Վլադիմիր Սարգսի Սարգսյանը ծնվել է 1935թ.
հունիսի 25-ին Նախիջևանի Ջուլֆա քաղաքում,
երկաթուղայինի ընտանիքում։ Վախճանվել է հունվարի 3-ին 2013թ. :
1942-1952թթ. Երևանի Կռիլովի անվ. N 17 դպրոցի
աշակերտ։
1952-1957թթ. Երևանի պետ. համալսարանի ֆիզիկամա-
թեմատիկական ֆակուլտետի Մեխանիկայի
բաժանմունքի ուսանող ։
1957-1959թթ. ԵՊՀ Մեխանիկայի ամբիոնի ասիստենտ։
1959-1962թթ. – ԵՊՀ «Առաձգականության և պլաստիկության
տեսության» ամբիոնի ասիստենտ (գիտ. ղեկ.
ակադեմիկոս Ն.Խ.Հարությունյան)։
1962թ. Պարգևատրվել է Երկրոդ կարգի դիպլոմով ՝ ՍՍՀՄ1961թ.
ուսանողների և ասպիրանտների գիտ. աշխատանքների
մրցույթում։
1961-1963թթ. – միաժամանակ՝ ԵՊՀ «Բարձրագույն մաթեմատիկայի»
ամբիոնի ավագ դասախոս։
1962թ. Մոսկվայի համալսարանում թեկնածուական ատենախոսության
պաշտպանություն։
1963-1965թթ., 1967-1973թթ. Աշխատանքը ԵՊՀ «Առաձգականության
և պլաստիկության տեսության» ամբիոնում
(որպես դոցենտ (1964թ.-ից )։
1965-1967թթ. ԵՊՀ ԳՀՍ-ում ՝ դոկտորանտ (ավագ գիտ.աշխատող)։
1969 -1978թթ. նաև՝ԵՊՀ- ի նախապատրաստական բաժանմունքի վարիչ։
1978թ.- 2013թթ.ԵՊՀ «Հոծ միջավայրի մեխանիկայի» ամբիոնի վարիչ,
պրոֆեսոր։
1972թ. Կազանի համալսարանում դոկտորական ատենախոսության
պաշտպանություն։
1973-1978թթ. – Պրոֆեսոր։
1976թ. – Գործուղում Հարավսլավիա։
1976, 1979, 1965,1981, 1983, 1987թթ.- միջբուհական համագործակցություն՝
դասախոսություն Չեխոսլովակիայում։
1979թ. – Գործուղում Բուլղարիա։
1980թ. – Սլովակիայի ԳԱ մեխանիկոսների ընկերության անդամ։
1981թ. – Թուրքիա, Մալթա, Մարոկկո, Իսպանիա,Իտալիա,
Հունաստան, Ալժիր:
1981թ. – ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։
1984թ. – Լեհաստան (գիտական կոնֆերանս։
1985թ. – ԽՍՀՄ տեսական և կիրառական մեխանիկայի Ազգային
Կոմիտեի անդամ,
– Պարգևատրվել է Բրատիսլավայի համալսարանի մաթեմատիկայի
և ֆիզիկայի ֆակուլտետի կողմից «ՅանԿոմենսկի» ոսկե մեդալով։
– Մեխանիկայի և մաթեմատիկայի համագործակցության
միջազգային ընկերության անդամ։
1986թ. – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ «մեխանիկա» մասնագիտության
գծով,
– ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի կոմիտեի «Ամրություն և
քայքայում» գիտական խորհրդի անդամ,
–Գիտական գործուղում Հունգարիա։
1987թ. – Միջբուհական համագործակցություն ԳԴՀ։
1988թ. – Հունգարիա,
–Գիտական կոնֆերանս Չեխոսլովակիայում,
–Պարգևատրվել է Բրատիսլավայի համալսարանի մեդալով։
1988-1990թթ. –Մեխանիկայի նորաստեղծ ֆակուլտետի դեկան։
1989թ. – ԽՍՀՄ Բարձրագույն կրթության նախարարության տեսական
մեխանիկայի մեթոդական խորհրդի նախագահության անդամ
և Անդրկովկասյան բյուրոյի անդամ։
1989թ. – Միջբուհական համագործակցություն Սիրիա։
1990-1992թթ. – ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։
1991թ. – Գիտական գործուղում Եգիպտոս։
1992թ. – Պարգևատրվել է Էլ Մանսուրի (Եգիպտոս) համալսարանի մեդալով։
1993թ. – ՌՖ ԳԱԱ տեսական և կիրառական մեխանիկայի Ազգային
կոմիտեի անդամ,
–Գիտությունների «Արարատ» միջազգային ակադեմիայի
թղթակից անդամ, միջազգային կոնֆերանս(Փարիզ)։
1993-1994թթ. – Նաև՝ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի, ինֆորմատիկայի և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։
1993-2006թթ. - Հայաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի նախագահ։
1994 – ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի պրոբլեմային
խորհրդի նախագահի տեղակալ,
– ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի անդամ,
– Նախկին ԽՄ անկախ երկրների գիտնականների հետ
համագործակցության Միջազգ. Ասոցիացիայի (INTAS)
փորձագետ (Բելգիա)։
1995թ. – Կառուցվածքների օպտիմիզացիայի Միջազգ. ընկերության
անդամ (Գերմանիա)։
1996թ.- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
1996-2007թթ.- ԵՊՀ-ի մեխ. ֆակ.-ի դեկան:
1999թ. Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։
2000թ. – «Մոսկվայի պետական համլսարան – 250» հուշամեդալով։
2005թ. – ԵՊՀ-ի ոսկե հուշամեդալով,
–ՀՀ ԳԱԱ նախագահության «Նվաճում» մեդալով։
2009թ. – ՀՀ վարչապետի հուշամեդալով։