ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Կահիրե |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Արգոս |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Սարրաֆյան Սոկրատ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1924-1977 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանը հիմնադրել է Սոկրատ Սարրաֆյանը 1924 թ.: Նա եղել
է տպարանի տնօրենը, հրատարակիչը և գործող տպագրիչը: Նրան օգնել է իր եղբայրը՝ Սարգիսը:
Սոկրատ Սարրաֆյանը լծվել էր թարգմանչական աշխատանքի և 1934 թ. հիմնել «Արգոս» հրատարակչական
ընկերությունը: Նա «Տարգոս» գրչանունով և իր թարգմանությամբ հրատարակել է շաբաթական
պրակներով 43 հատորներ, որոնցից 27 անթվակիր են: Հետագայում
տպարանի տերն ու տնօրենը դարձել է Գառնիկ Հակոբյանը, ում արտոնատիրությամբ տպագրվել
է «Հոկտեմբեր» ամսագիրը (1974-1977): Այստեղ են
տպագրվել Հ.Բ.Ը.Մ.ի «Տեղեկատու» պարբերականի 1968-1975 թթ. համարները: Իսկ «Փափազյան»
տպարանի համագործակցությամբ լույս է ընծայվել Արմենակ Պետեւեանի մեծարժեք «Պատկերազարդ
բազմալեզու բուսաբանական բառարան»-ը
(1936): |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |