ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Կահիրե |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Եղիշե Թորոսյան |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Թորոսյան Եղիշե |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1900-1914 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանը հիմնադրել է Եղիշե Թորոսյանը 1900 թ. և անվանել իր վաղամեռիկ դստեր՝ Արշալույսի
անունով: Տպարանը ճանաչված է եղել նաև «Արշալոյս լրագրի տպարան», «Ժողովրդական տպարան»
և «Տպարան թղթավաճառատուն - Արշալոյս» անվանումներով: Ըստ Թէոդիկի՝ այս տպարանը Ե·Թորոսյանը
հիմնադրել է 1897 թ.: Այս տպարանում է աշխատել հիմնադրի կինը՝ Մաքրուհի Քյուչյուքյանը,
ով հայտնի էր իբրև ճանաչված երրորդ հայ գրաշարուհին հայկական տպարանական շրջանակներում:
Տպարանի վարիչ-մատակարարը եղել է Գևորգ Փափազյանը: Դժվար նախաքայլերից հետո տպարանը ունեցել է շեշտակի
առաջընթաց և տպագրել է տարբեր լեզուներով գրքեր, թերթեր և կատարել առևտրական հրատարակություններ:
Այս տպարանում են տպագրվել Ս. Ֆելեկյանի «Սասուն և Զեյթուն» (1900), «Կանոնագիր որբասիրաց
ընկերութեան Հայոց ի Գահիրէ», «Ազգային Սահմանադրութիւն Հայոց», Խրիմյանի «Վերջալոյսի
ձայներ» (1901), «Հարց պատասխաններ» (1903), «Նուպար փաշա» (1904), մի «Հիշատակարան»՝
նվիրված Ալեքսանդրիայում Նուպար Փաշայի արձանի բացման հանդիսության առթիվ (1904) և
այլ ստեղծագործություններ: Տպարանում լույս են տեսել «Արշալոյս» (1900-1905/1908-1914)
լրագիրը, «Ժողովուրդ» (1904), «Հորիզոն» (1906) պարբերակնները: |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |