Cover Image
close this bookՔոթանյան Միքայել Խաչիկի (1927-1999)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Խ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Խ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Միքայել Քոթանյանն ուներ նորարարի մտածելակերպ, թշնամի էր քարացածությանը, այն ամենին, ինչը խանգարում էր բնության երևույթները «սեփական աչքերով» դիտարկելուն: Ըստ այդմ էլ նա դեմ դուրս եկավ քաղաքատնտեսության երկատմանը, գտնելով, որ այն միասնական է բոլոր հասարակական ֆորմացիաների համար»:

ՍՏԵՓԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միքայել Խաչիկի Քոթանյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 1-ին Թալինի շրջանի Իրինդ գյուղում / ՀՀ Արագածոտնի մարզ /, սասունցու ընտանիքում: Վախճանվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին Երևանում։
1945 թ. ավարտել է Ներքին Սասնաշեն գյուղի միջնակարգ դպրոցը:
1945-1950 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը և աշխատանքի է անցել «Հայէներգոյի» գլխավոր վարչությունում` որպես ֆինանսիստ:
1951 թ.ընդունվել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան`«Քաղաքատնտեսություն» մասնագիտության գծով:
- Գործուղվել է Մոսկվա` ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում ասպիրանտական մասնագիտացում ստանալու:
1956 թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1954-1958 թթ.` դասախոս ՀԿԿ ԿԿ կուսակցական դպրոցում:
1954-1979 թթ. դասավանդել է Երևանի տարբեր բուհերում:
1958-1960 թթ. ` ՀԿԿ Կենտկոմում բաժնի վարիչ:
1960-1964 թթ. «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի գլխավոր խմբագիր:
1964-1965 թթ. ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1965-1972 թթ.` ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում բաժնի վարիչ:
1972 թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
1972-1983 թթ.` ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն:
1977 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1978 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1983 թ.` Հայաստանի կոմկուսի կենտկոմի տնտեսագիտության բաժնի վարիչ:
1986 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1987-1999 թթ. ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն:
1992 թ. ` տնտեսագետների Միջազգային միության անդամ / Մոսկվա/:
1999 թ. հոկտեմբերի 27-ին զոհվել է ՀՀ Ազգային ժողովում կատարված ահաբեկչության ժամանակ:
1999 թ. Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալով:
1999 թ. Միքայել Քոթանյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի միջնակարգ դպրոցը:

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Միքայել Խաչիկի Քոթանյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 1-ին Թալինի շրջանի / ՀՀ Արագածոտնի մարզ / Իրինդ գյուղում, սասունցու ընտանիքում:
1945 թ. ավարտել է Ներքին Սասնաշեն գյուղի միջնակարգ դպրոցը: 1945-1950 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, աշխատանքի է անցել «Հայէներգոյի» գլխավոր վարչությունում` որպես ֆինանսիստ:
Նրա ասպիրանտական շրջանն անցել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում / Մոսկվա /, որտեղ էլ ծանոթացել է անվանի տնտեսագետ, հետագայում ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Արտաշես Առաքելյանի հետ, հանգամանք, որ նպաստել է Միքայել Քոթանյան գիտնականի կայացման կարևոր գործին:
Մ. Քոթանյանը 1956 թ. պաշտպանում է թեկնածուական, իսկ 1972-ին` դոկտորական ատենախոսությունները: Նրա գիտամանկավարժական գործունեությունն սկսվում է 1954 թ. Հայաստանի կոմկուսի Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցում, իսկ 1958-1960թթ. ՀԿԿ Կենտկոմում դասախոսական աշխատանքով: Բեղմնավոր են եղել Մ. Քոթանյանի` Երևանի պետական համալսարանում, Երևանի ժողովրդական տնտեսության, պոլիտեխնիկական, գյուղատնտեսական ինստիտուտներում դասախոսական աշխատանքի տարիները:
Մ. Քոթանյանը պրոֆեսոր էր, նաև` հայ առաջին գիտնական-լրագրողներից, Հայաստանի ժուռնալիստների միության հնագույն անդամներից մեկը: 1960-1964 թթ. եղել է «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի գլխավոր խմբագիրը: Այդ ամենին զուգընթաց` Մ. Քոթանյանի համար ամենակարևորը հայրենի գիտության զարգացմանը նպաստելն էր: Նրա գիտական գործունեությունը կապված էր հատկապես տնտեսագիտության առավել բարդ և խճճված այնպիսի բնագավառի հետ, ինչպիսին տեսական տնտեսագիտությունն էր:
Սկսած 1977 թվականից Հայաստանի Գիտությունների ակադեմիայում հայ տնտեսագետներին ակադեմիկոս Ա. Առաքելյանի հետ մեկտեղ ներկայացնում էր նաև ՀՀ ԳԱ թղթակից անդամ Միքայել Քոթանյանը: 1986 թ. նա ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս: Նրա ջանքերի շնորհիվ է ստեղծվել Հայաստանի տնտեսագետների միությունը, որի ղեկավարն է եղել մինչև իր ողբերգական մահը:
Բազմաբովանդակ ու տարաբնույթ էին Քոթանյանի գիտակազմակերպական ընդգրկումների շրջանակները, իսկ այդ առաձգական շղթայում խիստ կարևոր էր նրա դերը որակյալ տնտեսագետ-կադերի պատրաստման գործում: Հայաստանի Հանրապետության գիտնական-տնտեսագետների ամենակայացած մասնագետները ակադեմիկոս Քոթանյանի սաներն են:
1987-1999 թթ. Միքայել Քոթանյանը ՀԽՍՀ ԳԱ Տնտեսագիտության ինստիտւտի տնօրենն է եղել:
Հագեցած և բուռն է եղել Մ. Քոթանյանի հասարակական-քաղաքական գործունեությունը: 1999 թ. նա թողնում է ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնը` ծավալելու հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն, միաժամանակ եռանդուն մասնակցություն ապահովելու գիտամանկավարժական աշխատանքներում: Ակադեմիկոսը բազմիցս մեր երկրի տնտեսագիտական միտքը ներկայացրել է միջազգային ամենատարբեր գիտաժողովներում: Նրա` ավելի քան 100 գիտական աշխատություններում ամբողջանում է նորարարի միտք ու դիրքորոշում ունեցող գիտնականի ու ակտիվ քաղաքացու կերպարը:
Մ.Քոթանյանը Հայաստանի առաջին տնտեսագետ-գիտնականն էր, որ հանդգնեց վերանայել տնտեսագիտության տեսության շատ հարցեր` դուրս գալով նախկին քարացած բանաձևերի շրջանակներից:
«Գիտատեխնիկական հեղափոխությունը և տնտեսագիտական տեսությունը» աշխատության մեջ դրսևորվեց Մ. Քոթանյանի մտածողության անկախությունն ու առաջադիմական մոտեցումները, ըմբոստացումն այն իրողության դեմ, ըստ որի քաղաքատնտեսության ասպարեզում գիտնականները պարտավոր են հանդես գալ լոկ բացահայտողի դերում, հանգելով տնտեսական գործընթացների, կատեգորիաների և օրենքների մասին շատ պատկերացումների վերանայման խիստ անհրաժեշտությանը:
Միքայել Քոթանյանի վերջին ծավալուն ու մեծարժեք հետազոտությունը «Շուկայական էկոնոմիկա» աշխատությունն է, որը հանրապետությունում ձևավորվող շուկայական տնտեսության հասարակական, քաղաքական, տնտեսական հարցերի լուսաբանման բնագավառի հետազոտությունների շարքում լավագույններից է:
Ապրանքի արժեքի և գնի տնտեսագիտական բնորոշման վերաբերյալ Մ. Քոթանյանի հետազոտությունները գիտական մեծ արժեք են ներկայացնում: Սեփականատիրական հարաբերություններում սեփականության բազմաձևության տնտեսական և հասարակական անհրաժեշտությունը կարևորելով` նա սեփականությունը բնորոշում է որպես հասարակության զարգացման, սոցիալ-տնտեսական հարաբերությունների ձևավորման պայմաններից մեկը:
Հայաստանի համար` իբրև հողային աղքատ պաշարներ / ռեսուրսներ/ ունեցող երկրի, Մ. Քոթանյանը կարևորում է ոչ գյուղատնտեսական նպատակներով վարելահողի օգտագործումը օրենսդրորեն ամրագրելու խնդիրը իբրև պետական քաղաքականության առանցքային նշանակություն ունեցող հիմնահարց: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ակադեմիկոսի հետազոտությունները շուկայական տնտեսության պայմաններում մշակույթի, գիտության, կրթության դերի, գիտական հաստատությունների կարգավիճակին վերաբերող խնդիրները:
Ուսումնասիրելով սակավ հումքային բազա ունեցող մի շարք երկրների փորձը` Մ. Քոթանյանը հանգում է այն կարևոր եզրակացության, ըստ որի, տնտեսական անկախացման հզորացման և խոշոր ինտեգրացիոն կապերի հաստատման հիմքը արտադրությունը գիտականորեն զարգացնելն է, արդյունքները գիտականորեն մշակելը ու թողարկելը:
Նա գիտության կառավարման վարչական մեթոդները համարում է անընդունելի, նշելով, որ գիտության զարգացումը կարող է տեղի ունենալ միայն ինքնակառավարման համակարգի միջոցով, պետական աջակցության դերի առկայության անհրաժեշտության պայմաններում:
Ակադեմիկոս Միքայել Քոթանյանի ողբերգական մահը անդառնալի կորուստ էր Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի, քաղաքատնտեսության, ողջ ժողովրդի համար:
Գիտությանը և ժողովրդին ծառայելու նրա մեծ վաստակը բարձր գնահատելով` Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտը վերանվանվել է Միքայել Քոթանյանի անունով: Նա հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Նրա անունով կրթաթոշակ է սահմանվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Միքայել Քոթանյանի անունով է կոչվել նրա հայրենի Իրինդ գյուղի միջնակարգ դպրոցը:


Котанян, Микаел Хачикович.
Производство предметов потребления Армянской ССР в последний период: - Ер. - 1956. - 20с. [Автореферат дис.].
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Արդյունաբերական արտադրանքի որակի բարելավումը և նրա ժողովրդատնտեսական նշանակությունը: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - Եր. - 1958. - № 4. - էջ 45-54:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Յոթնամյակի նյութական բազան: Լենինյան ուղիով. - 1959. - № 5. - էջ 9-18:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Սովետական ժողովրդի բարեկեցության բարձրացման համար: [Առաջնորդող հոդված]: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - 1960. - № 3. - էջ 3-9:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Փառապանծ 40-ամյակը: [Սովետական Հայաստանի]: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - Եր. - 1960. - № 6. - էջ 3-11:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Ժողովրդական տնտեսության պլանավորման մի քանի ակտուալ հարցերի մասին: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - Եր. - 1961. - № 4. - էջ 20-29:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծումը գլխավոր տնտեսական խնդիր է: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - Եր. - 1961. - № 6. - էջ 3-14:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Սոցիալիստական գյուղատնտեսության հզոր վերելքի ծրագիրը: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - Եր. - 1961. - № 2. - էջ 3-10:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծումը կուսակցության և սովետական ժողովրդի գլխավոր տնտեսական խնդիրն է: Օգնություն ՍՄԿԿ 22-րդ համագումարի նյութերն ուսումնասիրողներին: Հոդվածների ժողովածու. - Եր.: Գիտելիք. - 1962. - էջ 88-95:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Նյութական շահագրգռվածության սկզբունքի հետևողական կիրառումը արտադրության զարգացման կարևորագույն պայմանն է: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - Եր. - 1961. - № 8. - էջ 5-17:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Տնտեսության պլանավորման, ղեկավարման և վերահսկողության նոր փուլը: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - Եր. - 1962. - № 12. - էջ 3-10:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Բարձր պլանային առաջադրանքների խթանման մի քանի հարցեր: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - Եր. - 1963. - № 8. - էջ 3-12:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Տեխնիկական առաջադիմության նյութական խթանումը: Լենինյան ուղիով. - 1964. - № 8. - էջ 68-78:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Տեխնիկական առաջադիմության նյութական խթանումը: Կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծումը և տեխնիկական առաջադիմության առավել արդյունավետ ուղիները: Գիտական նստաշրջանի նյութեր. - Բաքու. - 1964. - էջ 25-39:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Քիմիացման դերը կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման գործում: Քիմիան ծառայում է ժողովրդին: Հոդվածների ժողովածու. - Եր. - 1964. - էջ 15-21:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Կոլտնտեսություններում աշխատանքի կազմակերպման և նյութական խթանման մասին: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - Եր., 1965. - № 10. - էջ 62-70:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Նյութական շահագրգռվածության էության հարցի շուրջը: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - Եր. - 1965. - № 1. - էջ 82-92:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման և խթանման մի քանի հարցեր: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - Եր. - 1966. - № 6. - էջ 13-22:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Նյութական շահագրգռվածությունը կոմունիզմի կառուցման ժամանակաշրջանում: Եր.: Հայաստան. - 1966. - 121 էջ:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Նյութական շահեր և նյութական շահագրգռվածություն: Լենինյան ուղիով. - 1966. - № 5. - էջ 59-68:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Գիտահետազոտական աշխատանքների աշխատանքի վարձատրման մի քանի հարցեր: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - Եր. - 1967. - № 2. - էջ 20-28:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Նոր տնտեսական ռեֆորմը: Սովետական Հայաստան. - 1967. - № 7. - էջ 29-31:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Տնտեսական ռեֆորմի մի քանի հարցեր: Հայաստանի արդյունաբերություն. - 1967. - № 9-10. - էջ 54-56:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Տնտեսական ռեֆորմի նախնական արդյունքները և մի քանի հարակից հարցեր: Լենինյան ուղիով. - 1967. - № 6. - էջ 84-91:
----------------------------------------
Котанян, Микаел Хачикович.
Некоторые вопросы экономической реформы: Промышленность Армении. - 1967. - № 9-10. - С. 52-54.
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Գիտահետազոտական հիմնարկների աշխատողներին հետազոտական աշխատանքի համար պարգևատրման կարգի մի քանի հարցեր: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - 1968. - № 7. - էջ 18-25:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Ներգործարանային տնտհաշվարկի կանոնադրությունը Երևանի փորձնական էլեկտրատեխնիկական գործարանում (պլանավորման և տնտեսական խթանման նոր համակարգի պայմաններում): Եր. - 1968. - 21 էջ:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Նոր տնտեսական ռեֆորմը ՍՍՀՄ-ում: Տեսական մեթոդական նյութեր պրոպագանդիստների, սեմինարավարների և դասախոսների համար. - Եր.: Հայաստան. - 1968. - էջ 71-89:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Գիտատեխնիկական առաջադիմությունը և նրա խթանումը: Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1969. - 285 էջ:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Ձեռնարկություններն աշխատում են նոր ձևով: Հայաստանի արդյունաբերություն. - 1969. - № 10. - էջ 56-59:
----------------------------------------
Котанян, Микаел Хачикович.
Научно-технический прогресс и его стимулирование: Ер. - 1969. - 258 с.
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Բաշխման հարաբերությունների կատարելագործումը և նրա դերը սոցիալիստական վերարտադրության գործում: Սոցիալիստական վերարտադրության լենինյան ուսմունքը. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1970. - էջ 492-536:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Գիտությունը անմջական արտադրողական ուժի վերածման հարցի շուրջը: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - 1970. - № 10. - էջ 27-36:
----------------------------------------
Котанян, Микаел Хачикович.
Патентно-лицензионные проблемы: Плановое хозяйство. - 1970. - № 10. - С. 17-21.
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Գիտատեխնիկական առաջադիմությունը և նոր տեխնիկայի օգտագործումը: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - 1971. - № 11. - էջ 40-48:
----------------------------------------
Котанян, Микаел Хачикович.
Патенты, лицензии и научно-технический прогресс: Плановое хозяйство. - М.: Экономика. - 1971. - № 8. - С. 72-77.
----------------------------------------
Котанян, Микаел Хачикович.
Экономическое стимулирование научно-технического прогресса: Ер. - 1972. - 60 с. - [Автореферат дисс. докторская].
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Գյուտարարության խթանման համակարգի կատարելագործման մի քանի հարցեր: Գիտատեխնիկական առաջադիմության տնտեսական հարցեր / Միջհանրապետական գիտական կոնֆերանսի նյութեր. - Եր. - 1973. - էջ 36-37:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Մտահոգող հարցեր: (Երևանի զարգացման հեռանրակների մասին): Գարուն. - 1974. - № 11. - էջ 21-27:
----------------------------------------
Котанян, Микаел Хачикович.
Экономическое стимулирование научно-технического прогресса: Ер.: Изд-во АН АРМССР. - 1975. - 288 с.
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Գիտատեխնիկական առաջադիմության մի քանի հարցեր տասներորդ հնգամյակում: Պատմա-բանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1976. - № 4. - էջ 11-22:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Տնտեսական խթանման ռեզերվները: Հայաստանի արդյունաբերություն. - 1976. - № 12. - էջ 44-45:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
10-րդ հնգամյակը խոշոր քայլ է կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման գործում: Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1977. - 126 էջ. - (ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտ. ին-տ):
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Արտադրության կառավարման կատարելագործման հարցերը: Հայկական ՍՍՀ սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն ուղղությունների մասին: Ժողովածու. - Եր. - 1977. - էջ 15-17:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Գիտատեխնիկական առաջադիմության տնտեսական խթանման մի քանի հարցեր: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - 1977. - № 1. - էջ 3-14:
----------------------------------------
Котанян, Микаел Хачикович.
Особенности хозяйственного расчета в отраслевых научных организациях: Проблемы экономической науки. Сборник. - Ер.: Изд-во АН Арм ССР. - 1977. - С. 121-123.
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Արտադրության կառավարման կատարելագործման հարցերը: Հայաստանի արդյունաբերություն. - Եր. - 1978. - № 8. - էջ 49-51:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման նպատակային կոմպլեքսային ծրագրի առթիվ: Լենինյան ուղիով. - 1979. - № 5. - էջ 16-20:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Կոմպլեքսային զարգացում`ահա գլխավորը: Սովետական Հայաստան. - 1980. - 13 դեկտեմբերի, № 289:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Հասարակական տնտեսական կացութաձեր: Հայկական սովետական հանրագիտարան. - Եր. - 1980. - Հ. 6. - էջ 251-252:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Անհետաձգելի խնդիրներ: Երեկոյան Երևան. - 1981. - № 2. - 3 հունվարի:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Հայկական ՍՍՀ տնտեսական և սոցիալական զարգացման պրոբլեմները: Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱ. - 1981. - № 4. - էջ 3-15:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Հանրապետության վաղվա օրը: Գարուն. - 1981. - № 4. - էջ 64-71:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Հայկական ՍՍՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակային կոմպլեքսային ծրագիրը: Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1982. - 67 էջ:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Նյութական շահեր: Հայկական սովետական հանրագիտարան. - 1982. - Հ. 8. - էջ 323:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Արմատական վերակառուցումը և ռեգիոնալ էկոնոմիկայի մի քանի հարցեր: Լենինյան ուղիով. - 1986. - № 11. - էջ 55-63:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Վերակառուցումը և սոցիալիստական ոլորտի կառավարման կատարելագործումը: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - 1986. - № 12. - էջ 3-12:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Վրակառուցումը և տնտեսագետների խնդիրները: Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱ. - 1988. - № 12. - էջ 3-13:
----------------------------------------
Котанян, Микаел Хачикович.
Научно-техническая революция и экономическая теория: Ер.: Айастан. - 1988. - 219 с.
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Ազգամիջյան հարաբերությունների կարգավորումը առաջնահերթ խնդիր է: Դրոշակ (պաշտոնաթերթ). - 1989. - 2 օգոստոսի:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Ազգամիջյան հարաբերությունների կարգավորումը առաջնահերթ խնդիր է: Խորհրդային Հայաստան. - 1989. - 8 հուլիսի, № 166:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Երկրաշարժի և Հայաստանի տնտեսության վերականգնման և զարգացման առաջնահերթ պրոբլեմները: Խորհրդային Հայաստան. - 1989. - 24 մայիսի, № 124:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
ԽՍՀՄ-ում ազգային հարցի արմատական լուծման ուղիների մասին: Երեկոյան Երևան. - 1989. - 8 սեպտեմբերի, № 208:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Հայաստանում երկրաշարժերի հետևանքների վերացման պրոբլեմները: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - 1989. - № 9. - էջ 3-10:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Հայկական ԽՍՀ արտաքին տնտեսականան կապերի արմատական վերակառուցումը: Հայաստանի արդյունաբերությունը, շինարարությունը և ճարտարապետությունը. - 1989. - № 4. - էջ 19-22:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Հայկական ԽՍՀ արտաքին տնտեսական կապերի կատարելագործումը: Հայաստանի ժողովրդական տնտեսություն. - 1989. - № 7. - էջ 3-11:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Հանրապետության տնտհաշվարկը և նրա պրոբլեմները: Ավանգարդ. - 1989. - 7 մայիսի:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Վրակառուցումը և տնտեսագետների խնդիրները: Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱ. - 1989. - № 1. - էջ 3-15:
----------------------------------------
Котанян, Микаел Хачикович.
Необходимость формирования нового качества: Коммунист (Ереван). - 1989. - 10 марта, № 58.
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Հայաստանի հեռանկարային տնտեսական զարգացման պրոբլեմները: Լենինյան ուղիով. - 1990. - № 3. - էջ 29-36:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Հայաստանի հեռանկարային տնտեսական զարգացման պրոբլեմները: Երկիր ավետյաց. - 1990. – մարտ:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Ազգապահպանությունը մեր առաջնահերթ խնդիրն է: Երկիր ավետյաց. - 1991. - 24 նոյեմբերի, № 12:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Ազգապահպանությունը մեր առաջնահերթ խնդիրն է: Հայաստան. - 1991. - 7-8 նոյեմբերի, № 165, 166:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Միջազգային իրավունքի սուբյեկտ և անվտանգություն: Հայաստան. - 1991. - 15 նոյեմբերի, № 170:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Տնտեսական անկախություն: Հայաստան. - 1991. - 26-29 հունվարի, № 111-114:
----------------------------------------
Котанян, Микаел Хачикович.
Актуальные проблемы формирования национальной экономики РА: 1-ая Всесоюзная конференция по развитию предпринимательства. - М. - 1991. - 25-26 июня.
----------------------------------------
Котанян, Микаел Хачикович.
Трудовые ресурсы. Характеристика ресурсного потенциала Армении в ракурсе приложения иностранного капитала: Информационно-справочный сборник. - Ер. - 1992. - С. 16-19.
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Ходжабекян В.
Ханикян Г.
Торосян Т.
----------------------------------------
Kotanyan, Michael Khachiki
National resources of Armenia. Their potential and foreign capital investment feasibility: Economist. - Yerevanю - 1992. - P. 15-18.
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Khojabekyan V.
Khanikyan G.
Torosyan T.
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Մեր երկրից չսկսվող ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանի: (Շուկայական տնտեսության անցնելու հիմնահարցեր): Դրոշակ. - 1993. - 7 ապրիլի, № 25:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Մեր երկրից չսկսվող ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանի: (Շուկայական տնտեսության անցնելու հիմնահարցեր): Երկիր. - 1993. - 29 հունվարի, № 17:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Շուկայական էկոնոմիկայի անցման պրոբլեմները Հայաստանի Հանրապետությունում: Մեր խոսքը. - 1993. - 29 ապրիլի, № 10: 6 մայիսի, № 11:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Ազգային գաղափարախոսություն և ազգային էկոնոմիկա: Էկոնոմիկա. - 1994. - № 10-12. - էջ 9-11:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Սեփականության բազմաձևությունը և գյուղատնտեսության պետական հովանավորությունը: Էկոնոմիկա. - 1994. - № 17-19. - էջ 3-18:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Տնտեսագիտություն: Հայաստանի Հանրապետության ԳԱԱ 50 տարում: Ժողովածու. - Եր.: ՀՀ ԳԱԱ հրատ. - 1994. - էջ 482 – 490:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Խոջաբեկյան Վ.
Մխիթարյան Ա.
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Ազգային գաղափարախոսությունը` հիմք ազգային տնտեսության: Դրոշակ. - 1995. - 5 աապրիլի, № 25:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Ամբողջատիրական էկոնոմիկայից շուկայականի անցման գործընթացը: Գործարար Հայաստան. - 1995. - № 2-3. - էջ 19-24:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Այսօրվա և վաղվա մտահոգությամբ: Գիտություն / ՀՀ ԳԱԱ. - 1996. - № 6:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը 40 տարում: Էկոնոմիկա. - 1996. - № 1-3. - էջ 3-5:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Ազգային տնտեսությունը` հիմնային նպատակ: Հայաստանի հանրապետություն. - 1997. - 24-25 հունիսի, № 117-118:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Կայուն ազգային էկոնոմիկայի ձևավորումը: Էկոնոմիկա. - 1997. - № 1-3. - էջ 4-8:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Շուկայական էկոնոմիկա: Հասարակական,տնտեսական, քաղաքական հարաբերություններ: ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտ. - Եր.: Գիտություն. - 1998. - 251 էջ:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Ճգնաժամից դուրս գալու ուղիները: Ժողովրդի ձայն. - 1999. - 28 ապրիլի, № 11-12:
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Տնտեսության զարգացման ուղին ծրագրավորումն է: Հայաստանի Հանրապետություն. - 1999. - 9 հոկտեմբերի:
----------------------------------------
Котанян, Микаел Хачикович.
У нас исчезло само понятие - "Экономика": Деловой экспресс. - 1999. - 30 октября.
----------------------------------------
Քոթանյան, Միքայել Խաչիկի.
Ազգապահպանությունը մեր առաջնահերթ խնդիրն է: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. էջ 20-31:
----------------------------------------

Ադամյան, Կարլեն.
[Հուշեր անմոռանալի ընկերոջ, հազվագյուտ մարդու` Միքայել Քոթանյանի մասին]: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 93-94:
----------------------------------------
Աղաջանյան, Հ.
Ակադեմիկոս Մ.Խ.Քոթանյանի մասին: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 32-67:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Կիրակոսյան Գ.
Մարկոսյան Ա.
Սարգսյան Հ.
----------------------------------------
Ասատրյան, Ֆիլբերտ.
[Հուշեր ընկերոջ, գիտնականի, քաղաքական գործչի` Միքայել Քոթանյանի մասին]: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 87-92:
----------------------------------------
Ասլանյան, Գագիկ.
Մարդ, որ գալիս էր էրգրից: [Միքայել Քոթանյանի մասին]: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 109:
----------------------------------------
Արեյան, Կամո.
[Երկրի քաղաքացին ու Հայ մարդը. Միքայել Քոթանյան]: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 114-115:
----------------------------------------
Բարխուդարյան, Վլադիմիր.
[Մ. Խ. Քոթանյանի մասին հուշեր]: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 78-86:
----------------------------------------
Գսպոյան, Գրիշա.
Միքայել Քոթանյանի մասին: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 118-119:
----------------------------------------
Թառլամազյան, Արտաշես.
Երախտիքի խոսք Միքայել Քոթանյանի մասին: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - 120-121:
----------------------------------------
Խաչատրյան, Մուշեղ.
Իմ և Միքայելի ծանոթությունը կենդանի պատմություն ունի: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 110-113:
----------------------------------------
Խոջաբեկյան, Վ. Ե.
Միքայել Խաչիկի Քոթանյան: (Մահվան տարելիցը): Պատմաբանասիրական հանդես. - 2000. - № 2-3. - էջ 417-419:
----------------------------------------
Խոջաբեկյան, Վլադիմիր.
Անվանի գիտնականը և գործիչը: (Մ. Քոթանյանի ծննդյան 75-ամյակի առթիվ): Հայաստանի Հանրապետություն. - 2002. - 30 օգոստոսի:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Մարկոսյան Ա.
----------------------------------------
Խոջաբեկյան, Վլադիմիր.
Բեղմնավոր է եղել Միքայել Քոթանյանի գիտական կյանքը: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 95-99:
----------------------------------------
Խոջաբեկյան, Վլադիմիր.
Կյանքի հավերժության խորհրդանիշը: (Միքայել Քոթանյանի ծննդյան 75-ամյակի առթիվ): Ֆինանսներ և էկոնոմիկա. Հայաստան. - Եր. - 2002. - № 2-3. - էջ 14-21:
----------------------------------------
Կիրակոսյան, Գրիգոր.
Տնտեսագետի` նրա կյանքը լեգենդ էր: [Միքայել Քոթանյանի մասին]: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - Էջ 106:
----------------------------------------
Կյանքի հավերժության խորհրդանիշը: (Նվիրված` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական-քաղաքական գրոծիչ Միքայել Քոթանյանի ծննդյան 75-ամյակին): - Եր.: Գիտություն. - 2002. - 138 էջ, 1 մամուլ(17էջ) նկար:
----------------------------------------
Հարությունյան, Գագիկ.
[Երախտագիտության և գնահատանքի խոսք Մ.Խ.Քոթանյանի մասին]: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 72-77:
----------------------------------------
Ղարիբյան, Գրիգոր.
[Հուշեր Միքայել Քոթանյանի մասին]: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 100-101:
----------------------------------------
Մանուկյան, Ջոն.
[Յիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: Միքայել Քոթանյանին]: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 123-124:
----------------------------------------
Մարկոսյան, Աշոտ.
Ակադեմիկոս ՄիքայելՔոթանյան: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 116-117:
----------------------------------------
Մխիթարյան, Ա.
Միքայել Քոթանյան: (Ծննդյան 60-ամյակի առթիվ: Լրաբեր հասարակական գիտությունների / ՀՍՍՀ ԳԱԱ. - 1987. - № 10. - էջ 94-96:
----------------------------------------
Շամշյան, Արմեն.
Միքայել Քոթանյանի մասն` որպես մարդ և ղեկավար: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 122:
----------------------------------------
Պողոսյան, Ստեփան.
Միքայել Խաչիկի Քոթանյանը: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 5-20:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Ջանոյան Ջ.
----------------------------------------
Սարգսյան, Հայկ.
Միքայել Քոթանյանի հիշատակին: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 107-108:
----------------------------------------
Քոթանյան Միքայել Խաչիկի: Հայկական համառոտ հանրագիտարան. - Եր. - 2003. - Հ. 4. - էջ 897:
----------------------------------------
Քոթանյան Միքայել Խաչիկի: Ով ով է: Հայեր: Կենսագրական հանրագիտարան. - Եր. - 2007. - Հ. 2. - էջ 663:
----------------------------------------
Ֆահրադյան, Հովհաննես.
Ակադեմիկոս Միքայել Քոթանյանի մասին: Կյանքի հավերժության խորհրդանիշը. - Եր.: Գիտություն. - 2002. - էջ 102-105:
----------------------------------------