Cover Image
close this bookԲարթիկյան Հրաչ Միքայելի (1927-2011)
View the documentՀ. Մ. ԲԱՐԹԻԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՀ. Մ. ԲԱՐԹԻԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տե՛ս նաև՝

«....Միջազգային ճանաչում ստացած բյուզանդագետ Հրաչյա Բարթիկյանը այն մտավորականն է, ով ոչ միայն գերազանց տիրապետում է հունարենին, այլև իր մեջ համատեղում է հայ ժողովրդի և Բյուզանդական կայսրության պատմության, նրանց փոխհարաբերությունների մութ անկյուններին հստակ իրազեկությունը, բանասիրական լայն գիտելիքներ և պատմաբանի ու աղբյուրագետի խորաթափանց միտք ու նաև՝ անսահման աշխատունակություն...»։

ՎԱՐԴԳԵՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրաչ Միքայելի Բարթիկյանը ծնվել է 1927 թ. հուլիսի 7-ին, Աթենքում (Հունաստան)։ Վախճանվել է 2011 թվականի օգոստոսի 16-ին, Երևանում։
1945 թ․ ավարտել է հունական գիմնազիան։
1946 թ. ընտանյոք ներգաղթել է Հայաստան։
1953 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
- Ավարտել է ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան՝ Լենինգրադում (Ս. Պետրեբուրգ) ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։
1957 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում։
1957-1961 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող:
1958 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Պավլիկյան շարժման պատմության ուսումնասիրության աղբյուրներ» թեմայով՝ Լենինգրադի պետական համալսարանում։
1961 թ. լույս է տեսել «Պավլիկյան շարժման պատմության ուսումնասիրության աղբյուրները» ռուսերենով։
1961-1980 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
1971 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Բյուզանդական Դիգենիս Ակրիտաս էպոսը և նրա նշանակությունը հայագիտության համար» թեմայով։
1972 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1980-2010 թթ.՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի վարիչ։
1980 թ. ընտրվել է Աթենքի ակադեմիայի թղթակից անդամ։
1981 թ. ընտրվել է «Հունաստանի բյուզանդական հետազոտությունների ընկերության», «Հունական քաղաքակրթության հաստատության» պատվավոր անդամ։
1981 թ. պարգևատրվել է Սալոնիկի /Հունաստան/ Արիստոտելյան համալսարանի Արիստոտելի անվան մեդալով։
1981 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության ԳԱԱ «Մեսրոպ Մաշտոց» մրցանակի։
1987 թ.՝ Հռոմի «Տիբերինա» արվեստի, գրականության ակադեմիայի անդամ։
1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։
1996 թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
2004 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի՝ «Հայ-բյուզանդական հետազոտություններ» հոդվածների երկհատոր ժողովածուի համար։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բյուզանդագետ, արևելագետ, պատմաբան, հայագետ և թարգմանիչ Հրաչ Միքայելի Բարթիկյանը չափազանց մեծ ներդրում ունի գիտության մեջ։ Նրա կյանքի ընթացքի բոլոր շրջափուլերը նախանշված են եղել հայրենական գիտության ծաղկմանը նպաստելու, միջազգային գիտությանը համաքայլ ընթանալու իրողությամբ։

Ակադեմիկոս Բարթիկյանը ծնվել է Աթենքում (Հունաստան) 1927 թվականի հուլիսի 7-ին, բանասեր-հրապարակախոս Միքայել Բարթիկյանի ընտանիքում։

Նախնական կրթությունն ստացել է Աթենքի հայկական ու հունական դպրոցներում։ 1945 թ. ավարտել է Աթենքի հունական գիմնազիան։ 1946 թվականին Բարթիկյան ընտանիքը ներգաղթել է Սովետական Հայաստան։

Հ. Մ. Բարթիկյանը 1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ գերազանցության դիպլոմով։ Լենինգրադի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում նրա գիտական ղեկավարն է եղել ակադեմիկոս Հովսեփ Օրբելին։

Հրաչ Բարթիկյանի գիտական ուսումնասիրությունները մնայուն արժեք են ինչպես համաշխարհային բյուզանդագիտության, այնպես էլ հայագիտության համար։ Նրա հետազոտությունների ծանրակշիռ մասը նվիրված է հայ-բյուզանդական հարաբերությունների պատմությանը, որը, Բարթիկյանի դիտարկմամբ, հայոց պատմության կարևորագույն ճյուղերից է։ Նա մանրազնին քննել է այդ հարաբերությունների թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ հոգևոր-եկեղեցական ասպեկտներին առնչվող հիմնահարցերը։ Դրանք տասնյակների հասնող գիտական թեմաներ, գիտության տարբեր ուղղություններ են։

Հ.Մ. Բարթիկյանի վաղ շրջանի ուսումնասիրությունները նվիրված են պավլիկյան շարժմանը։ Պավլիկյաններին վերաբերող հայ և օտարալեզու աղբյուրների համադիր քննությունը հնարավորություն է տվել նրան հեղինակելու շարժմանը վերաբերող ուսումնասիրությունների մի ամբողջ շարք, որտեղ ներկայացվել են պավլիկյաններին առնչվող բազում հիմնահարցեր։

Ակադեմիկոսի գիտական գործունեության մեջ Բագրատունյաց և հետբագրատունյաց դարաշրջանների Հայաստանի ու Բյուզանդիայի բազմաբնույթ կապերի մանրազնին քննությունն առանձնահատուկ տեղ է գրավում։ Հատկապես կարևոր են Հայաստանի նկատմամբ Բյուզանդիայի վարած քաղաքականությանն առնչվող ակադեմիկոսի ուսումնասիրությունները, որտեղ անկողմնակալ գնահատված են այդ քաղաքականության թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը։

Հ.Մ. Բարթիկյանի ուսումնասիրություններում կարևոր տեղ է գրավում Կիլիկյան Հայաստանի և Բյուզանդիայի փոխհարաբերությունների հետազոտումը։

Մեծ է Հ. Բարթիկյանի վաստակը վիմագիր արձանագրությունների ու կնիքների ուսումնասիրության բնագավառում։ Այդ հարցում կարևորվում է նրա՝ հին հունարենին կատարելապես տիրապետելը։ Ի դեպ, առաջինը Հրաչ Բարթիկյանն է ընթերցել Գառնիի բաղնիքի հունարեն հայտնի արձանագրությունը։

Վերջին տարիներին նա կրկին նպատակադրվեց և իրականացրեց հունարեն աղբյուրների թարգմանության գործը՝ հայագիտությունը հարստացնելով Կեսարիայի մետրոպոլիտ Պարթենիոս Աթենացու՝ Երուսաղեմի Սուրբ վայրերի պատկանելության շուրջ հայ և հունադավան եկեղեցիների տարաձայնություններին վերաբերող «Պատմություն հայոց և հունաց տարաձայնության» (2008 թ.), Միքայել Ատտալիատեսի «Պատմական ավանդույթ և քաղաքական իրապաշտություն. Հունական քաղաքականությունը Հայկական հարցի վերաբերյալ 1876-1996 թթ.» արժեքավոր աշխատությունների հայերեն թարգմանությունները՝ մանրամասն ու կարևոր ծանոթագրություններով։

Պարթենիոս Աթենացու երկը, գիտականից զատ, հայոց համար մասնավորապես, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի ենթակայությանն առնչվող հայ և հույն համայնքների երկարատև տարաձայնությունների հարթեցման առումով, ունեցավ ծանրակշիռ նշանակություն։

Ակադեմիկոս Բարթիկյանն ավարտել էր նաև «Հայերը Բյուզանդիայում» կոթողային աշխատության շարադրանքը, որը դեռևս անտիպ է։ Շուրջ 150 գիտական հոդվածներից բացի, հրատարակել է 17 գիրք։ «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին. Բյուզանդական աղբյուրներ» մատենաշարով հրատարակվել է մի շարք հեղինակների աշխատությունների հայերեն թարգմանությունները՝ գիտական քննությամբ և ծանոթագրություններով։ Այդ հեղինակների շարքում՝ Պրոկոպիոս Կեսարացի, Կոնստանդին Ծիրանածին, Հովհաննես Սկիլիցես, Թեոփանես Խոստովանող, Թեոփանեսի շարունակող (1970-1990 թթ.)։

ՀՍՍՀ ԳԱ «Գրական հուշարձաններ» մատենաշարով հայերեն հրատարակվել է «Դիգենիս Ակրիտաս» էպոսը (1978 թ.), Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» աշխարհաբար թարգմանությունը (1973 թ.), Պրոկոպիոս Կեսարացու «Գաղտնի պատմությունը» (1987), «Հունական արխիվային փաստաթղթեր հայ-հունական հարաբերությունների մասին Առաջին Հանրապետության շրջանում (1918-1920 թթ.)» աշխատությունը (1998 թ.)։

«Հայ-բյուզանդական հետազոտություններ» հոդվածների երկհատոր ժողովածուի համար 2004 թ. Հրաչ Բարթիկյանն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի։ 2006 թվականին հրատարակվեց ժողովածուի 3-րդ հատորը։ Հունարենով հրատարակվել է «Բյուզանդիան հայկական աղբյուրներում» (1981 թ.), «Բյուզանդիա և Հայաստան» (1991 թ.), «Խավրասների բյուզանդական ազնվականական ընտանիքը» (1993 թ.) գրքերը։

Ակադեմիկոս Հրաչ Բարթիկյանը «Հայոց պատմության» ակադեմիական նոր բազմահատորյակի խմբագրական խորհրդի անդամ էր, երկրորդ հատորի պատասխանատու խմբագիրը։

Քաղաքացու և գիտնականի բարոյական բարձր նկարագրի տեր, ուղղամիտ ու սկզբունքային մարդ էր ակադեմիկոս Հրաչ Միքայելի Բարթիկյանը, ում համար Հայրենիքը բարձրագույն արժեք է եղել, ապրել է Հայրենիքին բաժին հասած հոգսերով, ուրախացել Հայրենիքի ամրապնդմամբ ու հաջողություններով։

Մեծ Մարդն ու Քաղաքացին՝ ակադեմիկոս Հրաչ Միքայելի Բարթիկյանը, պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով, ՀՀ ԳԱԱ Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակով, Սալոնիկի (Հունաստան) համալսարանի Արիստոտելի անվան մեդալով։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչ Միքայելի Բարթիկյանը իր մահկանացում կնքեց 2011 թ. Երևանում։

  1. Բարթիկյան Հրաչ Միքայելի //Հայկական համառոտ հանրագիտարան: Հատոր 1.- Երևան, 1990.- Էջ 493:
  2. Բարթիկյան Հրաչ Միքայելի //Հայկական սովետական հանրագիտարան։ Հատոր 2.- Երևան, 1976.- Էջ 316:
  3. Բարթիկյան Հրաչ Միքայելի [Մահախոսական] //Գիտություն․- 2011.- Սեպտեմբեր.- № 9.- Էջ 4:
  4. Բարթիկյան Հրաչ Միքայելի //Ով ով է. Հայեր։ Կենսագրական հանրագիտարան։ Հատոր 1.- Երևան, 2005.- Էջ 213-214:
  5. Դոլուխանյան Աելիտա: Գիտության մեծ նվիրյալը։ [Հրաչ Բարթիկյանի ծննդյան 80-ամյակի առթիվ] //Պատմաբանասիրական հանդես.- 2007.- № 2.- Էջ 303-307:
  6. Թեոփանես Խոստովանող /Թարգմանությունը բնագրից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Հր. Բարթիկյանի․- Երևան, 1983.- 362 էջ.- (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 13; Բյուզանդական աղբյուրներ, Հ. 4).– Գրախոսություն /Ա. Ն. Տեր-Ղևոնդյան //Պատմաբանասիրական հանդես.- 1984.- № 3.- Էջ 215-218:
  7. Թորոսյան Վ. Ականավոր բյուզանդագետը։ [Ակադեմիկոս Հրաչ Բարթիկյանի հիշատակին] //«Վեմ» համահայկական հանդես.- 2011.- № 3.- Էջ 215-220:
  8. Հայ-բյուզանդական հետազոտություններ։ Հատոր Ա, Բ․- Երևան, 2002.– Գրախոսություն /Գնել Գրիգորյան //Բանբեր Երևանի համալսարանի.- 2003.- № 1.- Էջ 218-221:
  9. Հայ-բյուզանդական հետազոտություններ։ Հատոր 1.- Երևան։ ԵՊՀ հրատ․, 2002.- 822 էջ; Հատոր 2.- 936 էջ.– Գրախոսություն /Գնել Գրիգորյան //Պատմաբանասիրական հանդես.- 2003.- № 1.- Էջ 295-300:
  10. Հրաչ Բարթիկյան․ Պատմաբան, բյուզանդագետ, հայագետ և պարզապես հիասքանչ մարդ (ծննդյան 95-ամյակի առթիվ) /Էռնա Մանեա Շիրինյան, Վահե Թորոսյան //Բանբեր հայագիտության․- 2022․- № 2.- Էջ 249-256։
  11. Հրաչ Միքայելի Բարթիկյան։ [Մահախոսական] //Պատմաբանասիրական հանդես.- 2011.- № 2.- Էջ 302-304:
  12. Հրաչ Միքայելի Բարթիկյան։ [Մահախոսական] //Լրաբեր հասարակական գիտությունների․- 2011․- Հ․ 4, № 4․- Էջ 327-329։
  13. Հովհաննես Սկիլիցես /Թարգմանությունը բնագրից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Հր Բարթիկյանի.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1979.- 440 էջ.- (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 10; Բյուզանդական աղբյուրներ, Հ. 3).– Գրախոսություն /Վ․ Միքայելյան //Լրաբեր հասարակական գիտությունների․- 1979.- № 11.- Էջ 110-113:
  14. Մատթեոս Ուռհայեցի։ Ժամանակագրություն /Թարգմանությունը, ներածությունն և ծանոթագրությունները՝ Հրաչ Բարթիկյանի․- Երևան, 1973.– Գրախոսություն /Ա․ Գալստյան //Պատմաբանասիրական հանդես.- 1975.- № 4.- Էջ 215-218:
  15. Մատթեոս Ուռհայեցի Ժամանակագրություն /Թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Հրաչ Բարթիկյանի․- Երևան, 1973.- Գրախոսություն /H. Berberian //Revue des Etudes Arméniennes.- T. 7.- 1973-1974:
  16. Շահնազարյան Արտաշես Ի․ Ակադեմիկոս Հրաչ Բարթիկյանի շիրակացիագիտական պրպտումները (ծննդյան 95-ամյակի առթիվ) //Հայոց պատմության հարցեր Հ. 1.- Եր.- 2022.- էջ 70-87:
  17. Պավլիկյան շարժման պատմության ուսումնասիրության աղբյուրները /ռուսերեն/, ՀՍՍՌ ԳԱ Հրատարակչություն, Երևան, 1961, 218 էջ.- Գրախոսություն /Ռ․ Ն․ //Պատմաբանասիրական հանդես․- 1962․- № 1.- Էջ 268-274:
  18. Мурадян П. По поводу статьи Р. Бартикяна «Мнимое упоминание „Картлийской царицы” в армянской надписи Атенского Сиона» [Опубл. в Вестнике общест. наук.– 1986.- № 2.- С. 75-80] //Вестник общест. наук.- 1986.- № 7.- С. 75-76.

1954

Նոր ուսումնասիրություն պավլիկյան շարժման մասին: Գրախոսություն և քննադատություն.- Երևան, 1954:

Պավլիկյան շարժումը Հայաստանում /Ստ. Տ. Մելիք-Բախշյան.- Երևան։ Հրատ․ ԵՊՀ, 1953․- Գրախոսություն։ Նոր ուսումնասիրություն պավլիկյան շարժման մասին /Հ․ Մ․ Բարթիկյան, Կ. Յուզբաշյան //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1954.- № 10.- Էջ 87-95:

1956

К вопросу о павликианском движении в первой половине VIII в. //Византийский временник: Сборник статей.- Москва-Ленинград: Изд-во АН СССР, 1956.- Т. 8.- С. 128-131.

1957

Պավլիկյանների առասպելական ծագումը ըստ հին բուլղարերեն մի ձեռագրի //Տեղեկագիր հասարակական գիտությունների․- 1957.- № 1.- Էջ 83-92:

Պավլիկյան շարժման մի քանի աղբյուրների գնահատման շուրջը //Տեղեկագիր հասարակական գիտությունների․- 1957․- № 6․- Էջ 85-96։

1958

Նոր նյութեր Կիլիկիայի հայկական պետության և Բյուզանդիայի փոխհարաբերությունների մասին //Բանբեր Մատենադարանի․- 1958․- № 4.- Էջ 285-295:

Պավլիկյան համայնքի կազմակերպության հարցի շուրջը //Պատմաբանասիրական հանդես.- 1958.- № 3.- Էջ 183-187:

Источники для изучения истории павликианского движения: Автореферат дис. на соискание учен. степени кандидата ист. наук.- Ленинград: Б. и., 1958.- 17 с.

1959

Ահարոն Մագիստրոսի արձանագրության (1055-1056) մեջ հիշատակված հարկերի մասին //Պատմաբանասիրական հանդես․- 1959․- № 4․- Էջ 168-173։

ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ։ Մաս Բ. /Կազմեցին՝ Լ. Ս. Խաչիկյան, Հ. Փափազյան․- Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1958.- 600 էջ.- Գրախոսություն //Պատմաբանասիրական հանդես.- 1959.- № 4.- Էջ 322-327:

Армянские источники для изучения истории павликианского движения //Палестинский сборник.- 1959.- № 4.- С.- 120-127.

Относится ли прозвище Παραδоύναδίs к магистру Василию в памятной записи монаха Феодула (1059 г.)? //Известия АН АрмССР. Общест. науки.- 1959.- № 8.- С. 80-86.

Армянские источники для изучения истории павликианского движения //Палестинский сборник.- 1959.- № 4.- С. - 133-146.

1960

Եվստաթիոս Բոյիլասի կտակը (1059 թ. ) որպես Հայաստանի և Վրաստանի պատմության կարևոր սկզբնաղբյուր //Բանբեր Մատենադարանի․- 1960․- № 5.- Էջ 393-430։

Հայ բյուզանդական նոթեր //Տեղեկագիր հասարակական գիտությունների.- 1960.- № 7-8.- Էջ 129-138.

К истории взаимоотношений между Византией и Киликийским армянским государством в конце XII в. //Византийский временник: Сборник статей.- 1960.- Т. 17.- С. 52-56.

О значении завещания Евстафия Воилы (1059 г.) для изучения истории Армении и Грузии в эпоху византийского владычества (XI в.).- Москва: Изд-во вост. лит., 1960.- 10 с.

1961

Источники для изучения истории павликианского движения.- Ереван: Изд-во АН АрмССР, 1961.- 218 с.

Критические заметки о завещании Евстафия Виолы (1059 г.) //Византийский временник.- Москва.- 1961.- Т. 19.- С. 26-37.

Петр Сицилийский и его «История Павликиан» //Византийский временник.- Москва.- 1961.- Т. 18.- С. 323-358.

1962

Աղթամարը և Դիգենիս Ակրիտասը //Պատմաբանասիրական հանդես.- 1962.- № 3.- Էջ 256-257:

„Narratio de rebus Armeniae“ հունարեն թարգմանությամբ մեզ հասած մի հայ-քաղկեդոնական սկզբնաղբյուր //Բանբեր Մատենադարանի․- 1962․- № 6.- Էջ 457-470։

Ответное послание Григория Магистра Пахлавуни сирийскому католикосу //Палестинский сборник.- Москва.- 1962.- Вып. 7.- С. 130-145.

1963

Բյուզանդական «Դիգենիս Ակրիտաս» վիպերգությունը և նրա նշանակությունը հայագիտության համար //Պատմաբանասիրական հանդես.- 1963.- № 3.- Էջ 185-194։

Տորք (Տուրք) Անգեղի առասպելի վերապրուկները «Շերեֆ-նամե»-ում //Պատմաբանասիրական հանդես.- 1963.- № 2.- Էջ 264-265։

1964

Արատոս Սոլացու (հունարեն) կամ (էլի հունարեն) աշխատության հին հայերեն թարգմանությունը //Բանբեր Մատենադարանի․- 1964․- № 7.- Էջ 331-363։

Заметки о византийском эпосе о Дигенисе Акрите //Византийский временник.- Москва, 1964.- Т. 25.- С. 148-166.

1965

Գառնիի հունարեն արձանագրությունը և Մովսես Խորենացին //Պատմաբանասիրական հանդես.- 1965.- № 3.- Էջ 229-234։

1966

Ագաթանգեղոսի պատմության հունական նորահայտ խմբագրությունը (Վարք) /Հ. Բարթիկյան, Ա. Տեր-Ղևոնդյան //Էջմիածին․- 1966.- Հ․ ԻԳ, թիւ Է․- Էջ 28-34; Հ․ ԻԳ, թիւ Ը․- Էջ 46-51; Հ․ ԻԳ, թիւ Թ-Ժ․- Էջ 79-87։

Բյուզանդագետների համամիութենական VII կոնֆերանսը։ [13-18-ը դեկտեմբերի 1965 թ., Թբիլիսի] //Պատմաբանասիրական հանդես.- 1966.- № 1.- Էջ 301-304:

Կոստանդնուպոլսի պատրիարք Նիկողայոս Միստիկոսի 101-րդ և 139-րդ թղթերը՝ ուղղված Հովհաննես Դրասխանակերտցուն և Սմբատ Ա թագավորին //Պատմաբանասիրական հանդես.- 1966.- № 4.- Էջ 251-256:

1967

Անանիա Շիրակացուն վերագրվող «Ժամանակագրության» և նրա բանաքաղի հարցի շուրջ //Բանբեր Մատենադարանի․- 1967․- № 8.- Էջ 57-77:

Իսահակ Անգեղոս կայսեր պատասխան նամակը հայոց կաթողիկոս Գրիգոր Տղային //Էջմիածին․- 1967.- Հ․ ԻԳ, թիւ Դ․- Էջ 50-55։

Պրոկոպիոս Կեսարացի /Թարգմանությունը բնագրից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Հր. Բարթիկյանի.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967.- 363 էջ․- (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին; Բյուզանդական աղբյուրներ, Հ. 1):

Ուրվագծեր հին Հունաստանի պատմագրության: Ուսումնական ձեռնարկ /Եվգ. Միրզախանյան; Խմբ.՝ Հ. Մ. Բարթիկյան.- Երևան: Միտք, 1967.- 156 էջ:

Дигенистика в курдском эпосе о Златоруком хане? //Вестник общественных наук.- 1967.- № 1.- С. 47-54.

Еретики Ареворди («сыны Солнца») в Армении и Месопотамии и послание армянского католикоса Нерсеса Благодатного: Эллинистический Ближний Восток, Византия и Иран //История и филология.- Москва, 1967.

1968

Կոստանդին Ծիրանածին կայսեր երկը՝ Եդեսիայի Աբգար թագավորին ուղարկված Քրիստոսի թղթի և անձեռագործ պատկերի մասին //Էջմիածին․- 1968.- Հ․ ԻԵ, թիւ Ժ․- Էջ 57-66։

Об одной важной конъектуре в «Советах и рассказах» Кекавмена //Вестник общественных наук.- 1968.- № 8.- С. 116-119.

«Эникион» в Византии и столице армянских Багратидов Ани в эпоху Византийского владычества (1045-1064 гг.) //Историкофилологический журнал.- 1968.- № 2.- С. 117-128.

1969

Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» մեջ հանդիպող մի քանի բյուզանդական տերմինների մասին //Լրաբեր հասարակական գիտությունների․- 1969․- № 3.- Էջ 72-77։

Каждан А. П. Византийская культура.- Моска, 1968.– Գրախոսություն //Լրաբեր.- 1969.- № 8.- Էջ 100-103:

1970

Կոստանդին Ծիրանածին /Թարգմանությունը բնագրից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Հր. Բարթիկյանի.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1970.- 368 էջ․- (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին; Բյուզանդական աղբյուրներ, Հ. 2):

Հայաստանի նվաճումը Բյուզանդական կայսրության կողմից //Պատմաբանասիրական հանդես.- 1970.- № 2.- Էջ 81-92:

Պատմաբանների սովետաֆրանսիական 4-րդ կոնֆերանսը [1969 թ. նոյեմբերի 12-17-ը Երևանում] //Պատմաբանասիրական հանդես.- 1970.- № 1.- Էջ 266-269:

Византийский эпос Дигенисе Акрите и его значение для арменоведения: Автореферат ... д-ра ист. наук /571/.- Ереван: Б. и., 1970.- 74 с.

О двух византийских военных терминах восточного происхождения //Вестник общественных наук.- 1970.- № 8.- С. 67-77.

1971

Բյուզանդագետների միջազգային XIV կոնգրեսը։ (1971 թ. սեպտեմբերի 6-12-ը Բուխարեստում) //Պատմաբանասիրական հանդես.- 1971.- № 4.- Էջ 293-298:

Բյուզանդիա և Հայաստան //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1971.- № 3.- Էջ 26-35:

Եզնիկի երկի բնագրային մի մեկնաբանության առթիվ //Պատմաբանասիրական հանդես.- 1971.- № 1.- Էջ 194-195:

Դարձյալ Անանիա Շիրակացուն վերագրված «Յաղագս ամպոց և նշանաց» աշխատության մասին //Պատմաբանասիրական հանդես.- 1971.- № 4.- Էջ 133-150:

Էջեր հայ ժողովրդի պատմության և բանասիրության․- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1971.- Էջ 19-25․- Գրիգոր Մագիստրոսի քաղաքական կողմնորոշման հարցի շուրջը:

Ուրվագծեր հռոմեական պատմագրության: Ուսումնա-օժանդակ ձեռնարկ /Ե. Ա. Միրզախանյան; Խմբ.՝ Հ. Մ. Բարթիկյան.- Երևան: Երևանի համալս. հրատ., 1971.- 280 էջ:

1972

Հոբելյանական նստաշրջաններ /Գ. Մանուկյան, Հ. Բարթիկյան, Վ. Գրիգորյան //Պատմաբանասիրական հանդես.- 1972.- № 2.- Էջ 279-285:

О «Монголах» в «Дигенисе Акрите» //Историко-филологический журнал.- 1972.- № 3.- С. 223-228.

1973

Մատթեոս Ուռհայեցի: Ժամանակագրություն /Թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Հրաչ Բարթիկյանի․- Երևան: Երևանի համալսարանի հրատ., 1973.- XXVIII+372 էջ:

Ի. Է. Կարայաննոպուլոս, Բյուզանդական պատմության աղբյուրները, II հրատ., Սալոնիկ, 1971, 555 էջ (հունարեն).– Գրախոսություն //Պատմաբանասիրական հանդես ՀՍՍՀ ԳԱ.- 1973.- № 1.- Էջ 262-266:

Հայագիտական նյութեր բյուզանդական նոր հանդեսում //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1973.- № 3.- Էջ 99-104:

Մեծ Լավրայի առաջնորդ (պռոտոս) Թեոկտիստոսի հայերեն ստորագրությունը //Բանբեր Մատենադարանի․- 1973․- № 11.- Էջ 68-72։

Ուռհայեցու երկում հանդիպող «Մարցէ» անվան մասին //Պատմաբանասիրական հանդես.- 1973.- № 2.- Էջ 163-168:

Еще раз о происхождении имени «Павликиане» //Вестник общественных наук.- 1973.- №. 2.- С. 85-90.

О болгарском войске в Васпуракане в последних годах царства Арцрунидов //Вестник общественных наук.- 1973.- №. 10.- С. 88-96.

О владелице рукописи «Советов и рассказов» («Стратегикона») Кекавмена //Вестник общественных наук.- 1973.- №. 1.- С. 75-78.

1974

Երվանդ Հ. Քասունի։ Կիլիկիոյ Հայկական իշխանապետութիւնը Մերձաւոր Արեւելքին քաղաքական հոլովույթին մեջ (1080-1137)․- Պեյրութ, 1974.– Գրախոսություն //Հայկազյան հայագիտական հանդես.- Պեյրութ.- 1974.- № 5.- Էջ 255-263:

Նյութեր զմյուռնահայ գաղութի պատմությունից //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1974.- № 9.- Էջ 117-118:

ΙΩΑΝΝΟΥ Ε․ ΚΑΠΑΓΙΑΝΝΟΠΟΥΛΟΥ, Ή Βυζαντινή ίστορία από τάς πηγάς․- θεσσαλονίκη, 1974 = Կրայաննոպուլոս Ի.Ե. Բյուզանդական պատմությունը ըստ աղբյուրների.- Թեսալոնիկ, 1974.– Գրախոսություն //Պատմաբանասիրական հանդես.- 1974.- № 4.- Էջ 243-245:

Վերջին անգամ Արատոսի երկի հայերեն թարգմանության վերաբերյալ //Պատմաբանասիրական հանդես.- 1974.- № 3.- Էջ 193-205:

Некоторые замечания о «Советах и рассказах» («Стратегиконе») Кекавмена //Вестник общественных наук.- 1974.- №. 2.- С. 71-88.

О Феме Иверия //Вестник общественных наук.- 1974.- №. 12.- С. 68-79.

1975

«Սասնա ծռերի» արձագանքները «Շարաֆ-Նամեում» /Հ․ Մ․ Բարթիկյան, Ս. Բ. Հարությունյան //Պատմաբանասիրական հանդես.- 1975.- № 2.- Էջ 90-104:

Հայագիտական նյութեր պարունակող գրքեր //Պատմաբանասիրական հանդես.- 1975.- № 4.- Էջ 229-230:

Несколько конъектур к сочинению Кекавмена «Советы и рассказы» («Стратегикон») //Вестник общественных наук.- 1975.- №. 6.- С. 55-61.

1976

Բյուզանդագետների միջազգային 15-րդ կոնգրեսը //Պատմաբանասիրական հանդես.- 1976.- № 4.- Էջ 241-243:

Հնագույն հիշատակություն Վառնայի հայության մասին //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1976.- № 1.- Էջ 110-111:

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 3 /Պատ. խմբ.՝ Բ. Ն. Առաքելյան․- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1976․- Էջ 144-149․- Բագրատունյաց թագավորության ճգնաժամը։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 3 /Պատ. խմբ.՝ Բ. Ն. Առաքելյան․- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1976․- Էջ 427-430․- Բյուզանդական տիրապետության ամրապնդումը Հայաստանում։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 3 /Պատ. խմբ.՝ Բ. Ն. Առաքելյան․- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1976․- Էջ 435-439․- Կրոնական քաղաքականությունը։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 3 /Պատ. խմբ.՝ Բ. Ն. Առաքելյան․- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1976․- Էջ 430-435․- Հայաստանը «յուրացնելու» Բյուզանդական քաղաքականությունը և հարկային ճնշումը։

Մամիկոնյան (՞) սուրբ Մարիամ Նորավկայի (+902-903 թթ.) բյուզանդական վարքը //Էջմիածին․- 1976․- Հ․ ԼԳ, թիւ Ա․- Էջ 42-49; Հ․ ԼԳ, թիւ Բ․- Էջ 52-57։

«Տուհաց գաւառի» տեղադրության հարցի շուրջ //Պատմաբանասիրական հանդես.- 1976.- № 4.- Էջ 199-202:

Послания константинопольского патриарха Николая I /Греч. текст и английский пер. Р. Дж. Х. Дженкинза, Л. Дж. Вестеринка.- Вашингтон.– Рецензия /Г. М. Бартикян, А. Каждан //Историкофилологический журнал.- 1976.- № 1.- С. 276-282.

Nicholas I Patriarch of Costantinople, Lettrs, Greek text and English translation by R. J. H. Jankins and L. G. Westerink, “Dumbarton Oaks texts”, II, Washington, 1973.– Գրախոսություն/Հ․ Մ․ Բարթիկյան, Ա․ Պ․ Քաջդան //Պատմաբանասիրական հանդես.- 1976.- № 1.- Էջ 276-282:

1977

Արատոս Սոլացու և Պողոս Աղեքսանդրացու աստղաբաշխական երկերի հին հայերեն թարգմանությունը //Բանբեր Մատենադարանի.- 1977.- № 12.- Էջ 137-162.

Ի. Ե. Կարայաննոպուլոս, Բյուզանդական պատմությունը ըստ աղբյուրների, Թեսալոնիկե, 1974, 298 էջ (հունարեն).– Գրախոսություն //Պատմաբանասիրական հանդես.- 1977.- № 4.- Էջ 243-245:

«Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», հ. 8, Ասորական աղբյուրներ, գիրք Ա, թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթություններ Հ. Գ. Մելքոնյանի, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1976, 478 էջ․– Գրախոսություն //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1977.- № 11.- Էջ 104-105:

1978

Գեորգիոս Դիմիտրոկալլիս, Քրիստոնեական երկկոնխ տաճարները, Աթենք, 1976, 557 մեծադիր էջ, 635 պատկեր (հունարեն).– Գրախոսություն //Պատմաբանասիրական հանդես.- 1978.- № 2.- Էջ 245-246:

Pseudo Epiphanii Sermo de Antichristo (Armeniaca de finetemporum)“, Introduzione, testo critico, versione latina e note di Giuseppe Frasson. Bibliotheca Armeniaca, Textus et Studia cura Academiae Armeniacae S. Lazari Venetiarum, 2, Venezia-S. Lazzaro, 1976, LXXXIV+392 p. (Ստոյն Եպիփանու ասացեալ Յաղագս Նեռինն (Հայկականք Յաղագս վերջնումն ժամանակաց)։ Յառաջաբան, քննական բնագիր, լատիներէն թարգմանութիւն եւ ծանօթագրութիւններ։ Աշխատասիրեց Յովսէփ Ֆրասսոն։ Հայկական մատենադարան, Բնագիր և Քննութիւն։ Հրտ. Հայկական կաճառի Ս. Ղազարու Վենետկոյ, 2, Վենետիկ, Ս. Ղազար, 1976)․– Գրախոսություն //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1978.- № 5.- Էջ 105-109:

Վասիլ Դիգենիս Ակրիտաս /Թարգմանությունը, ուսումնասիրությունը, ծանոթագրությունները՝ Հ. Բարթիկյանի.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1978.- 231 էջ․- (Գրական հուշարձաններ):

Об армянской памятной записи в грузинской рукописи, содержащей типик Григория Пакуриана //Вестник общественных наук.- 1978.- № 7.- С. 97-101.

1979

Բյուզանդական աղբյուրներ: Հ. 3: Հովհաննես Սկիլիցես /Թարգմանությունը բնագրից, առաջաբանը և ծանոթագրությունը՝ Հր. Բարթիկյանի.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1979.- 438 էջ․- (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին; 10):

Պավլիկյան շարժման գաղափարախոսությունը //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1979.- № 11.- Էջ 24-33:

Պավլիկյան շարժման գաղափարախոսությունը //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1979.- № 8.- Էջ 94-101:

1980

Աշխատություն՝ նվիրված Փոքր Ասիայի քառակուսի-խաչաձև հատակագծով տաճարների ուսումնասիրությանը //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1980.- № 3.- Էջ 114-115:

Գիտական հետազոտությունների կենտրոնի հրապարակումներ, հ. Ե. Կիպրական ժողովրդական երգեր XIX դարի անտիպ ժողովածուներից», աշխատասիրությամբ Թ. Պապադոպուլոսի, Նիկոզիա, 1975, XVII+375 էջ //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1980.- № 1.- Էջ 110-111:

Գրիգոր Բակուրյանի «Կանոնադրության» մեջ հիշատակվող ANΙDPYTON EθNOE-ի («անկայուն ժողովրդի») մասին //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1980.- № 7.- Էջ 72-79:

Движение тондракитов в Византии //Вестник общественных наук.- 1980.- № 9.- С. 58-68.

1981

Հունական «Հիդրիա» հանրագիտարանը Հայաստանի և հայերի մասին //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1981.- № 2.- Էջ 290-299:

Մելքոնյան Հ. Գ. Ադիաբենի պետությունը և Հայաստանը.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1980.– Գրախոսություն //Պատմաբանասիրական հանդես.- 1981.- № 2.- Էջ 281-283:

Движение тондракидов в Византии //Вестник общественных наук.- 1980.- № 9.- С. 58-68.

О протоболгарских надписях ханов Крума (803-814) и Омуртага (814-831) и некоторых вопросах организации раннеболгарского государства //Вестник общественных наук.- 1981.- № 4.- С. 67-77.

О ВАРΔАΣ О ВРАTΖΗΣ. Жития Св. Марии Новой и византийыких патронимах Иверици и Ватаци //Историко-филологический журнал.- 1980.- № 3.- С. 244-250.

1982

Նյութեր Կրետեի հայկական գաղութի վերաբերյալ //Լրաբեր hասարակական գիտությունների.- 1982.- № 8.- Էջ 92-102:

Маттеос Урхайеци: Видные деятели армянской культуры (V-XVIII вв.).- Ереван: Изд-во ЕГУ, 1982.- С. 196-203.

1983

Բյուզանդական աղբյուրներ։ Հ. 4։ Թեոփանես Խոստովանող /Թարգմանությունը բնագրից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Հր. Բարթիկյանի․- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1983.- 362 էջ․- (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին; 14):

О византийском клиторологии в Судебнике Мхитара Гоша и его армянском переводчике //Историко-филологический журнал.- 1983.- № 3.- С. 197-204.

Разрешение проблемы мардаитов //Вестник общественных наук.- 1983.- № 2.- С. 66-82.

1984

Աղանդավորական շարժումները Հայաստանում ըստ միջնադարի հայ և օտար հեղինակների (IV-V դդ.) //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1984.- № 10.- Էջ 83-93:

Թեոդորոս Մոպսուեստացու Μαστοιβιοs-ի և բյուզանդական «Մաշտոցյան» տոհմի մասին (X դար) //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1984.- № 7.- Էջ 74-76:

Կրետե կղզու Հերակլիոն քաղաքի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու հայերեն տապանագրերը //Պատմաբանասիրական հանդես.- 1984.- № 1.- Էջ 102-110:

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984․- Էջ 230-238․- Բյուզանդական կայսրության հզորացումը Հուստինիանոս Ա-ի օրոք։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984․- Էջ 221-229․- Բյուզանդական Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984․- Էջ 216-221․- Բյուզանդական Հայաստանի վարչաքաղաքական բաժանումը։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984․- Էջ 248-250․- Հայ ժողովրդի ընդվզումները կայսրության դեմ։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984․- Էջ 238-245․- Հուստինիանոս Ա-ի վարչաքաղաքական ու ռազմական միջոցառումները բյուզանդական Հայաստանում։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984․- Էջ 245-248․- Հուստինիանոս կայսեր օրենքները հայոց ժառանգական իրավունքի մասին։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984․- Էջ 403-405․- Պավլիկյան համայնքի կազմակերպությունը։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984․- Էջ 382-392․- Պավլիկյան շարժման առաջացումը։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984․- Էջ 398-403․- Պավլիկյան շարժման գաղափարախոսությունը։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984․- Էջ 405-407․- Պավլիկյան շարժման հզորացումը Սերգիոս-Տյուքիկոսի օրոք։ Սերգիոս-Վահանյան պայքարը։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ. 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984.- Էջ 389-415․- Պավլիկյան շարժումը Հայաստանում VII-IX դարերում:

Հայ ժողովրդի պատմություն։ Հ. 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984.- Էջ 392-398․- Պավլիկյան շարժումը VII դ. երկրորդ կեսին և VIII դարում։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ. 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984.- Էջ 410-415․- Պավլիկյանների զինված պայքարը Բյուզանդական կայսրության դեմ։

Հայ ժողովրդի պատմություն։ Հ. 2 /Պատ. խմբ.՝ Ս. Տ. Երեմյան և ուրիշն.- Երևան։ Պատմ․ ինստիտուտ, 1984.- Էջ 407-410․- Պավլիկյանների հալածանքները IX դարի առաջին կեսին։

Միքայել Իտալիկոսի «Ներբողյանը» և Կիլիկիայի հայոց առաջին թագավորի խնդիրը։ (Հրապահակումներ) //Պատմաբանասիրական հանդես.- 1984.- № 4.- Էջ 216-229:

Гичуров И. С. Место “Хронографии” Феофана в ранневизантийской историографической традиции (IV-начало IX века), Древнейшие государства на територии СССР․- 1981.– Գրախոսություն: Արժեքավոր ուսումնասիրություն Թեոփանեսի և նրա ժամանակաշրջանի մասին //Բանբեր Երևանի համալսարանի.- 1984.- № 2.- Էջ 217-220:

Роль игумена Филиппопольского армянского манастыря Иоанна Атмана в армяно-византийских церковных переговорах при каталикосе Нерсесе IV Благодатном (1166-1173) //Вестник общественных наук.- 1984.- № 6.- С. 78-88.

1985

Դիմիտրոկալլիս Գ. Վաղ քրիստոնեական և բյուզանդական մեանդրոսներ.- Աթենք, 1982։ (հունարեն).– Գրախոսություն //Պատմաբանասիրական հանդես.- 1985.- № 1.- Էջ 215-218:

Հայկական նախարարական տոհմանվան եզակի հիշատակություն բյուզանդական աղբյուրներում //Պատմաբանասիրական հանդես.- 1985.- № 4.- Էջ 135-141:

Փիլիպուպոլսի հայկական վանքի վանահայր Հովհաննես Ատմանի դերը հայ-բյուզանդական եկեղեցական բանակցություններում Ներսես Շնորհալի կաթողիկոսի օրոք (1166-1173) //Էջմիածին․- 1985․- Հ․ ԽԲ, թիւ Է․- Էջ 25-32։

Հին հունական աղբյուրներ։ Հ․ 3։ Դիոդորոս Սիկիլիացի /Խմբ.՝ Հ. Բարթիկյան; Թարգմ․՝ Ս․ Մ․ Կրկյաշարյան․- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1985.- 203 էջ․- (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին; 14):

К разгадке загадки о "славянском” происхождении основателя македонской династии Василия I (867-886 гг.) //Вестник общественных наук.- 1985.- № 7.- С. 47-54.

1986

Առաջին Մամիկոնյանները բյուզանդական արքունիքում //Պատմաբանասիրական հանդես.- 1986.- № 3.- Էջ 11-15:

Еще раз об армянской надписи из Атенского Сиона //Вестник общественных наук.- 1986.- № 8.- С. 68-74.

Мнимое упоминание «Картлийской царицы» в армянской надписи из Атенского Сиона //Вестник общественных наук.- 1986.- № 2.- С. 75-80.

1987

Նյութեր գաղութահայ պատմության: Հրապարակումներ //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1987.- № 9.- Էջ 74-82; № 10.- Էջ 72-87; № 11.- Էջ 78-90.

Պրոկոպիոս Կեսարացի։ Գաղտնի պատմություն /Թարգմանությունը հին հունարեն բնագրից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Հ. Մ. Բարթիկյանի․- Երևան, 1987.- 164 էջ:

О византийской аристократической семье Гаврас [ΓΑVΡΑΣ] //Историко-филологический журнал.- 1987.- № 3.- С. 190-200; № 4.- С. 181-193.

1988

«Դաստակերտ կայսերաց»-ը՝ ֆանտասմագորիա //Պատմաբանասիրական հանդես.- 1988.- № 4.- Էջ 104-107:

О византийской аристократической семье Гаврас [ΓΑVΡΑΣ] //Историко-филологический журнал.- 1988.- № 1.- С. 163-178.

О связях монастыря Григория Пакуриана с арменией //Вестник общественных наук.- 1988.- № 6.- С. 52-56.

1989

«Բյուզանդական» խուռամյանները և Հայաստանը //Լրաբեր հասարակական գիտությունների․- 1989․- № 12․- Էջ 3-14։

1990

Բյուզանդական աղբյուրներ։ Հ․ 5։ Թեոփանես Շարունակող /Թարգմանությունը բնագրից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Հ. Մ․ Բարթիկյանի․- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1990.- XLV+438 էջ․- (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին; 15):

Հայերեն երկու վիմագիր արձանագրություն Հարավսլավիայի տարածքում //Պատմաբանասիրական հանդես.- 1990.- № 3.- Էջ 127-131:

1991

Մատթեոս Ուռհայեցի: Ժամանակագրություն /Թարգմանությունը գրաբարից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Հ․ Մ․ Բարթիկյանի․- Երևան։ ԵՊՀ հրատ., 1991.- 539 էջ:

Հունա-հայկական արձանագրությամբ բյուզանդական արճճե կնիք Պետական Էրմիտաժի հավաքածուում /Հ․ Մ․ Բարթիկյան, Վ. Ս. Շանդրովսկայա //Պատմաբանասիրական հանդես.- 1991.- № 1.- Էջ 122-128:

ΕΛΛΗΝΙΣΜΟΣ ΚΑΙ ΑΡΜΕΝΙΑ, ΙΔΡΥΜΑ, ΓΟΨΛΑΝΔΡΗ-ΧΟRΝ.- ΑθΗΙΝΑ, 1991.- 117 σ.

1992

Բագրատունյաց Հայաստանի արհեստներից (շալակաւոր՝ բեռնակիր, թե՞ բանկիր) //Պատմաբանասիրական հանդես.- 1992.- № 2-3.- Էջ 153-159:

1993

Ή Βψζαντινη αριστοκρατικη οικογενεια των Γαυραδων (Γαβραδων). Ιστοριχή, προσωπογραφιχή και γενεαλογιχή μονογραφία.- Άθηναι, 1993.- 119 σ.

1994

Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր արևելքի արաբական երկրները 1145-1226 թվականներին /Վ. Ա. Տեր-Ղևոնդյան; Խմբ.՝ Հ. Մ. Բարթիկյան.- Երևան: Գիտություն, 1994.- 159 էջ:

1996

Բյուզանդիան և հայ պետականությունը X-XI դդ. //Լրաբեր հասարակական գիտությունների․- 1996․- № 1.- Էջ 17-29։

1997

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. «Նաքսոս [կղզու] հայկական փոքրիկ համայնքը» (1624—1821 թթ.),Նիկոս Կեֆալլինիադիս,«Նաքսիակո Մելլոն»(Նաքսիական ապագա), Բանասիրական հրատարակություն, Աթենք, 1987, հոկտեմբեր, թիվ 527 (34) //Լրաբեր հասարակական գիտությունների․- 1997․- № 1․- Էջ 162-165։

Φλωρετία Είαγγελάτου: Νοταρα, Σεισμοί στό Βυζάντιο από τόν 13° μέχρι χαί τόν 15° αιώνα, Ιστοριχή εζέταση.- Άθήνα, 1993 = Ֆլորենտիա Էվանգելատու: Նատարա, երկրաշարժերը Բյուզանդիայում XIII-XV դդ. ներառյալ։ Պատմական հետազոտություն.- Աթենք, 1993.– Գրախոսություն //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1997.- № 2.- Էջ 178-180:

1998

Հունական արխիվային փաստաթղթեր հայ-հունական հարաբերությունների մասին Առաջին հանրապետության շրջանում (1918-1920) /Թարգմանությունը հունարենից՝ Հ. Մ․ Բարթիկյանի․- Երևան, 1998.- 137 էջ:

Վատիկանի առաքելական գրադարանի XVII դարի Անանունը և Ֆիլիպուպոլսում ռուսական կայսրության հյուպատոս Ն. Գերովը Բուլղարիայի հայության և Պավլիկյանների մասին //Լրաբեր հասարակական գիտությունների․- 1998․- № 3․- Էջ 3-16։

1999

«Ազգն Կարքեդոմայեցի իշխանութեանն» առեղծվածի լուծումը //Էջմիածին․- 1999․- Հ․ ԾԷ, թիւ Դ․- Էջ 85-94։

Ռուսաստանի և Խորհրդային Միության հույները։ Վերաբնակեցումներ և տեղահանություններ, կազմակկերպություն և գաղափարախոսություն /Պատասխանատու խմբագիր՝ Ի. Կ. Խասիոտիս։ (հունարեն)․- Սալոնիկ, 1997.- 685 էջ.– Գրախոսություն //Պատմաբանասիրական հանդես.- 1999.- № 2-3.- Էջ 397-407:

2000

Վասպուրականցիներ Բյուզանդական կայսրության ծառայության մեջ XI-XII դարերում։ (Ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի ծննդյան 90-ամյակի առթիվ) //Պատմաբանասիրական հանդես.- 2000.- № 3.- Էջ 131-151:

О царском кураторе «ΜΑΖΗΚΕΡΤ ΚΑΙ ΕΣ Ω ΙΒΗΡΙΑΣ» Михаиле. В связи с восточной политикой Василия II (976-1025 гг.) //Историко-филологический журнал.- 2000.- № 1.- С. 130-149.

2001

Առաջին երեք Բագրատունի թագավորների այսպես կոչված «բյուզանդական» թագի մասին //Պատմաբանասիրական հանդես.- 2001.- № 3.- Էջ 142-171:

Քրիստոնեությունը Փոքր Հայքում։ Ազգային-կրոնական և սոցիալ-քաղաքական իրավիճակը նահանգում III դարի երկրորդ կեսին (ըստ IV դարի Սրբոց վկայաբանությանց։ (Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ) //Պատմաբանասիրական հանդես.- 2001.- № 2.- Էջ 3-43:

2002

Հայ-բյուզանդական հետազոտություններ։ 2 հատորով: Հ․ 1։ Հայերեն հոդվածներ.- Երևան։ ԵՊՀ հրատ․, 2002.- 822 էջ․- (Աճեմյան մատենաշար; Գիրք 1):

Հայ-բյուզանդական հետազոտություններ։ 2 հատորով: Հ․ 2։ Հոդվածներ օտար լեզուներով.- Երևան։ ԵՊՀ հրատ․, 2002.- 935 էջ․- (Աճեմյան մատենաշար; Գիրք 2):

2003

Հունական միջնադարյան արխիվային փաստաթղթեր Բյուզանդական կայսրության տարածքում հայոց ներկայության մասին (XI-XIV դդ.) //Պատմաբանասիրական հանդես.- 2003.- № 3.- Էջ 87-130:

2004

«Դաշանց թուղթ». Կազմը, ստեղծման ժամանակը, հեղինակն ու նպատակը։ (Նվիրվում է Հայ գրերի ստեղծման 1600-ամյակին և Սրբոց թարգմանչաց բույլին) //Պատմաբանասիրական հանդես.- 2004.- № 2.- Էջ 65-116:

2005

Գուգարաց Աշուշա բդեշխի կնիքի հունարեն արձանագրության առեղծվածի լուծումը //Պատմաբանասիրական հանդես.- 2005.- № 1.- Էջ 81-90:

Դիլ Շառլ։ Բյուզանդիայի պատմության հիմնախնդիրներ /Ֆրանսերենից թարգմանեց՝ Շ. Մակարյանը; Առաջաբանը և ծանոթագրությունները՝ Հ. Մ․ Բարթիկյանի․- Երևան։ Սարգիս Խաչենց հրատ., 2005.- XXXV+400 էջ:

Հայոց պատմության հարցեր 6։ Գիտական հոդվածների ժողովածու․- Երևան։ Պատմության ինստիտուտ, 2005․- 339 էջ․- (Մեսրոպ Արք. Աշճեան; 9).- Երկու դրվագ սրբոց թարգմանչաց ուսումնառության և Աստվածաշնչի հունարեն բնագրից առաջին նախադասության թարգմանության վերաբերող։

2006

Հայ-բյուզանդական հետազոտություններ։ Հ. 3.- Երևան։ ԵՊՀ հրատ․, 2006.- 316 էջ․- (Մեսրոպ Արք. Աշճեան մատենաշար; 19):

По поводу книги В. А. Арутюнова-Фиданян “Повествования о делах армянских. VII век. Источник и время” //Античная древность и средние века.- Екатеринбург, 2006.- С. 104-139.– Գրախոսություն:

2007

«Narratio de rebus armeniane» հայ-քաղկեդոնական երկը վաղ միջնադարյան հայոց եկեղեցու պատմության կարևոր սկզբնաղբյուր /Կ. Ռ. Մելիքյան; Խմբ.՝ Հ. Բարթիկյան.- Երևան: ՀՀ ԳԱԱ պատմ. ին-տ. հրատ., 2007.- 165 էջ.- (Մեսրոպ Արք. Աշճեան մատենաշար; 34):

ΑΡΜΕΝΟΒΥΖΑΝΤΙΝΑ, ΣΧΕΣΕΙΣ ΤΟΥ ΑΡΜΕΝΙΚΟΥ ΕθΝΟΥΣ ΜΕ ΤΟ ΜΕΣΑΙΩΝΙΚΟ ΕΛΛΗΝΙΣΜΟ, Ισορικές Συμβικές: ΕΚΔΟΤΙΚΟΣ ΟΙΚΟΣ ΑΝΤ.- ΣΤΑΜΟΥΛΗ, 2007.- 391 σ.

2008

Հայ-հոռոմները (քաղկեդոնիկ հայերը) հունական պարբերականներում։ Հրապարակումներ //Պատմաբանասիրական հանդես.- 2008.- № 3.- Էջ 237-260։

Հայոց պատմության հարցեր 9: Գիտական հոդվածների ժողովածու․- Երևան։ Պատմության ինստիտուտ, 2008․- 303 էջ․- (Մեսրոպ Արք. Աշճեան; 37).- 803 թ. բյուզանդական կայսր հռչակված Արևելից զորավար Վարդան Պատրիկը թու՞րք։

Պարթենիոս Աթենացու Պաղեստինի Կեսարիայի մետրոպոլիտի Պատմություն հունաց և հայոց տարաձայնության (Երուսաղեմի Սրբոց Հակոբյան վանքի և տարածաշրջանի քրիստոնյա համայնքների ենթակայությանը վերաբերող) /Հունարեն բնագիրը՝ Ա. Պապանդոպուլոս-Կերամևսի; Առաջաբանը, թարգմանությունն ու ծանոթագրությունը՝ Հ. Մ․ Բարթիկյանի․- Երևան- 2008.- XVI+170 էջ․- (Մեսրոպ Արք. Աշճեան մատենաշար; 39):

2009

Վարդավառը հունական պարբերականներում //Պատմաբանասիրական հանդես.- 2009.- № 1.- Էջ 211-222:

Провозглашенный в 803 г. Византийским императором стратилат Востока патрикий Вардан-этничексий турок? //Античная древность и средние века.- Екатеринбург, 2009.- Вып. 39.- С. 87-96.

2011

Պատմական ավանդույթ և քաղաքական իրապաշտություն: Հունական քաղաքականությունը հայկական հարցի վերաբերյալ (1876-1996) /Ի. Կ. Խասիոտիս; Թարգմ.՝ Հ. Մ. Բարթիկյան; Առաջաբ.՝ Ա. Մելքոնյան.- Երևան: Ա. հ., 2012.- 65 էջ.- (Մեսրոպ Արք. Աշճեան մատենաշար; 81):