ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Հիմնադրել է Լութֆիկ
(??) Եիրիքեանը 1933 թ. իր տան մի անկյունում,
իր և տիկնոջ՝ Զարուհի Նիկողոսյանի զոհողություններով: 1968 թ. տպարանը տեղափոխվել
է այլ հասցե, որտեղ հաստատվել է նաև մի փոքրիկ գրատուն: Տպարանը սկսել է աշխատել փոքր
մամուլով: Հետագայում կարողացել են գնել «Վեսբա» մակնիշի մի մամուլ և հայթայթել հայերեն
և արաբերեն նոր տառեր: Տպարանի համար 1938-1958 թթ. քսանամյա գործունեության փայլուն շրջան է համարվում:
Տպագրվել են «Դամասկահայ Ամենուն Օրացույցը», «Նոր Գիրք» ամսագիրը, «Դամասկահայ Ամենուն
Տարեգիրքը», ինչպես նաև բառարաններ և երգարան: 1973 թ., Լ. Եիրիքեանի մահից հետո, տպարանի
գործերը ստանձնել է նրա տղան՝ Գրիգոր Եիրիքեանը:
Գրակ· Պարիկեան Հ., Վարժապետեան Յ., Պատմութիւն Սուրիոյ հայ տպարաններու.- Հալէպ, 1973.- էջ 114:
|