ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Թուրքիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Զմյուռնիա (Իզմիր, Իզմիտէ) |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Մեսրոպյան վարժարանի (տպ. Յուսումնարանի ս. Մեսրուպայ) | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
|
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1840-1845թթ. |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
10 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Կ.Պոլսի վարժարանների օրինակով Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանին կից նույնպես բացվում է տպարան` Տրիեստում հաստատված զմյուռնացի մեծահարուստ Պետրոս Յուսուֆյանի նվիրատվությամբ: Տպարանի հիմնադրման գործում մեծ է վարժարանի ուսուցիչ Անդրեաս Փափազյանի վաստակը, որն իր աշակերտների հետ գրաշարություն էր անում: Հրատարակած առաջին գիրքը տեղի մշակութային ու կրթական գործիչ Հովհան քհ. Միրզա Վանանդեցու «Ոսկի դար Հայաստանի» գործն է: Այստեղ 1845թ. մեծ հրդեհից հետո հրատարակվում է Ղուկաս Պալթազարյանի «Արշալույս Արարատյանը»:Հավանաբար տպարանը հետագայում ձեռք է բերել Ղ. Պալթազարյանը: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |