- ազատվելով փոխ-պրեզիդենտի պարտականությունների կատարումից, կենսաբանական գիտ. բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար:
1956-1976 թթ.՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Հողագործության ԳՀԻ-ի ավագ գիտական աշխատակից և Բույսերի գենետիկայի և սելեկցիայի լաբորատորիայի վարիչ:
1966 թ.՝ շնորհվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան և Մեծ արծաթե մեդալ՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից:

Վարդան Հովհաննեսի Գուլքանյանը ծնվել է 1902 թ. փետրվարի 28-ին, Նոյեմբերյանի շրջանի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ) Ղալաչա գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում՝ Ներսիսյան հոգևոր դպրոցում (սեմինարիա), ուր ընդունվել էր 1914-1915 ուս. տարում, և, որը, 1921 թ., Վրաստանի խորհրդայնացումից հետո, վերափոխվել էր տեխնիկումի: Ավարտել է 1923 թ.:

1921-1923 թթ., ոչ անընդմեջ, եղել է Ղալաչայի հեղկոմի քարտուղարը: 1921 թ. համալրել է ՀամԼԿԵՄ շարքերը: 1923 թ. գյուղի կուսկազմակերպությունը նրան ուղարկել է գավառական կենտրոն Դիլիջան՝ Կոմկուս-ի գավառային կոմիտեից և ԼԿԵՄ գավառային կոմիտեից Երևանի պետական համալսարան ընդունվելու ուղեգիր ստանալու համար, որից հետո Վ. Հ. Գուլքանյանը Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետ ընդունվելու ուղեգիր ստացել է նաև ՀԿ(բ)Կ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնից:

1925-1926 թթ. եղել է Հայաստանի պրոլետար ուսանողության կենտրոնական բյուրոյի քարտուղարը: 1927 թ. ավարտել է համալսարանը գերազանցության դիպլոմով՝ ստանալով գյուղատնտես-բուսաբույծի մասնագիտություն: 1927-1928 թթ. եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի տպագրական բաժնի տեխնիկական քարտուղարը: 1928 թ. եղել է ՀԿ(բ)Կ Երևանի քաղաքային կոմիտեի ինֆորմատորը:

1928-1930 թթ. աշխատել է Հայաստանի Կոլխոզկենտրոնում (Колхозцентр) որպես հրահանգիչ – գյուղատնտես՝ կոլտնտեսային շինարարության գծով: 1930 թ. համալրել է ԽՄԿԿ շարքերը: 1930-1931 թթ. ծառայել է Կարմիր բանակի առաջին հայկական շարային գնդում: Ծառայության ավարտին ստացել է դասակի հրամանատարի կոչում: 1931 թ. ընդունվել է Լենինի անվան գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի (ВАСХНИЛ)՝ Լենինգրադի (այժմ՝ Պետերբուրգ) Համամիութենական բուսաբուծության ինստիտուտի ասպիրանտուրա: 1933 թ., աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Ն. Ի. Վավիլովի ղեկավարությամբ, ավարտել է ասպիրանտուրան՝ ստանալով գենետիկի մասնագիտություն, ավագ գիտաշխատողի և դոցենտի կոչումներ: Վերադարձել է Հայաստան և,1934-1937 թթ., որպես ավագ գիտական աշխատակից, աշխատել է Հայաստանի բույսերի պաշտպանության կայանում: 1935-1937 թթ. ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի Բիոլոգիայի ինստիտուտում՝ Բույսերի գենետիկայի սեկտորում, աշխատել է որպես ավագ գիտական աշխատակից, 1937 թ.՝ որպես գիտնական-քարտուղարի պաշտոնակատար, 1937-1938 թ.՝ տնօրենի պաշտոնակատար, իսկ 1938 -1943 թթ.՝ որպես տնօրեն: 1942-1943 թթ. զբաղեցրել է ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահության նախագահի տեղակալի պաշտոնը՝ ազատվելով կենսաբանական ինստիտուտի տնօրենի պաշտոնից: 1943 թ. նոյեմբերին, ՀԽՍՀ ԳԱ-ի հիմնադրման ժամանակ, ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ և փոխ-պրեզիդենտ:

1945 թ. ընտրվել է շրջանային կուսակցական կոմիտեի պլենումի անդամ, եղել է նաև Երևանի քաղաքային կոմիտեի պլենումի անդամ և աշխատավորների պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր: Իբրև պատգամավոր, Վ. Հ. Գուլքանյանը լիովին արդարացրել է իրեն՝ ներդնելով իր գիտելիքները և եռանդը Երևանի բարգավաճման ու կանաչազարդման գործում:

1950-1956 և 1959-1976 թթ., ազատվելով փոխ-պրեզիդենտի պարտականությունների կատարումից, զբաղեցրել է ՀԽՍՀ ԳԱ գիտնական-քարտուղարի պաշտոնը:

1956-1976 թթ. եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Հողագործության ԳՀԻ-ի ավագ գիտական աշխատակիցը և Բույսերի գենետիկայի և սելեկցիայի լաբորատորիայի վարիչը:

Նա մեծ գիտական աշխատանք է տարել նաև ՀԽՍՀ ԳԱ Բույսերի գենետիկայի և սելեկցիայի ինստիտուտում:

Վ. Հ. Գուլքանյանը հանդիսանում է խորհրդային առաջավոր Միչուրինյան ագրոբիոլոգիական գիտության ներկայացուցիչներից մեկը: Իր գիտական աշխատություններում նա բազմակողմանիորեն ուսումնասիրել է ցորենի, բամբակի և ծխախոտի ագրոբիոլոգիական հատկանիշները: Նրա կողմից բուծված աշնանացան ցորենի «Արտաշատի» տեսակը հազարավոր հեկտարների վրա մշակվել է հանրապետության բազմաթիվ կոլտնտեսություններում: Գիտահետազոտական աշխատանքների առումով Վ. Հ. Գուլքանյանը զգալի գործունեություն է ծավալել գյուղատնտեսական բույսերի գենետիկայի և սելեկցիայի բնագավառում, մասնավորապես, բույսերի մուտագենեզի ուղղությամբ: Նա հեղինակ է հացահատիկային մի շարք տեսակների: Ստեղծել է տարբեր տեսակի ցորենների հարուստ հավաքածու, մշակել խաչաձևման նոր մեթոդ՝ հիմնված հիբրիդային սերնդի գենետիկական բարդացման ընթացքի հետազոտման վրա: Նրա կողմից, Ս. Հ. Պողոսյանի և Գ. Ա. Սուրմինյանի հետ միասին, ստացվել և հաջողությամբ արտադրության մեջ է ներդրվել «Արտաշատ-42» սորտը, իսկ Գ. Ա. Սուրմինյանի հետ միասին ստացել է աշնանային ցորենի «Ֆերուգինեում-22» և գարնանացան «Վարդենիկ -1» տեսակային գծերը:

Վ. Հ. Գուլքանյանը ուսումնասիրել է նաև բամբակի ֆոտոտեխնիկայի հիմնարար հարցերը: Բամբակացան կոլտնտեսություններում գործնական մեծ կիրառություն է ձեռք բերել նրա կողմից մշակված «խորը ծերատման» մեթոդը, որը զգալիորեն բարձրացրել է բամբակենու բերքատվությունը:

Վ. Հ. Գուլքանյանի բազմաթիվ գիտական աշխատությունները՝ նվիրված Միչուրինյան ագրոբիոլոգիայի տարբեր բնագավառներին, ըստ արժանվույն են գնագատվել խորհրդային գիտնականների կողմից:

Մեծ են Վ. Հ. Գուլքանյանի ծառայությունները ՀԽՍՀ ԳԱ-ի կազմավորման և զարգացման, գյուղատնտեսության առջև դրված մի շարք կարևորագույն խնդիրների գիտական դրական լուծման, ինչպես նաև, երիտասարդ գիտական կադրերի աճեցման գործում: Լինելով քաղաքականապես լավ պատրաստված, նա եղել է մաքսիզմ-լենինիզմի տեսությունը ուսումնասիրող գիտաշխատողների խմբի խորհրդատուն՝ անհատական կարգով: Բազմիցս հանդես է եկել քաղաքական թեմաներին նվիրված զեկուցումներով:

ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների կողմից բարձր է գնահատվել Վ. Հ. Գուլքանյանի գիտական և հասարակական-քաղաքական գործունեությունը.1940 թ. նա արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Պատվոգրի, 1940 թ.՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, 1944 թ.՝ «Կովկասի պաշտպանության համար» մեդալի, 1945 թ.՝ «Անձնվեր աշխատանքի համար» մեդալի, Պատվո նշան շքանշանի, 1966 թ.՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ևՄեծ արծաթե մեդալի՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից:

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Վ. Հ. Գուլքանյանը արժանացել է նաև ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

  1. Գուլքանյան Վարդան Հովհաննեսի //ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Անձնակազմը.- Երևան, 2003.- էջ 48:
  2. Գուլքանյան Վարդան Հովհաննեսի //ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Տեղեկագիրք.- Երևան, 2009.- էջ 104:
  3. Գուլքանյան Վարդան Հովհաննեսի //ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Տեղեկագիրք.- Երևան, 2012.- էջ 124:
  4. Գուլքանյան Վարդան Հովհաննեսի //Հայկական համառոտ հանրագիտարան: Հ. 1.- Երևան: ՀԽՀ գլխավոր խմբ., 1990.- էջ 741:
  5. Գուլքանյան Վարդան Հովհաննեսի //Հայկական սովետական հանրագիտարան: Հ. 3..- Երևան, 1977.- էջ 247:
  6. Գուլքանյան Վարդան Հովհաննեսի //Ով ով է կենսագրական հանրագիտարան: Հ. 1.- Երևան: Հայկական հանրագիտարան հրատ., 2005.- Էջ 322:
  7. Վ. Հ. Գուլքանյան //Սովետական Հայաստան.- 1976.- № 273.- 21 նոյեմբերի.- էջ 3:
  8. В. О. Гулканян //Коммунист.- 1976.- № 273.- 21 ноября.- С. 3.
  9. Вардан Оганесович Гулканян //Биологический журнал Армении.- 1972.- Т. 25, № 2.- С. 115-117.
  10. Вардан Оганесович Гулканян //Биологический журнал Армении.- 1976.- Т. 29, № 11.- С. 113-114.
  11. Вардан Оганесович Гулканян //Биологический журнал Армении.- 1982.- Т. 35, № 4.- С. 322-324.
  12. Гулканян Вартан Оганесович //Биологи. Биографический справочник- Киев, 1984.- С. 201.
  13. Гулканян Вартан Оганесович //Академия наук Армянской ССР. Персональный состав 1943—1983.- Ереван: АН АрмССР, 1984.- С. 61.
  14. Гулканян Вартан Оганесович //НАН РА. Персональный состав.- Ереван, 2003.- С. 259.
  15. Гулканян Вартан Оганесович //НАН РА. Справочник.- 2009.- Ереван, 2009.- С. 242.
  16. Гулканян Вартан Оганесович //НАН РА. Справочник.- Ереван, 2012.- С. 261.

1934

Պայքար մրիկի դեմ //Ագրարային ֆրոնտում: Գիրք յերկրորդ.- 1934.- էջ 58-62:

1936

Հացաբույսերի մրիկը: (Հայաստանի բույսերի պաշտպանության գիտահետազոտական կայանի աշխատանքներից) /Վ. Հ. Գուլքանյան,Դ. Բաբայան, Զ. Սուջյան.- Յերևան: Գյուղհրատ, 1936.- 79 էջ:

О ржавчиноиммунности некоторых сортов местных пшениц Армении.- Эривань: Сельхозгиз, 1936.- 40 с.

1938

Прзнак ржавчинопоражаемости диких пшениц Армении //Армянский филиал АН СССР. Труды биологического ин-та.- Т. 2.- 1938.- С. 137-171.

1939

Ցորենի ներսորտային խաչաձևումը.- Յերևան: ԱրմՖԱՆ, 1939.- 64 էջ:

Получение регенеративных побегов у хлопчатника, тобака и томата //Труды молодых научных работников Арм. ФАН СССР.- Ереван, 1939.

Твердая головня пшеницы в Ахтинском районе и опыт применения протравителей против нее /В. О. Гулканян, М. А. Мхитарян //Труды молодых научных работников Арм. ФАН СССР.- 1939.

1941

Свойство регенерации у Nicotiana tabacum L. Научный сборник, посвященный 20-летию установления Советской власти в Армении.- Ереван: АрмФан, 1941.- C. 221-256.

Скрещиваемость Tr. Timopheevi с мягкими пшеницами при свободном и принудительном опылении //Известия Армянского филиала АН СССР.- 1941.- № 8.- С. 37-46. Соавтор: С. Г. Оганесян.

1942

Ինչպես ստանալ ծխախոտի լրացուցիչ բերքը.- Երևան: Հայպետհրատ, 1942.- 6 էջ:

Ржавчинопоражаемость пшениц при их внутрисортовом скрещивании /В. О. Гулканян, С. Г. Оганесян //Известия Армянского филиала АН СССР.- 1942.- № 3-4.- С. 79-90.

1943

Պայքար ծխախոտի բարձր բերքատվության համար.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1943.- 37 էջ:

1944

Получение добавочного урожая табака (Сообщение первое) //Известия АН АрмССР. Общественные науки.- 1944.- № 1-2.- С. 133-144.

1945

ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիան Հայրենական Մեծ պատերազմում //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Բնական գիտություններ.- 1945.- Հ. 5-6.- էջ 15-30:

ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիան Հայրենական Մեծ պատերազմում //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ.- 1945.- Հ. 7-8.- էջ 15-30:

К вопросу об улучшении техники гибридизации пшеницы /В. О. Гулканян, Г. А Сурменян, А. А. Мкртчян //Известия АН АрмССР. Естественные науки.- 1945.- Т. 2.- С. 3-10.

Материалы к изучению желтой ржавчины-Puccinia glumarum Erikss. et Henn //Известия АН АрмССР. Естественные науки.- 1945.- № 1.- С. 19-32.

1946

Ռուս մեծ դարվինիստ Տիմիրյազևը.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1946.- 90 էջ:

Tr. Timopheevi-ի խաչաձևելիությունը ցորենի զանազան տեսակների հետ //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Բնական գիտություններ.-1946.- № 4.- էջ 3-22:

1947

Timopheevi ցորենի ժանգադիմացկունության ժառանգումը //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Բնական գիտություններ.- 1947.- № 7.- էջ 27-52:

Бабаджанян Г. А. Избирательная способность оплодотворения сельскохозяйственных растений /Отв. ред.: В. О. Гулканян.- Ереван: Изд-во АН АрмССР, 1947.- 152 с.

1948

Արարատյան Ա. Գ. Բուսական բջիջ /Խմբ.՝ Վ. Հ. Գուլքանյան.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1948.- 94 էջ:

Բամբակենու խոր ծերատում կիրառել ավելի բարձր բերք ստանալու համար //Սովետական Հայաստան.- 1948.- № 198.- էջ 2:

Характер расщепления гибридов пшеницы, полученных путем зонального опыления /В. О. Гулканян, С. Г. Оганесян //Доклады АН АрмССР.- 1948.- Т. 9, № 5.- С. 225-230.

1949

Ագրոբիոլոգիական գիտության հաջողությունները Հայկական ՍՍՌ-ում.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1949.- 20 էջ:

Ի.Վ. Միչուրինի և Տ. Դ. Լիսենկոյի ուսմունքի լայն կիրառման համար.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1949.- 87 էջ:

Բամբակենու խոր ծերատումը //Սովետական Հայաստան.- 1949.- № 201.- էջ 3:

Ընկեր Ստալինի հանճարեղ գաղափարները մատերիալիստական բիոլոգիայի զարգացման հիմքն են //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Բիոլոգիական և գյուղատնտեսական գիտություններ.- 1949.- Հ. 2, № 6.- էջ 509-516:

Ի. Վ. Ստալինը և սովետական գիտությունը //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ.- 1949.- № 10.- էջ 17-36:

Глубокая чеканка хлопчатника. Состояние вопроса о чеканке хлопчатника //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1949.- Т. 2, № 4.- С. 347-362.

Успехи агробиологической науки в Армянской ССР //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1949.- Т. 2, № 1.- С. 3-14.

Цитологическое исследование вегетативного гибрида томата //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1949.- Т. 2, № 3.- С. 305-308.

1950

Բամբակենու խոր ծերատումը և նրա կիրառումը գործնականում //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Բիոլոգիական և գյուղատնտեսական գիտություններ.- 1950.- Հ. 3, № 12.- էջ 1071-1086:

1951

Возрастная депресия у гибридов некоторых пшениц //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1951.- Т. 4, № 11.- С. 973-1004.

1952

О путях создания сортов пшениц для высокогорных районов.- Ереван: Изд-во АН АрмССР.- 1952.- 52 с.

Ветвистоколосая пшеница персикум //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1952.- Т. 5, № 11.- С. 49-68.

Избирательность оплодотворения у пшениц при зрелости и перезрелости пестика //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1952.- Т. 5, № 9.- С. 33-44. Соавтор: С. Г. Оганесян.

Опытные данные о происхождении пшеницы персикум из пшеницы дикоккум //Доклады АН АрмССР.- 1952.- Т. 15, № 4.- С. 117-128.

Ценные линии пшеницы для горных районов Армении /В. О. Гулканян, Г. А. Сурменян, С. С. Сарксян //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1952.- Т. 5, № 8.- С. 3-14.

1953

Բամբակենու խոր ծերատումը //Սովետական Հայաստան.- 1953.- № 205.- էջ 2:

Значение местных ценных популяций пшениц для выведения новых сортов /В. О. Гулканян, Г. А. Сурменян //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1953.- Т. 6, № 12.- С. 3-18.

Наблюдения по скрещиванию ветвистоколосой пшеницы тургидум с неветвистоколосыми пшеницами /В. О. Гулканян, С. Г. Оганесян //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1953.- Т. 6, № 1.- С. 3-16.

О глубокой чеканке хлопчатника //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1953.- Т. 6, № 8.- С. 3-22.

1954

Ցորենի սելեկցիայի և սերմնաբուծության մասին /ՀՍՍՌ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն.-Երևան: ՀՍՍՌ ԳԱ, 1954.- 43 էջ:

1955

Եգիպտացորենը և նրա մշակությունը /ՀՍՍՌ ԳԱ. Բույսերի գենետիկայի և սելեկցիայի ինստիտուտ.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955.- 208 էջ:

Наблюдения над развитием кукурузы при квадратно-гнездовом посеве /В. О. Гулканян, С. Г. Оганесян //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1955.- Т. 8, № 3.- С. 31-42.

О некоторых вопросах преодоления трудной скрещиваемости и поднятия плодовитости у гибридов пшениц в свете учения И. В. Мичурина //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1955.- Т. 8, № 10.- С. 43-56.

1956

Поражаемость пшениц грибными заболеваниями в зависимости от питания /В. О. Гулканян, С. Г. Оганесян, А. А. Оганисян //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1956.- Т. 9, № 6.- С. 59-76.

1957

Достижения и перспективы селекции пшеницы в Армянской ССР //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1957.- Т. 10, № 10.- С. 59-80.

Некоторые данные об изменчивости пола у кукурузы //Труды АН СССР. Институт генетики.- 1957.- Т. 11.

1959

Кормовое значение зеленой массы, получаемой при глубокой чеканке хлопчатника /В. О. Гулканян, Г. Г. Хачатрян //Бюллетень научно-технической информации.- 1959.- № 5-6.

52.Некоторые вопросы по селекции и семеноводству полевых культур //Известия Министерства сельского хозяйства АрмССР.- 1959.- № 4.- С.

О взаимоотношениях растений в их сообществе //Известия АН АрмССР. Биологические и сельскохозяйственные науки.- 1959.- Т. 12, № 3.- С. 21-34.

Таблица по определению пшениц, возделываемых а АрмССР //Известия Министерства сельского хозяйства АрмССР.- 1959.- № 5.

1961

Изменения в кущении пшеницы под влиянием гиббереллина /В. О. Гулканян, Г. Г. Хачатрян //Известия АН АрмССР. Биологические науки.- 1961.- Т. 14, № 12.- С. 9-24.

Минасян А. К. Ячмени Армении /Отв. ред.: В. О. Гулканян, С. Г. Оганесян.- Ереван: Армсельхозгиз, 1961.- 202 с.

1962

Нарушение наследования доминантных признаков у пшеницы /В. О. Гулканян, Г. Г. Хачатрян.- Ереван: Изд-во АН АрмССР, 1962.- 68 с.

Агробиологическая наука и семеноводство пшеницы //Известия АН АрмССР. Биологические науки.- 1962.- Т. 15, № 7.- С. 3-12.

Значение фитотехники в семеноводстве пшеницы //Известия АН АрмССР. Биологические науки.- 1962.- Т. 15, № 5.- С. 3-10.

К вопросу о внутрисортовом скрещивании пшеницы в связи с ее семеноводством //Известия АН АрмССР. Биологические науки.-1962.- Т. 15, № 4.- С. 3-12.

1963

Хирургия хлопчатника.- Ереван: Изд-во АН АрмССР, 1963.- 444 с.

1964

За двадцать лет //Известия АН АрмССР. Биологические науки.- 1964.- Т. 17, № 1.- С. 3-18.

Значение фитотехники в биологическом улучшении семян пшеницы /В. О. Гулканян, С. Г. Оганесян //Известия АН АрмССР. Биологические науки.-1964.- Т. 17, № 8.- С. 3-14.

Сходство в эффекте воздействия на растения низкой температурой и гиббереллином /В. О. Гулканян, Г. Г. Хачатрян //Известия АН АрмССР. Биологические науки.-1964.- Т. 17, № 12.- С. 3-12.

1965

Ցորենի սերմնաբուծությունը կենսական պրոբլեմ է //Լենինյան ուղիով.- 1965.- № 1.- էջ 34-42:

1966

Фитотехника хлопчатника. Ереван: Изд-во АН АрмССР, 1966.- 318 с.

Գենետիկայի մի քանի հարցեր //Հայաստանի գյուղատնտեսություն.- 1966.- № 1.- էջ 33-34:

Генетическое и селекционное значение гибридных семян пшеницы, получаемых в год скрещивания /В. О. Гулканян, С. Г. Оганесян, Т. А. Акопян //Биологический журнал Армении.- 1966.- Т. 19, № 7.- С. 3-13.

Глиняный спаренно-сообщающийся сосуд из раскопок Кармир-блура //Историко-филологический журнал.- 1966.- № 1.- С. 265-270.

О некоторых сельскохозяйственных культурах из Аргиштихинили //Историко-филологический журнал.- 1966.- № 4.- С. 103-116.

1967

Эректоидные пшеницы и их селекция /В. О. Гулканян, С. Г. Оганесян, Г. Г. Хачатрян, А. А. Гулян //Тезисы докладов юбилейной сессии, посвященной вопросам развития с/х наук.- Ереван, 1967.

Николай Иванович Вавилов и развитие биологической науки в Армянской ССР //Биологический журнал Армении.- 1967.- Т. 20, № 12.- С. 10-18.

Новый метод гибридизации пшеницы /В. О. Гулканян, С. Г. Оганесян //Биологический журнал Армении.- 1967.- Т. 20, № 10.- С. 3-14.

1968

Осложнение гибридов первого потомства как новый метод в селекции растений /В. О. Гулканян, С. Г. Оганесян //Сборник научных трудов НИИЗ Министерства сельского хозяйства АрмССР.- 1968.

Эректоидные пшеницы и их селекция /В. О. Гулканян, С. Г. Оганесян, Г. Г. Хачатрян, А. А. Григорян, А. А. Гулян, Т. А. Акопян, С. Г. Микаелян //Биологический журнал Армении.- 1968.- Т. 21, № 7.- С. 3-13.

1969

Մաթևոսյան Շ. Մ. Գենետիկայի ծագումը և զարգացման փուլերը /Խմբ.՝ Վ. Գուլքանյան.- Երևան, 1969.- 40 էջ:

Сложные гибриды пшеницы и их поражаемость пыльной головней //Биологический журнал Армении.- 1969.- Т. 22, № 7.- С. 3-10.

1970

Հիսուն տարում //Հայաստանի կենսաբանական հանդես.- 1970.- Հ. 23, № 11.- էջ 3-12:

Качество зерна у гибридов, полученных способом генетического осложнения /В. О. Гулканян, С. Г. Оганесян, Е. Е. Никогосян //Тематический сборник ВАСХНИЛ.- 1970.

Мутагенез растений: Вып. 1 /Ред.: В. О. Гулканян //АН АрмССР. Лаборатория индуцированного мутагенеза растений.-Ереван: Изд-во АН АрмССР, 1971.- 105 с.

О наследовании признака высоты растений пшеницы при гибридизации /В. О. Гулканян, А. А. Гулян //Биологический журнал Армении.-1970.- Т. 23, № 4.- С. 41-49.

Сложные гибриды пшениц и мукомольно-хлебопекарное качество их зерна /В. О. Гулканян, С. Г. Оганесян, Е. Е. Никогосян //Известия Министерства сельского хозяйства АрмССР.- 1970.- № 12.

1971

О наследовании признака устойчивости стеблей пшеницы к полеганию при гибридизации /В. О. Гулканян, А. А. Гулян, К. Г. Таманян //Биологический журнал Армении.-1971.- Т. 24, № 10.- С. 3-13.

1972

Ցորենի սելեկցիայի որոշ արդյունքների մասին //Հայաստանի կենսաբանական հանդես.- 1972.- Հ. 25, № 12.- 15 15-22:

Короткостебельная раннеспелая пшеница. Второй съезд Всесоюзного общества генетиков и селекционеров им. Н. И. Вавилова: Сборник /В. О. Гулканян, С. Г. Оганесян, Е. Е. Никогосян //Тезисы докладов.- Москва, 1972.


1973

О подборе и отборе при генетических и селекционных исследованиях //Биологический журнал Армении.- 1973.- Т. 26, № 12.- С. 3-11.

Проявление некоторых количественных и качественных признаков в F1 при сложной гибридизации пшениц /В. О. Гулканян, С. Г. Оганесян, Е. Е. Никогосян, А. А. Григорян //Биологический журнал Армении.- 1973.- Т. 26, № 7.- С. 3-7.

1974

Сорно-полевая рожь в посевах пшеницы /В. О. Гулканян, Г. Г. Хачатрян, В. А. Авакян //Биологический журнал Армении.- 1974.- Т. 27, № 11.- С. 3-13.

1975

Качество зерна пшеницы F2 у простых и сложных гибридов /В. О. Гулканян, С. Г. Оганесян, Е. Е. Никогосян //Биологический журнал Армении.- 1975.- Т. 28, № 7.- С. 11-14.

1984

Генетическое осложнение гибридов первого поколения как эффективный метод в селекции пшеницы /В. О. Гулканян, С. Г. Оганесян.- Ереван: Изд-во АН АрмССР, 1984.- 162 с.