Cover Image
aizvērt šo grāmatuՄովսեսյան Սերգեյ Հովհաննեսի (1928- )
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Հ. ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Հ. ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
aizvērt šo mapiՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Skatīt dokumentuՍ. Հ. Մովսեսյանի աշխատությունների մատենագիտություն
Skatīt dokumentuԳրականություն Ս. Հ. Մովսեսյանի կյանքի և աշխատությունների մասին

1928թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն գյուղում ծնվել է ակադեմիկոս Ս. Հ. Մովսեսյանը։
1936-1946թթ. Սովորել և ավարտել է Մեծ-Շեն գյուղի միջնակարգ դպրոցը։
1946-1951թթ. Երևանի Անասնաբուծական և անասնաբուժական ինստիտուտի ուսանող։
1951-1953թթ. ՀՍՍՀ Գյուղմինիստրության Շինուհայրի անասնաբուծական և անասնաբուժական տեղամասի վարիչ (ՀՍՍՀ Գորիսի Շինուհայր գյուղ)։
1953-1955թթ. Երևանի Անասնաբուծական և անասնաբուժական ինստիտուտի պարազիտոլոգիայի ամբիոնի օրդինատոր (ք. Երևան)։
1955-1959թթ. Մոլդովական ՍՍՀ-ի Գյուղատնտեսության մինիստրության Կալարաշի շրջանի գլխավոր անասնաբույժ։
1959-1962թթ. Կ.Ի. Սկրյաբինի անվան Հելմինթոլոգիայի համամիութենական ին-տի(ВИГИС) ասպիրանտ(Մոսկվա) ։
1962-1976թթ. Կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ (ВИГИС,Մոսկվա)։
1963թ. ՍՄԿԿ անդամ։
1972թ. Շնորհվել է կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1974թ. Ընդգրկվել է ՄԱԿ-ի պարազիտոլոգիայի գծով փորձագետների ռեզերվում։
1976թ. Հայկական ՍՍՀ ԳԱ Կենդանաբանության ին-տի տնօրեն և նույն ին-տի Ընդհանուր հելմիթոլոգիայի լաբորատորիայի վարիչ (ք. Երևան)։
1976թ., 1989թ. Գիտական գործուղում ՉՍՍՀ։
1977թ., 1980թ.,1983թ., 1986թ.,1987թ.Գործուղում՝ Բուլղարիա։
1978թ. – Լեհաստան։
1982թ– Շվեյցարիա,
–Ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ «կենդանաբանություն» մասնագիտության գծով։
1983թ. Գիտական գործուղում Անգլիա։
1986թ. – Ֆրանսիա։
1987թ. – Իտալիա։
1988թ. – Հունգարիա։
1989թ. Գիտական գործուղում ԱՄՆ (մասնակից՝ ԱՄՆ-ի հայ ինժեներների և գիտնականների I համագումարին)։
1990թ. Ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ։
1994թ. Ռուսաստանի Դաշնության ԳԱ Պարազիտոլոգիայի ին-տի փոխտնօրեն։
2007թ. Սերգեյ Հովհաննեսի Մովսեսյանը նշանակվել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ղեկավար։