ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Ֆրանսիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Մարսել |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Ճանիկ Արամյան |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
|
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Ճանիկ Արամյան |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1862 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
4 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
1862թ. վիմագրող, փորագրիչ, գրաձուլիչ, տառեր ստեղծող, տպագրիչ և տպարանատեր Ճանիկ Արամյանը, չկարողանալով հոգալ իր Փարիզի տպարանի հրատարակությունների ծախսերը, դադարեցնում է փարիզյան գործունեությունը և իր տպարանով տեղափոխվում Մարսել: Սակայն Մարսելում երկար չի կարողանում մնալ: «Դստերք առաքինիք» և «Ընդարձակ թվաբանություն» գրքերը տպագրելուց հետո 1864թ. գնում է Կ. Պոլիս: Դեռևս իր տպարանն այնտեղ վերահաստատելուց առաջ նշանակվում է Արքունի տպարանի վերատեսուչ և այնտեղ իր տառերով 1865թ. տպագրում մի ընդարձակ օրացույց: Ապա, թողնելով պետական պաշտոնը, հիմնադրում է իր սեփական տպարանը և 14 տարի եռանդուն աշխատանքով լույս ընծայում բազմաթիվ գրքեր, որոնց թվում Ծերենցի, Խրիմյանի, Դուրյանի, Սրվանձտյանի և այլոց աշխատությունները: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |