ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանը
հիմնադրել է Ա.Ա. Հակոբյանը 1902 թ. Ալեքսանդրիայում:
1904 թ. Բարսեղ Օհանյանը փոխանորդաբար ստանձնել է տպարանի տնօրինությունը՝
պաշտոնաթղթերը
ստորագրելու իրավասությամբ: Հետագայում վերջինս
գնել է տպարանը և դարձել նրա տերը: Տպարանում կատարվել են հայերեն,
անգլերեն
և ֆրանսերեն մաքուր ու վայելչագեղ տպագրություններ: 1906 թ. տպարանը
փոխադրվել է Կահիրե՝ «Կիլիկիա»
անվանումով, որտեղ լույս է տեսել «Կանոնագիր Եգիպտոսի հայ բողոքական
հասարակության»՝ եգիպտական կառավարության կողմից վավերացված
և հրամանագրով հաստատված հայատառ թուրքերենով գրքույկը:
Գրակ· «Ազատ բեմ» լրագիր.-Ալեքսանդրիա; Թէոդիկ: Տիպ
ու Տառ, Կ. Պոլիս, 1912.- էջ 189; Աւետիս Եափուճեան: Եգիպտահայ մշակոյթի պատմութիւն.- Գահիրե, 1981.- էջ 247:
|