Գեորգ Եսայիի Տեր-Ստեփանյանը ծնվել է 1907 թ. ապրիլի 16-ին Թիֆլիսում: Վախճանվել է 2006թ. դեկտեմբերի 23-ին Երևանում:
1924 թ. ավարտել է Թիֆլիսի 6-րդ քիմիական տեխնիկումը:
1928-1930 թթ. սովորել է Թիֆլիսի Օտար լեզուների ինստիտուտի անգլիական
Ֆակուլտետում:
1931-1936 թթ. Լենինգրադի ճանապարհահաղորդակցության ինժեներների ինստիտուտի
«Հիմնատակեր և հիմքեր» ամբիոնի ասիստենտ:
1932-1934 թթ. Լենինգրադի կոմունալ տնտեսության գիտահետազոտական
ինստիտուտի գիտական աշխատող:
1937-1939 թթ. «Էքսպորտշին» կենտրոնական լաբորատորիայի ինժեներ-
գեոտեխնիկ` Թեհրանում:
1939 թ. շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1939-1941 թթ. Լենինգրադի խորքային աշխատանքների տրեստի բնահողերի
մեխանիկայի լաբորատորիայի վարիչ:
- Դասավանդել է Լենինգրադի կոմունալ շինարարության ինժեներների
ինստիտուտում:
1941-1944 թթ. թիվ 1 գիտահետազոտական հատուկ լաբորատորիայի
անդրկովկասյան արշավախմբի գիտական ղեկավար, ապա`պետ:
1945-1953 թթ. ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ինժեներային երկրաբանության և հիդրոերկրաբանության սեկտորի վարիչ:
1949 թ. ընդունվել է ԽՄԿԿ շարքերը:
1953-1956 թթ. ՀԽՍՀ ԳԱ շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտի բնահողերի
մխանիկայի սեկտորի վարիչ:
1956-1978 թթ. ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի
ինժեներային երկրաբանության և բնահողերի մեխանիկայի սեկտորի վարիչ, ապա`
գեոմեխանիկայի լաբորատորիայի վարիչ:
1957 թ. մասնակցել է բնահողերի մեխանիկայի և հիմքաշինության 4-րդ
Միջազգային կոնգրեսին` Լոնդոնում:
1958 թ. մասնակցել է Երկրի ճնշման պրոբլեմներին նվիրված Եվրոպական
կոնֆերանսին / Բրյուսել /:
- Շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1959-1966թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական
Ֆակուլտետում:
1960 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
- Մասնակցել է բնահողերի մեխանիկայի և հիմքաշինության 1-ին ասիական
կոնֆերանսին Նյու Դելիում /Հնդկաստան/:
1961 թ. մասնակցել է բնահողերի մեխանիկայի և հիմքաշինության 5-րդ
Միջազգային կոնգրեսին` Փարիզում:
1962 թ. հրավիրվել է Օսլո և Ստոկհոլմ` Նորվեգիայի և Շվեդիայի գեոտեխնիկական
ինստիտուտներում «Բնահողերի մեխանիկա և լանջերի խորքային
սողքեր» թեմայով դասախոսություններ կարդալու:
1962-1985 թթ. Ժայռապարների մեխանիկայի միջազգային ընկերության անդամ` Լիսաբոնում:
1966-1988 թթ. ԽՍՀՄ ԳԱ Ինժեներային երկրաբանության և հիդրոերկրաբանության
գիտական խորհրդի անդամ և սողքերի պրոբլեմները լուծող հանձնաժողովի
նախագահ:
1967 թ. հրավիրվել է Պրահա և Սոֆիա` Չեխոսլովակիայի և Բուլղարիայի ԳԱ
Երկրաբանական ինստիտուտներում դասախոսություններ կարդալու:
1967-1988 թթ. ՀԽՍՀ ԳԱ «Գեոմեխանիկայի պրոբլեմներ» ժողովածուի
պատասխանատու խմբագիր:
1968-1972 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
1968-1975 թթ. Ժայռապարների մեխանիկայի Միջազգային ընկերության` տերմինաբանության,
խորհրդանիշերի և գրաֆիկական պատկերների գծով
հանձնաժողովի անդամ /Հաննովեր, ԳՖՀ/:
1970 թ. մասնակցել է ինժեներային երկրաբանության Միջազգային միության
1-ին կոնգրեսին` Փարիզում:
1971 թ. մասնակցել է բնահողերի մեխանիկայի և հիմքաշինության`
Բուդապեշտի 4-րդ կոնֆերանսին:
1972-1976 թթ. ԽՍՀՄ պետշինի գիտատեխնիկական խորհրդի անդամ:
1973 թ. մասնակցել է բնահողերի մեխանիկայի և հիմքաշինության Միջազգային
կոնգրեսին` Մոսկվայում:
1974 թ. հրավիրվել է Հունգարիա և Լեհաստան` Բուդապեշտի տեխնիկական
համալսարանում և Վրոցլավի պոլիտեխնիկական ինստիտուտում
դասախոսություններ կարդալու:
1975 թ. մասնակցել է բնահողերի մեխանիկայի և հիմքաշինության Բալթիական
կոնֆերանսին` Գդանսկում /Լեհաստան/:
1976 թ. հրավիրվել է Բելգիա` Գենտի պետական համալսարանում
դասախոսություններ կարդալու:
1978-1988 թթ. ՀԽՍՀ ԳԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության
ինստիտուտի գեոմեխանիկայի լաբորատորիայի վարիչ:
1981-1987 թթ. ԽՍՀՄ ԳԱ ինժեներային երկրաբանության և հիդրոերկրաբանության
գիտական խորհրդի նախագահ:
1984-1989 թթ. Բնահետախույզների մոսկովյան ընկերության անդամ:
1985 թ. մասնակցել է բնահողերի մեխանիկայի և հիմքաշինության Միջազգային կոնգրեսին`
Սանֆրանցիսկոյում /ԱՄՆ/:
1985-1988 թթ. ԽՍՀՄ ինժեներային երկրաբանության և հիդրոերկրաբանության գիտական
խորհրդի` ժայռապարների հանձնաժողովի անդամ:
1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: