Cover Image
close this bookՂանալանյան Արամ Տիգրանի (1909-1983)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Տ. ՂԱՆԱԼԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Տ. ՂԱՆԱԼԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տե՛ս նաև՝

«Արամ Ղանալանյանը հայ ժողովրդական բանահյուսության, միաժամանակ նաև հին ու միջնադարյան գրականության տեսաբան ու պատմաբան էր, բանագետ, բանասեր, աղբյուրագետ, հայ մշակույթի խոր գիտակ ու անխոնջ հետազոտող: Հավատարիմ դասական հայագիտության ավանդներին` նա ստեղծել է բանագիտական կոթողային աշխատություններ, թողել մնայուն գիտական ժառանգություն»:


ԷԴ. Մ. Ջրբաշյան

Արամ Տիգրանի Ղանալանյանը ծնվել է 1909 թվականի փետրվարի 12-ին Ախալցխայում/Վրաստան/: Վախճանվել է 1983 թ. հունիսի 9-ին Երևանում:
1922 թ. ավարտել է Ախալցխայի յոթնամյա դպրոցը:
1925 թ. ավարտել է Թիֆլիսի թիվ 72 աշխատանքային միջնակարգ դպրոցը:
1931 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը:
1931-1933 թթ. դասավանդել է Երևանի հանրակրթական դպրոցներում։ 1932-1938 թթ. կրտսեր գիտական աշխատակից Հայաստանի կուլտուրայի պատմության, պատմության և գրականության ինստիտուտներում:
1934-1951 թթ. դասավանդել է Հայ ժողովրդական բանահյուսություն Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական և (1936–1948) Հեռակա մանկավարժական ինստիտուտներում:
1935 թ. արժանացել է Մելքոնյան ֆոնդի մրցանակի` «Հայ շինականի աշխատանքի երգերը» ձեռագիր աշխատության համար:
1937-1941 թթ. դասախոսել է ԵՊՀ-ում:
1937-1943 թթ. ավագ գիտական աշխատակից ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի գրականության և լեզվի ինստիտուտում:
1938-1939 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտի բաժնի վարիչ:
1939 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագուն սովետի պատվոգրով` «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագրի «Դավիթ և Խանդութ» ու «Փոքր Մհեր» ճյուղերը պատրաստելու համար:
1942 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1943 թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
1943-1960 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ժողովրդական բանահյուսության բաժնի վարիչ:
1946 թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով:
1951 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
1953 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ «Շնորհակալագրով»` «Ժողովրդական բանահյուսության մի քանի հարցեր» աշխատության համար:
1960-1983 թթ.` Հայկական ՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1964 թ. մասնակցել է մարդաբանական և ազգագրական գիտությունների միջազգային 7-րդ կոնգրեսին /Մոսկվա/:
1965 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1965-1983 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ «Պատմաբանասիրական հանդես» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ:
1967 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1970 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
- Մատենադարանը ներկայացրել է պարգևատրման` «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:
1970-1983 թթ. Հայկական սովետական հանրագիտարանի գրականության գիտաճյուղային խմբագրության անդամ:
1974 թ. պարգևատրվելէ Հայկական ՍՍՀ ԳԱ «Վաստակագրով»` գիտության բնագավառում ունեցած խոշոր վաստակի համար:
1977 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:

Սովետահայ բանագիտական դպրոցի ականավոր ներկայացուցիչ Արամ Տիգրանի Ղանալանյանը ծնվել է 1909 թ. փետրվարի 12-ին Ախալցխայում /Վրաստան/:

Յոթնամյա կրթությունն ստացել է հայրենի քաղաքում, ապա ուսումը շարունակել է Թիֆլիսի 72-րդ միջնակարգ աշխատանքային դպրոցում, որն ավարտել է 1925 թվականին: 1924-1926 թթ. բանաստեղծություններ է տպագրել «Կարմիր ծիլեր» ամսագրում և «Մարտակոչ» թերթի հավելված «Գրական շաբաթ»-ում` Աղանի և Արամ Արման ծածկանուններով:

1927 թ. Ա. Ղանալանյանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը: Այստեղ սովորելիս նա առանձին հետաքրքրություն է ցուցաբերում հայ ժողովրդական բանահյուսության նկատմամբ և այդ առարկայի դասախոս Մանուկ Աբեղյանի ղեկավարությամբ խորամուխ լինում հայ բանագիտության մեջ: Համալսարանն ավարտելուց հետո` 1932-1943 թթ. Ա. Ղանալանյանը աշխատել է Հայաստանի կուլտուրայի պատմության, պատմության և գրականության, ապա ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտներում` սկզբում իբրև կրտսեր, իսկ 1939 թվականից` իբրև ավագ գիտական աշխատակից:

Այդ տարիներին նա զբաղվել է բանագիտական տարբեր խնդիրների ուսումնասիրությամբ, գրի է առել «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի երկու նոր պատումներ, Մ. Աբեղյանի և Գ. Աբովի հետ միասին մասնակցել է «Սասունցի Դավիթ» հյուսվածո-համահավաք բնագիրը կազմելու աշխատանքներին, պատրաստել է «Դավիթ և Խանդութ» ու «Փոքր Մհեր» ճյուղերի բնագրերը, հրապարակել «Սասունցի Դավիթ» և «Սասունցի Դավթի» պատմիչների կյանքն ու ստեղծագործությունը» ուսումնասիրությունները, «Հայ շինականի աշխատանքի երգերը» գիրքը:

1943 թ. Ա. Ղանալանյանի նախաձեռնությամբ Հայկական ՍՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում ստեղծվում է հայ ժողովրդական բանահյուսության բաժինը, որի վարիչ է նշանակվում Ա. Ղանալանյանը և գլխավորում է այն մինչև կյանքի վերջը, շարունակում է աշխատել նույն ինստիտուտում` իբրև ավագ գիտական աշխատակից:

Արամ Ղանալանյանի գիտահետազոտական աշխատանքները հայ ժողովրդական բանահյուսության բնագավառում ընդգրկում են հետևյալ ուղղությունները` բանահյուսական նոր նյութերի հայտնաբերում և գրառում, բանահյուսական նյութերի գիտական համահավաք թեմատիկ ժողովածուների պատրաստում, բանահյուսության պատմության ու տեսության հարցերի լուսաբանում, ժողովրդական բանահուսության և գրականության փոխադարձ կապերի բացահայտում: Դեռևս ուսանողական տարիներին Մ. Աբեղյանի հանձնարարությամբ Ա. Ղանալանյանը պատրաստում է հայ ժողովրդական բանահյուսության մատենագիտություն, ապա և գրի առնում ժողովրդական բանահուսության նմուշներ /«Սասնա ծռեր» էպոսի նոր պատումներ, աշխատանքային երգեր, առածներ ու ասացվածքներ, ավանդություններ և այլն/:

Արամ Ղանալանյանը առանձնապես կարևորում է բանահյուսության չուսումնասիրված տեսակների հետազոտությունը: Այդօրինակ աշխատություններից են «Հայ շինականի աշխատանքի երգերը», «Առածանի», «Ավանդապատում» գրքերը, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է գիտական համահավաք թեմատիկ ժողովածու, ուր ներառված են բանահյուսական տվյալ տեսակին վերաբերող առկա բոլոր բնագիր-նյութերը / նախկինում հրապարակված և իր կողմից առաջին անգամ գրառած/` գիտականորեն խմբավորված, դասակարգված և համակողմանիորեն ուսումնասիրված: «Հայ շինականի աշխատանքի երգեր» գրքի «Ներածական» խորագրով ծավալուն ուսումնասիրության մեջ հեղինակը ժողովրդական երգերի մեջ տարբերակում է աշխատանքի երգերը` իբրև անմիջականորեն աշխատանքի, արտադրական պրոցեսների հետ կապված երգեր, որոնք ծնունդ են առել մարդու արտադրական գործունեության հետ միասին և շարունակվել են նաև հետագայում: Նրանց դերը եղել է` աշխատանքային շարժումների ռիթմականացման միջոցով թեթևացնել արտադրական պրոցեսները, տնտեսել աշխատավորների եռանդը:

Գյուղական աշխատանքի երգերի մեջ ուսումնասիրողը դասդասում է մի շարք ենթատեսակներ, որոնք իրարից տարբերվում են ներքին բովանդակությամբ, արտաքին կառուցվածքով, մեղեդու, երաժշտական ռիթմի և այն աշխատանքի համեմատությամբ, որին նրանք զուգակցվում են: Ըստ այս հատկանիշների էլ աշխատանքի երգերը նա խմբավորում է հետևյալ տեսակների մեջ. Հորովելներ /գութանի և չութի երգեր/, սերմնացանի երգ-աղոթքներ, տափանի, հնձի երգեր, սայլի / սայլվորի / երգեր, քաղհանի, չանաքի երգեր, կալի, կովկիթի, խնոցու, սանդերքի, գզրոցի և այլ երգեր: «Ներածականում» քննվում են աշխատանքի երգերի մեղեդու և ռիթմի հարցերը, բովանդակության սոցիալական և մյուս մոտիվները, հայ շինականի աշխատանքի երգերի գրական տեսակները կամ մշակումները և այլն:

Գրքի երկրորդ մասը կազմում են աշխատանքի երգերի բնագրերը` քաղված բանահյուսական ժողովածուներից, պարբերական մամուլի Էջերից և գիտնականի`1929-1935 թթ. ընթացքում գրի առած նմուշներից, որոնք դասավորված են ըստ իր իսկ կողմից բացահայտված ենթատեսակների:

Հայ շինականի աշխատանքի երգերն առաջին անգամ էին ի մի հավաքվում, առավել ևս` առաջին անգամ ամբողջական, բազմակողմանի և խոր հետազոտության նյութ դառնում: Գիրքը դեռևս ձեռագիր վիճակում, 1935 թ., արժանացել է Մելքոնյան ֆոնդի մրցանակին: Ա. Ղանալանյանի պատրաստած բանահյուսական նյութերի գիտական համահավաք թեմատիկ ժողովածուներից երկրորդը 1951 թ. լույս ընծայած «Հայկական առածանին» է, որ բովանդակում է հայկական առածների ու ասացվածքների հնարավոր ամբողջությունը` գիտականորեն դասդասված ու խմբավորված, և նրանց ամենամանրակրկիտ, բազմակողմանի խոր ուսումնասիրությունը, ուր վերլուծվում են հայ ժողովրդական առածների բովանդակությունն ու արվեստը: Առածներն ու ասացվածքները ժողովրդական բանահյուսության ամենատարածված ստեղծագործություններն են, գործ են ածվում ամեն առիթով ու ամեն ժամանակ, և դրա պատճառն այն է, որ անմիջական պատասխան են տալիս ժողովրդին հուզող բոլոր հարցերին: Դրանք, գիտնականի բնորոշմամբ` «պատկերավոր ու սեղմ ասույթներ են սոցիալական կյանքի, մարդկային բարքի և ժողովրդական կենցաղի ամենաբազմազան երևույթների վերաբերյալ»: Լինելով վիպական ժանրին պատկանող ստեղծագործություններ` «ի տարբերություն նույն վիպական ժանրի մյուս ստեղծագործությունների, որոնց մեջ կյանքի երևույթներն ու հարաբերությունները պատկերվում են ավելի կամ նվազ ծավալուն սյուժեի միջոցով, առածների ու ասացվածքների մեջ այդ արվում է չափազանց սեղմ բանաձև-ընդհանրացումներով»: Հետազոտողը բացահայտում է նաև առածների ու ասացվածքների տարբերությունը: Եթե առաջինները այլաբանական ստեղծագործություններ են, որոնց բուն միտքն արտահայտված է անուղղակի կերպով, ապա երկրորդները իրականությունը վեր են հանում ուղղակի ձևով: Առածների ու ասացվածքների այս բնութագիրը առաջին անգամ հայ գրականության մեջ տվել է Արամ Ղանալանյանը:

Առածներն ու ասացվածքները հորինվել ու պահպանվել են ժողովրդի գոյության ողջ ընթացքում: Դժվար, երբեմն էլ անհնարին է որոշել, թե որ առածը կամ ասացվածքը երբ է ստեղծվել, քանի որ դրանք «ընդհանրապես իբրև բանավոր ստեղծագործություններ, տեղեկանք չունեն իրենց հորինման ժամանակի վերաբերյալ», մանավանդ որ «այլաբանական հորինվածքներ են, սյուժե չունեն և արտահայտված են ծայրաստիճան սեղմ ձևի մեջ: Առածների ստեղծման ժամանակը որոշելու համար անհրաժեշտ է ճեղքել նրանց այլաբանական կեղևը, թափանցել նրանց բովանդակության խորքը, նկատի առնել վերջինիս մեջ եղած համապատասխան ուղղակի և անուղղակի տվյալներն ու ակնարկները»: Եվ ահա, Արամ Ղանալանյանին հաջողվել է իսկապես ճեղքել այդ այլաբանական կեղևը, թափանցել բազմաթիվ առածների ու ասացվածքների բովանդակության խորքը, որոշել նրանց հորինման ժամանակը, ցույց տալ հայ ժողովրդի քաղաքական կյանքի, հոգեկան նկարագրի և միջավայրի արտացոլումը առածների մեջ, ջոկել ինքնուրույն, ընդհանուր և փոխառյալ առածները, պարզաբանել նրանց լեզվի ու արվեստի հարցերը:

Գրքի երկրորդ բաժինը առածների ու ասացվածքների ժողովածուն է, որի նյութերը առնված են ազգագրական, գրական և այլ կարգի պարբերականներից, հայ գրողների երկերից, բանահյուսական ու ազգագրական տպագիր ու ձեռագիր ժողովածուներից և հեղինակի գրառումներից: Արամ Ղանալանյանը մշակել է ժողովածուի մեջ առածների ու ասացվածքների դասավորման ուրույն եղանակ: Սովորաբար նման ժողովածուներում նյութը դասավորվել է այբբենական կարգով: Այս դեպքում իրար հաջորդում են թե իմաստով և թե ընդհանրապես իրարից բոլորովին տարբեր առածներ և, ընդհակառակը, իրարից հեռացվում են այնպիսիք, որոնք սիզբնատառով տարբեր լինելով, իմաստով նույնական են: Այբբենական մեթոդը, այսպիսով, դժվար օգտագործելի է դարձնում ժողովածուի նյութը: Եթե հայտնի չէ փնտրվող իմաստի առածի սկզբնատառը, ապա այն գտնելու համար պետք է նայել գրեթե ողջ ժողովածուն: Այս մեթոդի մյուս թերությունն այն է, որ միևնույն առածի` տարբեր տառերով սկսվող նմանակներն ու փոփոխակները ցրվում են ժողովածուի տարբեր մասերում, դժվարացնելով նրանց կրած զարգացումն ու փոփոխությունները դիտելը: Ղանալանյանը մերժել է նաև առածների դասավորման առարկայական-անվանական եղանակը, որ տարածված է եղել եվրոպական մի շարք երկրներում: Այս եղանակի հիմնական թերությունը միևնույն թեմային վերաբերող առածների ցրումն է տարբեր տեղերում և տարբեր անունների տակ, ինչպես և սոցիալական մոտեցման բացակայությունը:

Հրաժարվելով այբբենական ու առարկայական եղանակներից, իր գրքում Ա. Ղանալանյանը առածներն ու ասացվածքները դասակարգել է իր իսկ մշակած մեթոդով` ըստ նրանց հիմնական իմաստի և սոցիալական բովանդակության, ինչը լավագույնս իրականացված է «Հայկական առածանի» գրքում:

1960 թ. «Հայկական առածանին» հրատարակվեց երկրորդ անգամ` «Առածանի» խորագրով: Այստեղ կատարված է ժողովածուի բաժինների վերադասավորում և ավելացված է մի ամբողջ բաժին` «Լրացում» վերնագրով, որ պարունակում է շուրջ 600 նոր առած-ասացվածք: «Առածանին» ի տարբերություն նախորդ հրատարակության, ունի մանրամասն առարկայական ցանկ, իմաստային-թեմատիկ ու անվանական ուղեցույց ցանկեր, որտեղ վերծանված ու բացահայտված են բոլոր առածների այլաբանական նշանակությունները: Այդ ցանկերը հեշտացնում են համապատասխան առածների ու ասացվածքների որոնումն ու օգտագործումը:

Թեմատիկ երրորդ ժողովածուն` «Ավանդապատումը», բովանդակում է ավելի քան 900 ավանդություն` 400 տարբերակով, որ տասնամյակների ընթացքում քաղվել են հարյուրավոր տպագիր ու ձեռագիր զանազան աղբյուրներից` միջնադարյան մատենագիրների երկերից, ազգագրական, բանահյուսական ժողովածուներից, հնախոսական, տեղագրական և ուղեգրական աշխատություններից: Ամբողջ նյութը տեղադրված է 2 բաժնում` ստուգաբանական-բացատրական ավանդություններ / 11 ենթաբաժիններով/, և վարքագրական ավանդազրույցներ / 4 ենթաբաժիններով/: Բնագրին նախորդում է ընդարձակ «Ուսումնասիրությունը», ուր հեղինակը տարբերազատելով ավանդությունները բանարվեստի մյուս տեսակներից, բնորոշում է դրանք որպես բանավոր արձակի փոքր ծավալի ստեղծագործություններ, որոնց մեջ արտացոլված են երկրի բնաշխարհի բնորոշ առանձնահատկությունները` սերտորեն կապված ու զուգորդված ժողովրդական հավատալիքների, ժողովրդի կենցաղի, նրա սոցիալ-տնտեսական, աշխատանքային, հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի երևույթների ու հասկացությունների հետ: Ուսումնասիրության մեջ հանգամանորեն պարզաբանվում են ավանդությունների տեսակները, ժանրային առանձնահատկությունները, նրանց պատմական ու ճանաչողական, ինչպես և գաղափարական ու գեղարվեստական արժեքը, ապա մանրամասն ու համակողմանիորեն քննարկվում են հայոց ազգային ավանդությունները:

Արամ Ղանալանյանին զբաղեցրել են բանագիտական ուրիշ խնդիրներ ևս: Նրա ուշադրության կենտրոնում է եղել հայ ժողովրդական էպոսը` «Սասունցի Դավիթը»: Բացի էպոսի նոր պատումներ գրի առնելուց, նա զբաղվել է նաև էպոսի ուսումնասիրությամբ և հրատարակել է «Սասունցի Դավիթը» և «Սասունցի Դավթի» պատմիչների կյանքն ու ստեղծագործությունը» աշխատությունները: Նրա մի շարք աշխատություններ նվիրված են բանագիտության տեսության և պատմության հարցերին, ինչպես` «Ժողովրդական բանահյուսության մի քանի հարցեր», «Գարեգին Սրվանձտյան», «Մանուկ Աբեղյանի կյանքն ու գործունեությունը» և այլն:

Գիտահետազոտական աշխատանքներին զուգընթաց Արամ Ղանալանյանը երկար տարիներ զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ: 1934-1951 թթ. նա Երևանի Խ. Աբովյանի անվան և հեռակա մանկավարժական ինստիտուտներում, Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում կարդացել է հայ ժողովրդական բանահյուսություն առարկան` վայելելով իր սաների սերն ու համակրանքը: Ստեղծելով հայ բանագիտության մշակված դասընթաց` նա 1945-1946 թթ. հրատարակել է այդ դասընթացի 4 պրակներ / բուհական ձեռնարկի իրավունքով/: Բանագետների 60-ական թվականների սերնդի ներկայացուցիչները մեծ մասամբ եղել են Արամ Ղանալանյանի ուսանողներն ու ասպիրանտները, գիտությունների թեկնածուի ու դոկտորի գիտական աստիճաններ են ստացել նրա ղեկավարությամբ: 1965-1983 թթ. Արամ Ղանալանյանը ՀՍՍՀ ԳԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալն է եղել` մեծ սիրով ու նվիրածությամբ կատարելով իր պարտականությունները, խորհուրդներով օգնելով երիտասարդ մասնագետներին:

Հայագիտության երախտավորը, գիտության նվիրյալը միաժամանակ ազնիվ ու անաչառ քաղաքացու կերպար էր:

  1. Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը.- Երևան: Արմֆանի հրատ., 1941.- 141 Էջ:
        Գրախոսություն: Աբովյանը և ժողվրդական բանահյուսությունը /Պ․ Ղազարյան, Հ. Մ. Դավթյան //Սովետական դպրոց.- 1941.- Թիվ 16․- 12 հունիսի․- Էջ 4:
  2. Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը.- Երևան: Արմֆանի հրատ., 1941.- 141 Էջ:
        Գրախոսություն: Աբովյանը և ժողվրդական բանահյուսությունը /Ա. Բ. Կարինյան //Սովետական գրականություն.- 1941.- № 12.- Էջ 108-110:
  3. Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը.- Երևան: Արմֆանի հրատ., 1941.- 141 Էջ:
        Գրախոսություն: Աբովյանը և ժողվրդական բանահյուսությունը /Մ. Խ. Նարյան //Բանվոր.- 1941.- Թիվ 135․- 10 հունիսի․- Էջ 3:
  4. Առածանի : [Տեքստ և հետազոտություն]: 2-րդ հրատ.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960.- 398 Էջ:
        Գրախոսություն: Ժողովրդի իմաստության գանձարանը /Կ. Գ. Դուրգարյան //Բանվոր.- 1961.- Թիվ 44․- 21 փետրվարի․- Էջ 3:
  5. Առածանի: [Տեքստ և հետազոտություն]: 2-րդ հրատ.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960.- 398 Էջ:
        Գրախոսություն: «Առածանի» տարածանի (Գրախոսականի փոխարեն) /Գուրգեն Մահարի //Գրական թերթ.- 1961.- Թիվ 8.- 17 փետրվարի.- Էջ 4:
  6. Առածանի: [Տեքստ և հետազոտություն]: 2-րդ հրատ.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960.- 398 Էջ:
        Рецензия: "Это понятно, это роднит народы" (Об армянских народных пословицах) /Х. Галстян //Коммунист.- 1961.- № 116.- 18 мая.- С. 3.
  7. Առածանի: [Տեքստ և հետազոտություն]: 2-րդ հրատ.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960.- 398 Էջ:
        Рецензия: Армянские пословицы /С. Костанян //Литературная Армения.- 1961.- № 3.- С. 79-98:
  8. Ավանդապատում.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.- 1969.- Ե-ՃՂ, 530 Էջ:
        Գրախոսություն: Ավանդապատում /Ա. Ա. Աբրահամյան //Սովետական գրականություն.- 1970.- № 3.- Էջ 137-141:
  9. Ավանդապատում.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.- 1969.- Ե-ՃՂ, 530 Էջ:
        Գրախոսություն: Հայ «Ավանդապատումը» /Կ. Գ. Դուրգարյան //Բանվոր.- 1969.- № 267.- 15 նոյեմբերի.- Էջ 3:
  10. Ավանդապատում.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.- 1969.- Ե-ՃՂ, 530 Էջ:
        Գրախոսություն: Հայագիտական բարձրարժեք երկ /Սարգիս Հարությունյան //Սովետական Հայաստան.- 1970.- Թիվ 7․- 10 հունվարի․- Էջ 4:
  11. Ավանդապատում.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.- 1969.- Ե-ՃՂ, 530 Էջ:
        Գրախոսություն: Բանագիտության նոր սկիզբը /Ս. Ա. Շտիկյան //Երեկոյան Երևան.- 1970.- Թիվ 117․- 22 մայիսի․- Էջ 3:
  12. Ավանդապատում.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.- 1969.- Ե-ՃՂ, 530 Էջ:
        Գրախոսություն: Ավանդապատում /Էդ. Մ. Ջրբաշյան //Բանբեր Երևանի համալսարանի.- 1970.- № 2.- Էջ 257-262:
  13. Ավանդապատում.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.- 1969.- Ե-ՃՂ, 530 Էջ:
        Գրախոսություն: Արամ Ղանալանյանի հերթական մեծ ավանդ /Վ. Շ. Սահակյան //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1970.- № 5.- Էջ 104-107:
  14. Ավանդապատում.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.- 1969.- Ե-ՃՂ, 530 Էջ:
        Գրախոսություն: Հայոց ավանդապատումը /Պ. Սևակ //Գրական թերթ.- 1970.- Թիվ 3.- 16 հունվարի.- Էջ 2:
  15. Ավանդապատում.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.- 1969.- Ե-ՃՂ, 530 Էջ:
        Գրախոսություն: Ավանդապատումը /Յ. Քիւրտեան //Բազմավեպ.- 1975.- № 1-2.- Էջ 236-237:
  16. Ավանդապատում.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.- 1969.- Ե-ՃՂ, 530 Էջ:
        Review: [La revue du livre] /H. Berberian //Revue des études arméniennes.- Paris.- 1971.- T. 8.- P. 457.
  17. Ավ. Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955.- 104 Էջ:
        Գրախոսություն: Ուշագրավ աշխատություններ։ [Ավ. Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները] /Մ. Ս. Մկրտչյան //Սովետական Հայաստան.- 1956.- № 1.- Էջ 42:
  18. Արամ Տիգրանի Ղանալանյան: Կենսամատենագիտություն /Կազմ.՝ Ռ. Ա. Բաբաջանյան, Ռ. Ա. Կարապետյան.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1986.- 74 էջ.- (Նյութեր ՀՍՍՀ գիտնականների կենսամատենագիտության, № 36):
  19. Դոլուխանյան Ա. Հայ բնագիտության մեծ երախտավորը։ [Ա. Տ. Ղանալանյանին ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս ընտրելու առթիվ] //Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում.- 1977.- № 4.- Էջ 55-57:
  20. Զարյան Ռ. Վ. Կենտրոնացման ուժը (Արամ Ղանալանյանի ծննդյան 60-ամյակի առթիվ) //Ավանգարդ.- 1969.- Թիվ 36.- 25 մարտի.- Էջ 3:
  21. Ժողովրդական բանահյուսության մի քանի հարցեր.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1954.- 141 Էջ:
        Գրախոսություն: Ժողովրդական բանահյուսության մի քանի հարցեր /Մ. Ս. Մկրտչյան /Սովետական Վրաստան.- 1955.- Թիվ 40․- 17 փետրվարի․- Էջ 3:
  22. Ժողովրդական բանահյուսության մի քանի հարցեր.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1954.- 141 Էջ:
        Գրախոսություն: Նոր աշխատություններ ժողովրդական բանահյուսության վերաբերյալ /Ա. Մ. Նազինյան //ՀՍՍՀ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների.- 1955.- № 3.- Էջ 85-89:
  23. Ժողովրդական բանահյուսության մի քանի հարցեր .- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1954.- 141 Էջ:
        Գրախոսություն: Արժեքավոր գիրք ժողովրդական բանահյուսության մի քանի հարցերի մասին /Հ. Ս. Սահակյան //Գրական թերթ.- 1954.- Թիվ 20.- 1 հունիսի.- Էջ 3:
  24. Հակոբյան, Պիոն։ Ականավոր բանագետի վաստակը [Ա. Ղանալանյանի ծննդյան 60-ամյակի առթիվ] //Հայրենիքի ձայն.- 1969.- Թիվ 11․- 12 մարտի.- Էջ 5-6:
  25. Հայ բանագիտության անխոնջ մշակը (ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Ա. Ղանալանյանի ծննդյան 60-ամյակի առթիվ) //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1969.- № 2.- Էջ 104-105:
  26. Հայ ժողովրդի հերոսապատումները.- Երևան: Հայպետհրատ, 1942.- 88 Էջ:
        Գրախոսություն: Հայ ժողովրդի հերոսապատումները /Հ. Բ. Մուրադյան //Սովետական գրականություն.- 1942.- № 8.- Էջ 91-92:
  27. Հայ շինականի աշխատանքի յերգերը /Կազմ. և խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: Պետհրատ, 1937.- 267 Էջ:
        Գրախոսություն: Հայ շինականի աշխատանքի յերգերը /Ա. Մ. Ինճիկյան //Գրական թերթ.- 1937.- Թիվ 1.- 19 հունվարի.- Էջ 4:
  28. Հայկական առածանի.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1951.- 198 Էջ:
        Գրախոսություն: Հայկական առածանի /Մ. Ա. Բաբլոյան //Սովետական Հայաստան.- 1951.- № 12.- Էջ 37:
  29. Հայկական առածանի.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1951.- 198 Էջ:
        Գրախոսություն: Մեծարժեք գործ /Դ. Դեմիրճյան //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների.- 1951.- № 12.- Էջ 93-101:
  30. Հայկական առածանի.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1951.- 198 Էջ:
        Գրախոսություն: Արժեքավոր ժողովածու /Մ. Լ. Էմիրզյան //Սովետական Վրաստան.- 1951.- Թիվ 93․- 21 նոյեմբերի․- Էջ 4:
  31. Հայկական առածանի․- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1951.- 198 Էջ:
        Գրախոսություն: Արժեքավոր աշխատություն /Ռ. Իսրայելյան //Գրական թերթ.- 1951.- Թիվ 23.- 24 նոյեմբերի.- Էջ 4:
  32. Հայկական առածանի.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1951.- 198 Էջ:
        Գրախոսություն: Հայկական առածանի /Ս. Խանզադյան //Ավանգարդ.- 1951.- Թիվ 122.- 11 հոկտեմբերի.- Էջ 4:
  33. Հայկական առածանի.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1951.- 198 Էջ:
        Գրախոսություն: Հայկական առածանի /Ա. Մ. Նազինյան //Կոմունիստ.- 1951.- 28 դեկտեմբերի:
  34. Հայկական առածանի.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1951.- 198 Էջ:
        Գրախոսություն: Արժեքավոր ավանդ հայ ժողովրդական բանահյուսության ուսումնասիրության մեջ /Վ. Ս. Նալբանդյան //Սովետական գրականություն և արվեստ.- 1951.- № 10.- Էջ 160-165:
  35. Հայկական առածանի.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1951.- 198 Էջ:
        Рецензия: Армянские пословицы /Г. А. Грирорян //Коммунист.- 1952.- № 116.- 17 мая.- С. 3.
  36. Հայկական առածանի.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1951.- 198 Էջ:
        Рецензия: Ценный вклад в изучение армянского устного народного творчества /В. С. Налбандян //Советская этнография.- 1953.- № 4.- С. 160-163.
  37. Հարությունյան Սարգիս։ Ակադեմիկոս Արամ Ղանալանյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ) //Պատմաբանասիրական հանդես.- 2009.- № 1.- Էջ 280-287:
  38. Հարությունյան Սարգիս։ Արամ Ղանալանյան (Ծննդյան 80-ամյակի առթիվ) //Պատմաբանասիրական հանդես.- 1989.- № 3.- Էջ 12-17:
  39. Հարությունյան Սարգիս։ Արամ Ղանալանյան //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1983.- № 7.- Էջ 98-99:
  40. Հարությունյան Սարգիս։ Հայ առածների գանձարանը («Առածանու» երկրորդ հրատարակության առթիվ) //Գրական թերթ.- 1961.- Թիվ 12.- 17 մարտի.- Էջ 2:
  41. Հարությունյան Սարգիս։ Հայկական ավանդությունների գանձարանը: [«Ավանդապատումի» մասին] //Գրքերի աշխարհ.- 1969.- 31 հոկտեմբերի:
  42. Հարությունյան Սարգիս։ Մաքուր խղճով և արդար վաստակով //Գրական թերթ.- 1983.- Թիվ 27.- 24 հունիսի.- Էջ 4:
  43. Հարությունյան Սարգիս։ Սովետահայ բանագիտության առաջամարտիկը (Արամ Ղանալանյանի ծննդյան 60-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1969.- Թիվ 8.- 21 փետրվարի.- Էջ 3:
  44. Հարությունյան Սարգիս։ Վաստակաշատ բանագետը (Արամ Ղանալանյանի ծննդյան 60-ամյակի առթիվ) //Պատմաբանասիրական հանդես.- 1969.- № 1.- Էջ 155-162:
  45. Ժողովրդական բանահյուսության մի քանի հարցեր.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1954.- 141 Էջ:
        Գրախոսություն: Արժեքավոր ներդրում բանագիտության մեջ /Մ. Գ. Կորյուն //Բանվոր.- 1954.- Թիվ 189․- 22 սեպտեմբերի․- Էջ 4:
  46. Ղանալանյան Արամ Տիգրանի //Կենսագրական հանրագիտարան.- Երևան: ԵՊՀ հրատ., 2019.- էջ 422-423:
  47. Ղանալանյան Արամ Տիգրանի //ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Անձնակազմը.- Երևան: ՀՀ ԳԱԱ հրատ., 2003.- Էջ 78:
  48. Ղանալանյան Արամ Տիգրանի //Հայկական համառոտ հանրագիտարան: Հ. 3.- Երևան: ՀԽՀ գլխավոր խմբ., 1999.- էջ 465:
  49. Ղանալանյան Արամ Տիգրանի //Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա: Անձնակազմը. 1943-1983.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ, 1984.- Էջ 79:
  50. Ղանալանյան Արամ Տիգրանի//Հայկական սովետական հանրագիտարան: Հ. 7.- Երևան, 1981.- էջ 25:
  51. Ղանալանյան Արամ Տիգրանի //Ով ով է. հայեր: Կենսագրական հանրագիտարան: Հ. 1.- Երևան, 2005.- Էջ 707:
  52. Մարտիրոսյան Ա. Գիտնականի պարգևը (Արամ Ղանալանյանի ծննդյան 60-ամյակի առթիվ) //Սովետական Հայաստան.- 1969.- Թիվ 47․- 25 փետրվարի․- Էջ 3:
  53. Մուրադյան Ս. Ժողովրդի իմաստությամբ բեռնավորված //Սովետական Հայաստան.- 1981.- № 2.- Էջ 26-28:
  54. Շտիկյան Ս. Ա. Համառ աշխատավորը (Արամ Ղանալանյանի ծննդյան 60-ամյակի առթիվ) //Երեկոյան Երևան.- 1969.- Թիվ 36․- 12 փետրվարի․- Էջ 4:
  55. Պիվազյան Է. Ս. Արամ Ղանալանյան //Պատմաբանասիրական հանդես.- 1983.- № 2-3.- Էջ 314-315:
  56. Акопян П. О. Жизнь в науке: (К 60-летию А. Т. Ганаланяна) //Коммунист.- 1969.- № 36.- 12 февраля.- С. 3.
  57. Армянские предания․- Ереван: Изд-во АН АрмССР, 1979.- 355 с.
        Рецензия: Թամրազյան Հր. Ժողովրդական ավանդությունների ներքին խորհուրդը: «Ավանդապատումը» ռուսերեն //Սովետական Հայաստան.- 1980.- Թիվ 98.- 24 ապրիլի.- Էջ 3:
  58. Армянские предания․- Ереван: Изд-во АН АрмССР, 1979.- 355 с.
        Рецензия: Армянские предания /К. Корганов //Коммунист.- 1980.- № 122.- 25 мая.- С. 2.
  59. Арутюнян С. Б. А. Т. Ганаланяна "Армянские предания". Ереван, 1979․- 355 с.] //Советская этнография.- 1981.- № 2.- С. 177-180.
  60. Ганаланян Арам Тигранович //Академия наук Армянской ССР. Персональный состав 1943—1983.- Ереван: Изд-во АН АрмССР, 1984.- С. 57.
  61. Ганаланян Арам Тигранович //Национальная Академия наук РА. Персональный состав.- Ереван: Изд-во АН Арм ССР, 2003.- С. 55.
  62. Письма И. А. Орбели А. Т. Ганаланяну //Историко-филологический журнал.- 1987.- № 3.- С. 222-228.

1934

Ուսումնասիրվում է ժողովրդական բանահյուսությունը //Ավանգարդ.- 1934.- Թիվ 278.- 5 դեկտեմբերի.- Էջ 4:


1935

Գյուղական աշխատանքային մոտիվները Ղ. Աղայանի յև Հովհ. Թումանյանի յերգերում //Գրական թերթ.- 1935.- Թիվ 15.- 30 հունիսի.- Էջ 4:

Ժամանակակից հայ ժողովրդական յերգը //Գրական թերթ.- 1935.- Թիվ 29.- 29 նոյեմբերի.- Էջ 6:


1936

Գորկին յև ժողովրդական բանահյուսությունը //Գրական թերթ.- 1936.- Թիվ 17.- 30 հունիսի.- Էջ 2:

Թլոլ Դավիթ /Պատմեց Սպարկերտցի Փառիկ; Գրի առավ 1933թ. Արամ Ղանալանյան.- «Սասնա ծռեր»: Հ. 1.- Երևան, 1936.- Էջ 815-830:

Հ. Թումանյանը ժողովրդական բանահյուսության մասին //Գրական թերթ.- 1936.- Թիվ 8.- 31 մարտի.- Էջ 3:

Հայ շինականի աշխատանքային երգերը (Ուսումնասիրության փորձ) //Տեղեկագիր ՀԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի.- 1936.- Գիրք 1.- Էջ 126-172:

Սասնա ծռեր: Հ. 1. /Խմբ.՝ Մ. Աբեղյան, Կ. Մելիք-Օհանջանյան.- Երևան, 1936:
    Գրախոսություն: Հոյակապ հատոր //Գրական թերթ, 1936.- Թիվ 14.- 10 հունիսի.- Էջ 2:

Ов. Туманян о народном творчестве //Литературная газета.- 1936.- 11 апреля.

Ов. Туманян о народном творчестве //Заря Востока.- 1936.- № 85.- 11 апреля.- С. 3.

Современная армянская народная песня //Заря Востока.- 1936.- № 9.- 11 января.- С. 4.


1937

Հայ շինականի աշխատանքի յերգերը .- Երևան, 1937.- Էջ 9-46.- Աշխատանքի երգի մասին ընդհանրապես: [Առաջաբան]:

Հայ շինականի աշխատանքի յերգերը /Կազմ. և խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: Պետհրատ, 1937.- 267 Էջ․- Ժողովրդական բանահյուսություն ։ Ժողովրդական յերգեր, Հ. Բ:

Հեքյաթներ, բանաստեղծություններ, արձակ եջեր: Միհատորյակ մանուկների յեվ պատանիների համար /Ա. Ս. Պուշկին; Ծանոթություններ՝ Ա. Տ. Ղանալանյան.- Յերևան: Պետհրատ, 1937.- Էջ 193-202․- Հեքյաթներ; Պուշկինի հեքյաթները հայ գրողների թարգմանությամբ:

Ֆրիկ: ժողովածու.- Երևան: Պետհրատ, 1937.- Էջ 95-136.- Ֆրիկի կյանքն ու ստեղծագործությունները (Ընդհանուր ակնարկ):

Ֆրիկ: ժողովածու /Տեքստը հրատ․ պատրաստեցին Ա․ Ղանալանյան, Ե․ Թորոսյան.- Երևան: Պետհրատ, 1937.- Էջ 143-207.- Ֆրիկի տաղերը:
Ժողովրդական բառ ու բանը Սունդուկյանի յերկերում //Գրական թերթ.- 1937.- Թիվ 18.- 12 հունիսի.- Էջ 2:

Խորհրդային հայկական ֆոլկլորը //Գրական թերթ.- 1937.- Թիվ 37.- 29 նոյեմբերի.- Էջ 4:

Ղ. Աղայանը և ֆոլկլորը //Գրական թերթ.- 1937.- Թիվ 4․- 20 փետրվարի.- Էջ 4:

Պուշկինը և ֆոլկլորը(Մահվան 100-ամյակի առթիվ) //Խորհրդային Հայաստան.- 1937.- Թիվ 28․- 4 փետրվարի․- Էջ 3:

Պուշկինի հեքիաթները հայ գրողների թարգմանությամբ //Խորհրդային գրականություն.- 1937.- № 2.- Էջ 245-248:

Ֆրիկը և ժողովրդական ստեղծագործությունը //Գրական թերթ.- 1937.- Թիվ 17.- 6 հունիսի.- Էջ 2:


Ֆրիկի տաղերի արվեստը //Գրական թերթ.- 1937.- Թիվ 24.- 6 օգոստոսի.- Էջ 4:


1938

Աղայանի «Անահիտը»//Տեղեկագիր ՀՍԽՀ պատմության և գրականության ինստիտուտի.- 1938.- Գիրք 1.- Էջ 131-140:

Ժողովրդական վեպը: ["Սասնա ծռերի" մասին] //Ավանգարդ.- 1938.- Թիվ 266.- 20 նոյեմբերի.- Էջ 2:

Նմուշներ հայկական հակակրոնական ֆոլկլորից: (Ժողովածու) /Կազմ. և խմբ. Ա. Ղանալանյան.- յԵրևան: Արմֆան, 1938.- IX-XXIII, 126 Էջ:

Նմուշներ հայկական հակակրոնական ֆոլկլորից: (Ժողովածու) /Ներած․՝ Ա. Ղանալանյան.- յԵրևան: Արմֆան, 1938.- Էջ IX-XXIII.- Հակակրոնական մոտիվները հայկական ֆոլկլորում:

Պռոշյանը յև ժողովրդական բանահյուսությունը.- Երևան: ՀԽՍՀ ԳԱ, 1938.- 94 Էջ:


1939

Սասունցի Դավիթ: Հայկական ժողովրդական եպոս /Կազմ.՝ Մ. Աբեղյան, Ա․ Տ․ Ղանալանյան, Գ․ Աբով և ուրիշ.- Յերեվան : Հայպետհրատ, 1939․- 382 էջ։

Սասունցի Դավիթ //Գրական թերթ.- 1939.- Թիվ 20.- 20 հուլիսի.- Էջ 2-3:

Սասունցի Դավիթ: Հայ ժողովրդական վեպ: Դասախոսություն՝ կարդացված Պետհամալսարանի լեկտորիումում 1938 թ․ դեկտեմբերի 18-ին.- Երևան: ԵՊՀ հրատ.- 1939.- 44 Էջ.- Գիտա-պոպուլյար սերիա; № 2:

"Սասունցի Դավիթ"-ի պատմիչների կյանքն ու ստեղծագործությունը //Խորհրդային գրականություն.- 1939.- № 8-9.- Էջ 39-56:

Великий армянский эпос: ["Давид Сасунский"] //Московский большевик.- 1939.- 14 сентября.

Давид Сасунский. Армянский народный эпос. Четыре ветви //Сводный текст, предил., сост. и подгот к печати М. Абегян, Г. Абов, А. Ганаланян; Под общей ред. И. А. Орбели; Пер.: В. В. Державина.- Ереван: Армгосиздат., 1939.- XXVIII, 386 с.- 16 л. ил.


1940

Գուսանական ժողովրդական տաղեր հայրեններ և անտունիներ: Ուրախության, սիրու, հարսանքի, որորոցի, լացի /Խմբ.՝ Մ. Աբեղյան.- Յերևան: Արմֆան, 1940․- 340 Էջ:
    Գրախոսություն: Гусанские народные песни //Коммунист.- 1940.- № 288.- 12 декабря.- С. 3.


1941

Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը.- Երևան: Արմֆանի հրատ., 1941.- 141 Էջ:

Աղայանը և ժողովրդական բանահյուսությունը //Սովետական Հայաստան.- 1941.- № 80․- 4 ապրիլի.- Էջ 2:

Արշակի, Վասակի և այլոց հերոսապատումները //Սովետական գրականություն.- 1941.- № 12.- Էջ 76-81:

Ժողովրդական խաղիկներ: Գյուղական փոքր յերգեր իրենց փոփոխակներով /Խմբ.՝ Մ. Աբեղյան.- Երևան: Հայպետհրատ, 1940. – 584 էջ:
    Գրախոսություն: Ժողովրդական խաղիկներ // Բիբլիոգրաֆիական ամսագիր.- 1941.- № 1.- Էջ 70-71; Սովետական գրականություն .- 1941.- № 1.- Էջ 99-102:

Հայրենական կռիվները և նրանց հերոսները հայկական ֆոլկլորում //Սովետական գրականություն.- 1941.- № 9-10.- Էջ 62-65; № 11.- Էջ 76-80:

Ղ. Աղայանի հեքիաթները //Սովետական գրականություն.- 1941.- № 3.- Էջ 51-57; № 4.- Էջ 55-60:

Նալբանդյանը ժողովրդական բանահյուսության մեջ //Սովետական Հայաստան.- 1941.- № 88.- 13 ապրիլի.- Էջ 3:

Ժողովրդական խաղիկներ: Գյուղական փոքր յերգեր իրենց փոփոխակներով /Խմբ.՝ Մ. Աբեղյան.- Երևան: Հայպետհրատ, 1940. – 584 էջ:
    Рецензия: Ценный труд //Коммунист.- 1941.- № 78.- 3 апреля.- С. 3:


1942

Հայ ժողովրդի հերոսապատումները.- Երևան: Հայպետհրատ, 1942.- 88 Էջ:

Մի տենդենցիոզ գրախոսության մասին Մ. Աբեղյանի //Սովետական գրականություն․- 1942.- № 5-6.- Էջ 190-194:

1943

Թշնամու կերպարը հայկական հին բանահյուսության մեջ.- Երևան: Արմֆանի հրատ., 1943.- 46 Էջ:

Հայ քաջորդիներ: [Դիմում հայ ռազմիկներին].- Երևան: ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալ, 1943.- 30 Էջ.- Հայաստանի զավակների հերոսական սխրագործությունները:

Ժողովրդական բանահյուսության տեղն ու դերը Թումանյանի ստեղծագործության մեջ․- Երևան: ՍՍՌՄ ԳԱ հայկ. ֆիլիալ, 1943․- Էջ 9-22․- Առանձնատիպ. ՍՍՌՄ ԳԱ հայկ. ֆիլիալ, 1943 թ. № 3 «Տեղեկագիր»-ից։

Ժողովրդական բանահյուսության տեղն ու դերը Թումանյանի ստեղծագործության մեջ //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների.- 1943.- № 3.- Էջ 9-22:

Армянские храбрецы: [О героях освободит. войн].- Ереван: Изд-во Арм. филиала АН СССР, 1943.- 24 с.- Боевые подвиги сынов Армении.


1944

Ֆրիկ.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1944.- 43 Էջ.- Հայկական կուլտուրայի ականավոր գործիչները:

Ծրագիր հայկական ֆոլկլորի /Կազմ.՝ Ա. Տ․ Ղանալանյան․- Երևան: Պետ. հեռակա մանկ. ին-տ, 1944․- 10 էջ։

Աբեղյան Մ. Հայոց գրականության պատմություն: Հ. 1: Հայոց հին գրականության պատմություն (Սկզբից մինչև X դար) /Խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան, Խ. Ս. Սարգսյան, Հ. Մամիկոնյան.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1944.- 648 Էջ:


1945

Հայ ժողովրդական բանահյուսություն: Պր. 1։ [Հայ բանագիտությունը].- Երևան: Հեռակա մանկավարժական ինստիտուտ, 1945.- 50 Էջ:

Հայ ժողովրդական բանահյուսություն: Պր. 8։ Ժողովրդական երգեր.- Երևան: Հեռակա մանկավարժական ինստիտուտ, 1945 /շապկ. վրա՝ 1946/.- 57 Էջ:

Ժողովրդական առածները Լենինի գնահատմամբ //Գրական թերթ.- 1945.- Թիվ 12.- 1 մայիսի.- Էջ 2:

Ժողովրդի բանաստեղծը և ժողովրդական բանահյուսությունը (Ավ. Իսահակյանի ծննդյան 70-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1945.- Թիվ 21.- 30 հուլիսի.- Էջ 3:

Հարազատների երգերը : [Հայրենական պատերազմի շրջանի հայ ժողովրդական բանահյուսության մասին] //Գրական թերթ.- 1945.- Թիվ 6.- 28 փետրվարի.- Էջ 2:

Մանուկ Աբեղյան (Մահվան տարելիցի առթիվ) //Գրական թերթ.- 1945.- Թիվ 28.- 10 հոկտեմբերի.- Էջ 1:

Սովետահայ բանահյուսությունը //Սովետական գրականություն և արվեստ.- 1945.- № 10-11.- Էջ 97-102:


1946

Հայ ժողովրդական բանահյուսություն: Պր. 9։ Առածներ և ասացվածքներ.- Երևան: Հեռակա մանկավարժական ինստիտուտ, 1946.- 36 Էջ:

Հայ ժողովրդական բանահյուսություն: Պր. 11։ Սովետահայ բանահյուսություն.- Երևան: Հեռակա մանկավարժական ինստիտուտ, 1946.- 34 Էջ:

Մ. Աբեղյանն իբրև ֆոլկլորագետ․- Երևան։ ՀՍՍՌ ԳԱԱ հրատ.- Էջ 113-147․- Առանձնատիպ «Գրական-բանասիրական հետախուզումներ» ժողովածուի 1-ին գրքից:

Մ. Աբեղյանն իբրև ֆոլկլորագետ //Գրական-բանասիրական հետախուզումներ.- 1946.- Գիրք 1.- Էջ 111-147:

Ն. Մառը հայ բանահյուսության մասին //ՀՍՍՌ ԳԱ Ն. Մառի անվան լեզվի ինստիտուտ. Աշխատությունների ժողովածու։ Հ. 1.- 1946.- Էջ 153-172:

Աբեղյան Մ. Հայոց գրականության պատմություն : Հ. 2։ Հայոց հին գրականության պատմություն(XI-XIX դարի 30-ական թթ․) /Խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան, Խ. Ս. Սարգսյան, Հ. Մամիկոնյան.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1946.- 599 Էջ:


1947

Սայաթ-Նովայի արվեստի ժողովրդական հնարները.- Երևան։ Պետհամալսարանի հրատ․, 1947․- Էջ 87-102․- Առանձնատիպ Ն. Մառի անվան կաբինետի «Աշխատություններ»ի № 2-ից:

Սայաթ-Նովայի արվեստի ժողովրդական հնարները //Ն. Մառի անվան կաբինետի աշխատություններ.- 1947.- № 2.- Էջ 87-102:


1948

Ժողովրդական բանահյուսության տեղն ու դերը Աբովյանի ստեղծագործության մեջ //Գրական բանասիրական հետախուզումներ.- 1948.- Գիրք 3.- Էջ 113-130:

Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը և ժողովրդական բանահյուսությունը //Սովետական Հայաստան.- 1948.- № 9.- Էջ 24-27:

Հայ ժողովրդի հերոսական ասքը Լենինի մասին և նրա գրական մշակումները //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների.- 1948.- № 5.- Էջ 41-50:


1949

Թումանյան Հովհաննես: Երկերի ժողովածու: Հ. 3. Պատմվածքներ և հեքիաթներ. 1890-1920 /Պատր.՝ Ն. Թումանյան, Ա. Ինճիկյան, Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: Հայպետհրատ, 1949.- 543 Էջ:

«Կալևալան» և «Սասունցի Դավիթը» (Կարելաֆիննական ժողովրդական էպոս "Կալևալայի" առաջին հրատարակության 100-ամյակը) //Սովետական գրականություն և արվեստ.- 1949.- № 2.- Էջ 62-63:


1950

Թումանյան Հովհաննես: Երկերի ժողովածու: Հ. 1. Բանաստեղծություններ, լեգենդներ, բալլադներ, առակներ. 1881-1922 /Տեքստը և ծանոթագր.՝ Ն. Թումանյան, Ա. Ինճիկյան, Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: Հայպետհրատ, 1950.- 788 Էջ:

Հայ ժողովրդական հեքիաթներ /Կազմող, խմբագիր, ներածության հեղինակ՝ Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: Հայպետհրատ, 1950.- VII-XXI, 566 էջ:


1951

Թումանյան Հովհաննես: Երկերի ժողովածու: Հ. 4. Քննադատություն և հրապարակախոսություն. 1892-1921 /Տեքստը և ծանոթագրությունը պատրաստեց Ն. Թումանյան, Ա. Ինճիկյան, Ա. Ղանալանյան, Մ. Հյուսյան.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 527 Էջ:

Հայկական առածանի: (Տեքստ և հետազոտություն ժողովրդական առածների ու ասացվածքների).- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1951.- 198 Էջ:


1952

Ժողովրդական բանահյուսության մի քանի հարցեր ընկեր Ստալինի լեզվաբանական աշխատությունների լույսի տակ //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների.- 1952.- № 6.- Էջ 17-30:

Մառականության դեմ ֆոլկլորագիտության մեջ //Գրական թերթ.- 1952.- Թիվ 22.- 17 հունիսի.- Էջ 2:

Ленин и Сталин в армянском народном творчестве: [Песни, стихи, сказы] /Сост. и авт. предисл. А. Т. Ганаланян.- Ереван: Айпетрат, 1952.- 143 с.
1953

Ժողովրդական բանահյուսությունը հասարակական մտքի տարբեր հոսանքների գնահատմամբ //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների.- 1953.- № 5.- Էջ 29-48:

Ժողովրդական բանահյուսությունը և գեղարվեստական գրականությունը //Գրական թերթ.- 1953.- Թիվ 23.- 20 հունիսի.- Էջ 2:


1954

Ժողովրդական բանահյուսության մի քանի հարցեր.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1954.- 141 Էջ:

Ժողովրդական բանահյուսության դերը Հ. Պարոնյանի երգիծանքի մեջ //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների.- 1954.- № 3.- Էջ 53-62:


1955

Ավ. Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955.- 104 Էջ:

Ինճիկյան Ա. Ավետիք Իսահակյան /Խմբ.՝ Ա. Ղանալանյան.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955.- 220 էջ․- Գիտա-մասսայական գրադարան. Հասարակական գիտություններ, № 15 Մ. Աբեղյանի կյանքն ու գործունեությունը //Սովետական գրականություն.- 1955.- № 12.- Էջ 126-140:


1956

Հայկական ժողովրդական հեքիաթներ /Խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: Հայպետհրատ, 1956.- 107 էջ:


1957

Ականավոր հայրենասեր գիտնականը (Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 70-ամյակի առթիվ) //Սովետական Հայաստան.- 1957.- Թիվ 84․- 9 ապրիլի․- Էջ 3:

Հովսեփ Օրբելին և հայկական էպոսը //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների.- 1957.- № 3.- Էջ 15-24:


1958

Հայկական առածների հնագույն գրավոր սկզբնաղբյուրները //Բանբեր Մատենադարանի.- 1958.- № 4.- Էջ 25-34:


1959

Ականավոր հայագետը: [Մանուկ Աբեղյանի մահվան 15-ամյակի առթիվ] //Պատմաբանասիրական հանդես.- 1959.- № 4.- Էջ 145-152:

Հայ ժողովրդական հեքիաթներ: Հ. I: Այրարատ /Խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1959.- 669 էջ:

Մ. Նալբանդյանը և ժողովրդական բանահյուսությունը //Պատմաբանասիրական հանդես.- 1959.- № 1.- Էջ 71-80:

Մանուկ Աբեղյան (Մահվան 15-ամյակի առթիվ)//Սովետական Հայաստան.- 1959.- Թիվ 226․- 25 սեպտեմբերի․- Էջ 3:


1960

Առածանի: [Տեքստ և հետազոտություն]: 2-րդ հրատ.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960.- 398 Էջ:

Հարությունյան Ս. Բ. Հայ ժողովրդական հանելուկներ /Խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960.- 170 էջ:


1961

Ժողովրդական ավանդությունների էությունն ու ժանրային առանձնահատկությունները //Պատմաբանասիրական հանդես.- 1961.- № 1.- Էջ 16-35:

Լենինը ժամանակակից հայ ժողովրդական բանահյուսության մեջ //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների.- 1961.- № 7.- Էջ 41-54:

Որպեզի լույս տաս՝ պիտի այրվես (Մովսես Խորենացու նոր արձանը) //Սովետական Հայաստան.- 1961.- Թիվ 261․- 12 նոյեմբերի․- Էջ 4:

Սասունցի Դավիթ: Հայկական ժողովրդական էպոս: 2-րդ հրատ. /Կազմ.՝ Մ. Աբեղյան, Գ. Աբով, Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: Հայպետհրատ, 1961.- 333 էջ:


1962

Անասյան Հ. Հայկական մատենագիտություն Ե-ԺԸ դդ.։ Հ. 1։ Առաքել Սալաձորեցի․- Երևան: ՀՍՍՌ ԳԱ, 1959.– 1227 էջ:
    Գրախոսություն: Հայ բազմադարյան մշակույթի հանրագիտարանը //Սովետական Հայաստան.- 1962.- Թիվ 18․- 21 հունվարի․- Էջ 4:

Բանասաց Մանուկ Թորոյանը և «Սասունցի Դավիթ» ժողովրդական վեպը //Գրական թերթ.- 1962.- Թիվ 47.- 23 նոյեմբերի.- Էջ 2-3:

Հայ ժողովուրդը հպարտ է իր մեծանուն զավակով (Հովսեփ Օրբելու ծննդյան 75-ամյակի առթիվ) //Սովետական Հայաստան.- 1962.- Թիվ 68․- 20 մարտի․- Էջ 4:

Մեսրոպ Մաշտոցը և հայոց բառ ու բանը //Պատմաբանասիրական հանդես.- 1962.- № 2.- Էջ 55-61:

Մեսրոպ Մաշտոցն ու Սողոմոնի առակները (Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ) //Բանվոր.- 1962.- Թրվ 123․- 26 մայիսի․- Էջ 3:


1963

«Մեսրոպ Մաշտոց» հոդվածների ժողովածու.- Երևան: Երևանի համալս. հրատ., 1963.- Էջ 327-341․- Մեսրոպ Մաշտոցը հայկական ավանդություններում:

Սայաթ-Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1963.- 82 Էջ:

Մանուկ Խաչատուրի Աբեղյան: [Կենսամատենագիտություն] /Կազմ.՝ Ռ. Ա. Բաբաջանյան; Խմբ. և ներած. հեղ.՝ Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1963.- 72 Էջ.- Սովետական Հայաստանի ականավոր գիտնականները; № 8:

Բազմահմուտ սայաթնովագետը: [Մորուս Հասրաթյան] //Գրական թերթ.- 1963.- Թիվ 17.- 26 ապրիլի.- Էջ 4:

Սայաթ-Նովան հայկական ավնդություններում (Ծննդյան 250-ամյակի առթիվ) //Պատմաբանասիրական հանդես.- 1963.- № 3.- Էջ 79-90:

Սայաթ-Նովայի մահվան հարցի շուրջ //Գրական թերթ.- 1963.- Թիվ 22.- 31 մայիսի.- Էջ 3-4:

Սայաթ-Նովայի սիրո լեգենդը (Ծննդյան 250-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1963.- Թիվ 36.- 6 սեպտեմբերի.- Էջ 3:

Վաստակաշատ հայագետը (Պրոֆ. Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ) //Պատմաբանասիրական հանդես.- 1963.- № 2.- Էջ 57-70:

Վաստակավոր հայագետը (Կ. Մելիք-Օհանջանյանի ծննդյան 70 և գործունեության 50-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1963.- Թիվ 11.- 13 մարտի.- Էջ 6:


1964

Հայ նոր գրականության պատմություն: Հ. 3.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1964.- Էջ 555-588.- Գարեգին Սրվանձտյանց:

Թե ինչո՞ւ Մաշտոցը թարգմանեց Սողոմոնի առակները //Բանբեր Մատենադարանի.- 1964.- № 7.- Էջ 112-123:

6Թումանյան: Ուսումնասիրություններ և հրապարակումներ: Հ. 1.- Երևան- 1964.- Էջ 26-45.- Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը:

Հայկական քարարվեստը մեր ավանդություններում //Սովետական արվեստ.- 1964.- № 7.- Էջ 39-45:

Հայագիտության վիթխարի կաղնին (Մ. Աբեղյանի մահվան 20-ամյակի առթիվ) //Գրական թերթ.- 1964.- Թիվ 39.- 25 սեպտեմբերի.- Էջ 2:


1965

Հարությունյան Ս. Բ. Հայ ժողովրդական հանելուկներ /Խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1965.- Է-ԻԶ, 389 էջ:

Խոշորագույն գիտնականն ու մեծ հայրենասերը (Մ Աբեղյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) //Զարթոնք․- Բեյրութ.- 1965.- Թիվ 294․- 15 սեպտեմբերի․- Էջ 2, 4 ; Թիվ ․- 16 սեպտեմբերի․- Էջ 2, 4:

Հայ ժողովրդական հեքիաթները //Պատմաբանասիրական հանդես.- 1965.- № 3.- Էջ 35-48:

Մանուկ Աբեղյան (Ծննդյան 100-ամյակի աթիվ) //Սովետական Հայաստան.- 1965.- № 3.- Էջ 26-27:

Մեծ գիտնականն ու հայրենասերը (Մ. Աբեղյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) //Աշխարհ (Փարիզ).- 1965.- 18 սեպտեմբերի.- Էջ 3, 6:

Армянские народные сказки /Сост. и примеч.։ А. Т. Ганаланяна.- Ереван: Айастан, 1965.- XVI, 399 с.

Армянские народные сказки.- Ереван: Айастан, 1965.- С. V-XVI.- Предисловие․


1966

Աբեղյան Մ. Երկեր: Հ. 1։ Հայ վիպական բանահյուսություն .- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1966.- Էջ VII-XXIV.- Մանուկ Աբեղյանի կյանքն ու գիտական գործունեությունը:

Աբեղյան Մ. Երկեր: Հ. 1։ Հայ վիպական բանահյուսություն /Խմբ. և ծանոթագր.՝ Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1966.- XXIV, 571 Էջ:

Հայ բանահյուսության մեծ երախտավորը (Գ. Սրվանձտյանի ծննդյան 125-ամյակի առթիվ) //Պատմաբանասիրական հանդես.- 1966.- № 1.- Էջ 17-32:

Հայ քաջուհիներ (Ըստ պատմաավանդական տվյալների) //Ջահակիր․- Կահիրե․- 1966.- Թիվ 124․- 7 ապրիլի․- Էջ 3, 4:


1967

Աբեղյան Մ. Երկեր: Հ. 2: Հայ քնարական բանահյուսություն /Կազմ. և խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967.- 387 Էջ:

Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու հայագիտական գործունեությունը (Ծննդյան 80-ամյակի առթիվ) /(Ծննդյան 80-ամյակի առթիվ) //Պատմաբանասիրական հանդես.- 1967.- № 1.- Էջ 16-28:

Մեծանուն հայագետը (Ակադեմիկոս Հ. Օրբելու ծննդյան 80-ամյակի առթիվ) //Սովետական Հայաստան.- 1967.- Թիվ 69․- 23 մարտի․- Էջ 3:

Выдающийся арменовед (К 80-летию со дня рождения академика И.А. Орбели) //Комсомолец.- 1967.- 24 марта.


1968

Գրիգոր Նարեկացին հայկական ավանդություններում //Հայրենիքի ձայն.- 1968.- Թիվ 44․- 30 հոկտեմբերի.- Էջ 6-7:

Ժողովրդական ավանդությունների ժանրային առանձնահատկությունների մասին //Բանբեր Երևանի համալսարանի.- 1968.- № 2.- Էջ 73-88:

Խոսք 60-ամյակի (Հաջիե Ջնդիի մասին) //Գրական թերթ.- 1968.- Թիվ 16.- 19 ապրիլի.- Էջ 3:

Հայոց ազգային ավանդությունները //Հայրենիքի ձայն.- 1968.- Թիվ 7․- 14 փետրվարի.- Էջ 4-5:

Մառը և հայագիտության հարցերը.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1968.- Էջ 28-39․- Ն․ Մառը և հայ բանահյուսությունը:

Орбели И. А. Избранные труды: В 2-х т. /Редколл.: А.Т. Ганаланян, Б.Б. Пиотровский и др.- Москва: Наука, 1968․


1969

Ավանդապատում.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.- 1969.- Ե-ՃՂ, 530 Էջ:

Ավանդություններ: [Զանգեզուրյան] //Հայրենիքի ձայն.- 1969.- Թիվ 57․- 17 դեկտեմբեր.- Էջ 6-7:

Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ /Կազմ., թարգմ.՝ Ս. Ա. Բունիաթյան, Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: Հայաստան, 1969.- 144 էջ:

Թումանյանական մանրապատումներ (Ծննդյան 100-ամյակի առթիվ) //Հայրենիքի ձայն.- 1969.- Թիվ 39․- 24 սեպտեմբերի.- Էջ 4-5, 8:

Ժողովրդի բանաստեղծը և ժողովրդական բանարվեստը (Հովհ. Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) //Ավանգարդ.- 1969.- Թիվ 114.- 24 սեպտեմբերի.- Էջ 2:

Լոռվա բանահյուսությունը //Հայրենիքի ձայն.- 1969.- Թիվ 20․- 14 մայիսի.- Էջ 6:

Ջանփոլադյան Մ. Թումանյանը և ժողովրդական էպոսը.- Երևան: Երևանի համալս. հրատ., 1969.- 200 էջ:
    Գրախոսություն: Թումանյանը և ժողովրդական էպոսը //Բանբեր Երևանի համալսարանի.- 1969.- № 3.- Էջ 242-244:

Օհանյան Ա. Լեոյի գեղարվեստական ստեղծագործությունը.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1969.- 161 էջ:
    Գրախոսություն: Արժեքավոր աշխատություն Լեոյի մասին //Գրական թերթ.- 1969.- Թիվ 20.- 16 մայիսի.- Էջ 2:


1970

Կոմիտասը և ժողովրդական երգի բանաստեղծական խոսքը //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1970.- № 2.- Էջ 69-76:

Հայ էպոսագիտության մեծ երախտավորը: [Կ. Մելիք-Օհանջանյան] //Գրական թերթ.- 1970.- Թիվ 13.- 27 մարտի.- Էջ 2:

Հարությունյան Ս. Բ. Մանուկ Աբեղյան: Կյանքն ու գործը /Խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.- 1970.- 668 Էջ:

Սովետահայ բանագիտությունը հիսուն տարում //Պատմաբանասիրական հանդես.- 1970.- № 3.- Էջ 19-32:

Армянские предания: Автореферат д-ра филол. наук.- Ереван, 1970.- 85 с.
1971

Էջեր հայ ժողովրդի պատմության և բանասիրության.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971.- Էջ 211-227․- Բելինսկու, Դոբրոլյուբովի, Չերնիշևսկու և Նալբանդյանի բանագիտական հայացքների ընդհանրությունը:

Սոցիալական մոտիվները հայ ժողովրդական բանահյուսության մեջ //Լենինյան ուղիով.- 1971.- № 9.- Էջ 27-34:


1972

Խոսք հիշատակի (Պարույր Սևակի մահվան տարելիցը) //Հայրենիքի ձայն.- 1972.- Թիվ 25․- 21 հունիսի.- Էջ 5:

Современная армянская фольклористика //Литературная Армения.- 1972.- № 9.- С. 85-91.


1973

Ականավոր արևելագետը, բանագետն ու հայագետը(Կարապետ Մելիք-Օհանջանյանի ծննդյան 80-ամյակի առթիվ) //Սովետական Հայաստան.- 1973.- Թիվ 45․- 22 փետրվարի․- Էջ 3:

Գիտությունը Հայաստանում 50 տարում.- Երևան: ԳԱԱ հրատ., 1973.- Էջ 110-123․- Բանագիտություն:

«Սասունականի» մեծ կյանքը: («Սասնա ծռերի» գրառման 100-ամյակի առթիվ) //Հայրենիքի ձայն.- 1973.- Թիվ 40․- 3 հոկտեմբերի.- Էջ 5-7:

Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան: Հ. 1.- Երևան: Հայաստան, 1973.- 382 էջ:
    Գրախոսություն: Գիրք, որ ապրելու է երկար տարիներ //Երեկոյան Երևան.- 1973.- Թիվ 237․- 8 հոկտեմբերի․- Էջ 3:


1974

Արիստակեսյան Ա. Պարույր Սևակ.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1974.– 447 էջ:
    Գրախոսություն: Պարույր Սևակ //Բանբեր Երևանի համալսարանի.- 1975.- № 3.- Էջ 223-228:

Ժողովուրդը Շնորհալու մասին //Հայրենիքի ձայն.- 1974.- Թիվ 3․- 16 հունվարի․- Էջ 4:

Հայագիտության անխոնջ երախտավորը (Հ. Ս. Անասյանի ծննդյան 70-ամյակի առթիվ) //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1974.- № 7.- Էջ 105-107:

Հավատարիմ` ժողովրդի ավանդներին: [Հայկական առած-ասացվածքների մասին] //Հայրենիքի ձայն.- 1974.- Թիվ 1․- 1 հունվարի.- Էջ 7:

Պարույր Սևակ (Ծննդյան 50-ամյակի առթիվ) //Պատմաբանասիրական հանդես.- 1974.- № 1.- Էջ 81-85:


1975

Սահակյան Ա. Շ. «Սասնա ծռերի» պատումների քննական համեմատություն /Խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1975.- 190 էջ:
Ժողովրդական ավանդությունների իսահակյանական մշակումները //Պատմաբանասիրական հանդես.- 1975.- № 4.- Էջ 63-75:

Ժողովրդի բանաստեղծը և ժողովրդական բանարվեստը (Ավ. Իսահակյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) //Բանվոր.- 1975.- Թիվ 243․- 15 հոկտեմբերի․- Էջ 3-4:

Հայրենական պատերազմի տարիների հայ բանահյուսությունը //Պատմաբանասիրական հանդես.- 1975.- № 2.- Էջ 43-50:


1976

Հայ մշակույթի նշանավոր գործիչները (V-XVIII դարեր).- Երևան: Երևանի համալս. հրատ., 1976.- Էջ 371-381․- Ֆրիկ:

Հայագիտության նվիրյալը: [Կ. Ղաֆադարյանի մահվան առթիվ] //Հայրենիքի ձայն.- 1976.- Թիվ 44․- 27 հոկտեմբերի.- Էջ 7:


1977

Օհանյան Ա. Վրթանես Փափազյան.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1976.- 474 էջ:
    Գրախոսություն: Արժեքավոր աշխատություն Փափազյանի մասին //Հայրենիքի ձայն.- 1977.- Թիվ 46․- 17 նոյեմբերի.- Էջ 7:

Из архива И. А. Орбели: Топографический и этнографический очерк Мокса //Историко-филологический журнал.- 1977.- № 2.- С. 251-272.


1978

Կարապետ Աղաբեկի Մելիք-Օհանջանյան: Կենսամատենագիտություն.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1978.- 8-38 էջ.- Կյանքի և գիտամանկավարժական գործունեության հանառոտ ակնարկ․- Նյութեր Հայկական ՍՍՀ գիտնականների կենսամատենագիտության №; 23:

Отражение памятников зодчества и камнерезного искусства в армянском фольклоре: [Доклад на II Международном симпозиуме по армянскому искусству].- Ереван: Изд-во АН АрмССР, 1978.- 10 с.

Об очередных «размышлениях» З. М. Буниятова /А. Т. Ганаланян, Л. Хачикян, А. Тер-Гевондян //Вестник общественных наук.- 1978.- № 5.- С. 95-104.

Architektur denkmäler und Steinmetzkunst widergespiegelt in der armenischen Folklore․- Erevan, 1978.- 11 p.


1979

Ճարտարապետության և քարի արվեստագործության արտացոլումը հայ բանահյուսության մեջ //Պատմաբանասիրական հանդես.- 1979.- № 3.- Էջ 62-79:

Սասնա ծռեր: Ժողովրդական վեպ: Գ հատոր /Պատր․՝ Ս. Հարությունյան, Ա. Սահակյան; Խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան.- Երևան: ՀՀ ԳԱ հրատ., 1979.- 582 Էջ:

Հայ նոր գրականության պատմություն: Հ. 5։ 1900-1920 թթ․ /Գրախոս.՝ Ա. Տ. Ղանալանյան, Պ. Հ. Հակոբյան․- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1979․- 1014 էջ։

Армянские предания․- Ереван: Изд-во АН АрмССР, 1979.- 355 с.


1980

Հովհաննիսյան Հ. Վ. Թատրոնը միջնադարյան Հայաստանում: Պատմության և տեսության հարցեր.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1978.– 355 Էջ:
    Գրախոսություն: Թատրոնը միջնադարյան Հայաստանում //Պատմաբանասիրական հանդես.- 1980.- № 1.- Էջ 264-267:

Վ. Սարոյանի ստեղծագործության ազգային-բանահյուսական արմատները //Պատմաբանասիրական հանդես.- 1980.- № 3.- Էջ 43-57:


1981

Էդուարդ Թոփչյանի գրական ժառանգությունը //Գարուն.- 1981.- № 2.- Էջ 59-61:

Ռաֆայել Իսրայելյանը ժամանակակիցների հուշերում.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1981.- Էջ 19-41․- Պատառիկներ հուշերից:


1982

Ֆրիկ։ Տաղեր: [Միջնադարյան պոեզիա] /Կազմ. և առաջաբ.՝ Ա. Տ. Ղանալանյան․- Երևան: Սովետական գրող, 1982․- 128 էջ։

Ժողովրդական բանարվեստի արտացոլումը Սայաթ-Նովայի երգերում //Պատմաբանասիրական հանդես.- 1982.- № 1.- Էջ 17-27:

Басни средневековой Армении.- Ереван: Советакан грох, 1982.- С. 5-12․- Иосиф Орбели и басни средневековой Армении.


1983

Армянские народные сказки: Сборник /Сост., предисл., прил. А. Ганаланяна.- Ереван: Советакан грох, 1983.- 320 с, 84 л. ил.


1983

Քսաներեք Նասրեդին/i>: [Երգիծական մանրապատումներ] /Ռուս. թարգմ.՝ Գ. Հայրյան; Խմբ.՝ Վ. Մ. Վարդանյան; Առաջաբ.՝ Ա. Տ․ Ղանալանյան․- Երևան: Հայաստան, 1984․- 496 էջ։

1985

Դրվագներ հայ բանագիտության պատմության.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1985.- 293 Էջ:

Քրդական ժողովրդական առածներ և ասացվածքներ /Գրառում, ներած. և ծանոթագր.՝ Հ. Ջնդի; Պատ. խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան, Մ. Հ. Խանոյան.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1985.- 790 էջ:


1986

Հայ գրականությունը և բանահյուսությունը: [Սայաթ-Նովայից մինչև Վ. Սարոյան].- Երևան: Սովետական գրող, 1986.- 307 էջ:


1999

Սասնա ծռեր: Ժողովրդական վեպ: Դ հատոր /Պատրաստեց՝ Ս. Հարությունյան, Ա. Սահակյան; Պատ. խմբ.՝ Ա. Տ. Ղանալանյան, Ա․ Մ․ Նազինյան.- Երևան: ՀՀ ԳԱԱ "Գիտություն" հրատ., 1999.- 582 Էջ:


2013

Աբեղյան Մանուկ։ Երկեր։ Հտ. Բ։ Հայ քնարական բանահյուսություն /Կազմ. և խմբ.՝ Ա. Տ․ Ղանալանյան․- Երևան: ԵՊՀ հրատ․, 2013․- 386 էջ։