ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Թուրքիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Մարզուան (Ամասիա) |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Ներսօ և Սրապեան |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
Ներսօ Սրապեանի, Ն. Սրապեանի |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Ղազարոս Ներսեսյան, Հակոբ Սրապյանը |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1909-1914 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
27 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հիմնադրվել է 1909 թ. Մարզուանում (Ամասիա): Գործել է մինչև 1914 թ. հունվարի 1-ը: Տպարանի տերերն էին Ղազարոս Ներսեսյանն ու Հակոբ Սրապյանը, ովքեր լինելով վաճառականներ՝ հեռու են եղել տպագրական արվեստի նրբություններից: Նրանց կողմից տպարանի հիմնադրումը ազգանպաստ գործունեության արդյունք է: Ղ. Ներսեսյանի որդին՝ Հայկ Ներսեսյանը, եղել է տպարանի վարիչը մինչև 1912 թ.: Նրան հաջորդել է Հայկ Ֆիլիսյանը: Գրաշարները եղել են տեղացիներ: Տպարանի կողքին Հակոբ Սրապյանը հիմնել է գրատուն: Տպարանն ակնառու տեղ է զբաղեցրել գավառի հայկական տպարանների շարքում: 1914 թ. հունվարից Ղազարոս Ներսեսյանն իր բաժինը վաճառել է Հակոբ Սրապյանին: Հետագայում այն գործել է «Անատոլիա տպարան» անվան տակ: Գործունեության ընթացքում բացի վերը նշվածներից, տպագրվելեն նաև հետևյալ գրքերը՝ «Նոր Ազգային Երգարան» (Ա., Բ. տպագրություն), «Հայ դյուցազնուհին», «Ծնողազուրկը», «Ճերմկուկ մեռելը», «Կա՞յ Աստված մը», «Մահը և կապույտ թռչունը», «Նոր խոհարարը», «Հայ Դյուցազնություն», «Անառակ որդին», Կ. Թումանյանի «Տպագրիչ մարզուանցի Գրիգոր Դպիր», «Աբդուլ Համիդ» և այլն, մի քանի անուն պարբերական՝ «Պոնտոս» հունարեն ամսաթերթը (1910 թվականից), «Ապառաժ», «Նոր այգ», «Հայկունի» պարբերականները: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |