ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Իտալիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Վենետիկ |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Գասպար Սահրադյան և Թադեոս Համազասպյան | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Գասպար Սահրադյան և Թադեոս Համազասպյան |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1686-1687 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
2 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Վենետիկում տեղի հայ վաճառականներից մեկի` Ջուղայեցի Խոջա Սահրատի որդի Գասպարի հետ,ձեռնամուխ են լինում հայերեն գրքերի տպագրությանը:Առաջինը տպագրության են հանձնում «Խորհրդատետր», որը լույս է տեսնում 1686-ին: Ըստ երևույթին Համազասպյան-Սահրատյանի «նորակերտ» տպարանը կից է եղել իտալացի Ջիակոմո Մորետիի տպարանին, կամ նրա անվանական իրավասության տակ, քանի որ գրքի վրա պաշտոնապես դրոշմված է վերջինիս անունը, հրատարակության թույլտվության հետ միասին, իտալերեն լեզվով: Նույն թվականին լույս են ընծայում մի «Ճաշոց» առաջին տպագրությամբ,երկու հատորի մեջ: Հետևյալ 1687-ին Սահրատյանի տպարանից լույս է տեսնում Հովհաննես Հոլովի «Խոկումն քրիստոնէական» մի թարգմանական հոգևոր գիրք, որից հետո տպագրության ասպարեզից հեռանում է ինքը «ազնվատոհմ» Գասպարը: Մեզ է հասել «Ոտանավոր Պատմութիւն Պետրոս աւագ գօնսուլին Հայոց» երկը, գրված 1668-ին, որը լույս է տեսել «Հանդէս ամսօրեայ» պարբերականում 1887թվականին Վիեննայում: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |