Տ. ՉԱԼԻԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ
Պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Տիգրան Չալիկյանը
ծնվել է 1963թ. նոյեմբերի 18-ին
Երևանում, ինժեներների ընտանիքում.
նրա ծնողները, ի դեպ, եղել են
համակուրսեցիներ:
Չալիկյանը ավարտել է Երևանի
Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցը:
Հենց դպրոցական տարիներին դրսևորվեցին Տիգրանի նախասիրությունները՝ մաթեմատիկա, ֆիզիկա:
Դրան հավելվեց նաև ծնողների ակնհայտ ազդեցությունը, և 1980թ. Տիգրան Չալիկյանը որոշեց բարձրագույն կրթություն ստանալ Երևանի
պոլիտեխնիկական ինստիտուտում,
որն էլ ավարտեց 1985թ.՝գերազանցության դիպլոմով:
Դիպլոմային աշխատանքը գրելու ժամանակ, ճակատագրի բերումով
նա մեկնում է ԽՍՀՄ
գիտությունների ակադեմիայի կենսաֆիզիկայի ինստիտուտ՝ Պուշչինո
քաղաք՝ կենսաֆիզիկական հետազոտությունների հետ կապված սարքերի ծրագրավորման թեմայով հետազոտություն կատարելու: Այս նոր
միջավայրում էլ նրա մեջ հետաքրքրություն առաջացավ արդեն ոչ թե սարքերի, այլ կենսաֆիզիկական հետազոտությունների և չափումների նկատմամբ:
Բուհը գերազանցությամ ավարտելուց հետո Տիգրան Չալիկյանը ընդունվեց ասպիրանտուրա՝ ԽՍՀՄ
գիտությունների ակադեմիայի կենսաֆիզիկայի ինստիտուտում
՝ Պուշչինո քաղաքում:
1990թ. նա հաջողությամբ պաշտպանեց գիտական
թեզը պրոֆեսոր Արմեն Սարվազյանի ղեկավարությամ «Կենսաբանական նյութերի լուծույթներում ոչ
գծային ակուստիկական հատկությունների և թերմոդինամիկական նութագրերի որոշման մեթոդի զարգացում» թեմայով:
1990թ. Տիգրան Չալիկյանը մեկնեց Գերմանիա, աշխատեց Մաքս Պլանկի անվան կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտում: Մեկ տարի անց նա վերադարձավ հայրենիք՝ Հայաստան, և 3 տարի աշխատեց
Երևանի բժշկական ինստիտուտի բժշկական և կենսաբանական ֆիզիկայի ամբիոնում՝ որպես ավագ գիտաշխատող:
1992թ. երիտասարդ գիտնականը հրավեր ստանալով ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանից, մեկնեց ԱՄՆ՝
բնավ մտադրություն չունենալով մնալ օտար հողում:
Ինը ամիս անց գիտնականը, վերադարձավ հայրենիք:
Սակայն Հայաստանում աշխատանքային բավարար
պայմանների բացակայության և ԱՄՆ-ից աշխատանքային առաջարկների առկայության պարագայում Տիգրան
Չալիկյանը վճռեց մեկնել Միացյալ Նահանգներ՝ մասնագիտության մեջ նորանոր հաջողություններ արձանագրելու ակնկալիքով:
1992թ. նա արդեն աշխատում էր Միացյալ Նահանգների Նյու Ջերսիի Ռաթգերս նահանգային համալսարանի քիմիայի բաժանմունքում: Գրեթե հինգ տարի աշխատելով համալսարանում՝ ստացավ դոցենտի կոչում:
Սակայն ավելի ինքնուրույն աշխատանք կատարելու
համար դիմեց այլ համալսարաններ: 1997թ. նա հրավեր ստացավ Կանադայի Տորոնտոյի համալսարանի
դեղագործական ֆակուլտետից, որտեղ աշխատելով
տասը տարի՝ 2007թ. ստացավ պրոֆեսորի կոչում: Չալիկյանը համալսարանում դասավանդում է դեղագործական քիմիա առարկան, որի հիմնական խնդիրն է ուսանողներին բացատրել դեղերի, դեղորայքային լուծույթների և կենսաքիմիական բաղադրությունների կարևոր ֆիզիկական և քիմիական հատկությունները, իսկ մագիստրոսներին և ասպիրանտներին դասավանդում է մոլեկուլային կենսաֆիզիկա:
Այսօր նրա ղեկավարությամբ պաշտպանել են
գիտությունների յոթ թեկնածուներ. մագիստրոսների քանակը անգամ չի հիշում: Տիգրան Չալիկյանը գրախոսվող ամսագրերում հրապարակել է
70-ից ավելի գիտական հոդվածներ:
Հայաստանի հետ Տիգրան Չալիկյանը գիտական լուրջ կապեր ունի: 2002թ., ժամանելով Հայաստան, նպատակ ուներ գտնել լաբորատորիաներ, որպեսզի սկսեին համագործակցության
ծրագրեր: Բավական լավ արդյունք գրանցվեց
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի հետ, որի արդյունքում շահեցին
երկու դրամաշնորհ և աշխատեցին մինչև
2008թ.:
Այժմ համագործակցության նոր կապեր են
ձևավորվում ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության (տնօրեն՝ Աննա Բոյաջյան) և ֆիզիոլոգիայի
(տնօրեն՝ Նաիրա Այվազյան) ինստիտուտների
հետ:
Չալիկյանի անձնական նախաձեռնությամբ
2005 և 2010թթ. Հայաստանում (Ծաղկաձորում) կազմակերպվեցին միջազգային սիմպոզիումներ, որոնք
բարձր են գնահատվել մասնագետների կողմից:
Նա անդամակցում է ամերիկյան քիմիայի, կենսաֆիզիկայի և սպիտակուցների ընկերություններին, մի
շարք գիտական պարբերականների խմբագրական
խորհրդի անդամ է:
Տիգրան Չալիկյանը ամուսնացած է, ունի երկու որդի. ավագ որդին մասնագիտանում է պատմության, առավելապես հնէաբանության մեջ: Վերջերս Հայաստանում էր և մասնակցում էր հնագիտական պեղումների:
Տիգրան Չալիկյանը, բազմազբաղ լինելով հանդերձ,
ջանում է չկտրվել համայնքային կյանքից և մասնակցում
է համայնքային միջոցառումներին:
Հաշվի առնելով Տիգրան Չալիկյանի գիտական,
մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ
սերտ կապերը՝ 2011 թվականին նա ընտրվել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Գնահատելով ԳԱԱ արտասահմանյան անդամ լինելու մեծ պատիվը՝ Չալիկյանը ձգտում է էլ ավելի խոր
ացնել համագործակցությունը ՀՀ գիտակրթական
կազմակերպություննների հետ:
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար