ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Իսրայել |
ՔԱՂԱՔ (CITY) |
Երուսաղեմ |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Ս. Հակոբեանց |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
|
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Զաքարիա պատրիարք Տեր-Պետրոսյան |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1833 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
332 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հիմնադրվել է 1833թ. Երուսաղեմում, Գաբրիել Նիկոմիդացիի
պատրիարքության օրոք: Տպարանի ստեղծման նախաձեռնողն ու առաջին աշխատողն
եղել է Զաքարիա պատրիարք Տեր-Պետրոսյանը: Դեռ իր վարդապետության տարիներից
նա մտադրվել էր Երուսաղեմում ստեղծել դպրոց ու տպարան: Եգիպտոսում նա
հայթայթել է տպարանին անհրաժեշտ նյութեր և մի քանի տառերի մայրեր: Նրա
խնդրանքով Պետրոս աղա Հուսուֆյանը գնել էր մի փայտյա մամուլ, կապարե տառեր
և նախապես հայթաթված մայրերի ու նյութերի հետ ուղարկել Երուսաղեմ: 1832թ.
Զաքարիան Եգիպտոսում ակնցի մահտեսի Ալիքսան Եղիազարյանի օգնությամբ գնել է
մի վիմագրական մամուլ և դրանով առաջին անգամ Եգիպտոսում հրատարակել
վիմատիպ մի հայտարարարություն: Այս նախնական պատրաստություններից հետո
1833թ. Երուսաղեմի Սուրբ Աթոռի տպարանը լույս է ընծայել 16 էջից բաղկացած
առաջին գրքույկը` «ՏԵՏՐԱԿ ԱՂՈԹԱՄԱՏՈՅՑ», որով սկիզբէ դրվել
Երուսաղեմի հայկական տպագրական գործունեությանը: Սակայն նյութական
միջոցների, կարևոր պիտույքների բացակայության պատճառով տպարանի զարգացումը
դանդաղ է ընթացել: Զարգացման ու դրան զուգահեռ վանական վարժարան հիմնելու
համար Զաքարիան 1835թ. Ադրիանուպոլսեցի Պողոս պատրիարքի նախագահությամբ
խորհրդաժողով է գումարել, ուր որոշվել է դրամագլուխ հատկացնել այդ նպատակի
իրականացման համար (նվիրատվություններ անել): |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |