ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Կահիրե |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Սահակ-Մեսրոպ |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Հակոբ և Վահրամ Գալեմքեարյան եղբայրներ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1916-1962 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարան-կազմատուն-գրատունը հիմնադրել են Հակոբ և Վահրամ Գալեմքեարյան եղբայրները
1916 թվականին: Հիշարժան են «Սահակ-Մեսրոպ» տպարանի «Պատանիին գրադարանը»
անունով շաբաթական հրատարակությունների Ա. Բ. Գ. Դ. շարքը, յուրաքանչյուրը 12 թվով
(1931-1933), նաև անթվակիր 13 այլ հրատարակություններ: Այս տպարանում
լույս են տեսել «Փունջ» մանկապատանեկան (1928), «Աշխատանքի կոչ» (1932), «Լոյս»
(1936), «Ազատ միտք» (1936-1937), «Մեծ Մասիս» (1939) և այլ տարեգրքեր: Վահրամ Գալեմքեարյանի
1962թ· տեղափոխվել է Կանադա և տպարանի ղեկավարությունը
ստանձնել է նրա եղբայր Հակոբը, սակայն կարճ ժամանակ անց տպարանը փակվել է: Գրակ· Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան. - Կահիրե, 2005; Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012, էջ 269 |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |