Cover Image
close this bookԱրևշատյան Սեն Սուրենի (1928-2014)
View the documentՍ. Ս. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՍ. Ս. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տե՛ս նաև՝

«Շարունակելով դասական բանասիրության և աղբյուրագիտության լավագույն ավանդույթները` Սեն Արևշատյանը գիտական գործունեության հենց սկզբից իր ջանքերը կենտրոնացրել է հայ հոգևոր մշակույթի պատմության դժվարին և քիչ ուսումնասիրված բնագավառի` փիլիսոփայության և նրա հուշարձանների հետազոտման վրա: Որպես գրաբարի հմուտ գիտակ` նա կարողացել է թափանցել հին և միջնադարյան փիլիսոփայական ուսմունքների խորքը, բացահայտել և շրջանառության մեջ է դրել հայ մեծ մտածողների և գիտնականների ժառանգությունը»:

Լ. Ս. ԽԱՉԻԿՅԱՆ

Սեն Սուրենի Արևշատյանը ծնվել է 1928 թ. հունվարի 7-ին Երևանում, իրավաբան Սուրեն Արևշատյանի ընտանիքում: Վախճանվել է 2014 թ. հուլիսի 25-ին Երևանում։
1945 թ. ավարտել է Երևանի Ֆ. Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը` արծաթե մեդալով:
1946 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
1951 թ. ավարտել է համալսարանի պատմության ֆակուլտետը գերազանցության դիպլոմով և գիտխորհրդի որոշմամբ ընդունվել է ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրան` մասնագիտանալու Հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության բնագավառում:
1954 թ. աշխատանքի է ընդունվել ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորում` սկզբում որպես կրտսեր, հետո` ավագ գիտական աշխատակից:
1956 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքները» թեմայով:
1958-1960 թթ. համատեղության կարգով աշխատել է ՀՍՍՀ ԳԱ «Պատմաբանասիրական հանդեսի» պատասխանատու քարտուղար:
1959 թ. աշխատանքի է անցել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան)` որպես սկզբնաղբյուրների գիտական թարգմանության բաժնի վարիչ:
1966 թ. գիտական գործուղման է մեկնել Հորդանան, Սիրիա, Լիբանան:
1971 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում» թեմայով:
1972-1979 թթ. ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության, իրավունքի և սոցիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1973 թ. եղել է Մատենադարանի «Հին բնագրերի ուսումնասիրության և հրապարակման» բաժնի վարիչ:
1975-1978 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում:
1978 թ. ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր:
1980 թ. Փարիզի համալսարանի հրավերով մասնակցել է Դավիթ Անհաղթի 1500-ամյակին նվիրված կոնֆերանսին, հանդես է եկել զեկուցումներով:
1982-2007 թ. Մատենադարանի տնօրեն:
1982 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1986 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով:
1986-1989 թթ. Հայաստանի մշակույթի ֆոնդի հիմնադիր նախագահ:
1993 թ. գիտությունների «Արարատ» միջազգային ակադեմիայի իսկական անդամ:
1995 թ. ՌԴ բնական և հումանիտար գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
1996 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոս:
1998 թ. Ազգային անվտանգության հիմնախնդիրների ուսումնասիրման ակադեմիայի իսկական անդամ:
2001 թ. արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչման:
2004 թ. արժանացել է Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի:
2007 թվականից` Մատենադարանի խորհրդի նախագահ:
2008 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալով:
2009 թ. պարգևատրվել է Ֆրանսիայի կառավարության կողմից «Արվեստի և գրականության ասպետ» շքանշանով:
2010 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Սուրենի Արևշատյանը ծնվել է 1928 թ. հունվարի 7-ին Երևանում: Հայրը` իրավաբան Սուրեն Արևշատյանը, Երևանի պետական համալսարանի և Թատերական ինստիտուտի դասախոս էր՝ մեծ հարգանք վայելող մտավորական, հռետորության բուհական առաջին ձեռնարկի հեղինակը:

1951 թ. Սեն Արևշատյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1951-1954 թթ. ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրայում մասնագիտացել է հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության մեջ: 1956 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` 14-15-րդ դարերի մատենագիր, ականավոր գիտնական Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքների վերաբերյալ: 1954-1959 թթ. Ս. Արևշատյանը եղել է ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի գիտաշխատող: 1959 թ. ապրիլին Սեն Արևշատյանը աշխատանքի է անցել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր հին ձեռագրերի նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտում` Մատենադարանում` որպես սկզբնաղբյուրների գիտական թարգմանության բաժնի վարիչ: 1973 թ. Ս. Արևշատյանը ղեկավարել է Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրման և հրապարակման բաժինը, իսկ 1982 թ. մարտին նշանակվել է Մատենադարանի տնօրեն: Ս. Արևշատյանը համատեղության կարգով եղել է նաև ՀԽՍՀ ԳԱ «Պատմաբանասիրական հանդեսի» պատասխանատու քարտուղարը (1958-1960 թթ.), փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող` 1972-1979 թթ.:

Սեն Արևշատյանը հեղինակ է ավելի քան 160 գիտական աշխատությունների, այդ թվում 30 մենագրության ու բազմաթիվ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում, Փարիզում, Վարշավայում, Շտուտգարտում, Սանկտ Պետերբուրգում, Աթենքում, Կահիրեում և այլուր: Դրանք վերաբերում են հիմնականում հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը, բայց դրանց ընդգրկումն իրականում շատ ավելի լայն է, իսկ տեսական առումով դրանք պարունակում են հայկական մշակույթին և նրա պատմությանը վերաբերող ընդհանուր տեսական հարցադրումներ: Այս տեսակետից գիտական լուրջ արժեք են ներկայացնում նրա «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքները», «Միջնադարյան Հայաստանի փիլիսոփայական դպրոցների պատմության շուրջ», «Դավիթ Անհաղթ», «Գլաձորի Համալսարանը` միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն» (հեղ-կից` Ա. Մաթևոսյան, Եր., 1984) մենագրությունները, որոնցից յուրաքանչյուրը բովանդակում է նոր գաղափարներ, մշակույթի պատմության ժամանակաշրջանների նոր իմաստավորում, գրավոր հուշարձանների նոր ընթերցում:

Պրոֆեսոր Արևշատյանի գիտական վաստակի կարևորագույն մասը հայ փիլիսոփայության պատմության և առհասարակ հայ հին և միջնադարյան հոգևոր մշակույթի պատմության աղբյուրագիտական հիմքի ամրապնդումն ու հարստացումն է: Սեն Արևշատյանը, ուրիշ գիտնականների աշխատակցությամբ, պատրաստել, ծանոթագրել, մեկնաբանել է, աշխարհաբար և կամ ռուսերեն թարգմանությամբ ներկայացրել է մատենագրական այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են «Հերմեայ Եռամեծի առ Ասկղեպիաս սահմանք», Զենոն իմաստասերի «Յաղագս բնութեան», Հովհաննես Երզնկացու (Պլուզի) «Ի տաճկաց իմստասիրաց գրոց քաղեալ բանք», «Անանուն Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտելի», Անանիա Շիրակացու «Տիեզերագիտությունը», Գրիգոր Տաթևացու «Սողոմոնի առակների մեկնությունը» հանգամանալից առաջաբաններով և ծանոթագրություններով և այլն:

Մատենագրական մի քանի կարևոր հուշարձանների ներկայացման գործում նա աշխատակցել է բանասիրական գիտությունների դոկտոր Քնարիկ Տեր-Դավթյան-Արևշատյանի հետ:

1971 թ. Սեն Արևշատյանը «Փիլիսոփայական գիտության ձևավորումը Հին Հայաստանում» թեմայով ատենախոսությունը պաշտպանելով` 1972 թ. ստանում է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Անհրաժեշտ է կարևորել, որ աղբյուրագիտության բնագավառում կատարված աշխատանքը գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ գրական երկի, և առանձնապես հին և միջնադարյան հուշարձանի, քննական բնագրի պատրաստումը դասական իմաստով բանասիրական` ստուգաբանական, պատմահամեմատական տքնաջան աշխատանք է, մի պատմական վերակազմություն: Այդ կերպ պատմական երկը` իր ծանոթագրություններով, տարընթերցումներով, մեկնաբանություններով, դառնում է ինքնուրույն, եզակի գիտական աշխատություն: Համատեղվում են պատմաբանը և մշակութաբանը, ազգագրագետն ու հնագետը, լեզվաբանն ու բանասերը: Սեն Արևշատյանը լավագույնս մարմնավորում է այս իմացություններn ու հմտությունները: Հին և նոր ժամանակների, Արևելքի և Արևմուտքի պատմության, փիլիսոփայության ու մշակույթի պատմության հրաշալի իմացության, լեզուների, այդ թվում` դասական գրական լեզուների, գործնական կիրառության շնորհիվ ստեղծվում են հայագիտական արժեք ներկայացնող աշխատություններ:

Սեն Արևշատյանը մասնակցություն է ունեցել «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական ութՀ․յակի ստեղծմանը: Ի մի բերելով հայ փիլիսոփայության պատմության ուսումնասիրողների կարևորագույն նվաճումները` պրոֆեսոր Արևշատյանn այդ հրատարակության երկրորդ, երրորդ և չորրորդ Հ․ներում ամփոփ ներկայացրել է 5-18-րդ դարերի հայ փիլիսոփայության պատմությունը: Նրա խմբագրությամբ են լույս տեսել Հովհան Որոտնեցու «Վերլուծութիւն Ստորոգութեանցն Արիստոտելի», Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրք» և Վահրամ Ռաբունու «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտելի» մեծարժեք երկերը` քննական բնագրերով և ռուսերեն թարգմանություններով: Նա խմբագրել է նաև մեր նշանավոր միջնադարագետներ Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմություն» և Վ. Չալոյանի «Հայոց փիլիսոփայության պատմություն» ռուսերեն մեկՀ․յակներն ու Եղիշեի «Վարդանանց պատմության»` Հովսեփ Օրբելու ռուսերեն թարգմանությունը, Ք. Տեր-Դավթյանի «Հայկական վարքեր և վկայաբանություններ 5-17-րդ դդ.», «Հայոց նոր վկաներ» ռուսերեն թարգմանությունները:

Մեծ է Սեն Արևշատյանի վաստակը Դավիթ Անհաղթի փիլիսոփայական ժառանգության ուսումնասիրման և նրա միջազգային ճանաչման գործում: 1960-1980 թթ. նա հրատարակել է Դավիթ Անհաղթի երեք աշխատությունների քննական բնագրերը` ռուսերեն զուգահեռ թարգմանությամբ, առաջաբանով ու ծանոթագրություններով: Կազմել ու աշխարհաբար թարգմանությամբ հրատարակել է նաև Դավիթ Անհաղթի երկերի միՀ․յակը: Նրա առաջաբանով ու ծանոթագրություններով 1975 թ. Մոսկվայում «Փիլիսոփայական ժառանգություն» մատենաշարով ռուսերեն լույս է տեսել հայ մտածողի երկերի ընտրանին: Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյա հոբելյանի օրերին այն ունեցավ նաև երկրորդ հրատարակությունը: Հոբելյանի առթիվ Սեն Արևշատյանը պատրաստել, ծանոթագրել և ծավալուն առաջաբանով հրատարակել է Դավիթ Անհաղթի փիլիսոփայական չորս երկերի գրաբար միՀ․յակը: Անկասկած, առանց Սեն Արևշատյանի ավելի քան քսանամյա նախապատրաստական տքնաջան աշխատանքի, հազիվ թե հնարավոր լիներ իրագործել Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյա հոբելյանի տոնակատարությունը, այն էլ այդպիսի ծավալով ու միջազգային հնչեղությամբ: Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» երկի Սեն Արևշատյանի կազմած գրաբար քննական բնագիրը դարձել է դասական տեքստ այդ երկի օտարազգի թարգմանիչների և ուսումնասիրողների համար:

Սեն Արևշատյանը «Միջնադարյան Հայաստանի փիլիսոփայական դպրոցների պատմության շուրջը» աշխատության մեջ ըստ էության առաջին անգամ փաստական քննության է առնում միջնադարյան Եվրոպայի լատինական գրականության հայերեն թարգմանությունները, մասնավորաբար, Բարդուղիմեոս Բոլոնացու և Պետրոս Արագոնացու՝ հատկապես հայ միջավայրի համար հայերեն գրած կամ լատիներենից հայերեն թարգմանած աշխատությունները` որպես հայրենական գրականության իրողություններ: Եվ, ընդհանրապես, Ս. Արևշատյանի կարծիքով` 14-րդ և հետագա դարերի հայ մտածողների հայացքների շատ առանձնահատկություններ անհնար է ներկայացնել և ըմբռնել՝ առանց հաշվի առնելու հայ մշակույթի փոխազդեցություններն արևմտյան միջնադարյան գրականության հետ:

Գիտության քարոզչությունը Սեն Արևշատյանի կենսակերպն է, որովհետև նա, որպես իր գործի նվիրյալ, հանրությանը ներկայացնում է հայկական մշակույթի գանձերը: Նա դասախոսություններ է կարդացել արտասահմանյան շատ երկրներում, գիտական զեկուցումներով և հաղորդումներով մասնակցել է միջազգային նստաշրջանների ու գիտաժողովների` ամենուր ներկայացնելով հայագիտությունը և ամեն անգամ ավելացնելով մի նոր երանգ, բացելով մի նոր տեսանկյուն:

1982 թ. Սեն Արևշատյանն ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996 թվականին` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Ակադեմիկոս Արևշատյանը 25 տարի` 1982-2007 թթ. եղել է Մատենադարանի տնօրեն, իսկ 2007 թվականից մինչև կյանքի վերջ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահն էր: Նա 1990-ական թվականների ծանր տարիներին անկորուստ պահեց Մատենադարանը: Արևշատյանի տնօրինության տարիներին Մատենադարանը համալրվել է 1500 ձեռագիր մատյաններով, հրատարակվել են հարյուրից ավելի հայագիտական աշխատություններ, կազմակերպվել են բազմաթիվ գիտաժողովներ և ցուցահանդեսներ Եվրոպայի մայրաքաղաքներում:

Ակադեմիկոս Արևշատյանը ղեկավարել է տասնյակ գիտաշխատողների աշխատանքը` պաշտպանելու թեկնածուական և դոկտորական ատենախոսություն:

Սեն Արևշատյանը Երևանի պատվավոր քաղաքացի է, Հայաստանի Պետական մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով: Նա «Բանբեր Մատենադարանի» տարեգրքի գլխավոր խմբագիրն էր, «Պատմաբանասիրական հանդեսի» և ՀՀ ԳԱԱ «Լրաբերի» խմբագրական խորհրդի անդամ, Հայ-հնդկական բարեկամության ընկերության պատվավոր նախագահը, Եվրոպայի մշակույթի ընկերության և «Պո-Արաքս» ընկերության (Վենետիկ) անդամ, Փիլիսոփայական միջազգային ակադեմիայի, Բնության և Հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական ադամ, «Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) թղթակից անդամ, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի, ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտխորհուրդների անդամ:

Ակադեմիկոս Սեն Արևշատյանի՝ հայագիտությունը մնայուն գործերով հարստացնելու անհերքելի ապացույցն են նաև 2000-2009 թթ. Հայաստանում և արտասահմանում հրատարակված հետևյալ կոթողային աշխատությունները` Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» ռուսերեն թարգմանությունը (հեղ-կից` Ք. Տեր-Դավթյան, Եր., 2004), Մեսրոպ Մաշտոցին վերագրվող «Սուրբ Գրիգորի վարդապետության» աշխարհաբար նոր թարգմանությունը (Եր., 2007), որը նա կատարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայ եկեղեցու հայրեր» մատենաշարի ծրագրի համար, «Հայոց փիլիսոփայության պատմություն. Հին շրջան և միջնադար» (հեղ-կից` Կ. Միրումյան, Եր., 2007) և մի շարք ուշագրավ հոդվածներ:

  1. Արևշատյան Ս.Ս. //Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 2.- Երևան, 1976.- Էջ 46:
  2. Արևշատյան Ս. Ս. //Ով ով է. հայեր: Կենսագրական հանրագիտարան։ Հ․ 1.- Երևան, 2005.- էջ 157:
  3. Արևշատյան Սեն Սուրենի //Հայկական համառոտ հանրագիտարան։ Հ․ 1.- Երևան, 1990.- էջ 367:
  4. Բաղդասարյան Էդվարդ։ Գիտնականը, գիտության կազմակերպիչը, քաղաքացին։ (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան 75-ամյակի առթիվ) //Վասն արդարության․- № 44.- 2003.- էջ 62:
  5. Գևորգյան Համլետ։ Ժամանակակից հայագիտության խոշոր ներկայացուցիչը: (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան 80-ամյակի առթիվ) //Պատմաբանասիրական հանդես.- 2008.- № 1.- էջ 286-290:
  6. Միրումյան Կ. Ա. Ակադեմիկոս Սեն Արևշատյանի ներդրումը գիտության մեջ //Լրաբեր հասարակական գիտությունների.- 2014.- № 3.- էջ 361-365:
  7. Սեն Արևշատյան //Պատմաբանասիրական հանդես.- 2014.- № 2.- Էջ 257-258:
  8. Ստեփանյան Գ. Արևշատյան Սեն //Կենսագրական բառարան։ Հ․ 1.- Երևան: Հայաստան, 1973.- էջ 146:
  9. Տէր-Վարդանեան Գէորգ։ Ակադեմիկոս Սէն Արեւշատեանի վաստակած 70-ամեակը //Էջմիածին.- 1998․- Թիւ ԺԲ.- էջ 76-79:
  10. К истории философских школ средневековой Армении (XIV в.).- Ереван: Изд-во АН АрмССР, 1980.- 79 с.– Գրախոսություն /Կ․ Ա․ Միրումյան //Պատմաբանասիրական հանդես.- 1983.- № 1.- էջ 208-210:
  11. Философские взгляды Грикора Татеваци.- Ереван: Изд-во АН АрмССР, 1957.- 181 с.- Рецензия /Г. О. Григорян //Историко-филологический журнал.- 1958.- № 1.- С. 280-286:
  12. Формирование философской науки в древней Армении (V-VI вв.).- Ереван, 1973.- 350 с.– Рецензия /Г. К. Мирзоян //Историко-филологический журнал.- 1974.- № 3.- С. 245-250:

1953

Абраам Анкирский. Плач на взятие Константинополя; Аракел Багешский (Багишеци). Плач о столице Стимболе /Перевод с древнеарм. С. С. Аревшатяна //Византийский временник.- Москва.- 1953.- Т. 7.- С. 452-466.

1955

О древнеармянском переводе трактата Зенона-Стоика "О природе" //Вопросы философии.- Москва.- 1955.- № 1.- С. 153-156.

Социально-политические воззрения Григора Татеваци //Известия АН АрмССР. Общественные науки.- 1955.- № 11.- С. 59-73.

1956

Հերմեայ Եռամեծի առ Ասկղեպիոս Սահմանք /Հ. Մանանդյան; Բնագրի թարգմանությունը գրաբարից ռուսերեն Ս. Ս. Արևշատյանի //Բանբեր Մատենադարանի.- 1956.- Հ. 3.- Էջ 283-300:

Сочинение Иоанна Воротнеци "Об элементах" /С. С. Аревшатян, С. Лалафарян.- Ереван: Изд-во АН АрмССР, 1956.- 44 с.

Трактат Зенона-Стоика "О природе" и его древнеармянский перевод.- Ереван: Изд-во АН АрмССР, 1956.- 28 с.

Сочинение Иоанна Воротнеци "Об элементах" /С. С. Аревшатян, С. Лалафарян //Вестник Матенадарана.- 1956.- № 3.- С. 343-386.

Учение Григора Татеваци о душе.- Ереван: Изд-во АН АрмССР, 1956.- 15 с.

Трактат Зенона-Стоика "О природе" и его древнеармянский перевод //Вестник Матенадарана.- 1956.- № 3.- С. 315-342.

Определения Гермесса. Трисмегиста /Пер. с древнеарм. яз. С. С. Аревшатяна //Вестник Матенадарана.- 1956.- № 3.- С. 298-313.

Учение Григора Татеваци о душе //Известия АН АрмССР. Общественные науки.- 1956.- № 7.- С. 65-79.

1957

Абраам Анкирский. Плач на взятие Константинополя; Аракел Багешский. Плач о столице Стимболе; Иеремия Челеби Кеомурджян. О падение Византии /Перевод с древнеарм. С. С. Аревшатяна: Армянские источники о падении Византии.- Ереван: Изд-во АН АрмССР, 1957.- С. 113-147.

Философские взгляды Григора Татеваци.- Ереван, 1957.- 181 с.

Григор Татеваци - армянский философ-номиналист //Вопросы философии.- Москва, 1957.- № 4.- С. 132-137.

1958

Հովհաննես Երզնկացու իմաստասիրական անհայտ աշխատությունը: [Հովհաննես Պլուզ Երզնկացու «Ի տաճկաց իմաստասիրաց գրոց քաղյալ բանք» աշխատության մասսին] //Բանբեր Մատենադարանի.- 1958.- Հ. 4.- Էջ 297-315:

Տաթևի փիլիսոփայական դպրոցը և Գրիգոր Տաթևացու աշխարհայացքը //Բանբեր Մատենադարանի.- 1958.- Հ. 4.- Էջ 121-137:

1960

Դավիթ Անհաղթ «Սահմանք իմաստասիրութեան» /Համահավաք քննական բնագիրը, թարգմ. բնագրից ռուս., առաջաբանը և ծանոթագր. Ս.Ս. Արևշատյանի.- Երևան, 1960.- 167 էջ:

Մատենադարանի հայերեն ձեռագրերի աճը 1956-1959 թվականներին //Բանբեր Մատենադարանի.- 1960.- Հ. 5.- Էջ 493-512:
Եգանյան Օ.

Грирор Татеваци (арм. философ. 1346-1409).- Философская энциклопедия.- Москва, 1960.- Т. 1.- С. 404.

Давид Непобедимый (Анахт). Определения философии /Сводный критич. текст, пер. с древнеарм., предисл. и коммент. С. С. Аревшатяна.- Ереван, 1960.- 169 с.- (Памятники армянской философской мысли).

Давид Анахт (Непобедимый) [конец Vв. - I пол. VIв.].- Философская энциклопедия.- Москва, 1960.- Т. 1.- С. 425.

Два древних философских фрагмента - "Ритор, о природе" и "Философские определения".- Ереван: Изд-во АН АрмССР, 1960.- 22 с.- Ամփոփումը՝ հայերեն: [«Ճարտասան, Յաղագս բնութեան» և «Սահմանք փիլիսոփայականք»].

Два древних философских фрагмента - "Ритор, о природе" и "Философские определения" //Вестник Матенадарана.- 1960.- № 5.- С. 371-392.- Ամփոփումը` հայերեն: [«Ճարտասան, Յաղագս բնութեան» և «Սահմանք փիլիսոփայականք»].

Номинализм в средневековой армянской философии.- Москва: Изд-во восточной литературы, 1960.- 10 с.

"Определения философии" Давида Непобедимого: Давид Непобедимый (Анахт) Определения философии.- Ереван: Изд-во АН АрмССР, 1960.- С. V-XXVII.

1961

Նոմինալիզմի և միջնադարյան հայ փիլիսոփայության մի քանի այլ հարցերի մասին //Պատմաբանասիրական հանդես.- 1961.- № 1.- Էջ 145-157․- Ամփոփումը՝ ռուսերեն:

Анонимное толкование "Категорий" Аристотеля /Сводный текст С. П. Лалафаряна и В. К. Чалояна; Перевод с древнеарм. на рус.։ С. С. Аревшатяна.- Ереван: Изд-во АН АрмССР, 1961.- XVI.-319 с.

1962

Նոմինալիզմի առաջացումն ու զարգացումը միջնադարյան Հայաստանում //Բանբեր Մատենադարանի.- 1962.- № 6.- Էջ 23-34:

Анания Ширакаци. Космография /Пер. с древнеарм., предисл. (с. 5-32) и коммент. С. С. Арвшатяна и К. С. Тер-Давтян.- Ереван: Изд-во АН АрмССР, 1962.- 128 с.

Иоанн Воротнеци (арм. философ. 1315-1386).- Философская энциклопедия.- Москва, 1962.- Т. 2.- С. 304.

1964

Հայոց գրերի ստեղծման պատմական պատճառները և հին հայկական թարգմանությունները //Բանբեր Մատենադարանի.- 1964.- Հ. 7.- Էջ 145-160:

Маттеос Джугаеци (арм. мыслитель. 1350-1411).- Философская энциклопедия.– Москва, 1964.- Т. 3.- С. 370.

Месроп Маштоц (361-(362)-440) [Изобретатель арм. письменности].- Философская энциклопедия.- Москва, 1964.- Т. 3.- С. 399.

Мхитар Гош (1133-1213) [арм. мыслитель. Автор армянского судебника].- Философская энциклопедия.- Москва, 1964.- Т. 3.- С. 513.

1966

Դավիթ Անհաղթ //Հայրենիքի ձայն.- 1966.- № 41.- 9 հոկտ․- Էջ 6:

Матенадаран.- Советская историческая энциклопедия.- Москва, 1966.- Т. 9.- С. 177-178.

1967

Դավիթ Անհաղթ [Անյաղթ] «Մեկնութիւն ի վերլուծականն Արիստոտելի» /Համահավաք քննական բնագիրը, թարգմ. գրաբարից ռուս., առաջաբանը և ծանոթագր. Ս. Ս. Արևշատյանի.- Երևան: Հրատ․ ՀՍՍՀ ԳԱ, 1967.- 153 էջ:

Аскетические тенденции в средневековой эстетике /(Вступительная статья и перевод С. С. Аревшатяна).- Музыкальная эстетика стран Востока.- Москва: Музыка, 1967.- С. 375-383.

Давид Непобедимый и его "Толкование Аналитики Аристотеля": Давид Непобедимый. Толкование Аналитики Аристотеля.- Ереван: Изд-во АН АрмССР, 1967.- С. 5-35.

Музыкальная теория древней и средневековой Армении /С. С. Аревшатян, Н. Тагмизян.- Музыкальная эстетика стран Востока.- Москва: Музыка, 1967.- С. 330-375.

1969

Դավիթ Անհաղթի ժառանգությունը նոր լուսաբանությամբ //Բանբեր Մատենադարանի.- 1969.- № 9.- Էջ 7-22.- Ամփոփումը՝ ռուսերեն, ֆրանսերեն:

Армянская философия (V-XVI вв.): Антология мировой философии /Составление, вступительные статьи и перевод с древнеарм. С. С. Аревшатяна.- Москва: Мысль.- 1969.- Т. 1.- С. 630-659.

Церенц. Торос-сын Левона. В муках рождения.- Ереван, 1969. - С. 434-439.- Примечание к роману "В муках рождения".

1971

Պլատոնի երկերի հայերեն թարգմանության ժամանակը //Բանբեր Մատենադարանի.- 1971.- № 10.- Էջ 7-20.- Ամփոփումը՝ ռուսերեն, ֆրանսերեն:

Армянская письменность //Bild der Wissenschaft.- Штутгарт, 1971.- № 10.- (На нем. языке).

Некоторые вопросы датировки армянских грекофильских переводов VI века: (К истории армяно-византийских литературных связей) /Вестник общественных наук.- 1971.- № 3.- С. 70-84.

1972

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 4.- Երևան: Հրատ․ ՀՍՍՀ ԳԱ, 1972.- Էջ 450-470․- Փիլիսոփայությունը XIV-XVIII դդ.:

Давид Анахт (Непобедимый).- Большая советская энциклопедия.- 3-е изд-е.- Москва: Советская энциклопедия, 1972.- Т. 7.- С. 480.

Пути становления древнеармянской философии //Вопросы философии.- Москва, 1972.- № 10.- С. 106-116.

1973

Հնագույն հայկական թարգմանությունները և նրանց պատմա-մշակութային նշանակությունը //Պատմաբանասիրական հանդես.- 1973.- № 1.- Էջ 23-37.- Ամփոփումը՝ ռուսերեն:

«Յաղագս խրատու մանկանց» գրվածքը և նրա հեղինակի հարցը: [Գրիգոր Մագիստրոսի նամակը` ուղղված Սյունյաց քահանայապետ, արքեպիսկոպոս Հովհաննեսին` նրա թեմում տեղի ունեցած աղանդավորական խլրտումների առթիվ] //Բանբեր Մատենադարանի.- 1973.- Հ. 11.- էջ 33-45.- Ամփոփումը՝ ռուսերեն, անգլերեն:

Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում (5-6-րդ դդ.)․- Երևան։ Հրատ․ ՀՍՍՀ ԳԱ, 1973.- 350 էջ:

Художественный перевод. Взаимодействие и взаимообогащение литератур.- Ереван: Изд-во Ерев. ун-та, 1973.- С. 332-361.- Истоки армянского перевода.

Формирование философской науки в древней Армении (V-VI вв.).- Ереван: Изд-во АН АрмССР, 1973.- С. 328-341.

1974

Основные черты средневековой армянской философии /С. С. Аревшатян, Г. О. Григорян //Студия философьчие.- Варшава, 1974.- № 11. (на полском яз.).

1975

Давид Анахт (Непобедимый): Сочинения /Пер. с древнеарм., вступит. статья и примеч. С. С. Аревшатяна.- Москва: Мысль, 1975.- 262 с.

Давид Анахт. Сочинения.- Москва: Мысль, 1975.- С. 5-28.- Давид Анахт и его роль в развитии древнеармянской философии.

1976

Հայ ժողովրդի պատմություն։ Հ․ 3.- Երևան: Հրատ․ ՀՍՍՀ ԳԱ, 1976.- Էջ 332-344, 843-850․- Փիլիսոփայությունը IX-XIV դդ.:

Հայ մշակույթի նշանավոր գործիչները (V-XVIII դարեր).- Երևան: Հրատ․ Երևանի համալսարանի, 1976.- Էջ 213-223․- Գրիգոր Մագիստրոս:

Հայ մշակույթի նշանավոր գործիչները (V-XVIII դարեր).- Երևան: Հրատ․ Երևանի համալսարանի, 1976.- Էջ 406-416․- Գրիգոր Տաթևացի:

Հայ մշակույթի նշանավոր գործիչները (V-XVIII դարեր).- Երևան: Հրատ․ Երևանի համալսարանի, 1976.- Էջ 397-405․- Հովհան Որոտնեցի:

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 2.- Երևան, 1976.- Էջ 63-64․- Արիստոտել։

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 2.- Երևան, 1976.- Էջ 314․- Բարդուղիմեոս Բոլոնիացի (Բարդուղիմեոս Մարաղացի: Իտալացի աստվածաբան և փիլիսոփա)։

Давид Анахт. Анализ "Введения" Порфирия /Предисл. и примеч. С. С. Аревшатяна.- Ереван, 1976.- 31+309 с.

Античные традиции в древнеармянской философии //Тезисы XIV Международной конференции «Эйрене».- Ереван, 1976.

1977

Հայկական սովետական հանրագիտարան: Հ․ 3․- Երևան, 1977.- «Գիրք հարցմանց»: [Գրիգոր Տաթևացու աշխատությունը.- Կ. Պոլիս, 1729]։

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 3.- Երևան, 1977.- Էջ 216-218 ․- Գրիգոր Մագիստրոս Պահլավունի (Գրիգոր Մագիստրոս Բջնեցի):

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 3.- Երևան, 1977.- Էջ 221-223․- Գրիգոր Տաթևացի (1346-1409):

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 3.- Երևան, 1977.- Էջ 300-302.- Դավիթ Անհաղթ /Ս․ Ս․ Արևշատյան, Գ. Խրլոպյան, Ն. Թահմիզյան։

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 3.- Երևան, 1977.- Էջ 508․- «Եղծ աղանդոց»։

Латинская литература средневековой Европы в армянских переводах XIV века //Конференция по истории средневековой письменности и книги: Тезисы докладов.- Ереван, 1977.- С. 22-23.

Становление древнеармянской письменности и патристика //Das Korpus.- T. 120.- Berlin, 1977.

1978

«Համաստեղություն: ԽՍՀՄ ժողովուրդների պոեզիայի և թարգմանության տոն. 1978» տարեգիրք.- Երևան.- 1978.- Գիրք 1.- Էջ 81-109.- Հայ թարգմանական գրականության հնագույն շրջանը։

Армянская книга /С. С. Аревшатян, Р. А. Ишханян.- Ереван: Советакан грох, 1978.- 44 с.

1979

Դավիթ Անհաղթ //Գարուն.- 1979.- № 11.- էջ 67-73:

Платон и его эпоха.- Москва: Наука, 1979.- С. 269-277.- Платон в древнеармянских переводах.

1980

Արիստոտելը և հայ փիլիսոփայությունը: Հոդվածների ժողովածու.- Երևան: Հրատ․ ՀՍՍՀ ԳԱ, 1980.- Էջ 11-25:

Դավիթ Անհաղթ։ Երկեր /Թարգմ., առաջաբանը և ծանոթագր.՝ Ս. Ս. Արևշատյանի.- Երևան: Սովետական գրող, 1980.- 328 էջ:

Դավիթ Անհաղթ: Մատենագիտական ցանկ /Խմբ.` Ս. Ս. Արևշատյան.- Երևան, 1980.- 38 էջ:

Դավիթ Անհաղթը` հին Հայաստանի ականավոր փիլիսոփա․- Երևան, 1980.- 128 էջ:

Դավիթ Անհաղթ-1500 //Սովետական Հայաստան.- 1980.- № 5.- Էջ 3-4:

Դավիթ Անհաղթը և հին Հայաստանի փիլիսոփայական միտքը: (Դավիթ Անհաղթ-1500) //Պատմաբանասիրական հանդես.- 1980.- № 1.- Էջ 21-39:

Դավիթ Անհաղթը և նրա փիլիսոփայության պատմական նշանակությունը: [Ծննդյան 1500-ամյակի առթիվ] //Լենինյան ուղիով.- 1980.- № 5.- Էջ 85-91:

Դավիթ Անհաղթի գիտական սխրանքը //Գիտություն և տեխնիկա.- 1980.- № 5.- Էջ 13-16:

Դաւիթ Անյաղթ։ Երկասիրութիւնք փիլիսոփայականք.- Երևան: Հրատ․ ՀՍՍՀ ԳԱ, 1980.- Էջ 5-25․- Դավիթ Անհաղթի փիլիսոփայական ժառանգությունը:

Դավիթ Անյաղթ (Անհաղթ)։ Սահմանք իմաստասիրութեան: [Նմանահանություն 1280թ. ձեռագրի] /Առաջաբանը` Ս.Ս. Արևշատյանի.- Երևան: Հրատ․ ՀՍՍՀ ԳԱ, 1980.- 72 էջ:

Դաւիթ Անյաղթ։ Երկասիրութիւնք փիլիսոփայականք /Համահավաք քննական բնագրերը և առաջաբանը՝ Ս. Ս. Արևշատյանի.- Երևան, 1980.- 338 էջ:

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 6.- Երևան, 1980.- Էջ 70․- Հակոբ Քռնեցի (Հակոբ Թարգման` XIV դարի թարգմանիչ):

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 6.- Երևան, 1980.- Էջ 552-553․- Հովհան (Հովհաննես) Ոսկեբերան:

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 6.- Երևան, 1980.- Էջ 553-554․- Հովհան Որոտնեցի։

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 6.- Երևան, 1980.- Էջ 154․- Հովհան Ֆիդանցա (Ջովաննի Ֆիդանցա, մականունը` Բոնավենտուրա: Իտալացի փիլիսոփա)։

Давид Анахт: [К 1500-летию со дня рождения] //Литературная Армения.- 1980.- № 6.- С. 73-82.

Давид Анахт //Литературная Армения.- 1980.- № 6.- С. 11-19.

Давид Непобедимый - выдающийся философ древней Армении.- Москва: Наука, 1980.- 64 с.

К истории философских школ средневековой Армении (XIV в.).- Ереван, 1980.- 79 с.

Культура раннефеодальной Армении (IV-VII вв.) /С. С. Аревшатян, С. Т. Еремян, М. Х. Абегян, Э. Л. Даниелян, Л. А. Дурново и др.- Ереван, 1980.- 531 с.

Роль Давида Непобедимого в развитии древнеармянской философии //Научная конференция, посвященная 1500-летию со дня рождения Давид Непобедимого.- Ереван, 1980.- 14 с.

Role of David the Invicible in the development of ancient Armenian philosophy.- Yerevan, 1980.- 16 p.

David ĽInvincible et sa Doctrine philosophique //Revue des études Arméninnes.- 1980.- T. 15.- P. 33-43.

1981

Վազգեն Կարապետի Չալոյան //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1981.- № 4.- Էջ 115-116:

1982

Լևոն Ստեփանի Խաչիկյան //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1982.- № 3.- Էջ 103-104.– Մահախոսական:

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 8.- Երևան, 1982.- էջ 298․- Նիկոլայոս Լյուրացի:

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 8.- Երևան, 1982.- էջ 229․- Նեոպլատոնականություն:

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 8.- Երևան, 1982.- Էջ 335-336․- Նոմինալիզմ և ռեալիզմ:

Методологические вопросы истории развития средневековой философии народов Закавказья.- Баку։ Изд-во "Элм", 1982.- С. 70-80.- Античная наука и становление средневековой армянской философии.

1983

Դավիթ Անհաղթը` Հին Հայաստանի մեծ փիլիսոփան: Ժողովածու.- Երևան, 1983.- Էջ 583-585․- Դավիթ Անհաղթի դերը հայ հին փիլիսոփայության զարգացման գործում:

Հայոց փիլիսոփայության աղբյուրագիտությունը: ՍՍՀՄ փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի տարեգիրք. 1982. Փիլիսոփայական գիտելիքի առանձնահատկությունը.- Երևան, 1983.- էջ 193-195:

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 9․- Երևան, 1983.- Էջ 217․- Պարույր Հայկազն:

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 9.- Երևան, 1983.- Էջ 325-327․- Պլատոն: Պլատոնականություն: Պլատոնյան ակադեմիա:

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 9.- Երևան, 1983.- Էջ 332․- Պլոտին [Պլոտինոս Լիկոպոլսեցի]:

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 9.- Երևան, 1983.- Էջ 339-340․- Պյութագորաս: Պյութագորասականություն:

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 9.- Երևան, 1983.- Էջ 440․- Պռոկլ(Պրոկղ) Պրոկլես Կոստանդնուպոլսեցի (370-446):

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 9.- Երևան, 1983.- Էջ 378․- Պոնցիուս:

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 9.- Երևան, 1983.- Էջ 400․- Պորփյուր Փյունիկեցի (իսկական անունը` Մալխո):

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 9․- Երևան, 1983.- Էջ 440․- Պրոկլ(Պրոկղ) Դիադոխոս (410-485, հույն փիլիսոփա, մաթեմատիկոս):

Давид Анахт. Определения философии //Сколарс пресс.- Калифорния Чикаго: Изд-во Пенсильванского ун-та, 1983.

Источники по истории высших школ Средневековой Армении (XII-XIV вв.) /Вступит. статья и ред. С.С. Аревшатяна.- Ереван: Айастан, 1983.- 111 с.

Источниковедение армянской философии //Ежегодник философского общества.- Ереван, 1983.

1984

Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն /Ս․ Ս․ Արևշատյան, Ա․ Ս․ Մաթևոսյան.- Երևան: Հայաստան, 1984.- 57 էջ:

Լևոն Ստեփանի Խաչիկյան //Բանբեր Մատենադարանի.- 1984.- № 14.- Էջ 5-8:

Հայ ժողովրդի պատմություն: Հ․ 2։ Հայաստանը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում /Խմբ.՝ Ս.Տ. Երեմյան, Բ.Ն. Առաքելյան, Ս.Ս. Արևշատյան, Հ.Մ. Բարթիկյան, Է.Լ. Դանիելյան, Ա.Ն. Տեր-Ղևոնդյան․- Երևան, 1984.- 691 էջ:

Հայ ժողովրդի պատմություն: Հ․ 2։ Հայաստանը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում․- Երևան, 1984.- Վաղ միջնադարյան հայ մշակույթի բնույթն ու զարգացման հիմնական ուղիները։

Гладзорский университет - центр просвещения средневековой Армении /С. С. Аревшатян, А. С. Матевосян.- Ереван: Айастан, 1984.- 65 с.

"Книга о сущем" и вопрос о двух древних догматических посланиях //Revue des études Arméniennes.- 1984.- T. 28.- P. 38-49.

Роль Давида Непобедимого в развитии древнеармянской философии: Философия Давида Непобедимого.- Москва: Наука, 1984.- 272 с.

1985

Վազգեն Չալոյան: (Ծննդյան 80-ամյակի առթիվ) //Պատմաբանասիրական հանդես.- 1985.- № 1.- Էջ 95-98:

Налбандян В. Уроки армянской древности.- Ереван, 1985.– Գրախոսություն: Постигая классическое наследие //Գրքերի աշխարհ.- 1985.- 16 հունիսի.- Էջ 6:

1986

Ակադեմիկոս Գ.Ա. Բրուտյան: (Ծննդյան 60-ամյակի առթիվ) /Ս․ Ս․ Արևշատյան, Հ. Գ. Շաքարյան //Պատմաբանասիրական հանդես.- 1986.- № 3.- Էջ 201-203:

ԽՍՀՄ փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի տարեգիրք 1985։ Հայոց փիլիսոփայության պատմության հարցեր.- Երևան, 1986.- Էջ 30-52․- XIV-դարի հայ փիլիսոփայական գրականությունը և գաղափարական պայքարը:

Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի գործունեության 25-ամյա արդյունքները: (Մատենադարանի վերակազմավորման 25-ամյակի առթիվ) //Բանբեր Մատենադարանի.- 1986.- № 15.- էջ 5-20.- Ամփոփումը՝ ռուսերեն:

Փիլիսոփայական գրականությունը հայ միջնադարյան գիտության համակարգում: Հայ միջնադարյան գրականության միջազգային գիտաժողով: Զեկուցումների դրույթներ.- Երևան, 1986.- Էջ 23-24:

Հայկական սովետական հանրագիտարան։ Հ․ 12.- Երևան, 1986.- Էջ 341․- Փիլոն Ալեքսանդրացի:

1987

Սովետական Հայաստան։ Հանրագիտարան․- Երևան, 1987.- Էջ 331-338․- Հասարակական գիտություններ: Փիլիսոփայություն /Ս․ Ս․ Արևշատյան, Գ. Գիրգորյան, Հ.Միրզոյան և ուրիշներ։

1990

Հայկական համառոտ հանրագիտարան։ Հ․ 1.- Երևան, 1990.- Էջ 378․- Արիստոտել: Արիստոտելականություն:

Մովսես Խորենացին ազգային ինքնիշխանության մասին //Պատմաբանասիրական հանդես.- 1990.- № 3.- Էջ 18-25.- Ամփոփումը՝ ռուսերեն:

Мовсес Хоренаци. История Армении /Пер. с древнеарм., введение и примеч. Г. Саркисяна; Ред. С. Аревшатян.- Ереван: Айастан, 1990.- 291 с.

1991

Լևոն Ստեփանի Խաչիկյանի կյանքի, գիտական և գիտակազմակերպչական գործունեության համառոտ ակնարկ: Լևոն Ստեփանի Խաչիկյան. Կենսամատենագիտություն.- Երևան: Հրատ․ ԳԱ, 1991.- Էջ 9-26.- Բնագիրը՝ հայերեն և ռուսերեն:

1992

Հայ իմաստասիրությունը հոգևոր մշակույթի համակարգում: Հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցեր.- Երևան, 1992.- Էջ 5-12:

1994

Армянские жития и мученичества V-XVII вв. Сборник /Пер. с древнеарм. К.. Тер-Давтян; Отв. ред.: С. С. Аревшатян.- Ереван: Наири, 1994.- 483 с.

1995

Պատմափիլիսոփայական հետազոտությունների մեթոդաբանական հիմնավորման շուրջը //Հայ իմաստասիրությունը հոգևոր մշակույթի համակարգում։ Պրակ 2.- Երևան, 1995.- 106 էջ:

1996

Մեսրոպ Մաշտոցի փիլիսոփայական հայացքները //Պատմաբանասիրական հանդես.- 1996.- № 1- 2.- Էջ 91-110.- Ամփոփումը՝ ռուսերեն, անգլերեն:

David ľArménien et Denis ľ Aréopagito //Ľ Arménie et Byzance.- La Sorbonne.- 1996.- P. 1-5.

1997

Եզնիկ Կողբացու փիլիսոփայությունը //Պատմաբանասիրական հանդես.- 1997.- № 1.- Էջ 131-146.- Ամփոփումը՝ ռուսերեն, անգլերեն:

Le neoplatonisme en Armenie //Armenian Mind. Armenian philosophical Academy.- 1997.- Vol. 1.- P. 33-39.

Mashtoć et le débuts de la patristique arménienne //From Byzantium to Iran.- Seolars Press.- 1997.- PP. 309-324.

1998

Եղիշեի փիլիսոփայական հայացքները //Պատմաբանասիրական հանդես.- 1998.- № 3.- Էջ 99-110:

Մաշտոցի անվան Մատենադարանի կարծիքը: Հին ուղղագրությանն անցնելը անուղղելի սխալ կլինի մեր մշակույթի համար //Պատմաբանասիրական հանդես.- 1998.- № 1-2.- Էջ 17-26:

1999

Григор Татеваци: Толкование Притчей Соломоновых /Перевод с древнеармянского, предисловие и примечания С. С. Аревшатян.- Ереван.- 1999.- С. 92.

2004

Հովհան Որոտնեցին Արիստոտելի երկերի մեկնիչ /Ա․ Մինասյան; Պատ. խմբագիր` Ս. Ս. Արևշատյան.- Երևան: Նորք գրատուն, 2004.- 172 էջ:

Агатангелос. История Армении" /Пер. с древнеарм., предисл. и коммент. К.С. Тер-Давтяна и С.С. Аревшатяна.- Ереван, 2004.

Movses Ksorenats'i on National Self-determination and Statehood: Dall' Italia e dall' Armenia //Studi in onore di Gabriella Uluhogian.- Bologna.- 2004.- PP. 119-126.

2006

Աստվածաշունչը և հայ փիլիսոփայական միտքը //Բանբեր Մատենադարանի: Հ. 17.- Երևան, 2006.- Էջ 5-13:

Григор Татеваци. Толкование Притчей Соломоновых /Перевод с древнеарм., предисл. и примеч. С. С. Аревшатян.- С.-Петербург.– 2006.

2007

Հայ փիլիսոփայության պատմություն: Հին շրջան և վաղ միջնադար /Ս. Ս. Արևշատյան, Կ. Միրումյան.- Երևան: Լուսաբաց, 2007.- 463 էջ:

Սուրբ Գրիգորի վարդապետությունը /Աշխարհաբար թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Ս. Ս. Արևշատյանի.- Էջմիածին.- 2007.- 258 էջ:

2008

Езник Кохбаци. Опровержение лжеучений (Речи против ересей) /Пер. с древнеарм., вступит. статья и коммент. С.С. Аревшатяна.- Ереван: Наири, 2008.- 232 с.

2009

Գրիգոր Տաթևացի: Սողոմոնի գրքերի մեկնությունը /Թարգմ. գրաբարից` Խ. Գրիգորյան; Ծանոթագր.` Սեն Արևշատյան, Ղևոնդ քահանա Մայիլյան, Խ. Գրիգորյան.- Երևան: Անկյունաքար, 2009.- 292 էջ:

Հովհաննես Երզնկացի։ «Ի տաճկաց իմաստասիրաց գրոց քաղեալ բանք» /Հրապարակման առաջաբանը և բառարանը Սեն Արևշատյանի.- Երևան: Նաիրի, 2009.- 144 էջ:

David the Invincible in Armenia and other Countries: the Fate of his Legacy. Ľ oeuvre de David ľInvincible et la Transmission de la pensée grecque dans la tradition arménienne et syriaque //Commentaria in Aristotelem Armeniaca - Davidis Opera. Vol. I.- 2009.- Brill.- Leiden-Boston.- PP. 175-180.

2010

Григорий Просветитель (Лусаворич). Многовещательные речи (Յաճախապատում ճառք) /Перевод с древнеарм., предисловие и прим. С.С. Аревшатян.- Ереван: Наири, 2010.- С. 240.

2011

Григорий Просветитель (Григор Лусаворич). Многовещательные речи /Пер. с древнеарм. Григорий Просветитель (Григор Лусаворич); Пер., предисл. и примеч. С.С. Аревшатян.- Ереван: Наири, 2011.- 240 с.