Cover Image
aizvērt šo grāmatuՄանանդյան Հակոբ Համազասպի (1873-1952)
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Հ. Հ.ՄԱՆԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Հ. Հ.ՄԱՆԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
aizvērt šo mapiՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Skatīt dokumentuՀ. Հ. Մանանդյանի աշխատությունների մատենագիտություն
Skatīt dokumentuԳրականություն Հ. Հ. Մանանդյանի կյանքի և աշխատությունների մասին

Հակոբ Համազասպի Մանանդյանը ծնվել է 1873 թ. նոյեմբերի 22-ին Ախալցխայում: Վախճանվել է 1952 թ. փետրվարի 4-ին Երևանում:
1883 թ. ընդունվել է Թիֆլիսի առաջին դասական գիմնազիան:
1893 թ. ավարտել է գիմնազիան և նույն թվականի աշնանը մեկնել է Գերմանիա` բարձրագույն կրթություն ստանալու:
1893-1897 թթ. Ենայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող, Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարանների արևելագիտական և լեզվաբանական դասընթացների ունկնդիր:
1897 թ. ավարտել է Երևանի համալսարանը:
- Շնորհվել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1898 թ. Պետերբուրգի կայսերական համալսարանի արևելյան լեզուների ֆակուլ տետում ստացել է հայ-պարսկական բանասիրության թեկնածուի 1-ին կարգի դիպլոմ:
1900-1905 թթ. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է հին հունարեն, գերմաներեն, հունական գրականություն, փիլիսոփայություն, անգլիական գրականություն:
1902 թ. նշանակվել է «Արարատ» ամսագրի խմբագրի օգնական:
1903 թ. ընտրվել է «Պատմագիրք հայոց» մատենաշարի հանձնախմբի անդամ:
1905-1907 թթ. պաշտոնավարել է Թիֆլիսի 1-ին և 2-րդ արական գիմնազիաներում` որպես հայերենի, գերմաներենի և հայ գրականության դասատու:
1906 թ. Թիֆլիսում լույս տեսնող «Արշալույս» օրաթերթի խմբագիր:
1906-1907 թթ. Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում դասավանդել է հին հունարեն, լատիներեն, համաշխարհային գրականության պատմություն:
1909 թ. Յուրևի /Տարտու, Դորպատ/ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ստացել է իրավունքի թեկնածուի 1-ին կարգի դիպլոմ:
1920 թ. տեղափոխվել է Հայաստան:
1921 թ. հունվարի 7-ին ընտրվել Երևանի ժողովրդական համալսարանի ռեկտոր /պաշտոնավարել է մինչև նույն թվականի հոկտեմբերի 18-ը/:
- Նշանակվել է Երևանի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան և հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ:
1925 թ. ՀԽՍՀ լուսժողկոմատը Հ. Մանանդյանին շնորհել է պրոֆեսորի կոչում:
1928 թ. Վիեննայում լույս է տեսել նրա «Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները» աշխատությունը:
1931 թ. ընդհատելով դասախոսական աշխատանքը` անցնում է թոշակի, լծվում գիտահետազոտական գործունեության:
1935 թ. շնորհվել է ՀՍԽՀ վաստակավոր գործչի կոչում:
1938 թ. առանց ատենախոսության պաշտպանության շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1939 թ. ընտրվել է ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս:
1940 թ. շնորհվել է ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի կոչում:
1943 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1945 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: