| Գրիգորյան Վարդան Սամվելի (1934-) |
|
| Վ. Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ |
|
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ
Վարդան Գրիգորյանը ծնվել է 1934 թ. ապրիլի 8-
ին, Իրանի հյուսիսային շրջանում՝ երբեմնի հայաշատ
Թավրիզ քաղաքում: Նա ունեցել է ծանր մանկություն,
դժվար պատանեկություն: Պապիկը, ում ձեռբակալել
էին քաղաքական մեղադրանքներով, մահացավ բանտում,
մայրը՝ Շուշանիկ Միրզայանը 26 տարեկան հասակում մահացավ թոքաբորբից, երբ ինքը դեռ 6 տարեկան էր: Հայրը՝ Սամվել Գրիգորյանը, ով հաշվապահ
էր աշխատում անգլո-իրանական նավթային գործարանում, Վ. Գրիգորյանի բնութագրմամբ «ֆիզիկապես
և հոգեպես շատ հեռու իրենից»: Վարդան Գրիգորյանի և նրա քրոջ՝ Եվգենիայի (Օժիկի) դաստիարակությամբ զբաղվել է մայրական տատը՝Ոսկին, ով երեխաներին մեծացրել էր մեծ սիրո և քնքշանքի մեջ: Չլին
ելով գրաճանաչ՝ տատիկը լեգենդների ու հեքիաթների միջոցով երեխաների մեջ սերմանում էր ինքնասիրությ
ան և պատվի սերմեր: Տատիկի գլխավոր խորհրդին Վարդան Գրիգորյանը հետևում է մինչև այսօր.
«մարդուց հետո մնում է միայն նրա բարի անունը և
բարի գործերը»: Տատիկին հաջողվել էր նաև փոքր
հասակից սեր սերմանել առ կրթությունը։
Նա մեծացել է ընչազրկության, զրկանքների մեջ,
սակայն մեծ հիացմունքով է խոսում Թավրիզի հայկական թաղամասի մասին: Վարդանը կարողացավ դիմ
ագրավել ճակատագրի հարվածներին շնորհիվ իր ընկերների, որոնց հետ նա փողոցում էր անցկացնում գրեթե ողջ ժամանակը, ու նաև ներկա լինելով եկեղեցական պատարագներին և ամերիկյան-վեստերն ֆիլմերի դիտումներով: Բայց մեծագույն հանգրվանը նրա
համար գիրքն էր: «Գրքերը փրկեցին ինձ բանտից և
տեղափոխեցին հեռավոր, բայց հիասքանչ ու հնարավորություններով լի մի աշխարհ: Աշխարհ, ուր կյանքը
հիասքանչ է, արդար է, կրքոտ է, էներգիայով լի
է, կարեկցող է և հաճելի է»,-գրում է նա «Ճանապարհ
դեպի տուն: Իմ կյանքը և ժամանակները» հուշերում:
Վարդան Գրիգորյանը նախնական կրթությունը
ստացել է Իրանում: Նա բավական լավ էր սովորում
դպրոցում և շուտով աչքի ընկավ: Վարդան Գրիգորյանի խոսքով իր կյանքում հայտնվեցին օտար մարդիկ,
որոնք էլ անշեղորեն փոխեցին նրա ողջ կյանքը: Նրանցից
առաջին «օտար», բայց հարազատ մարդը Էդգար
Մալոյանն էր, ով այդ տարիներին Թավրիզում Ֆրանսի
այի փոխհյուպատոսն էր:
1948 թ. Մալոյանը խորհուրդ տվեց Վարդանին մեկն
ել Լիբանան և շարունակել կրթությունը՝ տալով նրան
երեք երաշխավորագիր-նամակ՝ 1-ը Լիբանանի ներքին
գործերի ղեկավարին, 2-ը Հայկական քոլեջի տնօրինությ
անը, 3-ը այն հյուրանոցին, որտեղ պետք է ապր
եր Գրիգորյանը: Կարելի է վստահաբար ասել, որ Մալոյանը դարձավ նրա հովանավորյալը:
Գրիգորյանի կյանքի մեկ այլ «օտար», բայց մեծ
օգնություն ցուցաբերած անձնավորությունը Հրայր
Ստեփանյանն էր, Թավրիզի ակնոցագործը, ով օգնեց
14-ամյա տղային ձեռք բերել անձնագիր։ «Հայրս ասաց, եթե ինքնուրույն կարող ես ձեռք բերել անձնագիր, ապա թույլ կտամ մեկնես: Նա ենթադրում էր, որ
14 տարեկան ոչ մի երեխա չի կարող ձեռք բերել անձն
ագիր: Ակնոցագործը վերցրեց ինձ իր հովանու ներքո
»: Հենց նրա շնորհիվ էր, որ Վարդանը ստացավ անձն
ագիրը և մեկնման ծախսերը:
15 տարեկան հասակում նա մեկնեց Բեյրութ
(Լիբանան)՝ ուսանելու հայկական լիցեյում: Սկսվում էր
անհատի կերտման գործընթացը, որն արդեն անշրջելիորեն տանելու էր միայն նորանոր բարձունքներ:
Մեկ տարում նա պետք է սովորեր արաբերեն,
ֆրանսերեն և անգլերեն: Չնչին գումար գրպանում,
հաճախ անօոթի, նա հաղթահարում է դժվարությունն
երը և դառնում լավագույն ուսանող ու արժանանում
ավարտական ճառ ասելու պատվին: Նա դառնում է
Սիմոն Վրացյանի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության նախկին վարչապետի, այդ պահին կրթական
հաստատության տնօրենի, անձնական խորհրդականը: Ծանոթանում և շատ բան սովորում է Լևոն Շանթից:
Սիմոն Վրացյանը խորհուրդ է տալիս Գրիգորյանին
մեկնել Միացյալ Նահանգներ և շարունակել կրթությունը
՝ միաժամանակ խոստանալով նյութական օգնություն:
1956 թ. Գրիգորյանը դիմում է ընդունվելու Կալիֆոռնի
այի Բերկլի և Սթեֆորդի համալսարաններ: Ճակատագրի բերումով նա սովորում և գերազանց ավարտում
է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան: Նա մասնագիտանում է պատմությ
ան և հումանիտար գիտությունների ոլորտում:
1958 թ. Գրիգորյանը սկսեց աշխատել դոկտորական ատենախոսության վրա, զուգահեռաբար աշխատելով որպես պրոֆեսորի օգնական: Գրիգորյանը փորձում
էր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել Եվրոպայի և Միջին Արևելքի պատմության վերաբերյալ: Ուսանելու տարիներին հանդիպում է իր ապագա կնոջը՝ Քլերին, ում հետ էլ ամուսնանում է 1960
թ.:
1960-ականների սկզբներին նա արդեն դասավանդում է Սան-Ֆրանցիսկոյի համալսարանում: 1961
թ. Գրգորյանը Քլերի հետ այցելում են Բեյրութ՝ հանդիպ
ելու Վրացյանի հետ: Հենց այդ օրերին էլ ծնվում է
նրանց առաջնեկը՝ Վահե Գրիգորյանը: Որոշ ժամանակ անց լույս աշխարհ եկավ նաև Րաֆֆին:
1969 թ. Գրիգորյանը հրատարակեց իր առաջին
մենագրությունը՝ «Ժամանակակից Աֆղանստանի ձևավորումը: Քաղաքականության փոփոխականությունը
և արդիականացումը 1880-1946 թթ.», որը բավական
բարձր գնահատականի արժանացավ ակադեմիական շրջանակներում: Հենց այդ նույն տարում, պրոֆ
եսորի հաստիքով Գրիգորյանը հրավիրվեց աշխատելու Տեկսաս Օստինայի համալսարանում: Նրա հեղինակությունը և համբավը տարեց տարի մեծանում
էր: 1971 թվականին նրան աշխատանքի են հրավիրում
Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա համալսարան:
1974 թ. նա արվեստի և գիտության ֆակուլտետի դեկանն էր. 1978 թ. սեպտեմբերի 20-ին նրան առաջարկվ
եց Պեսիլվանիայի համալսարանի փոխռեկտորի պաշտոնը:
1979 թ. դեկտեմբերին Գրիգորյանը ստացավ առաջարկ՝ ղեկավարելու Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանը, սակայն հրաժարվեց այդ բարձր պաշտոնից
՝ հավատարիմ մնալով իր համալսարանին, քանի որ այդ պահին Փենսիլվանիայի համալսարանում
առկա էր լուրջ և չլուծված խնդիրներ: Բնականաբար,
այդ խնդիրները լուծելով հանդերձ Գրիգորյանն ակնկ
ալում էր, որ կդառնա Փենսիլվանիայի համալսարանի հաջորդ նախագահը, հատկապես որ ուներ լուրջ
համակիրների բանակ: Սակայն 1980թ. նա նախընտր
եց թողնել Փենսիլվանիայի համալսարանի փոխռեկտորի
պաշտոնը, քանզի զգում էր, որ իր նկատմամբ
անարդարացի վերաբերմունք կա և չի գնահատվել իր
ողջ ներդրումը Փենսիլվանիայի համալսարանի զարգացման գործում:
1981 թ. Գրիգորյանի առջև բացվում է Նյու Յորքի
հանրային գրադարանի դռները: Նրան առաջարկեցին
ղեկավարել այդ գրադարանը: Հայտնի է նրա ճառը՝
արդեն որպես գրադարանի նախագահ. «Նյու Յորքի
Հանրային գրադարանը՝ դա հենց Նյու Յորքն է, այն
ազգային հարստություն է, գրադարանի հետազոտական ֆոնդերն անգին են, այն պետք է ավելի լավ ուսումն
ասիրվի, առավել գնահատվի, խորապես հարգվի և պետք է գտնվի առավել լավ պայմաններում»: Նա
մեծ հաջողությամբ վերականգնեց գրադարանի հեղին
ակությունը և նրա դերն ամերիկյան մշակութային
կյանքում: Շուտով Գրիգորյանը ստանում է Բրաունի
համալսարանը ղեկավարելու առաջարկ:
Գրիգորյանին հաջողվեց ոտքի կանգնեցնել Նյու Յորքի
հանրային գրադարանը և այն հանձնեց վստահելի
անձանց: «Նյու Յորք Թայմս» թերթը Գրիգորյանի հեռանալու կապակցությամբ գրեց մի մեծ հոդված՝ «Նյու
Յորքը կորցնում է Առյուծին» վերտառությամբ: Թերթում
գրված էր. «Գրիգորյանը մեզ տվեց Ֆլորենցիան,
Աթենքը և Կարթագենը, և մենք խոնարհվում ենք նրա
հոյակերտ ընծաների առջև»:
Նրա կատարած աշխատանքը գրադարանում արժ
անացավ բարձր գնահատականի: ԱՄՆ-ի նախագահ
Բիլլ Քլինթոնը նրան շնորհեց «Ազգային հումանիտար
գիտությունների» մեդալ: Ազգային գրադարանի վերականգնման համար ընթերցասրահը կոչեցին Գրիգորյ
անի անունով:
1988 թ. օգոստոսի 31-ին Գրիգորյանը հայտարարվ
եց Բրաունի համալսարանի 16-րդ նախագահը: Նրա
ղեկավարած իննը տարիների ընթացքում Բրաունի
համալսարանը արձանագրեց որակական նոր վերելք,
բարելավվեց կրթական այդ հաստատության ֆինանս
ական վիճակը:
1997 թ. Գրիգորյանին արվում է այնպիսի առաջարկ, որ նա չէր կարող հրաժարվել՝ դառնալ Նյու Յորքի
Կարնեգի կորպորացիայի 12-րդ նախագահը:
Կարնեգի կենտրոնը, որը հիմնվել է Էնդրյու Կարն
եգիի կողմից 1911 թ., նպատակ է հետապնդում ազմակողմանի աջակցություն ցույց տալ պետություններին, քաղաքական կուսակցություններին և առանձին
անհատների, որպեսզի նրանք ճիգ գործադրեն հանուն
աշխարհի խաղաղության և մարդկանց կենսամակարդակի բարձրացման:
Կարնեգի կենտրոնը առաջինն էր, որ կոչ արեց բարելավել նախնական կրթության մակարդակը: Կարնեգի կենտրոնը նպաստում է ուսանողների կրթությանը՝
իրականացնելու հետազոտական աշխատանքներ
հումանիտար ոլորտում:
2004 թ. Գրիգորյանը արժանացավ ամենաբարձր
քաղաքացիական պարգևին: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ
Բուշ Կրտսերը նրան շնորհեց նախագահական «Ազատության» մեդալը:
2003 թ. Գրիգորյանը 2-րդ անգամ այցելեց Հայաստ
ան և Ազգային գրադարանին նվիրեց 10.000 դոլար,
որպեսզի հոգան գրադարանի կարիքները: Դրա շնորհիվ
վերականգնվեց «Վերնատունը» և ձեռք բերվեց
բազմացնող սարքեր:
Ունենալով բացառիկ կազմակերպչական տաղանդ
Գրիգորյանը միևնույն ժամանակ մնում է փայլուն գիտն
ական, ով գրել է «Իսլամ. Խճանկար և ոչ թե մոնոլիտ», «Ժամանակակից Աֆղանստանի ձևավորումը:
Քաղաքականության փոփոխականությունը և արդիականացումը 1880-1946 թթ.», ինչպես նաև «Ճանապարհ դեպի տուն: Իմ կյանքը և ժամանակները» կենս
ագրականը:
Գրիգորյանը հիրավի մեծագույն գիտնական է,
պատմաբան, մանկավարժ, մշակութային և հասարակական գործիչ, գերազանց ղեկավար: Ամերիկյան մի
պարբերականում նրան բնութագրել էին որպես «ֆենոմեն», որին ամեն ոք չէ որ արժանանում է:
Հաշվի առնելով Վարդան Գրիգորյանի գիտական
և մանկավարժական մեծ ավանդը, ինչպես նաև մայր
հայրենիքի հետ սերտ կապերը ՀՀ գիտությունների
ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել
է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Իրավամբ, ցանկալի
կլիներ, որ Վարդան Գրիգորյանը կարողանար ժամանակ ու հնարավորություն գտնել և այցելեր մայր Հայաստան ու խորացներ համագործակցությունը Հայաստ
անի Հանրապետության գիտությունների ազգային
ակադեմիայի հումանիտար ոլորտի ինստիտուտների
հետ, ինչը մեծ նպաստ կլիներ Հայաստանում հումանիտար գիտության զարգացման համար:
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար
«Գիտություն» 2012, փետրվար, № 2