ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Ալեքսանդրիա, Կահիրե |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Հայկական Արաքս, Կիլիկիա Հայկական |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Հալեպյան Օննիկ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1899-1919 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Օննիկ Հալեպյանը 1899 թ. Ալեքսանդրիայում հիմնել է մի տպարանական ընկերություն ու տպարան «Արաքս» անվանումով՝ գործընկերներ ունենալով Յ. Շնորհքյանին, Մութաֆոֆին, Միհրան Տամատյանին, Էոժեն Փափազյանին և ուրիշների: Օ. Հալեպյանը 1906 թ. հաստատվել է Կահիրեում, «Արաքս» տպարանի անունը փոխել է «Կիլիկիա»ի և ապա «Հայկական»ի: Այս տպարանում են լույս տեսել «Շիրակ» (1906-1907), «Նոր ժամանակհեր» (3 թիվ, 1906), «Աւել» (1908), «Յայտագիր» (5 թիվ, 1912) և «Զարթօնք» (5 թիվ, 1919) լրագրերը, ինչպես նաև բազմաթիվ հատորներ և կանոնագրեր: Կահիրեի «Կիլիկիա» տպարանում լույս է տեսել Ավո-ի «Դարբինին երգը» (1906) և «Ազատ բեմ»ը (1906-1907): |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |