Cover Image
この本を閉じるՍարգսյան Յուրի Լևոնի (1941)
ドキュメントを見るՅու. Լ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
ドキュメントを見るՅու. Լ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
フォルダーを開き、コンテンツを見るՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Յուրի Սարգսյանը ծնվել է 1941 թ. փետրվարի 9-ին, Երևանում:
1957թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ (1992 թ.-ից ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան՝ՀՊՃՀ, այսօր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ ՀԱՊՀ):
1962թ. ավարտել է ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը:
1962-1964թթ. Պոլիտեխնիկական ինստիտուտի «Մեքենաների մասեր» ամբիոնի ասիստենտ:
1964թ. ընդունվել է Մոսկվայի քիմիական մեքենաշինության ինստիտուտի ասպիրանտուրա՝ «Մեխանիզմների, մեքենաների և ավտոմատ գծերի տեսություն» մասնագիտությամբ:
1967թ. Մոսկվայի Մեքենագիտության պետական ինստիտուտում ժամկետից 1 տարի շուտ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1971թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
1971-1972թթ. անցել է գիտական փորձառություն Ստենֆորդի համալսարանում:
1972թ. շնորհվել է ԱՄՆ Նեբրասկա նահանգի պատվավոր քաղաքացու հավաստագիր:
1973-1975թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավագ գիտաշխատող-դոկտորանտ:
1975թ. Մոսկվայի Մեքենագիտության պետական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:
1975թ. մինչև այսօր Մեխանիզմների և մեքենաների տեսության միջազգային ֆեդերացիայի(IFToMM) տերմինաբանության ստանդարտացման «A» հանձնաժողովի անդամ է:
1975-1977թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաների և մեխանիզմների տեսության ամբիոնի վարիչ:
1977թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1977-1986թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաների և մեխանիզմների տեսության ամբիոնի պրոֆեսոր:
1977թ. Ստենֆորդի և Իլլինոյսի համալսարաններում 6 ամսյա ժամկետով աշխատել է հրավիրված պրոֆեսորի կարգավիճակով:
1978թ. արժանացել է Ամերիկյան ինժեներ-մեխանիկների ընկերության կողմից տարվա լավագույն աշխատանքի համար սահմանված մրցանակին:
1978թ. պարգևատրվել է «Պրոկտոր և Գեմբլ» ընկերության հատուկ մրցանակով՝տեսական արդյունքների կիրառության հեռանկարայնության համար:
1985թ. պարգևատրվել է ՀԽՍՀ «Պատվո նշան» շքանշանով:
1986թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
1987թ. ստեղծել է «Ռոբոտատեխնիկական համակարգեր» գիտահետազոտական խումբը:
1988 -1992թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, այնուհետև` 1992-2006թթ. ՀՊՃՀ ռեկտոր:
1989 - 2006թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:
1990- 1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1991թ. փետրվար, ծննդյան 50-ամյակի առթիվ պարգևատրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատվոգրով` ակնառու ծառայությունների համար:
1991թ. հրավիրված զեկուցումով հանդես է եկել Մեխանիզմների և մեքենաների տեսության միջազգային ֆեդերացիայի (IFToMM)VIII համաշխարհային համաժողովի (Պրագա) պլենար նիստում:
1991 – 1995 թթ. եղել է Մեխանիզմների և մեքենաների տեսության միջազգային ֆեդերացիայի (IFToMM) գործադիր կոմիտեի անդամ:
1992 - 1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովի անդամ:
1992 - 1997թթ. ՀՀ նախագահին, այնուհետև վարչապետին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհրդի անդամ:
1992 - 2006թթ. ՀՊՃՀ հոգաբարձուների խորհրդի ի պաշտոնե,իսկ 2006թ. մինչ այսօր ընտրովի անդամ է:
1994 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ:
1994 թ. հուլիսի 4-ին նշանակվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
1994 թ. ընտրվել է Միջազգային ինժեներական (ճարտարագիտական) ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1995թ.՛ իսկական անդամ:
1995թ. մինչև այսօր գիտական աստիճանների շնորհման ՀՀ ԲՈՀ-ի «Մեքենաշինության և մեքենագիտության» 034 մասնագիտական խորհրդի նախագահ:
1995թ. օգոստոսին Միլանում տեղի ունեցած IFToMM-ի IX Համաշխարհային համաժողովում Յու.Սարգսյանին շնորհվել է IFToMM-ի հատուկ մրցանակը՝ մեխանիզմների և մեքենաների տեսության ասպարեզում ակնառու ծառայությունների համար:
1996թ-ից ՀՀ ԳԱԱ իսկական անդամ (ակադեմիկոս) է:
1998թ.մինչև այսօր Մեխանիզմների և մեքենաների տեսության միջազգային ֆեդերացիայի (IFToMM) Հայաստանյան անդամ-կազմակերպության նախագահ:
1998 - 2020թթ. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) խորհր¬դի անդամ:
1999թ. պարգևատրվել է ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով:
1999 - 2003թթ. Եվրախորհրդի բարձրագույն կրթության և գիտության հանձնաժողովի անդամ:
2001թ. մինչև այսօրՀայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:
2002թ. արժանացել է Հայ կրթական հաստատության (ԱՄՆ) «Տարվա լավագույն կրթական գործիչ» մրցանակին:
2003թ. պարգևատրվել է ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
2006թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով:
2006թ. ընդգրկվել է Միջազգային կենսագրական կենտրոնի (Քեմբրիջ, Անգլիա) «Ականավոր 100 կրթական գործիչներ - 2006» անվանակարգում:
2006թ. պարգևատրվել է ակադեմիկոս Ա.Ֆ.Բելովի անվ. մեդալով տիեզերագիտության ասպարեզում ծառայությունների համար:
2007 - 2018թթ. ՀՀ նախագահի մրցանակի շնորհման «Տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» հանձնաժողովի նախագահ:
2007թ. արժանացել է «21-րդ դարի 2000 ականավոր ինտելեկտուալներ» դիպլոմի (Միջազգային կենսագրական կենտրոն, Քեմբրիջ):
2008թ. արժանացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման:
2008թ. պարգևատրվել է ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով:
2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի Ոսկե մեդալով:
2011թ. Յու. Սարգսյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
2011թ. մինչև այսօր «ՀԱՊՀ Բանբեր» հանդեսի գլխավոր խմբագիրը։
2012թ. մինչև այսօր ՀԱՊՀ Ռոբոտոտեխնիկայի բազային հետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար։
2012թ. շնորհվել է «Սինոփսիս» ընկերության գնահատանքի հավաստագիր:
2013թ. պարգևատրվել է Մեքենաշինության միջազգային միության “За заслуги в развитии машиностроения и техносферы” շքանշանով:
2016թ. պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի Ոսկե մեդալով:
2018թ. շնորհվել է ՀՀ ԲՈՀ–ի պատվոգիր:
2021թ. պարգևատրվել է ՀԱՊՀ վաստակագրով:
2022թ. շնորհվել է “IFToMM Dedicated Service Award” մրցանակը՝ Մեխանիզմների և մեքենաների տեսության ասպարեզում ակնառու ծառայությունների համար:
2022թ. արժանացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Նախագահական մրցանակին` Հայաստանում կրթության և գիտությանառաջադիմության գործում բացառիկ ձեռքբերումների և ակնառու ծառայությունների համար: